==Գլուխ VI==
Այն մասին, թե ինչպես Լերնե քաղաքի կարկանդակագործներն ընդհարվեցի ընդհարվեցին Գրանգուզիեի հովիվների հետ
Գարգանտյուայի հայրենիքում մոտենում էր խաղողաքաղի ժամանակը։ Գրանգուզիեի հովիվները պահպանում էին խաղողը, որ սարյակները չկտցահարեն։ Մի օր էլ, երբ հովիվները այգու մոտ նստած զրույց էին անում, մեկ էլ տեսնում են, սայլեր են անցնում ճանապարհով, իսկ սայլերի ետևից քայլում էին հարևան Լերնե քաղաքի կարկանդակագործները։ Պետք է ասել, առաջին անգամը չէր, որ կարկանդակագործներն անցնում էին այդ ճանապարհով, նրանք հաճախ ապրանք էին տանում քաղաք ` ծախելու։ Այս անգամ էլ տասներկու սայլ էր անցնում կարկանդակներով բեռնված, այն էլ ինչ կարկանդակ՝ թարմ, համեղ, փռից նոր հանած ու բոլորովին տաք։
― Մենք ումից ենք պակաս, ― ասացին հովիվները, ― որ այդ կարկանդակի համը չտեսնենք։ Է՜յ, կարկանդակագործներկարկանդակագործնե´ր, ձեր ապրանքից մի քիչ ծախեցեք մեզ։
― Ձե՞զ ծախենք։ Դուք ո՞վ եք, որ ձեզ ապրանք ծախենք։ Դուք ի՞նչ կարկանդակ ուտողներ եք, շատախոսներ, ծույլեր, տգետներ, մուրացկաններ։ Մի սրանց շնորհքին նայեք։ Ձերպեսների համար չեն մեր կարկանդակները։ Ավելի լավ է գնացեք ձեր գարու հացը կրծեցեք, այդ էլ ձեզ շատ է։
― Այ Ա´յ մարդիկ, այդ ինչ է պատահել ձեզ, որ մեզ այդպես կոպիտ խոսքեր եք ասում, ― զարմացած հարցրեց հովիվ Ֆորժյեն, որ մի բարեսիրտ ու շատ ազնիվ մարդ էր, ― առաջներում դուք ուրախությամբ մեզ կարկանդակ էիք ծախում, իսկ հիմա այդպես կոպիտ ձևով մերժում եք։ Չէ՞որ Չէ՞ որ դուք էլ մեզ մոտ ցորեն գնելու եք գալիս, պատահե՞լ է, որ մենք ձեզ մերժենք։ Իսկ եթե դուք վճռել եք, որ մենք թշնամիներ դառնանք, շատ լավ, ժամանակին մենք էլ ձեզ հետ այդպես կվարվենք։ Լավ հիշեցեք ասածներս։
― Դու ինչո՞ւ կռվարար աքլորի պես մեջտեղ ընկար, Ֆորժյե, ― ծիծաղելով ասաց Մարկեն, որ կարկանդակագործների գլխավորն էր, ― չլինի՞ կոնծել ես։ Դե լավ, մոտ արի, ես քեզ կարկանդակ կտամ։
― Օգնեցե՜ք, այստեղ մարդ են սպանո՜ւմ, ― աղաղակեց Ֆորժյեն և ձեռքի մահակով որքան ուժ ուներ հարվածեց Մարկեին։ Հարվածը կպավ Մարկեի գլխին, և տմարդի կարկանդակագործը տապալվեց գետնին։
Աղմուկի ձայնը լսելով, ` չորս կողմից վրա հասան ագարակատերերը, որոնք մոտերքում աշխատում էին․ նրանք երկար ձողերով ընկույզ էին թափ տալիս։ Ագարակատերերը մի կողմից սկսեցին ծեծել կարկանդակագործներին, հովիվները՝ մյուս կողմից։ Կարկանդակագործները տեսան, որ իրենց բանը բուրդ է։ Հովիվները նրանցից զոռով հինգ դյուժին կարկանդակ առան։ Բայց դա ամենևին կողոպուտ չէր, որովհետև տերերին վճարեցին վերցրած կարկանդակների գինը և որպես վերադիր տվեցին հարյուր հատ ընկույզ և երեք կողով սպիտակ խաղող։ Կարկանդակագործներն օգնեցին Մարկեին ձին հեծնելու և վերադարձան Լերնե։ Ամբողջ ճանապարհին ի՜նչ հայհոյանք ասես, որ չէին թափում հովիվների գլխին և սպառնում, որ շուտով նրանց հախիցը կգան։
Իսկ հովիվներն իրենց հերթին անուշ էին անում կարկանդակները, հետո ճաշակում հիանալի խաղողը և սրտանց ծիծաղում մեծախոս ու պարծենկոտ կարկանդակագործների վրա։ Ֆարժյեն ինքը խաղողի հյութով տրորեց մտրակի հարվածից կապտած տեղը, և շատ շուտով ցավը բոլորովին անցավ։
==Գլուխ VII==