Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4079 բայտ, 23:32, 12 Փետրվարի 2015
-Ոչ, գիշերով չարժե շարունակել,- վերջապես ասաց նա,- երկու չարիքից ամենավատը հետքը կորցնելն է: Եթե լուսինը պայծառ լուսավորեր ընտրությունը այլ կլիներ, բայց ցավոք լույսը շատ աղոտ է:
 
-Որովհետև երկինքն անպամած է,- փնթփնթքց Ջիմլին,-այ եթե Լորիենի տիրուհին մեզ էլ նվիրեր Ֆրոդոյի լուսարձակող անոթից...
 
-Տիրուհու նվերը Ֆրոդոյին ավելի է պետք,- ասաց Արագորնը,- միջերկրի ճակատագիրը հիմա որոշվում է այնտեղ որտեղ գտնվում է մատանու պահապանը: Այն գործողություններից, որ պետք է կատարվեն մեր դարաշրջանում, մեզ հանձնարարված է միայն մի փոքր մասը: Չի բացառվում որ հենց ամենասկզբից մենք անտեղի ենք հետապնդում օրքերին, և իմ խոսքից ոչինչ չի կախված: Համենայն դեպս ընտրությունը կատարված է և ժամանակը շատ քիչ է, թող ամեն մեկը օգտագործի առավելագույնս:
 
Արաորնը պառկեց գետնին ու միանգամից քնեց: այն ժամանակվանից ի վեր երբ նա առաջնորդեց պահապաններին Թոլ Բրանդիրի անտառները, մինչև հիմա աչք չէր փակել: Բայց լույսը դեռ չէր բացվել նա արդեն ոտքի վրա էր: Ջիմլին դեռ չէր արթնացել, Լեգոլասը մտահոգ կանգնած նայում էր հյուսիս:
 
-Նրանք շատ են հեռացել,- շրջվելով դեպի Արագորնը տխուր ասց նա,- սիրտս ասում է ինձ որ ամբողջ գիշեր առանց հանգստանալու քայլել են:
 
-Միևնույնն է մենք կգնանք նրանց հետքերով ինչքան որ ուժներս հերիքի,- պատասխանեց Արագորնը ու կռանալով թափահարեց թզուկի ուսը,- արթնացիր Ջիմլի շարժվելու ժամանակն է:
 
-Բայց դեռ մութ է,- թզուկը նստեց տրորելով աչքերը,- մինչև չլուսաանա նույնիսկ Լեգոլասը նրանց չի տեսնի թեկուզ սարի գլուխը բարձրանա:
 
-Վախենամ ես նրանց էլ ոչ մի տեղից չեմ տեսնի,- հոգոց հանեց Լեգոլասը,- ոչ սարի գլխից, ոչ այստեղից, ոչ լուսնի լույսի ներքո և ոչ ել արևի:
 
-Երբ դավաճանում է տեսողությունը կարող է օգնել լսողությունը, առարկեց Արագորնը, հողը տնքում է նրանց կոշիկների հարվածներից:
 
Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին, երկար ժամանակ չէր շարժվում: Ջիմլին սկսեց կասկածել. -Հո չի՞ քնել հետքագետը, կամ միգուցե ու՞շքն է գնացել: Այդ ընթաղքում երկինքը սկսեց լուսավորվել և հարթավայրի վրա տարածվեց մոխրագույն կիսախավարը:
 
-Ձայները շատ խուլ են ու խառնիխուռն,- Արագորնը վեր կացավ,- մի բան հաստատ է, առաջիկա մի քանի վերստում ճանապարհը դատարկ է: Մեր թշնամիների ոտքերի ձայնը ցածր է ու հազիվ է լսվում, նրանք շատ հեռու են: Փախարենը քանի գնում ավելի հստակ է լսվում սմբակների ձայնը:Ինձ թվում է ես դեռ երազում էի դրանք լսում: Ինչ որ ձիեր էին, դեպի արևմուտք էին սլանում, բայց հիմա կարծես թե փոխել են ուղղությունը դեպի հյուսիս ու սրնթաց հեռանում են մեզնից: Կուզենաի իմանալ ինչ է կատարվում այս հողերում:
 
-Շարժվեցի՛նք,- գոչեց Լեգոլասը:
 
Եվ այսպես սկսվեց հետապնդման երրորդ օրը:
Վստահելի
1342
edits