====6. ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱՅԻ ԹԵՈՐԻԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՂՎՈՂ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ====
Մի ամբողջ շարք բուրժուական տնտեսագետներ, ինչպես Ջեմս Միլլը, Մակ Կուլլոխը, Տորրենսը, Սենիորը, Ջոն Ստյուարտ Միլլը, պնդում են, թե այն բոլոր մեքենաները, որոնք դուրս են մղում բանվորներին,— միևնույն ժամանակ շարունակ ու անհրաժեշտորեն ազատում են համապատասխան կապիտալ, որը հենց նույն այդ դուրս մզված մղված բանվորներին աշխատանք է տալիս<ref>Ռիկարդոն սկզբում համամիտ էր այդ հայացքին, բայց իր համար բնորոշ գիտական անաչառությամբ ու ճշմարտասիրությամբ հետագայում հրաժարվեց այդ հայացքից։ Տե՛ս David Ricardo: «Principles of Political Economy», գլ. XXXI «On Machinery» [Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., գլ. XXXI]։</ref>։
Ենթադրենք, թե կապիտալիստը, օրինակ, պաստառեղենի մանուֆակտուրայում կիրառում է 100 բանվոր, որոնցից ամեն մեկը տարեկան 30 ֆ. ստեռլինգ է ստանում։ Հետևապես, կապիտալիստի կողմից ծախսվող փոփոխուն կապիտալը տարեկան անում է 3000 ֆ. ստեռլինգ։ Ենթադրենք, որ նա արձակում է 50 բանվորի, իսկ մնացած 50-ին աշխատեցնում է մեքենաների միջոցով, որոնք նրա վրա 1500 ֆունտ ստեռլինգ են նստել։ Հաշվարկումը պարզ դարձնելու համար մի կողմ ենք թողնում շենքերը, ածուխը և այլն։ Ենթադրենք, այնուհետև, որ տարեկան սպառվող հում նյութն առաջվա նման արժե 3000 ֆ. ստեռլինգ<ref>NB. Ներկա լուսաբանությունը տալիս եմ միանգամայն վերը հիշված տնտեսագետների սիրած եղանակով։</ref>։ Արդյոք այդ փոփոխության շնորհիվ որևէ կապիտալ «ազատվե՞ց»։ Գործը հին եղանակով վարելիս ծախսված 6000 ֆ. ստեռլինգ ամբողջ գումարը կազմված էր՝ կեսը հաստատուն և կեսը փոփոխուն կապիտալից։ Հիմա նա կազմված է 4500 ֆ. ստեռլինգ (3000 ֆ. ստեռլինգ' ստեռլինգ՝ հում նյութը և 1590 ֆ. ստեռլինգ՝ մեքենաները) հաստատուն կապիտալից ու 1500 ֆունտ ստեռլինգ փոփոխուն կապիտալից։ Կապիտալի փոփոխուն մասը կամ կենդանի աշխատուժի փոխարկված մասն արդեն ամբողջ կապիտալի ոչ թե կեսն է կազմում, այլ ¼-ը միայն։ Ազատման փոխարեն այստեղ տեղի է ունենում կապիտալի կաշկանդում մի այնպիսի ձևով, երբ նա դադարում է աշխատուժի հետ փոխանակվելուց, այսինքն՝ տեղի է ունենում կապիտալի փոխարկում փոփոխունից հաստատունի։ 6000 ֆ. ստեռլինգ կապիտալը մյուս հավասար պայմաններում հիմա չի կարող 50-ից ավելի բանվոր զբաղեցնել։ Մեքենաների ամեն մի կատարելագործման հետևանքով նա ավելի ու ավելի քիչ բանվոր է զբաղեցնում։ Եթե նոր մտցված մեքենաներն ավելի քիչ արժենային, քան նրանց դուրս մղած աշխատուժի ու աշխատագործիքների արժեքի գումարը, օրինակ, 1500-ի փոխարեն միայն 1000 ֆ. ստեռլինգ, ապա 1000 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալը կդառնար հաստատուն կապիտալ, այսինքն՝ կկաշկանդվեր, իսկ 500 ֆ. ստեռլինգ կապիտալը կազատվեր։ Ենթադրելով, որ տարեկան աշխատավարձը մնում է նույնը, այդ կապիտալը կկազմեր մոտավորապես 16 բանվորի զբաղմունքի ֆոնդ,— այնինչ 50 հոգի են արձակված,— և նույնիսկ 16-ից շատ ավելի քիչ բանվորի ֆոնդ, որովհետև այգ այդ 500 ֆ. ստեռլինգը կապիտալ դարձնելու համար նրա մի մասը պետք է հաստատուն կապիտալ դարձնել և, հետևաբար, մնացած մասը միայն կարելի է աշխատուժի փոխարկել։
Բայց ենթադրենք նույնիսկ, թե նոր մեքենաների արտադրությունը գործ կտա ավելի մեծ թվով մեխանիկների. արդյոք այդ կարո՞ղ է փողոց նետված պաստառագործների համար որպես կոմպենսացիա ծառայել։ Լավագույն դեպքում մեքենաների պատրաստումը ավելի քիչ բանվոր կպահանջի, քան դուրս է մղում նրանց կիրառումը։ 1500 ֆ. ստեռլինգ գումարը, որ առաջ ներկայացնում էր միայն արձակված պաստառագործների աշխատավարձը, հիմա մեքենաների ձևով ներկայացնում է՝ 1) մեքենաների պատրաստման համար անհրաժեշտ արտադրության միջոցների արժեքը. 2) մեքենաներ պատրաստող մեխանիկների աշխատավարձը. 3) նրանց «տիրոջը» հասնող հավելյալ արժեքը։ Այնուհետև, երբ մեքենան պատրաստ է, այն վերականգնելու կարիք չկա մինչև նրա մահը։ Հետևաբար, որպեսզի հավելյալ թվով մեխանիկներ կարողանան տևական գործ ստանալ, պետք է ենթադրել, որ մի գործարանատեր մյուսի հետևից բանվորներին անընդհատ դուրս է մղում մեքենաների միջոցով։
Այդ թեորիայի համաձայն` 1500 ֆ. ստեռլինգ արժեքով կենսամիջոցները մի կապիտալ էին, որն իր արժեքը մեծացնում էր արձակված հիսուն պաստառագործների աշխատանքի միջոցով։ Հետևաբար, այդ կապիտալը դադարում է կիրառվել, երբ հիսուն հոգի արձակվում են, և նա չի կարող հանգստանալ, մինչև որ նոր «կիրառում» չգտնի, երբ հիշյալ հիսուն հոգին նորից հնարավորություն կստանան այդ կապիտալն արտադրողաբար գործադրելու։ Այսպես ուրեմն, դուրս է գալիս, որ կապիտալն ու բանվորները վաղ թե ուշ պետք է նորից միանան, և այն ժամանակ կոմպենսացիան պատրաստ է։ Հետևաբար, մեքենաների կողմից դուրս մղված բանվորների տառապանքները նույնքան անցողական են, որքան և այս աշխարհի հարստությունները։
1500 ֆ. ստեռլինգ գումարի կենսամիջոցները երբեք կանգնած չեն եղել արձակված բանվորների դեմ, որպես կապիտալ։ Նրանց դեմ, որպես կապիտալ, կանգնած էր այն 1500 ֆ. ստեռլինգը, որ հիմա փոխարկված է մեքենաների։ Հարցը ավելի մոտից քննելիս պարզվում է, որ այդ 1500 ֆ. ստեռլինգը ներկայացնում է արձակված 50 բանվորի տարեկան արտագրած արտադրած պաստառների այն մասը միայն, որ բանվորներն իրենց ձեռնարկատիրոջից ստանում էին որպես աշխատավարձ ո՛չ թե in natura [բնեղենով], այլ փողի ձևով։ 1500 ֆ. ստեռլինգի փոխարկված պաստառներով նրանք գնում էին միևնույն գումարի արժողությամբ կենսամիջոցներ։ Ուստի այդ վերջինները նրանց համար գոյություն ունեին ոչ որպես կապիտալ, այլ որպես ապրանքներ, ընդ որում բանվորներն իրենք այդ ապրանքների նկատմամբ հանդես էին գալիս ոչ որպես վարձու բանվորներ, այլ որպես գնորդներ։ Այն հանգամանքը, որ մեքենաները բանվորներին «ազատել են» գնելու միջոցներից, նրանց գնորդներից դարձնում են ոչ-գնորդներ։ Այստեղից առաջ է գալիս համապատասխան ապրանքների պահանջարկի նվազում։ Violà tout [Ահա բոլորը]։ Եթե այդ պահանջարկի նվազումը չի փոխհատուցվում նրա ավելացումով որևէ տեղից, ապա ընկնում է ապրանքների շուկայական գինը, որոնց պահանջարկը նվազել է։ Եթե այս դրությունը համեմատաբար երկար է տևում ու այն էլ մեծ չափեր է ընդունում, ապա տեղի է ունենում հիշյալ ապրանքների արտադրության մեջ զբաղված բանվորների արձակում։ Այն կապիտալի մի մասը, որ առաջ անհրաժեշտ կենսամիջոցներ էր արտադրում, այժմ կվերարտադրվի ուրիշ ձևով։ Շուկայական գների անկման ու կապիտալի տեղափոխման ժամանակ իրենց աշխատավարձի մի մասից «ազատվում են» նաև այն բանվորները, որոնք զբաղված են անհրաժեշտկենսամիջոցների արտադրության մեջ։ Այսպիսով, փոխանակ ապացուցելու, որ մեքենան, բանվորներին ազատելով կենսամիջոցներից, միաժամանակ վերջինները դարձնում է այդ բանվորներին կիրառող կապիտալ, պարոն ջատագովը պահանջարկի ու առաջարկի իր փորձված օրենքով, ընդհակառակը ապացուցում է, որ մեքենան փողոց է նետում բանվորներին ո՛չ միայն արտադրության այն ճյուղից, որտեղ մտցված է մեքենան, այլև արտադրության այն ճյուղերից, որտեղ նա չի մտցված։
կենսամիջոցների արտագրության մեջ։ Այսպիսով, փոխանակ ապացուցելու, որ մեքենան, բանվորներին աղատելով կենսամիջոցներից, միաժամանակ վերջինները դարձնում է այդ բանվորներին կիրառող կապիտալ, պարոն ջատագովը պահանջարկի ու առաջարկի իր փորձված օրենքով, ընդհակառակը ապացուցում է, որ մեքենան փողոց է նետում բանվորներին ո՛չ միայն արտադրության այն ճյուղից, որտեղ մտցված է մեքենան, այլև արտադրության այն ճյուղերից, որտեղ նա չի մտցված։ Տնտեսական լավատեսությամբ գլխիվայր շրջած իրական փաստերը սրանք են՝ մեքենայի կողմից դուրս մղվող բանվորները արհեստանոցից նետվում են աշխատանքի շուկա և այնտեղ ավելացնում են կապիտալիստական շահագործման տրամադրության տակ արդեն եղած աշխատուժերի թիվը։ Յոթերորդ բաժնում մենք կտեսնենք, որ մեքենաների այդ ներգործությունը, որն այստեղ մեզ ներկայացվում է որպես կոմպենսացիա բանվոր դասակարգի համար, իրոք մի ամենասոսկալի պատուհաս է այդ դասակարգի համար։ Այստեղ նշենք միայն հետևյալը. իհարկե, արդյունաբերության մեկ ճյուղից դուրս նետված բանվորները կարող են որևէ այլ ճյուղում զբաղմունք որոնել։ Եթե նրանք այդ զբաղմունքը գտնում են, և եթե այդպիսով նորից վերականգնվում է կապը բանվորների ու նրանց հետ միասին ազատված կենսամիջոցների միջև, ապա այդ կատարվում է կիրառում որոնող նոր, լրացուցիչ կապիտալի միջոցով, բայց ոչ-երբեք այն կապիտալի միջոցով, որն արդեն առաջ գործում էր և հիմա փոխարկված է մեքենաների։ Բայց եթե այդ այդպես էլ լիներ, որքան քիչ հույս ունեն բանվորները, թե նոր զբաղմունք կգտնեն։ Աշխատանքի բաժանման միջոցով հաշմացած այգ այդ խեղճ մարդիկ գործունեության իրենց հին շրջանակից դուրս այնքան քիչ արժեք են ներկայացնում որ նրանք կարող են մուտք ունենալ միայն աշխատանքի մի քանի սակավաթիվ ստորին և շարունակ լեփ-լեցուն ու վատ վարձատրվող ճյուղերում<ref>Ռիկարդոյի մի հետևորդ, բանավիճելով Ժ. Բ. Սեյի գռեհկությունների դեմ, նկատում է այս առթիվ. «Աշխատանքի զարգացած բաժանման պայմաններում բանվորի հմտությունը կարող է կիրառում գտնել միայն այն առանձին ճյուղում, որտեղ նա վարժվել է։ Բանվորն ինքը յուրատեսակ մի մեքենա է։ Ուստի բացարձակապես ոչ մի բանի չի օգնի, եթե թութակի պես սկսեն շատախոսել, թե բոլոր իրերին հատուկ է իրենց մակարդակը գտնելու տենդենցը։ Բավական է մեր չորս կողմը նայենք և. մենք կտեսնենք, որ բանվորները երկար ժամանակի ընթացքում չեն կարողանում գտնել իրենց մակարդակը և որ եթե գտնում էլ են այդ մակարդակը, ապա այն ավելի ցած է լինում, քան պրոցեսն սկսվելիս» («An Inquiry into those Principles respecting the Nature of Demand etc.». London 1821, էջ 72)։</ref>։ Այնուհետև, արդյունաբերության ամեն մի ճյուղ ամեն տարի իր կողմն է գրավում մարդկանց մի նոր հոսանք, որը նրան անհրաժեշտ կոնտինգենտ է տալիս կանոնավոր փոխարինման ու աճման համար։ Իսկ երբ մեքենաներն ազատում են բանվորների մի մասին, որը մինչև հիմա զբաղված էր արդյունաբերության մի որոշ ճյուղում, փոխարինողների թեկնածուների կոնտինգենտը նորից վերաբաշխվում և կլանվում է աշխատանքի այլ ճյուղերի կողմից, այնինչ անցման շրջանում սկզբնական զոհերը մեծ մասամբ կազմալուծվում, կործանվում են։
Ամեն կասկածից դուրս է, որ մեքենաներն ինքնըստինքյան պատասխանատու չեն բանվորներին կենսամիջոցներից «ազատելու» համար։ Նրանք էժանացնում և բազմացնում են արդյունքն այն ճյուղում, որին նրանք տիրանում են, և սկզբում անփոփոխ են թողնում արդյունաբերության ուրիշ ճյուղերում արտադրվող կենսամիջոցների մասսան։ Հետևաբար, մեքենաները մտցնելուց հետո էլ հասարակությունը, առաջվա նման, իր տրամադրության տակ ուներ դարձյալ նույնքան կամ ավելի շատ կենսամիջոցներ ազատված բանվորների համար,— եթե մի կողմ թողնենք տարեկան արդյունքի այն ահագին մասը, որ վատնում են չաշխատողները։ Եվ ա՜յս է տնտեսագիտական ջատագովության point-ը [մեխը]։ Մեքենաների կապիտալիստական կիրառումից անբաժան հակասություններ ու անտագոնիզմներ գոյություն չունե՜ն, որովհետև նրանք առաջ են գալիս ո՛չ թե բուն մեքենաներից, այլ նրանց կապիտալիստական կիրառումի՜ց։ Իսկ որովհետև մեքենան ինքնըստինքյան կրճատում է աշխատանքի ժամանակը, մինչդեռ նրա կապիտալիստական կիրառումը երկարացնում է աշխատանքային օրը. որովհետև նա ինքնըստինքյան թեթևացնում է աշխատանքը, իսկ նրա կապիտալիստական կիրառումը բարձրացնում է նրա ինտենսիվությունը. որովհետև ինքնըստինքյան մեքենան նշանակում է մարդու հաղթանակը բնության ուժերի դեմ, իսկ նրա կապիտալիստական կիրառումը ստրկացնում է մարդուն բնության ուժերի միջոցով, որովհետև նա ինքնըստինքյան ավելացնում է արտադրողի հարստությունը, իսկ նրա կապիտալիստական կիրառումը մարդուն պաուպեր է դարձնում և այլն,— ուստի բուրժուական տնտեսագետը պարզապես հայտարարում է, թե մեքենայի քննումը, վերցրած ինքնըստինքյան, ամենահամոզիչ կերպով ապացուցում է, որ այդ բոլոր ակնհայտ հակասությունները գռեհիկ իրականության սոսկ արտաքին երևութականություն են, բայց ինքնըստինքյան, ուստի և թեորիայի մեջ նրանք ամենևին գոյություն չունեն։ Այսպիսով, նա իրեն ազատում է գլուխ կոտրելու ամեն մի աշխատանքից և, բացի դրանից, իր հակառակորդին այնպիսի հիմարություն է վերագրում, թե իբր նա ո՛չ թե մեքենայի կապիտալիստական կիրառման դեմ է պայքարում, այլ հենց մեքենայի դեմ։
Իհարկե, բուրժուական տնտեսագետը ամենևին չի ժխտում, որ այս դեպքում ստացվում են նաև ժամանակավոր անախորժություններ, բայց չէ որ ամեն մի մեդալ հակառակ կողմ էլ ունի։ Մեքենայի մի այլ օգտագործում, բացի կապիտալիստականից, անկարելի բան է այդ տնտեսագետի համար։ Հետևաբար, մեքենայի միջոցով բանվորին շահագործելը նրա համար նույնն է, ինչ որ մեքենայի օգտագործումը բանվորի միջոցով։ Այս պատճառով նա, ով բացահայտում է, թե մեքենաների կապիտալիստական կիրառման բնագավառում իսկապես ինչպես է գործի դրությունը, նա ընդհանրապես մեքենաների կիրառում չի՜ ուզում, նա սոցիալական առաջադիմության հակառակո՜րդ է<ref>Այս ինքնաբավական կրետինիզմի վիրտուոզներից մեկն էլ, ի միջի այլոց, Մակ Կուլլոխն է։ «Եթե շահավետ է,— ասում է նա, օրինակ, 8 տարեկան երեխայի շինծու միամտությամբ,— բանվորի հմտությունն ավելի ու ավելի զարգացնել այն աստիճան, որ նա ընդունակ լինի առաջվա կամ ավելի քիչ քանակությամբ աշխատանքով շարունակ աճող քանակությամբ ապրանք արտադրելու, ապա ոչ պակաս շահավետ պետք է լինի այն, որ նա օգտվի այնպիսի մեքենաների աջակցությունից, որոնք ամենից ավելի իրական կերպով են նրան օգնում այդ հետևանքին հասնելու...» (Mac Culloch: «Principles of Political Economy». London 1830, էջ 166)։<br>216a «Մանամեքենայի գյուտարարը ավերեց Հնդկաստանը, մի բան, որը, սակայն, մեզ քիչ է հուզում» (A. Thiers: «De la Propriété». [Paris 1848, էջ 275])։ [Հմմտ. А. Тьер: «О Собственности», ՍՊԲ. 1872, էջ 225։] Պ-ն Թյերն այստեղ մանամեքենան շփոթում է մեխանիկական ջուլհակահաստոցի հետ, մի բան, «որը, սակայն, մեզ քիչ է հուզում»։</ref>։ Բոլորովին նույնը, ինչ որ հռչակավոր ավազակ Բիլ Սայքսն է ասում. «Պարոնա՜յք երդվյալ ատենակալներ, իհարկե, այդ շրջիկ գործակալների կոկորդները կտրվել են։ Բայց այդ իմ մեղքը չէ, այլ դանակի մեղքն է։ Մի թե Մի՞թե մենք այսպիսի ժամանակավոր անախորժությունների պատճառով պետք է վերացնենք դանակի գործածությունը։ Սակայն մի մտածեցե՜ք։ Ի՜նչ կլիներ հողագործության ու արհեստների գրությունն դրությունն առանց դանակի։ Արդյոք նա փրկություն չի բերում վիրաբուժության մեջ, արդյոք որպես գիտության գործիք չի ծառայում անատոմի ձեռքում։ Իսկ հետո՝ արդյոք նա ցանկալի օգնական չէ ուրախ խնճույքներում։ Ոչնչացրե՛ք դանակը — և դուք մեզ ե՛տ շպրտած կլինենք դեպի ամենախորին բարբարոսությունը» [''Տես 216a ծանոթ.'']։
Թեև մեքենաներն անխուսափելիորեն բանվորներին դուրս են մղում աշխատանքի այն ճյուղերից, որտեղ մտցված են նրանք, սակայն նրանք կարող են աշխատանքի այլ ճյուղերում զբաղմունքների ավելացում առաջ բերել։ Բայց այդ ներգործությունը ընդհանուր ոչինչ չունի այսպես կոչված կոմպենսացիայի թեորիայի հետ։ Որովհետև ամեն մի մեքենայական արդյունք, օրինակ, մի արշին մեքենայական գործվածքն ավելի էժան է, քան նրա կողմից դուրս մղված ձեռքի աշխատանքի նույնատեսակ արդյունքը, ուստի ստացվում է հետևյալ բացարձակ օրենքը. եթե մեքենայական եղանակով արտադրված ապրանքների ընդհանուր քանակը հավասար է մնում արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով արտադրված այն ապրանքների ընդհանուր քանակին, որոնց փոխարինել են նրանք, ապա կիրառվող աշխատանքի ընդհանուր գումարը պակասում է։ Աշխատանքի այն ավելացումը, որ պայմանավորվում է բուն իսկ աշխատամիջոցների՝ մեքենաների, ածխի և այլ միջոցների արտադրությամբ, պետք է ավելի քիչ լինի, քան աշխատանքի այն տնտեսումը, որ առաջանում է մեքենաների կիրառման շնորհիվ։ Այլապես մեքենայական արդյունքը ավելի էժան չէր լինի կամ նույնիսկ ավելի թանկ կլիներ ձեռքի արդյունքից։ Սակայն կրճատված թվով բանվորների միջոցով արտադրվող մեքենայական արդյունքի ընդհանուր մասսան ո՛չ միայն անփոփոխ չի մնում, այլ, ընդհակառակը, աճում է և շատ գերազանցում դուրս մղված արհեստային ապրանքների ընդհանուր մասսային։ Ենթադրենք, թե 400 000 արշին մեքենայական գործվածքն ավելի սակավաթիվ բանվորներ են արտադրում, քան 100 000 արշին ձեռքի գործվածքը։ Քառապատկված արդյունքի մեջ քառապատիկ ավելի էլ հում նյութ է պարունակվում։ Հետևաբար, հում նյութի արտադրությունը պետք է քառապատկվի։ Ինչ վերաբերում է գործադրված աշխատամիջոցներին, օրինակ, շենքերին, ածուխին, մեքենաներին և այլն, ապա այն սահմանները, որոնց մեջ կարող է աճել նրանց արտադրության համար անհրաժեշտ լրացուցիչ .աշխատանքը, փոփոխվում են այն տարբերության համեմատ, որ գոյություն ունի, մի կողմից, արդյունքի մեքենայական եղանակով արտադրվելիք մասսայի և, մյուս կողմից, նույն թվով բանվորների կողմից ձեռքով արտադրվելիք արդյունքի մասսայի միջև։
Ուստի արդյունաբերության մի ճյուղում մեքենայական արտադրության ընդարձակման հետ արտադրությունը ավելանում է ամենից առաջ այն մյուս ճյուղերում, որոնք առաջինին արտադրամիջոցներ են մատակարարում։ Թե դրա շնորհիվ որքան է աճում զբաղված բանվորների մասսան, այդ կախված է— եթե աշխատանքային օրվա տևողությունն ու աշխատանքի ինտենսիվությունը տրված են — գործադրվող կապիտալների կազմից, այսինքն՝ նրանց հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի հարաբերությունից։ Այս հարաբերությունը, իր հերթին, զգալիորեն փոփոխվում է, նայած թե ի՛նչ չափով են մեքենաներն արդեն ընդգրկել կամ ընդգրկում են արդյունաբերության տվյալ ճյուղը։ Ածխահանքերում և մետաղահանքերում աշխատելու դատապարտված բանվորների թիվը հսկայական չափերով աճել է մեքենաների կիրառումն Անգլիայում տարածվելու հետ, թև թեև վերջին տասնամյակներում այդ աճումը դանդաղում է հանքափորության մեջ նոր մեքենաներ գործածելու հետևանքով<ref>1861 թվականի մարդահամարի համաձայն (Լոնդոն 1863, հ. II) Անգլիայի և Ուելսի ածխահանքերում զբաղված բանվորների թիվը կազմում. էր 246 613, որից 73 545-ը՝ 20 տարեկանից փոքր և 173 067-ը՝ 20 տարեկանից մեծ։ Առաջին սյունակին պատկանում են 835 հոգի՝ 5—10 տարեկան, 30 701 հոգի՝ 10 — 15 10—15 տարեկան, 42 010 հոգի՝ 15—19 տարեկան։ Երկաթի, պղնձի, արճճի, անագի և. այլ հանքերում զբաղված բանվորների թիվը 319 222 էր։</ref>։ Մեքենաների հետ կյանք է մտնում բանվորների մի նոր տեսակ՝ մեքենաներ արտադրողները։ Մենք գիտենք արդեն, որ մեքենայական արտադրությունն ավելի ու ավելի մեծ չափերով է տիրանում արտադրության նաև այս ճյուղին<ref>Անգլիյում Անգլիայում և Ուելսում 1861 թվականին մեքենաների արտադրության մեջ զբաղված էի 60 807 անձ, հաշված նաև. գործարանատերերին իրենց գործակատարների հետ և այլն, ditto [նմանապես և] այդ ճյուղի բոլոր գործակալներին ու առևտրականներին։ Ընդհակառակը, հաշվից հանված են համեմատաբար մանր մեքենաներ, ինչպես, օրինակ, կարի և այլ մեքենաներ արտադրողները, ինչպես նաև աշխատամեքենաների համար գործիքներ, ինչպես, օրինակ, իլիկներ արտադրողները և այլն։ Քաղաքացիական բոլոր ինժեներների թիվը կազմում էր 3 329։</ref>։ Այնուհետև, ինչ վերաբերում է հում նյութին<ref>Որովհետև երկաթն ամենակարևոր հում նյութերից մեկն է, ուստի այստեղ արժե նշել, որ 1861 թվականին Անգլիայում և Ուելսում կային 125 771 երկաթաձուլիչ բանվորներ, որոնցից 123 430-ը՝ տղամարդ, 2 341-ը՝ կին։ Առաջինների թվում 30 810-ը՝ 20 տարեկանից փոքր, 92 620-ը՝ 20 տարեկանից մեծ։</ref>, ապա ոչ մի կասկածի ենթակա չէ, օրինակ, այն, որ բամբակամանության բուռն զարգացումը ո՛չ միայն արագացրեց Միացյալ Նահանգների բամբակագործությունը, իսկ դրա հետ միասին նաև աֆրիկական ստրկավաճառքը, այլև նեգրերին խնամելը և բազմացնելը դարձրեց այսպես կոչված սահմանամերձ ստրկատիրական նահանգների գլխավոր զբաղմունքը։ Երբ 1780 թվականին Միացյալ նահանգներում ստրուկների առաջին մարդահամար կատարվեց, նրանց թիվը կազմում էր 697 000, իսկ 1861 թվականին՝ արդեն համարյա չորս միլիոն։ Մյուս կողմից, պակաս ճիշտ չէ, որ բրդեղենի մեխանիկական գործարանների ծաղկումը, որին զուգընթաց վարելահողերը հարաճուն կերպով դարձնում էին ոչխարների արոտավայրեր, առաջ բերեց հողագործական բանվորների մասսայական վտարում և նրանց դարձրեց «ավելորդ»։ Իռլանդիայում դեռ այժմ էլ կատարվում է այդ պրոցեսը, որն այն հետևանքն է ունենում, որ 1845 թվականից այս կողմը գրեթե կիսով չափ պակասած նրա բնակչությունը նվազեցվելով հասցվում է Իռլանդիայի լենդ-լորդերի լենդլորդերի և անգլիական բրդեղենի պարոն գործարանատերերի պահանջմունքներին ճիշտ համապատասխանող չափերին։
Եթե մեքենան տիրանում է այն նախնական կամ միջակա աստիճաններին, որոնցով պետք է անցնի աշխատանքի առարկան մինչև իր ավարտուն ձևն ստանալը, ապա աշխատանքի նյութի հետ միասին ավելանում է նաև աշխատանքի պահանջարկը աշխատանքի այն ճյուղերում, որոնք դեռ արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով են վարվում և որոնք ձեռք՝ են բերում մեքենայական ֆաբրիկատը։ Մեքենայական մանագործությունը, օրինակ, այնքան էժան ու այնքան առատ մանվածք էր մատակարարում, որ ձեռնաշխատ ջուլհակներն առանց ծախքերի որևէ ավելացման կարող էին սկզբում աշխատել լրիվ ժամանակ։ Այսպիսով ավելանում էր նրանց եկամուտը<ref>«4 չափահաս անձից (բամբակեղեն գործող ջուլհակներից) կազմված մի ընտանիք իբրև winders [մասրա լցնող] աշխատող երկու երեխայի հետ անցյալ դարի վերջում ու ներկա դարի սկզբում շաբաթական 4 ֆ. ստեռլինգ էր վաստակում 10-ժամյա աշխատանքային օրվա պայմաններում, եթե աշխատանքը շատ շտապողական էր, ապա նրանք կարող էին ավելի վաստակել... Առաջ նրանք միշտ տուժում էին մանվածքի անբավարար առաջարկի պատճառով» (Gaskell: «The Manufacturing Population of England». London 1833 էջ 25—27)։</ref>։ Այստեղից էլ առաջ էր գալիս բանվորների առատ հոսանք բամբակեղեն գործվածքների արդյունաբերության մեջ, մինչև որ, վերջապես, Անգլիայում Jenny [ջեննի], Throstle [վատեր] և Mule [մյուլ] մեքենաների կողմից կյանքի կոչված 800 000 ջուլհակներին սպանեց շոգեշարժ ջուլհակահաստոցը։ Նույն կերպ էլ մեքենայական եղանակով արտադրվող գործվածքների առատության հետ աճում է դերձակների, դերձակուհիների, կարուհիների և մյուսների թիվը, մինչև որ երևան է գալիս կարի մեքենան։
Հարաբերաբար կրճատվող թվով բանվորների միջոցով մեքենայական արտադրության ժամանակ մատակարարված հում նյութերի, կիսաֆաբրիկատների, աշխատանքի գործիքների և այլն մասսայի ավելացմանը համապատասխանորեն այդ հում նյութերի ու կիսաֆաբրիկատների մշակումը ստորաբաժանվում է բազմաթիվ ենթատեսակների, ուստի և աճում է հասարակական արտադրության ճյուղերի բազմազանությունը։ Մեքենայական արտադրությունն անհամեմատ ավելի հեռու է տանում աշխատանքի հասարակական բաժանումը, քան մանուֆակտուրան, որովհետև նա անհամեմատ ավելի բարձր չափով է ավելացնում արդյունաբերության իր նվաճած ճյուղերի, արտադրողական ուժը։
Մեքենաներ մտցնելու ամենաանմիջական հետևանքն այն է, որ նրանք մեծացնում են հավելյալ արժեքը և միաժամանակ արդյունքների այն մասսան, որի մեջ այդ արժեքը մարմնանում է. հետևաբար, այն է, որ ա՛յն սուբստանցի հետ, որ կապիտալիստների դասակարգն սպառում է իր արբանյակներով միասին, նրանք ավելացնում են նաև հենց այդ հասարակական խավերը։ Վերջինների հարստության աճումը և անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության համար պահանջված բանվորների թվի մշտական հարաբերական նվազումը պերճանքի նոր պահանջմունքների հետ միաժամանակ ծնում է նաև նրանց բավարարման համար նոր միջոցներ։ Հասարակական արդյունքի ավելի ու ավելի մեծ մասն է դառնում հավելյալ արդյունք և հավելյալ արդյունքի ավելի ու ավելի մեծ մասն է վերարտադրվում ու սպառվում ավելի ու ավելի նրբացրած ու բազմազան ձևերով։ Ուրիշ խոսքով՝ աճում է պերճանքի առարկաների արտադրությունը<ref>F. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III] ցույց է տալիս հենց այդ՝ պերճանքի առարկաներ արտադրողների մեծ մասի խղճուկ դրությունը։ Այս հաստատող բազմաթիվ նոր ապացույցներ տե՛ս «Children’s Employment Commission»-ի հաշվետվությունների մեջ։</ref>։ Արդյունքների աճող նրբացումն ու բազմազանությունը բխում են նաև համաշխարհային շուկայի այն նոր պայմաններից, որ խոշոր արդյունաբերությունն է ստեղծում։ Բանը ո՛չ միայն այն է, որ արտասահմանյան սպառման միջոցների ավելի մեծ քանակություն է փոխանակվում տեղական արդյունքի հետ, այլ նաև այն, որ տեղական արդյունաբերության մեջ օտարերկրյա հումքի, բաղադրիչ նյութերի, կիսաֆաբրիկատների և նման այլ բաների մի ավելի ու ավելի մեծ քանակ է մտնում, որոնք որպես արտադրության միջոցներ են ծառայում։ Համաշխարհային շուկայի այդ հարաբերությունների զարգանալու հետ ավելանում է աշխատանքի պահանջարկը տրանսպորտի արդյունաբերության մեջ, և վերջինը տրոհվում է բազմաթիվ նոր ենթատեսակների<ref>1861 թվականին Անգլիայում էլ Ուելսում առևտրական նավատորմի մեջ զբաղված էր 94 665 ծովային։</ref>։
Արտադրության միջոցների ու կենսամիջոցների ավելացումը, երբ բանվորների թիվը հարաբերաբար նվազում է, աշխատանքի ընդարձակմանը զարկ է տալիս արդյունաբերության այն ճյուղերում, որոնց արդյունքները, ինչպես, օրինակ, ջրանցքները, նավաշինարանները, թունելները, կամուրջները և այլն, միայն համեմատաբար ավելի հեռավոր ապագայում են պտուղներ տալիս։ Ուղղակի մեքենայական արտադրության հիմքի վրա կամ նրան համապատասխանող արդյունաբերական ընդհանուր հեղաշրջման հիմքի վրա գոյանում են արտադրության բոլորովին նոր ճյուղեր, ուստի և աշխատանքի նոր ոլորտներ։ Սակայն ընդհանուր արտադրության մեջ նրանց հարաբերական դերը նույնիսկ ամենազարգացած երկրներում չի կարելի նշանակալի համարել։ Նրանց զբաղեցրած բանվորների թիվը այնքան է ավելանում, որքան վեր արտադրվում է ամենաբիրտ ձեռքի աշխատանքի պահանջմունքը։ Այս տեսակի արդյունաբերության գլխավոր ճյուղեր կարելի է համարել ներկայումս գազի գործարանները, հեռագիրը, լուսանկարչությունը, շոգենավային ու երկաթուղային գործը։ 1861 թվականի (Անգլիայի և Ուելսի) հաշվեհամարը գազի արդյունաբերության համար (գազի գործարաններ, մեխանիկական ապարատների արտադրություն, գազային ընկերությունների գործակալներ և այլն) տալիս է 15 211 մարդ, հեռագրի համար՝ 2 399, լուսանկարչության համար՝ 2 366, շոգենավերի ծառայության մեջ՝ 3 570 և երկաթուղիների համար՝ 70 599, որոնց թվում մոտավորապես 28 000 հոգի ավելի կամ պակաս մշտապես զբաղված «անվարժ» հողափորներ և վարչական ու առևտրական անձնակազմի աշխատողներ։ Հետևապես , արդյունաբերության այդ հինգ նոր ճյուղերում զբաղված անձերի ընդհանուր թիվը կազմում է 94 145։
Վերջապես, խոշոր արդյունաբերության բնագավառներում չափազանց բարձրացած արտադրողական ուժը, օրին որին ուղեկցում է, ինչպես այդ սովորաբար նկատելի է, աշխատուժի ինտենսիվ ու էքստենսիվ շահագործման աճումը արտադրության մնացած բոլոր ճյուղերում, հնարավորություն է տալիս անարտադրողաբար գործադրելու բանվոր դասակարգի շարունակ աճող մի մասին և այդպիսով ավելի ու ավելի մեծ մասսաներով վերարտադրելու տնային հին ստրուկներին «սպասավորների դասակարգ» անվան տակ, ինչպես, օրինակ, ծառաներին, աղախիններին, լակեյներին և այլն։ 1861 թվականի մարդահամարի համաձայն՝ Անգլիայի և Ուելսի ընղհանուր բնակչությունը կազմում էր 20 066 224 մարդ, այդ թվում՝ 9 776 259 տղամարդ և 10 289 965 կին։ Եթե այս թվից հանենք զառամության կամ փոքրության հետևանքով անաշխատունակներին, բոլոր «անարտադրողականներին»՝ կանանց, դեռահասներին ու երեխաներին, այնուհետև «իդեոլոգիական» դասերը, ինչպես կառավարությունը, տերտերները, իրավաբանները, զորքը և այլև, հետո այն բոլորին, որոնց բացառիկ զբաղմունքը ուրիշի աշխատանքն սպառելն է հողային ռենտայի, տոկոսների և այլ ձևերով, վերջապես հանենք պաուպերներին, թափառաշրջիկներին, ոճրագործներին և այլն, ապա կլոր թվով կմնա երկու սեռին ու ամենատարբեր տարիքների պատկանող 8 000 000 անձ, ներառյալ նաև այն բոլոր կապիտալիստներին, որոնք այսպես թե այնպես գործում են արտադրության, առևտրի, ֆինանսների և այլ ասպարեզներում։ Այս 8 միլիոնը կազմում են՝
<TABLE border=0>
<TR>
<TD>Սպասավորների դասակարգը</TD>
<TD>1 208 648<ref>Այդ թվում՝ 137 447 տղամարդ։ Այս 1 208 648 թվից հանված է ոչ-մասնավոր տներում ծառայող ամբողջ անձնակազմը։<br>'''2—րդ հրատ. հավելում.'''— 1861-ից մինչև 1870 թվականը արական սեռի սպասավորների թիվը համարյա կրկնապատկվել է» է։ Այս թիվն աճելով հասել է 267 671-ի։ 1847 թվականին կար 2 694 որսապահ (արիստոկրատական որսարաններում ), իսկ 1869 թվականին՝ 4 921։ — Լոնդոնի մանր բուրժուաների մոտ ծառայող մատաղահաս աղջիկները ժողովրդական լեզվով կոչվում են «little slaveys», փոքրիկ ստրկուհիներ։</ref></TD>
<TD align=middle>»</TD>
</TR>