― Դե առայժմ ոչինչ չգիտեմ, բայց ինձ տագնապալի եւ ոչ այնքան հասկանալի լուրեր են հասել՝ հարկավոր է պարզել բանն ինչ է։ Ես իսկույն կվերադառնամ կամ ծայրահեղ դեպքում լուր կուղարկեմ։ Իսկ դուք արեք այնպես, ինչպես որոշված է, միայն զգույշ եղեք, եւ ամենակարեւորը՝ պահպանեք Մատանին։ Եվ իմ անկապտելի խորհուրդը քեզ․ չհագնես այն․․․
Սկզբում Ֆրոդոն վախեցած մտմտում էր, թե այդ ինչ լուրեր կարող է ստացած լինել Գանդալֆը, Բայց հետո հանգստացավ․ ախր շատ լավ եղանակ էր։ Շքեղ ամառ էր, բերքառատ աշուն՝ նույնիսկ Հոբիթստանը վաղուց այդպիսի աշուն չէր տեսել։ Խնձորների ծանրությունից ճյուղերը կոտրվում էին, խորիխսներից մեղրը ծորում էր, ցորենը վեր էր պարզում տռուզ հասկերը։
Միայն երբ աշունն արդեն սկսվեց, Ֆրոդոն լրջորեն տագնապեց։ Սեպտեմբերի կեսն է, իսկ Գանդալֆն ասես գետնի տակ է անցել։ Ծննդյան տոնն ու ճանապարհվելու ժամանակ քթի տակ է, իսկ նրանից ձեն ու ձուն չկա։ Այդ ընթացքում Ֆրոդոն նոր հոգսերի մեջ ընկավ։ Իրերը կապկպելու համար նրան օգնում էին բարեկամները՝ Ֆրեդեգար Կուզբոնցը, Ֆոլկո Բոքոնակը, եւ իհարկե՝ Փերեգրին Ճագարակը՝ Մերի Բրենդիզայքի հետ միասին։ Նրանց ընդհանուր ջանքերով Պարկուտում աեմն ինչ տանկուբրա էր արված։
Սեպտեմբերի 20֊ին Ֆրոդոյի տնից դեպի Բրենդիդուիմյան կամուրջ ուղեւորվեց երկու սայլ՝ բեռնված վաճառքից հետո մնացած կահույքով ու իրերով։ Հաջորդ օրն անցավ Գանդալֆին սպասելով։ Ֆրոդոյի հիսնամյակի առավոտը պարզ էր ու պակծառ, ինչպիսին հիշարժան Հյուրասիրության օրն էր։ Գանդալֆը չկար։ Երեկոյան Ֆրոդոն հինգ հոգու հետ սեցան բացեց, փորձելով ցրել իր վհատությունը։ Ահա շուտով բարեկամներից բաժանվելու հերթը կգա։ Երիտասարդ հոբիթները՝ Մերի Բրենդիզայքը, Ֆրեդեգար Կուզբոնցը, Ֆոլկո Բոքոնակը, Փերեգրին Ճագարակը աղմկալի ու անհոգ ուրախանում էին․ բազմաթիվ երգեր երգեցին, հազարումի բան հիշեցին, խմեցին Բիլբոյի կենացը, հետո երկու նորածինների կենացը մասին, ինչպես որ սովորություն էր դարձել Ֆրոդոյի ծննդյան օրերին։ Հետո դուրս եկան մաքուր օդ շնչելու, նայեցին աստեղերին ու գնացին քնելու։ Իսկ Գանդալֆն այդպես էլ չերեւաց։
Հաջորդ օրն առավոտյան նրանք արագ֊արագ վերջին սայլը բեռնեցին։ Սրանով մեկնեցին Մերին ու Գիրուկը (նրանք այդպես էին անվանում Ֆրեդեգար Կուղբոնցին)։