― Մեզ դեռ ծաղիկներով պիտի դիմավորեն, ― դայլայլեցի ես։
Ալդ Այդ էլ անցավ։
Օդում ինչ֊որ անհանգստություն էր զգացվում։ Տարիների ընթացքում անստուգության մեջ սրված բնազդով մենք զգում էինք, որ շուրջն արտակարգ մի բան է կատարվում, և մենք գտնվում ենք կարևոր իրադարձությունների նախօրյակին։ Մենք հիմա մեղրամոմից ձուլված շարժուն ու կենդանի էակներ ենք և ուզում ենք, որ լինելիքը շուտ լինի, այլապես մենք կհանգենք առաջին իսկ հովից։
Նա ձեռքի թուղթը մոտեցրեց աչքին և կարդաց երեք թիվ։
— Հագնվել։
Երեք հոգի, նրանցից մեկը Երևանի կոմիտեի քարտուղարն էր, հագնվեցին արագ և տագնապով։
Գնացին, և դուռը փակվեց։ Մենք մի րոպե նայեցինք իրար աչքերի՝ այնտեղ գտնելու համար մեզ տանջող հարցի պատասխանը։
— Սկսվեց,— տնքաց ղարաբաղցի Հայը։հայը։
— Ի՞նչը,— հարցրի ես։
Ես չուզեցի փորփրել։ Նրանցից լավ խոսք լսելն անհնարին էր, իսկ ես... Իսկ 222-ը միայն լավը լսելու ցանկություն ունի, միայն լավը։ Թող այդ լավը լինի խաբուսիկ, սուտ ու փուչ, միայն թե... 222-ը հոգնել է և պատրաստ է կես գեղեցիկ սուտին զոհաբերել տասը բնական, բանական և տրամաբանական ճշմարտություն։ Թխի՛ գա։ 222֊ը լավ, շատ լավ գիտե գեղեցիկ ստի գինը։
Կար Ժամանակ, երբ այգ այդ 222 կոչվածը շատ էր սենտիմենտալ և ուներ ոչ մի քննադատության չդիմացող նախապաշարումներ։ Մի՞թե մեռնելուց հետո միևնույնը չէ, մեռար դու փափուկ անկողնում ստամոքսի խոցի՞ց, թե՞ ընկար պատերազմի դաշտում, բարձրացար կախաղա՞ն, թե՞ սիրային հողի վրա ինքնասպանություն գործեցիր։ Ամենայն տեղ կյանքը մեկ չէ, ճիշտ է, բայց մա՛հը, մա՛հը... Չէ՞ որ ամենայն տեղ մահն էլ մեկ է։ Իսկ մեռնելուց հետո մի՞թե միևնույնը չէ, թե ոսկորներդ որտեղ կհանգչեն, Զանգիբարո՞ւմԶանզիբարո՞ւմ, Զանգեզուրո՞ւմ, թե Վոլոգդայում... թխի՛ դա։
Թխի՛ գա, 222, դու անցար կյանքի համալսարաններով, դարձար ակադեմիկոս և իմաստուն, ափսո՜ս որ այսպես էլ պիտի ոտներդ փռես, առանց կարենալու աղքատ մարդկությանը տալու քո հոգու անտակ, անծիր գանձերը։ Երբ գտնվում էիր ազատ կյանքի, կենդանի փոխհարաբերությունների թոհ ու բոհում, դու սնանկ էիր ու տնանկ. դու ապրում էիր ծովում ու լողալ չգիտեիր, իսկ հիմա, երբ դու հմուտ լողորդ ես ու սուզակ, երբ կարող ես իջնել ծովի հատակը և այնտեղից մարգարիտներ հանել լույս աշխարհ ու նվիրել մարդկությանը, ընկել ես թակարդ ու որոգայթ ու փրկություն չկա քեղ քեզ համար, 22՛2։
222, դու կյանք մտար տաք գլխով ու տաք սրտով, դա բանի նման չէր, հետո քո սիրտը սառեց, բայց գլուխը մնաց տաք, այդ էլ մի դժբախտություն էր, իսկ հիմա, երբ դա կարող ես քո սառը գլխով և տաք սրտով հրաշքներ գործել, հավիտենական սառեցման են դատապարտված և՛ գլուխդ, և՛ սիրտդ, 22՛2։
... Եկավ Մեսրոպը Մեսրոպը՝ խաշած սիսեռի, կաղամբի, մի խոսքով՝ խոհանոցի բուրմունքով բարձրացավ ու նետվեց անկողնուն։
— Օ՜ֆ,— հառաչեց նա հաճույքից,— էսա քնուշ-հանգստանուշեն լավ բան չկա... ծո, քնա՞ծ եք...
... Եկավ Մեսրոպը, դա նշանակում է, որ կես գիշեր կեսգիշեր է։ Ես աչքերս բաց չարի, անգամ տեղիցս չշարժվեցի։ Այս նշանակում է, որ քնած եմ։ Եվ իսկապես քնած եմ։ Ի՞նչ անենք, որ անցյալի պատկերները անհավասար արվեստով հանված կինոնկարի նման, երբեմն արագ, երբեմն դանդաղ ընթացքով անցնում են ուղեղիս կամ գուցե սրտիս ու հոգուս միջով։ Ի՞նչ անենք։ Մեսրոպը թոնթորաց, փնթփնթաց, մի քիչ շուռ ու մուռ եկավ ու քնեց։ Ակնհայտ էր, որ նա այսօր մասլահաթի տրամադրություն ուներ։
— Работать надо,— այսինքն՝ պետք է աշխատել։
— Ես այդպես էլ գիտեի,— տեղից վեր թռավ ղարաբաղցի հայրհայը, ճարտարապետը նայեց նրան ու ժպտաց։
— Ճիշտ չես ասում...
Բժշկական քննության երևի։
Հագնվելուց հետո ես ինձ իմ շորերում զգացի թեթև, բանաստեղծի ասածի պես՝ լուսամփոփի պես թափանցիկ, իսկ երբ դեն նետեցի բանտային ահավոր ոտնամաններն ու հագա իմ տնային կոշիկները, մի ուրիշ բանաստեղծի ասածի պես՝ կարծես արև իջավ իմ ուսերին, ոչ, կարծես թևեր բուսան իմ ուսերին ու թվաց, որ ուր որ ք՝ է՝ պահապանների, հսկիչների և զինված պահակների աչքերի առաջ վեր կճախրեմ, կանցնեմ բանտի պարիսպները և հսկիչ աշտարակին կանգնած զինված պահակի քթի տակով կսուրա՜մ դեպի ազատություն, պայմանով, որ նա փակի աչքերը և լինի այնքան բարի, որ չկրակի մազակալած, մեղրամոմի դեմքով ու կեռ կտուցով այս տարօրինակ թռչունի վրա, որ 222 էր կոչվում։
Մենք, նախկին երամի հայաստանյան կողմերից բերված թռչուններս, հեռվից հեռու իրար նկատում ենք, մոտենում նախ երկչոտ, ապա տեսնելով, որ մեզ վրա ուշադրություն դարձնող չկա՝ ավելի և ավելի համարձակ քայլերով։ Հետաքրքիր էր նկատել, որ, այնուամենայնիվ, ագռավները դեռ շշուկով են խոսում, իսկ դեղձանիկները ճռվողում են անհամեմատ ավելի բարձր նոտաների վրա։
Այնուհետև ի՞նչ պատահեց։ Մեզ հրամայվեց շարժվել մեր իրերով դեպի բանտի ելքի դարպասները։ Ոմանք շալակեցին, ոմանք գրկեցին իրենց տնային իրերը, և մենք առաջ շարժվեցինք աշխատելով չխանգարել իրար։ Ես մի անգամ էլ ետ դարձա և նայեցի Վոլոգդայի սուրբ հայրերի չորս հարկանի մռայլ օթևանին, և իմ սիրտը լցվեց դառն անձկությամբ։ Որքա՜ն ապրումներ ու տագնապներ թողինք մենք նրա պատերից ներս ու գնում ենք հիմա, ո՞ւր, չգիտենք, մի բան միայն պարզ է, որ այլևս չենք վերադառնա։
Ամեն ազգից բաղկացած մեր վիթխարի թափորը դուրս եկավ բանտի դարպասներից։ Այստեղ կանգնած էին տասնյակ ապրանքատարներ, որոնք եկել էին խոնարհաբար մեզ ծառայելու։ Մենք, Երևանից եկած կուկունյաններս, աշխատեցինք ամեն դեպքում միևնույն ավտոն գրավել, և դա մեզ մասամ մասամբ հաջողվեց։ Ավելի հեռու... ավելի հեռու կանգնած էր ապրանքատարների մի հսկայական շարք, նոր բանտարկյալներով բեռնավոր, որոնք եկել էին մեզ փոխարինելու։— Հին, ծանոթ պատմություն,— կասեր Արխիպովը։
Չէ՛, չկար այն լարված մթնոլորտը, որով մեզ դիմավորեցին, երբ մենք նոր ժամանեցինք։ Բանտի ծառայողները հանդարտ ու բանիմաց անում էին կարգադրություններ, որոնք չէին հակասում բանականությանը։ Վերջապես հռնդացին մոտից ու հեռվից մեր ապրանքատարները, և մեքենայացված քարավանը շարժվեց դեպի արևելք։
Դեպի՛ արևելք, դեպի արևե՛լք։
Ավտոշարանը կանգնեց կայարանի շենքից հեռու։ Մեր և կայարանի շենքի միջև բազում կառամատույցներ կային ու սլացքուն գծեր։ Առաջապահ մեքենաները չէին երևում, ու չէին երևում վերջո՛ւմ վերջում ընթացողները։ Այստեղ ցույց տրվեց մեզ պատշաճ ուշադրություն։ Ընդունելությանը մասնակցում էին և շները, որոնք ավելի դիվանագիտական դիտորդների դերում մնացին։ Երկաթգծի վրա կանգնել էր մի անծայրածիր ապրանքատար վագոնաշար։ Սովորական ապրանքատարներից նրանք տարբերվում էին երկու փոքրիկ, բարձրադիր, երկաթե ճաղերով զարդարուն լուսամուտներով։ Առաջին տասնյակ վագոնների մոտ երթևեկում էին զինված պահակներ։ Երևում էր, որ այդ վագոններն արդեն բնակեցված էին։
Ապրանքատար մեքենաներն աստիճանաբար թեթևացան, իսկ ապրանքատար վագոնները ծանրացան։ Մեր վագոնի բնակիչների ճնշող տոկոսը կուկունյաններս էինք։ Բենեդիկտովը մեզ ծանոթացրեց դեկաբրիստների դեմքերով իր լենինգրադցի ծանոթներին, անվանելով նրանց «Լենինգրադի ակտիվ»։ Լենինգրադի ակտիվը սարսափելի հայհոյում էր, հայհոյում ինձ համար միանգամայն անծանոթ, պատկերազարդ հայհոյանքներով։ Իմ այն հարցին, թե ո՞ւմ են նրանք հայհոյում, Բենեդիկտովը պատասխանեց.
Ու նայեց աչքերիս. ուզում էր ասել, երևի՝ ինչո՞ւ ես հարցնում, պարզ չէ՞ թե ում են հայհոյում... Ամեն դեպքում՝ ո՛չ Կոզմա Պրուտկովին։
Ապրանքատար վագոնները ներքուստ հարմարված էին այն նպատակին, որին, ըստ երևույթին, տարիներով նրանք ծառայել էին։ Նրանց երկհարկանի տախտամածներով, ըստ երևույթին, հազա՜ր֊հազարներ էին ճանապարհորդել, և նրանք հղկվել էին և մի տեսակ մշակվել։ Պատի տախտակներին փորված էին զանազան անուններ և մակագրություններ.— «Բեդնի շակալ», որը նշանակում էր «Խեղճ բորենի», «Միշկա֊Մուրուշկա», «Կրեստոնոսեց», այսինքն՝ «Խաչակիր», «Կինժալ Ժորա»՝ «Խանչալ կամ դաշույն Ժորա», «Տամբովսկի կրոկոդիլ»... ու դեռ «Ինդուս֊Պինդուս», «Էդվարդ Ջունգլի», «Բալնոյ Ֆերդինանտ», այսինքն՝ «Հիվանդ Ֆերդինանտ», «Բլեդնայա Մարուսյա», իսկ բլեդնայա նշանակում է գունատ. «Վերա Վարվարկա», որ կթարգմանվի «Բարբարոս Վերա», «Մանախ Ռոստովսկի»՝ «Ռոստովյան վանական», «Վաշա Նատաշա»՝ «Ձեր Նատաշան», «Տանյա Նեդոտրոգա»՝ « Անմատչելի «Անմատչելի Տանյա», «Վասկա Կաբակ», այսպես թարգմանած՝ «Վասկա Գինետուն»։ Այստեղ կարելի էր ճարել և «Դմիտրի Յադ», այսինքն «Դմիտրի թույն» և «Կոլյա Ադ»՝ «Կոլյա Դժոխք» ու հանկարծ մարդկային այս խաժամուժում հայերեն ծուռտիկ, անվարժ, երկաթագիր տառեր. «Սոգյութլեցի Տիգրան» կարելի է կարդալ այնտեղ և մի րոպե բարձրանում է նաիրյան անմար ոգին ու նայում է աչքերիդ տխուր հայացքով, Սոգյութլեցի մի Տիգրանի աչքերով ու կարծես հարցնում,— չէի՞ր սպասում...
Ո՛չ, չէի սպասում։
Երեկոյան՝ նույնպես ձուկ։ Բարձրացավ բավականության մի նոր ալիք, որը սակայն արագորեն իջավ, երբ ընթրիքից հետո ստացանք բոլորին ծառայող թիթեղե երեք բաժակներով այնքան ջուր, որ հազիվ կոկորդներս թրջեց։
Սկսեց կամաց֊կամաց մթնել։ Վաղուց, շատ վաղուց էր, ինչ խավար չէինք տեսել և ապրել էինք գիշեր֊ցերեկ լուսավոր կյանքով։ Հիմա խավարը թավշի նման շոյում է մեր հոգնած աչքերը։ Մշուշվում են դեմքերն ու ամեն ինչ, ու մենք լցնում ենք խավարը՝ ինչով որ ցանկա մեր հոգին, ամեն ինչով՝ ինչ հաճելի է մեզ համար, մեզ համար։
Լա՛վ, շատ լավ է լուծված այստեղ արտաքնոցի խնդիրը, որն այնքան արյուն է պղտորել տարիներ շարունակ կամերային փակ պայմաններում։ Պարզապես բացված է երկաթով շրջափակված միջին պնակի մեծության կլոր մի անցք դեպի արտաքին աշխարհ և վերջ։ Ի՜նչ հրաշքներ ասես չի գործում մարդկային հանճարը։
— Ի՞նչը։
— ՍտուզումըՍտուգումը,— պատասխանում է Արխիպովը,— ամենաջղայնացնող արարողությունը։
Ի՞նչ են ստուգում, ինչո՞ւ են ստուգում։