=== Գլուխ չորորդ. Ծառմորուսը ===
Այդ ընթացքում հոբիթները արագորեն, ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին նրա մթին թավուտներում, թավուտներում՝ բարձրանալով Էնտուոշի հոսանքն ի վեր դեպի արևմուտք՝ արևմտյան լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնաց հետևում, և հոբիթները դանդաղեցրին ընթացքը: Ինչ-որ տարօրինակ զգացում համակեց նրանց, շնչելը դժվարացավ, օդը չէր հերիքում:
Վերջապես Մերին կանգ առավ:
— Էսպես, մենք հեռու չենք գնա,— ասաց նա շնչահեղձ լինելով: — Գոնե մի քիչ թարմ օդ լիներ:
— Կամ, ծայրահեղ դեպքում, մի կում ջուր,— ասաց Փինը,— կոկորդս չորացել է:
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը, և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց, և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չլմփացնելով ջրին հանգստացնում էին ոտքների ցավը՝ նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած, շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:
— Հը, դեռ չե՞ս հասցրել մոլորվել,— հետաքրքրվեց Փինը՝ հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին: — Եթե ինչ, մենք կարող ենք պարզապես գնալ Էնտուոշի երկայնքով: Էնտուոշ էր կարծես թե, չէ՞: Հետո, որ մոլորվենք, ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով հետ կվերադառնանք:
— Եթե ոտքներս ճանապարհին չդավաճանեն,— ասաց Մերին,— և եթե շնչահեղձ չլինենք:
— Հա, այստեղ ահավոր հեղձուկ է ու մութ,— ընդունեց Փինը: — Տուկբորոյի մոտակայքում՝ Սմիալում, գտնվող Տուկերի մեծ բույնն է հիշեցնում, նրանց հին սրահը: Այդ սրահում արդեն քանի սերունդ է, ոչ կահույքն են վերադասավորել, ոչ էլ ընդանրապես ինչ-որ բան են փոխել: Հին ժամանակներում այդտեղ ապրում էր ծեր Տուկը: Նա այնքան երկար ապրեց, որ սրահն էլ հասցրեց նրա հետ ծերանալ: Հարյուրավոր տարիներ են անցել՝ ինչ նա մեռել է, բայց մահից հետո այնտեղ էնտեղ ոչ մի բանի ձեռք չեն տվել: Իսկ ծերուկ Գերոնթիուսը, ինքդ էլ գիտես, իմ նախապապն էր: Հինավուրց պատմություն է... Բայց այս անտառի համար, ինձ թվում է, մեր տարիները՝ տարիները ոչինչ են: Ինչ-որ չափից շատ է այն հինավուրց: Ապա Հապա մի նայի՛ր այս էս մորուքներին ու բեղերին, բա տերևնե՜րը: Ոնց որ չորացած ցնցոտիներ լինեն: Եվ ասես երբեք էլ չեն թափվել: Թափթփված, անհյուրընկալ... Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի այս անտառում գարունը, եթե , իհարկե այստեղ , էստեղ գարուն ընդհանրապես լինում է:
— Համենայն դեպս այստեղ էստեղ գոնե արև է թափանցում,— վստահ ասաց Մերին,— ոչ թե Սև Անտառի պես: Հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, այնտեղ էնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ այստեղ էստեղ ուղղակի մութ է ու ինչ-որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե այստեղ էստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է այստեղ էստեղ երկար մնալ ու ապրել:
— Հոբիթներն էլ չեն ապրի,— համաձայնեց Փինը: — Ցանկություն չունեմ զբոսնել այս անտառում: Ի՞նչ ենք մենք այստեղ էստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես՝ մեկ է, ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր խնայողությունների վիճակը:
— Ի՜նչ խնայողություններ,— պատասխանեց Մերին,— ոչ մի խնայողություն էլ չունեք, բացի մի քանի Լեմբասից: Ամեն ինչ մնաց այնտեղէնտեղ, նավակներում:
Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական հացերը գալեթները կարող էին բավականացնել երևի մի չորս հինգ օր, այն էլ մի կերպ, գոտիները պիդ ձգած վիճակում:
— Ծածկոցներ էլ չունենք որ ծածկվենք,— ասաց Մերին: — Որ կողմ էլ շարժվենք, գիշերն ատամներս չխկչխկացնելու ենք:
— Դե լավ, ճանապարհին մի բան կմտածենք,— ձեռքը թափ տվեց Փինը: — Գնանք, առավոտն արդեն երևի վերջանում է:
Այդ պահին նրանք անտառի խորքում լույս նկատեցին, նկատեցին՝ երևի արևի ճառագայթներին հաջողվել էր հաղթահարել ծառերի խիտ սաղարթները:
— Նայի՛ր,— ուրախացավ Մերին,— մինչ մենք այստեղ էստեղ նստած էինք՝ արևը, երևի, թաքնվել էր ամպերի ետևումհետևում, և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տեսնե՛նք:
Բայց լույսն այնքան էլ մոտ չէր, ինչքան որքան թվում էր, և հոբիթները բավականաչափ բավական երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը գնալով շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց մի քարե ժայռ երևաց, որը կամ կա՛մ կտրվածք էր լանջի վրա, կամ էլ կա՛մ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում, և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով: Բայց , բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, որ թվում էր, թե տաքանալ են ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին և ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ, վառ-կանաչ մամուռով, որն ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր, թե գարունն է այստեղ եղել և , հեռանալով , թողել իր հիասքանչ փայլը...
Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, և թվում էր, թե ինչ-որ մեկի ձեռքի գործն է, բայց, ամենայն հավանականությամբ, դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր, զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ: