Այս հիշյալ հրեշ էակներից առավել նշանավոր և մեր հեթանոս հայերին ծանոթ են եղել <i>պայեր</i> ու <i>պարիկներ</i> անվանվածները (ըստ հին պարսիկների՝ <i>փարիք</i>, ըստ նորերի՝ <i>փարի</i>), որոնք նրանց սեփականն են, թեև օտար ազգերի նմանների հետ նույնն են համարվել, կան նրանց անվանումների փոխարեն սրանք են դրվել։ Պայերը գուշակվում են որպես մարդակերպ, ինչպես հայտննում է Եզնիկը․ «ԶՊայն ի մարդկանէ ելեալ ասեն», բայց կարծում եմ՝ ոչ անխառն և կենդանիների մասերից, թերևս՝ նաև որպես նոխազոտուններ կամ մարդաքաղեր, ինչպես հույների Պանը (Pan) և սատիրները (Satyres), հռոմեացիների ֆավնը (Faunes) և սյուլվանուսը (Sylvanus), որ անտառաբնակ են ու լեռնաբնակ։ Թարգմանություններից մեկում գրվել է նաև Վարդապայն Քաղեայ, որ հիշեցնում է հունաերն և լատիներեն այդ մարդաքաղ կոչվածը, որովհետև ունեին մարդու մարմին, բայց այծի եղջյուր ու սրունք, ըստ որի՝ մեր բառն էլ կարելի է կարդալ <i>մարդապայ</i>։ Բայց մեր մի հնդկաբնակ ազգակից ասում էր, թե հնդկերեն ձայնարկության մի բառ է <i>վարտապա՜յ</i> կանչելը չգիտեմ ինչ նշանակությամբ։
Թվում է, թե պարիկները իգակերպ պայերն են և ըստ անունի՝ բնության գեղեցիկ տեսարանների մեջ պարողներ ու պարայծեր են։ Մանավանդ հուշկապարիկ հատուկ տեակը, որ ավելի հաճախ է հիշատակվում և ըստ բարդված <i>հուշիկ</i> բառի՝ ենթադրել է տալիս հանդարտ և նազով պարող, ինչը, անշուշտ, հեռու չէ հավերժահարսերից։ Բայց գրված կա նաև «վշկապարի», որը Ս․ գրքում հիշատակվում է համբարուների և ամայի վայրերի հրեշների հետ, ինչպես Եսայու մոտ (ԺԳ, 21-22, ԼԳ, 11-14)․ «Անգ [ի Բաբիլոն] հանգիցեն Համբարուք․․․ և Յուշկապարիկք բնակեսցեն ի նմա»․ «Եղիցի բնակութիւն Համբարեաց և հանգիստ Ջայլամանց․ և պատահեսցեն դեւք Յուշկապարկաց, և տայցեն ձայն միմեանց։ Անդ հագիցեն Յուշկապարիկք, զի գտին իւրեանց հանգիստ»<ref>Սրանց փոխարեն հունարեն բնագրում ասվում է <i>իշացուլ</i>(Пнпченфбнспн): Լատիներենում էլ այսպես՝ կամ <i>սատիր</i> և կամ Lamia, որ կարող է <i>մարդագայլ</i> կոչվել` Loup-garou՝ ըստ ֆրանսիացիների։</ref>։ Նաև սա հիշելով Եզնիկը գրում է․ «Ս․ գրոց՝ ըստ մարդկան կարծեացն եկեալ՝ առ ի նշանակելոյ զսաստկութիւն աւերածին աշխարհին,Յուշկապարկաց ասեն բնակել յաւերակն, զոր յոյն լեզու Իշացուլս ասէ»։Նույնն է վկայում նաև Վահրամ վարդապետը․ «Ի Ցլոյ և յԻշոյ զՅուշկապարիկն, ասեն, և թէ անունին լոկ ի մէջ մարդկան, և ոչ են»։ Հայերեն անվան հնչումը մտաբերելով՝ մեկը գրել է․ «Գարշապարս Յուշկապարաց կանգնելոյ անգամ կարօտի»։ Թվում է, թե ուզում է ասել․ «Յուշկապարիկի նման իսկ չեմ կարող գարշապարս մի թեթև շարժել»։ Իսկ ամայի տեղում նրա բնակվելու մասին մի գուսան երգում է․<br>«Յերերդ ես հասեր՝ հոգվարի պէս․<br>Մէն ես մէնիկ Յուշկապարի պէս»։ Սրբաստիճան ու մեծ գուսան Թլկուրանցին էլ մի նոր հատկություն է վերագրում սրան՝ նմանների հետհիշելով․<br>«Արալէզ և Եղջերուաքաղն, Յուշկապարն պղնձաբերան,<br>Ոմանք ասեն է և չէ, որ գիտեն թէ կան կամ չըկան»։ <i>Ծովային հրեշներ</i>֊ի փոխարեն երբեմն ասվել է նաև <i>հուշկապարիկ</i>, որի պատճառով կարող են լինել նաև ծովի դուստրեր (տե՛ս էջ 39)։ Փիլոնի գրվածքների մեկնիչը պարիկների (Syrenes) երգը այսպես է բացատրում․ «Յուշկապարիկն է, որ մինչեւ ի պորտն կնոջ պատկեր է, և անհնարին քաղցր ձայն ունի, և պարտրէ զլսողսն»։ Մեկ ուրիշը գրում է․ «Յուշկապարիկ՝ Համբարու է․ կէս անձինն կնոջ է և կէսն թռչնոց, և յոյժ քաղցրաձայն է, և ի ծովու բնակէ․ ոմանք ասեն՝ հաւ է քաղցրաձայն անապատասէր, կամ դեւ մարդատեսիլ․ ոմանք Յուշկապար, պորտի վերն մարդոյ է, անդի վայրն՝ իշոյ»։ Եպիփանոս բարոյախոսն էլ ասում է․ «Վասն Յուշկապարկաց, թե մահաբերք են, և ի ծովու են, և երգեն երգս քաղցրաձայնս, և կերպարանք նոցա, և այլն։ Նոյնպես և Իշացուլն, մի կողմն արու մարդոյ է, և վայր կողմն իշոյ»։ Այս ամենից պարզ է դառնում, որ հուշկապարը հայերին ծանոթ է ու բնիկ։ Եվ եթե օտար լեզուներում հանդիպում էին քիչ թե շատ նման մի ճիվաղի անվան, նրան կոչում էին իրենց ծանոթի անունով։ Վերոհիշյալ բոլոր հրեշներին կարող ենք կոչել վերջին՝ <i>ճիվաղ</i> կամ, որ նույնն է, <i>ճևեղիկ</i> բառով՝ որպես ընդհանրական անունով, որը ռամկական խոսքում նշանակում է մեկը մյուսի հետ խառնակ այլանդակ կենդանի կամ երևույթ, նաև ոգեղեն մի էակ, որը թողնում ենք՝ հիշելու նմանների հետ։ Բայց մարմանվոր ճիվաղ լինելը կամ ենթադրվելն էլ վկայվում է Երեմիայի մարգարեության մեջ․ «Ճիւաղք բնակեսցեն ի կղզիսն․ և բնակեսցեն ի նմա դստերք Համբարեաց»։ Սրանց փոխարեն հունարենն ասում է <i>աչքին երևացածներ</i> (ЙндЬлмбфб) և <i>սիրենների դուստրեր</i> (ИхгбфЭсут УейсЮнщн)<ref>Habitabunt Dracones cum Faunis ficariis, et Struthiones, իսկ եբրայերեն բնագրի նոր թարգմանությունների մեջ ասում են <i>անապատի ու կղզիկների վրայի գազաններ և բու։</i></ref>։ Լատիներեն թարգմանությունն է՝ <i>վիշապ, ջայլամ և թզակեր ֆավներ</i>։ 9-րդ դարի հեղինակ Մեծնունյաց Միսայել եպիսկոպոսը ճիվաղին ներկայացնում է որպես ծովային հրեշ (Խաչի ճառի մեջ)․ «Ծով աշխարհիս՝ յորում որջացեալ գազանք մեամեծք և մանունք, Ճեւեղիկք և այլք, ընդ Այսս չարութեան»։ =Ոգեղեններ=
=Ծանոթագրություններ=
<references/>