Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 77 բայտ, 13:36, 6 Մայիսի 2015
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
— Նույնիսկ չգիտեմ, ուրախանամ, թե տխրեմ,— պատասխանեց Թեոդենը: — Եթե նույնիսկ մենք հաղթենք, ինձ թվում է Միջերկիրը պատերազմի կրակում կզրկվի իր գեղեցկությունից, գաղտնիքներից և հրաշքներից:
–Հուսանք— Հուսանք, որ չի զրկվի,ասաց Գենդալֆը: –Թեպետ Սաուրոնյան — Թեպետ սաուրոնյան գարշանքը հնարավոր չէ մինչև վերջ արմատախիլ անել, նրա հետքը հավիտյան կմնա: Բայց ինչ արած, մեզ էլ այդպիսի ճակատագիր է բաժին ընկել: Դե, առա՛ջ, շարունակենք մեր ընտրած ճանապարհը:
Անտառն ու կիրճը թողնելով հետևում՝ ջոկատն ուղղություն վերցրեց դեպի գետանցում: Լեգոլասը, հաղթահարելով մնալու ցանկությունը, հետևեց մյուսներին: Արևն արդեն մայր էր մտել, բայց, երբ նրանք դուրս եկան լեռների ստվերից և թեքվեցին արևմուտք՝ Ռոհանյան Լեռնանցքի կողմը՝ տեսան, որ երկինքն այնտեղ դեռ ներկված է մայրամուտի գույնով, իսկ ամպերը վառվում են բոսոր կրակով: Բոսորագույն երկնքի ֆոնին սև թռչուններ էին պտույտներ գործում, որոնցից մի քանիսը, աղիողորմ ճիչեր արձակելով, թռան-անցան ջոկատի գլխավերևով. վերադառնում էին իրենց լեռնային բները:
–Գիշակերները — Գիշակերները փառավոր խնջույք են արել,նկատեց Էոմերը:
–Նրանք Նրանք ընթանում էին առանց շտապելու: Մթնում էր: Բոլորած լուսինը դանդաղ բարձրանում էր երկնակամար՝ արծաթափայլ, սառը լույսով ողողելով բլուրները, որոնք մերթ բարձրանում էին, մեկ իջնում, ինչպես հսկայական մոխրագույն ծովի ալիքները: Չորս ժամ անց հեծյալները մոտեցան գետանցումին: Գետն այստեղ հոսում էր երկար ծանծաղուտներով, անցնելով բարձր խոտերով ծածկված բլուրների արանքով: Քամին իր հետ գայլերի ոռնոց բերեց, և կսկիծը պատեց հեծյալների սրտերը. այստեղ իրենց մահն էին գտել բազմաթիվ ռոհանցի ռազմիկներ:
Ճանապարհն իջնում էր կիրճը, դուրս գալիս գետափ, սուզվում ջրի մեջ և հայտնվելով հակառակ ափին՝ բարձրանում էր բլրի գլուխը: Հարթ քարերից պատրաստված երեք նեղ արահետները և նրանց միջև ընկած, ձիերի սմբակների հետքերով ծածկված ծանծաղուտները տանում էին դեպի գետի մեջտեղում ընկած մերկ կղզյակը, իսկ այնտեղից՝ մյուս ափը: Հեծյալները նայում էին գետանցումին և զարմանում. գետն այստեղ սովորաբար աղմկում ու գալարվում էր քարերի միջև, և նրա ձայնը լսելի էր դեռ հեռվից, բայց հիմա լռություն էր տիրում: Հունը գրեթե ցամաքել էր՝ մերկացնելով հատակի գլաքարերը և ծանծաղուտների մոխրագույն ավազը:
–Այս — Այս ի՞նչ տարօրինակ պատկեր է,զարմացավ Էոմերը,ի՞նչ է կատարվել գետի հետ: Սարումանը ոչնչացրել է հնարավոր ամեն ինչ, մի՞թե նույնիսկ Իզենին չի խնայել:
–Երևում — Երևում է այդպես է,պատասխանեց Գենդալֆը:
–Ավա՜ղ— Ավա՜ղ,գոչեց Թեոդենը,մի՞թե մենք գնալու ենք այն նույն ճանապարհով, որտեղ վայրի գազանները հոշոտում են Մարկի քաջարի ռազմիկների մարմինները:
–Այո— Այո, գնալու ենք հենց այդ ճանապարհով,պատասխանեց Գենդալֆը: –Ինձ հասկանալի է — Ես հասկանում եմ քո վիշտը, թագավոր, բայց շրջակա լեռների գայլերը չեն հոշոտել քո ռազմիկներին: Նրանք հիմա լափում են իրենց ընկերների՝ օրքերի դիակները: Դե, այդպիսին է նրանց ընկերությունը: Առա՛ջ:
Ջոկատն իջավ գետի ափը: Գայլերը տեսնելով նրանց, դադարեցին ոռնալ և թաքնվեցին՝ սարսափած Գենդալֆի ու նրա նժույգի, լուսնի շողերով լուսավորված, արծաթափայլ, ահեղ տեսքից: Հեծյալները հասան կղզյակին, որտեղ քիչ առաջ ոռնում էին գայլերը: Ափից մթության մեջ կայծկլտացող աչքեր էին հետևում նրանց:
–Տեսեք— Տեսեք,ցույց տվեց Գենդալֆը,մեր բարեկամները վատ չեն աշխատել:
Կզյակի մեջտեղում քարերով շրջապատված և վրան նիզակներ խրված մի դամբանաբլուր էր վեր բարձրանում:
–Այստեղ — Այստեղ իրենց հանգիստն են գտել գետանցումի մարտի ժամանակ զոհված ռոհանցի ռազմիկները,ասաց Գենդալֆը:
–Թող — Թող հո՛ղը թեթև լինի նրանց գլխին,գոչեց Էոմերը: –Ժամանակի — Ժամանակի ընթացքում նիզակներն ու թրերը կոչնչանան, բայց այս դամբանաբլուրը հավերժ կանգուն կմնա՝ հսկելու Իզենի գետանցումը:
–Այս — Այս գործում էլ է չէ՞ քո մատը խառը, թանկագին Գենդալֆ,հարցրեց Թեոդենը: –Շատ — Շատ բան ես հասցրել անել երեկ երեկոյան և գիշերը:
–Շնորհակալություն — Շնորհակալություն Լուսաչին և էլի ինչ-որ մեկին,պատասխանեց Գենդալֆը: –Ես — Ես սլանում էի մեծ արագությամբ և շատ վայրերում հասցրեցի լինել: Քանի դեռ դամբանաբլուրը չի կորել տեսադաշտից՝ ուզում եմ ձեզ սփոփել. շատ ռազմիկներ են զոհվել գետանցումի մարտի ժամանակ, սակայն խոսակցությունները չափազանցացրել են զոհվածների քանակը: Մեծամասնությունը ցրվել է հարթավայրով մեկ: Ես հավաքել եմ բոլորին՝ ում կարողացա գտնել: Նրանց մի մասին, Վեսթֆոլդցի Գրիմբոլդի հրամանատարության ներքո, ուղարկեցի Էրքենբրանդին օգնության, իսկ մյուս մասին հանձնարարեցի հուղարկավորել զոհվածներին: Եվ երբ նրանք ավարտեցին հուղարկավորությունը, ուղարկեցի նրանց զորավար Էլֆհելմի մոտ: նրանք հիմա շտապում են Էդորաս: Սարումանը, ինչքանով որ ինձ հայտնի է, ձեր դեմ է հանել իր ողջ ուժերը: Եվ այնուամենայնիվ, ես վախենում էի, որ գալդարձյակներին հեծած օրքերի մանր ջոկատները և պատահական ավազակները կփորձեն այցելել Էդորաս, որը մնացել է առանց հսկողության: Բայց հիմա ես վստահ եմ և դու վախենալու ոչինչ չունես: Քո ապարանքին ոչ մի վտանգ չի սպառնում:
–Ուրախ — Ուրախ կլինեի այնտեղ վերադառնալ,ասաց Թեոդենը,– թեկուզ — թեկուզ՝ կարճ ժամանակով:
Հրաժեշտ տալով վշտալի դամբանաբլրին՝ ջոկատը անցավ գետը և բարձրացավ մյուս ափը: Նրանք դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ կրկին լսվեց գայլերի չարագույժ ոռնոցը: Գետանցումից Իզենգարդ տանող հնագույն ճանապարհը սկզբում գնում էր գետի երկայնքով, նրա հետ թեքվելով սկզբում արևելք՝ հետո՝ հյուսիս, բայց շուտով հեռացավ գետից և սկսեց ուղիղ գծով տանել դեպի լեռների ստորոտը, որտեղ թաքնված էր Իզենգարդի դարպասը: Հեծյալներն ընթանում էին ճանապարհի եզրով. գետինն այնտեղ չոր էր՝ ծածկված խիտ խոտով: ընթանում էին ավելի արագ, քան առաջ, և կեսգիշերին մոտ գետանցումը մոտ հինգ լիգ մնաց հետևում: Ջոկատը կանգ առավ գիշերելու. թագավորը հոգնել էր: Նրանք բավականին մոտ էին Մառախլապատ Լեռների ստորոտին, և Նան Կուրունիրը շրջապատող լեռնալանջերն արդեն ձգվում էին նրանց ընդառաջ: Հովիտն ընկղմված էր թանձր խավարի մեջ: Լուսինը թեքվել էր արևմուտք և կորել լեռների հետևում, բայց նրա վերջին շողերը դեռ լուսավորում էին երկինքը: Խավարի մեջ թաղված հովտից դեպի երկինք էր բարձրանում հսկայական ծխի սյունը, և լուսնի շողերից լուսավորվելով, քուլա-քուլա տարածվում աստղազարդ երկնքում:
–Դա — Դա ի՞նչ կարող է լինել, Գենդալֆ,հարցրեց Արագորնը: –Ասես — Ասես ողջ Կախարդական հովիտն այրվելուց լինի:
–Վերջին — Վերջին ժամանակներս այս հովտից մշտապես ծուխ է բարձրանում,ասաց Էոմերը,բայց նման բան, թերևս, ես էլ չեմ տեսել: Բայց Սակայն այն ավելի շատ գոլորշու է նման, քան ծխի: Սարոմանն ինչ-որ նորություն է մեզ համար նախապատրաստում: Երևի Գուցե եռացրել է Իզենի ջրերը, և այդ պատճառով էլ հունը դատարկ դատա՞րկ է:
–Ամեն — Ամեն ինչ հնարավոր է,– համաձայնվեց — համաձայնեց Գենդալֆը: –Վաղը — Վաղը կիմանանք, թե ինչով է զբաղված այնտեղ Սարումանը, իսկ հիմա փորձեք հանգստանալ:
Ջոկատը ճամբար խփեց Իզենի լուռ, դատարկ հունի ափին: Ով կարող էր քնել՝ քնեց: Սակայն գիշերվա կեսին ժամապահների ճիչը արթնացրեց բոլորին: Լուսին չկար, գլխավերևում առկայծում էին աստղերը, իսկ գետանցումի կողմից ինչ-որ սև, գիշերվա խավարից էլ սև, ամպ էր սողում գետի երկու ափերով՝ դանդաղ մոտենալով ճամբարին:
–Տեղից — Տեղից չշարժվե՛ք,հրամայեց Գենդալֆը: –Զենքերին — Զենքերին ձեռք չտալ, սպասե՛ք, հիմա կանցնի:
Ճամբարը թաղվեց թանձր մշուշի մեջ: Վերևում դեռ մի քանի աստղ էին հազիվ նշմարվում, բայց սև մութը շրջապատել էր նրանց երկու կողմերից. թվում էր, թե ջոկատը հայտնվել է երկու սև պատերի միջև: Ինչ-որ ձայներ էին լսվում՝ շշունջ, տնքոց, ծանր, երկարատև հոգոց, և ասես ի պատասխան հողը ցնցվում էր: Այդ ամենը ասես մի ամբողջ հավիտենականություն տևաց, բայց, վերջ ի վերջո, խավարը ցրվեց, և սարսափազդու ձայները լռեցին. ամպը հեռացավ դեպի հյուսիս և կորավ լեռներում:
Թեոդենը, Էոմերը և մյուսները նայում էին փոքրիկ անծանոթներին չքողարկված զարմանքով: Տարօրինակ դռնապանները նրանց ավելի շատ էին զարմացրել, քան Իզենգարդի ավերածությունները: Սակայն, մինչդեռ թագավորը վեր կստանար խոսելու ունակությունը, բերանից ծխի օղակներ բաց թողնող փոքրիկ մարդուկը տեսավ մշուշից դուրս եկած հեծյալներին և ոտքի թռավ: Ոչ ավել, ոչ պակաս երիտասարդ, միայն թե մարդու կես հասակին: Նա կանգնած էր բաց գլխով, որի վրա գանգրանում էր շագանակագույն մազերի դեզը, իսկ հագին կեղտոտ, մոխրագույն թիկնոց, ինչպիսին Գենդալֆի ու նրա ուղեկիցների հագին էր, երբ նրանք հայտնվեցին Էդորասում: Ձեռքը դնելով կրծքին՝ նա խորը գլուխ տվեց: Հետո, ասես հրաշագործին ու նրա ուղեկիցներին չնկատելով, դիմեց Էոմերին ու թագավորին.
–Բարի — Բարի գալուստ Իզենգարդ, Ողորմած տիրակալներ,գոչեց նա: –Մենք — Մենք այստեղ դռնապանների դեր ենք կատարում: Ես Մերիադոկն եմ, Սարադոկի որդին, իսկ իմ զինակից ընկերը, որին՝ ավա՜ղ հաղթել է հոգնածությունը,այդտեղ նա իր ընկերոջը մի լավ քացի տվեց,Փերեգրինն է, Փալադինի որդին, փառապանծ Տուկի տոհմից: Մեր տունն այստեղից հեռու է, հյուսիսում: Ամրոցի տերը՝ Սարումանը, իր աշտարակում է: Այս պահին նա գաղտնի ժողով է անում ոմն Օձի Լեզվի հետ և խորապես ափսոսում է, որ զրկված է նման բարձրաստիճան հյուրերին անձամբ դիմավորելու հնարավորությունից:
–Էդ — Այդ էր պակաս, կդիմավորեր, բա ինչ,ծիծաղեց Գենդալֆը: –Ուրեմն — Ուրեմն Սարումա՞նն է կարգադրել ձեզ հսկել ջարդված դարպասներն դարպասն ու դիմավորել հյուրերին, եթե, իհարկե, ուժ կունենաս կտրվելու շշից ու ափսեից:
–Ոչ— Ոչ, հարգարժան սըր, տիրակալ Սարումանը չափազանց զբաղված է նման մանրուքների համար,լուրջ դեմքը պահպանելով պատասխանեց Մերին: –Վերջին — Վերջին ժամանակներս նա նույնիսկ կարճ հանգստի ժամանակ չունի: Մենք այստեղ կանգնած ենք ոմն Ծառմորուսի կարգադրությամբ, ով Իզենգարդի այժմյան կառավարիչն է: Նա կարգադրել է մեզ դիմավորել Ռոհանի տիրակալին պատշաճ խոսքերով: Հուսով եմ համեստ ունակություններս թույլ տվեցին կատարել ինձ վստահված պարտականությունը:
Իսկ ընկերները հեչ հա՞, ես ու Լեգոլասը, ոնց հասկացա,այլևս չկարողանալով իրեն զսպել բացականչեց Ջիմլին: Ա՜խ դուք անպիտաննե՛ր, ա՜խ դուք փրչոտ ոտքերով ծույլիկնե՛ր: Ա՛յ թե վազեցինք մենք ձեր պատճառով երկու հարյուր լիգ անտառներով, դաշտերով ու ճահիճներով: Մենք անցանք պատերազմի ու մահվան միջով, որ փրկենք ձեզ, իսկ դուք, պարզվում է, այստեղ փռված քեֆ եք անում ձեզ համար, ասես ոչինչ չի եղել, ու դեռ մի բան էլ ծխու՜մ եք: Եվ որտեղի՞ց եք ծխելու խոտ հայթյայթել, անպիտաննե՛ր: Այ քեզ, մուրճ ու աքցան: Եթե բարկությունից և ուրախությունից չպայթեմ, դա կլինի իսկական հրա՛շք:
–Լավ — Լավ ես ասում, Ջիմլի,ծիծաղեց Լեգոլասը: –Միայն — Միայն թե սկզբում ես կհետաքրքրվեի, թե որտեղի՞ց նրանց գինին:
–Վազելը — Վազելը հա, լավ վազում եք, բայց վազելով խելք չես հավաքի,մի աչքը բացելով արձագանքեց Փինը: –Հաղթողները— Հաղթողները, ինչպես տեսնում եք, նստած են գրաված ամրոցի դարպասի դիմաց և օգտվում են նրա դրա բարիքներից: Իսկ դու դեռ հարցնում ես, թե որտեղի՞ց մեզ այս համեստ, բայց արդար քրտինքով վաստակած ավարը:
–Արդար — Արդար քրտինքո՞վ,բացականչեց Ջիմլին: –Կյանքումս — Կյանքումս չե՛մ հավատա:
Հեծյալները ծիծաղեցին:
–Կասկած — Կասկած չկա, մենք հին ընկերների հանդիպման ականատեսներ ենք,ասաց Թեոդենը: –Ուրեմն — Ուրեմն այդ նրա՞նք են ձեր կորած ընկերները, Գենդալֆ: Երևում է վերջին ժամանակներս մեր ճակատագիրն է ամեն քայլափոխի հանդիպել նոր հրաշքի: Այն պահից, երբ ես լքեցի իմ ապարանքը, չի եղել մի օր, որ չզարմանամ: Եվ ահա իմ առջև ևս մեկ հեքիաթային ժողովուրդ է կանգնած: Դուք երևի կոլոտիկներ եք, հա՞, կամ, ինչպես մեզ մոտ են ասում՝ հոլբիտլաններ:
–Հոբիթներ— Հոբիթներ, տիրակա՛լ, քո թույլտվությամբ,ասաց Մերին:
–Հոբիթներ— Հոբիթներ,կրկնեց Թեոդենը: –Ձեր — Ձեր լեզուն զարմանալիորեն փոխվել է: Սակայն այդպես էլ է լավ հնչում, թող լինի հոբիթներ: Պետք է ասեմ, որ առասպելները զիջում են իրականությանը:
–Մերին — Մերին խոնարհվեց: Փինը վեր կացավ և հետևեց նրա օրինակին:
–Դու — Դու իսկապես մեծահոգի ես, տիրակալ,ասաց նա: –Համենայն — Համենայն դեպս, ես հուսով եմ, որ քո խոսքերը ճիշտ հասկացա: Սակայն դու նույնպես մեզ զարմացրիր: Մենք շատ երկրներում ենք եղել, բայց դու առաջինն ես, ով լսել է հոբիթների մասին:
–Բանն — Բանն այն է, որ իմ ժողովուրդն այստեղ է եկել հյուսիսից,պատասխանեց Թեոդենը: –Բայց — Բայց ես ձեզ չեմ խաբի, մենք էլ գրեթե ոչինչ չգիտենք հոբիթների մասին: Ճիշտ է, հեքիաթներում հիշատակվում է կոլոտիկների ցեղի մասին, որոնք ապրում են աշխարհի ծայրին, լեռներից ու գետերից այն կողմ, ավազաբլուրների մեջ կառուցված որջերում: Բայց ձեր կատարած գործերի մասին առասպելները լռում են: Ինչպես ասվում է հեքիաթներում, հոբիթները սխրանքների չեն ձգտում, խուսափում են մարդկանցից, կարողանում են արագ ու անաղմուկ թաքնվել: Մեկ էլ թռչունների պես ճռվողել: Սակայն, դատելով ամեն ինչից, ձեր մասին ավելի շատ բան կարելի է պատմել:
–Այո— Այո, տիրակալ, կարելի է,հաստատեց Մերին:
–Օրինակ— Օրինակ,ասաց Թեոդենը,ես չգիտեի, որ հոբիթները կարողանում են բերանից ծուխ բաց թողնել:
–Զարմանալու — Զարմանալու ոչինչ չկա,հաճույքով սկսեց պատմել Մերին: –Ծուխ — Ծուխ բաց թողնելու արվեստը հոբիթները սովորել են բոլորովին վերջերս, մի քանի սերունդ առաջ: Առաջին անգամ ծխելու խոտ իր այգում աճեցրել է Թոբոլդ Զուռնաչը Խորահովտից, որ Հոբիթստանի հարավային մասում է: Հոբիթների տարեգրությամբ դա տեղի է ունեցել հազար յութանասուն թվականին: Իսկ առաջին անգամ Ծերուկ Թոբին այդ խոտը գտել է...
–Զգույշ — Զգույշ եղիր, թագավոր,միջամտեց Գենդալֆը: –Հոբիթներին — Հոբիթներին միայն թույլ տուր՝ նրանք նույնիսկ ավերակների մեջ նստած կարող են ժամերով քննարկել քեֆեր և ուրախություններ, կամ պատմել չնչին դեպքեր իրենց հայրերի, պապերի, ապուպապերի կյանքից, ընդհուպ մինչև իններորդ պորտ: Տվեք նրանց կամք՝ և դուք կորած եք, եթե իհարկե նրանք ոգևորվեն ձեր համբերատար տեսքից: Հետո՛ կլսենք ծխելու խոտի մասին պատմությունը: Որտե՞ղ է Ծառմորուսը, Մերի:
–Երևի — Երևի Կաթսայի հյուսիսային մասում,պատասխանեց Մերին: –Նա — Նա գնաց ջուր խմելու՝ մաքուր ջուր, այդպես ասաց: Էնտերը գրեթե բոլորն այնտեղ են, վերջացնում են մնացած մի քանի գործերը:
Մերին ցույց տվեց ծխացող լճի ուղղությամբ: Նրանք ականջ դրեցին. և իսկապես, այդ կողմից ինչ-որ խուլ դղրդյուն էր գալիս, նման հեղեղի ձայնի: Հու՜մ, Հու՜մ, լսվում էր մյուս ափից: Թվում էր, թե այնտեղ հադիսավոր փչում են եղջերափողերը:
–Իսկ — Իսկ Օրթհանքը, երևի, մնացել է առանց հսկողությա՞ն,հարցրեց Գենդալֆը:
–Բա — Բա ջուրն ինչի՞ համար է այնտեղ էնտեղ ծփում,արձագանքեց Մերին: –Եվ — Եվ բացի այդ Արագամիտն ու մի քանի էնտեր հսկում են աշտարակը: Հսկում են, էն էլ ո՛նց: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք որ ջրից դուրս ցցված ոչ բոլոր սյուներն են Սարումանին պատկանում: Արագամիտն իմ կարծիքով ա՜յ այնտեղ է, աշտարակի տակ, աստճանների մոտ:
–Այո— Այո, ճիշտ ես, այնտեղ բարձրահասակ , գորշ էնտ է կանգնած,հաստատեց Լեգոլասը: –Ձեռքերը — Ձեռքերը կախած անշարժ կանգնած է, սովորական ծառից չես տարբերի:
–Իմիջայլոց — Իմիջայլոց կեսօրն անց է, բայց մենք առավոտից բերաններս մի փշուր անգամ չենք դրել,ասաց Գենդալֆը: –Սակայն — Սակայն ես պետք է նախ մի քանի խոսք փոխանակեմ Ծառմորուսի հետ: Նա ոչինչ չի՞ խնդրել ինձ փոխանցել, թե՞ ուտելով տարված մոռացել եք:
–Էդ — Էդ ինչու էդպես,ասաց Մերին: –Շատ — Շատ լավ էլ փոխանցել է: Ես արդեն հասել էի դրան, բայց ինձ շեղեցին կողմնակի զրույցներով: Ծառմորուսը խնդրել է փոխանցել ձեզ, որ եթե Ռոհանի տիրակալն ու Գենդալֆը բարեհաճեն գալ հյուսիսային պատի մոտ, ապա առանց դժվարության կգտնեն իրեն, իսկ ինքը շատ ուրախ կլինի հանդիպել նրանց: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ հյուրերը այնտեղ միայն Ծառմորուսին չեն գտնի: Այնտեղ ձեզ սպասվում է համեղ ճաշկերույթ, որի պարագաները ավերակների մեջ փնտրել-գտել են ձեր խոնարհ ծառաները: –Եվ — Եվ նա կրկին խոնարհվեց:
–Այ — Այ դա արդեն լա՜վ է,ծիծաղեց Գենդալֆը: –Դե — Դե ինչ, թագավոր Թեոդեն, կգա՞ս ինձ հետ Ծառմորուսի մոտ: Ճիշտ է, պետք է շրջանցենք լիճը, բայց դա հեռու չէ: Երբ դու տեսնես Ծառմորուսին, քեզ համար շատ բան հասկանալի կդառնա: Քանզի Ծառմորուսը՝ դա հենց Ֆենգորնն է, ապրող էնտերից ամենածերը և էնտերի ցեղի առաջնորդը: Նրա շուրթերից դու կլսես Միջերկրի ամենահին լեզուն:
–Այո— Այո, կգամ,պատասխանեց Թեոդենը: –Ցտեսությու՛ն— Ցտեսությու՛ն, պարոնայք հոբիթներ: Հուսով եմ տեսնել ձեզ իմ ապարանքում: Ես կնստեցնեմ ձեզ իմ կողքին, և դուք կպատմեք ինչի մասին ուզեք: Օրինակ՝ ձեր նախնիների մասին, Թոբոլդի և նրա ծխելու խոտի մասին, թեկուզ առավոտից իրիկուն: Հաջողությու՛ն:
Հոբիթները խորը գլուխ տվեցին:
–Ահա — Ահա թե ինչպիսին է Ռոհանի տիրակալը,ցածրաձայն ասաց Փինը: –Տեսար — Տեսար դու: Քաղաքավարի ծերունի է:
=== Գլուխ իններորդ. Փլատակներ ===
Վստահելի
1342
edits