Changes

Գլորիա Սկոտ

1 byte removed, 17:45, 21 Հունվարի 2013
:     - Ախ, տղաս, ― բացականչեց հայրս։ ― Քեզ համար հեշտ է խոսելը, դու չգիտես, ինչ դրության մեջ եմ։ Բայց դու ամեն ինչ կիմանաս։ Զգում եմ, որ ամեն ինչ կիմանաս, իսկ հետո ինչ լինելու է, թող լինի։ Դու չես հավատա, եթե քո խեղճ ծերուկ հոր մասին քեզ վատ բան ասեն, այդպես չէ՞, տղաս։
:     ― Հայրս շատ այլայլված էր։ Ամբողջ օրը փակվեց իր աշխատասենյակում։ Պատուհանից տեսնում էի, որ գրում էր։ Քանի որ Հադսոնն ասաց,թե մտադիր է մեզ լքել, թվում էր, երեկոն մեզ թեթևություն բերեց։ Նա սեղանատուն մտավ, որտեղ հորս հետ նստել էինք ճաշից հետո, և իր որոշման մասին հայտարարեց այն անպատկառ տոնով, ինչպես խոսում էր հարբած վիճակում։
:     ― Նորֆոլկից կշտացել եմ , ― ասաց, ― ուղեվորվում եմ Համփշիր՝ միստր Բեդոզի մոտ։ Հավանաբար, նա էլ նույնքան ուրախ կլինի ինձ տեսնելով, ինչքան և դուք։
:     ― Հուսով եմ, մեզ վատ չեք հիշի, ― ասաց հայրս հեզությամբ, որից արյունս եռաց երակներումս։
:     ― Այստեղ հետս վատ վարվեցին, ― ասաց նա և մռայլ նայեց իմ կողմը։
140
edits