====5. ՊԱՅՔԱՐ ԲԱՆՎՈՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԻՋԵՎ====
Պայքարը կապիտալիստի և վարձու բանվորի միջև սկսվում է հենց կապիտալիստական հարաբերությունների ծագման պահից։ Այդ պայքարը մոլեգնում է մանուֆակտուրային ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում<ref>Տե՛ս, ի միջի այլոց, John Houghton: «Husbandry and Trade improved». London 1727. «The Advantages of the East-India Trade, 1720». John Bellers: «Proposals for Raising a College of Industry». London 1696, 1696։ «Գործատերերն ու բանվորները, դժբախտաբար, մշտական պատերազմ են մղում իրար դեմ։ Առաջինների անխախտ նպատակն է՝ աշխատանք ձեռք բերել որքան կարելի է էժան, և նրանք չեն քաշվում այդ նպատակին հասնելու համար ամեն տեսակ խորամանկություններ գործադրելուց, այնինչ վերջինները հավասար համառությամբ օգտվում են ամեն մի առիթից, որ ավելի բարձր պահանջներ առաջադրեն իրենց, գործատերերին»։ «An Inquiry into the Causes of the Present High Price of Provision», 1767, 1767, էջ 61, 62։ (Հեղինակը — Նաթենիել Ֆորստեր քահանան — ամբողջովին բանվորների կողմն է)։</ref>։ Բայց մեքենաներ մտցնելու ժամանակից է միայն, որ բանվորն սկսում է պայքարել աշխատանքի բուն միջոցի դեմ, կապիտալի գոյության այդ նյութական ձևի դեմ։ Նա ըմբոստանում է արտադրության միջոցների այս որոշ ձևի՝ որպես արտադրության կապիտալիստական եղանակի նյութական հիմքի դեմ։
XVII դարում գրեթե ամբողջ Եվրոպան բանվորական խռովություններ ապրեց այսպես կոչված Bandmühle-ի ([ժապավինագործ հաստոցի], որը կոչվում էր նաև Schnurmühle կամ Mühlenstuhl)— երիզներ ու ժապավեններ գործող մեքենայի դեմ<ref>Bandmühle-ն հնարվեց Գերմանիայում։ Իտալացի աբբա Լանչելոտտին մի աշխատության մեջ, որը լույս է տեսել 1636 թվականին Վենետիկում, պատմում է. «Դանցիգցի Անտոն Մյուլլերը համարյա 50 տարի առաջ (Լանչելոտտին գրել է 1629 թվականին) Դանցիգում մի շատ ճարտար մեքենա էր տեսել, որը միանգամից 4—6 կտոր գործվածք էր պատրաստում. բայց որովհետև քաղաքային խորհուրդը վախենում էր, որ այդ գյուտը կարող էր բազմաթիվ բանվորների մուրացիկ դարձնել, ուստի նա արգելեց մեքենայի կիրառումը, իսկ գյուտարարին՝ հրամայեց գաղտնի խեղդամահ կամ ջրահեղձ անել»։ Լեյդենում նույնպիսի մի մեքենա առաջին անգամ կիրառվեց 1629 թվականին։ Ժապավինագործների խռովությունները մագիստրատին հարկադրեցին նախ արգելելու հիշյալ մեքենան։ Գլխավոր շտատները 1623, 1639 և այլ թվականների որոշումներով պետք է նրա գործածությունը սահմանափակեին. վերջապես, որոշ պայմաններով այն թույլատրվեց 1661 թ. դեկտեմբերի 15-ի որոշմամբ։ «Այս քաղաքում,— ասում է Բոքսհոռնր Բոքսհոռնը («Institutlones «Institutiones Politicae», 1663) Լեյդենում ժապավինագործ հաստոց մտցնելու մասին,— մոտ 20 տարի առաջ հնարվեց մի ջուլհակահաստոց, որով մի մարդ կարող էր ավելի շատ ու ավելի հեշտությամբ գործվածք պատրաստել, քան մի քանի մարդ կարող էին առանց հաստոցի պատրաստել նույն ժամանակում։ Բայց այս բանը ջուլհակների մեջ գանգատներ ու դժգոհություն առաջ բերեց, և մագիստրատը վերջիվերջո արգելեց հաստոցի գործածությունը»։ Նույն մեքենան 1676 թվականին արգելվեց Քյոլնում։ Քյոլնում, իսկ երբ նա միաժամանակ մտցվեց Անգլիայում, բանվորների հուզումներ առաջ բերեց։ 1685 թ. փետրվարի 19-ի կայսերական հրամանագրով նրա գործածությունն արգելվեց ամբողջ Գերմանիայում։ Համբուրգում հիշյալ մեքենան մագիստրատի կարգադրությամբ հրապարակով այրեցին։ Կարլ VI-ը 1719 թ. փետրվարի 9-ին նորոգեց 1685 թվականի հրամանագիրը, իսկ Սաքսոնիայի կուրֆյուրստության մեջ նրա ընդհանուր գործածությունն առաջին անգամ թույլատրվեց 1765 թվականին։ Այդ մեքենան, որ այնքան աղմուկ հանեց, իրոք մանամեքենաների, ու ջուլհակամեքենաների, ուրեմն և XVIII դարի արդյունաբերական ռևոլյուցիայի նախակարապետն էր։ Մանածագործության մեջ բոլորովին անփորձ մի պատանի, օգտագործելով այդ հաստոցը, կարող էր ամբողջ հաստոցն իր բոլոր պատկանելիքներով շարժման մեջ դնել կոթունը ետ ու առաջ մղելով. իր կատարելագործված ձևով այդ մեքենան միանգամից արտադրում էր 40—50 հատ։</ref>։ XVII դարի առաջին երրորդի վերջում ամբոխի խռովությանը զոհ գնաց մի հողմաշարժ սղոցարան, որ Լոնդոնի մոտերքում կառուցել էր մի հոլանդացի։ Դեռևս XVIII դարի սկզբում ջրով բանող սղոցամեքենաներն Անգլիայում միայն դժվարությամբ էին հաղթահարում ժողովրդի դիմադրությունը, որ պաշտպանություն էր գտնում պառլամենտի կողմից։ Երբ Էվերետը 1758 թվականին կառուցեց բուրդ խուզող առաջին մեքենան, որը ջրով էր բանեցվում, առանց աշխատանքի մնացած 100 000 մարդիկ այրեցին այդ մեքենան։ Արկրայտի scribbling mills-ի [կարդային մեքենաների] ու գզամեքենաների դեմ պառլամենտին պետիցիա ներկայացրին 50 000 բանվոր, որոնք մինչև այդ բուրդ գզելով էին ապրում։ XIX դարի առաջին 15 տարում անգլիական մանուֆակտուրային օկրուգներում մեքենաների մասսայական ջարդումը, որ ուղղված էր հատկապես ջուլհակային շոգեհաստոցի դեմ և հայտնի է լուդդիտների շարժում անունով, ՍիգմաուսիՍիդմաուսի, Կեստլրիի և մյուսների հակա յակոբինյան հակայակոբինյան կառավարությանը պատրվակ ծառայեց ամենսհետադիմական բռնի միջոցառումների համար։ Որոշ ժամանակ ու փորձ է պահանջվում, որ բանվորը սովորի մեքենաները տարբերել նրանց կապիտալիստական կիրառումից և դրա հետ միասին իր հարձակումները արտադրության նյութական միջոցներից փոխադրել ղրանց շահագործման հասարակական ձևի վրա<ref>Իրենց հինավուրց կառուցվածքը պահպանած մանուֆակտուրաների մեջ դեռ մինչև հիմա էլ երբեմն կրկնվում են մեքենաների դեմ ուղղված բանվորական խռովությունների բիրտ ձևերը։ Այսպես, օրինակ, խարտոցների արտադրության մեջ ծագած խռովությունը Շեֆֆիլդում 1865 թվականին։</ref>։
Աշխատավարձի չափերի համար մանուֆակտուրայի ներսում մղվող պայքարն ընդունում է, որ մանուֆակտուրան արդեն փաստ է, և այդ պայքարը համենայն դեպս չի ուղղված նրա գոյության դեմ։ Իսկ որչափով պայքարն ուղղված է մանուֆակտուրաների առաջացման դեմ, պայքարը մղում են ո՛չ թե վարձու բանվորները, այլ համքարային վարպետներն ու արտոնյալ քաղաքները։ Այդ պատճառով մանուֆակտուրային ժամանակաշրջանի գրողների մեջ տիրում է այն հայացքը, թե աշխատանքի բաժանումը մի միջոց է պոտենցիալ բանվորներին փոխարինելու և ոչ թե իրական բանվորներին դուրս մղելու։ Այս տարբերությունն ակնհայտ է։ Եթե ասում են, օրինակ, թե Անգլիայում 100 միլիոն մարդ կպահանջվեր հին ճախարակով մանելու համար այն բամբակը, որ այժմ մեքենայով մանում են 500 000 մարդ, ապա, հասկանալի է, որ այդ ամենևին լի չի նշանակում, թե մեքենան բռնել է այդ միլիոնների տեղը, որոնք իսկապես գոյություն էլ չեն ունեցել։ Այդ նշանակում է միայն, որ միլիոնավոր բանվորներ կպահանջվեին մանամեքենաները փոխարինելու համար։ Ընդհակառակը, երբ ասում ենք, թե շոգեշարժ ջուլհակահաստոցն Անգլիայում փողոց է նետել 800 000 ջուլհակների, ապա խոսքը վերաբերում է ո՛չ թե գոյություն ունեցող մեքենաները որոշ թվով բանվորներով փոխարինելուն, այլ, ընդհակառակը, որոշ թվով բանվորների գոյությանը, որոնց փաստորեն փոխարինել կամ դուրս են մղել մեքենաները։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանում արտադրության արհեստային եղանակը, թեև առանձին օպերացիաների բաժանված ձևով, շարունակում էր մնալ որպես մանուֆակտուրայի հիմք։ Գաղութային նոր շուկաների պահանջները չէին կարող բավարարվել միջնադարից ժառանգություն մնացած համեմատաբար փոքրաթիվ քաղաքային բանվորներով, և բառի բուն իմաստով մանուֆակտուրաներն այն ժամանակ արտադրության նոր ասպար եզներ ասպարեզներ բաց արին գյուղական բնակչության առաջ, որը ֆեոդալիզմի քայքայվելու պրոցեսում վտարվում էր հողից։ Այդ պատճառով այն ժամանակ արհեստանոցում աշխատանքի բաժանումն ու կոոպերացիան ավելի շատ երևան էին բերում իրենց դրական կողմը — զբաղված բանվորների արտադրողականության բարձրացումը<ref>Սըր Ջեմս Ստյուարտը նույնիսկ մեքենաների ներգործությունն էլ բոլորովին այդ ոգով է գնահատում։ «Մեքենան ես համարում եմ ալն բանվորների թիվը (պոտենցիալ կերպով) ավելացնելու միջոց, որոնց կերակրելու կարիք չկա... Մեքենայի ներգործությունն ինչո՞վ է տարբերվում այն ներգործությունից, որ նոր բնակիչների երևան գալն է առաջ բերում» («Principes d’Économie Politique», ֆրանսերեն թարգմ. հ. I, գիրք 1, գլ. XIX)։ Շատ ավելի միամիտ է Պետտին, որն ասում է, թե մեքենան փոխարինում է «բազմակնությանը...»։ Այդ տեսակետը ամենաշատը կիրառելի է Միացյալ Նահանգների մի քանի մասերի համար։ Ընդհակառակը. «Հազվադեպ կարելի է մեքենաներից հաջողությամբ օգտվել առանձին բանվորի աշխատանքը պակասեցնելու համար. նրա կառուցումը շատ ավելի ժամանակ կպահանջեր, քան կտնտեսվի նրա կիրառմամբ։ Մեքենան իսկապես օգտակար ձևով կարող է գործադրվել այն դեպքում միայն, եթե գործում է խոշոր մասշտաբով, եթե մի մեքենան կարող է օգնել հազարավորների աշխատանքին։ Սրան համապատասխան էլ մեքենաներն ամենից շատ կիրառվում են ամենից ավելի խիտ բնակված երկրներում, որտեղ ամենից շատ գործազուրկ մարդ կա... Նրանց կիրառման պատճառը ո՛չ թե մարդկանց քչությունն է, այլ հեշտությունը, որով կարելի է մարդկանց մասսան աշխատանքի ներգրավել» (Piercy Ravenstone: «Thoughts on the Funding System and its Effects». London 1824, էջ 45)։<br>196a {'''4-րդ. հրատ. հավելում.'''— Այս վերաբերում է նաև Գերմանիային։ Մեզ մոտ այնտեղ, որտեղ գոյություն ունի խոշոր հողագործություն, այսինքն՝ հատկապես Արևելքում, խոշոր հողագործությունը հնարավոր դարձավ միայն «Bauernlegen»-ի [«գյուղացիների ամլացման» — գյուղացիական տնտեսությունները քանդելու] հետևանքով, որ բռնկվեց սկսած XVI դարից, իսկ առանձնապես 1648 թվականից հետո։ — Ֆ. Է.}</ref>։ Ճիշտ է, կոոպերացիան և աշխատանքի միջոցների կոմբինացիան քչերի ձեռքում, կիրառվելով հողագործության մեջ, շատ երկրներում խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանից էլ շատ առաջ, արտադրության եղանակի, ուստի և գյուղական բնակչության կենսապայմանների ու զբաղմունքի միջոցների մեջ խոշոր, հանկարծակի ու բռնի ռևոլյուցիաներ առաջ բերին։ Բայց այդ պայքարը սկզբում տեղի է ունենում ավելի շուտ խոշոր ու մանր հողային սեփականատերերի միջև, քան կապիտալի ու վարձու աշխատանքի միջև մյուս կողմից, որչափով բանվորներին դուրս են մղում աշխատանքի միջոցները,— ոչխարները, ձիերը և այլն,— անմիջական բռնության ակտերն այստեղ կազմում են արդյունաբերական ռևոլյուցիայի առաջին նախադրյալր։ նախադրյալը։ Առաջ բանվորները վռնդվում են հողից, իսկ հետո գալիս են ոչխարները։ Եվ միայն հողերի խոշոր մասշտաբով հափշտակումն է, որ, ինչպես, օրինակ, Անգլիայում, ասպարեզ է ստեղծում խոշոր հողագործության համար [''Տես 196a ծանոթ.'']։ Ուստի հողագործության այդ հեղաշրջումը իր սկզբնական շրջանում ավելի շուտ քաղաքական բնույթի ռևոլյուցիայի արտաքին երևութականություն ուներ։
Աշխատանքի միջոցը, հանդես գալով որպես մեքենա, իսկույն դառնում է հենց իր` բանվորի մրցակիցը<ref>«Մեքենաներն ու աշխատանքը մշտական կոնկուրենցիայի մեջ են» (Ricardo: «Principles of Political Economy», 3rd ed. London 1821, էջ 479)։ [Д. Рикардо: «Начало политической экономии». Соцэкгиз 1935 թ., էջ 256։]</ref>։ Կապիտալի արժեքի ինքնաճումը մեքենաների օգնությամբ ուղիղ հարաբերական է այն բանվորների թվին, որոնց գոյության պայմանները նրանք քայքայում են։ Կապիտալիստական արտադրության ամբողջ սիստեմը հիմնվում է այն բանի վրա, որ բանվորն իր աշխատումը վաճառում է որպես ապրանք։ Աշխատանքի բաժանումն այդ աշխատուժը դարձնում է միակողմանի, փոխարկելով այն առանձին մասնական գործիք բանեցնելու բոլորովին մասնակի հմտության։ Երբ գործիք բանեցնելը ևս անցնում է մեքենային, աշխատուժի սպառողական արժեքի հետ մարում է նաև նրա փոխանակային արժեքը։ Բանվորը գնող չի ճարում, ինչպես շրջանառությունից դուրս եկած թղթադրամ։ Բանվոր դասակարգի այն մասը, որին մեքենաներն այդպիսով դարձնում են ավելցուկ բնակչություն, այսինքն՝ այնպիսի բնակչություն, որն այլևս անմիջաբար չի պահանջվում կապիտալի ինքնաճման համար, մի կողմից, ոչնչանում է այն անհավասար պայքարում, որ արհեստային ու մանուֆակտուրային հին արտադրությունը մղում է մեքենայական արտադրության դեմ, իսկ, մյուս կողմից, ավելի ու ավելի հեղեղում է արդյունաբերության մատչելի ճյուղերը, լիքը լցնում է աշխատանքի շուկան, ուստի և աշխատուժի գինը գցում է նրա արժեքից ցած։ Ասում են, թե իբր մեծ մխիթարություն պետք է համարել պաուպերացած բանվորների համար այն հանգամանքը, որ նրանց տառապանքները, մի կողմից, «ժամանակավոր» են միայն («a temporary inconvenience»), իսկ մյուս կողմից, չէ՞ որ մեքենան լոկ աստիճանաբար է տիրանում արտադրության ամբողջ դաշտին, որի շնորհիվ նրա կործանարար ներգործության թափն ու ինտենսիվությունը նվազում են։ Մի մխիթարությանը ջրում է մյուսը։ Երբ մեքենան քայլ առ քայլ տիրանում է արտադրության որոշ ասպարեզի, նա իր հետ մրցող բանվորական խավերում խրոնիկական աղքատություն է առաջ բերում։ Երբ անցումն արագ է կատարվում, նրա ներգործությունը մասսայական ու սուր բնույթ է կրում։ Համաշխարհային պատմությունը չի տալիս մի ավելի սարսափելի տեսարան, քան անգլիական բամբակեղենի արտադրության ջուլհակների դանդաղ ոչնչացումը, որ տասնամյակներ տևեց և, վերջապես, ավարտվեց 1838 թվականին։ Նրանցից շատերը սովամահ եղան, շատերն իրենց ընտանիքների հետ երկար ժամանակ քարշ էին տալիս իրենց գոյությունն օրական 2½ պենսով<ref>Աղքատների վերաբերյալ 1833 թվականի օրենքը մտցնելուց առաջ ձեռնաշխատ ջուլհակության և մեքենայական ջուլհակության միջև եղած կոնկուրենցիան Անգլիայում երկարաձգվում էր շնորհիվ այն բանի, որ մինիմումից շատ ցած ընկած աշխատավարձը լրացնում էին ծխերի նպաստներով։ «1827 թվականին նորին բարեկրոնություն Տերները ավագ պաստոր էր Ուիլմսլոյում, Չեշիրի գործարանային օկրուգում։ Արտագաղթի հետազոտման հանձնաժողովի հարցերն ու Տերների պատասխանները ցույց են տալիս, թե ի՛նչ եղանակով էր պահպանվում ձեռքի աշխատանքի կոնկուրենցիան մեքենաների դեմ։ Հարց. «Արդյոք ձեռնահաստոցների գործածությունը դուրս չի՞ մղվել մեխանիկական հաստոցների կիրառմամբ»։ Պատասխան. «Անկասկած, ձեռնահաստոցների գործածությունը է՛լ ավելի մեծ չափով վերացած կլիներ, քան նկատվում է իրականության մեջ, եթե ձեռնաշխատ ջուլհակները հնարավորություն չունենային աշխատավարձի իջեցմանը համաձայնելու։ Հարց. «Բայց այդ բանին համաձայնելով՝ արդյոք նրանք չե՞ն վարձվում մի վճարով, որն անբավարար է նրանց ապրուստի համար, և արդյոք իրենց գոյամիջոցների դեֆիցիտը ծածկելու համար հույս չե՞ն դնում ծխական համայնքի օժանդակության վրա»։ Պատասխան. «Այո՛, և ձեռնահաստոցի ու մեխանիկական հաստոցի կոնկուրենցիան փաստորեն պահպանվում է աղքատների համար սահմանված հարկով»։ Այսպես ուրեմն, ստորացուցիչ պաուպերիզմ կամ արտագաղթ,— ահա այն բաբեբարությունները, որոնցով էլ աշխատավորները պարտական են մեքենաներ մտցնելու իրողությանը։ Այդ բարերարությունն այն է, որ հարգելի ու որոշ չափով անկախ արհեստավորներից նրանց իջեցնում, հասցնում են բարեգործության նվաստացուցիչ հացով ապրող ստորաքարշ բոսյակների վիճակին։ Ահա թե նրանք ի՛նչն են անվանում ժամանակավոր դժվարություն» («A Prize Essay on the Comparative Merits of Competition and Cooperation». London 1834, էջ 29)։</ref>։ Ընդհակառակը, անգլիական բամբակեղենի մեքենաները սուր ազդեցություն ունեցան Արևելյան Հնդկաստանում, որի գեներալ-նահանգապետը 1834 — 1835 թվականներին հավաստում էր. «Այս թշվառությունը հազիվ թե նմանն ունենա առևտրի պատմության մեջ։ Հնդկաստանի հարթավայրերն սպիտակին են տալիս բամբակեղեն գործող ջուլհակների ոսկրներից»։ Իհարկե, որչափով այդ ջուլհակները հրաժեշտ տվին այս ժամանակավոր կյանքին, այդ չափով մեքենան նրանց համար միայն «ժամանակավոր տառապանքներ» էր պատրաստել։ Սակայն մեքենաների «ժամանակավոր» ներգործությունը հարատև է դառնում, որովհետև նրանք արտադրության նորանոր ոլորտներ են նվաճում։ Այսպիսով, ինքնուրույնության ու օտարվածության այն բնույթը, որ արտադրության կապիտալիստական եղանակն ընդհանրապես տալիս է աշխատանքի պայմաններին ու աշխատանքի արդյունքին բանվորի նկատմամբ, մեքենաների հրապարակ գալու հետ զարգանալով՝ դառնում է կատարյալ հակադրություն, մի կողմից, բանվորների, մյուս կողմից, աշխատանքի պայմանների ու աշխատանքի արդյունքների միջև<ref>Նույն այն պատճառը, որը մեծացնում է երկրի զուտ եկամուտը (այսինքն՝ ինչպես Ռիկարդոն հենց այստեղ էլ բացատրում է, լենդլորդերի ու կապիտալիստների եկամուտը, որոնց հարստությունը տնտեսագիտական տեսակետից = Wealth of the Nation-ին [ազգի հարստությանը]), միաժամանակ կարող է առաջ բերել բնակչության ավելցուկ և վատթարացնել բանվորի դրությունը» (Ricardo: «Principles օf Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 469)։ [Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз5 1935 թ., էջ 251։] Մեխանիզմի յուրաքանչյուր կատարելագործման մշտական նպատակն ու տենդենցն է իրոք բոլորովին ազատվել մարդու աշխատանքից կամ նրա գինը պակասեցնել, փոխարինելով չափահաս տղամարդ բանվորների աշխատանքը կանանց ու երեխաների աշխատանքով, կամ վարժ բանվորների աշխատանքը՝ սևագործ բանվորների աշխատանքով» Ure: [«Philosophy of Manufactures», էջ 23])։</ref>։ Այս պատճառով էլ մեքենաների հետ առաջին անգամ հրապարակ է գալիս բանվորի տարերային ըմբոստացումն աշխատանքի միջոցի դեմ։Աշխատանքի միջոցը, հանդես գալով որպես մեքենա, իսկույն դառնում է հենց իր` բանվորի մրցակիցը<ref>«Մեքենաներն ու աշխատանքը մշտական կոնկուրենցիայի մեջ են» (Ricardo: «Principles of Political Economy», 3rd ed. London 1821, էջ 479)։ [Д. Рикардо: «Начало политической экономии». Соцэкгиз 1935 թ., էջ 256։]</ref>։ Կապիտալի արժեքի ինքնաճումը մեքենաների օգնությամբ ուղիղ հարաբերական է այն բանվորների թվին, որոնց գոյության պայմանները նրանք քայքայում են։ Կապիտալիստական արտադրության ամբողջ սիստեմը հիմնվում է այն բանի վրա, որ բանվորն իր աշխատուժը վաճառում է որպես ապրանք։ Աշխատանքի բաժանումն այդ աշխատուժը դարձնում է միակողմանի, փոխարկելով այն առանձին մասնական գործիք բանեցնելու բոլորովին մասնակի հմտության։ Երբ գործիք բանեցնելը ևս անցնում է մեքենային, աշխատուժի սպառողական արժեքի հետ մարում է նաև նրա փոխանակային արժեքը։ Բանվորը գնող չի ճարում, ինչպես շրջանառությունից դուրս եկած թղթադրամ։ Բանվոր դասակարգի այն մասը, որին մեքենաներն այդպիսով դարձնում են ավելցուկ բնակչություն, այսինքն՝ այնպիսի բնակչություն, որն այլևս անմիջաբար չի պահանջվում կապիտալի ինքնաճման համար, մի կողմից, ոչնչանում է այն անհավասար պայքարում, որ արհեստային ու մանուֆակտուրային հին արտադրությունը մղում է մեքենայական արտադրության դեմ, իսկ, մյուս կողմից, ավելի ու ավելի հեղեղում է արդյունաբերության մատչելի ճյուղերը, լիքը լցնում է աշխատանքի շուկան, ուստի և աշխատուժի գինը գցում է նրա արժեքից ցած։ Ասում են, թե իբր մեծ մխիթարություն պետք է համարել պաուպերացած բանվորների համար այն հանգամանքը, որ նրանց տառապանքները, մի կողմից, «ժամանակավոր» են միայն («a temporary inconvenience»), իսկ մյուս կողմից, չէ՞ որ մեքենան լոկ աստիճանաբար է տիրանում արտադրության ամբողջ դաշտին, որի շնորհիվ նրա կործանարար ներգործության թափն ու ինտենսիվությունը նվազում են։ Մի մխիթարությունը ջրում է մյուսը։ Երբ մեքենան քայլ առ քայլ տիրանում է արտադրության որոշ ասպարեզի, նա իր հետ մրցող բանվորական խավերում խրոնիկական աղքատություն է առաջ բերում։ Երբ անցումն արագ է կատարվում, նրա ներգործությունը մասսայական ու սուր բնույթ է կրում։ Համաշխարհային պատմությունը չի տալիս մի ավելի սարսափելի տեսարան, քան անգլիական բամբակեղենի արտադրության ջուլհակների դանդաղ ոչնչացումը, որ տասնամյակներ տևեց և, վերջապես, ավարտվեց 1838 թվականին։ Նրանցից շատերը սովամահ եղան, շատերն իրենց ընտանիքների հետ երկար ժամանակ քարշ էին տալիս իրենց գոյությունն օրական 2½ պենսով<ref>Աղքատների վերաբերյալ 1833 թվականի օրենքը մտցնելուց առաջ ձեռնաշխատ ջուլհակության և մեքենայական ջուլհակության միջև եղած կոնկուրենցիան Անգլիայում երկարաձգվում էր շնորհիվ այն բանի, որ մինիմումից շատ ցած ընկած աշխատավարձը լրացնում էին ծխերի նպաստներով։ «1827 թվականին նորին բարեկրոնություն Տերները ավագ պաստոր էր Ուիլմսլոյում, Չեշիրի գործարանային օկրուգում։ Արտագաղթի հետազոտման հանձնաժողովի հարցերն ու Տերների պատասխանները ցույց են տալիս, թե ի՛նչ եղանակով էր պահպանվում ձեռքի աշխատանքի կոնկուրենցիան մեքենաների դեմ։ Հարց. «Արդյոք ձեռնահաստոցների գործածությունը դուրս չի՞ մղվել մեխանիկական հաստոցների կիրառմամբ»։ Պատասխան. «Անկասկած, ձեռնահաստոցների գործածությունը է՛լ ավելի մեծ չափով վերացած կլիներ, քան նկատվում է իրականության մեջ, եթե ձեռնաշխատ ջուլհակները հնարավորություն չունենային աշխատավարձի իջեցմանը համաձայնելու։ Հարց. «Բայց այդ բանին համաձայնելով՝ արդյոք նրանք չե՞ն վարձվում մի վճարով, որն անբավարար է նրանց ապրուստի համար, և արդյոք իրենց գոյամիջոցների դեֆիցիտը ծածկելու համար հույս չե՞ն դնում ծխական համայնքի օժանդակության վրա»։ Պատասխան. «Այո՛, և ձեռնահաստոցի ու մեխանիկական հաստոցի կոնկուրենցիան փաստորեն պահպանվում է աղքատների համար սահմանված հարկով»։ Այսպես ուրեմն, ստորացուցիչ պաուպերիզմ կամ արտագաղթ,— ահա այն բաբեբարությունները, որոնցով էլ աշխատավորները պարտական են մեքենաներ մտցնելու իրողությանը։ Այդ բարերարությունն այն է, որ հարգելի ու որոշ չափով անկախ արհեստավորներից նրանց իջեցնում, հասցնում են բարեգործության նվաստացուցիչ հացով ապրող ստորաքարշ բոսյակների վիճակին։ Ահա թե նրանք ի՛նչն են անվանում ժամանակավոր դժվարություն» («A Prize Essay on the Comparative Merits of Competition and Cooperation». London 1834, էջ 29)։</ref>։ Ընդհակառակը, անգլիական բամբակեղենի մեքենաները սուր ազդեցություն ունեցան Արևելյան Հնդկաստանում, որի գեներալ-նահանգապետը 1834—1835 թվականներին հավաստում էր. «Այս թշվառությունը հազիվ թե նմանն ունենա առևտրի պատմության մեջ։ Հնդկաստանի հարթավայրերն սպիտակին են տալիս բամբակեղեն գործող ջուլհակների ոսկրներից»։ Իհարկե, որչափով այդ ջուլհակները հրաժեշտ տվին այս ժամանակավոր կյանքին, այդ չափով մեքենան նրանց համար միայն «ժամանակավոր տառապանքներ» էր պատրաստել։ Սակայն մեքենաների «ժամանակավոր» ներգործությունը հարատև է դառնում, որովհետև նրանք արտադրության նորանոր ոլորտներ են նվաճում։ Այսպիսով, ինքնուրույնության ու օտարվածության այն բնույթը, որ արտադրության կապիտալիստական եղանակն ընդհանրապես տալիս է աշխատանքի պայմաններին ու աշխատանքի արդյունքին բանվորի նկատմամբ, մեքենաների հրապարակ գալու հետ զարգանալով՝ դառնում է կատարյալ հակադրություն, մի կողմից, բանվորների, մյուս կողմից, աշխատանքի պայմանների ու աշխատանքի արդյունքների միջև<ref>Նույն այն պատճառը, որը մեծացնում է երկրի զուտ եկամուտը (այսինքն՝ ինչպես Ռիկարդոն հենց այստեղ էլ բացատրում է, լենդլորդերի ու կապիտալիստների եկամուտը, որոնց հարստությունը տնտեսագիտական տեսակետից = Wealth of the Nation-ին [ազգի հարստությանը]), միաժամանակ կարող է առաջ բերել բնակչության ավելցուկ և վատթարացնել բանվորի դրությունը» (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 469)։ [Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., էջ 251։] Մեխանիզմի յուրաքանչյուր կատարելագործման մշտական նպատակն ու տենդենցն է իրոք բոլորովին ազատվել մարդու աշխատանքից կամ նրա գինը պակասեցնել, փոխարինելով չափահաս տղամարդ բանվորների աշխատանքը կանանց ու երեխաների աշխատանքով, կամ վարժ բանվորների աշխատանքը՝ սևագործ բանվորների աշխատանքով» [Ure: «Philosophy of Manufactures», էջ 23])։</ref>։ Այս պատճառով էլ մեքենաների հետ առաջին անգամ հրապարակ է գալիս բանվորի տարերային ըմբոստացումն աշխատանքի միջոցի դեմ։
Աշխատանքի միջոցն սպանում է բանվորին։ Իհարկե, այդ ուղղակի հակադրությունն ամենաշոշափելի կերպով երևան է գալիս այն դեպքերում, երբ նորամույծ մեքենան սկսում է մրցել ավանդական արհեստային կամ մանուֆակտուրային արտադրության հետ։ Բայց խոշոր արդյունաբերության ներսում էլ մեքենաների մշտական կատարելագործումը և ավտոմատիկ սիստեմի զարգացումը նույն ձևով են ներգործում։ «Մեքենաների կատարելագործման մշտական նպատակն է գործարանում պակասեցնել ձեռքի աշխատանքը կամ կատարելագործել արտադրողական պրոցեսը, արտադրողական շղթայի այս կամ այն օղակում մարդկային ապարատը երկաթե ապարատով փոխարինելով»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1858», էջ 43։</ref>։ «Շոգեուժի և ջրային ուժի կիրառումը մեքենաների համար, որոնք մինչև այդ ժամանակ ձեռքով էին բանեցվում, պատահում է ամեն օր... Շարունակ տեղի են ունենում մեքենաների նորանոր և համեմատաբար մանր կատարելագործումներ, որոնց նպատակը շարժիչ ուժի տնտեսումն է, արդյունքի բարելավումը, նույն անփոփոխ ժամանակում արտադրության մեծացումը կամ երեխայի, կնոջ կամ տղամարդու դուրս մղելը,— և թեև նրանք առաջին հայացքից մեծ նշանակություն չունեն, այնուամենայնիվ, կարևոր հետևանքներ են ունենում»<ref>«Reports etc. for 31st October 1856», էջ 15։</ref>։ «Բոլոր դեպքերում, երբ որոշ օպերացիա պահանջում է մեծ հմտություն ու վստահ ձեռք, աշխատում են որքան հնարավոր է արագ կերպով այդ օպերացիան վերցնել չափազանց հմուտ և հաճախ ամեն տեսակ անկանոնությունների հակված բանվորից և տալ մի առանձին մեխանիզմի, որն այնպիսի կանոնավորությամբ է գործում, որ երեխան կարող է նրան հսկել»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 19։ «Աղյուսագործարաններում կիրառվող մեքենաների հսկայական օգուտն այն է, որ նրանք ձեռնարկատիրոջը միանգամայն անկախ են դարձնում հմուտ բանվորների նկատմամբ» («Children’s Employment Commission. 5th Report». London 1866, էջ 130, № 46)։<br>'''2-րդ հրատ. հավելում.'''— «Great Northern Railway»-ի մեքենայական բաժանմունքի վարիչ պ-ն Ա. Ստերրոկը մեքենաների (լոկոմոտիվների և այլն) կառուցման մասին ասում է. «Անգլիական թանկ (expensive) բանվորներն օրեցօր ավելի քիչ քանակությամբ են պահանջվում։ Արտադրությունն ուժեղացվում է կատարելագործված գործիքների կիրառմամբ, իսկ այդ գործիքները, իրենց հերթին, բանեցնում են բանվորների ավելի ստորին կատեգորիա (a low class of labour)... Առաջ շոգեմեքենայի բոլոր մասերը անհրաժեշտաբար արտադրվում էին. որակյալ աշխատանքով։ Հիմա միևնույն մասերն արտադրվում են պակաս որակյալ աշխատանքով, բայց լավ գործիքներով... Գործիքներ ասելով ես հասկանում եմ մեքենաշինության մեջ կիրառվող մեքենաները» («Royal Commission օո Railways. Minutes of Evidence, 17862 և 17863». London 1867)։</ref>։ «Ավտոմատիկ սիստեմի ժամանակ բանվորի տաղանդը պրոգրեսիվ կերպով դուրս է մղվում»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 20։</ref>։ «Մեքենաների կատարելագործումը ո՛չ միայն թույլ է տալիս նվազեցնել զբաղված այն մեծահասակ բանվորների թիվը, որոնք անհրաժեշտ են որոշ հետևանքի հասնելու համար, այլև մարդկային աշխատանքի մի կատեգորիան փոխարինում է մի այլ կատեգորիայով—ավելի հմուտներին՝ պակաս հմուտներով, մեծահասակներին՝ երեխաներով, տղամարդկանց՝ կանանցով։ Այդ բոլոր փոփոխություններն աշխատավարձի մակարդակի մշտական տատանումներ են առաջ բերում»<ref>Նույն տեղում, էջ 321։</ref>։ «Մեքենան անընդհատ մեծահասակներին դուրս է նետում գործարանից»<ref>Նույն տեղում, էջ 23։</ref>։ Մեքենայական սիստեմի հաղթական երթը, որպես աշխատանքային օրվա կրճատման հետևանք, ցույց տվեց մեզ այդ սիստեմի բացառիկ առաձգականությունը, որը ձեռք է բերվել կուտակված գործնական փորձի շնորհիվ, մեքենայական միջոցների արդեն գոյություն ունեցող քանակության ու տեխնիկայի մշտական առաջադիմության շնորհիվ։ Բայց 1860 թվականին, երբ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունը զենիթին էր հասել, ո՞վ կարող էր գուշակել մեքենաների իրար հաջորդող այն սրարշավ կատարելագործումները և դրանց համապատասխանող ձեռնաշխատանքի դուրսմղումը նրանց կողմից, որոնց համար հաջորդ երեք տարում խթան հանդիսացավ ամերիկյան քաղաքացիական պատերազմը։ Անգլիական գործարանային տեսուչների պաշտոնական տվյալներից այստեղ մի երկու օրինակ բավական կլինի այս կետի վերաբերմամբ։ Մանչեստրի մի գործարանատեր հայտարարում է. «75 գզամեքենայի տեղ հիմա մեզ հարկավոր է միայն 12-ը, որոնք նույնպիսի, եթե ոչ ավելի, լավորակ գզվածք են տալիս նախկին քանակությամբ... Աշխատավարձի տնտեսումը շաբաթական կազմում է 10 ֆ. ստեռլինգ, բամբակի թափթփուկինը՝ 10%։ Մանչեստրի մի նրբամանարանում «շարժման արագացումով և զանազան ավտոմատ պրոցեսներ մտցնելով մի բաժանմունքում հեռացված է բանվորական անձնակազմի քառորդ մասը, մի ուրիշ բաժանմունքում ½-ից ավելին, այնինչ երկրորդ գզամեքենան փոխարինած սանդերք-մեքենան խիստ պակասեցրել է գզելու բաժանմունքում առաջ զբաղված ձեռքերի թիվը»։ Մի ուրիշ մանագործարան «ձեռքերի» կրճատումից իր ընդհանուր տնտեսումը հաշվում է 10%։ Մանչեստրի մանագործարանատերեր պարոնայք Ջիլմերները հայտարարում են, «Մեր blowing Department-ում [չռփելու բաժանմունքում] նոր մեքենաների շնորհիվ ձեռքերի ու աշխատավարձի տնտեսումը մենք հաշվում ենք ամբողջ երրորդ մասի չափով... jack frame room-ում [բանկաբրոշների բաժանմունքում] և drawing fame room-ում [ժապավենի մեքենաների բաժանմունքում] տնտեսումը ծախքերից ու ձեռքերից կազմում է մոտ մի երրորդը, մանելու բաժանմունքում ծախքերի մոտ <math>^1_3</math> տնտեսում։ Բայց այդ էլ դեռ բոլորը չէ. մեր մանվածքը, որ հիմա ուղարկվում է ջուլհակին, այնքան լավացել է նոր մեքենաներ կիրառելու շնորհիվ, որ նա ավելի շատ ու ավելի լավորակ գործվածք է տալիս, քան հին մեքենայական մանվածքով էր արտադրվում»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 108 և հաջ.։</ref>։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը նկատում է այս առթիվ. «Արտադրությունն ավելանալիս բանվորների թվի նվազումն արագ առաջ է ընթանում, բրդեղենի գործարաններում վերջերս սկսվեց ձեռքերի մի նոր կրճատում, և այդ դարձյալ շարունակվում է. մի քանի օր առաջ մի դպրոցական ուսուցիչ, որը Ռոչդելի մոտերքում է ապրում, ինձ ասաց, թե դպրոցներում սովորող աղջիկների թվի հսկայական պակասումը ո՛չ միայն ճգնաժամի ճնշումով է բացատրվում, այլև բրդեղենի՜ գործարանների մեքենաների մեջ կատարված փոփոխություններով, որի հետևանքով կլոր թվով արձակված են 70 Halbzeitler [կիսաժամանակ աշխատող երեխաներ]»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 109։ Բամբակի ճգնաժամի ժամանակ մեքենաների արագ կատարելագործումն անգլիական գործարանատերերին հնարավորություն տվեց ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո անմիջապես նորից լիքը համաշխարհային շուկան։ Գործվածքները 1866 թվականի վերջին 6 ամսում արդեն համարյա հնարավոր չէր ծախել։ Այդ ժամանակ սկսվում է ապրանքների ուղարկումը Չինաստան ու Հնդկաստան կոնսիգնացիայով, որը, բնականաբար, է՛լ ավելի սաստկացրեց շուկայի գերլցումը [glut]։ 1867 թվականի սկզբին գործարանատերերը դիմեցին իրենց սովորական աշխատավարձը 5%-ով իջեցնելուն։ Բանվորները դիմադրեցին և հայտարարեցին,— թեորիապես այդ միանգամայն ճիշտ էր,— թե օգնության միակ միջոցը կրճատ ժամանակ, այսինքն շաբաթական չորս օր աշխատելն է։ Երկար դիմադրությունից հետո իրենք իրենց արդյունաբերության կապիտաններ անվանող պարոնները ստիպված էին համաձայնելու այդ բանին, ընդ որում մի քանի տեղ վարձն իջեցվեց 5%-ով, իսկ ուրիշ վայրերում մնաց անփոփոխ։</ref>։Աշխատանքի միջոցն սպանում է բանվորին։ Իհարկե, այդ ուղղակի հակադրությունն ամենաշոշափելի կերպով երևան է գալիս այն դեպքերում, երբ նորամույծ մեքենան սկսում է մրցել ավանդական արհեստային կամ մանուֆակտուրային արտադրության հետ։ Բայց խոշոր արդյունաբերության ներսում էլ մեքենաների մշտական կատարելագործումը և ավտոմատիկ սիստեմի զարգացումը նույն ձևով են ներգործում։ «Մեքենաների կատարելագործման մշտական նպատակն է գործարանում պակասեցնել ձեռքի աշխատանքը կամ կատարելագործել արտադրողական պրոցեսը, արտադրողական շղթայի այս կամ այն օղակում մարդկային ապարատը երկաթե ապարատով փոխարինելով»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1858», էջ 43։</ref>։ «Շոգեուժի և ջրային ուժի կիրառումը մեքենաների համար, որոնք մինչև այդ ժամանակ ձեռքով էին բանեցվում, պատահում է ամեն օր... Շարունակ տեղի են ունենում մեքենաների նորանոր և համեմատաբար մանր կատարելագործումներ, որոնց նպատակը շարժիչ ուժի տնտեսումն է, արդյունքի բարելավումը, նույն անփոփոխ ժամանակում արտադրության մեծացումը կամ երեխայի, կնոջ կամ տղամարդու դուրս մղելը,— և թեև նրանք առաջին հայացքից մեծ նշանակություն չունեն, այնուամենայնիվ, կարևոր հետևանքներ են ունենում»<ref>«Reports etc. for 31st October 1856», էջ 15։</ref>։ «Բոլոր դեպքերում, երբ որոշ օպերացիա պահանջում է մեծ հմտություն ու վստահ ձեռք, աշխատում են որքան հնարավոր է արագ կերպով այդ օպերացիան վերցնել չափազանց հմուտ և հաճախ ամեն տեսակ անկանոնությունների հակված բանվորից և տալ մի առանձին մեխանիզմի, որն այնպիսի կանոնավորությամբ է գործում, որ երեխան կարող է նրան հսկել»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 19։ «Աղյուսագործարաններում կիրառվող մեքենաների հսկայական օգուտն այն է, որ նրանք ձեռնարկատիրոջը միանգամայն անկախ են դարձնում հմուտ բանվորների նկատմամբ» («Children’s Employment Commission. 5th Report». London 1866, էջ 130, № 46)։<br>'''2-րդ հրատ. հավելում.'''— «Great Northern Railway»-ի մեքենայական բաժանմունքի վարիչ պ-ն Ա. Ստերրոկը մեքենաների (լոկոմոտիվների և այլն) կառուցման մասին ասում է. «Անգլիական թանկ (expensive) բանվորներն օրեցօր ավելի քիչ քանակությամբ են պահանջվում։ Արտադրությունն ուժեղացվում է կատարելագործված գործիքների կիրառմամբ, իսկ այդ գործիքները, իրենց հերթին, բանեցնում են բանվորների ավելի ստորին կատեգորիա (a low class of labour)... Առաջ շոգեմեքենայի բոլոր մասերը անհրաժեշտաբար արտադրվում էին որակյալ աշխատանքով։ Հիմա միևնույն մասերն արտադրվում են պակաս որակյալ աշխատանքով, բայց լավ գործիքներով... Գործիքներ ասելով ես հասկանում եմ մեքենաշինության մեջ կիրառվող մեքենաները» («Royal Commission on Railways. Minutes of Evidence, 17862 և 17863». London 1867)։</ref>։ «Ավտոմատիկ սիստեմի ժամանակ բանվորի տաղանդը պրոգրեսիվ կերպով դուրս է մղվում»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 20։</ref>։ «Մեքենաների կատարելագործումը ո՛չ միայն թույլ է տալիս նվազեցնել զբաղված այն մեծահասակ բանվորների թիվը, որոնք անհրաժեշտ են որոշ հետևանքի հասնելու համար, այլև մարդկային աշխատանքի մի կատեգորիան փոխարինում է մի այլ կատեգորիայով — ավելի հմուտներին՝ պակաս հմուտներով, մեծահասակներին՝ երեխաներով, տղամարդկանց՝ կանանցով։ Այդ բոլոր փոփոխություններն աշխատավարձի մակարդակի մշտական տատանումներ են առաջ բերում»<ref>Նույն տեղում, էջ 321։</ref>։ «Մեքենան անընդհատ մեծահասակներին դուրս է նետում գործարանից»<ref>Նույն տեղում, էջ 23։</ref>։ Մեքենայական սիստեմի հաղթական երթը, որպես աշխատանքային օրվա կրճատման հետևանք, ցույց տվեց մեզ այդ սիստեմի բացառիկ առաձգականությունը, որը ձեռք է բերվել կուտակված գործնական փորձի շնորհիվ, մեքենայական միջոցների արդեն գոյություն ունեցող քանակության ու տեխնիկայի մշտական առաջադիմության շնորհիվ։ Բայց 1860 թվականին, երբ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունը զենիթին էր հասել, ո՞վ կարող էր գուշակել մեքենաների իրար հաջորդող այն սրարշավ կատարելագործումները և դրանց համապատասխանող ձեռնաշխատանքի դուրսմղումը նրանց կողմից, որոնց համար հաջորդ երեք տարում խթան հանդիսացավ ամերիկյան քաղաքացիական պատերազմը։ Անգլիական գործարանային տեսուչների պաշտոնական տվյալներից այստեղ մի երկու օրինակ բավական կլինի այս կետի վերաբերմամբ։ Մանչեստրի մի գործարանատեր հայտարարում է. «75 գզամեքենայի տեղ հիմա մեզ հարկավոր է միայն 12-ը, որոնք նույնպիսի, եթե ոչ ավելի, լավորակ գզվածք են տալիս նախկին քանակությամբ... Աշխատավարձի տնտեսումը շաբաթական կազմում է 10 ֆ. ստեռլինգ, բամբակի թափթփուկինը՝ 10%։ Մանչեստրի մի նրբամանարանում «շարժման արագացումով և զանազան ավտոմատ պրոցեսներ մտցնելով մի բաժանմունքում հեռացված է բանվորական անձնակազմի քառորդ մասը, մի ուրիշ բաժանմունքում ½-ից ավելին, այնինչ երկրորդ գզամեքենան փոխարինած սանդերք-մեքենան խիստ պակասեցրել է գզելու բաժանմունքում առաջ զբաղված ձեռքերի թիվը»։ Մի ուրիշ մանագործարան «ձեռքերի» կրճատումից իր ընդհանուր տնտեսումը հաշվում է 10%։ Մանչեստրի մանագործարանատերեր պարոնայք Ջիլմերները հայտարարում են, «Մեր blowing Department-ում [չռփելու բաժանմունքում] նոր մեքենաների շնորհիվ ձեռքերի ու աշխատավարձի տնտեսումը մենք հաշվում ենք ամբողջ երրորդ մասի չափով... jack frame room-ում [բանկաբրոշների բաժանմունքում] և drawing fame room-ում [ժապավենի մեքենաների բաժանմունքում] տնտեսումը ծախքերից ու ձեռքերից կազմում է մոտ մի երրորդը, մանելու բաժանմունքում ծախքերի մոտ <math>^1_3</math> տնտեսում։ Բայց այդ էլ դեռ բոլորը չէ. մեր մանվածքը, որ հիմա ուղարկվում է ջուլհակին, այնքան լավացել է նոր մեքենաներ կիրառելու շնորհիվ, որ նա ավելի շատ ու ավելի լավորակ գործվածք է տալիս, քան հին մեքենայական մանվածքով էր արտադրվում»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 108 և հաջ.։</ref>։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը նկատում է այս առթիվ. «Արտադրությունն ավելանալիս բանվորների թվի նվազումն արագ առաջ է ընթանում, բրդեղենի գործարաններում վերջերս սկսվեց ձեռքերի մի նոր կրճատում, և այդ դարձյալ շարունակվում է. մի քանի օր առաջ մի դպրոցական ուսուցիչ, որը Ռոչդելի մոտերքում է ապրում, ինձ ասաց, թե դպրոցներում սովորող աղջիկների թվի հսկայական պակասումը ո՛չ միայն ճգնաժամի ճնշումով է բացատրվում, այլև բրդեղենի գործարանների մեքենաների մեջ կատարված փոփոխություններով, որի հետևանքով կլոր թվով արձակված են 70 Halbzeitler [կիսաժամանակ աշխատող երեխաներ]»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 109։ Բամբակի ճգնաժամի ժամանակ մեքենաների արագ կատարելագործումն անգլիական գործարանատերերին հնարավորություն տվեց ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո անմիջապես նորից լիքը լցնել համաշխարհային շուկան։ Գործվածքները 1866 թվականի վերջին 6 ամսում արդեն համարյա հնարավոր չէր ծախել։ Այդ ժամանակ սկսվում է ապրանքների ուղարկումը Չինաստան ու Հնդկաստան կոնսիգնացիայով, որը, բնականաբար, է՛լ ավելի սաստկացրեց շուկայի գերլցումը [glut]։ 1867 թվականի սկզբին գործարանատերերը դիմեցին իրենց սովորական աշխատավարձը 5%-ով իջեցնելուն։ Բանվորները դիմադրեցին և հայտարարեցին,— թեորիապես այդ միանգամայն ճիշտ էր,— թե օգնության միակ միջոցը կրճատ ժամանակ, այսինքն շաբաթական չորս օր աշխատելն է։ Երկար դիմադրությունից հետո իրենք իրենց արդյունաբերության կապիտաններ անվանող պարոնները ստիպված էին համաձայնելու այդ բանին, ընդ որում մի քանի տեղ վարձն իջեցվեց 5%-ով, իսկ ուրիշ վայրերում մնաց անփոփոխ։</ref>։
Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս անգլիական բամբակեղենի արդյունաբերության մեջ մտցված մեքենայական ա՛յն կատարելագործումների ընդհանուր հետևանքը, որոնք իրենց առաջացումով պարտական էին ամերիկյան քաղաքացիական պատերազմին։
Սակայն մեքենան գործում է ոչ միայն իբրև անհաղթահարելի մրցակից, որը միշտ պատրաստ է վարձու բանվորին «ավելորդ» դարձնելու։ Կապիտալը բարձրաձայն ու կանխամտածված կերպով ազդարարում է մեքենայի՝ որպես բանվորին թշնամի ուժի մասին և օգտվում է նրանից՝ որպես այդպիսի ուժից։ Մեքենան դառնում է մի ամենահզոր մարտական միջոց ճնշելու համար բանվորների պարբերական խռովությունները, գործադուլները և այլն, որոնք ուղղված են կապիտալի ինքնակալության դեմ<ref>«Ապակու և շշերի գործարաններում գործատերերի և ձեռքերի հարաբերությունը խրոնիկական գործադուլն է»։ Սրանից էլ առաջ եկավ մամլած ապակու արտադրության զարգացումը, երբ գլխավոր օպերացիաները կատարվում են մեքենաներով։ Նյուքեստլի մի ֆիրմա, որն առաջ տարեկան արտադրում էր 350 000 ֆունտ փչած ապակի, հիմա դրա փոխարեն արտադրում է 3 000 500 ֆունտ մամլած ապակի («Children’s Employment Commision. 4th Report, 1865», էջ 262—263։</ref>։ Գասկելի ասելով՝ շոգեմեքենան հենց սկզբից դարձավ «մարդկային ուժի» անտագոնիստը և կապիտալիստներին հնարավորություն տվեց ջախջախելու բանվորների աճող պահանջները, որոնք նորածին գործարանային սիստեմին սպառնում էին ճգնաժամով<ref>Gaskell: «The Manufacturing Population of England». London 1833, էջ 3—4։</ref>։ Կարելի էր մի ամբողջ պատմություն գրել 1830 թվականից հետո արված գյուտերի մասին, որոնք կյանքի կոչվեցին բացառապես իբրև կապիտալի մարտական միջոցները՝ ուղղված բանվորների խռովությունների դեմ։ Մենք ամենից առաջ հիշեցնենք selfacting mule-ի [սելֆակտորի] մասին, որովհետև նա ավտոմատիկ սիստեմի նոր դարաշրջան է բաց անում<ref>Մեքենաշինության գործում մեքենաների մի քանի շատ էական կիրառումների հանգեց պ. Ֆերբեռնը իր սեփական մեքենաշինական գործարանում ծագած գործադուլների ազդեցության տակ։</ref>։
Շոգեմուրճի գյուտարար Նեսմիսը Trades’ Unions Commission-ի [տրեդ-֊յունիոնների վերաբերյալ հանձնաժողովի] առջև. տված իր ցուցմունքների մեջ հետևյալ հաղորդումն է անում մեքենաների այն կատարելագործումների մասին, որ ինքը մտցրեց մեքենաշինական բանվորների 1851 թվականի մեծ ու երկարատև գործադուլի հետևանքով. «Մեր արդի մեխանիկական կատարելագործումների բնորոշ գիծը ինքնագործ աշխատամեքենաներ մտցնելն է։ Մեքենա բանեցնող բանվորը այժմ պետք է ոչ թե անձամբ աշխատի, այլ միայն հսկի մեքենայի հիանալի աշխատանքին, մի բան, որ մատչելի է ամեն մի պատանու։ Հիմա հեռացված է այն բանվորների ամբողջ խավը, որոնք բացառապես իրենց հմտությունից են կախված։ Առա] Առաջ ես մի մեխանիկի կողքին ունեի չորս պատանի։ Այս մեխանիկական նոր կատարելագործումների շնորհիվ ես մեծահասակ տղամարդկանց թիվը 1 500-ից կրճատեցի մինչև 750։ Սրա հետևանքը եղավ իմ շահույթի զգալի ավելացումը»։
Չթեղենի դրոշմանոցներում մի գունատպիչ մեքենայի մասին Յուրը ասում է. «Վերջապես կապիտալիստները աշխատեցին ազատվել այդ անտանելի ստրկությունից (այն է՝ բանվորների հետ կնքած պայմանագրերի իրենց համար ծանր պայմաններից), օգնության կանչելով գիտության ռեսուրսները, և նրանք շուտով վերահաստատվեցին իրենց օրինական իրավունքների մեջ, մարմնի մյուս անդամների նկատմամբ գլխի ունեցած իրավունքների մեջ»։ Հենքը սոսնձելու մի գյուտի մասին, որի անմիջական առիթը գործադուլն էր, նա ասում է. «Դժգոհների այն հորդան, որն իրեն անհաղթելի էր կարծում աշխատանքի բաժանման հին ամրությունների հետևում, տեսավ, որ իրեն վրա են հարձակվել թևերից և իր պաշտպանական միջոցները ոչնչացրել են արդի մեքենայական տակտիկայի միջոցով։ Հորդան ստիպված եղավ հանձնվելու հաղթողների գթությանն ու զայրույթին։ «Selfacting mule»-ի [սելֆակտորի] գյուտի մասին նա ասում է. «Այն կոչված էր նորից կարգ վերահաստատելու արդյունաբերական դասակարգերի միջև... Այս գյուտը հաստատում է արդեն մեր զարգացրած այն դոկտրինան, որ կապիտալը, գիտությանն ստիպելով իրեն ծառայելու, շարունակ հնազանդության է հարկադրում աշխատանքի ըմբոստ ձեռքերը»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 367—370։</ref>։ Թեև Յուրի աշխատությունը լույս է տեսել 1835 թվականին, հետևապես գործարանային սիստեմի դեռ համեմատաբար թույլ զարգացած ժամանակաշրջանում, բայց նա գործարանի ոգու կլասիկ արտահայտություն է մնում n՛չ ո՛չ միայն իր բացահայտ ցինիզմով, այլև այն միամտությամբ, որով նա շաղակրատելով դրսևորում է կապիտալիստական ուղեղի անհեթեթ հակասությունները։ Օրինակ, զարգացնելով այն «ուսմունքը», թե ռոճկով իր վարձած գիտության օգնությամբ կապիտալը «շարունակ հնազանդության է հարկադրում աշխատանքի ըմբոստ ձեռքերը», այնուհետև նա իր վրդովմունքն է արտահայտում այն առթիվ, «որ մեխանիկական-ֆիզիկական գիտությունը մի որոշ կողմից մեղադրում են, թե իբր նա վարձվում է հարուստ կապիտալիստների դեսպոտիզմին ծառայելու և գլորվում է մինչև աղքատ դասակարգերի ճնշման միջոցի դերը»։ Այն լայնախոստում քարոզից հետո, թե ինչպես մեքենաների արագ զարգացումը ձեռնտու է բանվորներին, նա նրանց նախազգուշացնում է, թե նրանք իրենց անհնազանդությամբ, գործադուլներով և այլ արարքներով արագացնում են մեքենաների զարգացումը։ «Այդպիսի բռնություններն ու խռովությունները,— ասում է նա,— դրսևորում են մարդկային կարճատեսության ամենաարհամարհելի տեսակը, այն կարճատեսության, որը մարդուն իր սեփական դահիճն է դարձնում»։ Մի քանի էջ առաջ, ընդհակառակը, ասված է՝ «Առանց այդ ուժգին բախումների ու ընդհատումների, որոնց պատճառը բանվորների մոլար հայացքներն են, գործաբանային սիստեմը կզարգանար շատ ավելի արագ և բոլոր շահագրգռված կողմերի համար շատ ավելի օգտակար ձևով»։ Հետո նա դարձյալ բացականչում է. «Ի բարեբախտություն Մեծ Բրիտանիայի գործարանային օկրուգների բնակչության՝ կատարելագործումները մեխանիկայի մեջ միայն աստիճանաբար են տեղի ունենում»։ «Անիրավացի են մեղադրում մեքենաներին,— ասում է նա,— թե իբր նրանք պակասեցնում են մեծահասակների աշխատավարձը, որովհետև նրանք դուրս են մղում մեծահասակների մի մասին, որի հետևանքով նրանց թիվը գերազանցում է աշխատանքի պահանջից։ Բայց մեքենաները չէ՞ որ ավելացնում են երեխաների աշխատանքի պահանջարկը և դրանով բարձրացնում երեխաների աշխատավարձը»։ Բայց, մյուս կողմից, նույն այս մխիթարիչը պաշտպանում է երեխաների ցածր աշխատավարձը նրանով, «թե այս հանգամանքը ծնողներին ետ է պահում իրենց երեխաներին շատ վաղ տարիքում գործարան ուղարկելուց»։ Նրա ամբողջ գիրքը չսահմանափակված աշխատանքային օրվա մի փառաբանումն է, և եթե, օրենսդրությունն արգելում է 13 տարեկան երեխաներին օրական 12 ժամից ավելի խոշտանգել, ապա այդ հանգամանքը նրա ազատամիտ հոգուն հիշեցնում է միջնադարի ամենախավար ժամանակները։ Այս բոլորը նրան չի խանգարում գործարանային բանվորներին հրավիրելու, որ նրանք գոհաբանական աղոթք մատուցեն նախախնամությանն այն բանի համար, որ նա մեքենաների միջոցով «նրանց համար ազատ ժամանակ է ստեղծել իրենց անմեռ շահերի մասին խորհրդածելու»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 368, 7, 370, 280, 322, 321, 475։</ref>։
====6. ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱՅԻ ԹԵՈՐԻԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՂՎՈՂ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ====