:Վերջ։ Արդեն ուշ է, պետք է գնամ․ վաղը մարտի եմ։ Եւ ես կհաղթեմ, անպայման կհաղթեմ, չէ որ այդպես անհույս արդեն պարտվել եմ։
===Լապտերները===
:Գիշեր է:
:Անձրեւ է մաղում: Կաթիլները երեւում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, եւ թվում է, թե փողոցի երկայնքով շարված լապտերները արտասվում են:
:Ինչի՞ մասին:
։Անձրեւոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետեւ իրենք ընդամենը լապտերներ են եւ չունեն սեփական թախիծ:
։Եւ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրեւում է, եւ որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ-որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել․․․
։Եւ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները: