'''e) Բրիտանական հողագործական պրոլետարիատը'''
Կապիտալիստական արտադրության ու կուտակման անտագոնիստական բնույթը ոչ մի տեղ ավելի կոպիտ ձևով երևան չի գալիս, որքան անգլիականհողագործության պրոգրեսի մեջ (անասնապահությունն էլ ներառյալ) և անգլիական գյուղատնտեսական բանվորի հետադիմության մեջ։ Նախքան նրա այժմյան դրությանն անցնելը, մի թռուցիկ հետադարձ հայացք նետենք։ Արդի հողագործության սկիզբն Անգլիայում հաշվվում է XVIII դարի կեսերից, թեև հողային սեփականության հարաբերությունների հեղաշրջումը, որից՝ որպես իր հիմքից, ելնում էր արտադրության եղանակի փոփոխությունը, շատ ավելի վաղ ժամանակների է վերաբերում։ Եթե մենք դիմենք Արթուր Յունգին, որը մի ստույգ դիտող է, բայց մակերեսային մտածող, և վերցնենք 1771 թ. նրա տվյալները գյուղական բանվորների մասին, ապա կտեսնենք, որ նրանք մի շատ խղճուկ դեր են խաղում իրենց նախորդների համեմատությամբ XIV դարի վերջերում, «երբ նրանք կարող էին լիության մեջ ապրել ու հարստություններ կուտակել»<ref>James E. Th. Rogers (Օքսվորդի համալսարանի քաղաքատնտեսության պրոֆ.). «A History of Agriculture and Prices in Engand». Oxford 1868, հ. I, էջ 690։ Մանրակրկիտ մշակված այդ աշխատությունը մինչև, հիմա լույս տեսած առաջին երկու հատորով դեռ միայն 1259—1400 թվականներն ընկնող ժամանակաշրջանն է ընդգրկամ։ Երկրորդ հատորը միայն վիճակագրական նյութ է պարունակում։ Այս՝ սկզբնաղբյուրների վրա հիմնված գների առաջին պատմությունն է, որ մենք ունենք հիշյալ ժամանակաշրջանի վերաբերմամբ։</ref>. մենք այլևս բոլորովին չենք խոսում XV դարի, «անգլիական քաղաքային ու գյուղական բանվորների ոսկեդարի», մասին։ Սակայն կարիք չկա այդքան շատ ետ գնալու։ 1777 թվականի մի շատ բովանդակալից աշխատության մեջ կարդում ենք. «Խոշոր ֆերմերը բարձրացել է գրեթե ջենտլմենի մակարդակին, այնինչ գյուղական աղքատ բանվորը ճնշված, համարյա գետնին է հավասարված։ Նրա դժբախտ դրությանը լիակատար պարզությամբ երևան է գալիս, երբ համեմատում ենք նրա կյանքի պայմանները այժմ և 40 տարի առաջ։ Հողային սեփականատերն ու ֆերմերը լիակատար համաձայնությամբ են գործում բանվորին ճնշելու համար»<ref>«Reasons for the late Increase of the Poor-Rates; or, a comparative View of the Price of Labour and Provisions». London 1777, էջ 5, 11։</ref>։ Այնուհետև հեղինակը հանգամանորեն ցույց է տալիս, որ 1737-ից մինչև 1777 թվականը գյուղում ռեալ աշխատավարձն ընկել է համարյա ¼-ով կամ 25%-ով։ «Արդի քաղաքականությունը,— ասում է միևնույն ժամանակ դ-ր Ռիչարդ Պրայսը,— հովանավորում է ժողովրդի բարձր դասակարգերին. հետևանքն այն կլինի, որ վաղ թե ուշ թագավորության ամբողջ բնակչությունը կազմված կլինի միայն ջենտլմեն֊ներից ու մուրացկաններից, մագնատներից ու ստրուկներից»<ref>Dr. Richard Price: «Observatmns on Reversionary Payments». 6-րդ հրատ.։ By W. Morgen. London 1803, հ. II, էջ 158։ 159-րդ էջում Պրայսը նկատում է. «Ներկայումս աշխատանքային օրվա անվանական գինը ոչ ավելի քան չորս կամ, ամենաշատը, հինգ անգամ գերազանցում է աշխատանքային օրվա 1514 թվականի անվանական գինը։ Իսկ հացի գինը հիմա բարձր է յոթ անգամ, մսինն ու հագուստինը՝ տասնհինգ անգամ։ Այսպիսով, աշխատանքի գինը ապրուստի ծախքերի համեմատությամբ այնքան անհամապատասխանորեն է բարձրացել, որ հիմա նա գուցե հնարավորություն չի տալիս այն ծախքերի կեսն անգամ անելու, որ առաջ անում էր բանվորը»։</ref>։ Այնուամենայնիվ, անգլիական գյուղական բանվորի դրությունը 1770-ից մինչև 1780 թվականները,—- կքննենք մենք նրա սնման ու բնակարանային պայմանները թե նրա ինքնագիտակցության զգացման, զվարճության և այլնի զարգացումը,— մի իդեալ է, որին նա հետո այլևս չհասավ երբեք։ Ցորենի պինտերով արտահայտած՝ նրա միջին աշխատավարձը 1770-ից մինչև 1771 թվականը կազմում էր 90 պինտ, Իդենի ժամանակները (1797 թ.)՝ արդեն միայն 65, իսկ 1808-ին՝ ընդամենը 60 պինտ<ref>Barton: «Observations on the Circumstances which influence the Condition of the Labouring Classes of Society». London 1817, էջ 26։ XVIII դարի վերջի մամար հմմտ. Eden: «The State of the Poor»։</ref>։ Մենք առաջ արդեն խոսել ենք գյուղական բանվորների դրության մասին հակայակոբինյան պատերազմի վերջում, երբ այնքան արտակարգ չափերով հարստանում էին հողային արիստոկրատները, ֆերմերները, գործարանատերերը, վաճառականները, բանկիրները, բորսայի ասպետները, բանակի մատակարարները և այլն։ Անվանական աշխատավարձը բարձրացավ մասամբ բանկային տոմսերի արժեքազրկման, մասամբ էլ, դրանից անկախ, առաջին անհրաժեշտության առարկաների գնի ավելացման հետևանքով։ Բայց աշխատավարձի իրական շարժումը կարելի է հավաստել շատ հասարակ եղանակով, առանց դիմելու այնպիսի մանրամասնությունների, որոնք ավելորդ կլինեին այստեղ։ Աղքատների վերաբերյալ օրենքն ու համապատասխան ադմինիստրացիան 1795 ու 1814 թվականներին նույնն էին։ Հիշենք, թե այդ օրենքն ինչպես էր կիրառվում գյուղում.— ծխական համայնքն անվանական աշխատավարձը լրացնում էր ողորմության ձևով, հասցնելով այնպիսի անվանական գումարի, որն անհրաժեշտ էր սոսկ բանվորի խղճուկ կյանքը քարշ տալու համար։ Ֆերմերի վճարած աշխատավարձի և ծխական համայնքի կողմից լրացվող պակասորդի միջև եղած հարաբերությունը մեր առաջ պարզում է, առաջին, աշխատավարձի իջեցումը նրա մինիմումից ցած և, երկրորդ, ցույց է տալիս, թե ինչ չափով գյուղական բանվորը կազմված էր վարձու բանվորից ու պաուպերից, կամ նրան ինչ չափով էին արդեն համապատասխան ծխական համայնքի ճորտը դարձրել։ Մենք կանգ կառնենp մի կոմսության վրա, որը տիպիկ է մյուս բոլոր կոմսությունների համար՝ 1795 թվականին Նորտհեմպտոնշիրում միջին շաբաթավարձը կազմում էր 7 շիլլինգ 6 պենս, 6 հոգուց բաղկացած ընտանիքի տարեկան ծախսերի ընդհանուր գումարը՝ 36 ֆ. սա. 12 շիլ. 5 պ., նրա եկամուտների ընդհանուր գումարը 29 ֆ. ստ. 18 շիլ., ծխական համայնքի կողմից լրացվող պակասորդը կազմում էր ուրեմն 6 ֆ. ստ. 14 շիլ. 5 պ.։ նույն կոմսության մեջ 1814 թվականին շաբաթավարձն անում էր 12 շիլ. 2 պ., 5 անձից բաղկացած ընտանիքի տարեկան ծախսերի ընդհանուր գումարը՝ 54 ֆ. ստ. 18 շիլ. 4 պ., նրա եկամուտների ընդհանուր գումարը՝ 36 ֆ. ստ. 2 շիլ., ծխական համայնքի կողմից լրացվող պակասորդը՝ 18 ֆ. ստ. 6 շիլ. 4 պենս<ref>Parry: «The Question of the Necessity of the Existing Cornlaws Consirierred». London 1816, էջ 86։</ref> հետևապես, 1795 թվականին պակասորդը կազմում էր աշխատավարձի ¼-ից էլ պակաս, 1814 թվականին՝ կեսից էլ ավելի։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ պարագաներում այն փոքրիկ հարմարությունները, որ Իդենը դեռ գտնում էր գյուղական բանվորի կոտտեջում, մինչև 1814 թվականը չքացել էին<ref>Parry: «The Question on the Necessity of the Existing Cornlaws Considered». London 1816, էջ 213։</ref>։ Այն բոլոր կենդանիներից, որ պահում է ֆերմերը, այդ ժամանակից սկսած բանվորը, instrumentum vocale-ը [խոսուն գործիքը], այն կենդանին է, որին ամենից շատ են տանջում, ամենից վատ կերակրում և որի հետ ամենից ավելի կոպիտ են վարվում։ Իրերի այդ դրությունը հանգիստ պահպանվում էր մինչև այն ժամանակ, երբ «1830 թվականի բուռն խռովությունները մեր առաջ (այսինքն՝ տիրող դասակարգերի առաջ) հացաբույսերի բոցավառվող դեզերի լույսի տակ ցույց տվին, որ հողագործական Անգլիայի ընդերքում նույնպիսի աղքատություն է թաքնված ու նույնպիսի ըմբոստ դժգոհություն է հուրհրում, ինչպես և արդյունաբերական Անգլիայի ընդերքում»<ref>S. Laing: «National Distress», 1844, էջ 62։</ref>։ Մեդլերն այն ժամանակ ստորին պալատում գյուղական բանվորներին մկրտեց «սպիտակ ստրուկներ» («white slaves») անունով, մի եպիսկոպոս այդ մակդիրը կրկնեց վերին պալատում։ Այդ ժամանակաշրջանի ամենանշանավոր տնտեսագետ Է. Գ. Ուեկֆիլդը ասում է. «Հարավային Անգլիայի գյուղական բանվորը ո՛չ ստրուկ է, ո՛չ էլ ազատ մարդ, նա պաուպեր է»<ref>«England and America». London 1833, հ. I, էջ 47։</ref>։ Հացի օրենքների վերացմանն անմիջաբար նախորդող ժամանակը նոր լույս սփռեց գյուղական բանվորների դրության վրա։ Մի կողմից՝ բուրժուական ագիտատորները շահագրգռված էին ցույց տալու, թե հովանավորական մաքսերը որքան քիչ են պաշտպանում իսկական հացարտադրողներին։ Մյուս կողմից՝ արդյունաբերական բուրժուազիան կատաղությունից փրփրում էր այն պատճառով, որ հողային արիստոկրատիան մերկացնում էր գործարանների դրությունը, որ մինչև ուղն ու ծուծը փչացած այդ անսիրտ ու ազնվազարմ անբանները շինծու, համակրություն են արտահայտում գործարանային բանվորի տառապանքների նկատմամբ, որ նրանք «դիվանագիտական եռանդ» են հանդես բերում գործարանային օրենսդրության հանդեպ։ Գոյություն ունի անգլիական մի հին առած, թե երբ երկու գող կախ ընկնեն իրար մազերից, միշտ ղրանից մի օգտակար բան դուրս կգա։ Եվ իսկապես, իշխող դասակարգի երկու ֆրակցիաների աղմկալի, կրքոտ վեճն այն մասին, թե նրանցից ո՛րն է ամենից անպատկառ կերպով շահագործում բանվորին, թե՛ աջից և թե՛ ձախից նպաստում էր ճշմարտությունը պարզելուն։ Կոմս Շեֆտսբերին, այլ խոսքով՝ լորդ Էշլին, գլխավորում էր հակագործարանային մարդասիրական֊ արիստոկրատական արշավանքը։ Այդ պատճառով նա 1844 և 1845 թվականներին «Morning Chronicle»-ի սիրած օբյեկտը դարձավ՝ հողագործական բանվորների դրությունը մերկացնելիս։ Այդ լրագիրը, որ այն ժամանակ ամենանշանավոր լիբերալ օրգանն էր, գյուղական օկրուգներն ուղարկեց իր սեփական կոմիսարներին, որոնք, չբավարարվելով ընդհանուր նկարագրությամբ ու վիճակագրությամբ, հրապարակեցին թե՛ հետազոտման ենթարկված բանվորական ընտանիքների և թե՛ համապատասխան հողատերերի անուններ։ Հետևյալ աղյուսակում բերված է Բլենֆորգին, Ուիմբորնին և Պուլին հարևան երեք գյուղերի բնակիչների ստացած աշխատավարձը։ <TABLE border=0> <TR> <TD colspan=13 align=middle>ԱՌԱՋԻՆ ԳՅՈՒՂ</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>a) Երեխաների թիվը</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>b) Ընտանիքի անդամների թիվը</TD> <TD colspan=2 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>c) Տղամարդկանց շաբաթական աշխատավարձը</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>d) Երեխաների շաբաթական աշխատավարձը</TD> <TD colspan=2 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>e) Ամբողջ ընտանիքի շաբաթական եկամուտը</TD> <TD colspan=2 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>f) Շաբաթական բնակարանավարձը</TD> <TD colspan=2 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>g) Ամբողջ շաբաթական աշխատավարձը բնակարանավարձը հանելուց հետո</TD> <TD colspan=2 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>h) Մի հոգու շաբաթական աշխատավարձը</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle>8</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=middle>8</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>6</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=middle>8</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=middle>8</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=middle>6</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3½</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle>8</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=middle>8</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>9</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle>8</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=middle>8</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>9</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1) 1 շ. 6 պ., 2) 2 շ.</TD> <TD align=middle>10</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=middle>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>8</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=middle>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0¾</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1½</TD> </TR> <TR> <TD colspan=13 align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>ԵՐԿՐՈՐԴ ԳՅՈՒՂ</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1) 1 շ. 6 պ., 2) 1 շ. 6 պ.</TD> <TD align=middle>10</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=middle>8</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0¾</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3½</TD> <TD align=middle>5</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>8½</TD> <TD align=middle>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>8½</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>10</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3½</TD> <TD align=middle>5</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>8½</TD> <TD align=middle>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>7</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6½</TD> <TD align=middle>5</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>5½</TD> <TD align=middle>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>11</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>6½</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>5½</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD> </TR> <TR> <TD colspan=13 align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>ԵՐՐՈՐԴ ԳՅՈՒՂ</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> <TD align=middle>շ.</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>պ.</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>6</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=middle>7</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1) 2 շ. 2) 2 շ. 6 պ.</TD> <TD align=middle>11</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=middle>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>6</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1½</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0<ref>Լոնդոնի «Economist», 1845 թ. մարտի 29, էջ 290։</ref></TD> </TR></TABLE> Այդ գյուղերը մ-ր Ջ. Բենկսի և կոմս Շեֆտսբերիի սեփականությունն են։ Պետք է նշել, որ «low church»-ի (ստորին եկեղեցու) այս պապը, անգլիական պիետիստների այդ պարագլուխը, ինչպես և իր ընկերակից Բենկսը բանվորների ողորմելի աշխատավարձի դեռ մի զգալի մասն էլ հանում էին բնակարանավարձի պատրվակով։ Հացի օրենքների վերացումը վիթխարի զարկ տվեց անգլիական հողագործությանը։ Ամենամեծ մասշտաբով ցամաքեցնելու աշխատանքներ<ref>Հողային արիստոկրատիան, իհարկե պառլամենտի միջոցով, ինքն էր այդ նպատակով իրեն ֆոնդեր վարկատրում պետական գանձարանից՝ շատ ցած տոկոսով, որը ֆերմերները պետք է նրան վճարեին կրկնակի չափով։</ref>, անասունների մսուրային կերակրման նոր սիստեմ ու կերախոտերի արհեստական մշակում, պարարտացման մեխանիկական ապարատների մուծում, կավահողի նոր մշակման եղանակներ, հանքային պարարտանյութերի ուժեղ գործադրում, շոգեմեքենայի ու ամեն տեսակ նոր աշխատամեքենաների կիրառում և այլն, ընդհանրապես ավելի ինտենսիվ մշակույթ,— ահա ինչով է բնորոշվում այդ դարաշրջանը։ Գյուղատնտեսության թագավորական ընկերության նախագահ պ-ն Պյուզեյը պնդում է, որ տնտեսական (հարաբերական) ծախքերը մոտավորապես երկու անգամ քչացել են նոր մեքենաներ մտցնելու շնորհիվ։ Մյուս կողմից, բացարձակ բերքատվությունը բարձրացել է արագորեն։ Նոր մեթոդների հիմնական պայմանն էր՝ կապիտալի ավելի մեծ ծախսումը մի ակրի վրա, հետևապես, և ֆերմաների արագացված համակենտրոնացումը<ref>Միջակ ֆերմերների թվի նվազումը կարելի է նկատել հատկապես հաշվեհամարի հետևյալ սյունակներից. «Ֆերմերների զավակներ, թոռներ, եղբայրներ, ազգականներ, դուստրեր, թոռնուհիներ, քույրեր, ազգականուհիներ», կարճ ասած՝ ֆերմերի սեփական ընտանիքի այն անդամները, որոնք աշխատում են նրա մոտ։ Ըստ այդ սյունակների՝ 1851 թվականին հաշվվում էր 216 851 մարդ, 1861 թվականին՝ միայն 176 151 մարդ։ — 1851 թվականից մինչև 1871 թվականը 20 ակրից պակաս ֆերմերական հողամասերի թիվը քչացել է ավելի քան 900-ով. 50—75 ակր հողամասերը 8 253-ից իջել են 6 370-ի. նույնը պետք է ասել նաև. 100 ակրից պակաս բոլոր հողամասերի նկատմամբ։ Ընդհակառակը, նույն 20 տարվա ընթացքում խոշոր վարձակալությունների թիվն ավելացել է. 300-ից մինչև 500 ակր ունեցողներինը 7 771-ից բարձրացել է 8 410-ի, 500 ակրից, ավելի վարձակալությունների թիվը 2 755-ից հասել է 3 914-ի, 1 000 ակրից ավելի ունեցող վարձակալություններինը՝ 492-ից 582-ի։</ref>։ Միևնույն ժամանակ, մշակվող տարածությունը 1846-ից մինչև 1865 թվականն ընդարձակվեց 464 119 ակրով, չխոսելով արդեն արևելյան կոմսությունների հսկայական տարածությունների մասին, որոնք կարծես կախարդական զորությամբ ճագարների արգելոցներից ու անասունների աղքատիկ արոտավայրերից դարձան հացահատիկի հիանալի դաշտեր։ Մենք արդեն գիտենք, որ դրա հետ միաժամանակ հողագործությամբ զբաղվող անձերի ընդհանուր թիվը կրճատվեց։ Ինչ վերաբերում է երկու սեռի ու տարբեր տարիքի բուն հողագործներին, ապա նրանց թիվը 1851 թվականի 1 241 269-ից իջնելով՝ 1861 թվականին հասավ 1 163 217-ի<ref>Ոչխարարած հովիվների թիվը 12 517-ից հասել է 25 559-ի։</ref>։ Ուստի, եթե անգլիական գլխավոր ռեգիստրատորն իրավամբ նկատում է «ֆերմերների ու գյուղատնտեսական բանվորների աճը 1801 թվականից հետո ոչ մի կերպ չի համապատասխանում հողագործական արդյունքի աճին»<ref>«Census etc.», հ. III, էջ 36։</ref>, ապա այդ անհամապատասխանությունը շատ ավելի մեծ չափով նկատվում է վերջին ժամանակաշրջանում, երբ գյուղական բանվոր բնակչության բացարձակ նվազումը ձեռք-ձեռքի էր ընթանում մշակվող տարածության ընդարձակման, մշակույթի ինտենսիվացման, հողի մեջ ներդրվող և նրա մշակմանը հատկացվող կապիտալի անլուր կուտակման, հողի արդյունքի՝ անգլիական գյուղատնտեսության պատմության մեջ նմանը չունեցող ավելացման, հողատերերի ռենտայի ավելացման, կապիտալիստական վարձակալների հարստության աճման հետ։ Եթե այդ բոլորին ավելացնենք վաճառահանման քաղաքային շուկաների անընդհատ արագ ընդլայնումն ու ազատ առևտրի տիրապետությունը, ապա կարող է թվալ, թե գյուղական բանվորը post tot descrimina rerum [այդքան բազմաթիվ փորձանքներից հետո], վերջապես, դրվել է այնպիսի պայմանների մեջ, որոնք նրան, secuntum artem [թեորիայի համաձայն], պետք է անսահման երջանիկ դարձնեին։ Պրոֆեսոր Ռոջերսը, ընդհակառակը, գալիս է այն եզրակացության, որ մեր ժամանակակից անգլիական գյուղական բանվորի դրությունը ո՛չ միայն XIV դարի երկրորդ կեսի և XV դարի իր նախորդների, այլև նույնիսկ հենց 1770—1780 թվականների ժամանակաշրջանի նախորդների դրության համեմատությամբ չափազանց վատացել է, որ «նա նորից դարձել է ճորտ», և, այն էլ վատ կերակուր ու վատ բնակարան ստացող ճորտ<ref>Rogers: «A History of Agricufture and Prices in England». Oxford 1866. հ. I, էջ 693։ Ռոջերսը պատկանում է լիբերալ դպրոցին, Կորդենի ու Բրայտի անձնական բարեկամն է, հետևապես, ամենևին laudator temporis acti չէ [հին երանելի ժամանակները փառաբանողների թվին չի պատկանում]։</ref>։ Դ-ր Յուլիան Հանտերը գյուղական բանվորների բնակարաններին վերաբերող իր աչքի ընկնող հաշվետվության մեջ ասում է. «hind-ի (ճորտության ժամանակներում այսպես էր կոչվում գյուղական բանվորը) գոյության ծախսերը սահմանված են ըստ կարելույն ամենացածր մակարդակով, որով նա միայն ապրել կկարողանար... Նրա աշխատավարձն ու բնակարանը ոչ մի կերպ չեն համապատասխանում նրանից կորզվելիք շահույթին։ Գյուղական բանվորը մի զրո է ֆերմերի հաշվարկումներում<ref>«Public Health. 7th Report». London 1965, էջ 242։ Ուստի անսովոր բան չէ ամենևին, որ կա՛մ տնատերն է բնակարանավարձը բարձրացնում, հենց որ լսում է, թե բանվորն սկսել է մի քիչ ավելի վաստակել, կամ ֆերմերն է բանվորի աշխատավարձն իջեցնում այն հիման վրա, որ «նրա կինն աշխատանք է գտել» (նույն տեղում)։</ref>... Նրա գոյության միջոցները միշտ որպես հաստատուն մեծություն են նկատի առնվում»<ref>Նույն տեղում, էջ 135։</ref>։ «Ինչ վերաբերում է նրա եկամտի հետագա կրճատմանը, ապա նա կարող է ասել, nihil habeo, nihil curo [չունեմ, ոչնչի մասին չեմ հագում]։ Նա ապագայի նկատմամբ վախ չունի, որովհետև նա ոչինչ չունի, բացի այն բանից, ինչ բացարձակորեն անհրաժեշտ է իր գոյության համար։ Նա հասել է սառուցման կետին, և ֆերմերի բոլոր հաշիվները այդ փաստից են ելնում։ Ինչ ուզում է թող լինի. երջանկությունը կամ դժբախտությունը նրան չի վերաբերում<ref>Նույն տեղում, էջ 134։</ref>։ 1863 թվականին ձեռնարկվեց աքսորի ու հասարակական պարտադիր աշխատանքների դատապարտված հանցագործների սննդի ու աշխատանքի պայմանների պաշտոնական հետազոտության։ Հետևանքները շարադրված են Կապույտ գրքերի երկու ստվար հատորում։ «Անգլիական բանտերում գտնվող հանցագործների և նույն երկրի աշխատատներում գտնվող պաուպերների ու գյուղական ազատ բանվորների սննդի ուշադիր համեմատությունը,— ասված է այնտեղ ի միջի այլոց,— անվիճելիորեն ապացուցում է, որ առաջինները շատ ավելի լավ են սնվում, քան մյուս երկու կատեգորիաներից որևէ մեկը»<ref>«Reports of the Commissioners... relating to Transportation and Penal Servitude». London 1863, էջ 42, № 50։</ref>, «իսկ հասարակական պարտադիր աշխատանքի դատապարտվածներից պահանջվող աշխատանքի քանակը սովորական գյուղական բանվորի կատարած աշխատանքի մոտավորապես կեսն է կազմում»<ref>Նռւյն տեղում, էջ 77, Memorandum by the Lord Chief Justice.</ref>։ Բերենք վկաների մի քանի բնորոշ ցուցմունքներ։ Հարցաքննվում է Էդինբուրգի բանտի տեսուչ Ջոն Սմիթը.— № 5056. «Անգլիական բանտերում սնունդը շատ ավելի լավ է սովորական գյուղական բանվորների սննդից»։ № 5057. «Փաստ է, որ Շոտլանդիայի սովորական հողագործական բանվորները շատ հազվադեպ են որևէ միս ստանում»։ № 3047. «Արդյոք դուք գիտե՞ք որևէ հիմք հօգուտ այն բանի, որ անհրաժեշտ է հանցագործներին սովորական գյուղական բանվորներից շատ ավելի լավ (much better) կերակրել։ — Իհարկե ոչ»։ № 3048. «Արդյոք դուք նպատակահարմար չե՞ք գտնում հետագա փորձեր կատարել հարկադիր աշխատանքի դատապարտված կալանավորների սնունդը գյուղական ազատ բանվորների սննդին մոտեցնելու համար»<ref>Նույն տեղում, հ. II։ Ցուցմունքները [էջ 418, 239]։</ref>։ «Գյուղական բանվորը,— ասված է այնտեղ,— կարող էր ասել. Ես չարաչար աշխատում եմ և բավարար քանակությամբ սնունդ չունեմ։ Երբ ես բանտում էի, աշխատանքն այնքան ծանր չէր, բայց ես բավարար սնունդ էի ստանում, ուստի և ինձ համար ավելի լավ է բանտում, քան ազատ լինել»<ref>Նույն տեղում, հ. I։ Հավելված, էջ 280։<br>158a Նույն տեղում, էջ 274, 275։</ref>։ Հաշվետվության առաջին հատորին կցված աղյուսակներից կազմված է հետևյալ համեմատական ամփոփումը. <TABLE border=0> <TR> <TD colspan=5 align=middle>ՍՆՆԴԻ ՇԱՐԱԹԱԿԱՆ ՔԱՆԱԿԸ [Տես 158a ծանոթ.]</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ազոտային բաղադրատոմսեր</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Անազոտ բաղադրատոմսեր</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Հանքային բաղադրատոմսեր</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ընդհանուր գումար</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>Ունցիա</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>Ունցիա</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>Ունցիա</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>Ունցիա</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Պորտլանդի բանտի հանցագործինը</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,95</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>150,06</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>4,68</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>183,69</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Թագավորական նավատորմի նավաստունը</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>29,63</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>152,91</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>4,52</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>187,06</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Զինվորինը</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>25,55</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>114,49</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3,94</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>143,98</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Կառագործինը (բանվոր)</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>24,53</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>162,06</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>4,23</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>190,82</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Գրաշարինը</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>21,24</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>100,83</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3,12</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>125,19</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>Գյուղական բանվորինը</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>17.73</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>118,06</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>3,29</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>139,08</TD> </TR></TABLE> 1863 թվականի բժշկական հանձնաժողովի այն հետազոտության ընդհանուր հետևանքը, որը վերաբերում էր ամենից վատ ապահովված դասակարգերի սննդի դրությանը, արդեն հայտնի է ընթերցողին։ Նա հիշում է, որ գյուղական բանվորների ընտանիքների մեծ մասի սնունդը ցածր է այն նվազագույն չափից, որ անհրաժեշտ է «քաղցի հիվանդությունները կանխելու համար»։ Բանն այսպես է հատկապես Կոռնուոլի, Դևոնի, Սոմերսետի, Ուիլտսի, Ստաֆֆորդի, Օքսֆորդի, Բերկսի և Հերտսի բոլոր զուտ հողագործական շրջաններում։ «Սննդի այն քանակը, որ գյուղական բանվորն է ստանում,— ասում է դ-ր Սմիթը,— ավելի շատ է, քան կարելի է դատել միջին մեծության համեմատ, որովհետև ինքը՝ բանվորը, իր ընտանիքի անդամների համեմատությամբ, կենսամիջոցների շատ ավելի մեծ մասն է ստանում, քանի որ այդ անհրաժեշտ է նրա աշխատանքի համար. ավելի աղքատ շրջաններում գրեթե ամբողջ միսն ու ճարպը նրան է բաժին ընկնում։ Սննդի այն քանակը, որ բաժին է ընկնում կնոջը, ինչպես նաև երեխաներին նրանց արագ աճեցողության շրջանում, բազմաթիվ դեպքերում և գրեթե բոլոր կոմսություններում անբավարար է, գլխավորապես ազոտի պարունակությամբ»<ref>«Public Health. 6th Report 1863», էջ 238, 249, 261, 262։</ref>։ Բուն իսկ ֆերմերների մոտ բնակվող բատրակներն ու բանվորուհիները լավ են սնվում։ Բուն իսկ ֆերմերների մոտ բնակվող բատրակներն ու բանվորուհիները լավ են սնվում։ Նրանց թիվը 1851 թվականի 288 277-ից ընկնելով՝ 1861 թվականին հասավ 204 962-ի։ «Կանանց աշխատանքը դաշտում,— ասում է դ-ր Սմիթը,— ուրիշ ինչպիսի վնասակար հետևանքների հետ էլ որ կապված լինի, տվյալ պայմաններում մեծ չափով շահավետ է ընտանիքի համար, որովհետև նա ոտնամանների, հագուստեղենի միջոցներ, բնակարանավարձ է բերում և այդպիսով հնարավորություն է տալիս ավելի լավ սնվելու»<ref>Նույն տեղում, էջ 262։</ref>։ Այս հետազոտության ամենաուշագրավ հետևանքներից մեկն այն փաստի բացահայտումն էր, որ Անգլիայի գյուղական բանվորը շատ ավելի վատ է սնվում, քան գյուղական բանվորը Միացյալ թագավորության մյուս մասերում («is considerably the worst fed»). այդ ցույց է տալիս հետևյալ աղյուսակը. <TABLE border=0> <TR> <TD colspan=6 align=middle>ԱԾԽԱԾՆԻ ՈՒ ԱԶՈՏԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ՄԻՋԻՆ<br>ՍՊԱՌՈՒՄԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD colspan=2 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ածխածին</TD> <TD colspan=3 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ազոտ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Անգլիա</TD> <TD align=middle>40 673</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>գրան</TD> <TD align=middle>1 594</TD> <TD align=middle>գրան</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ուելս</TD> <TD align=middle>48 354</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=middle>2 031</TD> <TD align=middle>»</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Շոտլանդիա</TD> <TD align=middle>48 980</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=middle>2 348</TD> <TD align=middle>»</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>Իռլանդիա</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>43 366</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>2 434</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'><ref>Նույն տեղում, էջ 17։ Անգլիական գյուղական բանվորն իռլանդական գյուղական բանվորի ստացած կաթի միայն ¼-ը և հացի միայն ½-ն է ստանում։ Արդեն XIX սկզբներին Ա. Յունգը իր «Tour in Ireland» աշխատության մեջ նշել է, որ իռլանդական բանվորի սննդի պայմաններն ավելի լավ են։ Պատճառը պարզապես այն է, որ իռլանդական աղքատ ֆերմերն ավելի մարդասեր է, քան անգլիական հարուստ ֆերմերը։ Ինչ վերաբերում է Ուելսին, ապա տեքստում բերված տվյալները նրա հարավ-արևմտ֊յան, մասը չեն ընդգրկում։ «Այնտեղի բոլոր բժիշկները միաձայն վկայում են, որ պալարախտից, գեղձախտից և այլ հիվանդություններից առաջացած մահացության ինտենսիվ աճումը կապված է բնակչության ֆիզիկական վիճակի վատթարանալու հետ, և բոլորն էլ այդ վատթարացումը վերագրում են աղքատության սաստկանալուն։ Գյուղատնտեսական բանվորի օրական ծախսն այնտեղ գնահատվում է 5 պենս. շատ դեպքերում ֆերմերը (որ ինքն էլ թշվառ վիճակում է) է՛լ ավելի պակաս է վճարում։ Մի պատառ աղած միսը, որ չորանալով կարմիր փայտի պես պնդացել է և հազիվ է մարսելու դժվար պրոցեսն արդարացնում, կամ մի կտոր ճարպը համեմունք են ծառայում ալյուրից ու սոխից եփած մեծ քանակությամբ շորվայի կամ վարսակապուրի համար, և այս է գյուղական բանվորի֊ ճաշն ամեն օր... Արդյունաբերության զարգացումը նրա համար այն հետևանքն է ունեցել, որ տանը գործած լավորակ մահուդը այդ դաժան ու խոնավ կլիմայում վտարված է բամբակեղեն էժան գործվածքների կողմից, իսկ ավելի թունդ խմիչքները՝ «անվանական» թեյի կողմից... Երկար ժամեր քամու և անձրևի տակ աշխատելուց հետո հողագործը վերադառնում է իր խրճիթը՝ նստելու համար օջախի մոտ, որտեղ վառում են տորֆ, կավից ածխի մանրունքից շինած կոշտեր, որոնք այրվելով ածխաթթվի ու ծծմբաթթվի ամպեր են արձակում։ Խրճիթի պատերը շինված են կավից ու քարերից, հատակը մերկ գետին է, որ հենց այդպես է եղել նաև խրճիթը շինելուց առաջ, ծածկը՝ նոսր ու ոչնչով չամրացրած ծղոտից։ Ամեն մի ճեղք խցված է տաքությունը պահպանելու համար, և դժոխային գարշահոտության այդ մթնոլորտում, ցեխոտ գետնի վրա, իր միակ զգեստը հաճախ հենց հագին չորացնելու հարկադրված՝ նա սկսում է իր ընթրիքը կնոջ ու երեխաների հետ։ Մանկաբարձները, որոնք ստիպված են եղել գիշերվա մի մասն այդ խրճիթներում անցկացնելու, նկարագրել են, թե ինչպես իրենց ոտքերը թաղվում էին հատակի ցեխի մեջ, և թե ինչպես իրենք ստիպված էին — դժվար գործ չէ՜ր — պատի մեջ մի անցք բանալու, որպեսզի մի քիչ թարմ օդ շնչեն։ Հասարակական տարբեր դիրքի տեր բազմաթիվ վկաներ ցույց են տալիս, որ թերասնվող (undefed) գյուղացին ամեն գիշեր ենթակա է առողջության համար վնասակար այդ և այլ ազդեցությունների, և ապացույցներ չեն պակասում այն բանի համար, որ դրա հետևանքը թուլակազմ ու գեղձախտավոր բնակչությունն... Կարմարտենշիրի և Կարդիգանշիրի ծխական ծառայողների հաղորդումները համոզիչ կերպով վկայում են իրերի նույնպիսի կացության մասին։ Դրա վրա ավելանում է է՛լ ավելի մեծ մի չարիք — իդիոտիզմի տարածվելը։ Հիմա մի քանի խոսք կլիմայական պայմանների մասին։ Տարվա մեջ 8—9 ամիս ամբողջ երկրում փչում են հարավ-արևմտյան թափանցող քամիները, նրանց հետ տեղում են անձրևի հեղեղներ, որոնք թափվում են բլուրների գլխավորապես արևմտյան լանջերում։ Ծառերը հազվադեպ են. միայն փակ տեղերում են հանդիպում. անպաշտպան մնալով նրանք ոչնչանում են քամուց։ Խրճիթները կծկված են որևէ դարատափի տակ, հաճախ մի փորակում կամ քարհանքում, միայն ամենամանր ոչխարներն ու տեղական եղջյուրավոր անասունները կարող են ապրել այդ արոտավայրերում... Երիտասարդները հեռանում-գնում են Գլամորգենի ու Մոնմաուտի հանքարդյունաբերական օկրուգները... Կարմարտենշիրը հանքափորների բուծարանն է ու նրանց հաշմանդամանոցը... Բնակչությունը լոկ հազիվհազ է պահպանում իր անփոփոխ թիվը։ Այսպես, օրինակ, Կարդիգանշիրում կար՝ <TABLE border=0> <TR> <TD></TD> <TD></TD> <TD></TD> <TD align=middle>1851 թ.</TD> <TD></TD> <TD align=middle>1861 թ.</TD> </TR> <TR> <TD>Արական</TD> <TD>սեռի</TD> <TD></TD> <TD align=middle>45 155</TD> <TD></TD> <TD align=middle>44 446</TD> </TR> <TR> <TD>Իգական</TD> <TD>»</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>52 459</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>52 955</TD> </TR> <TR> <TD></TD> <TD></TD> <TD></TD> <TD align=middle>97 614</TD> <TD></TD> <TD align=middle>97 401</TD> </TR></TABLE> (Դ-ր Հանտերի հաշվետվությունը — «Public Health. 7th Report 1864», London 1865, էջ 493—502, տարբեր տեղերում)։</ref></TD> </TR></TABLE> «Դ-ր Հանտերի հաշվետվության ամեն մի էջը, ասում է դ-ր Սայմոնը իր պաշտոնական սանիտարական զեկուցման մեջ,— վկայում է մեր գյուղական բանվորների բնակարանների անբավարար քանակի ու խղճուկ որակի մասին։ Եվ ահա շատ տարիներից ի վեր նրանց վիճակն ավելի ու ավելի է վատանում այդ կողմից։ Գյուղական բանվորների համար հիմա շատ ավելի դժվար է բնակելի շենք գտնելը, իսկ եթե հաջողվում էլ է գտնել, ապա այդ շենքերն անհամեմատ ավելի քիչ են համապատասխանում նրանց պահանջմունքներին, քան թերևս մի քանի դարերի ընթացքում է եղել այդ։ Մանավանդ վերջին 30 կամ 20 տարում այդ չարիքն արագ է աճում, և գյուղական բնակչի բնակարանային պայմանները հիմա վերին աստիճանի ողբալի են։ Եթե միայն նրանք, որոնց հարստացնում է նրա աշխատանքը, կարևոր չհամարեն մի տեսակ կարեկից զիջողությամբ վարվել նրա հետ, ապա նա այս հարցում բոլորովին անօգնական է։ Արդյոք բանվորը բնակարան կգտնի՞ այն հողի վրա, որ ինքը մշակում է, արդյոք մարդավայե՞լ բնակարան կլինի այդ թե խոզաբուն, արդյոք փոքրիկ պարտեզո՞վ կլինի, որն այնպես թեթևացնում է աղքատության ճնշումը— այդ բոլորը կախված է ո՛չ թե համապատասխան բնակարանավարձ վճարելու նրա պատրաստակամությունից կամ կարողությունից, այլ այն հանգամանքից, թե ինչպես ուրիշները կբարեհաճեն գործադրել «իրենց սեփականությունը իրենց ուզածի պես տնօրինելու իրավունքը»։ Որքան էլ վարձակալած տեղամասը մեծ լինի, չկա մի այնպիսի օրենք, որը պարտավորեցներ այդ տեղամասում որոշ թվով բանվորական բնակարաններ ունենալ,— կարգին բնակարանների մասին խոսելն անգամ ավելորդ է. օրենքը նմանապես ոչ մի իրավունք չի վերապահում բանվորին այն հողի նկատմամբ, որի համար նրա աշխատանքը նույնքան անհրաժեշտ է, որքան անձրևն ու արևի լույսը... Մի Լրացուցիչ հանգամանք ևս մի ծանր քար է նետում կշռաթաթի մեջ ընդդեմ գյուղական բանվորի... այդ աղքատների վերաբերյալ օրենքի ու նրա այն որոշումների ազդեցությունն է, որոնք վերաբերում են բնակության իրավունքին ու աղքատների օգտին գանձվող հարկին<ref>Այս օրենքը 1865 թվականին մի քիչ բարելավվեց։ Փորձը շուտով ցույց կտա, որ նման կարկատանն ամենևին չի օգնում։</ref>։ Այդ օրենքի ազդեցությամբ ամեն մի ծխական համայնք, փողային հաշիվներից ելնելով, շահագրգռված է իր մեջ ապրող գյուղական բանվորների թիվը մինիմումի հասցնելու, որովհետև հողագործական աշխատանքը փոխանակ ապահովելու իր ճակատի քրտինքով աշխատող բանվորի ու նրա ընտանիքի հաստատ ու հարատև անկախ վիճակը, դժբախտաբար, մեծ մասամբ վաղ թե ուշ նրան հասցնում է պաուպերիզմի,— պաուպերիզմի, որին իր ամբողջ ճանապարհի ընթացքում բանվորն այնքան մոտ է, որ ամեն մի հիվանդություն կամ աշխատանքի որևէ անցողիկ բացակայություն նրան ստիպում է իսկույն ծխական համայնքի օժանդակությանը դիմելու, և այդ պատճառով ծխական համայնքում հողագործական բանվորների ամեն մի տեղաբաշխում, ակներևաբար, այդ համայնքի համար աղքատների օգտին սահմանված հարկի ավելացում է նշանակում... «Հողային խոշոր սեփականատերերը<ref>Հետագա ասելիքս հասկանալու համար. close villages (փակ գյուղեր) են կոչվում այն գյուղերը, որոնց հողատերը մեկ կամ երկու խոշոր լենդլորդ է. open villages (բաց գյուղեր) են կոչվում նրանք, որոնց հողը պատկանում է բազմաթիվ մանր սեփականատերերի։ Այս վերջին վայրերում էլ հենց սպեկուլյանտները կարող են կոտտեջներ ու գիշերելու տներ կառուցել։</ref> բավական է միայն վճռեն, որ իրենց հողերում ոչ մի բանվորական բնակարան չպետք է լինի, և աղքատների նկատմամբ նրանք անմիջապես ազատվում են իրենց պատասխանատվության կեսից։ Թե անգլիական կոնստիտուցիան ու օրենքները որքան նպատակ ունեին մի այնպիսի հողային բացարձակ սեփականություն սահմանելու, որը հնարավորություն է տալիս լենդլորդին «իր սեփականության հետ վարվել այնպես, ինչպես ինքն է ուզում», հողը մշակողների հետ վարվել ինչպես օտարերկրացիների հետ և նրանց վտարել իր տերիտորիայից,— այդ մի հարց է, nրի քննարկումն իմ հաշվետվության նպատակից դուրս է... Վտարելու այդ իշխանությունը սոսկ թեորիա չէ։ Նա գործնականորեն իրականացվում է ամենախոշոր մասշտաբով։ Դա այն հանգամանքներից մեկն է, որոնք վճռական ազդեցություն ունեն գյուղական բանվորի բնակարանային պայմանների վրա... Չարիքի ծավալի մասին կարելի է դատել ըստ վերջին հաշվեհամարի, որը ցույց տվեց, որ, չնայած աների տեղական պահանջի ավելանալուն, վերջին 10 տարվա ընթացքում տների քանդումն Անգլիայի 821 տարբեր շրջաններում ուժեղացել է. այսպիսով, մի կողմ թողնելով այն անձերին, որոնք հարկադրված կորցրել են նստակեցությունը այն ծխական համայնքներում, որտեղ նրանք աշխատում են, 1861 թվականի բնակչությունը, որը 1851 թվականի համեմատությամբ ավելացել էր 5<math>^1/_3</math>-ով, խցկված էր այն շենքերը, որոնք 4½%-ով պակասել էին... Հենց որ ամայացման պրոցեսը ավարտվում է,— ասում է դ-ր Հանտերը,— նրա հետևանքն է լինում ցուցական գյուղը (show-village), որտեղ կոտտեջների թիվը կրճատվելով՝ աննշան չափերի է հասնում, և որտեղ ոչ ոքի ապրել թույլ չի արվում, բացի ոչխարարածներից, պարտիզպաններից ու որսապահներից, այդ մշտական ծառաներից, որոնք այդ կատեգորիայի մարդկանց համար սովորական դարձած լավ վերաբերմունքի են արժանանում ողորմած տերերի կողմից<ref>Այդպիսի ցուցական գյուղը շատ գրավիչ տեսք ունի, բայց նա նույնքան անիրական է, որքան այն գյուղերը, որ Եկատերինա II-ը տեսնում էր Ղրիմում իր կատարած ճանապարհորդության ժամանակ։ Վերջին ժամանակները հաճախ ոչխարարած հովիվն էլ է վտարվում այդ show village-ներից։ Օրինակ, Մարկետ Հարբորոյի մոտ 500 ակրանոց մի ոչխարների արոտատեղ կա. այստեղ միայն մեկ մարդու աշխատանք է պահանջվում։ Այդ լայնածավալ հարթավայրերով, Լեստերի և Նորտհեմպտոնի հիանալի արոտատեղերով անցնող երկար ճանապարհը կարճացնելու համար սովորաբար հովվին մի կոտտեջ էին տրամադրում ագարակում։ Հիմա նրան տալիս են տասներեքերորդ շիլլինգը որպես բնակարանի վարձ, որը նա ստիպված է ճարելու որևէ հեռավոր բաց գյուղում։</ref>։ Բայց հողը մշակման կարիք ունի, և մենք տեսնում ենք, Որ դրանով զբաղված բանվորներն ապրում են ո՛չ թե հողային սեփականատիրոջ մոտ, այլ գալիս են մի բաց գյուղից, որը գուցե 3 մղոն հեռու է գալիս են այն գյուղից, ուր նրանց ընդունել են բազմաթիվ մանր տնատերերը այն բանից հետո, երբ բանվորների կոտտեջներր փակ գյուղերում քանդվել են։ Այնտեղ, որտեղ ամեն ինչ ձգտում է այդ հետևանքին, կոտտեջներն իրենց ողորմելի տեսքով սովորաբար խոսում են այն վիճակի մասին, որին դատապարտված են նրանք։ Նրանք գտնվում են բնական ավերման տարբեր աստիճաններում։ Քանի դեռ ծածկը չի թափվել, բանվորին թույլատրվում է կոտտեջի բնակարանավարձը վճարել, և նա հաճախ պետք է ուրախ լինի, որ այդ նրան թայլ են տալիս, թեկուզ և նա ստիպված լիներ դրա համար լավ բնակարանի գին վճարելու։ Բայց այս դեպքում ոչ մի վերանորոգում, ոչ մի կարկատան, բացի նրանից, որ կարող է անել չափազանց աղքատ կենվորն ինքը։ Իսկ երբ տունը, վերջիվերջո, բոլորովին անբնակելի է դառնում, ապա այդ միայն այն է նշանակում, որ մի ավերված կոտտեջ էլ է ավելանում, և աղքատների օգտին գանձվող հարկը համապատասխանորեն նվազում է։ Մինչդեռ այդպիսով խոշոր սեփականատերերն իրենցից թոթափում են աղքատների օգտին գանձվող հարկը, իրենց պատկանող հողից բնակչությանը հեռացնելով, մոտակա գյուղաքաղաքներն ու բաց բնակավայրերն ընդունում են դուրս շպրտված բանվորներին. ես ասում եմ՝ մոտակա, բայց այդ «մոտակա»-ն կարող է 3 կամ 4 մղոն հեռու լինել այն ֆերմայից, որտեղ բանվորն ամեն օր պետք է աշխատի։ Այդպիսով, նրա օրական աշխատանքի վրա, կարծես թե այդ մի բոլորովին դատարկ բան է, ավելանում է իր օրական հացը վաստակելու համար օրվա մեջ 6 կամ 8 մղոն ճանապարհորդելու անհրաժեշտությունը։ Նրա կնոջ ու նրա երեխաների կատարած գյուղական բոլոր աշխատանքները հիմա նույնպիսի ծանր պարագաներում են կատարվում։ Բայց այդ էլ դեռ այն ամբողջ չարիքը չէ, որ նրան պատճառում է աշխատավայրի հեռավորությունը։ Կառուցող սպեկուլյանտները բաց վայրերում գնում են հողապատառներ, որ նրանք աշխատում են ըստ կարելույն խիտ առ խիտ ծածկել ամենաէժան հյուղերով։ Եվ Անգլիայի հողագործական բանվորները ապրում են հենց այդ ողորմելի բնակարաններում, որոնք, եթե նույնիսկ դեպի բաց դաշտը ելք ունեն, օժտված են քաղաքային ամենավատ բնակարանների ամենագարշելի գծերով<ref>«Բանվորների տները (բաց ավաններում, որոնք, իհարկե, լիքը լցված են միշտ) սովորաբար շինված են շարքերով, հետնաբակերը դեպի այն հողապատառի ծայրասահմանը, որ կառուցող սպեկուլյանտն իրենն է անվանում։ Այդ պատճառով նրանք ուրիշ կողմից լույսի ու օդի մուտք չունեն, բացի ճակատի կողմից» (դ-ր Հանտերի հաշվետվությունը «Public Health-ում. 7th Report 1864». London 1865, էջ 135)։ Շատ հաճախ գյուղի գարեջրատան տերը կամ կրպակատերը նաև վարձով տուն տվող է։ Այդպիսի դեպքերում գյուղական բանվորի համար նա երկրորդ—տեր ու տնօրեն է դառնում ֆերմերի կողքին։ Բանվnրը պետք է միաժամանակ նրա հաճախորդը լինի։ Ստանալով շաբաթական 10 շիլլինգ, հանած տարեկան 4 ֆ. ստ. բնակարանավարձը, նա պարտավոր է որոշ քանակությամբ թեյ, շաքար. ալյուր, սապոն, մոմ ու գարեջուր գնել խանութպանից՝ նրա նշանակած գներով (նույն տեղում, էջ 132)։ Այդ բաց գյուղերը անգլիական հողագործական պրոլետարիատի համար «ուղղիչ գաղութներ» են իսկապես։ Կոտտեջներից շատերը իսկական գիշերելու տներ են, որտեղից անցնում է շրջակայքի աստանդական ամբողջ խաժամուժը։ Հողագործն ու նրա ընտանիքը, որոնք հաճախ ամենանողկալի պայմաններում իսկապես զարմանալիորեն պահպանում են բնավորության առաքինությունն ու մաքրությունը, այստեղ անխուսափելիորեն կորչում են։ Ազնվազարմ Շեյլոկների մոտ մոդա է դարձել փարիսեցիորեն ուսերը թոթվել կառուցող սպեկուլյանտների, փոքրիկ սեփականատերերի և բաց գյուղերի հասցեին։ Հասկանալի է, նրանց շատ լավ հայտնի է, որ իրենց «փակ գյուղերն ու ցուցական գյուղերը» «բաց գյուղերի» օրրանն են և չէին կարող գոյություն ունենալ առանց վերջինների։ «Առանց բաց գյուղերի մանր սեփականատերերի՝ գյուղական բանվորների մեծ մասն ստիպված կլիներ քնելու այն կալվածների ծառերի տակ, որտեղ նրանք աշխատում են» (նույն տեղում, էջ 135)։ «Բաց» և «փակ» գյուղերի սիստեմն իշխում է ամբողջ միջին և ամբողջ արևելյան Անգլիայում։</ref>... Մյուս կողմից, երբեք չպետք է կարծել, թե իր մշակած հողի վրա ապրող բանվորն այնտեղ գտնում է մի այնպիսի բնակարան, որին արժանի է արտադրողական գործունեությամբ լի նրա կյանքը։ Նույնիսկ իշխանական տիրապետություններում բանվորների կոտտեջները հաճախ ամենաողբալի վիճակում են գտնվում։ Կան լենդլորդեր, որոնք կարծում են, թե գոմն էլ բավական լավ է իրենց բանվորների ու նրանց ընտանիքների համար, և որոնք, այնուամենայնիվ, չեն քաշվում որքան կարելի է շատ բնակարանավարձ կորզել նրանցից այդպիսի շենքերի համար<ref>«Վարձով տուն տվողը (ֆերմերը կամ լենդլորդը) ուղղակի կամ անուղղակի հարստանում է այն մարդու աշխատանքով, որին նա շաբաթական վճարում է 10 շիլլինգ և հետո նույն այդ ողորմելուց տարեկան 4 կամ 5 ֆ. ստ. վարձ է խլում այնպիսի տների համար, որոնք բաց շուկայում վաճառվելիս 20 ֆ. ստ. էլ չարժեն, բայց որոնք իրենց արհեստական գինը պահպանում են շնորհիվ լոկ այն հանգամանքի, որ սեփականատերն իշխանություն ունի ասելու՝ «Վարձի՛ր իմ տունը կամ թե չէ՝ ունեցած-չունեցածդ հավաքի՛ր ու հեռացի՛ր և փորձիր մի ուրիշ վայրում ապաստան ճարել առանց ինձանից վկայագիր ստանալու»... Եթե մարդն ուզում է իր դրությունը լավացնել և գնում է երկաթուղու ռելսեր դնելու կամ քարհանք մտնելու, նույն իշխանությունը ոչ մի քայլ ետ չի մնում նրանից. «Աշխատի՛ր ինձ մոտ այսպիսի ցածր աշխատավարձով կամ թե չէ՝ հեռացի՛ր մի շաբաթ առաջ նախազգուշացում ստանալուց հետո. խոզդ էլ տար հետդ, եթե ունես, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կստանաս այն կարտոֆիլից, որը բուսնում է քո բանջարանոցում»։ Իսկ եթե շահը այլ միջոցառումներ է թելադրում սեփականատիրոջը, ապա նա (կամ ֆերմերը) այդպիսի դեպքերում հաճախ գերադասում է ուղղակի բնակարանավարձը բարձրացնել, որն ապագայում պատիժ կծառայի բանվորին աշխատանքից հեռանալու համար» (Դ-ր Հանտեր, նույն տեղում, էջ 132)։</ref>։ Թող այդ լինի մի բոլորովին քարուքանդ խրճիթ՝ քնելու մի խցիկով, առանց օջախի, առանց արտաքնոցի, առանց բացվող լուսամուտների, առանց ջրամատակարարման, եթե չհաշվենք ինչ-որ ջրափոս, առանց պարտեզի,— բանվորը ոչինչ չի կարող անել այդպիսի այլանդակության հանդեպ։ Իսկ մեր սանիտարական֊ ոստիկանական օրենքները (The Nuisances Removal Acts) մեռած տառ են մնում։ Նրանց կիրառումը դրված է հենց այն սեփականատերերի վրա, որոնք այդպիսի որջերը վարձով են տալիս... Չպետք է թույլ տանք, որ լոկ բացառություն կազմող ավելի լուսավոր պատկերները մեզ շլացնեն և թաքցնեն այն փաստերը, որոնք գերակշռող կանոն են կազմում և անգլիական քաղաքակրթության խայտառակ բիծն են։ Իրերի դրությունը պետք է իսկապես որ զարհուրելի լինի, եթե, չնայած այժմյան բնակարանների ակնհայտ հրեշավորության, ձեռնհաս դիտողները միաձայն այն վերջնական եզրակացության են գալիս, որ նույնիսկ բնակարանների ամենուրեք տիրող գարշելիությունը անհունորեն ավելի պակաս ծանր չարիք է, քան նրանց սոսկ քանակական պակասությունը։ Ահա երկար տարիներից ի վեր գյուղական բանվորների բնակարանների լեփլեցունությունը խոր վշտի առարկա է ոչ միայն այն մարդկանց համար, որոնք հոգում են առողջության մասին, այլև, ընդհանրապես, բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են վայելուչ ու բարոյական կյանքը։ Եվ իրոք, գյուղական շրջաններում հիվանդությունների տարածման վերաբերյալ հաշվետվությունների հեղինակները բոլորովին միանման, համարյա ստերեոտիպ դարձած արտահայտություններով, նորից ու նորից մատնանշում են, որ բնակարանների գերլցումն է այն պատճառը, որը միանգամայն ի դերև է հանում արդեն հայտնված համաճարակի զարգացումը կասեցնելու ամեն մի ջանք։ Նորից ու նորից նշվում է նմանապես այն հանգամանքը, որ, չնայած առողջության վրա գյուղական կյանքի շատ տեսակետներից ունեցած բարերար ազդեցությանը, բնակչության կուտակումը, որն այնպես սաստիկ արագացնում է վարակիչ հիվանդությունների տարածումը, օժանդակում է նաև ոչ-վարակիչ հիվանդությունների առաջ գալուն։ Եվ նման դրությունը բացահայտած անձերը չեն լռում նաև հետագա աղետների մասին։ Նույնիսկ այն դեպքերում, երբ նրանց սկզբնական թեման բացառապես հիգիենան է եղել, նրանք, գրեթե հարկադրված, նաև առարկայի մի այլ կողմին էլ են դիմել։ Մատնանշելով, թե ինչքան հաճախ է պատահում, որ երկու սեռի չափահաս անձինք, ամուսնացած և ամուրի, խառը իրար վրա են թափված (huddled) նեղ ննջարաններում, նրանց հաշվետվությունները պետք է հանգեցնեին այն համոզմունքին, որ նկարագրված պայմաններում ամոթի ու պատշաճության զգացումը խախտվում է ամենակոպիտ կերպով, և գրեթե անխուսափելիորեն խորտակվում է բարոյականությունը<ref>«Նորապսակ զույգը ոչ մի կրթիչ ներգործություն չի կարող ունենալ միևնույն սենյակում քնող հասակավոր եղբայրների ու քույրերի համար. և թեև այս օրինակները չեն կարող արձանագրվել, այնուամենայնիվ, բավականաչափ տվյալներ կան արդարացնելու համար այն պնդումը, թե մեծ տանջանքներ և. հաճախ մահ է վիճակվում այն կանանց, որոնք արենապղծության հանցանք են կատարում» (Դ-ր Հանտեր, նույն տեղում, էջ 137)։ Մի գյուղական ոստիկանական պաշտոնյա, որը երկար տարիներ Լոնդոնի ամենավատ քաղաքամասերում խուզարկու էր եղել, իր գյուղի աղջիկների մասին հետևյալն էր ասում. «Այդպիսի գռեհիկ անբարոյականություն վաղ հասակից, այդպիսի լպիրշություն ու անպատկառություն ես իմ ոստիկանական կյանքի ընթացքում երբեք չեմ տեսել Լոնդոնի ամենավատթար մասերում... Նրանք ապրում են խոզերի պես, մեծահասակ տղաներն ու աղջիկները, մայրերն ու հայրերը— բոլորը միասին քնում են միևնույն սենյակում» («Children’s Employrnent Commission. 6th Report». London 1867։ Հավելված, էջ 77, № 155)։</ref>։ Օրինակ, իմ վերջին հաշվետվության հավելվածում դ-ր Օրդը իր այն զեկուցագրի մեջ, որը վերաբերում է տիֆի բռնկմանը Ուինգում և Բեկինհեմշիրում, հիշատակում է, թե ինչպես Ուինգրեյվից տիֆով հիվանդ մի երիտասարդ այնտեղ եկավ։ Իր հիվանդության առաջին օրերը նա ուրիշ 9 հոգու հետ մի սենյակում էր քնում։ Երկու շաբաթվա մեջ նրանցից մի քանիսն էլ վարակվեցին. մի քանի շաբաթվա ընթացքում 9 հոգուց 5-ը տիֆով հիվանդացան և մեկը մեռավ։ Միաժամանակ Սենտ Ջորջի հիվանդանոցի բժիշկ դ-ր Հարվեյը, որը մասնավոր պրակտիկայի կարգով համաճարակի ժամանակ այցելել էր Ուինգը, նույնանման հաղորդում է անում. «Տիֆով հիվանդ մի երիտասարդ կին գիշերները քնում էր միևնույն սենյակում հոր, մոր, իր արտամուսնական երեխայի„ իր երկու երիտասարդ եղբայրների և իր երկու քրոջ հետ, որոնցից ամեն մեկը մի արտամուսնական զավակ ուներ, բոլորը միասին 10 Հոգի։ Մի քանի շաբաթ առաջ նույն սենյակում քնում էին 13 երեխա»<ref>«Public Health. 7th Report 1864», էջ 9—14, տարբեր տեղերում։</ref>։ Դ-ր Հանտերը գյուղական բանվորների 5 375 կոտտեջ էր հետազոտել ո՛չ միայն զուտ հողագործական շրջաններում, այլև Անգլիայի բոլոր կոմսություններում։ Այդ 5 375 կոտտեջներից 2 195-ը միայն մեկական ննջարան ունեին (որը հաճախ միաժամանակ նաև ապրելու սենյակ էր), 2 930-ը՝ միայն երկուական և 250-ը՝ երկուսից ավելի։ Ես այստեղ մի համառոտ քաղված եմ բերում տասներկու կոմսություններում տիրող դրության նկարագրությունից։ '''1) Բեդֆորդշիր''' Ռեսլինգուորտ,— Ննջարանները մոտ 12 ոտնաչափ երկարությամբ ու 10 ոտնաչափ լայնությամբ, թեև շատերն ավելի փոքր են։ Միհարկանի փոքր խրճիթը հաճախ տախտակներով բաժանված է երկու ննջարանի, հաճախ մի մահճակալը դրվում է 5 ոտնաչափ 6 մատնաչափ բարձրությամբ խոհանոցում։ Բնակարանավարձը 3 ֆ. ստ. է։ Ապրողները պետք է իրենք իրենց համար արտաքնոցներ շինեն. տանտերը միայն փոսն է տալիս։ Հաճախ այնպես է պատահում, որ հենց մեկը մի արտաքնոց է շինում, վերջինից օգտվել են սկսում բոլոր հարևանները։ Ռիչարդսոն անունով մի ընտանիքի ապրած տունն անհասանելի գեղեցկություն ունի։ «Նրա կրաշեն պատերն ուռել, չռվել են, ինչպես կանացի հագուստը ռևերանսի ժամանակ։ Ծածկի մի մասն ուռուցիկ է, մյուսը՝ գոգավոր, իսկ վերջինի վրա էլ, դժբախտաբար, կանգնած է ցեխից ու փայտից շինված ծխնելույզը — մի ծուռումուռ խողովակ, որ հիշեցնում է փղի կնճիթ։ Մի երկար ձող նեցուկ է ծառայում, որպեսզի ծխնելույզը չընկնի, դուռն ու լուսամուտները շեղանկյունաձև են»։ Զննված 17 տնից միայն 4-ը մեկից ավելի ննջարան ունեն, և այդ չորսն էլ լեփ-լեցուն են։ Մի ննջարան ունեցող տներից մեկում տեղավորված էին 3 մեծահասակ ու 3 երեխա, մյուսում մի ամուսնացած զույգ ու 6 երեխա և այլև։ Դենտոն.— Բարձր բնակարանավարձ՝ 4-ից մինչև 5 ֆ. ստեռլինգ, տղամարդկանց շաբաթավարձը 10 շիլլինգ է։ Նրանք հույս են դնում, թե բնակարանավարձը կհանեն ծղոտագործությամբ, որով զբաղվում է ընտանիքը։ Որքան ավելի բարձր է բնակարանավարձը, այնքան ավելի մեծ թվով մարդ պետք է պատսպարվի շենքում՝ բնակարանավարձը վճարելու համար։ Վեց մեծահասակ, որոնք 4 երեխայի հետ քնում են մի սենյակում, նրա համար վճարում են 3 ֆ. ստ. 10 շիլլինգ։ Դենտոնում ամենաէժան տունը, որը դրսից 15 ոտնաչափ երկարություն ունի, 10 ոտնաչափ լայնություն, վարձով է տրվում 3 ֆ. ստեռլինգով։ Հետազոտված 14 տնից միայն մեկում երկու ննջարան կար։ Գյուղից մի քիչ առաջ կա մի տուն, որի արտաքին պատերի տակը ապականել են կենվորները, ցածի կողմից դուռը 5 մատնաչափ փտել ու չքացել է։ Այդ անցքը երեկոները հնարագիտորեն փակում են՝ ներսից մի քանի աղյուս դեմ անելով և մի կտոր խսիր կախ տալով։ Լուսամուտի
<references>