}}
{{անավարտ}}
[[Category: Արձակ]]
Եթե բախտդ բանել է, և ջահել օրերիդ ապրել ես Փարիզում, ապա հետագայում որտեղ էլ լինես, այդ քաղաքը մինչև քո օրերի վերջը քեզ հետ կլինի, որովհետև Փարիզը մի տոն է, որը միշտ քեզ հետ է։
— Դուք մեզ հետ կընթրե՞ք,— հարցրեց թխահերը։
— Ոչ։ Ես գնում եմ ընթրելու իմ légitime<ref>Օրինական կին (ֆրանս․)։</ref>֊ի հետ։— Այն ժամանակ կանանց այդպես էին անվանում։ Իսկ այժմ ասում են «Իմ régulière<ref>Մշտական (ֆրանս․)</ref>»։
— Դուք անպայմա՞ն պետք է գնաք։
— «Վիկինգից» հետո՞։— Նա, գլխարկը ծոծրակին թեքելով, քմծիծաղեց։ Նա ավելի շուտ նման էր իննսունական թվականների Բրոդվեյցի քեզ անող որեւէ տղայի, քան սքանչելի նկարչի, ինչպիսին էր իրոք, եւ ավելի ուշ, երբ նա իրեն կախեց, ես նրան վերհիշում էի այնպիսին, ինչպես նրան տեսա այն երեկո, «Կուպոլ»֊ում։ Ասում են՝ մեր բոլորիս մեջ թաքնված են հունդերը այն բանի, ինչ մենք անելու ենք, բայց ինձ միշտ թվացել է, որ նրանց մոտ, ովքեր կարողանում են կատակել կյանքի հետ, այդ հունդերը ծածկված են ավելի լավ հողով եւ ավելի առատորեն են պարարտացված։
[[Category: Արձակ]]