Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Ավելացվել է 4 բայտ, 21:39, 13 Հունիսի 2014
/* Գլուխ տասնիններորդ — Ծանրոցը */
— Ոչ, արկղում բոլորովին էլ գուտալին չէ։
 
Պեչկինն ուրախանում է․
— Ի՞նչ օճառ,— գոռում է Պեչկինը։— Գլուխս մի՛ տարեք։ Ինչո՞ւ են ձեզ այդքան օճառ ուղարկել։ Ինչ է, բաղնի՞ք եք բացելու։
— Եթե օճառ է,— ասում է Քեռի Ֆեոդորը,— ուրեմն մորաքույրս է ուղարկել՝ Զոյա Վասիլեւնան։ Նա օճառի գործարանում որպես փորձարկող է աշխատում։ Օճառ է փորձարկում։ Նրան ավտոբուս էլ չի կարելի նստել։ Հատկապես անձրեւի ժամանակ։
— Ինչո՞ւ,— հարցնում է Պեչկինը։
Այդ ժամանակ Շարիկը Քեռի Ֆեոդորին հարցնում է․
— Կարելի՞ է, ես նրան ուղղակի կծեմ կծեմ։ Ինչո՞ւ չի գնում։
Իսկ Պեչկինը լավ լսողություն ուներ։ Ու ամեն ինչ լսում է։