-Հու՛մ, հըմ... հանգիստ, հանգիստ, ոչ այդքան հապճեպ: Ինքնե՞րդ եք ձեզ այդպես անվանում: Բա կարելի՞ է ամեն պատահածին ասել այդ մասին, էսպես որ գնա պատահաբար ձեր իսկական անուններն էլ կասե՛ք:
-Բայց մենք մեր անունները չեինք էլ թաքցնում,- զարմացավ Մերին,- ես օրինակ Բրենդիզայքն եմ, Մերի Մերիադոկ Բրենդիզայքը,- բայց ինձ հաճախ ուղղակի Մերի են ասում:
-Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փին:
-Իսկ քե՞զ,- հարցրեց Մերին:
-Հում, հըմ, ձեր մեծ ճակատամարտերն ինձ չեն հետաքրքրում, դա էլֆերի և մարդկանց խնդիրն է: Թող հրաշագործները զբաղվեն դրանով, ապագաի մասին նրանք են հոգ տանում: Ես չեմ սիրում մտածել ապագայի մասին և ոչ մեկի կողմից էլ չեմ կռվում, չէ՞ որ ոչ մեկը իմ կողմից չի կռվում, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ: Ոչ ոք ինձ պես անտառների մասին հոգ չի տանում, նույնիսկ էլֆերն այլևս այն չեն: Ամեն դեպքում էլֆերը մինչև հիմա էլ ավելի մոտ են դադարելիմ սրտին, քան մյուսները: Այդ նրան բուժեցին մեր լռությունը և այդ ընծան մոռանալ չի կարելի, չնայած որ մեր ճանապարհները վաղուց են բաժանվել: Բայց իհարկե աշխարհում կան արարածներ, որոնց կողմը ես երբեք չեմ բռնի: Ես միշտ էլ նրանց թշնամին կմնամ: Բուռարում...-Ծառմորուսը խուլ ու զզվանքով լի ձայնով դմբդմբաց: -Ո՞նց էին դրանք կոչվում... Ախ հա, օրքերը, օրքերն ու իրենց տերերը: Ես իհարկե անհանգստացա երբ Չարքանտառը լցվեց ստվերով, բայց հետո ստվերը տեղափոխվեց Մորդոր և ես երկար ժամանակ այդ մասին չէի մտածում: Դե մորդորը հեռու է, մտածում էի մի կերպ յոլա կգնամ: Բայց հիմա քամին փոխվել և արևելքից է փչում, մեկ էլ տեսար եկավ այն կանխագուշակված ժամանակը և անտառները չորացան ու ոչնչացան: Ծեր էնտը չի կարող կանգնեցնել փոթորիկը, նրան մնում է միայն դիմանալ կամ ոչնչանալ: Բայց Սարումանը... Սարումանն իմ հարևանն է, նրա գործողություններն անտեսել չի կարելի, երևի ինչ որ բան ձեռնարկել է պետք: Վերջին ժամանակներս հաճախ եմ մտածում ինչպես վարվել Սարումանի հետ: -Իսկ ինչացու՞ է այդ Սարումանը,- մեջ ընկավ Փինը,- դու նրա մասին ինչ որ բան գիտե՞ս: -Սարումանը հրաշագործ է, այդքանով ամեն ինչ ասված է: Որտեղից են հայտնվել հրաշագործները և ովքեր են նրանք՝ ինձ համար անհայտ է: Նրանք հայտնվեցին ծովի այն կողմից ժամանած մեծ նավերից ամնիջապես հետո, բայց նավերով են եկել թե այլ կերպ՝ չեմ կարող ասել: Սարումանը նրանց գլխավորն էր: Որոշ ժամանակ անց (ձեր պատկերացումներով շա՜տ-շատ ժամանակ անց) նա թողեց թափառականի կյանքը, դադարեց խառնվել էլֆերի ու մարդկանց գործերին և բնակություն հաստատեց Անգրենոստում, կամ ինչպես ռոհանցիներն են այդ ամրոցն անվանում՝ Իզենգարդում: Սկզբում իրեն շատ հանգիստ էր պահում, սակայն հետո նրա փառքը սկսեց աճել: Ասում են նրան ընտրել են որպես Սպիտակ Խորհրդի գերագույն ու երևի իզուր էլ ընտրել են: Գուցե նա դեռ այն ժամանակ արդեն սկսում էր թեքվել դեպի չա՞րը: Սակայն այն ժամանակ նա իր հարևաններին դեռ անհանգստություն չէր պատճառում: Ես զրուցել եմ նրա հետ: Կար ժամանակ, երբ նա հաճախ էր թափառում իմ անտառում: Քաղաքավարի էր, միշտ ինձնից թույլտվություն էր հարցնում ինչ որ բան անելուց և մեծ հետաքրությամբ լսում էր իմ զրույցները: Ես նրան շատ բաների մասին եմ պատմել, ու այնպիսի բաների, որ ինքն իրենով գլխի չէր ընկնի, բայց անկեղծությանը նա անկեղծությամբ չէր պատասխանում: Չեմ հիշում դեպք, որ նա ինձ ինչ որ մի բանի մասին պատմած լինի: Անցնում էին տարիներ և նա ավելի էր պարփակվում ինքն իր մեջ: Նրա դեմքը մինչև հիմա էլ աչքերիս առաջ է, չնայած արդեն վաղուց նրան չեմ տեսել: Ոչ թե դեմք էր այլ քարե պատ, իսկ աչքերը պատուհաններ, ներսից վարագույրով ծածկված: