— Քե՛զ էլ ողջույն, Ռոհիրիմների՛ թագավոր,— պատասխանեց Էոմերը խոնարհվելով: — Ինչպես տեսնում ես, գիշերը վերջացավ և եկավ նոր օրը, թեև այն իր հետ բավականին տարօրինակ բաներ բերեց...
Նա կրկին շրջվեց և զարմացած հայացքով նայեց անտառին, ապա ապա՝ Գենդալֆին:
— Դու կրկին անսպասելի հայտնվեցիր օրհասական ժամին, երբ քեզ այլևս ոչ մեկ չէր սպասում,— գոչեց նա:
— Իզենգա՞րդ,— միաձայն բղավեցին բոլորը:
— ԱյոԱյո՛, Իզենգարդ,— կրկնեց Գենդալֆը: — Ես գնում եմ այնտեղ, և ցանկացողները կարող են գալ ինձ հետ: Այնտեղ մենք բավականին հետաքրքիր բաների ականատես կլինենք:
— Եթե նույնիսկ Մարկի բոլոր ռազմիկները հավաքվեն, ինչ-որ հմայքով բուժվեն նրանց վերքերը և անցնի հոգնածությունը, մենք չափազանց քիչ ենք Սարումանի ամրոցը գրավելու համար,— խոժոռվեց Թեոդենը:
— Եվ այնուամենայնիվ, ես գնում եմ Իզենգարդ,— անվրդով կրկնեց Գենդալֆը: — Ճիշտ է, կարճ ժամանակով՝ արևելքում թանձրանում է խավարը: Սպասիր ինձ Էդորասում, թագավո՛ր, լուսինը դեռ չբոլորած ես այնտեղ կլինեմ:
— Ոչ,— պատասխանեց Թեոդենը: — Լուսաբացից առաջ՝ սև ժամին, ես թերագնահատեցի քեզ և կասկածեցի քեզ վրա, բայց հիմա մենք էլ չենք բաժանվի: Ես կգամ քեզ հետ, եթե դա է քո խորհուրդը:
— Ես պետք է խոսեմ Սարումանի հետ և, ինչքան հնարավոր է, շտապ,— բացատրեց Գենգալֆը: — Սարումանը քեզ շատ չարիք է պատճառել, թագավո՛ր, և ես ուզում եմ, որ դու ներկա լինես այդ զրույցին: Բայց եթե գնում ենք, ապա ինչքան արագ ճանապարհ ընկնենք, այնքան լավ:
— Այդ դեպքում բոլորը, ովքեր գալու են մեզ հետ, թող հիմա հանգստանան,— համաձայնեց Գենդալֆը: — Մթնշաղին ճանապարհ կընկնենք: Ճիշտն ասած, ավելի լավ, թող մեր արշավը ինչքան հնարավոր է գաղտնի մնա: Բայց շատ մարդ չվերցնես հետդ, Թեոդեն, մենք գնում են ոչ թե կռվելու, այլ բանակցելու:
Թագավորը մի քանի հեծյալ ընտրեց, որոնք ճակատամարտում անվնաս էին մնացել, կարգադրեց նրանց ընտրել ամենաարագավազ ձիերին և շտապել Ռոհանի բոլոր ծայրերն ու հաղորդել բոլորին հաղթանակի լուրը: Բոլորին՝ և՛ ծերերին , և՛ երիտասարդներին, կարգադրված էր շտապել Էդորաս. լիալուսնից երկու օր հետո բոլոր ռոհանցիները, ովքեր ընդունակ էին զենք կրելու, պետք է ներկայանային զորահավաքին: Թագավորն իր հետ Իզենգարդ գնալու համար ընտրեց Էոմերին և իր թիկնապահներից քսան հոգու: Գենդալֆի հետ գնալու ցանկություն հայտնեցին նաև Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին: Չնայած վնասվածքին՝ թզուկը չցանկացավ մնալ:
— հարվածն Հարվածն այնքան էլ ուժեղ չէր,— ասաց նա: — Սաղավարտը պաշտպանեց ինձ: Ո՛չ, դատարկ քերծվածքի պատճառով ես այստեղ չեմ մնա:
— Քանի դեռ հանգստանում ենք, ես կզբաղվեմ քո վերքով,— ասաց Արագորնը:
Լեռնեցիները չէին հավատում իրենց ականջներին. Սարումանը հավաստիացրել էր նրանց, որ ռոհանցիները դաժան են և իրենց գերիներին ողջ-ողջ այրում են:
Հորնբուրգի դիմացի դաշտում երկու դամբանաբլուր վեր բարձրացան, որոնցից մեկի տակ իրենց հանգիստը գտան զոհված Վեսթֆոլդցիների մարմինները, իսկ մյուսի տակ՝ Էդորասցիների: Համային՝ թագավորի գլխավոր թիկնապահին, որը զոհվել էր պաշտպանելով դարպասը, թաղեցին առանձին, առանձին՝ պարսպի տակ:
Օրքերի դիակները հավաքեցին և անտառի եզրին կիտեցին իրար վրա: Հսկայական բլուր բարձրացավ և ռոհանցիները անհանգստացան. այդքան մեծ քանակության դիակները ոչ ո՛չ հնարավոր էր հողին հանձնել, ոչ էլ ո՛չ վառել: Խարույկ վառելու համար բավականաչափ փայտ չկար, իսկ խորհրդավոր անտառին, եթե նույնիսկ Գենդալֆը զգուշացրած էլ չլիներ, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ:
— Թողեք այնպես, ինչպես կա,— ասաց Գենդալֆը: — Առավոտյան, իմ կարծիքով, ամեն ինչ կհարթվի:
— Սխալվում ես, ոչ բոլորին համատարած,— առարկեց Լեգոլասը: — Նրանք ատում են միայն օրքերին: Բան այն է, որ ծառերն այս կողմերից չեն: Իմ կարծիքով նրանք Ֆենգորնի խորքերից են եկել և էլֆերի ու մարդկանց մասին շատ քիչ բան գիտեն: Այո, Ջիմլի, ահա թե որտեղից են նրանք. ինձ այդպես է թվում:
— Դե հա, Ֆենգորնը Միջերկրի բոլոր անտառներից ամենավտանգավորն է,— փնթփնթաց Ջիմլին: — Ճիշտ է, նրանք մեզ շատ են օգնել, և ես, կարծես թե, պետք է երախտապարտ լինեմ նրանց, բայց սիրել նրանց... Չէ, ազատեք: Հիացիր նրանցով ինչքան ուզում ես, բայց ես այս կողմերում շատ ավելի մեծ հրաշալիքի եմ հանդիպել: Բոլոր ժամանակների ծառերն ու անտառները կտայի դրանց համար: Մինչև հիմա հիացմունքս չի անցնում: Մարդիկ տարօրինակ արարածներ են, Լեգոլա՛ս: Ամբողջ հյուսիսում նման հրաշալիք գոյություն չունի, և դրանք պատկանւմ են մարդկանց: Իսկ ի՞նչպես են նրանք անվանում դրանց. «Քարանձավնե՜ր»: Քարանձավներ, որոնք պատերազմի օրերին որպես ապաստարան են ծառայում, իսկ խաղաղ օրերին հացահատիկի շտեմարան: Թանկագին Լեգոլաս, արդյոք գիտե՞ս, թե ինչ լայնարձակ, հիասքանչ սրահներ են թաքնված Հելմյան Իջվածքը շրջապատող լեռների ընդերքում: Եթե թզուկները դրանց մասին իմանային՝ անվերջանալի շարքերով կհոսեին այստեղ՝ տեսնելու այդ քարանձավները. այոայո՛, այոայո՛, և մուտքի համար կվճարեին մաքուր ոսկով:
— Իսկ ես ոսկի չեմ խնայի դուրս գալու համար, եթե պատահաբար այնտեղ ընկնեմ,— հայտարարեց Լեգոլասը:
Վերջապես անտառը մնաց հետևում, և պարզվեց, որ նրանք գտնվում են կիրճի սկզբնամասում, որտեղ ճանապարհը միանում էր գլխավոր ուղուն: Ուղին տանում էր արևելք՝ Էդորաս, և արևմուտք՝ դեպի Իզենի գետանցում: Անտառի եզրին Լեգոլասը կանգնեցրեց ձիուն, շրջվեց, վերջին անգամ ափսոսանքով նայեց անտառին և հանկարծակի բարձր ճչաց.
— Տեսե՛ք, այնտեղ աչքե՛ր կան: Ինչ-որ մեկը ճյուղերի միջից մե՛զ մեզ է նայում: Կյանքումս այդպիսի աչքեր չե՛մ տեսել:
Մյուսները, նրա գոռոցից անհանգստացած, կանգ առան և նույնպես շրջվեցին: Լեգոլասն արդեն ուզում էր հետ սլանալ, բայց Ջիմլին թույլ չտվեց:
— Կանգնի՛ր,– ճչաց նա,— եթե դու խելագարվել ես, դա քո գործն է, բայց սկզբում թույլ տուր իջնեմ, ես ոչ մի աչքեր տեսնելու ցանկություն չունե՛մ:
— Մի շտապիրշտապի՛ր, Լեգոլաս,— էլֆին հանգստացրեց Գենդալֆը: — Հիմա դրա ժամանակը չէ, դեռ կհասցնես տեսնել այդ անտառը:
Այդ պահին երեք տարօրինակ արարածներ դուրս եկան անտառից՝ բարձրահասակ, ինչպես թրոլները, տասներկու ֆուտից ոչ պակաս հասակով, ձիգ և ուժեղ: Նրանք հիշեցնում էին երիտասարդ ծառերի. երկար, բազմամատ ոտքեր ու ձեռքեր ունեին, կոշտ մազեր, մամուռ հիշեցնող երկար, կանաչա-մոխրագույն կանաչամոխրագույն մորուքներ: Հագներին ինչ-որ պիրկ, մոխրա-շագանակագույն մոխրաշագանակագույն հագուստ էր, կամ, գուցե դա ոչ թե հագուստ էր, այլ կեղև՞ա՞յլ կեղև: Տարօրինակ արարածները հանգիստ և լրջորեն հեծյալների գլխի վրայից, առանց նրանց վրա ուշադրություն դարձնելու, նայում էին հյուսիս: Հանկարծակի նրանք ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրին բերաններին և զրնգուն ձայներ արձակեցին՝ մաքուր, ինչպես եղջերափողի կանչը, բայց շատ ավելի բարդ ու մեղեդային: Լսվեցին պատասխան կանչերը, և հեծյալները շրջվելով հարթավայրի կողմը, տեսան, որ այնտեղից ևս մի քանի նմանօրինակ արարածներ են մոտենում անտառին: Նրանց քայլվածքը նման էր ճահճային ձկնկուլների քայլվածքին, բայց քայլերը շատ ավելի մեծ էին ու արագ: Հեծյալները չկարողացան զսպել զարմանքի ճիչերը, իսկ մի քանիսը նույնիսկ հափշտակեցին սրերը:
— Թողեք զենքերը,— ասաց Գենդալֆը,— դրանք պարզապես հովիվներ են: Նրանք թշնամի չեն մեզ, ավելին, մենք նրանց ընդհանրապես հետաքրքիր չենք:
— Էնտե՛ր,— վերջապես խոսեց նա: — Իսկապես, եթե ավելի ուշադիր նայես առասպելների մշուշին, ծառերի այս հրաշքը մի քիչ ավելի բացատրելի կդառնա: Տարօրինակ ժամանակներ են հիմա: Մենք դարերով արածացրել ենք մեր նախիրները, հողագործությամբ զբաղվել, տներ կառուցել, զենքեր կռել, օգնել գոնդորցիներին մարտեր մղել Մինաս Թիրիթի թշնամիների դեմ՝ համարելով այդ ամենը սովորական մարդկային կյանք: Մեզ թվում էր, թե բոլորն են այդպես ապրում և մեզ քիչ էր հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններից դուրս: Այդ մասին, ճիշտ է, պատմում էին հնագույն երգերը, բայց մենք արագ մոռանում էինք դրանք, կամ երգում էինք միայն մեր երեխաների համար, հենց այնպես, սովորության համաձայն: Եվ ահա, չափազանց անսպասելի, այդ երգերն իրականություն են դառնում:
— Դու պետք է , որ ուրախ լինես դրա համար, թագավոր Թեոդեն,— ասաց Գենդալֆը: — Ինչպես տեսնում ես ոչ միայն մարդկանց կյանքին է վտանգ սպառնում: Վտանգի մեջ են հայտնվել նաև այլ արարածներ, այդ թվում նրանք, ում դուք հեքիաթ էիք համարում: Դուք մենակ չեք, դուք դաշնակիցներ ունեք, թեև ոչինչ չգիտեք նրանց մասին:
— Նույնիսկ չգիտեմ, ուրախանամուրախանա՞մ, թե թե՞ տխրեմ,— պատասխանեց Թեոդենը: — Եթե նույնիսկ մենք հաղթենք, ինձ թվում է Միջերկիրը պատերազմի կրակում կզրկվի իր գեղեցկությունից, գաղտնիքներից և հրաշքներից:
— Հուսանք, որ չի զրկվի,— ասաց Գենդալֆը: — Թեպետ սաուրոնյան գարշանքը հնարավոր չէ մինչև վերջ արմատախիլ անել, նրա հետքը հավիտյան կմնա: Բայց ինչ արած, մեզ էլ այդպիսի ճակատագիր է բաժին ընկել: Դե, առա՛ջ, շարունակենք մեր ընտրած ճանապարհը:
— Գիշակերները փառավոր խնջույք են արել,— նկատեց Էոմերը:
Նրանք ընթանում էին առանց շտապելու: Մթնում էր: Բոլորած լուսինը դանդաղ բարձրանում էր երկնակամար՝ արծաթափայլ, սառը լույսով ողողելով բլուրները, որոնք մերթ բարձրանում էին, մեկ մերթ իջնում, ինչպես հսկայական մոխրագույն ծովի ալիքները: Չորս ժամ անց հեծյալները մոտեցան գետանցումին: Գետն այստեղ հոսում էր երկար ծանծաղուտներով՝ անցնելով բարձր խոտերով ծածկված բլուրների արանքով: Քամին իր հետ գայլերի ոռնոց բերեց, և կսկիծը պատեց հեծյալների սրտերը. այստեղ իրենց մահն էին գտել բազմաթիվ ռոհանցի ռազմիկներ:
Ճանապարհն իջնում էր կիրճը, դուրս գալիս գետափ, սուզվում ջրի մեջ և, հայտնվելով հակառակ ափին, բարձրանում էր բլրի գլուխը: Հարթ քարերից պատրաստված երեք նեղ արահետները և դրանց միջև ընկած, ձիերի սմբակների հետքերով ծածկված ծանծաղուտները տանում էին դեպի գետի մեջտեղում ընկած մերկ կղզյակը, իսկ այնտեղից՝ մյուս ափը: Հեծյալները նայում էին գետանցումին և զարմանում. գետն այստեղ սովորաբար աղմկում ու գալարվում էր քարերի միջև, և նրա ձայնը լսելի էր դեռ հեռվից, բայց հիմա լռություն էր տիրում: Հունը գրեթե ցամաքել էր՝ մերկացնելով հատակի գլաքարերը և ծանծաղուտների մոխրագույն ավազը:
Ջոկատն իջավ գետի ափը: Գայլերը, տեսնելով նրանց, դադարեցին ոռնալ և թաքնվեցին՝ սարսափած Գենդալֆի ու նրա նժույգի, լուսնի շողերով լուսավորված, արծաթափայլ, ահեղ տեսքից: Հեծյալները հասան կղզյակին, որտեղ քիչ առաջ ոռնում էին գայլերը: Ափից մթության մեջ կայծկլտացող աչքեր էին հետևում նրանց:
— ՏեսեքՏեսե՛ք,— ցույց տվեց Գենդալֆը,— մեր բարեկամները վատ չեն աշխատել:
Կզյակի մեջտեղում քարերով շրջապատված և վրան նիզակներ խրված մի դամբանաբլուր էր վեր բարձրանում:
— Այս գործում էլ է չէ՞ քո մատը խառը, թանկագին Գենդալֆ,— հարցրեց Թեոդենը: — Շատ բան ես հասցրել անել երեկ երեկոյան և գիշերը:
— Շնորհակալություն Լուսաչին և էլի ինչ-որ մեկին,— պատասխանեց Գենդալֆը: — Ես սլանում էի մեծ արագությամբ և շատ վայրերում հասցրեցի լինել: Քանի դեռ դամբանաբլուրը չի կորել տեսադաշտից, ուզում եմ ձեզ սփոփել. շատ ռազմիկներ են զոհվել գետանցումի մարտի ժամանակ, սակայն խոսակցությունները չափազանցացրել են զոհվածների քանակը: Մեծամասնությունը ցրվել է հարթավայրով մեկ: Ես հավաքել եմ բոլորին, ում կարողացա գտնել: Նրանց մի մասին, Վեսթֆոլդցի Գրիմբոլդի հրամանատարության ներքո, ուղարկեցի Էրքենբրանդին օգնության, իսկ մյուս մասին հանձնարարեցի հուղարկավորել զոհվածներին: Եվ երբ նրանք ավարտեցին հուղարկավորությունը, ուղարկեցի նրանց զորավար Էլֆհելմի մոտ: նրանք հիմա շտապում են Էդորաս: Սարումանը, ինչքանով , որ ինձ հայտնի է, ձեր դեմ է հանել իր ողջ ուժերը: Եվ այնուամենայնիվ, ես վախենում էի, որ գալդարձյակներին հեծած օրքերի մանր ջոկատները և պատահական ավազակները կփորձեն այցելել Էդորաս, որը մնացել է առանց հսկողության: Բայց հիմա ես վստահ եմ և դու վախենալու ոչինչ չունես: Քո ապարանքին ոչ մի վտանգ չի սպառնում:
— Ուրախ կլինեի այնտեղ վերադառնալ,— ասաց Թեոդենը,— թեկուզ՝ կարճ ժամանակով:
Հրաժեշտ տալով վշտալի դամբանաբլրին՝ ջոկատը անցավ գետը և բարձրացավ մյուս ափը: Նրանք դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ կրկին լսվեց գայլերի չարագույժ ոռնոցը: Գետանցումից Իզենգարդ տանող հնագույն ճանապարհը սկզբում գնում էր գետի երկայնքով՝ նրա հետ թեքվելով սկզբում արևելք, հետո՝ հյուսիս, բայց շուտով հեռացավ գետից և սկսեց ուղիղ գծով տանել դեպի լեռների ստորոտը, որտեղ թաքնված էր Իզենգարդի դարպասը: Հեծյալներն ընթանում էին ճանապարհի եզրով. գետինն այնտեղ չոր էր՝ ծածկված խիտ խոտով: ընթանում Ընթանում էին ավելի արագ, քան առաջ, և կեսգիշերին մոտ գետանցումը մոտ հինգ լիգ մնաց հետևում: Ջոկատը կանգ առավ գիշերելու. թագավորը հոգնել էր: Նրանք բավականին մոտ էին Մառախլապատ Լեռների ստորոտին, և Նան Կուրունիրը շրջապատող լեռնալանջերն արդեն ձգվում էին նրանց ընդառաջ: Հովիտն ընկղմված էր թանձր խավարի մեջ: Լուսինը թեքվել էր արևմուտք և կորել լեռների հետևում, բայց նրա վերջին շողերը դեռ լուսավորում էին երկինքը: Խավարի մեջ թաղված հովտից դեպի երկինք էր բարձրանում հսկայական ծխի սյունը և, լուսնի շողերից լուսավորվելով, քուլա-քուլա տարածվում աստղազարդ երկնքում:
— Դա ի՞նչ կարող է լինել, Գենդալֆ,— հարցրեց Արագորնը: — Ասես ողջ Կախարդական հովիտն այրվելուց լինի:
Իսկ հարավում՝ Հելմյան Իջվածքում, կեսգիշերից հետո ուժգին աղմուկ բարձրացավ, ասես կիրճով փոթորիկ անցավ: Հողը դղրդաց: Բոլորին պատեց սարսափը և մինչև լուսաբաց ոչ ոք չհամարձակվեց ամրոցից դուրս գալ: Առավոտյան մի քանի համարձակներ դուրս եկան ամրոցից և ապշած քարացան. սպանված օրքերը չքացել էին: Չքացել էին նաև ծառերը: Կիրճի ներքևամասում խոտն այնպես էր տրորված, ասես ինչ-որ հսկաներ ամբողջ գիշեր այդտեղով քշել էին իրենց նախիրները: Իսկ հողապատնեշից մեկ մղոն ներքև սևին էր տալիս թարմ հողով ծածկված մի վիթխարի փոս, որի վրա քարերի թումբ էր վեր խոյանում: Մարդիկ որոշեցին, որ այդ փոսում թաղված են սպանված օրքերը: Բայց թե ու՞ր կորան անտառ փախած անհամար հրոսակները՝ ոչ ոք այդպես էլ չիմացավ: Հետագայում քարերի թմբին երբևէ ոչ մի մարդու ոտք չդիպավ, և այնտեղ այլևս խոտ չէր աճում: Այդ վայրն անվանեցին Մեռյալ Գերեզմանաթումբ: Իսկ տարօրինակ ծառերն ինչպես հայտնվել էին, այնպես էլ հեռացան, կրկին վերադարձան Ֆենգորնի մթին թավուտները և նրանց այլևս երբեք կիրճում չտեսան: Այդպես նրանք վրեժ լուծեցին օրքերից:
Այդ գիշեր ո՛չ թագավորը, ո՛չ մյուսները այլևս չքնեցին, բայց գիշերն անցավ խաղաղ, և միայն առավոտյան կողմ Իզենը հանկարծակի կենդանացավ: Ջուրը ողողեց դատարկ հունը, և գետն սկսեց առաջվա պես աղմկել՝ փրփրելով ու եռ գալով: Լուսադեմին ջոկատը կրկին շարժվեց առաջ: Սկսվեց գունատ, գորշ օրը: Մշուշը պատել էր երկինքը, որտեղ, արևելքում ինչ-որ տեղ, ծագում էր անտեսանելի արևը: Մառախուղից ծանրացած խոնավ օդը հագեցած էր գարշահոտությամբ: Ընթանում էին դանդաղ, այժմ արդեն լայն, չոր և խնամված ճանապարհով: Ձախ կողմում, կողմում՝ մշուշի միջից, աղոտ երևում էր երկար լեռնաշղթան: Վերջապես ջոկատը մտավ Նան Կուրունիր՝ Կախարդական հովիտ, որի միակ մուտքը հարավից էր: Մի ժամանակ դա կանաչապատ, գեղեցիկ հովիտ էր, որի միջով, սնուցվելով աղբյուրների, անձրևաջրերի և լեռնային հոսքերի ջրերից, հոսում էր հորդառատ Իզենը, և ամբողջ հովիտը ծաղկունք էր ապրում:
Սակայն դա վաղուց էր: Իզենգարդի պատերի տակ մինչև հիմա էլ Սարումանի ստրուկների կողմից մշակվող փոքրիկ հողակտորներ էին պահպանվում, բայց հովտի մեծ մասը վեր էր ածվել ամայի անապատի՝ ծածկված տատասկներով ու փշերով: Լանջերին տարածվել էին մոշի թփուտները, որոնց խիտ ծածկույթի տակ բնակություն էին հաստատել փոքրիկ գազանիկները: Ծառեր չկային, սակայն փտող խոտի մեջ այստեղ-այնտեղ երևում էին այրված կոճղեր՝ առաջվա թավուտների մնացորդները: Տխուր լռությունը խախտում էր միայն քարքարոտ հունի մեջ շառաչող Իզենը: Հողի վրայով լողում էին գոլորշու մռայլ ամպերը և գնում, հավաքվում շրջակա ձորերում: Ջոկատը լուռ առաջ էր ընթանում: Շատերի սիրտը կրծում էր կասկածը. ինչի՞ համար նրանք այստեղ եկան, ի՞նչ է նրանց սպասվում ճանապարհի վերջում:
Մի քանի մղոն գնալով ճաանապարհը վերածվեց լայն, սալարկված ուղու: Մեծ, հարթ քարերն այնպես սերտորեն էին միմյանց կողքի շարված, որ նրանց միջև ընկած ճեղքերում չեր չէր աճում ոչ մի ցողուն: Ուղու երկու կողմերով ձգվում էին խորը ջրատարները՝ մինչև պռունկները լցված կարկաչող ջրով: Վերջապես առջևում, մառախուղի միջից, անսպասելի մի հսկայական սյուն հայտնվեց, որի սև պատվանդանին սպիտակ ներկված մեծ քարե ձեռք էր տեղադրված: Ձեռքի ցուցամատը ցույց էր տալիս դեպի հյուսիս: Պարզ դարձավ, որ Իզենգարդի դարպասն արդեն մոտ է: Թեև մշուշի միջից ոչինչ չէր երևում, հեծյալների սրտերը լցվեցին ճնշող ծանրությամբ:
Մշուշապատ Լեռների ստորոտում գտնվող ամրոցը, որը մարդիկ անվանել էին Իզենգարդ, արդեն հազարավոր տարիներ վեր էր խոյանում Կախարդական հովտում: Այն հայտնվել էր այն նույն ժամանակ, երբ առաջացել էին լեռները, բայց նումենորցի վարպետները ջանք չէին խնայել ամրոցը կատարելության հասցնելու համար, և Սարումանն էլ, որ բնակություն էր հաստատել այստեղ անհիշելի ժամանակներից, ձեռքերը ծալած չէր նստել:
Ահա թե ինչ տեսք ուներ Իզենգարդը, երբ այնտեղ, իր հզորության գագաթնակետին, բնակություն հաստատեց Սարումանը՝ դառնալով բոլոր հրաշագործների և կախարդների գերագույնը: Վիթխարի պատը, նման ուղղաձիգ ժայռերի շղթայի, հեռանում էր լեռնաշղթայից, պտտվում ամրոցի շուրջը և նորից խրվում լեռան կողը: Պատի մեջ՝ հարավային կողմում, փորված էր միակ մուտքը՝ մեծ, կիսաշրջանաձև դարպասը: Սև ժայռի միջով ձգվում էր երկար թունելը՝ երկու կողմերից փակված հզոր, երկաթակուռ դռներով: Պողպատյա ծխնիները մեծ սեպերով ամրացված էին հենց ժայռից, և դարպասի դռները այնքան սահուն էին գնում-գալիս, որ ձեռքի թեթև հրումովհպումով, և ամենակարևորը՝ անաղմուկ, կարելի էր առանց դժվարության բացել դարպասը: Արձագանքող թունելի մյուս կողմում հսկայական շրջանաձև տարածություն էր բացվում, նման թավայի կամ կաթսայի, որի մի ծայրից մյուսը կլիներ մոտ մեկ լիգ: մի Մի ժամանակ այդ թավան ծածկված էր կանաչ այգիներով, իսկ դրանց միջով ձգվում էին գեղեցիկ ծառուղիները, և ամեն տեղ լսվում էր սարերից իջնող առվակների քչքչոցըը, որոնք թափվում էին կապուտակ լիճը: Բայց Սարումանի տիրակալության վերջին տարիներին կանաչն առհասարակ վերացել էր: Ծառուղիները վեր էին ածվել մեծ, մուգ քարերով սալարկված ուղիների, որոնց երկայնքով ծառերի փոխարեն շարքերով ձգվում էին մարմարե, պղնձե և երկաթե սյուները՝ կապված միմյանց ծանր շղթաներով:
Իզենգարդի պատերը վեր էին ածվել բնակելի տների: Ներսի կողմից պատերի մեջ բազմաթիվ սենյակներ, սրահներ և միջանցքներ էին փորված, և այժմ մերկացած թավայի ներսում պատերի վրա սևին էին տալիս անթիվ-անհամար դռների և լուսամուտների բացվածքները: Ժայռի մեջ փորված այդ քաղաքում հազարավոր բնակիչներ էին ապրում՝ աշխատավորներ, ստրուկներ, մարտիկներ, իսկ ստորգետնյա նկուղներում բազմանում էին գայլերը: Այնտեղ էին գտնվում նաև տրաքվելու աստիճան լցված զինանոցները: Թավայի հատակը նույնպես ամբողջովին փորված էր: Ստերգետնյա հորերն ու անցումները՝ ծածկված ցածր գմբեթներով, բավականին խորն էին իջնում գետնի տակ, և լուսնի շողերի ներքո Իզենգարդը նմանվում էր վիթխարի գերեզմանոցի, որտեղ ասես արթնացել էին մեռյալները, քանզի թավայի հատակը անընդհատ բզզում ու ցնցվում էր: Պարուրաձև աստիճանները իջնում էին խորը ընդերքը, որտեղ գտնվում էին գանձարանները, պահեստները, զինանոցները, դարբնոցները և հսկայական վառարանները: Այնտեղ անդադար պտտվում էին երկաթյա անիվները և որոտում էին մուրճերը: Գիշերները հատակի անցքերը թանձր քուլաներով ծուխ էին ժայթքում՝ լուսարձակելով կարմիր, կապույտ, կամ թունավոր-կանաչ գույներով: Շղթայակապ ուղիները տանում էին թավայի կենտրոնը, որտեղ անսովոր տեսքով մի աշտարակ էր վեր խոյանում: Այդ աշտարակը կառուցել էին այն նույն հնագույն շինարարները, որոնք կտրել-փորել էին Իզենգարդը շրջապատող ժայռերի պարիսպը, բայց, ամեն դեպքում, դժվար էր հավատալ, որ այն մարդու ձեռքով է ստեղծված: Թվում էր, թե հին ժամանակներում այն ստեղծել են լեռները՝ իրենց մարմնից ու ոսկորից: Սև, փայլուն աշտարակը բաղկացած էր չորս հզոր, բազմանիստ սյուներից, որոնք ամենավերևում բաժանվում էին չորս սրածայր գագաթների, նման դաշույնների շեղբերի: Այդ գագաթների մեջտեղում, գետնից հինգ հարյուր ֆուտ բարձրության վրա, մի փոքրիկ դիտահարթակ կար, որի հատակը ծածկված էր տարօրինակ նշաններով: Օրթհանք՝ այդպես էր կոչվում Սարումանի մռայլ աշտարակը, որը, կա՛մ պատահականորեն, կա՛մ ճակատագրի բերումով, էլֆերեն նշանակում էր Սար-Ժանիք, իսկ ռոհաներեն՝ Խորամանկ Միտք:
Իզենգարդն իսկապես անառիկ ամրոց էր, բայց մի ժամանակ այն նաև գեղեցիկ էր: Այնտեղ առաջներում ապրում էին Գոնդորի արևմտյան սահմանները պահպանող ազնվազարմ իշխաններն ու տիրակալները, և իմաստունները, որոնք ուսումնասիրում էին աստղերը: Սակայն Սարումանը կամաց-կամաց վերափոխեց աշտարակը՝ հարմարեցնելով իր փոփոխական պլաններին, և, ինչպես նրան թվում էր, բավականին կատարելագործեց՝ անդադար կահավորելով նորանոր սարքերով, և անկեղծորեն մտածում էր, որ աշտարակի կառուցման փառքը պատկանում է միայն և միայն իրեն: Բայց նա սխալվում էր. բոլոր խելացի մտահղացումներըը և բազմաթիվ գյուտերը, հանուն որոնց նա թողել էր իր երբեմնի իմաստությունը, սկզբից միչև վերջ գալիս էին Մորդորից: Սարումանը հասել էր միայն մի բանի՝ ստեղծել էր փոքրացված պատճեն՝ ստրկական շողոքորթույամբ շողոքորթությամբ կրկնելով հսկայական Բարադ-դուրր՝ Սև Ամրոցը, իր վիթխարի պատնեշներով, զինանոցներով, բանտախցերով և հրեշավոր հրե ընդերքով, որի Սև տիրակալը՝ պաշտպանված աներևակայելի քանակության զորքով և անառիկ պարսպներովպարիսպներով, իր հզորության գագաթնակետին, միայն չարամտորեն ծիծաղում էր իր մրցակցի շողոքորթության վրա և սպասում իր ժամին:
Այդպես էին նկարագրում խոսակցությունները Սարումանի ամրոցը: Խոսակցությունները, որովհետև վերջին սերնդի ռոհանցիներից ոչ մեկը չէր հիշում, թե վերջին անգամ երբ է նրանցից ինչ-որ մեկը թափանցել ամրոցի դարպասից ներս, բացառությամբ երևի Օձալեզվի ու նրա նման մի քանիսի: Բայց այդպիսինները Իզենգարդ էին թափանցում գաղտնի և իրենց տեսածի մասին ոչինչ չէին խոսում:
Վերջապես Գենդալֆը կանգ առավ և նշան արեց իր ուղեկիցներին մոտենալ: Պարզ դարձավ, որ առջևում մշուշն աստիճանաբար ցրվում է: Երևաց գունատ արևը: Կեսօրն անց էր: Նրանց առջևում Իզենգարդի դարպասն էր:
Ավելի ճիշտ կլինի ասել դարպաս այլևս գոյություն չուներ: Ճաքճքված ու ծռմռված դռներն ընկած էին գետնին, իսկ շուրջը թափթփված էին բազմաթիվ քարերի սուր բեկորները: Դարպասի կամարն անվնաս էր մնացել, բայց կամարի հետևում դատարկություն էր. թունելի տանիքը փլվել էր, իսկ պատերը կիսով չափ քանդվել էին ու պատվել հսկայական ճեղքերով: Պահապան աշտարակները հոդս հօդս էին ցնդել: Եթե Մեծ ծովը թափեր իր զայրույթը Իզենգարդի վրա, նույնիսկ նա իրենից հետո այդքան մեծ ավերակներ չէր թողնի:
Ժայռերի օղակով շրջապատված կաթսան ողողված էր թշշացող, պղպջակներ արձակող ջրով, իսկ գոլորշու ամպը պարուրել էր ամբողջ տարածքը: Այդ տաք կաթսայում ճոճվելով լողում էին գերաններ, արկղեր, սաղավարտներ և էլի ինչ-որ ճմլված բեկորներ: Ոլորված, ծռմռված սյուները, որոնցից մի քանիսը ջարդվել էին, դեռ ցցված էին ջրի երեսին, սակայն բոլոր ուղիները ջրասույզ էին եղել: Հեռվում, գոլորշու ամպով պարուրված, վեր էր խոյանում միայնակ քարե կղզին՝ Օրթհանքը, առաջվա պես բարձր ու սև: Աշտարակին, որի ստորոտին էին զարնվում պղտոր ալիքները, հեղեղը ոչ մի վնաս չէր պատճառել:
— Ոչ, հարգարժան սըր, տիրակալ Սարումանը չափազանց զբաղված է նման մանրուքների համար,— լուրջ դեմքը պահպանելով պատասխանեց Մերին: — Վերջին ժամանակներս նա նույնիսկ կարճ հանգստի ժամանակ չունի: Մենք այստեղ կանգնած ենք ոմն Ծառմորուսի կարգադրությամբ, ով Իզենգարդի այժմյան կառավարիչն է: Նա կարգադրել է մեզ դիմավորել Ռոհանի տիրակալին պատշաճ խոսքերով: Հուսով եմ համեստ ունակություններս թույլ տվեցին կատարել ինձ վստահված պարտականությունը:
-Իսկ ընկերները հեչ հա՞, ես ու Լեգոլասը, ոնց հասկացա,— այլևս չկարողանալով իրեն զսպել բացականչեց Ջիմլին: — Ա՜խ դուք անպիտաննե՛ր, ա՜խ դուք փրչոտ ոտքերով ծույլիկնե՛ր: Ա՛յ թե վազեցինք մենք ձեր պատճառով երկու հարյուր լիգ անտառներով, դաշտերով ու ճահիճներով: Մենք անցանք պատերազմի ու մահվան միջով, որ փրկենք ձեզ, իսկ դուք, պարզվում է, այստեղ փռված քեֆ եք անում ձեզ համար, ասես ոչինչ չի եղել, ու դեռ մի բան էլ ծխու՜մ եք: Եվ որտեղի՞ց եք ծխելու խոտ հայթյայթելհայթայթել, անպիտաննե՛ր: Այ քեզ, մուրճ ու աքցան: Եթե բարկությունից և ուրախությունից չպայթեմ, դա կլինի իսկական հրա՛շք:
— Լավ ես ասում, Ջիմլի,— ծիծաղեց Լեգոլասը: — Միայն թե սկզբում ես կհետաքրքրվեի, թե որտեղի՞ց նրանց գինին:
— Հոբիթներ,— կրկնեց Թեոդենը: — Ձեր լեզուն զարմանալիորեն փոխվել է: Սակայն այդպես էլ է լավ հնչում, թող լինի հոբիթներ: Պետք է ասեմ, որ առասպելները զիջում են իրականությանը:
— Մերին խոնարհվեց: Փինը վեր կացավ և հետևեց նրա օրինակին:
— Դու իսկապես մեծահոգի ես, տիրակալ,— ասաց նա: — Համենայն դեպս, ես հուսով եմ, որ քո խոսքերը ճիշտ հասկացա: Սակայն դու նույնպես մեզ զարմացրիր: Մենք շատ երկրներում ենք եղել, բայց դու առաջինն ես, ով լսել է հոբիթների մասին:
— Երևի Կաթսայի հյուսիսային մասում,— պատասխանեց Մերին: — Նա գնաց ջուր խմելու՝ մաքուր ջուր, այդպես ասաց: Էնտերը գրեթե բոլորն այնտեղ են, վերջացնում են մնացած մի քանի գործերը:
Մերին ցույց տվեց ծխացող լճի ուղղությամբ: Նրանք ականջ դրեցին. և իսկապես, այդ կողմից ինչ-որ խուլ դղրդյուն էր գալիս, նման հեղեղի ձայնի: Հու՜մ, Հու՜մհու՜մ, լսվում էր մյուս ափից: Թվում էր, թե այնտեղ հադիսավոր փչում են եղջերափողերը:
— Իսկ Օրթհանքը, երևի, մնացել է առանց հսկողությա՞ն,— հարցրեց Գենդալֆը:
— Բա ջուրն ինչի՞ համար է էնտեղ ծփում,— արձագանքեց Մերին: — Բացի այդ Արագամիտն ու մի քանի էնտեր հսկում են աշտարակը: Հսկում են, էն էլ ո՛նց: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք , որ ջրից դուրս ցցված ոչ բոլոր սյուներն են Սարումանին պատկանում: Արագամիտն իմ կարծիքով ա՜յ էնտեղ է, է՝ աշտարակի տակ, աստճանների մոտ:
— Այո, ճիշտ ես, այնտեղ բարձրահասակ, գորշ էնտ է կանգնած,— հաստատեց Լեգոլասը: — Ձեռքերը կախած անշարժ կանգնած է, սովորական ծառից չես տարբերի:
— Այ դա արդեն լա՜վ է,— ծիծաղեց Գենդալֆը: — Դե ինչ, թագավոր Թեոդեն, կգա՞ս ինձ հետ Ծառմորուսի մոտ: Ճիշտ է, պետք է շրջանցենք լիճը, բայց դա հեռու չէ: Երբ դու տեսնես Ծառմորուսին, քեզ համար շատ բան հասկանալի կդառնա: Քանզի Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, ապրող էնտերից ամենածերը և էնտերի ցեղի առաջնորդը: Նրա շուրթերից դու կլսես Միջերկրի ամենահին լեզուն:
— Այո, կգամ,— պատասխանեց Թեոդենը: — Ցտեսությու՛ն, պարոնա՛յք հոբիթներպարոնայք հոբիթնե՛ր: Հուսով եմ տեսնել ձեզ իմ ապարանքում: Ես կնստեցնեմ ձեզ իմ կողքին, և դուք կպատմեք ինչի մասին որ ուզեք: Օրինակ՝ ձեր նախնիների մասին, Թոբոլդի և նրա ծխելու խոտի մասին, թեկուզ՝ առավոտից իրիկուն: Հաջողությու՛ն:
Հոբիթները խորը գլուխ տվեցին: