Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Ավելացվել է 2 բայտ, 14:54, 11 Հունիսի 2014
/* Գլուխ տասնմեկերորդ — Կուղբիկը */
Կատուն լսում է, լսում ու ասում է․
— Ա՜յ թե հաստագլուխն ես։ Ախր սա կողբիկ կուղբիկ է։ Ջրում է ապրում։ Այնտեղ է նրա տունը։ Իսկ դու, կարելի է ասել, նրան տնից ես դուրս քաշել։
Շունը պատասխանում է․
Նա որսորդական պայուսակը տվեց Շարիկին ու ասում է․
— Հենց հիմա, առանց նախաճաշելու վազից վազիր գետ ու կուղբիկին դիր այնտեղ, որտեղից վերցրել ես։ Տես, հա՜, գետից էլ ոչինչ չորսաս։ Մենք այստեղ միլիոնատեր չենք քեզ համար։
Շարիկը կուղբիկին դրեց պայուսակը եւ սուս ու փուս վազեց գետափ։ Արդեն ինքն էլ էր փոշմանել, որ բռնել էր կուղբիկին։ Իսկ կուղբիկի ծնողներն այնքան ուրախացան, որ Շարիկի վրա չբարկացան։ Նրանք հասկացան, որ Շարիկը իրենց տղային թյուրիմացաբար է ջրից հանել ու տարել։ Այնպես որ ամեն ինչ լավ վերջացավ։ Միայն թե ստիպված նոր սեղան գնեցին։
Այդ օրվանից Շարիկն սկսեց թախծել, սիրտն ուզում էր անտառ գնալ, որսորդությամբ զբաղվել, ինչ կարող ես անել։ Բայց հենց որ հրացանը ձեռքին դուրս էր գալիս ու մի գազանիկ էր տեսնում, չէր կարողանում կրակել, թեկուզ ճաքիր։ Անտառից վերադառնում էր տխուր, ոչ ուտում էր, ոչ խմում։ Վիշտը կրծում էր սիրտը։ Նիհարել էր, հյուծվել, այնպիսի օրն էր ընկել, որ ավելի վատը չեք էլ կարող պատկերացնել։