Դրախտային ծաղիկներով նախշազարդ, սև եզրաշերտով պնակների մեջ բարալիկ շերտերով սաղմոն և թթու դրած օձաձուկ էր դրված։ Ծանր տախտակի վրա արծաթյա տակառիկով արցունքապատ պանրի կտոր կար և ձվով եզերված խավիար։ Ափսեների արանքում՝ մի քանի բարակոտն ըմպանակ և բյուրեղապակյա երեք փոքր գրաֆին՝ տարագույն օղիներով: Այս ամենը տեղավորված էր մարմարյա փոքր սեղանիկի վրա, շատ հարմար միացված կաղնեփայտի փորագրանախշ հսկայական բուֆետին, որն արծաթյա և ապակյա լույսի փնջեր էր արձակում: Սենյակի մեջտեղում՝ դամբարանի նման ծանր սեղանն էր՝ ծածկված ճերմակ սփռոցով, վրան երկու սպասք, անձեռոցիկները ոլորած էին պապական խույրերի պես, և երեք մգագույն շիշ։
Զինան ներս բերեց արծաթյա ծածկված մատուցարան, որի հրա վրա ինչ-որ բան էր քլթքլթում։ Կերակուրից այնպիսի բույր էր սփռվում, որ շան երախն անմիջապես թքակալեց։ «Շամիրամի այգիները»,— մտածեց նա և փայտի պես մանրահատակին խփեց պոչը։
— Բերեք դրան,— գիշատչաբար կարգագրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ - Ֆիլիպովիչը։— Դոկտոր Բորմենտալ, աղաչում եմ ձեզ, հանգիստ թողեք խավիարը։ Եվ, եթե մի բարի խորհուրդ կլսեք, ոչ թե անգլիականը, այ է այլ սովորական ռուսական օղի լցրեք։
Գեղեցկատես կծվածը (արդեն առանց խալաթի էր, վայելուչ սև կոստյումով) ցնցեց լայն ուսերը, քաղաքավարի քմծիծաղեց և լցրեց թափանցիկ օղին:
— Մի ասեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, րոլորը հաստատում են, որ սա շատ կարգին օղի է։ Երեսուն աստիճան։
— Իսկ օղին պիտի լինի քառասուն աստիճան, և ոչ երեսուն, սա՝ մեկ,— խրատաբար ընդհատեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— իսկ երկրորդը, Աստված գիտե, թե ինչ են խառնել հետը։ Դուք կարո՞դ կարո՞ղ եք ասել, թե ինչ է անցել նրանց մտքով։
— Ինչ ասես,— վստահ ասաղ կծկածը։ասաց կծվածը։
— Ես էլ եմ այդ կարծիքին,— լրացրեց Ֆիլիպ Ֆիլիպովչը և ըմպանակի պարունակությունը մի ումպով լցրեց կոկորդը, — է՜․․․ ը՜մմմ․․․ դոկտոր Բորմենտալ, աղաչում եմ ձեզ, տեղնուտեղն այս կտորը, և եթե ասեք, թե սա․․․ ես ձեր ոխերիմ թշնամին կլինեմ ամբողջ կյանքում։ «Սևիլյայից Գրենադա․․․»։
Ինքն այս խոսքերի հետ արծաթյա լայնատամ պատառաքաղով մգագույն հացիկի պես մի բան վերցրեց։ Կծվածը հետևեց նրա օրինակին։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի աչքրը պայծառացան։
— Վա՞տ էր,- — ծամելով հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը— Վա՞տ էր։ Պատասխանեք, հարգելի դոկտոր։
— Աննման,— անկեղծորեն պատասխանեց կծվածը։
— Իհարկե․․․ նկաաի նկատի ունեցեք, Իվան Առնոլդովիչ, սառն աղանդեր և սուպ վրայից ուտում են միայն բոլշևիկներից մազապուրծ կալվածատերերը: Իրեն փոքրիշատե հարգող մարդը միայն տաք աղանդերներ է օգտագործում։ Իսկ մոսկովյան տաք աղանդերներից սա առաջինն է: Ժամանակին դա շատ լավ պատրաստում էին «Սլավյանսկիյ բազարում»: Առ, սա էլ քեզ։
— Շանը ճաշասենյակում եք կերակրում,— կնոջ ձայն լսվեց,— հետո դրան էստեղից քշել չի լինի։
Հետո պնակներից խեցգետնի բույր արձակող գոլորշի բարձրացավ, շունը նստել էր սփռոցի ստվերում՝ վառոդի պահեստի մոտ, ժամապահի տեսքով, իսկ Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ձիգ, անձեռոցիկն օձիքին հագցրած, սկսեց քարոզել․
— Իվան Առնոլդովիչ, ուտելիքը խորամանկ բանէբան է: Պիտի կարողանալ ուտել, և պատկերացրեք , որ բազմաթիվ մարդիկ չեն կարողանում ուտել: Պետք է ոչ միայն իմանալ, ինչ պիտի ուտել, այլև երբ և ինչպես: (Ֆիլիպ Ֆիլիպովիչը բազմանշանակ թափահարեց գդալը): Եվ ինչ խոսել այդ ընթացքում, այո՛-ո։ Եթե դուք հոգում եք ձեր մարսողության համար, ահա՝ բարի խորհուրդ․ ճաշելիս մի խոսեք բոլշևիզմի և բժշկության մասին: Եվ Աստված ձեզ պահապան, մինչ ճաշելը մի կարդացեք սովետական թերթեր:
— Հը՛մմ․․․ Ախր ուրիշները չկան։
— Ուրեմն, ոչ մեկն էլ մի կարդացեք: ԳիստեքԳիտեք, իմ կլինիկայում ես երեսուն դիտարկում եմ անցկացրել։ Եվ ի՞նչ եք կարծում։ Թերթ չկարդացող այցելուները գերազանց էին զգում իրենց։ Իսկ նրանք, ում հատկապես ստիպում էի «Պրավդա» կարդալ, քաշ էին կորցնոէմկորցնում:
— Հը՛մմ մ․․․— հետաքրքրությամբ արձագանքեց սուպից և գինուց շառագունող կծվածը։
— Այ քեզ քա՜ն․․․
— Այո՛։ Ի դեպ, ի՞նչ եմ անում։ Ինքս խոսք րացեցի բացեցի բժշկությունից: Ավելի լավ է, ուտենք։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ետ ընկնելով, զանգ զարկեց, և բալեգույն վարագույրի ետևից հայտնվեց Զինան: Շանը բաժին հասավ թառափի բացգույն, չաղլիկ մի կտոր, որր նրան դուր չեկավ։ Դրանից անմիջապես հետո՝ արյունապատ ռոստբիֆի մի շերտ։ Խժռելով դա, շունը հանկարծ զգաց, որ քնել է ուզում և ոչ մի ուտելիք չի կարող տեսնել։ «Տարօրինակ զգացողություն,— մտածեց նա՝ թարթելով ծանրացած կոպերը,— աչքս ոչ մի ուտելիք տեսնել չի ուղումուզում: Իսկ ճաշից հետո ծխելը հիմարություն է․․․»։
Ճաշասենյակը լցվեց սիգարի կապույտ, անդուր հոտով: Շունը ննջում էր, զլուխը դրաձ դրած առջևի թաթերի վրա։
— «Սեն- ժյուլիեն»-ը կարգին գինի է,— քնի մեջ լսում էր շունը,— բայց հիմա չկա չէ որ։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, նորից են ընդհանուր ժողով արել,— պատասխանեց Զինան:
— Նորից,- — վշտաբեկ բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— հիմա, ուրեմն, գնաց։ Կործանվեց կալաբուխովյան տունը։ Հիմա ստիպված ենք քոչել, բայց ո՞ւր, հարց է առաջանում։ Ամեն ինչ յուղի պես կգնա։ Սկզբում՝ ամեն երեկո երգեցողություն, հետո արտաքնոցներում կսառչեն խողովակները, հետո կպայթի ջեռուցման կաթսան, և այսպես շարանակ։ շարունակ։ Վերջ Կալաբուխովին:
— Վշտացել է Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— Ժպտալով ժպտալով նկատեց Զինան ու տարավ ափսեների սարը։
— Բայց ինչպե՞ս չվշտանամ,- — բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ի՜նչ տուն էր։ Հասկացեք։
— Չափազանց մռայլ եք նայում իրերին, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, — առարկեց գեղեցկատես կծվածը,- — նրանք հիմա կտրուկ փոխվել են։
— Դուք ինձ ճանաչում եք, չէ՞, սիրելիս: Այդպե՞ս է: Ես փաստերի մարդ եմ, դիտարկումների մարդ: Ես թշնամի եմ չհիմնավորված հիպոթեզների: Եվ դա քաջ հայտն ի է ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրոպայում: Եթե ինչ-որ բան եմ ասում, ուրեմն՝ հիմքում որևիցե փաստ կա, որից եզրակացություն եմ անում: Եվ ահա փաստը․ մեր տան կախիչների և կրկնակոշիկների տակդիրը։
«Փուչ բան են կրկնակոշիկները, դրանց մեջ չէ երջանկությունը,— մտմտում էր շունը,— նշանավոր անձնավորություն է»:
— Հրամեցեք, կրկնակոշիկների կանգնակը։ Հազար ինն հարյուր երեք թվականից այս տանն եմ ապրում։ Եվ ահա, դրանից մինչև հազար ինն հարյուր տասնյոթ թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում չի եղել մի դեպք, ընդգծում եմ կարմիր մատիտով «ոչ մի», որ մեր ներքևի շքամուտքի մասից, ընդհանուր, չփակվող դռան դեպքում, գեթ մեկ զույգ կրկնակոշիկ կորչեր: Նկատի ունեցեք, այստեղ տասներկու բնակարան կա, ես ընդունելություններ ունեմ։ Տասնյոթ թվականի ապրիլին, մի գեղեցիկ օր, չքացան բոլոր կրկնաոշիկներըկրկնակոշիկները, այդ թվում իմ մեկ զույգը, երեք ձեռնափայտ, վերարկու և շվեյցարի ինքնաեռը։ Եվ այդ ժամանակից ի վեր կրկնակոշիկների տակդիրը դադարեց գոյություն ունենալ։ Սիրելիս, էլ չեմ խոսում շոգեջեռուցման մասին։ Չեմ խոսում։ Թող այդպես լինի։ Քանի որ սոցիալական հեղափոխություն է, պետք չէ ջեռուցե։ ջեռուցել։ Չնայած երբևէ, եթե ազատ ժամանակ լինի, ես կզբաղվեմ ուղեղի ուսումնասիրությամբ և կապացուցեմ, որ այդ ամբողջ սոցիալական շիլաշփոթը պարզապես կատարյալ զառանցանք է․․․ Այսպես, ուրեմն, ես ասում եմ․ երբ սկսվեց այդ ամբողջ պատմությունը, բոլորն սկսեցին քայլել կեղտոտ կրկնակոշիկներով և վալենկաներով՝ մարմարե սանդուղքի վրա։ Ինչո՞ւ պետք է կրկնակոշիկները պահել կողպեքի տակ և մի գինվոր զինվոր էլ կանգնեցնել, որպեսզի մեկնումեկը չթռցնի: Ինչո՞ւ հավաքեցին գորգը շքամուտքի սանդուղքի վրայից։ Մի՞թե Կարլ Մարքսը արգելում է դա թողնել սանդուղքին: Կարլ Մարքսի գրքերից որևէ մեկում ասվա՞ծ է, որ ՊրեչիսաենկայումՊրեչիստենկայում, կալաբուխովյան տան երկրորդ շքամուտքը հարկ է մեխել և շրջանցել, ետնամուտքից ներս մտնել: Ո՞ւմ է դա պետք: Կեղեքված նեգրերի՞ն։ Թե՞ պորտուգալական բանվորներին: Ինչո՞ւ պրոլետարը չի կարող կրկնակոշիկները թողնել ներքևում, որպեսզի կեղտոտի մարմա՞րը։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, չէ՞ որ նա ոչ մի կրկնակոշիկ էլ չունի,— կմկմաց կծվածը։
— Ամ-մենե-վին,— որոտաձայն բացականչեց ֆիլիպ Ֆիլպովիչը և գավաթը գինի լցրեց։- Հը՛մ․․․ Ես չեմ ընդունում լիկյորները ճաշից հետո, դա ծանրացնում է և վատ ազդում լյարդի վրա․․․ Այդպես չէ: Նրա հագին հիմա կրկնակոշիկ կա, և դրանք․․․ իմն են։ Ճիշտ և ճիշտ հենց այն կրկնակոշիկները, որոնք անհետացան հազար ինն հարյուր տասնյոթ թվականի ապրլիի տասներեքին։ Մի հարցնող լինի, ո՞վ է դրանք թռցրել: Չի կարող պատահել։ Բուրժույ Սա՞բլինը։ (Ֆիլիպ Ֆիլիպովիչը մատը տնկեց առաստաղին)։ Ծիծաղելի է ենթադրել անգամ: Շաքարագործարանի տեր Պոլո՞զովը (Ֆիլիպ Ֆիլիպովիչը կողքը մատնցույց մատնացույց արեց), ոչ մի դեպքում։ Հենց այդ երգասերներն են արել։ Այ-յո՛։ Բայց գոնե սանդուղքի տակ հանեին։ (Ֆիլիպ Ֆիլիպովիչը սկսել էր կարմրատակել): Ո՞ր գրողի ծոցը տարան ծաղկամանները հարթակներից: Ինչո՞ւ էլեկտրականությունը, Աստված հիշողություն տա, քսան տարվա ընթացքում հանգավ երկու անգամ, իսկ ներկայումս կանոնավորապես հանգչում է ամիսը մեկ: Դոկտոր Բորմենտալ։ Վիճակագրութլունը դաժան բան է։ Դուք ծանոթ եք իմ վերջին աշխատանքին և դա ավելի լավ հայտնի է ձեզ, քան մեկ արիշին։
— Քայքայում է, Ֆիլիպ Ֆիլիպովիչ:
— Ոչ,— միանգամայն վստահ առարկեց Ֆիլպ Ֆիլիպովիչը,— ոչ։ Թանկագին Իվան Առնոլդովիչ, աջաջինը առաջինը դուք ձեռնպահ մնացեք այդ բառը գործածելուց։ Դա միրաժ է, մշուշ, հերյուրանք։— Ֆիլիպ Ֆիլիոլովիչը լայն չռեց կարճլիկ մատները, որից կրիայի նման երկու ատվեր թրթռացին սփռոցի վրա։— Ի՞նչ ասել է ձեր այդ քայքայումը։ Ձեռնափայտով պառա՞վ։ Չար կախա՞րդն է, որ կոտրել է բոլոր ապակիները, հանգցրել րոլոր բոլոր լամպերը: Ամենևին գոյություն չունի։ Ի՞նչ եք ենթադրում այդ բառի տակ,— մոլեգնած հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ինքն էլ պատասխանեց:— Ահա թե ինչ է դա․ եթե ես, վիրահատելու փոխարեն, ամեն երեկո իմ բնակարանում սկսեմ երգել, իմ տանը քայքայում կսկսվի: Եթե ես, մտնելով զուգարան, ներեցեք արտահայտությանս, սկսեմ միզել նստակոնքի կողքով, նույնն էլ անեն Զինան և Դարյա Պետրովնան, զուգարանում քայքայում կսկսվի: Հետևաբար, քայքայումն արտաքնոցների մեջ չէ, այլ գլուխներում: Նշանակում է, երբ այդ բարիտոնները բղավում են՝ «Խփիր քայքայմանը», ես ծիծաղում եմ։ (Ֆիլիպ Ֆիլիպովիչի դեմքն այնպես այլայլվեց, որ կծվածը բերանը բացեց։) Երդվում եմ, ծիծաղս գալիս է։ Դա նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրն իր համար մեկական ծոծրակ պիտի գնի։ Եվ ահա, երբ նա իր միջից պլոկի համաշխարհային հեղաւիոխութխթյունըհեղափոխությունը, էնգելսին Էնգելսին ու Նիկոլայ Ռոմանովին, ճնշված մալայցիներին է և նման տեսլախաբություններ ու զբաղվի մարագները մաքրելով՝ իր ուղղակի գործով, քայքայումն ինքնըստինքյան կչքանա։ Երկու Աստծու չի կարելի ծառայել: Անհնարին է միաժամանակ ավլել-մաքրել տրամվայի ուղիները և տնօրինել իսպանացի ինչ-ինչ թոկից փախածների ճակատագիրը։ Դա ոչ մեկին չի հաջողվի, դոկտոր, առավել ևս նրանց, ովքեր եվրոպացիներից զարգացմամբ ետ մնալով մի երկու հարյուր տարի, մինչ օրս այնքան էլ վսաահ չեն կոճկում սեփական շալվարները:
Ֆիլիպ Ֆիլիպովիչը ազարտի մեջ էր ընկել, բազեանման ռունգերը փքվել էին։ Ուժ հավաքած կուշտ ճաշից հետո, նա, հին մարգարեի նման դղրդացնում էր օդը և գլուխն արծաթավւայլ էր։
Նրա ասածները քնաթաթախ շան վրա թափվում էին, ինչպես ստորգետնյա խուլ աղմուկ։ Մեկ իր դեղին աչքերով տխմար բուն էր ցցվում երազին, մեկ սպիտակ, կեղտոտ գդակով դահճի նողկալի ռեխը, մեկ Ֆիլիպ Ֆիլիպովիչի կարճ բեղը՝ լուսավորված լուսամփոփից իջնող վատ էլեկտրակն լույսի տակ, մեկ ալարկոտ սահնակներ էին ճռճռում ու անհետանում, իսկ շան որովայնում եփվում ու հյութի մեջ լղում լողում էր ռոստբիֆի հոշոտված կտորը։
«Նա կարող է ուղղակի միտինգներում փող աշխատել,— աղոտ երագում էր շունը,— առաջնակարգ գործ անող է ։ է։ Թեև, ըստ երևույթին, առանց դրա էլ փողի կարիք չունի․․․»։
— Ոստիկա՜ն բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը։— Ոստիկա՜ ն։- «Ո՜ւհու-հու-հո՛ւ»՝ ինչ-որ փուչիկներ պայթեցին շան ուղեղում․․․— Ոստիկա՝ն։ Ոստիկա՛ն։ Սա, և միայն սա։ Եվ ամենևին կարևոր չէ, մետաղյա թիթեղիկով կլինի, կարմիր գլխարկով: Ամեն մեկի կողքինն մեկակն կողքին մեկական ոստիկան կանգնեցնել և ստիել ստիպել ոստիկանին զսպել մեր քաղաքացիների ոկալ մղումները։ Դուք ասում եք քյքայումքայքայում: Դոկաոր, ես ձեզ կասեմ, որ մեր տան մեջ դեպի լավը ոչինչ չի գնա, մինչև, չզգաստացնեք այդ երգիչներին: Հենց նրանք դադարեցնեն իրենց համերգները, վիճակն իսկույն կլավանա:
— Հակահեղափոխական բաներ եք ասում, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, — կատակով նշեց կծվածը,— Աստված չանի, մեկնումեկը լսի։
— Ոչ մի վտանգ,— տաքացած առարկեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ոչ մի հակահեղափոխություն: Ի դեպ, ահավասիկ մի բառ ևս, որ տանել չեմ կարողանում: Բոլորովին հայտնի չէ, թե դրա տակ ինչ է թաքնված։ Սատանան գիտե: Եվ այսպես, ես ասում եմ․ ոչ մի հակահեղափոխական բան իմ ասածի մեջ չկա։ Դա բովանդակում է միայն ողջամտություն և կյանքի փորձ․․․
Այստեղ Ֆիլիպ Ֆիլիպովիչը օձիքից քաշեց-հանեց փայլուն ծալած անձեռոցիկի ծայրը և, ճմլելով, դրեց կարմիր գինու կիսատ խմած գավաթի մոտ։ Կծվածը տեղնուտեղը ոտքի ելավ և շնորհակալություն հայտնեց․ «Մերսի»:
— Մի րոպե, դոկտոր, — նրան կանգնեցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և շալվարի գրպանից հանեց դրամապանակը: Աչքերը կկոցեց, վերահաշվեց սպիտակ թղթադրամները և պարզեց կծվածին․— Իվան Առնոլդովիչ, այսօր ձեզ քառասուն ռուբլի է հասնում: Խնդրեմ:
Շնից կծվածը շնորհակալություն հայտնեց և, կարմրելով, փողը դրեց պիջակի գրպանը։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, այս երեկո ես ձեզ պե՞տք չեմ,— տեղեկաավ տեղեկացավ նա:
— Ոչ, սիրելիս, շնորհտկալ շնորհակալ եմ: Այսօր ոչինչ չենք անելու: Նախ, ճագարը սատկեց, երկրորդը՝ այսօր Մեծ թատրոնում «Աիդա»-ն է: Վաղուց չեմ լսել։ Սիրում եմ․․․ Զուգերգը հիշո՞ւմ եք․․․ Տարա․․․ Րառիմ․․․
— Այդ ինչպե՞ս եք հասցնում, Ֆիլիպ Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— հարգալիր հարցրեց բժիչկը։
— Ամենուրեք հասցնում է նա, ով ոչ մի տեղ չի շտապում,— խրատաբար բացատրեց տանտերը:— Հարկավ, եթե ես սկսեի ցատկոտել նիստից նիստ և օրնիբուն երգեի սոխակի պես, փոխանակ իմ անմիջական գործով զբաղվեի, ոչ մի տեղ չէի հասցնի,- — Ֆիլիպ Ֆիլիպովիչի մատների տակ երկնային ձայներ արձակեց ռեպետիրը,— ինն անց է մի քիչ․․․ երկրորդ գործողությանը կհասնեմ․․․ Ես կողմնակից եմ աշխատանքի բաժանմանը։ Մեծ թատրոնում թող երգեն, իսկ ես կվիրահաաեմկվիրահատեմ: Շատ լավ կլինի՝ և ոչ մի քայքայում․․․ Ինչ եմ ասում, Իվան Առնոլդովիչ, դուք ուշադիր հետևեք, հենց հարմար մահ եդավեղավ, իսկույն սեղանից սնուցիչ հեղուկի մեջ և ինձ մոտ։
— Մի անհանգստացեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— պաթոլոգանատոմներն ինձ խոստացել են։
— Հրաշալի։ Իսկ մենք առայժմ այս փողոցային նեվրաստենիկին կզննենք, կլողացնենք։ Թոդ կողն ապաքինվի․․․
«Իմ մասին է հոգում,— մտածեց շունը,— շատ լավ մարդ է։ Ես գիտեմ, նա ով է: Բարի կախարդ է, մոգ ու վհուկ՝ շնական հեքիաթից․․․ Չի կարող պատահել, չէ՞ որ այս ամենը երազում տեսած լինեմ։ Իսկ թե հանկարծ երա՞զ է: (Քնի մեջ շունը ցնցվեց)։ Հիմա կարթնանամ, ու ոչինչ չլա։ չկա։ Ոչ մետաքսապատ լամեպերլամպեր, ոչ տաքության, ոչ կշտություն, նորից կսկսվի՝ դարպասատակ, խելագար սառնամանիք, սառած ասֆալտ, սով, չարամիտ մարդիկ․․․ ճաշարանը, ձյուն․․․ Աստված իմ, ի՜նչ ծանր կլինի»:
==4==