===Բարի ոգիներ===
Կան ոգեղեն էակներ, որ ճշմարտությամբ ավելի բարձր են, քան մարդիկ, և (անհամեմատ) ավելի ցածր, քան Աստված, և ճանաչված են գրեթե բոլոր կրոններում․ հրեաների և քրիստոնեակներին դրանք ծանոթ են <i>հրեշտակ</i> ամվամբ, կարծիքների ինչ֊ինչ այլայլությամբ՝ նաև մահմեդականներին, այլ միաստվածայինների, նաև որոշ բազմաստվածայինների։ Մեր սուրբ կրոնը հրեշտակներին ճանաչելի է դարձնում որպես աննյութ հոգիներ, Աստծու և մարդկանց միջև միջնորդներ, Աստծու պաշտոնատարներ, որոնք նրա կամք ու հրամաններն են կատարել տալիս երկրում՝ հանուն մարդկանց, նրանց պաշտպանում են չար ոգիներից և վտանգներից և երբեմն երկուսին էլ պատժում են։ Ինչպես նրանց էության, այնպես էլ զորության ու գործերի վերաբերյալ հեթանոսներն ունեն այլևայլ և օտարոտի կարծքիներ ու զրույցներ։ Մեր քննլիքը մեր ազգի վերաբերյալ է, բայց հայտնի ծանոթություն չունենք, թե հին հայերը այսպիսի հոգիների նկատմամբ ինչ ու ինչչափ հավատք ունեին, ինչպես էին զանազանում ուրիշ տեսակ կարծված բարի ոգիներից, թե՞ միայն սրանք էին նրանց համար հրեշտակ համարելի։ Ինչ էլ լինի, քննելի և նշանակալի է <i>հրեշտակ</i> անունն իսկ, ինչը և ստուգաբանվւմ է «թևարձակ» (<i>փերհիշթե</i>) և հարմար է սովորաբար նրանց ընդհանրական գաղափարին, այսինքն՝ միշտ թևավոր նկարակերպելուն։ Մեր <i>հրեշտակ</i> բառի մեջ նշանավոր է նաև նվազական կամ գգվական վերջավորությունը։ Եվ ինչպես որ երկու ազգերն էլ (հայոց և պարսից) ունեն շատ ընդհանուր բառեր, և չենք կարող ասել և որոշել, թե որն է մյուսից առել, պիտի որ երկուսն էլ շատ հնուց գործածած լինեն, գուցե և ավելի վաղ, քան զանդիկ աղանդը, քանի որ սրա մեջ այդ անունը չկա։
Մեր հին ձեռագրերում ունենք նաև <i>հրեշտակ</i> ձևը, որը, եթե հայոց լեզվի համար սեփական համարվեր, հրաշքի գաղափարը կձգեր մտքի մեջ, նաև հրի գաղափարը, որովհետև նրան հրեղեն համարելն ու կոչելն էլ եղել է քրիստոնեությունից առաջ։ Այսպիսի հայկական ենթադրությամբ <i>հրեշտակ</i> բառը կարելի էր ստուգաբանել նաև ըստ <i>հուր</i> և <i>եշտ</i> բառերի, որոնցից վերջինը, թեև առանձին չի գտնվում, բայց քննության մի կետ է տալիս <i>զավեշտ</i> բառի հնչմամբ ու նաև իմաստով, որին մերձավոր է մեր մեջ սովորական դարձած <i>հրեշտակ</i> կոչումը։ Առաջինի (հրեղենի) մասին Ս․ գիրքն ասում է (սաղմոսներում)․ «Ո արար զՀրեշտակս իւր հոգիս, և զՊաշտօնեայս իւր ի բոց հրոյ»․ այդ իսկ պատճառով մեզանում նրանք անվանվում են նաև բոցեղեններ։ Երկրորդի համար Շնորհալին ասում է․ «Զուարթուն կոչին Հրեշտակք, որ են անքուն ակամբ և լուրջ երեսօք»։ Ըստ այսմ՝ անվանում են նաև <i>հսկող</i>։ Սաղմոսի վկայությունը նշանակալից է նաև <i>պաշտոնատար</i> կոչմամբ, քանի որ ըստ մարդկանց ծանոթության ու անհրաժեշտության՝ դա է նրանց գլխավոր գործը։ Եվ <i>հրեշտակ</i> կոչումն արդեն իսկ մեզանում նշանակում է նաև «պատգամավոր» կամ «դեսպան»։
Քրիստոնեության մխիթարական հավատալիքների մի կետն էլ վերաբերում է երկրի ու մարդկանց նկատմամբ հրեշտակների խնամքին կամ պահպանությանը։ Եվ ենթադրվում է, որ ինչպես անհատները, այնպես էլ մարդկանց ու արարածների խմբերը պետք է ունենան հատուկ պահպանող հրեշտակ։ Ասվածի հիման վրա են աղթարքները մատնանշում ու որոշում երկրի այլևայլ մասերի պահապաններին ու իշխաններին, ինչպես՝ Ռափայել՝ ջերմության, Սարաքինել՝ ծնունդների, Մազանայել՝ մայրիների, Հովիել՝ քնի, Աթանաել՝ մանուկների, Մեղվոս՝ ջրերի, Կռետիոս՝ արեգակի ու լուսնի։ Կան նաև ուրիշ խորթ անուններով հրեշտակներ էլ, որոնցից 15 գլխավորները, ըստ գրողի, «են շուրջ զաթոռովն Աստուծոյ, ամենեքեան զօրագլուխ Հրեշտակք են, և ի ձեռին ունին զհուրն․ գոհանան և կապեն զամենայն պեղծ և զչար դեւսն»։
Թեև սրանք նոր գյուտ են և քրիստոնեական գաղափարով են, բայց մեզ դեռ անահվանական չի թվում, որ քրիստոնեությունից առաջ հայերի մեջ եղել են հրեշտակների անուններ ու նրանց մասին կարծիքներ։ Թեև հրեշտակներ չեն մնացել, ենթադրում եմ բարի ու չար ոգիների՝ մեկ սկզբից առաջ գնալու (ինչպես հրեշտակների ու դևերի) ճանաչված լինելը<ref>Նոննոսը Գրիգոր Աստվածաբանի գրվածքի մեկնության մեջ մոգության մասին ասում է․ «Է մանկակոչութիւն բարեգործ դիւաց՝ առ ի բարիոք իմիք հաստատութիւն․․․ Կախարդութիւնն է մանկակոչութիւն դիւաց չարագործաց»։</ref>։ Վերջիններս հույների <i>դեմոն</i> (ДбЯмщн) կոչվածների նման համարվում էին պահապան կամ ազդարար հրեշտակներ՝ թերևս ավելի ստորակարգ, քան հրեշտակներից ոմանք։ Թվում է՝ սրանց տեսակից են առ այսօր ռամիկների մեջ հեթանոս հայրերից մնացած ավանդությամբ հիշված «Մեզնէ աղէկները»․ նրանք, իբր շողոքորթելով, այդպես էին կոչում այդ ոգիներին, որ իրենց վնաս չհասցնեն։ Եթե քաջքեր չեն, սրանց նման պիտի լինեն <i>Աղեկ մանուկ</i> կոչվածները։ Մի թեթևամիտ բարոյախոսական պատմության մեջ մի կախարդ, մեկին գթալով, ասում է․ «Ո՜վ որդեակ, դա որ նեղէ զքեզ՝ չէ դեւ, այլ Հողմ դիպաւ քեզ», և կեմ «Աղէկ մանուկ եհար զքեզ նախանձով»։ Մի բժշկարան էլ, խելագարի զգացածը բացատրելով, ասում է, որ կարծում են, թե «կու բռնեն զիս Աղէկ Մանկտիք»։ Աղթարական մի գրվածք էլ չարակնին խոստովանել է տալիս․ «ԶԱղէկ մանուկն հալեմ․ զտղայն ի մօր գիրկն չարչարեմ»։ Այս վկայությամբ հայտնի է դառնում, որ թեև այս մանուկ ոգիները անունով <i>Աղեկ</i> են, բայց շատ անգամ՝ նաև չարաճճի։
Լավագույն ոգիները լավագույն և գեղեցիկ են նաև անունով, նույնպես և տգեղությունների մեջ հեթանոս հայկազունների մտքի գեղեցիկ ծնունդ են հավերժահարսերը կամ հավերժական հարսերը, որ թերևս ամենացանկալին են օտար ազգերի բոլոր դիցականներից, նաև հունական նիմֆաներից, որոնք թարգմանաբար այսպես (<i>հավերժահարս</i>) են կոչվում, սակայն ըստ եղած կարծիքի՝ նույնանման չեն նրանց։ Նրանց սեռը հայտնի է դառնում անունից, որը նրանց որպես հրեշտակուհի է ներկայացնում։ Բնակության ու շրջելու տեղերը բնության զվարթուն կողմերն են՝ մարգեր, մայրի ծառաստաններ, գետեզերքներ։ Կարողությամբ, ինչպես բացատրում են հին մեկնիչները, մուսաների նման գիտուններ են, «բնութեամբ ունին, ասեն, զգիտութիւն և ոչ ուսանելով»։ Հասարակ ժողորվի կարծիք է, թե հավերժահարսերը հատուկ խնամող են իրենց սեռի նամկահասակներին՝ սկսած հարսանիքից մինչև երկունքն ու մանկան ծնվելը, ինչպես և նրանց պչրանքի ու լվացման ժամանակ։ Այս հիշատակելով՝ նոր բանասերներից ոմանք ասում են, թե հիմա էլ ինչ֊ինչ տեղերում կանայք տարին երկու անգամ (գարնանը ու աշնանը) բաղնիքում կատարում են ուրախության հանդես։ Ենթադրողներ կան, որ երբեմն հավերժահարսերի հետ շրջում են նաև արժենավոր փեսաներ՝ երիտասարդներ<ref>Խորենացու նկարագրած Արարատյան դաշտը հիշել է տալիս, որ արևմուտքից «գետոց հաւաքումն եղեալ հեզաբար, առ սահմանօք նոցա ծնիւք լերամբք եւ եզերօք դաշտին, Պատանիք ոմանք իբր առ Երիտասարդուհեօք ճեմիցին»։ Իբրև հիշատակ և ի քննություն ներկայացված է Վանում գտնված վերոդրյալ պղնձե իգակերպ քանդակը կամ ձուլածոն, որ ներկայացնում է եթե ոչ հավերժահարս, ապա դիցական մի անձ։</ref>, բայց երկուսն էլ դառնում են մահկանացու։ Այսպես է համարում նաև Գրիգոր Տաթևացին․ «Այլ եւս գոն բանաւոր և մահկանացուք, որպէս Յաւերժահարսունք․ զորս ոմանք ասեն, այլ ոչ են հանճարոյ ընդունակք»։ Նաև մեղադրում է նրանց, որ դևերի պես «միշտ պատրեն զմարդիկ՝ ուրախութեամբ»։ Նրանից ավելի հին մեկն էլ աղոթելով խնդրում է «Մի՛ ի Ճիւաղեացն իշխել, կամ Յաւերժահարսանցն զօրել»։ Քիչ֊քիչ հավերժահարսերն էլ դասվեցին խաբեբաների ու չարքերի շարքը։ Մի հին քարոզագիր հայտնապես ասում է․ «Ազգ են դիւաց»։ Հիշյալ Տաթևացու քեռորդին՝ Սյունյաց Առաքել եպիսկոպոսը, Դավիթ Անհաղթի «Սահմանք»֊ի մեկնության մեջ, առանց անունը տալու, հավերժահարսերի մասին մի այսպիսի նորալուր է ավանդում․ «Ոմանք ասեն՝ թէ Քաջք են․ և այսպէս դուստր Աստղիկ անուն․ և յորժամ Աստուած եհարց զՆոյ՝ թէ այլ որդի կամ դուստր ունի՞ս․ և նա ամաչեցաւ, և ասաց՝ թէ ոչ․ յայնժամ երկու դուստրն և որդին՝ Քաջք դարձան, և աներեւոյթք եղեն․ և վասն այն մահկանացւո ասեն զնոսա՝ որ ծնանին և մեռանին․ և ով որ կու տեսնէ զնոսա՝ հանապազ հարսանիք և դափ և գուսան տեսանեն․ և
== Ծանոթագրություններ ==
<references>