— Ես եմ մեղավոր, ինչո՞ւ չհետեւեցի Քեռի Ֆեոդորին… Եվ ինչո՞ւ այդ արեւը բերեցի։
Գավրյուշան մոտենում է Քեռի Ֆեոդորին, ձեռքերը լիզում․ իբր, վեր կաց, Քեռի Ֆեոդոր, ինչո՞ւ ես պառկել։ Իսկ Քեռի Ֆեոդորը վեր չի կենում։ Գավրյուշան փոքրիկ էր ու հիմարիկ։ Նա չէր հասկանում, ե թե ինչ բան է հիվանդությունը, իսկ Շարիկն ու կատուն շատ լավ հասկանում էին։
Կատուն ասում է․