― Վայ այս տանը։ Վայ այս տանը։ Վայ այս տանը։
Պայթյուն։ Խիտ կրակը քուլա֊քուլա դուրս է գալիս պատուհաններից։ Թռչում են կտորտանքներըբեկորները, պատուհանի տաշեղները, ընկնում գետնին։ Կալվածքը վառվում է։ Ահա և նրա մոտ հյուր եկավ Տիրոջ կարմիր աքլորը։
― Ապրե՛ք։ ― Սառը օդում գույնզգույն շրջանակում հայտնվում է Բատյաի դեմքը։ ― Հրաձիգներին բաց թողեք, ինքներդ՝ Ուսպենսի տաճար աղոթելու գնացեք։