Changes

Սապատավորը

Ավելացվել է 1 բայտ, 16:32, 18 Հունվարի 2013
:    Բայց երբ վրա է հասնում ծերությունը, մարդ սկսում է կարոտել հայրենիքը։ Երկար տարիներ երազում էի Անգլիայի վառ, կանաչ դաշտերի, դալար ցանկապատների մասին։ Եվ ես որոշեցի նախքան մեռնելս մեկ անգամ էլ տեսնել դրանք։ Ճանապարհի համար դրամ կուտակեցի և ահա տեղավորվեցի այստեղ, զինվորների մեջ․ ես գիտեմ նրանց ինչ է հարկավոր , գիտեմ ինչով ուրախացնել, և վաստակածս լիովին բավականացնում է ապրուստիս համար։
:    ― Ձեր պատմությունը շատ հետաքրքիր է, ― ասաց Հոլմսը․․․ Որ դուք հանդիպել եք միսիս Բարկլեյին և իրար ճանաչել եք, ես արդեն գիտեմ։ Որքան ենթադրում եմ, միսիս Բարկլեյի հետ խոսելուց հետո դուք գնացել եք նրա ետևից ու վկա եք եղել կնոջ և ամուսնու վեճին։ Այդ երեկո միսիս Բարկլեյը ամուսնու երեսով է տվել ինչ-որ ժամանակ նրա կատարած ստորությունը։ Զգացմունքների մի ամբողջ փոթորիկ եռաց ձեր սրտում, դուք չդիմացաք, տուն նետվեցիք և սենյակ ներխուժեցիք։
:    ― Այո,սըր, ամեն ինչ այդպես է եղել։ Երբ նա տեսավ ինձ, դեմքն անճանաչելիորեն աղճատվեց։ Նա օրորվեց և տեղն ու տեղը մեջքի վրա ընկավ՝ ծոծրակով հարվածելով բուխարու ճաղի սուր անկյանը։ Բայց Բարկլեյը հարվածից չմահացավ, մահը վրա հասավ ինձ տեսնելուն պես։ Ես դա այնքան պարզ կարդացի նրա դեմքին, ինչպես հիմա ահա այն բուխարու վրայի գրությունը։ Իմ հայտնվելը նրա համար սրտին կրակոց եղավ։
:    ― Իսկ հետո՞։
:    ― Նենսին կորցրեց գիտակցությունը, և ես նրա ձեռքից վերցրի բանալին՝ ցանկանալով բացել դուռը և օգնություն կանչել։ Բանալին մտցնելով փականի մեջ, հանկարծ գլխի ընկա, որ հավանորեն ավելի լավ է ամեն ինչ թողնել և հեռանալ, չ՞է որ գործը շատ հեշտորեն կարող է իմ դեմ դառնալ։ Եվ, այնուամենայնիվ, եթե ինձ ձերբակալեն, իմ գաղտնիքն արդեն հայտնի կդառնա բոլորին։ Աճապարանքով բանալին գրպանս խոթեցի, իսկ Թեդիին որսալիս, որն արդեն հասցրել էր վարագույրի վրա մագլցել, կորցրեցի մահակս։ Թեդիին մտցնելով արկղի մեջ, որտեղից ինչ-որ ձևով փախել էր, ես իմ ամբողջ արագությամբ, ինչին ընդունակ են ոտքերս, հեռու փախա այդ տնից։
140
edits