Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը. հետքը գտնելը գնալով բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից հարավ: Գագաթների արևմտյան, անմատչելի, լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի, իսկ արևելյան լանջերը ավելի հարթ էին՝ ակոսված ձորերով և նեղ ճեղքերով: Երեք հետապնդողներն ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով: Ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից՝ վար, դեպի գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին ճանապարհորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր, բայց երկնքում դեռ աղոտ փայլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, քանզի խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում. օրքերի հետքերը, իջնելով թեք լանջից, անհետանում էին:
— Ի՞նչ ես կարծում, որ կողմ են դարձել,— հարցրեց Լեգոլասը,— հյուսի՞ս, որ արագ հասնեն Ֆենգորն և անտառի միջով կարճ ճանապարհով վազեն Իզենգարդ, թե՞ հարավ՝ դեպի Էնտուոշի անցումըգետանցումը:
— Ուր էլ վազեն, դեպի գետը հաստատ չեն գնա,— արձագանքեց Արագորնը: — Կարծում եմ մեր թշնամիները չեն համարձակվի երկար զբոսնել Ռոհանի տափաստաններում և կաշխատեն ամենակարճ ճանապարհով թողնել դրանք հետևում, եթե իհարկե Սարումանի իշխանությունը Ռոհանի վրա դեռ չի տարածվել: Գնում ենք հյուսիս:
— Եվս մեկ հանելուկ,— մթագնեց Ջիմլին: — Արի ու հասկացիր, թե այստեղ ի՞նչ է կատարվել: Մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասի մինչև լուսաբաց:
— Ինչ էլ որ եղած լինի , մեզ համար սա հույսի նշան է,— ասաց Լեգոլասը: — Օրքերի թշնամիները ամենայն հավանականությամբ Ով սպանում է օրքերին, նա հաստատ մեր դաշնակիցներն ենդաշնակիցն է: Այս լեռներում բնակիչնե՞ր կան:
— Ոչ, չկան,— պատասխանեց Արագորնը: — Ռոհիրիմները այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ-որ մեկը չի որոշել այստեղ որս անել... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ո՛չ, կարծում եմ որսորդներն այստեղ կապ չունեն: