Նա դեռ չէր հասցրել վերջացնել, երբ ճանապարհից սմբակների դոփյուն լսվեց: Մենք նետվեցինք դարպասի մոտ և աչքներս հառեցինք մառախուղին. մտածում ենք հիմա կհայտնվի Գենդալֆը՝ Պանդուխտի և հաղթանակած զորքի ուղեկցությամբ, բայց... Մառախուղի միջից մի հեծյալ հայտնվեց՝ պառավ, տանջված ձիով, և ինքն էլ տեսքից բավական անհրապույր: Տեսնելով ջարդուխուրդ եղած դարպասը և մնացած ամեն ինչը, նա բացեց բերանը և զարմանքից կանաչեց: Այնպես էր ցնցված տեսածից, որ սկզբում չնկատեց մեզ: Երբ վերջապես նրա հայացքն ընկավ մեզ վրա, նա ճչաց և ասպանդակեց ձիուն, որ ծլկի, բայց Ծառմորուսը երկու-երեք քայլ արեց, մեկնեց իր երկար ձեռքը և պոկեց նրան թամբի վրայից: Ձին սարսափահար սլացավ մի կողմի վրա, իսկ անծանոթը վախից քիչ էր մնում լեզուն կուլ տա: Ծառմորուսը բաց թողեց նրան, և նա անմիջապես ընկավ գետնին: Սողում է ու ասում. «Ես,— ասում է,— Գրիման եմ, թագավոր Թեոդենի բարեկամն ու խորհրդատուն: Ինձ,— ասում է,— Թեոդենն է ուղարկել Սարումանի մոտ անհետաձգելի լուրերով: Ոչ ոք չհամարձակվեց գալ,— ասում է,— հարթավայրով մեկ վխտում են չարագործ օրքերը: Դե ահա ինձ ուղարկեցին: Սարսափելի զրկանքներ քաշեցի,— ասում է,— մահու չափ հոգնել եմ, մեկ օր է՝ սոված եմ: Գայլերն ընկել էին իմ հետևից,— ասում է,— դեպի հյուսիս մեծ շրջադարձ կատարեցի»: Բայց ես նկատեցի, թե ինչպես է նա խեթ-խեթ նայում Ծառմորուսին ու մտածում եմ. «խաբում է»: Իսկ Ծառմորուսը ուշադիր և երկար-երկար նրան նայեց՝ ինչպես միայն ինքն է կարող, և սա քիչ մնաց գետինը մտնի: Հետո Ծառմորուսն ասում է. «Հըմ, հըմ, ես քեզ վաղուց եմ սպասում, սիրելիդ իմ Օձալեզու»: Սա վերջնականապես սփրթնեց և սպասում է, թե հետո ինչ է լինելու, իսկ Ծառմորուսը թե. «Գենդալֆն արդեն եղել է այստեղ, այնպես որ ես գիտեմ քո մասին ինչ պետք է, և գիտեմ, թե քեզ հետ ինչպես վարվեմ: Գենդալֆն ասաց, որ բոլոր առնետները նույն թակարդում լինեն: Այդպես էլ կանեմ: Դե, արագացրու: Իզենգարդի տերը հիմա ես եմ, իսկ Սարումանը փակված է իր աշտարակում: Գնա նրա մոտ, անհապաղ լուրերդ էլ կհայտնես»:
«Թո՛ղ ինձ, ի՛նքս կգնամ,— ճչաց Օձի լեզունՕձալեզուն: — Ճանապարհը գիտե՛մ:»
«Առաջ գիտեիր, էդ իհարկե,— ասաց Ծառմորուսը,— բայց հիմա այստեղ շատ բան է փոխվել: Թեպետ, գնա, ինքդ համոզվիր»:
«Ես լողալ չգիտեմ»,— վնգստաց նա:
«Այնտեղ խորը չէ,— հանգստացրեց նրան Ծառմորուսը: — Ջուրը, ճիշտ է, կեղտոտ է, բայց դա քեզ վնաս չի պատճառի»վնասի»:
Տարբերակ չկար, ստիպված էր ջուրը մտնել: Շուտով ջուրը հասավ նրա կզակին, հետո մենք տեսանք, որ նա լողում է՝ կառչած ինչ որ փայտից կամ տակառիկից: Ծառմորուսը ուղեկցում էր նրան:
«Հասավ մի կերպ,— վերադառնալով ասաց նա: — Տեսա, թե ինչպես է սողում աստիճաններով, իսկը թրջված առնետ: Աշտարակում ինչպես նստած էին, այնպես էլ մնացել են նստած. դռան հետևից ձեռք հայտնվեց և քաշեց նրան ներս: Հույս ունեմ ընդունելությունը ջերմ էր, իր ծառայություններին համապատասխան: Իսկ ես գնամ լվացվեմ, մաքրվեմ այս խյուսից: Եթե ինչ որ մեկը ինձ հարցնի՝ ես հյուսիսային մասում եմ, թե չէ այստեղ մաքուր ջուր չես գտնի. ոչ հնարավոր է խմել, ոչ լվացվել, իսկ էնտը առանց դրա չի կարող: Իսկ դուք, փոքրիկներ, ոչ մի տեղ չգնաք, մնացեք այստեղ և դարպասը հսկեք: Նկատի ունեցեք, այստեղ է գալիս նաև Ռոհանյան Արոտավայրերի տիրակալը: Նրան կընդունեք, ինչպես ձեզ մոտ ընդունված է, առավել ևս, նա այստեղ է գալիս հաղթանակած. նրա զորքը քիչ առաջ օրքերի դեմ մեծ ճակատամարտում հաղթանակ է տարել: Մտքովս անցնում է, որ դուք նրան ավելի լավ կդիմավորեք, քան անտառային էնտը: Շատ տիրակալներ է ունեցել ռոհանյան կանաչ հարթավայրը, բայց ես ոչ միայն նրանց լեզուն չգիտեմ, այլ նույնիսկ անուններն եմ մոռացել: Նրանց, երևի, մարդասնունդ պետք կլինի: Հոգ տարեք այդ մասին, փնտրեք, փորձեք թագավորին արժանի սնունդ գտել, եթե դա, իհարկե, հնարավոր է»: Դե, մենք էլ արեցինք, ինչ կարողացանք: Ահա և ամբողջ պատմությունը: Սակայն ես կուզենաի իմանալ, թե ով է այդ Օձալեզուն: Նա իսկապե՞ս թագավորի խորհրդատուն է եղել:
— Եղել է,— հաստատեց Արագորնը: — Բայց, միևնույն ժամանակ, նա նաև Սարումանի լրտեսն էր, նրա ծառան: Սակայն ճակատագիրը նրան չխնայեց. տեսնել փլատակները այն մեծության, որին նա համարում էր հզոր և անպարտելի՝ արդեն ինքնին ծանր պատիժ է: Բայց, վախենում եմ, ամենավատը դեռ առջևում է: — Այո, հազիվ թե Ծառմորուսը բարությունից ելնելով նրան ուղարկեց Օրթհանք,— ասաց Մերին: — Նա շատ մռայլ էր ծիծաղում, երբ գնում էր լվացվելու ու ջուր խմելու: Նա գնաց, իսկ մենք անցանք գործի: Հարկավոր է քրքրել բոլոր նկուղները և ջրից որսալ այն ամենը՝ ինչը ուտելու համար պիտանի էր: Մենք երկու-երեք մառան գտանք՝ ջուրը, բարեբախտաբար, դրանց չեր հասել: Եվ Հանկարծ ան քեզ՝ մի քանի էնտ հայտնվեցին Ծառմորուսից և տարան գրեթե ամեն ինչ: «Մեզ,— ասում են,— մարդասնունդ է հարկավոր քսանհինգ մարդու համար»: Նրանք ինչ որ կեերպ կարողացել էին իմանալ ձեր քանակը, մինչ դուք ճանապարհին էիք: Ձեզ երեքիդ, երևում է նույպես ներառել էին թագավորի շքախմբում: Բայց դուք մի անհանգստացեք՝ դուք ոչինչ չեք կորցրել: Հավատացնում եմ ձեզ, մենք մեզ չենք նեղացրել, ընդհակառակը՝ էնտերը նրանց համար խմիչք չտարան: «Ի՞նչ են խմելու»,— հարցնում եմ նրանց: