Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3411 բայտ, 22:54, 23 Մարտի 2015
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Կիրճ */
–Սպասիր, սպասիր, գուցե և վերադառնա,– ասաց թիկնապահը:
Լքելով գետանցում տանող ճանապարհը, զորքը շրջվեց և արշավեց դեպի հարավ: Սկսվեց գիշերը, բայց ռոհանցիները կանգ չառան: Լեռները մոտենում էին: Թրայհիրնի եռաժանին թաղվել էր խավարի մեջ, և միայն երկինքն էր աղոտ լուսավորված գագաթների հետևում: Առջևում՝ Վեսթֆորդյան Վեսթֆոլդյան Հովտի մյուս ծայրում, լայնարձակ կանաչ մարգագետինը խորանալով լեռների մեջ վերջանում էր կիրճով: Տեղի բնակիչները այդ կիրճը անվանում էին Հելմյան կիրճ՝ ի պատիվ հնագույն դյուցազունի, որը մի ժամանակ այդտեղ թշնամիներից ապաստան էր գտել: Նեղ, խորը կիրճը բարձրանում էր վեր՝ խրվելով Թրայհիրնի լանջը և վերջանում հզոր, քարքարոտ լանջերով, որի ծերպերում բույն էին դրել ագռավները: Կիրճի մուտքի մոտ վեր էր խոյանում քարքարոտ ժայռը, որը քարե հնագույն պատով միանում էր Մշուշապատ Լեռնաշղթայի լեռան հյուսիսային զառիվայր լանջին: Ժայռի գլխին հզոր աշտարակ էր կառուցված, շրջապատված անառիկ պատերով: Պատմում էին, որ այդ ամրոցը հին ժամանակներում առասպելական հսկաների օգնությամբ կառուցել են անդրծովյան դյուցազունները: Ամրոցը կոչվում էր Հորնբուրգ(եղջերափող+ամրոց), քանզի բավական էր կիրճում փչեր եղջերափողը, և արձագանքը հարյուրապատիկ անգամ թնդում էր կիրճով մեկ ու թվում էր, թե հիմա լեռնային քարանձավներից դուրս կսլանա հնագույն ժամանակներից ու մոռացված զորքը... Կիրճի մուտքը փակում էր դեպի հարավ ձգվող և լեռան հարավային լանջին միացող քարե պատը: Պատի միջով քարե խողովակ էր գցված, որի միջով դեպի հովիտ էր հոսում Հելմյան գետակը, և բաժանելով կանաչ մարգագետինը երկու մասի, վազում էր դեպի Հելմյան հողապատնեշը, իսկ այնտեղից՝ ներքև, դեպի Վեստֆոլդյան հովիտը: Հենց այդ կիրճում էլ թաքնվել էին Վեսթֆոլդի՝ ռոհանի սահմանամերձ գավառի տիրակալ Էրքենբրանդի վերջին ռազմիկները: Երբ փոթորկաբեր ամպերը սկսեցին մոտենալ, այդ իմաստուն ռազմիկը թարմացրեց ամրոցի պատերը, և Հորնբուրգը կրկին հզոր ու անռաիկ բերդ դարձավ:  Ռոհանցիները դեռ չէին հասել կիրճի մուտքին, երբ ինչ որ ճչոցներ լսվեցին, որոնց հաջորդեց եղջերափողի ձայնը: Հետախույզները տագնապ էին բարձրացրել: Մթության մեջ լսվեց նետերի սուլոցը: Հետախուզներից մեկը հասնելով զորքին կանգնեցրեց ձիուն և զեկուցեց թագավորին, որ տափաստանում թափառում են գայլերին հեծնած օրքերը, իսկ օրքերի և վայրի լեռնեցիների հսկայական զորքը անցել է գետանցումը և ըստ երևույթին շարժվում է դեպի Հելմյան Կիրճ:  –Նահանջի ժամանակ մեր ռազմիկներից շատերն են այնտեղ զոհվել,– ասաց նա: –Մենք տեսանք նրանց դիակները: Եվ բացի այդ հարթավայրում ցրված բազմաթիվ ջոկատներ կան, որոնց ոչ ոք չի ղեկավարում: Էրքենբրանդից դեռևս նորություն չկա: Ամենայն հավանականությամբ նա սպանվել է, իսկ եթե ոչ, ապա Հորնբուրգի դարպասներին էլ դժվար հասնի: –Իսկ Գենդալֆին չե՞ք տեսել,– հարցրեց Թեոդենը: –Տեսել ենք տիրակալ: Շատերն են տեսել վիթխարի նժույգին հեծած մրրիկի պես այս ու այն կողմ սլացող ալեհեր ծերունուն: Ոմանք նրան Սարումանի տեղն են դրել: Նա սլացել է դեպի Իզենգարդ: Ասում են դրանից մեկ օր առաջ Օձի Լեզվին էլ են տեսել օրքերի ուղեկցությամբ հյուսիս արշավելուց:  –Օձի Լեզվի բախտը չի բերի, եթե Գենդալֆը հասնի նրան,– քմծիծաղեց Թեոդենը: –Եվ այսպես, իմ երկու խորհրդատուներն էլ ինձ լքեցին, և հինը, և նորը: Բայց մեր հետագա անելիքը պարզ է. անկախ նրանից վերադարձել է Էրքենբրանդը թե ոչ, պետք է գնալ Հելմյան ամրոց, ինչպես խորհուրդ էր տալիս Գենդալֆը: Թշնամու ուժերի քանակը հայտնի՞ է:
Վստահելի
1342
edits