— Ցավու՛մ է, ցավու՛մ է,— սուլում էր Գոլլումը: — Այն սառեցնու՛մ է, այն կծու՛մ է: Անիծյալ էլֆերն են հյուսել այն: Չա՛ր, դաժա՛ն հոբիթսներ: Ահա՛ թե ինչու էինք մենք ուզում փախչել, իմ սքանչելի, ահա՛ թե ինչու: Մենք կռահում էինք, որ նրանք մեզ կտանջեն: Նրանք էլֆերի հե՛տ են շփվում, սարսափազդու և սրատես էլֆերի՛: Հանե՛ք այն, հանե՛ք, ցավու՛մ է:
— Ոչ, չեմ հանի,— ասաց Ֆրոդոն: — Եթե միայն... — Նա մի վարկյան վայրկյան մտածեց,— եթե միայն դու այնպիսի խոստում տաս, որ ես հավատամ:
— Երդվում ենք, երդվում ենք, որ լսող կլինենք, այո, այո-սսս,— տնքում էր Գոլլումը, շարունակելով ոտքը բռնած գալարվել: — Ցավո՛ւմ է, հանե՛ք այն: