–Հիմա մենք քեզ կառույգացնենք,– խոստացավ Փինը: –Ուզում եք այստե՞ղ ճաշել, թե հարմարավետության համար՝ Սարումանի նախկին պահակատանը, ա՜յ այնտեղ, կամարի տակ: Մենք ստիպված եղանք այստեղ ճաշել, որովհետև այլ ընտրություն չունեիք՝ պետք է դիմավորեինք ձեզ: Դե մենք էլ աչքներս չորս արած սպասում էինք, որ հանկարծ բաց չթողնենք...
–Հմ, ոչ թե աչքներդ չորս արած, այլ կես, քնկոտնե՛ր,– ուղղեց Ջիմլին: –Ինչ մնում է այդ օրքերի որջին, ես այնտեղ գնալ չեմ ցանկանում: Եվ նրանց ուտելիքի մնացորդներին էլ ձեռք չեմ տա:
–Քեզ ոչ ոք չի խնդրում ձեռք տալ օրքերի ուտելիքին,– ծիծաղեց Մերին: Օրքերի ուտելիքից՝ շնորհակակալությու՛ն, մենք էլ ենք կուշտ, և մինչև կյանքներիս վերջը էլ չենք ցանկանա: Բայց Իզենգարդում, բացի օրքերից, այլ ժողովուրդներ էլ են բնակվել: Հասկանում ես, Սարումանի խելքը հերիքել է չվստահել օրքերին: Դարպասի հսկողությունը նա միայն մարդկանց էր վստահում, և ըստ երևույթին ամենահավատարիմ մարդկանց: Համենայն դեպս Սարումանը բարեհաճ էր նրանց նկատմամբ և լավ էլ կերակրում էր:
Երբ նա հեռացավ, Ծառմորուսը մտահոգ տեսք ընդունեց և սկսեց խորհել: Ըստ երևույթին նա միանգամից շատ բան էր իմացել Գենդալֆից և հիմա նստած դանդաղ մարսում էր: Որոշ ժամանակ անց նայեց մեզ վրա և ասաց. «Հըմ, այո, պարզվում է դուք այնքան էլ շտապիկներ չեք: Այնքան էլ շատ բան չէիք պատմել, որքան գիտեիք, և պատմել եք ճիշտ այնքան, որքան պետք է եղել: Հըմ, այո, լուրերի մի ամբողջ դեզ, և դրանցից գլուխդ չես ազատի: Ահա քեզ, Ծառմորուս, ևս մի կույտ գործ»:
Սակայն մինչ նա կհեռանար, մենք նրանից որոշ բաներ դուրս քաշեցինք՝ կորզեցինք՝ թեպետ, այդ լուրերը մեզ չուրախացրին: Վշտացանք, ճիշտ է, միայն ձեր երեքի պատճառով, իսկ Ֆրոդոյի, Սեմի և խեղճ Բորոմիրի մասին նույնիսկ մտածել մոռացանք: Պարզվում է, ձեզ մեծ ճակատամարտ էր սպասվում, և պարզ չէր, այնտեղից ողջ կվերադառնա՞ք արդյոք:
«Ոչինչ, հվորնները կօգնեն»,– ասաց Ծառմորուսը: Հետո նա գնաց և մինչև առավոտ նրան այլևս չտեսանք...
Մութ գիշեր էր: Մենք տեղավորվել Տեղավորվել էինք խճքարերի մի մեծ կույտի վրա, իսկ շուրջը բացարձակ խավար էր, ոչինչ զանազանել հնարավոր չէր: Ասես ծածկված լինեինք մշուշե խիտ ծածկոցով: Օդը հեղձուկ էր, շուրջն ամեն ինչ ճարճատում էր, շրշում, փնթփնթում... Ըստ երևույթին հարյուրավոր հվորններ էին անցնում մեր կողքով՝ շտապում էին ձեզ օգնության: Կեսգիշերին մոտ հարավից ամրոպի որոտ լսվեց. Ռոհանի գլխին կայծակներ էին փայլատակում՝ մի ակնթարթ ցրելով խավարը, և ցուցադրելով հեռավոր, սև ու սպիտակ գագաթները: Մեզ մոտ՝ լեռներում, նույնպես ամպրոպ էր որոտում, սակայն բոլորովին այլ կերպ, և հովիտը լցվում էր արձագանքով:
Կեսգիշերից հետո էնտերը քանդեցին իրենց ամբարտակները, և հավաքված ջուրը հյուսիսային պատի վրայի անցքից լցվեց միջի խոռոչից սկսեց լցվել Իզենգարդ: Հվորնները հեռացան, նրանց խավարը ցրվեց, և ապրոպը նույպես աստիճանաբար դադարեց մարեց հեռվում: Լուսինը Լուսինն արդեն թեքվում էր դեպի արևմտյան գագաթը:
Իզենգարդն սկսեց աստիճանաբար լցվել ջրով, սև, պղտոր առուները տարածվեցին ամբողջ կաթսայով մեկ՝ վերածվելով լճակների, որոնք փայլում էին լուսնի լույսի ներքո: Ջուրն անընդհատ նոր հորեր կամ նկուղներ էր գտնում, և այնտեղից խլացուցիչ թշշոցով սկսում էր գոլորշու սպիտակ քուլաներ բարձրանալ: Երբեմն խորքերում ինչ որ բան էր դղրդում, և կրակ էր դուրս ժայթքում: Շուտով Օրթհանքը պարուրվեց գոլորշու վիթխարի ամպով, և նմանվեց ամպերով շրջապատված բարձրադիր լեռան գագաթի, որը ներքևից լուսավորվում լուսավորվել էր բոսորագույն բռնկումներով, իսկ վերևից՝ լուսնի շողերով: Իսկ ջուրը լցվում էր ու հա լցվում: Իզենգարդը եռում էր, ինչպես կաթսայով կրակի վրա դրված արգանակը:
–Երեկ գիշեր, երբ մենք մոտենում էինք Նան Կուրունիր հովտին, Իզենգարդի գլխին իսկապես գոլորշու և ծխի ամպ էր ամպեր էին կուտակվել,– ասաց Արագորնը: –Մենք արդեն սկսել էինք զգուշանալ, որ Սարումանը մեր մոտենալուն զգուգընթաց ինչ որ չար կախարդանքի է նախապատրաստվում:
–Միայն ոչ նա,– ծիծաղեց Փինը: –Նա նստած էր իր աշտարակում և, երևի խեղդվում էր ծխից: Ըստ երևույթին ծիծաղելու ցանկություն այլևս չուներ: Երեկ առավոտյան ջրասույզ եղան վերջին հորերը, և իզենգարդյան կաթսայի գլխին խիտ մառախուղ կուտակվեց: Մենք թաքնվել էինք պահակատանը և, պետք է ասեմ, կարգին վախեցել էինք, հատկապես երբ ջուրը սկսեց թափվել պռունկներից: Այն ողողել էր հին թունելը և հասել մեր սենյակի շեմքին: Մենք արդեն որոշել էինք, որ գործերը վատ են, և որ թակարդն ենք ընկել՝ ինչպես օրքերը որջում: Բայց, բարեբախտաբար , մթերանոցում ևս մեկ դուռ գնտվեց, իսկ դռան հետևում պարուրաձև սանդուղք, որը տանում էր վերև՝ դարպասի կամարի գլուխը: Մենք նստեցինք կամարի վրա և նայում էինք իզենգարդյան մեծ ջրհեղեղին: Էնտերը անընդհատ ջուր էին ավելացնում, որպեսզի հանգցնեն բոլոր կրակներն ու ջրասույզ անեն բոլոր ստորգետնյա հորերն ու անցումները: Խիտ մառախուղը կախվել էր Իզենգարդի գլխին և նման էր ասե մոտ մեկ լիգ բարձրությամբ վիթխարի սնկիսունկ լիներ: Երեկոյան արևելյան գագաթների գլխին ծիածան հայտվեց, որից հետո լանջերում մի այնպիսի տեղատարափ անձրև սկսվեց, որ մայրամուտը չէր երևում: Հետո ամեն ինչ լուռ էրլռեց, և միայն հեռվից լսվում էր գայլերի թախծոտ ոռնոցը: Դե իսկ գիշերը էնտերը փակեցին ջրի ճամփան և բաց թողեցին Իզենի ջրերը հին հունով: Այդպես էլ ամեն ինչ վերջացավ:
Ջուրը սկսեց աստիճանաբար իջնել. երևի գետնի տակ՝ նկուղներում, արտահոսքի ինչ որ ուղիներ կան: Է՜հ, հեչ չեմ նախանձում Սարումանին. որ պատուհանից էլ նայես, ոչինչ չես տեսնի, բացի աղբից ու ցեխից... Ճիշտն ասած մենք էլ էինք տխրել, շուրջը բացարձակ ամայություն էր, և ոչ մի շնչավոր արարած: Ոչ էնտ կար մոտակայքում, ոչ էլ նորություններ: Ամբողջ գիշեր նստած էինք կամարի վրա. ցուրտ էր ու խոնավ, նույնիսկ քնել չկարողացանք: Մեզ մի զգացում էր համակել, որ շուտով ինչ որ բան է կատարվելուլինելու: Ախր Սարումանը դեռ նստած էր իր աշտարակում: Եվ իսկապես գիշերն ինչ որ աղմուկ բարձրացավ, ասես հովտում ուժեղ քամի սկսվեց: Երևի հարավ գնացած էնտերն ու հվորններն էին վերադառնում հարավ գնացած, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին գնալ, բայց ու՞ր՝ մի հարցրեք, չգիտեմ ու վերջ: Եկավ Սկսվեց խոնավ ու մառախլապատ առավոտը: Մենք իջանք ներքև, թափառեցինք՝ ոչ մի շնչավոր արարած... Դե, ահա և ամբողջ պատմությունը: Այդ ամենից հետո այժմ այստեղ հանգիստ է ու խաղաղ: Իսկ ամենակարևորը, քանի որ Գենդալֆը եկել է, այստեղ բոլորովին անվտանգ է: Ա՜խ , այնպես կքնեի...
Լռեցին: Ջիմլին նորից լցրեց իր ծղամորճըծխամորճը:
–Մի բան ինձ համար դեռ հանելուկ է,– վառելով ծամորճը ծխամորճը և ծուխ բաց թողնելով ասաց խոսեց նա: –Օձի Լեզուն: Դու ասացիր Թեոդենին, որ նա Սարումանի հետ է: Ինչպե՞ս է նա այնտեղ հայտնվել:
–Ախ, հա, մոռացա պատմել,– մտաբերեց Փինը: –Այսօր առավոտյան բարեհաճեց:Հազիվ էինք հասցրել կրակ վառել ու նախաճաշել, մեկ էլ հանկարծ հայտնվեց Ծառմորուսը: Պահակատանը նստած լսում ենք, թե ինչպես է նա դարպասի մոտ դնդնում ու կանչում մեզ անուններով: «Եկել եմ տեսնեմ ինչպես եք,– ասում է,– և ձեզ համար նորություններ եմ բերել: Հվորններն են վերադարձել: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Այո, այո, ուղղակի հրաշալի: –ծիծաղում է ու ձեռքերով խփում ազդրերին: Իզենգարդյան փայտահատների հարցը լուծված է,– ասում է,– վե՛րջ օրքերի կացիններին: Մեզ մոտ հարավից հյուրեր են գալիս և շուտով այստեղ կլինեն: Նրանցից մի քանիսի հետ, թերևս, ուրախ կլինեք հանդիպել»: Նա դեռ չէր հասցրել վերջացնել, երբ ճանապարհից սմբակների դոփյուն լսվեց: Մենք նետվեցինք դարպասի մոտ և աչքներս հառեցինք մառախուղին. մտածում ենք հիմա կհայտնվի Գենդալֆը՝ Պանդուխտի և հաղթանակած զորքի ուղեկցությամբ, բայց... Մառախուղի միջից մի հեծյալ հայտնվեց՝ պառավ, տանջված ձիով, և ինքն էլ տեսքից բավական անհրապույր: Տեսնելով ջարդուխուրդ եղած դարպասը և մնացած ամեն ինչը, նա բացեց բերանը և զարմանքից կանաչեց: այպես էր ցնցված տեսածից, որ սկզբում չնկատեց մեզ: Երբ վերջապես նրա հայացքն ընկավ մեզ վրա, նա ճչաց ու ասպանդակեց ձիուն, որ ծլկի, բայց Ծառմորուսը երկու-երեք քայլ արեց, մեկնեց իր երկար ձեռքը և հանեց նրան թամբի վրայից: Ձին սարսափահար սլացավ մի կողմի վրա, իսկ անծանոտը վախիղ քիչ էր մնում լեզուն կուլ տար: Ծառմորուսը բաց թողեց նրան, և նա անմիջապես ընկավ գետնին: Սողում է ու ասում. «Ես,– ասում է,– Գրիման եմ, թագավոր Թեոդենի բարեկամն ու խորհրդատուն: Ինձ,– ասում է,– Թեոդենն է ուղարկել Սարումանի մոտ անհետաձգելի լուրերով: Ոչ ոք չհամարձակվեց գալ,– ասում է,– հարթավայրով մեկ վխտում են գարշելի օրքերը:»