Changes

/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Թոռնիկյանները տոհմային արժանապատվության գիտակցությամբ լի մարդիկ էին, ինչպես Բջնիի և Անիի Պահլավունիներին, սրանց ևս ժամանակակիցները վերագրում էին Արշակունի և Պարթևական ծագում։ 1101 թվականին Պողոս Տարոնեցին Չորտուանելի մասին գրում էր. «Եւ ահա իշխանն հայոց Չորտվանելս , որ յազգէ և ի շառաւիղէ Սենեքարիմայ է, յասորոց թագաւորացն։ Եւ ի ծննդաբանութենէն Սափասարայ, հայրենեօք և մայրենեօք բնութեամբ և ի յազգյէն Աբրահամու քետուրական Արշակունի։ Եւ ի շառաւիղէն սրբոյն Գրիգորի Լուսաւորչի՝ որդի Թոռնկա, որոյ գովութիւն ոչ անկանի»<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 274։</ref>։ Ինքն իրեն Չորտուանելը կոչում էր «Իշխան Տարոնւոյ և ամենայն հայոց<ref>Մայր ցուցակ Վենետիկի, բ. 473 և հետ.։</ref>։ Ձևականորեն «ամենայն հայոց» այս իշխանները կրկնակի վասալական կախման մեջ էին մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ բյուզանդական իշխողներից։ Նույն Պողոս Տարոնեցին գրում էր. «Եւ ահա վկայ դուք էք ամենեքեանքն՝ այս մեծանուն լերինն Տիւրոսի. վասն զի սեպհական տրութեամբ ի գահընկալ նովիլիսիմոսէ՝ պատուեալ մեծաւ մեծաւ պատուով ի կայսերացդ հոռոմոց։ Դարձեալ՝ և ի պարսից թագաւորացն յամիրայականէ ընկալեալ զիշխանութիւնս<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 275։</ref>։
Սելջուկների դեմ մղած պայքարի ընթացքում Մամիկոնյան-Թոռնիկյանները փաստապես հանդես էին գալիս որպես «իրանական» նորահայտ սուվերենների դեմ ապստամբած բյուզանդական առաջապահիկներ։ Որպես բյուզանդական վասալներ նրանք բախվում էին նաև ֆրանկների հետ, մինչդեռ Ագաթոնի նոր վերսիան կրում էր իր վրա այն ժամանակների դրոշմը, երբ հայերի բյուզանդական կողմնորոշումը նահանջել էր արևմտաեվրոպական կողմնորոշման առաջ։ Հին վերսիայի «արմանները» կամ «որմանները» դարձել էին «ալամանների» կամ «ֆրանկների» առաջապահիկներ։ Հույների հայ զինատարները զիջել էին իրենց տեղը հույներից վրիժառու Վաղարշակին կամ Տրդատին։ Ի՞նչ է նշանակում այս շրջադարձը։ Ըստ երևույթին վերախմբագրված Ագաթոնը կատարել էր նույն Էվոլյուցիանէվոլյուցիան, որպիսին կատարել էր վերախմբագրված Կոզեռնը։ Կիլիկյան իրադրության մեջ երկուսն էլ ընդառաջում էին առկա հարաբերություններին ու պահանջներին։ Մասնավորապես Ագաթոնի նոր վերսիան՝ հանձին Վաղարշակի կամ Տրդատի, նպատակ ունի անդրապատկերել Բյուզանդիայի դեմ ապստամբած և խաչակիրների օժանդակությամբ Կիլիկիայում հայ ուրույն իշխանություն հիմնադրող Ռուբենի և Ռուբինյանների՝ բյուզանդական կայսրության դեմ տարած դարավոր պայքարը։ Ագաթոնի գուշակությունները առիթ են տալիս կարծելու, թե հետագայում Կիլիկիայի այդ պայքարին իրենց մասնակցությունն էին բերում նաև Տարոնի Մամիկոնյանները։ Ի վերջո, սրանք պարտվում են։ Միխայել Ասորին 1163 թվականի ներքո գրում է. «Ի սոյն ամին բերդեր զոր ունէին հայք յերկիրն Սասնոյ, նեղեալ Մուֆարկինայ (=Նփրկերտի) ամիրայէ, տուին ի Շահի Արմեն յամիրայն Խլաթայ, զայն որ ունէին ի հին ժամանակաց»<ref>Միխ. Ասորի, Ժամանակագրութիւն, էջ 476։</ref>։ Ավելի ուշ, խալիֆաթի կրած պարտություններից հետո, Սասնո երկիրը հպատակություն հայտնեց մոնղոլներին, Հուլաղու խանի կողմից տրվելով Սադուն Արծրունուն<ref>Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 370։</ref>։
Թոռնիկյանների անկման և Ռուբինյանների վերելքի դարաշրջանն է փոխադրում մեզ նաև Ագաթոնի ակնարկը Լուսավորչի տան իշխանությունը վերականգնող «մեծագեղ, լայնաճակատ, խոյաքիթ» եկեղեցականի մասին։ Այստեղ խոսքը վերաբերում է Լուսավորչի տան վերականգնողի համբավ վայելած և կաթողիկոսական նոր, Պահլավունի դինաստիայի հիմք ձգած Գրիգոր Վկայասերին (1065-1105)։ Թոռնիկ Մամիկոնյանը Վկայասերի փեսան էր։. 1189 թվականին Հեթում Թոռնիկյանը գաղթեց Կիլիկիա։ Ռուբինյանների և Թոռնիկյանների մեջ XII դարի վերջերին ստեղծվեցին խնամեական նոր կապեր<ref> Ալիշան, Շնորհալի և պարագայք իւր, Վենետիկ, 1873, էջ 14 և Սմբատ պատմիչ, էջ 105։</ref>։
Վստահելի
199
edits