Գիշերը դանդաղ էր ընթանում: Արագորնին փոխարինեց Լեգոլասը, Լեգոլասին Ջիմլին, որից հետո վերջապես լուսացավ: Առանձնապես ոչինչ չկատարվեց, ծերունին այլևս չհայտնվեց: Չհայտնվեցին նաև ձիերը:
=== Գլուխ երրորդ. Ուրուկ Ուրուք Հայ ===
Փինը մռայլ, անհանգիստ մղձավանջի մեջ էր: Նրան թվում էր, թե լսում է ինչ-որ ստորգետնյա միջանցքներից եկող իր սեփական ձայնը. «Ֆրո՛դո, Ֆրո՛դո»: Բայց Ֆրոդոյի փոխարեն նրան շրջապատեցին հարյուրավոր օրքերի զզվելի մռութները, և հարյուրավոր գարշելի թաթեր ձգվեցին դեպի իրեն: Որտե՞ղ է Մերին...
Նա ուշքի եկավ և հայտնաբերեց, որ պառկած է մեջքի վրա: Դեմքին սառը քամի էր փչում: Մութն ընկնում էր, և գլխավերևում երկինքն արագորեն սևանում էր: Փինը շրջվեց կողքի և հասկացավ, որ մղձավանջը այնքան էլ չէր տարբերվում իրականությունից: Հոբիթի ձեռքերն ու ոտքերը ամուր կապկպված էին, իսկ կողքին պառկած էր մեռելի պես գունատ Մերին՝ գլուխը փաթաթված ինչ-որ կեղտոտ լաթով: Նրանք շրջապատված էին մի ամբողջ ոհմակ օրքերով:
Փինի գլուխը ցավից տրաքում էր, բայց հոբիթի հիշողությունը կամաց-կամաց սկսեց վերադառնալ , և նա կարողացավ երազն ու իրականությունը իրարից տարբերել: Գործողությունների հերթականությունը վերականգնվեց: Նախ ինքն ու Մերին չգիտես ինչու նետվեցին անտառ: Խելքներին ի՞նչ փչեց: Ինչո՞ւ գլխապատառ առաջ սլացան չլսելով Պանդուխտին: Ի՞նչ լսել, բարձր գոռալով վազում էին ու այնքան հեռացան, մինչև ընկան օրքերի ճանկը: Օրքերը կանգնած ականջ էին դնում, և եթե իրենք ժամանակին սթափվեին, հնարավոր է նրանք անգամ չնկատեին: Ինքն ու Մերին, կարելի է ասել, իրենց կամքով թռան օրքերի գիրկը, իսկ սրանք նկատելով իրենց՝ հարձակվեցին: Ղժժո՛ց, ոռնո՛ց, թփերի հետևից ևս մի երկու տասնյակ հայտնվեցին ու կռիվ սկսվեց: Ինքն ու Մերին ճանկեցին սրերը, բայց ակնհայտ երևում էր, որ օրքերը ցանկություն չունեն կռվելու, միայն վազում էին իրենց հետևից՝ փորձելով բռնել: Բայց Մերին կատակելու տրամադրություն չուներ, նա մասնատեց մի երկու -երեք չարագործի ձեռք: Կեցցե՛ս Մերի:
Այդ պահին ծառերի հետևից հայտվեց Բորոմիրը: Այ նա արդեն ստիպեց օրքերին լրջորեն կռվել: Նա մի քանիսին տեղում սպանեց՝ մնացածները փախուստի դիմեցին: Իրենք սլացան դեպի ճամբար, բայց շատ հեռանալ չհաջողվեց. նոր օրքեր էին վազում ընդառաջ, հարյուրից ոչ պակաս, ընդ որում մի քանիսը լավ հաղթանդամ էին: Բորոմիրի վրա նետերի տարափ տեղաց: Նա ճանկեց իր եղջերափողը և այնպես ուժգին փչեց, որ ձայնը տարածվեց անտառով մեկ: Օրքերը վախեցած հետ նահանջեցին, բայց եղջերափողի ձայնին պատասխանեց միայն արձագանքը, և թշնամիները քաջալերվելով ավելի կատաղի հարձակվեցին: Փինը այլևս ոչինչ չէր հիշում: Վերջինը, որ նա տեսավ՝ տեսավ, Բորոմիրն էր. գոնդորցին նստել էր մեջքը ծառի բնին հենած ու փորձում էր նետը դուրս քաշել կրծքից: Հետո մթություն տիրեց:
— Երևի «Երևի ինչ-որ ծանր բանով հարվածել են գլխիս,— ենթադրեց հոբիթը: — Հետաքրքիր է, ինչպե՞ս է Մերին, գոնե խեղճին ուժեղ վիրավորած չլինեն: Ի՞նչ է պատահել Բորոմիրին: Ինչու՞ օրքերը չեն սպանել իրենց, որտե՞ղ են հիմա իրենք, և ու՞ր են իրենց քարշ տալիստալիս»:
Հարցերից ոչ մեկը պատասխան չուներ: Փինը սառել էր, սիրտը խառնում էր:
— Եվ «Եվ ինչո՞ւ Գենդալֆը համոզեց Էլրոնդին մեզ էլ ներառել ջոկատում,— մտածեց նա: — Մեկ է, ինձանից ոչ մի օգուտ չկա, պարզապես ուղեկից եմ, եթե ոչ ավելորդ բեռ: Հիմա էլ օրքերն են ինձ գողացել և նրանց բեռն եմ դարձել: Լավ կլիներ Պանդուխտը, կամ մեկ ուրիշը, այդ բեռը կրկին հետ վերադարձնեին: Չէ՜, հույս մի փայփայիր, ջոկատը մեզանից ավելի կարևոր գործեր ունի, պետք է ինքներս փորձենք փախչել:»
Նա փորձեց թուլացնել կապանքները, բայց ապարդյուն: Կողքը նստած օրքերից մեկը հռհռաց և իրենց զզվելի լեզվով ինչ-որ բան կռկռաց հարևանին:
Նա կռացավ Փինի վրա և ցուցադրեց դեղնած ժանիքները:
— Հանգստացի՛ր, թե չէ այ սրա համը կտեսնես,— ասաց նա և սկսեց Փինի գլխավերևում տարուբերել սև բռնակով, երկար, ատամնավոր դաշույնը: — Լեզուդ կծիր ու հանգիստ պառկիր, թե չէ մեկ էլ տեսար պատահաբար միամիտ մոռացա հրամանի մասին: Անիծյա՛լ լինեն այդ իզենգարդցիները: ''Ուգլուկ ու բագրոնկ շա փուշդուգ Սարուման՝ գլոբ բուբհոշ սքա՛յ'':
Եվ շարունակեց անիծել՝ ատամները կրճտացնելով և թուքը շաղ տալով:
Վախեցած Փինը սսկվեց, չնայած ձեռքերն ու ոտքերը փայտացել էին, իսկ մեջքը ծակում էին սուր քարերը: Որպեսզի կարողանա զսպել իրեն, նա սկսեց ականջ դնել մոտակայքից եկող ձայներին: Շուրջը բազմաթիվ ձայներ էին լսվում և, և թեև օրքերի լեզուն միշտ էլ չարագուշակ է հնչում, բայց զգացվում էր, որ անընդհատ տաքացող վեճ է ընթանում: Ի զարմանս իրեն Փինը հայտնաբերեց, որ հասկանում է գրեթե ամեն ինչ: Օրքերի մեծամասնությունը համընհանուր լեզվով էր խոսում: Ըստ . ըստ երևույթին ջոկատում տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին և ստիպված էին համընդհանուր լեզվով խոսել, որ իրար հասկանային: Օրքերը կատաղած վիճում էին, թե որ ճանապարհով գնան, և ինչ անեն գերիներին:
— Ժամանակ էլ չկա սրանց ինչպես հարկն է սպանելու,— բողոքեց ինչ-որ մեկը,– հիմա զվարճանալու ժամանակը չէ:
— Դե, հա, ոչինչ չես կարող անել,— ասաց մյուսը,— բայց ի՞նչն է մեզ խանգարում արագ հաշվեհարդար տեսնել սրանց հետ: Մեկ-երկու՝ ու պատրաստ է: Մենք շտապում ենք, ինչի՞ համար քարշ տանք սրանց հետներս: Մութն արդեն ընկել է, իսկ մենք դեռ ոչինչ չենք որոշել:
— Հրամանը մնում է հրամա՛ն,— թավ ձայնով գոռաց երրորդը,— մոռացե՞լ եք ինչ է: «Բոլորին սպանել բացի կոլոտիկներից, դրանց արագ ու անվնաս հասցնել տեղտեղ»:» Ահա այդպե՛ս:
— Բայց ինչո՞ւ կենդանի վիճակում,— հարցրեցին միանգամից մի քանի ձայն,— սրանց հետ, ի՞նչ է, զվարճանալն ավելի՞ հետաքրքիր է:
— Դե, չէ՛, ուղղակի սրանցից մեկի մոտ ինչ-որ թանկարժեք իր կա, պատերազմում պետք է գալու: Էլֆակա՜ն է, ինչ է, ես էլ չգիտեմ: Եվ հետո նրանց պետք է հարցաքննեն:
— Միայն այդքա՞նը: Իսկ ի՞նչ կլինի, եթե ինքներս խուզարկենք սրանց, միգուցե այդ իրը մեզ է՞լ պետք գա:
— Ախ, ինչ հետաքրքի՜ր է,— լսվեց ինչ-որ մեկի նոր՝ մինչ այդ չլսված ձայնը, որը չնայած փափուկ էր, բայց ավելի չար , քան մյուսներինը: — Արժի ասածներդ հասցնել նրան՝ ում պետք է: Գերիներին տանջել չի կարելի, խուզարկել՝ առավել ևս: Ինձ այդպես են հրամայել:
— Ինձ էլ,— ասաց թավ ձայնը: — Հենց այդպես էլ հրամայված է. «Գերիներին ձեռք չտա՛լ, տեղ հասցնել անվնա՛ս:»
— Իսկ մենք այդպիսի հրաման չունե՛նք,— առաջին օրքը չէր ուզում հանձնվել: — Մենք լեռներից ենք իջել՝ սրանց սատկացնելու ու վրեժխնդիր լինելու համար, հասկացա՞ր: Սատկացրե՛ք սրանց տղաներ ու հայդա դեպի հյուսիս՝ հյուսիս, տուն:
— Ձենդ կտրի՛ր,— թավ ձայնը կտրեց նրա խոսքը: — Ես Ուգլու՛կն եմ, հասկացա՞ր, ե՛ս եմ այստեղ գլխավորը: Ու ես քեզ ասում եմ, որ մենք գնում ենք Իզենգարդ, հետն էլ ամենակարճ ճանապարհով:
— Բայց ես ինչ-որ մի կերպ անցել եմ չէ՞,— առարկեց զզվելի ձայնը: — Այստեղից հյուսիս՝ գետի արևելյան ափին, Թևավոր Նազգուլը մեզ է սպասում:
— Ախ, ահա՜ թե ինչ, ուրեմն դու վերցնում ես գերիներին ու ճողոպրում Լուգբուրզ՝ ստանալով ամբողջ փառքն ու պարգևները, իսկ մենք պետք է դեռ էս այս ձիաբույծների երկիրը կտրենք-անցնենք ու հետն էլ դատարկ ձեռքերո՞վ: Է՜լ ինչ կուզեիր: Չէ, էդ մեկը չանցավ, պետք է գնալ միասին: Այս հողերը շատ վտանգավոր են և ու լի կեղտոտ ապստամբներով ու ավազակներով:
— Ճիշտ է, մենք չպետք է իրարից բաժանվենք,— մռնչաց Ուգլուկը: — Ես ձեզանից ոչ մեկին չեմ վստահում, խոզի՛ ճտեր, դուք միայն ձեր գոմում եք քաջ: Մենք որ չլինեինք, հիմա վաղուց արդեն ճողոպրել էիք: Մենք Ուրուկ Ուրուք Հա՛յ ենք՝ ենք, իսկական կռվողներ: Այդ մե՛նք նետահարեցինք Մեծ ռազմիկին, մե՛նք բռնեցինք գերիներին: Մենք Սարուման իմաստունի ծառաներն ենք, Սպիտակ Ձեռքի, որը մեզ մարդկային մսով է կերակրում: Մենք Իզենգարդից ենք ուղարկված: Դուք մեզ հետ եք եկել էստեղայստեղ, մեզ հետ էլ հետ կդառնաք այն ճանապարհով, որը կընտրեմ ե՛ս: Ես Ուգլու՛կն եմ: Ես ասացի՛:
— Դու ավելին ասացիր, քան պետք էր, Ուգլու՛կ,— քմծիծաղեց զզվելի ձայնը: — Տես հա՜, Լուգբուրզում կարող են խոսքերդ ինչ-որ մեկին դուր չգալ. կորոշեն, որ էդ խելացի գլուխդ ավելորդ բեռ է ուսերիդ համար ու կթռցնեն: Կհարցնեն որտեղի՞ց են էդ այդ մտքերը գլխումդ, երևի Սարումանն է հա՞ լցրել: Էդ ու՞մ տեղն է իրեն դրել Սարումանը, դրան տեսե՛ք, գարշելի սպիտակ նշաններ է նկարում: Ես Գրիշնա՛կն եմ, և ինձ՝ Լուգբուրզից ուղարկված սուրհանդակին, ավելի շատ կհավատան: Իսկ ես նրանց կասեմ, որ Սարումանը հիմար է ու կեղտոտ դավաճան: Բայց Ամենատես Աչքը առանց ինձ էլ գիտի, թե ինչ կա Սարումանի մտքին և մշտապես հետևում է նրան: Եվ դու համարձակվում ես մեզ խո՞զ անվանել: Լսեցի՞ք տղաներ, սրանք մարդկային միս են կրծում: Ես գիտե՛մ թե ինչի մսով է սպիտակ ձեռքը սրանց կերակրում՝ կերակրում, օրքի մսով, հաստա՛տ:
Օրքերը ոռնացին, լսվեց մերկացրած դաշույնների զրնգոցը: Փինը զգուշորեն կողքի թեքվեց՝ տեսնելու թե ինչ է կատարվում: Հսկիչները լքել էին նրան ու միացել գզվրտվող ամբոխին: Չնայած մթնշաղ էր, բայց Փինը կարողացավ ամբոխից զանազանել բարձրահասակ սև օրքին, որը հավանաբար Ուգլուկն էր: Նրա դիմաց կանգնած էր Գրիշնակը՝ կարճ, ծուռ ոտքերով ու մինչև գետնին հասնող երկար ձեռքերով մի օրք: Նրանք շրջապատված էին ավելի կարճահասակ գոբլիններով: Մնում էր ենթադրել, որ դրանք հյուսիսցիներն էին: Նրանք գոռում էին ու թափահարում դաշույնները, բայց Ուգլուկի վրա հարձակվել չէին համարձակվում:
Ուգլուկը բղավեց ու նրա կողքին ակնթարթորեն բուսնեցին իր հասակի տաս-տասնհինգ օրքեր: Նա հանկարծակի, առանց զգուշացնելու, նետվեց առաջ ու սկսեց յաթաղանով հարվածներ տեղալ: Մի քանի օրքերի գլուխներ թռան, Գրիշնակը նահանջեց, շրջվեց և անհետացավ խավարում: Մնացածները երերացին ու ցրվեցին տարբեր կողմեր: Օրքերից մեկը , դիպչելով անգիտակից պառկած Մերիին , սայթաքեց և հայհոյելով գլորվեց գետնին, բայց դա փրկեց նրա կյանքը: Ուգլուկի կողմնակիցները անցան նրա կողքով և մեկ այլ չարագործի զրկեցին գլխից: Պարզվեց, չարագործը այն նույն դեղին ժանիքներով Փինին սպառնացող օրքն էր: Նրա անգլուխ մարմիննն ընկավ հոբիթի վրա: Ձեռքի մեջ դեռ սեղմված էր ատամնավոր դաշույնը:
— Թողն՛ել զենքերը,— մռնչաց Ուգլուկը,— հերիք է ինչքան զվարճացաք: Գնում ենք արևելք, իջնում ենք ներքև և ուղիղ դեպի բլուրները, այնտեղից էլ գետի երկայնքով մինչև անտառ: Պետք է վազենք գիշեր-ցերեկ, Հասկացա՞ք:
— Պետք է գործի անցնել, քանի դեռ այս աժդահակը հանդարտեցնում է իր ոհմակին,— մտածեց Փինը:
Հոբիթի մեջ հույս արթնացավ: Դաշույնի շեղբը , ճանկռելով նրա ուսը՝ ուսը, սահեց դեպի ձեռքը: Արյան կաթիլները գլորվեցին ափի վրայով: Փինը չէր տեսնում դաշույնը, բայց սակայն հիանալի զգում էր, թե ինչպես է պողպատյա սայրը սառեցնում ձեռքի ափը:
Օրքերը պատրաստվում էին շարժվել առաջ, բայց հյուսիսցիներից մի քանիսը դեռևս չէին ուզում հնազանդվել: իզենգարդցիները ստիպված մի քանիսին էլ տապալեցին, որից հետո մնացածները համակերպվեցին իրենց ճակատագրի հետ: Նորից աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց, և գերիներին մի պահ առանց հսկողության թողեցին: Փինի ոտքերը շատ ամուր էին կապկպված, բայց ձեռքերը, ցանկության դեպքում, կարող էր նույնիսկ շարժել: Օրքերը միայն նրա դաստակներն էին կապել , և ոչ թե մեջքին՝ մեջքին, այլ առջևում: Նա մի կողմ հրեց սպանված օրքին , և, շունչը պահած, պարանի հանգույցը սեղմելով դաշույնի շեղբին, սկսեց մարմնով վեր ու վար անել: Դաշույնի շեղբը բավականին սուր էր, իսկ մահացածի ձեռքը ձեռքն ամուր սեղմել էր բռնակը: Քիչ անց պարանը արդեն կտրված էր: Հոբիթը արագ պարանի մնացորդներից երկու նոր հանգույց սարքեց, սարքեց՝ միայն թե այս անգամ, ցանկության դեպքում, նա կարող էր ակնթարթորեն ազատվել դրանցից: Հանգույցներն անցկացնելով ձեռքերին Փինը պառկեց ու քարացավ, քարացավ՝ ասես տեղից չէր էլ շարժվել:
— Գերիներին ինձ մո՛տ,— հրամայեց Ուգլուկը,— և թողնե՛լ հիմարությունները: Եթե մենք նրանց անվնաս տեղ չհասցնենք չհասցնենք՝ ինչ-որ մեկը հրաժեշտ կտա կյանքին: Պա՞րզ է:
Օրքերից մեկը բարձրացնելով Փինին գցեց շալակը՝ գլուխը մտցնելով հոբիթի կապկպված ձեռքերի արանքը: Նույն կերպ վարվեցին Մերիի հետ: Փինի դեմքը սեղմվեց օրքի գարշելի, մազոտ վզին: Օրքն իր աքցանի պես ամուր թաթերով սեղմել էր հոբիթի ձեռքերը՝ ճիրանները խրելով խեղճ հոբիթի մաշկի մեջ: Փինը փակեց աչքերն ու նորից ընկավ մղձավանջների գիրկը:
Որոշ ժամանակ անց նրան նորից կրկին շպրտեցին քարքարոտ գետնին: Դեռ կեսգիշեր էր, բայց լուսինն արդեն անցնում էր լեռների հետևը: Օրքերը կանգնել էին քարափի եզրին և ու նայում էին ներքևում փռված անշարժ ու , անթափանց մշուշի ծովին: Ինչ-որ տեղից լսվում էր ջրի քչքչոցը:
— Հետախույզները վերադարձան,— հաղորդեց ինչ-որ մեկը:
— Ոչ մի կարևոր բան, միայն մի հեծյալ ծլկեց արևմուտք: Ճանապարհն ազա՛տ է:
— Հիմա դեռ ազատ է, իսկ հետո՞: Հիմարնե՛ր, խելքներդ չհասա՞վ նետահարել նետահարեիք նրան: Նա տագնապ կբարձրացնի , և այդ անիծյալ ձիաբույծները վաղն առավոտյան մեծ ջոկատով էստեղ այստեղ կլինեն: Ստիպված ենք կրկնապատիկ արագ վազել:
Փինի վրա մեծ ստվեր ընկավ: Ուգլուկն էր:
— Ապա Հապա մի նստի՛ր,— հրամայեց նա: — Իմ տղաները հոգնել են ձեզ քարշ տալուց, պետք է հանգստանան: Ճանապարհն իջնում է լեռան ստորոտը, սեփական ոտքերովդ էլ կվազես: Բայց տես հա՜, չփորձես փախչել կամ ճղճղալ, թե չէ հախիցդ կգանք: Մենք լավ հնարքներ գիտենք, գիտենք՝ դուրդ հաստատ չի գա, տերն էլ ոչինչ չի նկատի: Ուրուկ Ուրուք Հայ կռվողները լա՛վ գիտեն իրենց գործը:
Նա քանդեց Փինի կապանքները և մազերից բռնելով ոտքի կանգնեցրեց: Հոբիթը չկարողացավ ոտքի վրա մնալ և ընկավ: Ուգլուկը նորից , բռնելով մազերից , կրկին բարձրացրեց: Օրքերը հռհռացին: Ուգլուկը տափաշիշը մտցրեց Փինի ատամների արանքն ու ինչ-որ դառը հեղուկ լցրեց նրա բերանը: Հեղուկն այրեց Փինի կոկորդն ու տաք հոսանքի պես տարածվեց մարմնով մեկ: Ոտքերի ցավն անհետացավ: Հոբիթը կարողացավ կանգնած մնալ:
— Ու՞ր է մյուսը,— գոռաց Ուգլուկը:
Նա մոտեցավ Մերիին ու մի լավ աքացի տվեց: Հոբիտը Հոբիթը տնքաց: Ուգլուկը կոպտորեն թափ տալով նստեցրեց նրան, այնուհետև պատռեց գլխի վիրակապն ու փայտյա տուփի միջից ինչ-որ սև քսուկ վերցնելով՝ վերցնելով, շփեց նրա վերքին: Մերին ցավից ճչաց և սկսեց հուսահատ պայքարել:
Օրքերը ծափ զարկեցին ու հռհռացին:
— Դուրը չի գալիս դարմանը,— քրքջում էին նրանք: — Չի հասկանում հիմարը, որ դա միայն օգուտ է իրեն: Ա՛յ թե կզվարճանանք սրանց հետ հետ՝ հրամանը կատարելուց հետո:
Բայց Ուգլուկը զվարճանալու տրամադրություն չուներ, չուներ՝ շտապել էր պետք, ժամանակը քիչ էր, հարկավոր էր վազել: Նա բուժում էր Մերիին առանց ձևականությունների, օրքային մեթոդով՝ կոպիտ, բայց արդյունավետ: Այրող հեղուկից բռնի ուժով նրա բերանն էլ մի քանի կում լցրեցին, հետո արձակեցին ոտքերի կապանքները: Շուտով Մերին կանգնած էր Փինի կողքին՝ գունատ, մռայլ, բայց կենդանի ու առույգ: Ճակատին խորը կտրվածք էր, բայց ցավն արդեն անցել էր: հետագայում վերքը լավացավ, սակայն սպին ամբողջ կյանքում մնաց:
— Բարև Փի՛ն,— ասաց Մերին: — Փաստորեն դու է՞լ ես մասնակցում այս ուրախ զբոսանքին: Իսկ որտե՞ղ ենք գիշերելու: Ո՞ւր է նախաճաշը:
— Լռե՛լ,— գոռաց Ուգլուկը: — Լեզուդ քե՛զ քաշիր, քանի ատամներդ տեղում են: Տիրոջը զեկուցվելու է կատարածդ ամեն քայլը, որ իմանա ոնց վարվի հետդ: Գիշերելու տեղ էլ կտան, նախաճաշ էլ, մենակ տեսեք հետո էդ այդ նախաճաշից փորներդ չցավի:
Օրքերը սկսեցին իջնել նեղ կիրճով, որը տանում էր դեպի մշուշում թաղված հարթավայրը: Մերին ու Փինը քայլում էին ջոկատի հետմիասին, բայց իրարից բաժանված տասնյակ օրքերով: Վերջապես կիրճն ավարտվեց և հոբիթների բոբիկ ոտքերի տակ խշշացին խոտերը: Երկուսն էլ միանգամից հոգով արիացան:
— Առա՛ջ,— բղավեց Ուգլուկը: — Դեպի արևմուտք ու մի քիչ հյուսի՛ս: Առջևից կգնա Լուգդուշը, հե՛տ չմնալ:
— Ախր մենք չե՛նք կարող արևածագից հետո վազել:
— Կվազե՛ք, էն էլ ո՛նց կվազեք,— խոստացավ Ուգլուկը: — Եթե որևէ մեկն մեկը սկսեց սայթաքել, երդվում եմ սպիտակ ձեռքով, այլևս չի տեսնի իր սիրելի որջը: Եվ ու՞մ խելքին է փչել գլխիս կապել այս լեռնային ճիճուներին: Կռվողների՛ս նայեք: Ապա վազքո՛վ, վազքո՛վ տխմարներվազքով, տխմարնե՛ր, շուտով լույսը կբացվի՛:
Եվ օրքերի ոհմակը սլացավ առաջ՝ առաջ երկար, օրքերին հատուկ ցատկերով: Ոչ մի կարգապահություն չէր նկատվում: Վազում էին իրար հրմշտելով ու չարությամբ հայհոյելով, բայց որքան էլ տարօրինակ թվա՝ վազում էին շատ արագ: Հոբիթներից յուրաքանչյուրին երեք հսկիչ էր նշանակված: Փինը քարշ էր էր գալիս ջոկատի վերջից: Նա նախորդ առավոտից ոչինչ չէր կերել և մտածում էր՝ դեռ երկա՞ր կդիմանա արյոք: Հսկիչներից մեկի ձեռքին մտրակ կար, բայց դրա կարիքը դեռ չէր զգացվում: Օրքային զզվելի խմիչքը այրվում էր նրա ներսում՝ թարմությամբ լցնելով ամբողջ մարմինը: Հոբիթի աչքերի առջև անընդհատ հայտնվում էր Պանդուխտի դեմքը: Նա տեսնում էր, թե ինչպես է հետքագետը կռացած ուշադիր զննում իրենց հետքերը և վազում, վազում ու վազում... Բայց ո՞վ կարող է գտնել երկու հոբիթի փոքրիկ հետքերը հարյուրից ավելի օրքերի ծանր սապոգներով տրորված արահետում:
Քարափից մոտավորապես մեկ մղոն հեռու Ճանապարհը սկսեց իջնել վար: Հողը փափկեց ու խոնավացավ: Ներքևում փռված էր մշուշը՝ աղոտ լուսավորված լուսնի վերջին շողերով: Առջևից վազող օրքերի սև ուրվագծերը կամաց-կամաց լուծվեցին մշուշում:
— Հե՛յ, այդտեղ առջևում մի քիչ կամա՛ց,— հետևից մռնչաց Ուգլուկը:
Հանկարծակի Փինի գլխում մի միտք փայլատակեց, և նա առանց ժամանակ կորցնելու գործի անցավ: Նա նետվեց դեպի աջ և, շրջանցելով ձեռքերը տարածած հսկիչին, սուզվեց մշուշի մեջ, բայց սայթաքելով , փռվեց խոտերի վրա:
— Կանգնի՛ր,— ոռնաց Ուգլուկը:
Աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց: Փինը ոտքի ցատկեց ու ամբողջ ուժով սլացավ առաջ, բայց օրքերն ավելի արագաշարժ էին: Նրանք առաջ նետվելով շրջանցեցին Փինին և , մշուշի միջից բուսնելով՝ բուսնելով, փակեցին հոբիթի փախուստի ճանապարհը:
«Փախչել չի հաջողվի,— մտածեց Փինը,— բայց խոնավ հողին հետքերս հաստատ կմնան:» Նա կապկպված ձեռքերը բարձրացնելով պարանոցից պոկեց թիկնոցի ամրակալն ու գցեց գետնին հենց այն պահին, երբ օրքերի սուր ճանկերը խրվեցին մարմնի մեջ:
«Երևի մինչև կյանքի աշխարհի վերջը այստեղ ընկած էլ կմնա,— մտածեց նա: — Եվ ինչու՞ ես դա արեցի: Եթե մերոնք ողջ են, ապա հաստատ Ֆրոդոյի հետևից են գնացել:»
Մտրակը սուլելով փաթաթվեց նրա ոտքերին: Փինը հազիվ զսպեց գոռոցը:
— Հերի՛ք է,— գոռաց վրա հասած Ուգլուկը: — Նա դեռ երկար ճանապարհ պիտի վազի: Մտրակդ . մտրակդ օգտագործիր միայն ծայրահեղ դեպքում:
Նա շրջվեց դեպի հոբիթը.
— Իսկ դու չերևակայես, թե դրանով պրծար: Ես ոչինչ չեմ մոռանում ու հատուցման ժամը դեռ կգա: Առա՛ջ ընկիր:
Փինն ու Մերին չէին հիշում, թե ինչպես էին վազել հետագա ճանապարհը: Սարսափելի մղձավանջները փոխարինվում էին մռայլ իրականությամբ և խառնվում միմյանց տանջանքների երկար թունելում, իսկ ետևում հետևում մնացած հույսի նշույլը գնալով ավելի էր աղոտանում: Նրանք վազում էին ու վազում, վազում՝ աշխատելով ետ հետ չմնալ օրքերից, իսկ ետ հետ մնալու դեպքում մտրակը չարագուշակ սուլոցով այրում էր նրանց ոտքերը: Իսկ եթե սայթաքում էին կամ կանգ առնում, օրքերը բռնում էին նրանց ձեռքերից ու քարշ տալիս խոտի վրայով:
Օրքային խմիչքի ազդեցությունը կամաց-կամաց չքացավ: Փինի սիրտը նորից սկսեց խառնել և մարմնով սարսուռ անցավ: Նա սայթաքեց ու փռվեց խոտերի վրա: Նույն ակնթարթին անգութ ու սուր ճիրանները խրվեցին նրա ուսերի մեջ: Նրան բարձրացրեցին և պարկի պես գցեցին ուսերին: Շուրջն անթափանց մթություն էր, բայց նա չէր կարողանում հասկանալ՝ գիշեր է, թե՞ իր աչքերն են խավարել:
Հեռվից ինչ-որ աղմուկ լսվեց: Առանձին ձայներից Փինը հասկացավ, որ օրքերը հանգիստ են պահանջում: Լսվում էր Ուգլուկի խռպոտ ոռնոցը: Փինը փլվեց խոտերին ու այնքան ժամանակ անշարժ պառկած մնաց, մինչև ընկավ սև մղձավանջների գիրկը: Բայց հանգիստը երկար չտևեց, և շուտով օրքի պողպատյա թաթերը ճանկեցին նրան ու գցեցին ուսերին: Կրկին սկսվեց անվերջանալի ճոճքը: Վերջապես խավարը սկսեց նահանջել , և Փինը ուշքի գալով հասկացավ, որ արդեն լուսաբաց է: Հնչեց կանգ առնելու հրամանը, և հոբիթին կոպտորեն նետեցին խոտերի վրա: Նա պառկած պայքարում էր հուսահատության դեմ, իսկ աչքերի առաջ առջև ամեն ինչ լողում էր: Մարմնով մեկ տարածվող ջեմությունից հոբիթը հասկացավ, որ նորից այրող ըմպելիք խմեցրին: Օրքերից մեկը մի կտոր հաց ու միս շպրտեց նրա դիմաց: Հոբիթն ագահորեն կուլ տվեց բորբոսբած հացը, բայց մսին ձեռք չտվեց: Սովից . սովից մեռնում էր, սակայն դեռ այն վիճակում չէր, որ օրքի ձեռքից միս ընդունի: Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ում միսը կարող էր դա լինել:
Վերջացնելով ծամելը Փինը նստեց ու նայեց շուրջը: Քիչ այն կողմ պառկած էր Մերին: Օրքերը ճամբար էին խփել արագընթաց գետակի ափին: Առջևում երևացող լեռներից ամենաբարձրի գագաթը վարդագունվել էր արեգակի առաջին ճառագայթներից:
Օրքերը տաքացած վիճում էին: Զգացվում էին՝ զգացվում էր, որ շուտով նոր կռիվ է սկսվելու իզենգարդցիների և հյուսիսցիների միջև: Նրանցից ոմանք ձեռքով ցույց էին տալիս դեպի հետ՝ հետ, հարավ, մյուսները՝ արևելք:
— Լա՛վ, բավակա՛ն է,— գոռաց Ուգլուկը,— եթե այդպես է՝ նրանք մնում են ինձ հետ: Արդեն ասված է, որ նրանց սպանել չի կարելի: Եթե ուզում եք այսքան հեռու գնալուց հետո լքել ավարը՝ լքե՛ք: Ես ի՛նքս նրանց կհսկեմ: Մենք առանց ձեզ էլ գործը կավարտենք: Վախենու՞մ եք սպիտակամաշկներից ուրեմն ծլկե՛ք: Ահա՛, այնտե՛ղ է անտառը,— ասաց նա նա՝ մատը տնկելով դեպի առաջ,— նշան բռնեք ուղիղ այնտեղ, մեկ էլ տեսար՝ տեսար հասաք: Եվ արա՛գ, քանի դեռ բարի եմ: Թե՞ ինչ-որ մեկն ուզում էլ է ուզում գլխից ազատվել: Միանգամից կառույգանա՛ք:
Նորից փնթփնթոց, նորից հրմշտոց: Վերջապես հարյուրից ավելի օրքեր բաժանվեցին և ափի երկայնքով ամբողջ ուժով սլացան լեռների ուղղությամբ: Հոբիթները մնացին Իզենգարդցիների հետ: Դա յոթանասունից ավելի օրքերից բաղկացած մռայլ ու վայրի ոհմակ էր: հսկայական արարածներ էին՝ ծուռաչք, թուխ մաշկով, մեծ աղեղներով և կարճ, լայնաշեղբ թրերով: Մի քանի բարձրահասակ ու համարձակ հյուսիսցիներ էլ որոշեցին մնալ Ուգլուկի հետ:
Բայց նույնիսկ նրա ցեղակից օրքերը սկսեցին երկմտել և անհանգիստ հայացքներ նետել դեպի հարավ:
— Գիտեմ, գիտեմ,— մռնչաց Ուգլուկը,— անիծյա՛լ ձիապաններն առել են մեր հոտը: Եվ այդ ամենը քո պատճառով Սնա՛գա: Քո և մյուս հետախույզների ականջները կտրե՛լ է պետք: Ոչի՛նչ, մենք Ուրուկներ Ուրուքներ ենք, մարտական օրքեր: Մենք դեռ կվայելե՛նք դրանց ձիերի միսը: Հնարավոր է նաև այլ՝ ավելի համեղ միս կուտե՛նք:
Փինը վերջապես հասկացավ, թե ինչու էին օրքերից մի քանիսը մատնացույց անում դեպի արևելք: Հեռվից խռպոտ ոռնոցներ էին լսվում: . Գրիշնակն էր մոտենում՝ իր հետ բերելով մոտավորապես երեք տասնյակ իր նման ծուռոտն ու երկարաթաթ օրքերի: Նրանց վահանների վրա փայլում էր Բոսոր Աչքի զինանշանը:
Ուգլուկը քայլեց նրանց ընդառաջ:
— Հը՞, էդ այդ ինչի՞ վերադարձաք,— խռխռաց նա,— չլինի՞ մտափոխվել եք:
— Վերադարձա տեսնեմ ինչպես ես հրամանը կատարում,— իրեն չկորցրեց Գրիշնակը: — Գերիները ո՞ղջ են:
— Ա՛յ Ահա՛ թե ինչ,— փնչացրեց Ուգլուկը: — Դե ուրեմն իզուր ժամանակ եք կորցրել: Այստեղ ես եմ գլխավորը և համոզված եղիր, որ գերիներին ձեռք տվող չի լինի, հրամանն էլ կկատարենք: Գուցե էլի՞ ինչ-որ բան ես մոռացել: Հիշում եմ շտապում էիր, շնչակտուր չքացար:
— Մի տխմարի ենք այստեղ էստեղ մոռացել,— խայթեց Գրիշնակը,— բայց նրա հետ մի քանի ամրակազմ տղաներ են մնացել: Ափսո՛ս են, գնում են ուղիղ մահվանն ընդառաջ: Ես արդեն վաղուց հասկացել եմ, թե ինչով է վերջանալու այս ամենը և եկել եմ նրանց օգնության:
— Պահո՜,— հռհռաց Ուգլուկը,— ապրե՛ս: Միայն թե դու ամեն ինչ խառնել ես իրար: Եթե փորոտիքդ թանկ է քեզ համար ու վախենում ես կռվել, պետք է երկու ոտք էլ փոխ առած Լուգբուրզ ծլկեյիրծլկեիր: Քո նմանների իսկական տեղն այնտեղ է: Սպիտակամաշկները շուտով կշրջապատեն մեզ: Իսկ ո՞ւր է քո թանկարժեք Նազգուլը: Թե՞ նորից են նրա տակի ձիուն սպանել: Չէ՞: Բա ինչու՞ չես հետդ բերել: Հիմա նա քեզ շա՜տ պետք կգար, եթե իհարկե Նազգուլների մասին զրույցներն ամբողջությամբ կեղտոտ հորինվածք չեն:
— Նազգուլ, Նազգուլ,— ցնցվելով կրկնեց Գրիշնակն ու այնպես արագ լպստեց շրթունքները, ասես այդ բառն այրեց նրա բերանը: — Դու խոսում ես մի բանի մասին Ուգլու՛կ, որը նույնիսկ քո կեղտոտ երազներում չես տեսել: Նազգու՛լ: Այդ նրա՞նք են կեղտոտ սուտ: Դու դեռ շա՜տ-շա՜տ կզղջաս ասածներիդ համար, բայց ուշ կլինի: Տխմա՛ր: — Եվ նա զայրացած փնչացրեց: — Դու պետք է իմանայիր, որ նրանք Ամենատես Աչքի բիբե՛րն են: Թևավոր նազգուլները դեռ ցու՛յց կտան ինչի են ընդունակ: Բայց նրանց ժամանակը դեռ չի եկել: Տիրակալը դեռ չի ուզում, որ նրանք երևան մեծ գետի այս ափին: Ո՛չ հիմա: Նրանց խնայում են գալիք պատերազմի և այլ նպատակների համար:
— Դու ինչ-որ չափից ավելին գիտես քան պետք է,— հեգնեց Ուգլուկը: — Մտածում ես գլուխդ կշոյե՞ն դրա համար: Լուգբուրզում կարող են հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան բան գիտես, և ինչիդ էր պետք հետաքրքրվելն ու իմանալը: Ու մի՛շտ այդպես է: ոմանք պարապ-սարապ ման են գալիս ու քիթները խոթում իրենց չվերաբերվող գործերի մեջ, իսկ մյուսները սև գործն են անում նրանց փոխարեն... Մի խոսքով, հերի՛ք լեզվիդ զոռ տաս: Փասափուսադ հավաքիր, վերցրու տխմարներիդ ու ծլկիր անտառ, այ՜ այն խոզերի ետևից: Շարժվի՛ր տեղիցդ: Միևնույնն է գետին այլևս կենդանի վիճակում չեք հասնի: Վազքով մա՛րշ: Մենք կրնկակոխ կգանք ենք ձեր հետևից:
Իզենգաևդցիները նորից ճանկեցին Մերիին ու Փինին և գցեցին ուսներին: Ջոկատը սլացավ առաջ: Ժամը ժամի հետևեց վազում էին նրանք առանց ընդմիջման, կանգ առնելով միայն, որ փոխեն հոբիթների «ձիերին»: Կամ ուրուկ ուրուք Հայերն իսկապես արագավազ էին, կամ էլ Գրիշնակը դիտմամբ չէր շտապում, բայց իզենգարդցիները կամաց-կամաց առաջ անցան մորդորցիներից: Շուտով հեռվում հյուսիսցիներն էլ երևացին: Անտառն սկսեց մոտենալ:
Փինի ամբողջ մարմինը ծածկված էր կապտուկներով ու քերծվածքներով, գլուխը ցավում էր: Դեմքն անընհատ շփվում էր օրքի կեղտոտ վզին ու մազմզոտ ականջին, աչքերի առաջ փայլում էին տաղտկալիորեն միանման կորացած ուսերը, իսկ ամուր ու հաստ ոտքերը շարժվում էին առաջ ու ետ, առաջ ու ետ, պատրաստված ասես լարերով խաչկապած եղջյուրից, և հանգիստ, առանց հոգնելու, չափում անվերաջանալի մղձավանջի անվերջանալի վարկյանները...
— Հերիք է նայենք,— որոշեց Մերին: — Ուգլուկն է իր չարագործներով: Ես ցանկություն չունեմ կրկին հանդիպել նրան:
Հոբիթները շրջվեցին և սլացան մութ ու ստվերոտ անտառի խորքը: Նրանք այդպես էլ չտեսան, թե ինչպես ավարտվեց կռիվը, ինչպես Ուգլուկին ու նրա ոհմակին շրջապատեցին անտառի եզրին, ինչպես Էոմերը՝ ռոհանի երրորդ հրամանատարը, սուրը ձեռքին իջավ ձիուց և մենամարտելով Ուգլուկի հետ՝ խողխողեց նրան: Իսկ տափաստանում սրատես հեծյալները հետապնդելով վերջին փախստականներին ոչնչացրեցին: Հետո նրանք թաղեցին իրենց զոհված ընկերներին և շիրիմի վրա նրանց քաջության մասին երգ երգեցին: Իսկ վերջում, թշնամիների դիակները հավաքելով իրար վրա, հսկայական խարույկ վառեցին և նրանց մոխիրը քամուն տվեցին: Ահա այդպես էլ վերջացավ Ուրուկ Ուրուք Հայ օրքերի արշավանքը: Ոչ Մորդորում, ոչ էլ Իզենգարդում այդպես էլ երբևէ չիմացան, թե ինչ կատարվեց օրքերի հետ: Բայց, միևնույնն է, խարույկի ծուխը բարձրանալով երկինք, շատերի ուշադիր աչքերից չվրիպեց:
=== Գլուխ չորորդ. Ծառմորուսը ===