1. Սև Թագուհին հեռանում է դեպի h5: 2. Սպիտակ Թագուհին գնում է դեպի c4 (բռնում է գլխաշորը): 3. Սպիտակ Թագուհին գնում է դեպի c5 (դառնում է Ոչխար): 4. Սպիտակ Թագուհին հեռանում է դեպի f8 (ձուն թողնում է վաճառասեղանին): 5. Սպիտակ Թագուհին գնում է դեպի c8 (փախչում է Սև ձիուց): 6. Սև Ձին գնում է դեպի e7: 7. Սպիտակ Ձին գնում է դեպի h5: 8. Սև Թագուհին գնում է դեպի e8 (քննության): 9. Թագուհիները փոխատեղություն են կատարում: 10. Սպիտակ Թագուհին գնում է դեպի a6 (ապուր):
==ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ==
(Փերիից մանկանը)
<poem>::::::::Անգին աղջիկ, սովորույթ կա մի չքնաղ.
::::::::::Մոռանում են Փերիները մեկ առ մեկ
::::::::Չարաճճի ամեն հնարք ու չար խաղ,
::::::::::Երբ գալիս է Ջրօրհնեք։
::::::::Մանուկները որքան շատ են պատմել ինձ,
::::::::::Որ Ծննդյան ուրախ տոնի ժամանակ
::::::::Կեսգիշերին միշտ իջել է երկնքից
::::::::::Նրանց համար մի նամակ։
::::::::Եվ հիմա էլ, երբ գալիս է Ջրօրհնեք,
::::::::::Այդ նամակը կրկին հիշում են նրանք,
::::::::Եվ հնչում է նրանց ձայնը հենց օրհներգ՝
::::::::::«Խաղաղություն, Բարի կամք»։
::::::::Բայց սրտերը միշտ մանկական թող մնան,
::::::::::Թող հավատան, որ միշտ հաղթում է բարին.
::::::::Մանուկների համար, ուր էլ որ գնան,
::::::::::Ջրօրհնեք է ողջ տարին։
::::::::Մոռանալով մեր խաղերը անսովոր,
::::::::::Հնարքները չարաճճի ու բարի՝
::::::::Մենք ուզում ենք սրտանց մաղթել քեզ այսօր՝
::::::::::Շնորհավոր Նոր տարի։</poem>
::::::::::::::::Ծննդյան տոն, 1867թ.