Նա շարունակում էր խուզարկել հոբիթներին: Աչքերում առկայծում էր սառը կրակը:
Հանկարծ Փինը հասկացավ: Նրան նույնիսկ թվաց թե լսում է օրքի մտքերը. : «Գրիշնակը գիտի՛ մատանու մասին: Նա ուզում է խլել այն մեզնից, քանի դեռ Ուգլուկն այստեղ չէ: Գուցե նա որոշել է մատանին վերցնել իրեն»իրե՞ն»: Փինի սիրտը վախից ճզմվեց ճմլվեց և նա սկսեց տանդագին մտածել, թե ինչպես օգտագործի պահն ստեղծված իրավիճակն իր օգտին:
-Իզուր ես փնտրում, այդքան հեշտ Այն չես գտնի,- շշնջաց նա:
-Ա՞յն,- Գրիշնակի մատները դադարեցին շոշափել և խրվեցին Փինի ուսը,- ի՞նչ Այն, ինչի ինչի՞ մասին ես խոսում փոքրիկս:
Փինը մի վարկյան մտածեց ու խորը շնչելով արտաբերեց. «գո՛լլում գոլլու՛մ»: Ու ավելացրեց. «Հեչ, ոչ մի կարևոր բան իմ սքանչելի»:
-Օհօ՛,- համարյա անձայն շշնջաց նա,- այ թե ինչ նկատի ունես: Շա՜տ վտանգավոր է շատ բան իմանալը փոքրիկներս, շատ վտանգավոր է:
-Հնարավոր է,- պատասխանեց Մերին անմիջապես հասկանալով, թե ինչ կա ընկերոջ մտքին,- Շատ վտանգավոր է ու , և ոչ միայն մեզ համար: Չնայած դա քո խնդիրն է: Դու ուզում ես տիրանալ Նրան այդպես չէ՞: Իսկ ի՞նչ կտաս փոխարենը:
-Տիրանա՞լ, Ինչի՞ն,- կեղծ զարմանքով հարցրեց Գրիշնակը: Նրա ձեռքերը ցնցվում էին,- Ինչ կտամ Փոխարե՞նը: Ինչպես Ինչպե՞ս թե ինչ կտամ:
-Հենց այդպես,- հատ-հատ ընտրելով բառերը պատասխանեց Փինը,- մթության մեջ դու ոչինչ չես գտնի , եթե մենք քեզ չօգնենք: Ուզում Ուզու՞մ ես խնայե՞լ խնայել ուժերդ ու ժամանակդ, արձակիր մեր ոտքերի կապանքները: Այլապես մենք քեզ ոչինչ չենք ասի և ոչնչով չենք օգնի:
-Իմ սիրելի փոքրիկ հիմարիկներ,- խռպոտ ձայնով շշնջաց Գրիշնակը,- մենք կքամենք ձեր միջից այն ամենը ինչ դուք գիտեք և կստանանք այն ամենը ինչ դուք ունեք, միայն ժամանա՛կ տվեք: Դուք դեռ կզղջաք որ քիչ բան գիտեիք, պա՞րզ է: Նրան, ով պիտի ձեզ հարցաքննի , այնքան էլ հեշտ չէ գոհացնելը: Ինքնե՛րդ կտեսնեք: Շտապելու տեղ էլ չեք ունենա: Կարծում եք ինչու՞ մինչև հիմա ձեզ չեն սատկացրել: Խղճացե՞լ են: Ո՛չ փոքրիկներս, հավատացած եղեք, խիղճն այստեղ կապ չունի: Նույնիսկ Ուգլուկն այդքան հիմար չէ: -Չենք էլ կասկածում,- համաձայնվեց Մերին,- բայց քո տունը դեռ շատ հեռու է, և դու միևնույնն է Այն չես ստանա: Եթե նույնիսկ մեզ Իզենգարդ քարշ տաք, մեծ գոբլին Գրիշնակը դատարկաձեռն կմնա:Սերումանն ամեն ինչ կվերցնի իրեն, դա պարզից էլ պարզ է: Արագ մտածիր, եթե չես ուզում ձեռնունայն մնալ: Գրիշնակի համբերությունը վերջացավ: Սարումանի անունը նրան վերջնականապես հունից հանեց: Ժամանակն անցնում էր, իսկ հեռվից լսվող աղմուկը կամաց դադարում էր: Մի քիչ էլ ու կհայտնվի Ուգլուկն իր տղաներով... -Դե ասե՛ք, ո՞ր մեկիդ մոտ է Այն,- խռխռաց օրքը: -Գո՛լլում գոլլու՛մ,- արտաբերեց Փինը: -Կապանքները, կապանքները արձակիր,- ավելացրեց Մերին: Օրքի ձեռքերը ցնցվեցին: -Զզվելի փոքրիկ վնասատուներ,- ֆշշացրեց նա,- ուրեմն ոտքերներիդ կապե՞րն արձակեմ: Ես ձեր ոսկորնե՛րը հատ-հատ կհաշվեմ, կտոր կտոր կա՛նեմ, բայց կգտնեմ: Ինչի՞ս են պետք ձեր ոտքերը, ես ինքս ձեզ այստեղից կտանեմ, և ոչ մեկն ինձ չի խանգարի: Նա հոբիթներին մտցրեց թևերի տակ, ձեռքերով ինչպես հարկն է փակեց բերաններն ու ցատկեց առաջ: Ձեռքերն անասելի ուժեղ էին, խեղճերի ոսկորները ճրթճրթում էին: Շունչները կտրվում էր: Արագ հասնելով բլրի ստորոտին Գրիշնակն անաղմուկ սահեց երկու օրք ժամապահների միջով ու սև ստվերի պես ձուլվելով խավարին, սլացավ արևմուտք՝ դեպի անտառից դուրս վազող գետը: Թվում էր թե այնտեղ հսկողություն չկար, միայն մի միայնակ կրակ էր ցրում սև մթությունը: Որոշակի տարածություն վազելով Գրիշնակը կանգ առավ, այս ու այն կողմ նայեց և սրեց ականջները: Ամեն ինչ լուռ էր: Նա դանդաղ, գետնին կռացած շարժվեց առաջ ու մի քանի քայլ անելով նորից քարացավ, ականջ դրեց ու արագ ոտքի կանգնեց: Վճռական փախուստի ժամանակն էր: Հանկարծ օրքի առջևում հայտվեց ձիավորի ուրվագիծը: Ձին ծառս եղավ ու խրխնջաց: Մարդը բարձրաձայն ինչ որ բան գոռաց: Գրիշնակը փռվեց գետնին՝ հոբիթներին ճզմելով իր ծանրությամբ և դուրս քաշեց իր յաթաղանը: Երևում է նա որոշել էր, որ ավելի լավ է սպանել հոբիթներին, քան թողնել որ նրանք փախչեն կամ ընկնեն ռոհանցիների ձեռքը: Բայց որոշումն իրագործել նա չհասցրեց: Լսվեց յաթաղանի զրնգոցը և նրա շեղբը փայլատակեց խարույկի լույսից: Մթության մեջ անմիջապես լսվեց նետի սուլոցը: Կամ ռոհանցի նետաձիգըն էր անվրեպ, կամ էլ ճակատագիրն ինքը ուղղեց նրա նետը և այն ծակեց Գրիշնակի ձեռքը: Օրքն անմիջապես ցած գցեց յաթաղանն ու ոռնաց: Լսվեց ձիու սմբակների դոփյունը: Գրիշնակը վեր թռավ և սլացավ առաջ, բայց նորից ընկավ, բախվելով խավարից հայտնված նժույգին: հաջորդ վարկյանին նիզակը խրվեց օրքի կուրծքը: Լսվեց Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը: Օրքը փռվեց գետնին ու անշարժացավ: Հոբիթները քարացած պառկած էին այնտեղ, որտեղ նրանց թողել էր Գրիշնակը: հեծյալին օգնության եկավ մեկ ևս մեկը: Նժույգը կամ տեսնելով, կամ էլ զգալով հոբիթների հոտը ցատկեց նրանց վրայով, բայց հեծյալը չնկատեց գետնին կուչ եկած էլֆական թիկնոցներով կոլոտիկնեին, որոնք քիչ առաջ ապրած սարսափի ազդեցության տակ վախենում էին նույիսկ շնչել: Վերջապես Մերին շարժվեց ու ցածրաձայն շշնջաց. -Առայժմ ամեն ինչ լավ է դասավորվում: Բայց մեկ էլ տեսար մեզ էլ ծակեցին: Ի՞նչ անենք: Պատասխանն իրեն չուշացրեց: Բլրի կողմից ձայներ լսվեցին: Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը ոտքի էր հանել բոլոր օրքերին: Շուտով Ճամբարից լսվող ճիչերից ու հայհոյանքից հոբիթները հասկացան, որ կորուստը հայտնաբերվել է: Ըստ երևույթին Ուգլուկը կատաղած մեղավորների գլուխներն էր թռցնում: Հանկարծ անտառի կողմից պատասխան ճիչեր լսվեցին: Ամենայն հավանականությամբ Մաուխուրն էր իր տղաների հետ օգնության հասել և առանց երկար մտածելու որոշել էր հարձակվել պաշարողների վրա: Լսվեց ձիերի սմբակների դոփյունը: Հեծյալների մի մասն ավելի խտացրեց պաշարման օղակը, իսկ մյուս մասը սլացավ եկողներին ընդառաջ, որպեսզի պաշարված օրքերն ու եկողները չկարողանան միանալ իրար: Մերին ու Փինը հանկարծակի հասկացան, որ առանց տեղներից շարժվելու հայտվել են պաշարման օղակից դուրս: Հիմա արդեն էլ ոչինչ չէր խանգարում նրանց և կարող էին փախչել ուր ուզում էին: -Էհ, եթե մեր ոտքերն ու ձեռքերն ազատ լինեին, ապա կարող էին փախչել այստեղից,- հոգոց հանեց Մերին,- ես չեմ կարող արձակել հանգույցներս: Նույնիսկ ատամներով կրծել չի ստացվի: -Խնայիր ուժերդ,- ծիծաղեց Փինը,- ես արդեն երկար ժամանակ է ուզում եմ ասել քեզ, որ ինձ հաջողվել է ձեռքերս ազատել: Այս հանգույցները միայն աչք խաբելու համար են: Բայց դու ավելի լավ է նախ լեմբաս ծամիր: Փինը մի շարժումով ձեռքերն ազատեց կապերից ու ձեռքը տարավ գրպանը: Բլիթները փշրվել էին ու մանր կտորների վերածվել, բայց տերևները, որոնց մեջ նրանք փաթաթված էին, անվնաս էին մնացել: Հոբիթները սկսեցին ուտել: Լեմբասի համը վաղուց մոռացված հիշողություններ արթնացրեց, սիրելի, լուսավոր դեմքեր, ուրախ ծիծաղ և իսկական համեղ ուտելիք: Հոբիթները մտախոհ ծամում էին, ուշադրություն չդարձնելով բլրի կողմից լսվող օրքերի ոռնոցին ու զենքերի զրնգոցին: Առաջինը սթափվեց Փինը: -Փախչելու ժամանակն է,- ասաց նա,- բայց մի վարկյան: Գրիշնակի յաթաղանն ընկած էր մոտակայքում, բայց այն ծանր էր ու անհարմար: Հոբիթը սողաց դեպի Գրիշնակի դին և շոշափելով գտավ նրա գոտկատեղից ամրացված դանակը: Հիմա արդեն կարող էին առանց դժվարության ազատվել կապանքներից: -Գնացինք,- ասաց Փինը պարանները կտրատելուց հետո,- մենք հանգստացանք ու սնվեցինք, հուսով եմ ոտքերներս չեն դավաճանի: Բայց առաջարկում եմ սկբում սողալով գնալ: Մերին չառարկեց և նրանք սկսեցին սողալ: Հողը փափուկ էր և դա օգնում էր հոբիթներին, բայց միևնույնն է նրանք դանդաղ ու դժվարությամբ էին առաջ ընդանում: Հոբիթները կանգ առան միայն այն ժամանակ, երբ բավականին հեռացան խարույներից ու հասան գետի եզրը: Ներքևում, խավարի մեջ լսվում էր ջրի քչքչոցը: Հոբիթները ետ նայեցին: Աղմուկը դադարել էր: Ըստ երևույթին Մաուխուրին իր «տղաների» հետ ոչնչացրել էին կամ փախուստի մատնել: Պաշարումը շարունակվում էր, բայց վերջն արդեն երևում էր: Գիշերը վեջանում էր և մոտենում էր լուսաբացը: Արևելքում անամպ երկինքը կամաց գունատվում էր: -Պետք է ինչ որ տեղ թաքնվել,- ասաց Փինը,- թե չէ մեկ էլ տեսար նկատեցին մեզ: Հեծյալները հաստատ կտարբերեն մեզ օրքերից, երբ ուշադիր զննեն մեր դիակները, բայց դա դժվար թե մեզ սփոփի,- նա վեր կացավ ու ոտքերով թփթփացրեց գետնին,- հո պարաններ չեն, իսկական պողպատալար: Բայց ոտքերս քիչ քիչ շարժունակ են դառնում: Իսկ դո՞ւ ինչպես ես: Մերին ոտքի կանգնեց: -Կարծես թե չեմ ընկնում,- ասաց նա,- Լեմբասն ինձ կարելի է ասել կենդանացրեց: Պետք է ասեմ, որ ես նրան ավելի եմ վստահում քան այն օրքային ըմպելիքին: Հետաքրքիր է ինչի՞ց են այն օրքերը պատրաստում: Չնայած, երևի ավելի լավ է չիմանալ... արի իջնենք ներքև ու թարմ ջուր խմե՛նք, որպեսզի մոռանանք դրա համն ու այլևս չհիշե՛նք: -Միայն թե ոչ այստեղ,- զգուշացրեց Փինը,- այստեղ ափը լավ կտրուկ է: Արի՛ հետևիցս: -Եվ նրանք շարժվեցին գետի երկայնքով դեպի անտառ: