Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 6115 բայտ, 21:54, 16 Մայիսի 2015
/* Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է */
Առավոտյան դեպի Մորդոր ճանապարհորդությունն ավարտվեց: Ճահիճներն ու անապատը մնացին հետևում. առջևում, գունատ երկնքի ֆոնին, սպառնալից վեր էին խոյանում սև լեռները:
Արևմուտքից Մորդորը պաշտպանում է Էֆել Դուաթի մռայլ լեռնաշղթան, կամ Մթամած Լեռնաշղթան, իսկ հյուսիսից՝ մոխրագույն, սրածայր գագաթներով ու մերկ լանջերով Էրեդ Լիթուին: Միասին նրանք մեծ և անառիկ պատ են կազմում, որի տակ փռված են այրված, մռայլ տափաստաններ Լիթլեդը և Գորգորոթը, իսկ նրանց միջև ծփում են Նուրնենի՝ ներքին ծովի, դառնահամ ջրերը: Հյուսիս-արևմուտքում այդ երկու լեռնաշղթաները մոտենում են միմյանց և գրեթե հատվում՝ մեջտեղում թողնելով միայն մի նեղ, խորը կիրճ: Դա Քիրիթ Գորգորն է՝ Ուրվականների Կիրճը, թշնամու երկիր տանող միակ ուղին: Կիրճը երկու կողմերից շրջապատված է բարձր, հզոր ժայռերով, իսկ մոտքի մոտ, աջ և ձախ կողմերում, սև, ուղղաձիգ, լերկ քարափների գլխին վեր են խոյանում երկու վիթխարի աշտարակներ, որոնք անվանվում են Մորդորի Ժանիքներ: Դրանք կառուցվել են հին ժամանակներում՝ Սաուրոնի պարտությունից հետո, երբ Գոնդորը փառքի և հզորության գագաթնակետին էր: Երբ Սև Տիրակալը պարտություն կրեց և փախուստի դիմեց, Գոնդորցիները կառուցեցին այդ աշտարակները, որպեսզի նա այլևս չհամարձակվի վերադառնալ իր հին տիրույթները: Սակայն Գոնդորի իշխանությունը հետզհետե թուլացավ, մարդիկ դարձան ավելի անհոգ, և երկար ժամանակ պահապան աշտարակները դատարկության և մոռացության էին մատնված: Հետո Սաուրոնը վերադարձավ, աշտարակները վերակառուցվեցին և լցվեցին մինչև ատամները զինված զորքով, և այժմ հազարավոր անքուն աչքեր պատուհան-հրակնատներից գիշեր-ցերեկ նայում են էին հյուսիս, արևելք և արևմուտք:  Հետագայում Սև Տիրակալը կիրճն արգելափակեց հզոր քարե պարսպով, և մեծ, երկաթյա դարպասով: Պարսպի ատամնավոր գագաթին օր ու գիշեր հետ ու առաջ էին քայլում ժամապահները: Կիրճը շրջապատող ժայռերի ստորոտում հայրուրավոր քարանձավներ փորվեցին ու անցումներ բացվեցին: Այնտեղ վխտում էին ռազմատենչ մրջյունների պես մշտապես մարտի պատրաստ օրքերը: Անցնել Մորդորի կծող ժանիքների մոտով կարող էին միայն նրանք, ովքեր կանչված էին Սաուրոնի կողմից, կամ նրանք, ովքեր գիտեին Մորանոնը (Սև Դարպասը) բացող գաղտնաբառը:  Սեմն ու Ֆրոդոն համր հուսահատությամբ նայում էին աշտարակներին ու պարսպին: Նույնիսկ հեռվից, վաղորդյան աղոտ լույսի ներքո, երևում էին պարսպի գլխին կանգնած ժամապահներն ու դարպասը հսկող պահակները: հոբիթները դուրս էին նայում Էֆել Դուաթի ամենահյուսիսային լեռան ստվերում թաքնված քարե խոռոչից: Նրանց թաքստոցից մինչև մոտակա աշտարակը ագռավի թռիչքով կկլիներ մոտավորապես հարյուր սաժեն: Աշտարակի գլխից ծուխ էր բարձրանում: Օրը բացվեց: Էրեդ Լիթուիի անկյանք ժայռերի հետևից երևաց գունատ, դեղին արևը: Հանկարծակի պահապան աշտարակները թնդացին բազմաթիվ շեփորների ձայնից: Բոլոր կողմերից՝ լեռներից ու կիրճերից, պատասխանեցին անտեսանելի զորանոցներն ու պահապան դիրքերը, Բարադ-Դուրի խորքերում որոտացին թմբուկները, հնչեցին եղջերափողերը, և հարթավայրով մեկ տարածվեց չարագույժ արձագանքը: Մորդորում սկսվեց անմխիթար սարսափով և ծանր աշխատանքով հագեցած նոր օրը: Գիշերային ժամապահներին փոխարինեցին նորերը՝ առույգ, վայրագ և սրատես: Վիթխարի դարպասը աղոտ, մետաղյա փայլ էր արձակում: — Ահա խնդրեմ,— ասաց Սեմը,— դարպասի մոտ ենք: Միայն թե ինձ թվում է, որ նրանք մեզ ներս չեն հրավիրի: Այ թե հիմա ծերուկիս ձեռքն ընկնեի... Կգտներ, թե ինչ ասել: Եվ իսկապես, քանի՜-քանի՜ անգամ է ասել ինձ. «Հիշիր, Սեմ, քիթդ մի խոթիր էնտեղ, որտեղ քեզ չեն հրավիրում»: Ափսոս, որ էլ չեմ լսի նրա ձայնը. կասկածում եմ, որ երբևէ կտեսնեմ նրան: Էհ... հաճույքով կլսեի նրան, թեկուզ ամբողջ օրը բարկացած փնթփնթար, կնստեի ու կլսեի: Սիրում էր կրկնել. «Ասում էի չէ՞ քեզ, Սեմ...»: Կուզենայի ևս մեկ անգամ տեսնել նրան, բայց նախ մի լավ կլվացվեի, թե չէ չէր ճանաչի... Դե ի՞նչ: կարծում եմ նույնիսկ իմաստ չունի հարցնել «Իսկ հիմա ու՞ր»: Ախր գնալու տեղ չկա, եթե, իհարկե, չենք պատրաստվում գնալ օրքերին խնդրել, որ մեզ ներս ուղեկցեն:  — Ո՛չ, ո՛չ, պետք չէ գնալ օրքերի մոտ,— վախեցավ Գոլլումը: — Գնալ այլևս չի կարելի: Սմեագորլն այդպես էլ ասում էր. կհասնենք դարպասին՝ կտեսնենք: Ահա և տեսնում ենք: Այո-այո, իմ սքանչելի, նայում ենք ու տեսնում: Սմեագորլը գիտեր, որ հոբիթներն այստեղով չեն անցնի, օ՜ այո, Սմեագորլը դա գիտեր: — Էդ դեպքում ինչու՞ մեզ էստեղ բերեցիր, չա՛րը քեզ տանի,— բարկացած հարցրեց Սեմը, թեև հարցը, իհարկե հիմար էր և անարդար: — Որովհետև տերն էր այդպես կարգադրել: Տերն ասաց. տար մեզ դարպասի մոտ: Եվ Սմեագորլը հնազանդվեց: Տերն ավելի լավ գիտի, նա իմաստուն է: — Այո, ես եմ կարգադրել,— հաստատեց Ֆրոդոն: Նա մռայլ, խիստ և վճռական տեսք ուներ: Կեղտոտ էր, հյուծված ու մահացու հոգնած, սակայն կանգնած էր ուղիղ, վճռական, և աչքերը պարզվել էին: — Կարգադրել եմ, որովհետև ինձ ասված է գնալ Մորդոր, իսկ այնտեղ տանող այլ ճանապարհ ես չգիտեմ: Նշանակում է պետք է գնամ այս ճանապարհով: Եվ չեմ խնդում որևէ մեկին ինձ ուղեկցել:  — Ո՛չ, ո՛չ, տե՛ր, չի՛ կարելի,— բղավեց Գոլլումը, գլուխը կորցրած կառչելով Ֆրոդոյից: — Չի՛ կարելի այս ճանապարհով, չի՛ կարելի: Պետք չէ՛ տալ Սքանչելին Նրան: Նա մեզ բոլորիս կխժռի, ամբողջ աշխարհը կխժռի, եթե Սքանչելին ստանա: Պահիր Սքանչելին քեզ, բարի տեր, խղճա Սմեագորլին: Մի տուր Սքանչելին նրան: Իսկ ավելի լավ է՝ հեռացիր, գնա ավելի լավ, պայծառ երկրներ, իսկ Սքանչելին վերադարձրու խեղճ Սմեագորլին, հա՞: Սմեագորլը կթաքցնի այն ապահով տեղում, նա շա՜տ-շատ բարի գործեր կանի, հատկապես բարի հոբիթսների համար: Իսկ հոբիթսները կգնան տուն: Պետք չէ՛ գնալ դարպասի մոտ: — Ինձ ասված է գնալ Մորդոր՝ նշանակում է, այդպես է պետք,— ասաց Ֆրոդոն: — Եթե այլ ճանապարհ չկա, ուրեմն պետք է ներս մտնել դարպասով: Ինչ լինելու է, թող լինի: Սեմը ոչինչ չասաց:    
Հետագայում Սև Տիրակալը կիրճն արգելափակեց հզոր քարե պարիսպով, և մեծ, երկաթե դարպասով: Պարսպի ատամնավոր գագաթին օր ու գիշեր հետ ու առաջ էին քայլում ժամապահները: Կիրճը շրջապատող ժայռերի ստորոտում հայրուրավոր քարանձավներ փորվեցին ու անցումներ բացվեցին: Այնտեղ վխտում էին ռազմատենչ մրջյունների պես մշտապես մարտի պատրաստ օրքերը:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits