Խոզերի արահետն անցնում էր կղզու մյուս կողմի ափամերձ ապառաժների կողքով, և Ռալֆը գոհ էր, որ առջևից Ջաքն է գնում։ Եթե ի վիճակի լինեիր ականջը փակել ծովի անշտապ սվվոցին ու վերադարձի ֆշշոցին, և մոռանալ, թև ինլքան խուլ ու վայրի են չորս կողմի թավուտները, ապա հնարավոր էր գազանին գլխից հանել և որոշ dամանակ մատնվել երազանքների։ Արևը հասել էր միջկամարին և կղզին կիզում էր ճիշտ վերևից։ Ռալֆը Ջաքին նշան արեց, և հաջորդ մրգատու ծառի տակ բոլորը կանգ առան ուտելու։
Գետնին նստած, Ռալֆն օրվա մեջ առաջին անգամ նկատեց շողը։ շոգը։ Նա զզված քաշեց իր գորշ շապիկից ու սկսեց կշռադատել այն լվանալու բախտախնդիր հնարավորությունը։ Շոգն այսօր անտանելի էր նույնիսկ այս կղզու համար։ Ռալֆը վճռեց իրեն կարգի բերել։ Չէր խանգարի մի մկրատ ունենալ ու մազերը մարդավարի կտրել, նա հետ գցեց կեղտակոլոլ խուրձը։ Հետո լոգանք ընդունել՝ մի լավ թավալվել փրփրած սապնաջրում։ Լեզվի ծայրով տնտղեց ատամներն ու գտավ, որ ատամի խոզանակն էլ տեղին կլիներ։ Իսկ եղունգները․․․
Ռալֆը շուռ տվեց և սկսեց ուսումնասիրել ձեռքերի ափերը։ Եղունգները մինչև հիմքը կրծած էին, չնայած նա չէր մտաբերում, թե երբ է վերսկսել այդ ամոթալի սովորույթը։
Այստեղ, կղզու մյուս կողմում, տեսարանը կատարելապես ուրիշ էր։ Միրաժները չէին դիմանում օվկիանոսյան սառը ջրին և հորիզոնը միանգամայն հստակ, կապույտ գծով կտրում էր տեսադաշտը։ Ռալֆն իջավ քարափների մոտ։ Ներքևում, համարյա ծովի մակարդակին, լավ էր երևում անհատնում բարձր ալիքների ուռուցիկ անցուդարձը։ Նրանք մղոնների երկարություն ունեին, բոլորովին նման չէին կոհակի կամ խութերի ծփանքին և այնպես էին քսվում կղզուն, կարծես ամենևին հաշվի չառնեին նրան և մտքներին ուրիշ գործ ունենային, ոչ այնքան ալիքներն էին շարժվում, որքան ինքն օվկիանոսը՝ ծառանում և իջնում։ Այժմ ծովը հետ էր ծծվում, նահանջի ճանապարհին փոքրիկ ջրվեժներ ու ջրապտույտներ առաջացնելով։ Քարափների կողքով իջնելիս, ծովը փայլուն մազերի պես նրանց էր ծեփում ջրիմուռները, ապա, հապաղելով և ուժ հավաքելով, հռնդալով անդիմադրելի վեր էր խոյանում, փրփրած ձեռքը պարզում ծերպերին և, համարյա հասնելով, փշրվում բյուրավոր ցայտերի մատներով։
Ալիք-ալիքի հետևից Ռալֆը նայում էր այդ տատանմանը, մինչև որ, առնչաղուրկ առնչազուրկ ծովին հետևելով, նրա ուղեղը թմրեց։ Հետո, աստիճանաբար, անընդգրկելի տարածքի խորհուրդը ներխուժեց նրա գիտակցությունը։ Սա անջրպետն էր՝ վախճանը։ Կղզու մյուս կողմում, միրաժներով շղարշված, ծովախորշի ապահով վահանի ներքո, փրկության պատրանքը դեռ ընդունելի էր։ Բայց այստեղ, օվկիանոսի բիրտ անզգայությանը դեմդիմաց, անծայրածիր տարածքով ամեն ինչից կտրված, մարդ վհատության էր մատնվում, անտերանում, ջնջվում․․․
Սայմոնը խոսեց ճիշտ նրա ականջին։ Ռալֆը հանկարծակիի եկավ, տեսնելով, որ ինքը երկու ձեռքով պինդ սեղմել է ժայռը, կքված, վիզը թմրած ու բերանը լայն բաց։
Արահետի մոտ հողը փորփրած էր, կողքին գոլորշի արձակող թրիք կար։ Ջաքը սիրահարվածի պես կռացավ վրան։
— ՋալֆՋաք, նույնիսկ եթե մենք ուրիշ բանի հետևից ենք ընկել, միսը ոնց էլ լինի պետք է։
— Եթե ճամփան չթեքենք, ինչքան ուզում եք, որս արեք։
Մորիսը գլխով արեց։
— Բա ոնց, հո չավի՛ր չտվի՛ր մռթին, շըրը՜խկ․․․
Ռալֆը բորբոքված շարունակում էր։
Ջաքը ծծեց։
— Ես նրան խփեցի,— վրդովվեց Ռալֆը,— կպա մոթին մռթին ու վիրավորեցի։
Նա փորձում էր վերագրավել տղաների ուշադրությունը։
Ռոբերտը նրա վրա գռմոաց։ գռմռաց։ Ռալֆը մտավ խաղի մեջ, և տղաները ծիծաղեցին։ Բոլորն արդեն նիզակները ճոճում էին Ռոբերտի վրա, որը, կապիկություն անելով, խույս էր տալիս։
Ջաքը բացականչեց։
— Վա՜խ։ Հերի՜ք եղավ։ Ցավացնում եք, չէ՞։
Նա սայթաքեց, և նիզակի բութ ծայրն իջավ նրա մեջբինմեջքին,
— Բռնե՜ք դրան։
Նա առաջ ընկավ, իրեն վերապահելով խճճված մացառները ճեղքելու իրավունքը։ Պաշտոնազուրկ Ջաքը մտասուզված եզրափակում էր խումբը։
Խոզերի արահետը խավար մի թունել էր։ Արևն արագ գլորվում էր աշխարհի ծայրին ընդառաջ, իսկ անտառում առանց այն էլ ստվերի պակաս չէր զգացվում։ Արահետը լայն էր և լավ տրորված, այնպես որ աղաները տղաները հանգիստ վազում էին։ Շուտով տերևների կտուրը ճեղքվեց, և նրանք հևիհև կանգ առան, նայելով սարի գագաթի շուրջ կայծկլտող նոսր աստղերին։
— Էսքան բան։
— Կգա՞ս։
Այդ խոսքի վրա տղաների տուն գնալոլ գնալու ձգտումն անէացավ, և նրանք մնացին մթան մեջ կամքերի նոր բախումը համտես անելու։ Այդ խոսքն այնքան հաջող էր արտասանված, այնքան հեգնական ու ընկճող, որ կրկնության կարիք չուներ։ Ռալֆը հանկարծակիի եկավ, նա արդեն թմրել էր հետ գնալու մտքից, քոլիկներն ու ծովախորշի մեղմ, բարի ջրերն ակնկալելով։
— Ինչի՞ չէ։
Նրանք առաջ գնացին, Ռոջըրը մի փոքր ետ մնաց։ Ջաքն ու Ռալֆը միասին անցան սարի մյուս կողմը։ Ծովախորշի փայլփլուն ջուրը և խութերի երկար, սպիտակ գիծը ձգվում էին ներքևում։ Ռոջըրը նրանց հասավ։
Ջաքր Ջաքը շշնջաց։
— Հիմա չորեքթաթ կգնանք։ Մեկ էլ տեսար քնած եղավ։
Հսկայական ոստյուններով, ոտնակոխելով հնարավորի սահմանը, հետևից լսվող ճիչերի և դոփյունի ներքո, Ռալֆը գլուխն առած սուրաց ցած։ Սարի գագաթին մնացին երեք լքված նիզակ և այն, ինչ խոնարհվում էր ու շտկվում։
=Ութերորդ գլուխ։ Նվեր խավարին=