Changes

Սապատավորը

No change in size, 11:24, 18 Հունվարի 2013
:    ― Այստեղ է, ― ասաց նա, շրջվելով դեպի նեղ փողոցը, որ կառուցապատված էր հասարակ երկհարկանի աղյուսե տներով։ ― Ահա և Սիմպսոնը։ Լսենք, ինչ կասի։
:    ― Նա տանն է, միստր Հոլմս, ― մոտ վազելով բղավեց տղան։
:    ― Հիանալի է, ՍինփսոնՍիմփսոն, ― ասաց Հոլմսը և շոյեց նրա գլուխը։ ― Գնանաք, Ուոտսոն։ Ահա այդ տունը։
:    Կարևոր գործով ընդունելու խնդրանքով Հոլմսը ուղարկեց իր այցեքարտը և մի փոքր անց արդեն երես առ երես կանգնած էինք այդ մարդու դեմ։ Չնայած տաք եղանակին, նա կպել էր բուխարուն, իսկ փոքր սենյակում փռի պես շոգ էր։ Ամբողջովին ծամծռված, սապատավոր այդ մարդը աննկարագրելի դիրքով նստել էր աթոռին, կասկած չթողնելով, որ մեր առաջ հաշմանդամ է։ Բայց մեր կողմը շրջած նրա դեմքը, չնայած տանջահար էր և սևության աստիճան արևախանձ, կրում էր հիանալի գեղեցկության հետքեր։ Նա կասկածանքով նայեց մեզ վրա իր դեղնած, հիվանդ լյարդի մասին ասող աչքերով և լուռ, առանց տեղից վեր կենալու, ձեռքով ցույց տվեց երկու աթոռները։
:    ― Կարծում եմ, գործ ունեմ Հնդկաստանից վերջերս եկած միստր Հենրի Վուդի հետ, ― քաղաքավարի տեղեկացավ Հոլմսը։ ― Ես եկել եմ գնդապետ Բարկլեյի մահվան հետ կապված մի փոքր գործով։
140
edits