Changes

Պահապանները

Ավելացվել է 10 016 բայտ, 19:27, 13 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
— Հայելու լճից մինչև Արծաթաջրի և Սպիտակբաշի միացման տեղը տասը լիգ կլինի,— պատմում էր Արագորնը,— և այնտեղ անտառում մենք կգիշերենք: Այս ուղին մեզ համար նշել է Գանդալֆը, որ հետո դորս գանք դեպի Մեծ Գետը: Արծաթաջրի ու Սպիտակբաշի միացումից գոյանում է Ոսկե Կախարդուհի հորդառատ գետը, որը թափվում է Անդուին Մեծի մեջ:
— Դրանք միանում են Լոթլորիենի մոտ,— ուրախ հուզմունքով ընդմիջեց Լեգոլասը,— էլֆերի ամենասքանչելի բնակավայրի մոտ, որը գտնվում է Ոսկե Ոսկի Անտառում: Լոթլորիենի արծաթագույն ծառերը (որոնց կեղևը մոխրա-արծաթավուն է) ածնանը խիտ սաղարթից չեն զրկվում, այն դառնում է վառ ոսկեգույն և մնում է ճյուղերի վրա մինչև գարնան գալը: Գարնանը նախորդ տարվա տերևը թափվում է, անտառի բացատները ոսկով ծածկելով, իսկ ճյուղերին նոր տերևների հետ միասին բացվում են ոսկեդեղին ծաղիկներրը՝ օդը լցնելով մեղրի բուրավետությամբ: Այդպես են պատմում հինավուրց առասպելները՝ ինքս ոչ մի անգամ չեմ եղել Լորիենում:
— Այնտեղ ձմռանն էլ վատ չէ,— նկատեց Արագորնը: — Բայց Լորիենը հեռու է: Իսկ հիմա մենք պետք է հեռանանք Մորիայից, դրա համար էլ քայլերն արագացրեք, բարեկամներ:
Ջիմլին հետ նայեց ու ականջ դրեց:
 
— Սխալվում ես,— ասաց նա Ֆրոդոյին,— քամին է խշխշում խոտերի մեջ: Իսկ աչքերը... հրե՜ն, տես ինչքան առկայծող կրակներ կան... — Ջիմլինբ ցույց տվեց գիշերային երկինքը: — Գնանք, թե չէ մենք առանց այդ էլ հետ ենք մնացել:
 
Քամու խշշոցը թանձրացավ, ուժեղացավ, գիշերային խավարը խտացավ, և ճամփորդները հասկացան, որ մոտենում են անտառին:
 
— Դա Լոթլորիե՜նն է,— բացականչեց Լեգոլասը: — Այստեղից սկսվում է Ոսկի Անտառը: Ափսո՜ս, որ հիմա գարուն չէ...
 
Ճանապարհը սուզվեց կայշկլտուն խավարի մեջ՝ բարձր, արծաթավուն ծառերը խշշացող տերևների ոսկեգույն շղարշով ճամփորդներից ծածկում էին աստղալից երկինքը:
 
— Ճիշտ ես,— ուրախությամբ հաստատեց Արագորնը: — Սա իսկապես Ոսկի Անտառն է, որտեղ ըստ Գանդալֆի ծրագրի մենք կարող ենք գիշերել: Նա ենթադրում էր, որ էլֆերի տիրույթներում օրքերը չեն համարձակվի մեզ հետապնդել:
 
— Իսկ էլֆերին հաջողվե՞լ է արդյոք պաշպանել սեփական երկիրը Թշնամու ամպից,— տարակուսեց Ջիմլին:
 
— Չարքանտառի էլֆերը բազում տասնամյակներ Լորիենում չեն եղել,— ասաց Լեգոլասը: — Բայց, ինչպես լսել եմ, մեր ազգականները հաջողությամբ կասեցնում են Խավարի Վարագույրը, թեպետ նրանց տիրապետության սահմանները խիստ փոքրացել են:
 
— Պետք է խոստովանեմ,— խոսեց Ջիմլին,— որ ծառի վրա ես ինձ ավելի հանգիստ կզգայի: — Նա խեթ նայեց Մշուշապատի կողմը: — Օրքերի հետ հանդիպումն ինձ չի ուրախացնի:
 
— Ջիմլին իրավացի է,— ասաց Արագորնը: — Չէ որ մենք նստած ենք ճանապարհին շատ մոտիկ, իսկ ծանծաղ գետակը օրքերին չի կանգնեցնի: Հարկավոր է բարձրանալ ծառի վրա:
 
Պահապաններն այլևս չվերադարձան ճանապարհ, այլ գնացին գետի աջ ափով: Լեգոլասը կանգ առավ և առաջարկեց իր ուղեկիցներին.
 
— Սպասեցեք ինձ, ես կբարձրանամ ծառը և կնայեմ, թե ինչպիսի կատար ունի: Հանկարծ ու մեզ հաջողվի գիշերն այնտեղ կարճել... Անտառային հսկաներին վարժվել չեմ կարողանա... մելորնների՝ հսկա հացենիների մասին լսել եմ միայն հինավուրց առասպելներում:
 
— Չգիտեմ՝ դու ինչպես,— արձագանքեց Փինը,— բայց ես նույնիսկ առասպելական ծառերի վրա քնել չեմ կարող: Ես հո թռչուն չե՞մ...
 
— Որ այդպես է՝ բույն փորիր,— ասաց նրան Լեգոլասը: — Բայց եթե ուզում ես փրկվել օրքերից, ժամանակ մի կորցրու, գնա խորքերը... — Էլֆը ցատկեց, ճյուղից կախվեց ու... իսկույն էլ այն բաց թողնելով թռավ գետնին: Որովհետև վերևից, ոսկեգույն մթության միջից հրամայական ճիչ լսվեց.
 
''— Դա՜րո...''
 
— Չշարժվեք,— Պահապաններին շշնջաց Լեգոլասը:
 
Վերևում երգեցիկ ծիծաղ լսվեց, իսկ հետո ցածր, բայց հնչեղ ձայնը մի քանի անհասկանալի բառեր արտասանեց: Լեգոլասը նրա լեզվով պատասխանեց:
 
— Ո՞վ է նա և ի՞նչ է ասում,— հարցրեց Փինը:
 
— Էլֆ է,— իսկույն կռահեց Սամը: — Ինչ է, չե՞ս լսում ինչ ձայն ունի:
 
— Այո, դա էլֆ է,— հաստատեց Լեգոլասը: — Նա լորիենյան բարբառով է խոսում: Նրա խոսքերով ասած, դու այնքան բարձր ես ֆսֆսացնում, որ աչքերը փակ էլ կարելի է քեզ վրա դիպուկ կրակել (Վախից Սամի շունչը կտրվեց): — Այդ ընթացքում լորիենցին նորից խոսեց: — Նա ասաց,— սկսեց թարգմանել Լեգոլասը,— որ մենք բարեկամների մոտ ենք և վախենալու ոչինչ չունենք... Նա ճանաչել է, որ ես իրենց հյուսիսային ազգակիցներից եմ... Պարզվում է, որ նրան Ֆրոդոյի մասին էլ է հայտնի... Նա առաջարկում է ինձ ու Ֆրոդոյին բարձրանալ ծառը ծանոթանալու համար, իսկ մնացածներին խնդրում է սպասել ներքևում:
 
Ծառից պարանե սանդուղք իջեցրին: Շատ բարակ պարանից լինելով, այն, ինչպես շուտով համոզվեցին Պահապանները, միաժամանակ արտակարգ ամուր էր: Լեգոլասը ճարպկորեն վազեց սանդուղքով վեր: Ֆրոդոն բարձրանում էր զգույշ ու դանդաղ. տիրոջ հետևից բարձրանում էր հավատարիմ Սամը՝ աշխատելով շնչել հավասարաչափ ու անձայն:
 
Հսկայական հացենու ճյուղերը բնից բաժանվում էին տարբեր կողմեր ու վեր, իսկ հետո ինքը բունն էր վիթխարի ծաղկի նման շրջանաձև ճյուղավորվում, և ոսկետերև խոշոր բաժակի հատակում դրված էր արծաթագույն տախտակներից հարթակ կամ, ինչպես լորիենցիներն են ասում, դելոն, կենտրոնում անցք՝ պարանե սանդուղքի համար:
 
Հասնելով մինչև հարթակ, Ֆրոդոն ու Սամը երեք լորիենցի էլֆ տեսան, որոնք անսպասելի դուրս լողացին կայծկլտուն մթության միջից: Քանի որ նրանք անշարժ նստած էին, քողարկիչ թիկնոցները նրանց անտեսանելի էին դարձնում: Էլֆերը մոտեցան շնչակտուր հոբիթներին, և նրանցից մեկն ասաց համընդհանուր լեզվով.
 
— Բարի գալուստ Լորիեն, բարեկամներ: Մենք հազվադեպ ենք հյուր ընդունում և համարյա մոռացել ենք համընդհանուր լեզուն: Այն հիշում են միայն մեր հետախույզները, որոն հաճախ հեռանում են Անտառից, որովհետև նրանց հարկավոր է հետևել թշնամիներին և իմանալ միջերկրյան վերջին նորությունները: Նույնիսկ մեր հյուսիսային ցեղակիցներն էլ վաղուց չեն եղել Լորիենում: Ես հետախույզ եմ: Իմ անունը Հալդիր է: Իսկ իմ եղբայրները՝ Օրոֆինն ու Ռամիլը, ընդհանուր լեզուն համարյա չգիտեն:
 
Էլֆերն իրենց անունները լսելով, հարգալիր, բայց լռելյայն խոնարհվեցին հոբիթներին:
 
— Ձեր մասին մեզ տեղեկացրել են Էլրոնդի սուրհանդակները և մենք վերհիշեցինք, թեպետև դժվարությամբ, որ ինչ-որ տեղ, Միջերկրի հյուսիս-արևմուտքում հնում ապրում էին կոլոտիկներ կամ, ինչպես դուք եք անվանում ձեզ, հոբիթներ: Մենք այստեղ օտարների չենք ընդունում, բայց ձեզ համար երաշխավորում է մեր հյուսիսային ցեղակիցը, դե դուք առանց երաշխավորության էլ չարագործների նման չեք, դրա համար էլ, ինչպես մեզ խնդրել է Էլրոնդը, պատրաստ ենք օգնել ձեզ հասնելու մինչև Անդուին: Այս գիշեր կանցկացնեք այստեղ, իսկ վաղը կանցնեք Կախարդուհով: Ձեր ջոկատում քանի՞ ռազմիկ կա:
 
— Ութ,— պատասխանեց Հալդիրին Լեգոլասը,— նրանք, ես, ևս երկու հոբիթ (ընդամենը չորսն են) և երկու մարդ, մեկի մասին դուք երևի լսած կլինեք՝ Արագորն, հետքագետ-հյուսիսցի:
 
— Այո, Արագորնը՝ Արաթհորնի որդին, Լորիենում հայտնի է,— հաստատեց Հալդիրը: — Նրա մասին մեր տիրուհուց ենք լսել: Բայց դու միայն յոթի անունը տվիր:
 
— Ութերորդը թզուկ է,— ասաց Լեգոլասը:
 
— Թզու՞կ,— խոժոռվելով հարցրեց Հալդիրը: — Մենք թզուկների հետ գործ չունենք: Սև տարիները խզել են մեր դաշինքը: Ես չեմ կարող նրան թողնել Լորիեն:
 
— Բայց Դաինի թագավորությունից այդ թզուկին Էլրոնդն ինքն է Ֆրոդոյին ուղեկցող նշանակել,— փորձեց Հալդիրին համոզել Լեգոլասը:
 
 
Վստահելի
1342
edits