=== Գլուխ առաջին ===
==== ''' I ===='''
Հիմա՝ մի բոլորովին այլ բանի սասին։
Այսպիսով, ահա թե որոնք էին իմ վերակենդանացմանը հաջորդող առաջին զգացումներս։ Ես նշեցի միայն ամենամակերեսայինները և ամենահավանականն է, որ չեմ կարողացել նշել գլխավորը։ Իսկապես, գուցեև, ամենագլխավորները հենց այն ժամանակ էլ սահմանվել են ու ձևակերպվել իմ սրտում, չէ՞ որ հենց միայն նրա համար չէի ես շարունակ սրտնեղում ու զայրանում, որ ինձ արգանակ չեն բերում։ Օ՜, ես հիշում եմ, թե ինչպես էի այն ժամանակ տխրում ու տրտմում երբեմն, այն րոպեներին հատկապես, երբ երկար ժամանակ մենակ էի մնում։ Իսկ նրանք, կարծես դիտավորյալ, շուտ հասկացան, որ ինձ համար ծանր է իրենց հետ և որ իրենց կարեկցանքը զայրացնում է ինձ, և սկսեցին, գնալով ավելի ու ավելի հաճախ ինծ մենակ թողնել, դյուրըմբռնողության ավելորդ նրբանկատություն։
==== ''' II ===='''
Վերականգնված գիտակցությանս չորրորդ օրը, կեսօրվա ժամը երկուսից հետո, ես պառկած էի իմ անկողնում և ինձ մոտ ոչ ոք չկար։ Օրը պայծառ էր, և ես գիտեի, որ երեքից հետո, երբ արևը դեպի մայրամուտ կգնա, նրա կարմիր, թեք ճառագայթը ուղիղ կզարնվի իմ պատի անկյանը և պայծառ բծով կլուսավորի այդ տեղը։ Ես դա գիտեի նախորդ օրերի փորձով, և այն, որ դա անպայման տեղի կունենա մեկ ժամից, և որ գլխավորն է, ես դա գիտեի նախապես, ինչպես երկու անգամ երկուսը, կատաղության աստիճան զայրացնում էր ինձ։ Ջղացնցումով ես շրջվեցի ողջ մարմնով և հանկարծ խոր լռության մեջ պարզ լսեցի այս բառերը. «Տեր Աստված, Հիսուս Քրիստոս, Հայր մեր, ողորմյա մեզ»։ Բառերն արտասանվեցին կիսաշշուկով, դրանց հետևեց ամբողջ կրծքով արտաբերված խոր թառանչը, և դրանից հետո ամեն բան նորից միանգամայն խաղաղվեց։ Ես արագ բարձրացրի գլուխս։
Այս երկարաշունչ խոսքը ծիծաղի մասին ես այստեղ եմ տեղավորում որոշակի դիտավորությամբ, նույնիսկ զոհաբերելով պատմությանս ընթացքը, քանի որ դա համարում եմ կյանքիս ամենալուրջ եզրահանգումներից մեկը։ Եվ հատկապես հանձնարարում եմ դա այն հարսնացու-աղջիկներին, որոնք արդեն պատրաստ են ամուսնանալ իրենց ընտրյալի հետ, բայց դեռ շարունակում են տնտղել մտահոգ ու անվստահ և վերջնական որոշում չեն ընդունում։ Եվ թող չծիծաղեն խղճուկ դեռահասի վրա այն բանի համար, որ նա իր բարոյախոսություններով քիթը խոթում է ամուսնական գործի մեջ, որից ոչնչից ոչինչ չի հասկանում։ Բայց ես հասկանում եմ միայն այն, որ ծիծաղը հոգու ամենահաստատ փորձաքարն է։ Նայեցեք երեխաներին, որոշ երեխաներ կարողանում են ծիծաղել կատարելապես լավ և այդ պատճառով էլ նրանք գայթակղիչ են։ Արտասվող երեխան զզվելի է ինձ համար, իսկ ուրախացողն ու ծիծաղողը դրախտից շողարձակող ճառագայթ, հայտնություն ապագայից, երբ մարդը վերջապես կդառնա նույնքան մաքուր ու սրտաբաց, որքան երեխան։ Եվ ահա ինչ-որ մանկական և անհավանականության աստիճանի հրապուրիչ մի բան առկայծեց այդ ծերունու կարճատև ծիծաղում։ Ես իսկույն մոտեցա նրան։
==== ''' III ===='''
― Նստիր, տեղավորվիր, ոտքերիդ մեջ, ով գիտի, դեռ ուժ չկա,― իր կողքին ինձ տեղ ցույց տալով ու նույն շողարձակող հայացքով երեսիս նայելով՝ սիրալիր հրավիրեց ինձ նա։ Ես նստեցի նրա կողքին ու ասացի.
=== Գլուխ երկրորդ ===
==== ''' I ===='''
Իսկ Լիզային ես չէի «մոռացել», մայրիկս սխալվում էր։ Զգայուն մայրը տեսնում էր, որ եղբոր ու քրոջ միջև կարծես ինչ-որ սառնություն կար. բայց բանը չսիրելու մեջ չէր, այլ ավելի շուտ խանդի։ Հետագան նկատի ունենալով՝ երկու խոսքով բացատրեմ։
Խոսք տալով ինձ, որ «լռելու» եմ, ինչպես բացատրեցի նախորդ գլխում, ես. իհարկե, տեսականորեն, այսինքն իմ երազներում, ես միտք ունեի պահել խոսքը։ Օ՜, Վերսիլովի հետ ես, օրինակ, ավելի շատ կենդանաբանության կամ հռոմեական կայսրերի մասին կխոսեի, քան, ասենք, թե նրա կամ Վերսիլովի նրան գրած նամակի այն կարևորագույն տողի մասին, որտեղ նա հայտնում է, թե «փաստաթուղթը այրված չէ, կա և ի հայտ կգա»,― այն տողի, որի մասին ես անհապաղ սկսեցի նորից մտածել, հենց որ ուշքի եկա, և տենդից հետո գիտակցությունս վերականգնվեց։ Բայց ավա՜ղ, գործնականում հենց առաջին քայլերիցս, և համարյա մինչև քայլերս, ես կռահեցի, թե որքան դժվար է և նույնիսկ անհնարին նման կանխորոշումներում իրեն զսպելը։ Մակար Իվանովիչի հետ ծանոթությանս հենց հետևյալ օրը ես սոսկալի հուզմունք ապրեցի մի անսպասելի իրադարձությունից։
==== ''' II ===='''
Հուզմունք ապրեցի ես Նաստասիա Եգորովնայի՝ հանգուցյալ Օլյայի մոր անսպասելի այցելությունից։ Մայրիկիցս ես արդեն լսել էի, որ նա մի երկու անգամ եղել է իմ հիվանդության ժամանակ և որ շատ է հետաքրքրվել իմ առողջությամբ։ Արդյոք, իսկապես ինձ համար է եկել այդ «բարի կինը», ինչպես նրա մասին միշտ արտահայտվում էր մայրիկս, թե ուղղակի այցելել է մայրիկիս համաձայն արդեն ընդունված կարգի, ես չհարցրի։ Տան անցուդարձի մասին մայրիկս սովորաբար միշտ պատմում էր ինձ, երբ արգանակը ձեռքին գալիս էր ինձ կերակրելու (երբ ես ինքս դեռ չէի կարող ուտել), որպեսզի զբաղեցնի ինձ. իսկ ես այդ ժամանակ համառորեն աշխատում էի ցույց տալ ամեն անգամ, որ այնքան էլ չեմ հետաքրքրվում բոլոր այդ տեղեկություններով և այդ պատճառով Նաստասիա Եգորովնայի մասին էլ ավելի մանրամասն հարց ու փորձ չարի, նույնիսկ բալորովին լուռ մնացի։
Այստեղ ես հանկարծ դադարեցի մտածել այս անիմաստ բաների մասին և հուսահատված ընկա բարձիս վրա։ «Բայց դա չի լինելու»,― հանկարծակի վճռականությամբ բացականչեցի ես, վեր թռա անկողնուցս, հագա կոշիկներս, խալաթս և ուղիղ դիմեցի դեպի Մակար Իվանովիչի սենյակը, կարծես այնտեղ էր այս բոլոր կախարդանքների թոթափումը, փրկությունը, խարիսխը, որից կառչելով, ես հաստատ կանգնած կմնամ։ Եվ իսկապես, կարող է լինել, որ այդ միտքը ես այն ժամանակ կզգայի հոգուս ողջ զորությամբ, թե չէ, հակառակ դեպքում, ինչո՞ւ պիտի այն ժամանակ այդպես անզուսպ ու հանկարծակի վեր թռչեի տեղիցս և հոգեկան այդպիսի վիճակով նետվեի Սակար Իվանովիչի մոտ։
==== ''' III ===='''
Բայց Մակար Իվանովիչի մոտ, ինձ համար միանգամայն անսպասելի մարդկանց՝ մայրիկիս ու բժշկին, հանդիպեցի։ Քանի որ, չգիտես ինչու, այստեղ գալիս ես պատկերացնում էի, թե ծերունուն անպայման մենակ եմ գտնելու, ինչպես երեկ, ապա մի բութ շվարածությամբ կանգ առա շեմին։ Բայց չհասցրի խոժոռվել, երբ իմ հետևից իսկույն մտավ Վերսիլովը, իսկ նրա հետևից հանկարծ նաև Լիզան... Ուրեմն բոլորը ինչ-որ բանի համար հավաքվել էին Մակար Իվանովիչի մոտ և «հենց այն ժամանակ, երբ դա պետք չէր»։
― Անպայման կան և «պետք է որ լինեն դրանք»,― անզուսպ և կրակոտ դուրս թռավ իմ բերանից, չգիտեմ ինչու, բայց ինձ հմայեց Վերսիլովի տոնը և կարծես գերեց «պետք է որ լինեն դրանք» խոսքի մեջ թաքնված ինչ-որ մի միտք։ Այս խոսակցությունն ինձ համար բոլորովին անսպասելի եղավ։ Բայց հենց այդ րոպեին, հանկարծ, նույնպես բոլորովին անսպասելի, մի բան պատահեց։
==== ''' IV ===='''
Չափազանց պայծառ օր էր, սովորաբար, բժշկի կարգադրությամբ, Մակար Իվանովիչի լուսամուտի թանձր վարագույրը չէին բարձրացնում ամբողջ օրվա ընթացքում, բայց հիմա նրա լուսամուտին ոչ թե թանձր վարագույր էր, այլ՝ թեթև կիսավարագույր, այնպես որ լուսամուտի վերին մասը, այնուամենայնիվ, փակ չէր, որովհետև նախորդ թանձր վարագույրի դեպքում, բոլորովին արև չտեսնելով, ծերունին նեղվում էր։ Եվ այսպես, մենք նստած մնացինք մինչև այն ժամանակ, երբ արևի ճառագայթը հանկարծ ուղիղ Մակար Իվանովիչի դեմքին խփեց։ Խոսքով բռնված նա սկզբում ուշադրություն չդարձրեց, բայց մեքենայորեն, խոսելու ընթացքում մի քանի անգամ գլուխը մի կողմ թեքեց, որովհետև վառ ճառագայթը խիստ անհանգստացնում և գրգռում էր նրա հիվանդ աչքերը։ Նրա կողքին կանգնած մայրիկը արդեն մի քանի անգամ անհանգստությամբ նայել էր լուսամուտին. ուղղակի պետք էր մի բանով լրիվ ծածկել լուսամուտը, բայց, որպեսզի չխանգարի խոսակցությանը, մտքովն անց էր կացրել փորձել մի կողմ՝ դեպի աջ ձգել այն աթոռակը, որին նստած էր Մակար Իվանովիչը և ընդամենը երեք կամ ամենաշատը չորս վերշոկ պետք էր ձգել։ Նա արդեն մի քանի անգամ կռացել էր և ձեռքը աթոռակին գցել, բայց մի կողմ քաշել չէր կարող, աթոռակը, վրան նստած Մակար Իվանովիչի հետ, տեղից չէր շարժվում։ Զգալով նրա ջանքերը, բայց կրակոտ խոսքով բռնված, միանգամայն անգիտակից կերպով Մակար Իվանովիչը մի քանի անգամ փորձեց տեղից բարձրանալ։ Բայց ոտքերը նրան չէին հնազանդվում։ Սակայն մայրիկը, այնուամենայնիվ, շարունակում էր լարվել և քաշքշել աթոռակը, և այս բոլորը վերջապես սոսկալի զայրացրին Լիզային։ Միտքս մնացին նրա մի քանի բոցավառ, բարկացկոտ հայացքները, միայն թե առաջին պահին չգիտեի, ինչին վերագրեմ դրանք, դրան ավելացրած նաև այն, որ ինձ զբաղեցնում էր խոսակցությունը։ Եվ ահա հանկարծ կտրուկ լսվեց նրա համարյա բղավոցը Մակար Իվանովիչի վրա։
Այս ասելով ես նետվեցի իմ սենյակը։ Վերսիլովը վազեց իմ ետևից...
==== ''' V ===='''
Ինձ հետ հիվանդության կրկնություն տեղի ունեցավ, տենդի ուժեղագույն նոպա, իսկ գիշերը զառանցանք։ Բայց ոչ շարունակական զառանցանք, եղան անհամար երազներ, ամբողջ շարաններով և անչափ, որոնցից մի երազը կամ երազի մի հատվածը ես հիշեցի ամբողջ կյանքիս ընթացքում։ Հաղորդում եմ առանց բացատրությունների, դա կանխագուշակություն էր և չեմ կարող բաց թողնել։
=== Գլուխ երրորդ ===
==== ''' I ===='''
Երեք օրից ես վեր կացա առավոտյան անկողնուց և, ոտքի կանգնելով, զգացի, որ այլևս հիվանդ չեմ պառկի։ Ես լիովին զգացի ապաքինման մոտալուտությունը։ Բոլոր այս մանրամասնությունները, միգուցե, չարժեր գրի առնել, բայց այն ժամանակ եկան օրեր, որոնցում թեև ոչ մի առանձին բան տեղի չունեցավ, բայց դրանք բոլորն էլ մնացին իմ հիշողության մեջ որպես ուրախալի և հանգիստ օրեր, իսկ դա հազվագյուտ բան է իմ հիշողություններում։ Առայժմ հոգեկան վիճակս չեմ նկարագրի, եթե ընթերցողն իմանար, թե ինչում էր այն կայանում, ապա, իհարկե, չէր հավատա։ Ավելի լավ ամեն բան կբացատրվի հետո՝ փաստերով։ Իսկ առայժմ միայն մի բան կասեմ, թող ընթերցողը հիշի ''սարդի հոգին''։ Եվ դա այն մարդու մոտ, որն ուզում էր հեռանալ նրանցից և ամբողջ աշխարհից հանուն «վայելչատեսության»։ Վայելչատեսության ծարավն առավելագույն չափով էր, և դա անշուշտ այդպես էր, բայց թե ինչ ձևով այն կարող էր զուգորդվել այլ, Աստված գիտե, թե որ ծարավների հետ. ինձ համար գաղտնիք է։ Եվ միշտ էր գաղտնիք եղել, և ես հազար անգամ զարմացել եմ մարդու (և թվում է, թե առավելապես ռուս մարդու) այդ ընդունակության վրա։ Փայփայել իր հոգում ամենաբարձր իդեալն ամենամեծ ստորության կողքին, և այդ բոլորը միանգամայն անկեղծ։ Արդյոք դա ռուս մարդու հոգու առանձնահատուկ լայնությունն է, որը նրան հեռու կտանի, թե ուղղակի ստորություն է՝ ահա թե որն է հարցը։
Վերսիլովը կարծես վախենում էր իմ վերաբերմունքից Մակար Իվանովիչի նկատմամբ, այսինքն՝ չէր վստահում ոչ իմ խելքին, ոչ էլ նրբազգացությանս և այդ պատճառով արտակարգ գոհ էր հետագայում, երբ տեսավ, որ ես էլ եմ կարողանում երբեմն հասկանալ, ինչպես պետք է վերաբերվել բոլորովին այլ հասկացությունների ու հայացքների տեր մարդուն, մի խոսքով կարողանում եմ լինել, երբ որ պետք է, և՛ զիջողամիտ, և՛ լայնախոհ։ Խոստովանում եմ նաև (կարծում եմ, առանց ինձ ստորացնելու), որ ժողովրդից ելած այս էակի մեջ ես գտա նաև ինչ-որ ինձ համար մի նոր բան որոշ զգացմունքների ու հայացքների տեսակետից, ինձ անհայտ բան, մի շատ ավելի պարզ և մխիթարական բան, քան ինքս էի հասկանում այդ բաները առաջներում։ Այդուհանդերձ, հնարավոր չէր երբեմն ուղղակի իրենից դուրս չգալ նրա որոշակի նախապաշարմունքներից, որոնց հավատում էր ամենավրդովեցուցիչ հանգստությամբ և անսասանությամբ։ Բայց այստեղ մեղավորը, իհարկե, միայն նրա անուսում լինելն էր, իսկ հոգին բավական լավ էր կազմակերպված և այնպես, որ այդ տեսակետից ես մարդկանց մեջ ավելի լավը դեռ չեմ հանդիպել։
==== ''' II ===='''
Ամենից առաջ նրա մեջ գրավում էր, ինչպես վերևում նկատել եմ, նրա արտակարգ մաքրասիրությունը և ինքնահավանության իսպառ բացակայությունը. կանխազգացվում էր համարյա անմեղ մի սիրտ։ Կար սրտի «ուրախություն և այդ պատճառով նաև «բարետեսություն»։ «Ուրախություն» բառը նա շատ էր սիրում և հաճախ էր օգտագործում։ Ճիշտ է, երբեմն նրան համակում էր ինչ-որ հիվանդագին մի խանդավառություն, ինչ-որ, կարծես, զմայլանքի հիվանդագինություն, մասամբ, ենթադրում եմ նաև նրանցից, որ տենդը, իսկապես ասած, երբեք չէր լքում նրան այդ ամբողջ ժամանակ, բայց բարետեսությանը դա չէր խանգարում։ Կային նաև հակադրություններ, զարմանալի պարզամտության կողքին երբեմն ամենևին առանց նկատելու հեգնանքը (հաճախ ի տհաճություն ինձ) խաղաղ գոյակցում էր նրա մեջ նաև ինչ-որ մի խորամանկ նրբամտություն, ամենից հաճախ բանավիճական սխալներում։ Իսկ բանավեճ նա սիրում էր, բայց միայն երբեմն և յուրօրինակ ձևով։ Երևում էր, որ նա շատ էր ման եկել Ռուսաստանում, շատ բան լսել, բայց, կրկնում եմ, ամենից շատ սիրում էր սրտաշարժությունը, այդ պատճառով սիրում էր ամեն բան, որ բերում էր դրան և ինքն էլ սիրում էր սրտաշարժ բաներ պատմել։ Ընդհանրապես պատմել շատ էր սիրում։ Շատ բան եմ նրանից լսել և իր սեփական դեգերումների մասին, և զանազան առասպելներ ամենահնագույն «ճգնավորների» կյանքից։ Ինձ ծանոթ չեն դրանք, բայց, կարծում եմ, որ շատերն ինքն էր հորինում այս առասպելներից, մեծ մասամբ յուրացնելով հենց հասարակ ժողովրդի բանավոր պատմություններից։ Ուղղակի չէր կարելի այլ բան հանդուրժել։ Բայց ակնհայտ ձևափոխությունների կամ ուղղակի ստահոդ պատմությունների կողքին միշտ առկայծում էր ինչ-որ զարմանալի ամբողջական ժողովրդական զգացմունքով լի և մշտապես սրտաշարժ մի բան... Այս պատմություններից միտքս մնաց, օրինակ, մի երկար պատմություն. «Մարիամ Եգիպտացու կյանքը»։ Այս «կյանքի» մասին և դրա նման մյուսների մասին ես մինչ այդ համարյա ոչ մի գաղափար չունեի։ Ես ճիշտն եմ ասում, դա համարյա հնարավոր չէ լսել առանց արտասուքի և ոչ թե սրտառուչությունից, այլ ինչ-որ տարօրինակ մի հիացումից, մի արտակարգ և տաք բան էր զգացվում, ինչպես այն արևակեզ, առյուծներով լի ավազուտ-տափաստանը, որտեղ թափառում էր սրբուհին։ Ի դեպ, այդ մասին չեմ ուզում խոսել և բանիմաց էլ չեմ։
― Մակար Իվանովիչը նախ և առաջ ոչ թե գյուղացի է, այլ պարոնին սպասարկող, ագարակի կցաշենքում ապրող մարդ,― արտասանեց նա մեծ հաճույքով,― նախկին սպասավոր, նախկին ծառա, որը ծնվել է ծառա և ծառայից։ Սպասավորներն ու ծառաները առաջներում չափազանց շատ էին բաժանվում իրենց պարոնների մասնավոր հոգևոր և մտավոր կյանքից։ Նկատիր, որ Մակար Իվանովիչը մինչև օրս էլ ավելի պարոնների ու բարձր հասարակության կյանքի իրադարձություններով է հետաքրքրվում։ Դու դեռ չգիտես, թե ինչ աստիճանի է հետաքրքրվում նա վերջին ժամանակներս Ռուսաստանում տեղի ունեցող որոշ իրադարձություններով։ Արդյոք գիտե՞ս, որ նա մեծագույն քաղաքագետ է։ Նրան մեղր մի կերցրու, այլ պատմիր, թե ով որտեղ է կռվում, և արդյո՞ք մենք կկռվենք։ Առաջներում նման խոսակցություններով ես նրան երանության էի հասցնում։ Գիտությունը շատ է հարգում և բոլոր գիտություններից ամենից շատ սիրում է աստղագիտությունը։ Այդ բոլորի հետ միասին իր մեջ այնքան անկախ մի բան է մշակել, որը նրանում այլևս ոչ մի դեպքում տեղից չես շարժի։ Համոզմունքները կան և հաստատուն, և բավական հստակ... և ճշմարիտ համոզմունքներ։ Բացարձակ տգիտության հետ մեկտեղ, նա ընդունակ էր հանկարծ զարմացնել անսպասելի ծանոթությամբ այնպիսի հասկացությունների հետ, որոնք նրանում չէիր էլ ենթադրում։ Հիացմունքով գովում է անապատը, բայց ոչ մի դեպքում ոչ անապատ կգնա, ոչ մենաստան, որովհետև ծայր աստիճանի «թափառաշրջիկ» է, ինչպես սիրով նրան անվանեց Ալեքսանդր Սեմյոնովիչը, որի վրա դու, իմիջիայլոց, իզուր բարկացած ես։ Էլ ինչ կարելի է ասել, վերջապես. մի քիչ արվեստագետ է, շատ սեփական բառեր ունի, բայց ունի նաև այնպիսիները, որ իրենը չեն։ Մի քանի քրոմներ, տրամաբանական վերապատմումով, երբեմն շատ վերացական են, սենտիմենտալ, բայց միանգամայն ժողովրդական պոռթկումներով կամ, ավելի լավ է ասել, հենց այն համաժողովրդական հիացումի պոռթկումներով, որն այդպես լայնորեն մտցնում է մեր ժողովուրդը իր կրոնական զգացման մեջ։ Նրա սրտաբացության և անչարության մասին բաց եմ թողնում, ես ու դու չենք, որ այդ թեմայով սկսենք...
==== ''' III ===='''
Որպեսզի ավարտենք Մակար Իվանովիչի բնութագրումը, կհաղորդեմ նրա պատմություններից որևէ մեկը, ըստ էության արդեն անձնական կյանքից։ Այս պատմությունների բնույթը տարօրինակ էր, ավելի ճիշտն այն է, որ չկար նրանց մեջ ոչ մի ընդհանուր բնույթ, ոչ որևէ բարոյախոսություն, ոչ ընդհանուր ուղղվածություն կարելի էր քամել նրանցից, միայն թե բոլորն էլ քիչ թե շատ սրտաշարժ էին։ Բայց կային նաև ոչ սրտաշարժները, կային նույնիսկ բոլորովին ուրախները, կային նույնիսկ ծաղրալիները որոշ վանականների մասին անպարկեշտներից, այնպես որ պատմելով ուղղակի վնասում էր իր գաղափարին, որի մասին ես ասացի նրան, բայց նա չհասկացավ, թե ինչ էի ուզում ասել։ Երբեմն դժվար էր լինում հասկանալ, թե ինչն է նրան հրահրում պատմելու, այնպես որ մեկ-մեկ նույնիսկ զարմանում էի այդ շաղակրատության վրա և մասամբ վերագրում էի ծերությանն ու հիվանդագին վիճակին։
Տեղադրում եմ պատմություններից մեկն առանց ընտրության, միայն մի պատճառով, որ այն ավելի լրիվ է մտքումս մնացել։ Սա մի պատմություն է մի վաճառականի մասին, և ես կարծում եմ, որ դրա նման պատմություններ մեր մեծ ու փոքր քաղաքներում հազարներով են պատահում. միայն թե կարողանաս տեսնել։ Ցանկացողները կարող են բաց թողնել այս պատմությունը, մանավանդ, որ պատմում եմ նրա ոճով։
==== ''' IV ===='''
«Իսկ մեր Աֆիմևսկ քաղաքում հիմա կասեմ, թե ի՜նչ հրաշք կար։ Մի վաճառական կար մեզանում, Կոտոբոյնիկով էր կոչվում՝ Մաքսիմ Իվանովիչ, և ամբողջ շրջակայքում չկար մեկը, որ նրանից հարուստ լիներ։ Չթի գործարան կառուցեց և մի քանի հարյուր բանվոր էր պահում, և սկսեց իրեն անչափ երևակայել։ Եվ պետք է, որ էսպես ասած, նրա ձեռքի շարժումով արդեն ամեն բան շարժվեր, և քաղաքի գլխավորներն էլ ոչ մի բանում նրան չէին խոչընդոտում, և վանահայրն էր նրան առատաձեռնության համար շնորհակալություն հայտնում։ Վանքին մեծ գումարներ էր զոհաբերում, երբ որ մտքովն անց էր կենում, շատ էր իր հոգու համար մտմտում և հետագա կյանքի համար էլ քիչ չէր մտածում։ Այրի էր, երեխաներ էլ չուներ, կնոջ մասին խոսակցություն կար, որ դեռ ամուսնության առաջին տարում իբր ծեծամահ է արել նրան և որ երիտասարդ ժամանակվանից սիրում էր ձեռքերին ազատություն տալ, միայն թե դա դրանից շատ վաղուց է եղել, իսկ նոր ամուսնությամբ պարտավորություններ վերցնել վրան չէր ուզել։ Օղու նկատմամբ էլ թուլություն ուներ և ժամը որ հասնում էր, հարբած ու ադամամերկ վազում էր քաղաքով մեկ ու ոռնում, քաղաքը նշանավոր չէր, բայց միևնույն է, ամոթալի էր։ Իսկ երբ գինարբուքն անցնում էր, բարկացկոտ էր դառնում, և ինչ որ վճռեր, էդպես էլ լավ էր և ինչ որ հրամայեր, էդ էլ հրաշալի էր։ Իսկ ժողովուրդն էլ մոտավորապես էր հաշվում, իսկ ինքը հաշվիչը վերցնում էր, ակնոցը դնում. «Քեզ ինչքա՞ն եմ պարտք, Ֆոմա»։― «Ծննդյան տոներից փող չեմ վերցրել ձեզնից, Մաքսիմ Իվանովիչ, երեսունինը ռուբլի ձեզ մոտ ունեմ»։― «Համա թե փողեր են։ Դա քեզ համար շատ-շատ է։ Դու քաշովդ մեկ էդքան փող չարժես, քեզ չի էլ սազի, տասը ռուբլին կպահեմ, քսանինը ստացիր»։ Եվ մարդը լռում է. և ոչ մեկն էլ չի համարձակվում ծպտուն հանել, բոլորն էլ լռում են։
=== Գլուխ չորրորդ ===
==== ''' I ===='''
Այժմ կհասնեմ վերջնական աղետին, որով ավարտվում են նոթերս։ Բայց շարունակելու համար նախապես պետք է առաջ ընկնեմ ու բացատրեմ մի բան, ինչի մասին բնավ չգիտեի այն ժամանակ, երբ զբաղված էի իմ գործունեությամբ, և որի մասին իմացա ու պարզաբանեցի ինձ համար շատ ավելի ուշ, այսինքն՝ այն ժամանակ, երբ ամեն բան վերջացած էր։ Այլ կերպ չեմ կարող պարզ ասել, քանի որ ստիպված կլինեմ ամեն բան գրել հանելուկների ձևով։ Դրա համար էլ ուղղակի ու հասարակ պարզաբանում կանեմ, զոհելով, այսպես ասած, գեղարվեստականը, և կանեմ այնպես, որ իբր թե գրողը ես չեմ, իբր թե գրվել է առանց իմ սրտի մասնակցության, ինչպես entrefilet<ref>Նախաբան (ֆրանս.)։
Իսկ ես ի՞նքս։ Գիտեի՞, արդյոք, որևէ բան և ի՞նչ գիտեի ոտքի կանգնելուցս առաջ։ Սկսելով այն entrefilet, ես տեղեկացրի, որ բան չգիտեի ոտքի կանգնելուցս առաջ, որ ամեն բան իմացա չափից ավելի ուշ և նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն բան արդեն կատարվել էր։ Դա ճիշտ է, բայց արդյո՞ք լիովին է այդպես։ Ո՛չ, ո՛չ լիովին, որոշ բան արդեն գիտեի անտարակույս, գիտեի նույնիսկ շատ բան, բայց ինչպե՞ս։ Թող ընթերցողը հիշի իմ ''Երազը''։ Եթե նման մի երազ կարող էր լինել ու դուրս պրծնել սրտիցս, ձևավորվել այդպես, ապա, ուրեմն, անչափ շատ բան չգիտեի, այլ ''կանխազգում էի'' այն բանից, որ այժմ բացատրեցի և որ, իրոք, լիովին իմացա լոկ այն ժամանակ, «երբ ամեն բան վերջացել էր»։ Իմանալը չգիտեի, բայց սիրտս մրճահարում էր կանխազգացումից, և չարքերն արդեն տիրացել էին իմ երազներին։ Եվ դեպի այդ մարդը՝ դեպի Վերսիլովն էի պոռթկում, լիովին իմանալով, թե ինչ մարդ է և կանխազգալով նույնիսկ մանրամասները։ Եվ ինչո՞ւ էի մղվում դեպի նա։ Պատկերացրեք, որ այս իսկ րոպեին, երբ գրում եմ, թվում է, թե արդեն այն ժամանակ ամենայն մանրամասնությամբ գիտեի դեպի նա ունեցած մղումի պատճառը, այն դեպքում, երբ իրականում դեռ չգիտեի ոչինչ։ Միգուցե ընթերցողը հասկանա այս բանը։ Իսկ այժմ՝ ի գո՛րծ և՝ փաստ առ փաստ։
==== ''' II ===='''
Սկսվեց այն բանից, որ ոտքի կանգնելուցս դեռ երկու օր առաջ երեկոյան Լիզան տուն վերադարձավ լիովին տագնապահար եղած։ Անչափ վիրավորված էր, և իրոք որ մի անտանելի բան էր պատահել։
― Ճիշտ ես, բայց այլևս ո՛չ մի բառ, աղաչում եմ,― մրմնջաց ու ելավ սենյակիցս։ Այդպիսով պատահաբար բացատրվեցինք աննշան չափով։ Բայց դրանով սոսկ սաստկացրեց հուզմունքս հաջորդ օրը կատարելիք մի նոր քայլիս կապակցությամբ, այնպես որ ամբողջ գիշերը մնացի անքուն, շարունակ արթնանալով, բայց ինքնազգացողությունս լավ էր։
==== ''' III ===='''
Թեև հաջորդ օրը ժամը տասին ելա տնից, բայց ամեն կերպ ջանում էի հեռանալ ծածուկ, առանց հրաժեշտ տալու և բան ասելու, այսպես ասած ծլկեցի։ Չգիտեմ, թե ինչո՞ւ վարվեցի այդպես, բայց եթե նույնիսկ մայրս տեսներ տնից հեռանալս ու խոսեր հետս, ապա որևէ բան կասեի նրան։ Երբ հայտնվեցի դրսում և շնչեցի պաղ օդը, տեղնուտեղը ցնցվեցի մի ուժգին. համարյա կենդանական զգացողությունից, որը կանվանեի ''գիշատչական''։ Ինչո՞ւ էի գնում, ո՞ւր էի գնում։ Միանգամայն անորոշ էր, միաժամանակ նաև ''գիշատչական''։ Միաժամանակ նաև սարսափելի ու զվարճալի։
Հայացքում անսահման տառապանք կար ու կարեկցանք, երբ այդպես գոչելով, մատնացույց էր անում դժբախտին։ Վերջինս նստել էր բազկաթոռին՝ գլուխն ափերի մեջ առած։ Լիզան ճիշտ էր. այդ մարդը ճերմակ տենդի մեջ էր և անպատասխանատու իր ասածի համար և այն էլ երևի թե երեք օր ի վեր էր արդեն դարձել անպատասխանատու։ Հենց նույն առավոտյան նրան պառկեցրին հիվանդանոցում, իսկ իրիկնադեմին արդեն ուղեղի բորբոքում ուներ։
==== ''' IV ===='''
Թողնելով իշխանին Լիզայի հետ ժամը չորսի մոտերքը՝ գնացի իմ նոր բնակարանը։ Մոռացա ասել, որ օրն անձրևային էր, մռայլ, վերջերս սկսված հալոցքի ու գոլ քամու մեջ սուզված, ինչն ընդունակ է քայքայելու անգամ փղի նյարդերը։ Տանտերն ուրախ դիմավորեց ինձ, ձեռուոտ ընկնելով ու դեսուդեն վազվզելով, ինչն ահավոր կերպով տանել չեմ կարողանում հատկապես նման պահերին։ Չորությամբ խույս տվեցի նրանից և մտա իմ սենյակը, բայց նա հետևեց ինձ ու թեև չհամարձակվեց հարցուփորձ անել, այնուամենայնիվ, հետաքրքրասիրությունն ուղղակի պեծկլտում էր աչքերում, ընդ որում, երեսիս էր նայում հետաքրքրվելու իրավունք ունեցողի պես։ Պետք է վայելչորեն խույս տայի հանուն իմ շահի։ Թեև անչափ պետք էր, որ իմանայի ինչ-որ բան (ու գիտեի, որ կիմանամ), այդուհանդերձ, անտանելի էր հարցուփորձ սկսելը։ Տեղեկացա սոսկ իր կնոջ առողջությանը և երկուսով գնացինք այդ կնոջ մոտ։ Թեև կինը բարյացակամորեն դիմավորեց ինձ, բայց խիստ գործնական ու չխոսկան տեսք ուներ, այդ հանգամանքը փոքր-ինչ խաղաղեցրեց ինձ։ Կարճ ասած՝ լիովին զարմանահրաշ բաներ իմացա այս անգամ։
=== Գլուխ հինգերորդ ===
==== ''' I ===='''
Հենց որ զեկուցեցին իմ մասին, Աննա Անդրեևնան թողեց իր կարն ու շտապ ելավ՝ դիմավորելու ինձ իր առաջին սենյակում, մի բան, որ չէր պատահել մինչ այդ։ Երկու ձեռն էլ մեկնեց ինձ և արագ, շիկնեց։ Լուռումունջ տարավ ինձ իր տեղը, նորից նստեց իր գործին, ինձ նստեցրեց մոտը, բայց չվերսկսեց կարը, այլ շարունակում էր միևնույն ջերմ կարեկցանքով դիտել ինձ ոչինչ չասելով։
«Դրանք բոլորը պարզապես կամազուրկ ու թուլամիտ տղա են համարում ինձ, ում հետ կարելի է վարվել ուզածի պես»,― մտածեցի զայրույթով։
==== ''' II ===='''
Այնուամենայնիվ, գնացի Լամբերտի մոտ։ Այդ ժամանակ ուրիշ որտե՞ղ կարող էի գոհացում տալ հետաքրքրասիրությանս։ Պարզվեց, որ Լամբերտը շատ հեռու տեղ է բնակվում։ Ամառային այգու մոտի Կոսոյ նրբանցքում, ի դեպ նախկին հարկաբաժնում. սակայն այն ժամանակ, երբ փախչում էի իր մոտից, այնքան աչքաթող էի արել փողոցներն ու տարածքը, որ չորս օր առաջ, երբ Լիզայից ստացա նրա հասցեն, նույնիսկ զարմացա ու չհավատացի, թե այդտեղ է ապրում։ Դեռևս սանդուղքով բարձրանալիս երրորդ հարկում գտնվող այդ բնակարանի մուտքի դռան մոտ նկատեցի երկու երիտասարդի և մտածեցի, որ ինձնից առաջ են տվել զանգը և սպասում են դռան բացվելուն։ Մինչ բարձրանում էի, երկուսն էլ, մեջքով դեպի դուռը շրջված, ինձ էին նայում մանրազնին։ «Այստեղ շատ բնակվողներ կան, և սրանք, անշուշտ, ուրիշ կենվորների մոտ են եկել»,― մտւսխոժոռվեցի մոտենալով նրանց։ Շատ տհաճ կլիներ ինձ համար, եթե Լամբերտի մոտ ուրիշ մարդ տեսնեի։ Աշխատելով չնայել նրանց ձեռքս մեկնեցի դեպի զանգը։
Այնուամենայնիվ, հուզվածության պատճառով ոչ մի բանի մասին հարցուփորձ չարավ ճանապարհին։ Ինձ համար նույնիսկ վիրավորական եղավ, որ նա այդքան վստահ է ինձ վրա և իմ կողմից անվստահություն չի կասկածում, թվում էր, թե նրան զբաղեցնում է այն տխմար միտքը, թե ինքը կհամարձակվի առաջվա նման հրամայել ինձ։ «Դրա հետ մեկտեղ նա ահավոր անգրագետն է»,― մտածեցի ռեստորան մտնելիս։
==== ''' III ===='''
Այդ ռեստորանում՝ Մորսկոյում, եղել էի նաև առաջ՝ իմ զազրելի անկման ու փչացածության շրջանում, դրա պատճառով էլ տպավորությունս այդ սենյակ-սրահներից, սպասավորներից, ովքեր ուշադրություն էին դարձնում վրաս ու ճանաչում որպես ծանոթ հաճախորդի, ի վերջո տպավորությունս Լամբերտի բարեկամներից կազմված առեղծվածային սեղանակիցներից, ում շրջապատում հայտնվել էի անսպասելիորեն ու կարծես թե արդեն դրա անբաժանելի մասը դարձել, և, ամենակարևորը, այն աղոտ կանխազգացումից, թե կամովին գնում եմ ինչ-որ նողկալի բաների ընդառաջ և, անկասկած, կավարտեմ մի վատ արարքով, հենց այդ պատճառով Էլ վատ Էր տպավորությունս, և շուրջս տիրող անցուդարձն ասես խոցեց ինձ։ Եղավ մի պահ, որ քիչ մնաց հեռանայի, սակայն պահն այդ անցավ, ու ես մնացի։
=== Գլուխ վեցերորդ ===
==== ''' I ===='''
Նորից եմ խնդրում հիշեք, որ գլուխս դժժում էր որոշ չափով, այլապես ուրիշ կերպ կխոսեի ու կվարվեի։ Հիշյալ վաճառատան խորքի սենյակում իրոք որ հնարավոր էր ոստրե ուտել, և մենք նստեցինք անտանելի կեղտոտ սփռոցով ծածկված փոքրիկ սեղանի մոտ։ Լամբերտը շամպայն պահանջեց, ոսկեգույն պաղ խմիչքով լեցուն գավաթ հայտնվեց դեմս, որ ինձ էր նայում գայթակղիչ փայլով, սակայն ես վրդովված էի։
― Ուզենամ՝ կգամ, կամքն իմն է,― գոռացի շրջվելով։
==== ''' II ===='''
Ինչ խոսք, չհետապնդեց, քանի որ ուրիշ կառք չպատահեց նույն պահին, և ես հասցրի անհետանալ իր աչքից։ Գնացի մինչև Սենայա, այնտեղ իջա և բաց թողի կառքը։ Շատ էի ուզում քայլել։ Ոչ հոգնածություն էի զգում, ոչ էլ շատ հարբածություն, լիովին առույգ էի, առլեցուն ուժով, ամեն բան անելու ընդունակությամբ և անթիվ-անհամար հաճելի մտքերով։
Մնացինք ես ու նա։ Կանգնել էր դեմս՝ ինչպես նախորդ տեսակցության ժամանակ, հայացքը լուսաշող և ձեռները ինձ մեկնած։ Ասես հնձեցին ինձ, և ես տառացիորեն ընկա նրա ոտների առջև։
==== ''' III ===='''
Չգիտեմ ինչու, քիչ մնաց լաց լինեի, հիշում եմ, թե նա ինչպես նստեցրեց ինձ իր մոտ. հիշում եմ նաև, հիշողությանս անգին խորքերում մնացել է անջինջ, թե ինչպես էինք նստել կողք-կողքի՝ ափ ափի տված, ու խոսում էինք հապճեպ, նա հարցնում էր ծերունու և վերջինիս մահվան մասին, իսկ ես այդ մասին այնպես էի պատմում իրեն, որ կարելի էր կարծել, թե Մակար Իվանովիչի համար եմ լալիս, այն դեպքում, երբ դա կլիներ անհեթեթության գագաթնակետը, և գիտեմ, որ նա այդպիսի երեխայական թուլասրտություն չէր կարող գուշակել իմ մեջ։ Ի վերջո միանգամից սթափվեցի ու ամաչեցի։ Այժմ ենթադրում եմ, որ այն ժամանակ հրճվանքից էի լալիս, և կարծում եմ, որ նա շատ լավ ըմբռնեց այդ բանը, այնպես որ հանգիստ եմ այս հիշողության առթիվ։
=== Գլուխ յոթերորդ ===
==== ''' I ===='''
Միայն դա էր մնացել պակաս։ Վերցրի մուշտակս ու, քայլելու ընթացքում քաշելով ուսերիս, արագ հեռացա՝ մտորելով. «Նա պատվիրում էր, որ գնամ հորս մոտ, բայց որտե՞ղ գտնեմ նրան»։
― Ի՜նչ տարօրինակ է։ Ի՜նչ տարօրինակ է լսելը,― կրկնում էի հրճվանքի մեջ սուզված։ Եվ ահա, հիշում եմ, հանկարծ նրա դեմքին մի ակնթարթ հայտնվեց ու հարթվեց իր յուրահատուկ կնճիռը (մտահոգության), որն այնքան ծանոթ էր ինձ և ասես միաժամանակ արտահայտում էր և տրտմություն, և հեգնանք։ Հաղթահարեց ինքն իրեն և սկսեց, ասես որոշ չափով ճիգ գործադրելով իր վրա։
==== ''' II ===='''
― Լսիր, Արկադի, եթե քեզ կանչեի ավելի շուտ, ապա ի՞նչ էի ասելու։ Այս հարցի մեջ է իմ պատասխանը։
― Արդեն ասացի, որ սիրում եմ քո բացականչությունները, սիրելիս,― նորից ժպտաց մանկամիտ բացականչությանս վրա և, ոտքի կանգնելով, սկսեց քայլել սենյակով մեկ, ասես չնկատելով ու չզգալով իր շարժմունքը։ Ես էլ ոտքի ելա։ Նա շարունակում էր խոսել իր տարօրինակ լեզվով, բայց մտքի մեծագույն խորաթափանցությամբ։
==== ''' III ===='''
― Այո, տղաս, կրկնում եմ չեմ կարող չհարգել իմ ազնվականությունը։ Դարերի ընթացքում մեզանում ստեղծվել է աշխարհում գոյություն չունեցող քաղաքակիրթ մարդու բարձրագույն տեսակ՝ համամարդկային ցավով տառապող տեսակը։ Այդ տեսակը զուտ ռուսական է, բայց քանի որ ծագում է ռուս ժողովրդի բարձրագույն քաղաքակիրթ շերտից, ապա, ուրեմն, ես այդ տեսակին պատկանելու պատիվն ունեմ։ Դրա մեջ է պահպանվում Ռուսիայի ապագան։ Միգուցե թվով ընդամենը հազարն ենք, միգուցե՝ ավելի շատ կամ քիչ, բայց ամբողջ Ռուսիան առայժմ ապրել է լոկ հանուն այն բանի, որ լույս աշխարհ բերի այդ հազարը։ Կասեն քի՜չ է, կընդվզեն, թե հազար մարդու համար այնքա՜ն դարեր են ծախսվել և այնքա՜ն միլիոն ժողովուրդ։ Ըստ իս՝ քիչ չէ։
=== Գլուխ ութերորդ ===
==== ''' I ===='''
Քանի որ այդ ժամանակ խոսքով ընկանք և ամբողջ երեկո նստած մնացինք մինչև գիշեր, ապա չեմ մեջբերում ամբողջ զրույցը, այլ՝ լոկ այն, ինչը վերջապես հասանելի դարձրեց ինձ համար նրա կյանքի խորհրդավոր կողմերից մեկը։
― Այն ժամանա՞կ։ Բոլորովին էլ չենք հանդիպել այն ժամանակ։ Նա հազիվ մինչև Քյոնիքսբերգ էր հասել ու այնտեղ էլ մնացել էր, իսկ ես Ռեյնում էի։ Չմեկնեցի իր մոտ. պատվիրեցի, որ մնա այնտեղ ու սպասի։ Տեսնվեցինք շատ ավելի ուշ, այն ժամանակ, երբ մեկնեցի իր մոտ, որ ամուսնանալու թույլտվություն խնդրեմ...
==== ''' II ===='''
Այստեղ արդեն կհայտնեմ բանի էությունը, այսինքն` լոկ այն, ինչը կարողացել եմ յուրացնել, համ էլ նա սկսել էր անկապ-անկապ հայտնել այդ մասին։ Նրա խոսքը հանկարծ տասնապատիկ ավելի անկապ դարձավ, երբ հասավ այդ տեղին։
=== Գլուխ իններորդ ===
==== ''' I ===='''
Բայց առավոտյան արթնացա թարմ և հոգով կայտառացած։ Նույնիսկ ի սրտե և ակամա նախատեցի ինձ այն անհամեստության ու կարծես թե մեծամտության համար, որոնցով ունկնդրել էի, ինչպես հիշում էի, նրա «խոստովանության» որոշ մասերը։ Եթե այդ «խոստովանությունը» նույնիսկ անկապ էր որոշ չափով, եթե բացահայտումներից մի քանիսը նույնիսկ խելահեղություն էին որոշ չափով ու կցկտուր, ապա մի՞թե նա պատրաստվել էր հռետորական ճառ ճառելու, երեկ, երբ իր մոտ էր կանչում ինձ։ Այն բանով, որ նա այդ պահին դիմեց ինձ՝ որպես իր միակ բարեկամին, դրանով պարզապես պատիվ արավ ինձ և ես երբևէ չեմ մոռանա դա։ Հակառակը, նրա խոստովանությունը «հուզիչ» էր, որքան էլ որ ծաղրեն ինձ այս արտահայտության համար, և եթե նրա խոսքի մեջ երբեմն հնչում էր ինչ-որ անպարկեշտ կամ նույնիսկ ծիծաղելի բան, ապա ես չափից ավելի լայնսիրտ էի, որ չարգելեի ռոմանտիզմը առանց, ի դեպ, իդեալն ապականելու։ Կարևորն այն է, որ ես վերջապես հասու եղա այդ մարդուն ճանաչելուն և որոշ չափով նույնիսկ ափսոսում էի ու նեղվում, որ այդ բանն ստացվել է այդպես հեշտ ու հասարակ կերպով, միշտ էլ ի խորոց սրտի այդ մարդուն դնում էի մի արտակարգ ամպեղեն բարձունքի վրա և անպայման ամպեղեն զգեստներ էի հագցնում իր ճակատագրին, այդ պատճառով էլ, բնականաբար, ցանկացել էի մինչ այդ, որ հրաշագործ արկղիկը բացվեր հնարավորին չափ հրաշքի ձևով։ Ինչևէ. Վերսիլովի և ''այն կնոջ'' հանդիպման և իր երկամյա տառապանքների մեջ ուրիշ բարդություններ ևս կային. «Նա չի ցանկացել կյանքի քմահաճ հարկադրանքը, նա կարիք է ունեցել ազատության և ոչ թե ստրկության՝ կյանքի առջև, ճակատագրի պարտագրած այդ ստրկության թելադրանքով ստիպված կլիներ անարգանք հասցնել մորս, որ մնացել էր Քյոնիքսբերգում նստած»... այսուհանդերձ այս մարդուն համարում էի քարոզիչ, նա ոսկե դարն էր փայփայում իր սրտում և գիտեր, թե ինչ ապագա է ունենալու անաստվածությունը։ Եվ ահա, հանդիպումն այդ կնոջ հետ փլուզեց ամեն բան և աղավաղեց։ Օհ, ես չէի դավաճանել մորս, բայցևայնպես, անցել էի այս մարդու կողմը։ Զորօրինակ՝ մտորում էի, թե մայրս բնավ չի խախտի նրա ճակատագիրը. չէր խախտի նաև իր ամուսնությունը մորս հետ։ Սա հասկանալի էր. սա բոլորովին այնպիսի բան չէր, ինչպիսին եղել էր հանդիպումն ''այն կնոջ'' հետ։ Ճիշտ է, մայրս վերջնական հանգստություն չէր պարգևի Վերսիլովին, բայց հենց դրանով էլ լավ կլիներ ամեն բան. այսպիսի մարդկանց մասին պետք է ուրի՛շ կերպ դատել, և նրանց կյանքը թող այդպիսին լինի առհավետ, և դա բոլորովին էլ անվայելուչ չի լինի, անվայելուչն այն կլինի, եթե նրանք առհասարակ հանդարտվեն կամ նմանվեն միջակ մարդկանց։ Ազնվականության վերաբերյալ նրա գովեստի բառերը՝ «Je mourrai gentilhomme»<ref>Ես կմեռնեմ որպես ազնվական (ֆրանս.)։
Եղածն էլ է բավական։ Իսկ այժմ, առանց այլևայլ խորհրդածությունների, փոխանցեմ հետագա ամբողջ սարսափն ու փաստերի նենգափոխումը։
==== ''' II ===='''
Ժամը տասին, երբ նոր էի պատրաստվում մեկնելու (պարզ է, որ՝ հորս մոտ) հայտնվեց Նաստասյա Եգորովնան։ Ուրախությամբ հարցրի. «Երևի ի՞ր մոտից ես գալիս»,― և լսեցի վրդովմունքով, թե բոլորովին էլ ոչ իր մոտից, այլ՝ Աննա Անդրեևնայի, և որ ինքը՝ Նաստասյա Եգորովնան, դեռևս լուսադեմին է գնացած եղել բնակարանից։
― Աստված գիտե դրանց գալն ու չգալը։
==== ''' III ===='''
Փաստերով, փաստերով... Արդյոք ընթերցողը որևէ բան ընկալո՞ւմ է։ Հիշում եմ, թե այդ ժամանակ փաստերն ինչպես էին ճնշում ինձ և հնարավորություն չէին տալիս, որ իմաստավորեի տեսածս ու լսածս, այնպես որ այդ օրվա վերջում լիովին կորցրել էի գլուխս։ Այդ պատճառով էլ առաջ եմ ընկնում երկու-երեք բան նախապես ասելով։
Բայց ինձ ցավագին տանջողը (անշուշտ, անցողակի, կողքանց, բուն տառապանքիս առընթեր) մի անխուսափելի, աշնան ճանճի նման աներես ու թունավորող ապրում էր, որի մասին չես մտածում, բայց պտտվում է շուրջդ, խանգարում ու հանկարծ խայթում անչափ ցավագին։ Դա լոկ մի վերհուշ էր, պատահար, որի մասին դեռ չեմ պատմել որևէ մեկին։ Եվ հարկավոր է այդ մասին ևս պատմել որևէ տեղ. ահա թե ինչի մասին է խոսքս։
==== ''' IV ===='''
Երբ Մոսկվայում արդեն վճռված էր, որ մեկնելու եմ Պետերբուրգ, ապա Նիկոլայ Սեմյոնովիչի միջոցով հայտնել էին ինձ, որ սպասեմ մեկնելուս համար ուղարկվելիք փողին։ Թե ով էր ուղարկելու, այդ մասին չէի հարցնում, գիտեի, որ Վերսիլովից եմ ստանալու և քանի որ այն ժամանակ օր ու գիշեր սրտի թրթիռով ու մեծամիտ ծրագրերով երազում էի Վերսիլովի հետ հանդիպելուս մասին, ապա նույնիսկ Մարյա Իվանովնայի հետ զրուցելիս խուսափում էի Վերսիլովի մասին խոսելուց։ Ի դեպ, հիշեցնեմ, որ մեկնելու համար անհրաժեշտ գումար ինձ մոտ էլ կար, այնուամենայնիվ վճռեցի, որ սպասեմ, իմիջիայլոց, ենթադրում էի, թե փողը կստանամ փոստի միջոցով։
Օ՛հ, թող որ լինեն այնպիսի փիլիսոփայողներ (և համոթ իրենց), որ կասեն, թե դրանք բոլորը դատարկ բան են, կաթնակերի մեկի բորբոքվածությո՜ւն է, թող ասեն, բայց ինձ համար դա վերք էր, վերք, որ չի ապաքինվել մինչև օրս, նույնիսկ մինչև այս րոպեն, երբ գրում եմ այդ մասին և երբ ամեն բան վերջացած է ու նույնիսկ վրեժը լուծված։ Օ՛հ, երդվում եմ, հիշաչար չեմ և ոչ էլ վրիժառու։ Անկասկած, միշտ էլ, նույնիսկ մինչև հիվանդանալս, ցանկացել եմ վրեժխնդիր լինել, երբ ինձ վիրավորել են, բայց, երդվում եմ, վրեժն անգամ ցանկանում եմ լուծել մեծահոգաբար։ Թող ես հատուցեմ մեծահոգությամբ, բայց այնպես, որ այդ պարոնը զգա դա, որ հասկանա, և ես լուծված կհամարեմ վրեժս։ Ի դեպ, ավելացնեմ, որ թեև վրիժառու չեմ, բայց հիշաչար եմ իմ մեծահոգությամբ հանդերձ, նման բան պատահո՞ւմ է այլոց հետ։ Իսկ այն ժամանակ, օ՛հ, այն ժամանակ իր մոտ էի գնացել բարի մտադրությամբ, միգուցե ծիծաղելի, բայց ի՜նչ արած, ավելի լավ է, որ մարդ մեծահոգի լինի ու ծիծաղելի, քան թե ոչ ծիծաղելի, բայց ստոր՝ առօրեական միջակություններին վայել։ «Եղբորս» հետ ունեցածս այդ հանդիպման մասին սիրտս բաց էի արել ոմանց մոտ, նույնիսկ Մարյա Իվանովնայի, նույնիսկ Լիզայի (Պետերբուրգում). այդ հանդիպումը նույնն էր, ինչ ամոթալի ապտակ ստանալը։ Եվ ահա, հանկարծ հանդիպում է նույն պարոնը, ում հետ հանդիպելուն ամենից քիչ էի սպասում, ժպտում է երեսիս, հանում շլյապան և ասում միանգամայն մտերմաբար. «Բարի երեկո»։ Անշուշտ, մտածելու բան էր... Բայց վերքս բացվել էր։
==== ''' V ===='''
Չորս ժամից ավել գինետանը նստելուց հետո հանկարծ դուրս վազեցի խելահեղի պես․ պարզ է, որ կրկին դեպի Վերսիլովի կացարանը և, ինչ խոսք, նորից չբռնացրի տանը, բոլորովին չէր եկել տուն, դայակը տխրամած էր և հանկարծ խնդրեց, որ իր մոտ ուղարկեմ Նաստասյա Եգորովնային. օհ, կարծես թե ուրիշ բան ու գործ չունեի։ Վազեցի նաև մորս մոտ, բայց ներս չմտա, այլ Լուկերյային կանչեցի նախասրահ, նրանից իմացա, որ Վերսիլովը այս տանն էլ չի եղել, և Լիզան նույնպես տանը չէ։ Տեսա, որ Լուկերյան էլ իր հերթին է ուզում ինչ-որ բան հարցնել և, միգուցե, նաև ինչ-որ բան պատվիրել ինձ, բայց մի՞թե իրոք ուրիշ հոգս ու ցավ չունեի։ Մնում էր վերջին հույսը, որ Վերսիլովը եղած կլինի իմ վարձու կացարանում, բայց արդեն դրան էլ չէի հավատում։
=== Գլուխ տասներորդ ===
==== ''' I ===='''
Դարձյալ առաջ անցնելով դեպքերի ընթացքից, հարկ եմ համարում նախապես բացատրել ընթերցողին գոնե որոշ բան, քանզի տփալ դեպքում այս պատմության տրամաբանական ընթացքին այնքան պատահականություններ են խառնվել, որ առանց նախնական բացատրության դժվար կլինի ըմբռնել դրանք։ Տփալ դեպքում, խոսքը վերաբերում է հենց այն «մեռյալ հանգույցին», որի մասին բերանից թռցրել էր Տատյանա Պավլովնան։ Հանգույցի էությունն այն է, որ Աննա Անդրեևնան համարձակվել է վերջապես դիմելու վտանգավոր քայլի, որպիսին միայն հնարավոր է պատկերացնել նրա վիճակում գտնվողի կողմից։ Իրոք որ թունդ բնավորություն ունի։ Թեև ժամանակին ծեր իշխանը առևանգվել ու տարվել էր Ցարսկոյե Սելո, այնպես որ Աննա Անդրեևնայի հետ նրա պսակվելու լուրը չէր կարող տարածվել բարձրաշխարհիկ հասարակության մեջ և խլացվել էր ժամանակին, այսպես ասած սաղմնավորման պահին, այդուհանդերձ, թույլ ծերունին, ում հետ կարող էին վարվել ուզածի պես, ոչ մի դեպքում չէր համաձայնի հրաժարվելու իր մտադրությունից ու դավաճանելու Աննա Անդրևենային, ով հանդիսանում էր պսակվելու առաջարկի հեղինակը։ Այդ հարցում ծեր իշխանը ասպետ էր, այնպես որ ցանկացած պահին կարող էր ոտքի կանգնել և անզսպելի ուժով ձեռնամուխ լինել այդ առաջարկի իրականացմանը, որպիսի բան շատ լավ էլ կարող է պատահել հատկապես թույլ բնավորություն ունեցողների հետ, քանզի նրանք ունենում են բնավորության այնպիսի սահմանագիծ, մինչև որը չի կարելի հասցնել նրանց։ Դրա հետ միաժամանակ նա լիովին գիտակցում էր Աննա Անդրեևնայի վիճակի անկայունությունը, ում հարգում էր անչափ, գիտակցում էր նաև նրա վերաբերյալ հասարակության մեջ՝ բամբասանքների, ծաղրուծանակի, աննպաստ կարծիքի տարածման հնարավորությունը։ երան զգաստացնում ու զսպում էր առայժմ լոկ այն հանգամանը, որ Կատերինա Նիկոլաևնան մինչ այդ նրա ներկայությամբ ոչ խոսքով, ոչ ակնարկով երբևէ թույլ չէր տվել իրեն վատաբանելու իմաստով ծպտուն հանելու Աննա Անդրևենայի հասցեին կամ նրա հետ պսակվելու իշխանի ցանկությանը հակադիր որևէ բան հորինելու։ Հակառակը, անչափ սրտաբացություն և ուշադրություն էր ցուցաբերում իր հոր հարսնացուի հանդեպ։ Այսպիսով, Աննա Անդրեևնան դրված էր չափազանց երերուն վիճակում, կանացի հոտառությամբ նրբորեն զգալով, որ Կատերինա Նիկոլաևնայի վերաբերյալ չնչին իսկ չարախոսելու դեպքում կվիրավորի իշխանի ամենանուրբ զգացմունքները և իր հանդեպ անվստահություն ու նույնիսկ, թերևս, վրդովմունք կհարուցի ծերունու սրտում, քանի որ իշխանը թալկանում էր նաև Կատերինա Նիկոլաևնայի առջև, իսկ այժմ առավել ևս, քան միշտ ու հատկապես այն պատճառով, որ Կատերինա Նիկոլաևնան շատ բարեհոգաբար ու հարգանոք էր թույլ տալիս այդ պսակադրությունը։ Այսպիսով, առայժմ հենց այս հողի վրա էլ ընթանում էր բախումը, մրցակցուհիները երկուսն էլ ասես մրցում էին իրենց նրբանկատությամբ ու համբերությամբ և իշխանն ի վերջո արդեն չգիտեր, թե նրանցից որի” պահվածքով ավելի զմայլվի և բոլոր թույլ, բայց և նուրբ սիրտ ունեցողների պես, ավարտեց այն բանով, որ սկսեց տառապել և ամեն բանում մեղադրել ինքն իրեն միմիայն։ Նրա կսկիծը, ասում են, հասավ հիվանդության աստիճանի, նյարդերն իրոք քայքայվեցին և, Ցարսկոյեում ապաքինվելու փոխարեն, արդեն պատրաստ էր անկողին ընկնելու։
Այժմ ընթերցողը կհասկանա, թե ինչու ես, նախազգուշացված լինելով հանդերձ, բնավ չէի կարող կանխագուշակել, թե վաղը կամ մյուս օրը ծեր իշխանին կգտնեմ իմ կացարանում և վերոհիշյալ հանգամանքներում։ Բացի այդ չէի կարող այդ աստիճանի անպատկառություն սպասել Աննա Անդրեևնայի կողմից։ Խոսքով կարելի է ասել ու ակնարկել ամեն բան, բայց վճռել, գործի անցնել ու իսկապե՞ս կատարել մտադրածը,― դրա համար, պետք է ասեմ ձեզ, ուրիշ բնավորություն է պետք։
==== ''' II ===='''
Շարունակում եմ։
«Խելագարների վրա չեն բարկանում,― առկայծեց հանկարծ մտքումս,― մինչդեռ Տատյանա Պավլովնան գազան էր կտրել չարությունից, կնշանակի Անդրեյ Պետրովիչը բնավ էլ չի խելագարվել»... Օ՛հ, ինձ շարունակ թվում էր, թե դա ''այլաբանություն'' էր, և նա անպայման ուզում էր ինչ-որ բանի վերջը տալ, ինչպես որ այդ սրբապատկերի վերջը տվեց՝ ի ցույց ամենքիս՝ մորս, բոլորիս, բայց իր «կրկնակն» էլ էր, անկասկած, իր հետ այդ պահին, դրանում որևէ կասկած չկար...
==== ''' III ===='''
Սակայն նա չէր երևում, և ես այլևս վազվզելու տեղ չունեի, դժվար էր պատկերացնել, թե հեշտ ու հանգիստ քաշվել է իր կացարանը։ Հանկարծ մի միտք փայլատակեց գլխումս, և գլխակորույս վազեցի Աննա Անդրեևնայի մոտ։
Ինքը գնաց, ես մնացի։ Պարզ է, որ պիտի մնայի։ Հասկանում էի, որ արածս լրտեսություն է, որ գաղտնաբար ունկնդրում եմ այլոց գաղտնիքը, բայց մնացի տեղումս։ Հապա ինչպե՞ս չմնայի, չէ՞ որ առջևումս «կրկնակն» էր։ Չէ՞ որ նա իմ աչքի առաջ արդեն ջարդել էր սրբապատկերը։
==== ''' IV ===='''
Նրանք նստել էին իրար դիմաց, նույն սեղանի մոտ, որտեղ երեկ ես ու Անդրեյ Պետրովիչը խմում էինք իր «հարության» կենացը, կարողանում էի լիովին տեսնել նրանց դեմքերը։ Կատերինա Նիկոլաևնան հասարակ սև շոր էր հագել, հրաշալի տեսք ուներ և հանգիստ էր թվում՝ ինչպես միշտ։ Խոսում էր Անդրեյ Պետրովիչը, իսկ զրուցակցուհին լսում էր արտակարգ ու կանխագուշակող ուշադրությամբ։ Միգուցե որոշ հեզություն էր նկատվում Կատերինա Նիկոլաևնայի պահվածքում։ Մինչդեռ Անդրեյ Պետրովիչն անչափ բորբոքված էր։ Մոտեցել էի այն պահին, երբ զրույցն արդեն ընթացքի մեջ էր, այդ պատճառով էլ որոշ ժամանակ բան չէի հասկանում լսածիցս։ Հիշում եմ, որ Կատերինա Նիկոլաևնան հարցրեց հանկարծ.
=== Գլուխ տասնմեկերորդ ===
==== ''' I ===='''
Վազեցի Լամբերտի մոտ։ Օ՛հ, այնպե՜ս չէի ցանկանում տրամաբանական տեսք տալ արարքներիս և առողջ դատողության գեթ նշույլ գտնել դրանց մեջ այդ երեկո և այդ ամբողջ գիշերը և նույնիսկ այժմ, երբ արդեն կարող եմ գիտակցել դրանք, ոչ մի կերպ չեմ կարողանում այդ արարքներս պատկերացնել անհրաժեշտ ու հստակ կապակցվածությամբ։ Այդ ժամանակ շարժիչ ուժը ապրումն էր կամ, ավելի ճիշտ, ապրումների մի ամբողջ հեղեղ, որի հորձանքում, բնականաբար, պիտի մոլորվեի։ Ճիշտ է, գոյություն ուներ կարևորագույն մի զգացում, որը ճնշում էր ինձ և իշխում մնացած բոլոր զգացումներիս վրա, բայց... խոստովանե՞մ, արդյոք, դա։ Առավելևս, որ համոզված չեմ...
Եվ վերջին բանը, ամեն բանի, մյուս բոլոր դժբախտությունների պատճառը փաստաթղթի հենց այդ կողոպուտը եղավ։
==== ''' II ===='''
Վրա են հասել նոթերիս պարունակած պատմության վերջին օրերը, արդեն վերջի ծայրամասին եմ հասել։
Եվ այդ սանձակոտոր երիտասարդը համարձակվեց նույնիսկ մի թևով գրկել իմ ուսը, ինչը արդեն չափը կորցնելու գագաթնակետն էր։ Հետ քաշվեցի և, որքան էլ որ շշմած էի, այնուամենայնիվ, վճռեցի շտապ հեռանալ առանց որևէ բան ասելու։ Մտնելով իմ սենյակը նստեցի մահճակալին հուզախռով ու մտամոլոր։ Այդ երկերեսանությունը խեղդում էր ինձ, բայց հո չէի՞ կարող ուղղակի հնձել ու ոչնչացնել Աննա Անդրեևնային։ Հանկարծ զգացի, որ նա էլ է թանկ ինձ համար, և իր վիճակն էլ է ահավոր։
==== ''' III ===='''
Սպասածիս պես՝ ինքը եկավ մոտս, մենակ թողնելով իշխանին ու եղբորը, որ սկսել էր պատմել բարձրաշխարհիկ թարմագույն ու նորագույն ասեկոսեներ, որով արդեն գրավել ու զվարճացրել էր տպավորվող ծերուկին։ Մահճակալից ելա լուռումունջ՝ Աննա Անդրեևնային նայելով հարցական հայացքով։
Եվ այդ անողոք հայտարարությունից հետո վերցրի գլխարկս ու սկսեցի հագնել մուշտակս։ Աննա Անդրեևնան դիտում էր լուռ ու խստահայաց։ Ես խղճում էի նրան, օհ, խղճում էի այդ հպարտ աղջկան։ Բայց դուրս վազեցի՝ չասելով նրան ոչ մի հուսադրող խոսք։
==== ''' IV ===='''
Կջանամ կրճատել։ Վճիռս անփոփոխ էր և գնացի ուղիղ Տատյանա Պավլովնայի մոտ։ Ավաղ, մեծ դժբախտություն կկանխվեր, եթե այդ ժամանակ տանը գտնեի նրան, հակառակի պես ձախորդությունն այդ օրը առանձնահատուկ համառությամբ էր հետապնդում ինձ։ Ինչ խոսք, մորս բնակարանն էլ մտա՝ նախևառաջ խեղճին այցելած լինելու համար միայն, երկրորդ հերթին՝ հուսալով, թե այնտեղ կհանդիպեմ Տատյանա Պավլովնային, բայց նա այնտեղ էլ չէր, այնտեղից հենց նոր էր գնացել, իսկ մայրս հիվանդ պառկած էր, և մոտը միայն Լիզան էր մնացել։ Լիզան խնդրեց, որ չմտնեմ մորս սենյակը և չարթնացնեմ նրան. «Ամբողջ գիշերը չի քնել, տանջվել է։ Փառք Աստծո, որ գոնե հիմա քնեց»։ Գրկեցի Լիզային և համառոտակի ասացի այն մասին, թե ինչ ահավոր ու ճակատագրական վճիռ եմ ընդունել և այժմ ի կատար կածեմ դա։ Լսեց առանց էական ուշադրության, ինչպես որ լսում են սովորական բարբաջանքը։ Օ՛հ, մերոնք այդ ժամանակ արդեն սովոր էին իմ «վերջնական վճիռներին» և դրանց փոքրոգի փոփոխմանը։ Բայց այժմ... այժմ բանն ուրիշ է։ Ինչևէ, մտա ջրանցքի վրայի գինետունը և նստեցի, որ ժամանակն անցնի ու հետո հաստատ կարողանամ տանը բռնացնել Տատյանա Պավլովնային։ Ի դեպ, բացատրեմ, թե ինչու էի հանկարծ զգացել այդ կնոջ կարիքը։ Բանն այն է, որ ուզում էի անհապաղ նրան ուղարկել Կատերինա Նիկոլաևնայի մոտ, որպեսզի վերջինս գար Տատյանա Պավլովնայի բնակարանը և այնտեղ, տանտիրուհուս ներկայությամբ, վերադարձնեի փաստաթուղթը՝ մեկընդմիշտ պարզաբանելով ամեն բան։ Մի խոսքով, ցանկանում էի լոկ պատշաճ կերպով արդարացնել ինձ։ Սույն հարցը լուծելուց հետո, պիտի անպայման ու հաստատակամորեն որոշ բան ասեմ նաև Աննա Անդրեևնայի վերաբերյալ և, եթե հնարավոր լինի, վերցնեմ Կատերինա Նիկոլաևնային ու Տատյանա Պավլովնային (որպես վկայի) և տանեմ իմ կացարանը, այսինքն իշխանի մոտ, թշնամացած կանանց հաշտեցնեմ այնտեղ և դրանով հարություն պարգևեմ ծերունուն և... և... մի խոսքով... համենայն դեպս, այդ խառնաշփոթի պահին, հենց նույն օրը բոլորին երջանկացնեմ այնպես, որ մնային միայն Վերսիլովն ու մայրս։ Չէի կարող կասկածել բռնածս գործի հաջողությանը, նամակը վերադարձնելու համար շնորհապարտ Կատերինա Նիկոլաևնան, ումից ոչինչ չէի խնդրի լավությանս դիմաց, չէր կարողանա մերժել իմ նոր խնդրանքը (մորս և Վերսիլովի միությունը չխաթարելու առումով)։ Ավաղ, շարունակում էի երևակայել, թե Փաստաթղթի տերն ու տնօրենն եմ։ Օհ, ի՜նչ հիմար ու նվաստ վիճակում էի գտնվում չիմանալով այդ մասին։
=== Գլուխ տասներկուերորդ ===
==== ''' I ===='''
Վերջապես բռնացրի Տատյանա Պավլովնային։ Միանգամից շարադրեցի ամեն բան և փաստաթղթի, և մնացյալ բաների մասին<code>մասին՝ ընդհուպ մինչև նվազագույն մանրուքը, թե ի՜նչ էր կատարվում այդ պահին մեր զբաղեցրած բնակարանում։ Թեև ինքն էլ էր շատ լավ հասկանում այդ իրարանցումը, սակայն շարադրանքս, կարծես, տասը րոպե ժամանակ խլեց։ Միայն ես էի խոսում, ասում ամբողջ ճշմարտությունը և չէի ամաչում։ Նա լուռումունջ նստած էր իր աթոռին</code> աթոռին՝ ձեռագործի շյուղի նման ձիգ, շուրթերը սեղմած, աչքերը չկտրելով երեսիցս և լսելով լարված։ Բայց երբ ավարտեցի, հանկարծ այնպիսի թափով վեր թռավ տեղից, որ ես էլ վեր թռա։
― Ախ, փսլնքո'տ։ Ուրեմն, այդ նամակն իսկապես գրպանումդ է եղել, և գրպանիդ բերանն էլ անխիղճ Մարյա Իվանովնա՜ն է կարած եղել։ Ախ, անկարգ սրիկա, ուրեմն սրտեր գրավելո՞ւ, բարձրաշխարհիկ հասարակությունը քեզ ենթարկելո՞ւ, ապօրինի զավակ լինելուդ վրեժը Սատանա Իվանովիչից լուծելո՞ւ համար էիր այստեղ գալիս Պետերբուրգից։
Վազեցի առույգացած, հավասարակշռված, թեև ամեն բան չէր հաջողվել այնպես, ինչպես սպասում էի։ Ավա՜ղ, ճակատագիրն այլ վճիռ էր կայացրել, և ա՜յլ բան էր սպասում ինձ. իսկապես որ ճակատագիր կա աշխարհի երեսին։
==== ''' II ===='''
Դեռևս սանդուղքի վրայից լսեցի բնակարանից եկող աղմուկը, և պարզվեց, որ դուռը բաց է։ Միջանցքում շքազգեստավոր մի սպասյակ էր կանգնած։ Ինչ-որ բանից խիստ վախեցած Պյոտր Իպպոլիտովիչը և իր կինը նույնպես միջանցքում էին գտնվում և սպասում էին ինչ-որ բանի։ Իշխանի սենյակը տանող դուռը բաց էր, և այնտեղից լսվում էր մի ամպրոպային ձայն, որն իսկույն ճանաչեցի, Բյորինգի ձայնն էր։ Դեռ երկու քայլ չէի հասցրել անել, երբ հանկարծ տեսա, որ արտասվող ու դողդողացող իշխանին միջանցք են դուրս բերում Բյորինգը և իր ուղեկիցը բարոն Ռ․֊ն, այն մարդը, ով Վերսիլովի մոտ էր եկել բանակցություններ վարելու համար։ Իշխանը հեկեկում էր բարձրաձայն, գրկում ու համբուրում Բյորինգին։ Իսկ Բյորինգը գոռում էր Աննա Անդրեևնայի վրա, որ նույնպես միջանցք էր ուզում դուրս գալ իշխանի հետ, Բյորինգն սպառնում էր Աննա Անդրևենային և, կարծեմ, ոտները գետնին էր խփում, մի խոսքով, բացահայտում էր կոշտուկոպիտ գերմանացու իր հռչակը՝ չնայած իր ողջ «բարձրաշխարհիկությանը»։ Հետագայում պարզվեց, որ այդ պահին նրա գլուխն էր մտել այն միտքը, թե Աննա Անդրեևնան մեղավոր է նույնիսկ քրեական համարվող ինչ-որ արարքով և պետք է անպայման պատասխան տա դատարանի առջև։ Բանի էությունը չիմանալու պատճառով ուռճացրել էր եղածը կամ չեղածը, ինչպես որ շատերն են ուռճացնում, դրա համար էլ արդեն գտնում էր, որ ինքն այլևս կարիք չունի բարձրաշխարհիկ վարվելակերպի ձևականությունների հետևից ընկնելու։ Հատկանշականն այն է, որ նա չէր հասցրել խորամուխ լինել եղածի կամ չեղածի էության մեջ. հետագայում պարզվեց, որ նրան ինչ-որ բան էին հայտնել անանուն գրությամբ (որի մասին կհիշատակեմ հետագայում) և նա վրա էր պրծել կատաղած պարոնի այն վիճակով հանդերձ, որպիսի վիճակում գտնվելիս նրա ազգությանը պատկանող ամենախորաթափանց խելքի տեր մարդիկ անգամ երբեմն պատրաստ են կռվշտելու փինաչիների պես։ Աննա Անդրեևնան այդ հախուռն գրոհը դիմագրավել էր ըստ արժանվույն, բայց ես չէի հասցրել ականատես լինել այդ անցած տեսարանին։ Տեսա լոկ այն, որ ծերունուն միջանցք հանելուց հետո Բյորինգը վերջինիս թողեց հանկարծ բարոն Ռ․-ի թևերին հենված և, թափով շրջվելով դեպի Աննա Անդրեևնան, գոռաց երեսին, հավանաբար, ի պատասխան վերջինիս կողմից արված ինչ-որ դիտողության.
Վաղ առավոտյան, երևի թե դեռևս ժամը ութին, Տատյանա Պավլովնան վազել էր իմ բնակատեղը, այսինքն Պյոտր Իպպոլիտովիչի տունը, հույս ունենալով, թե այնտեղ կբռնացնի իշխանին, և իմացել էր անցած իրիկվա սարսափելի դեպքերի մասին, հատկապես կալանավորվելուս մասին։ Ակնթարթորեն վազել էր Կատերինա Նիկոլաևնայի մոտ (ով դեռևս երեկ էր հանդիպում ունեցել սեփական բնակարանը տարված հոր հետ, երբ վերադառնալիս էր եղել թատրոնից), արթնացրել էր նրան, սարսափահար արել ու պահանջել, որ անհապաղ ազատել տան ինձ։ Նրանից գրություն էր վերցրել և անմիջապես թռել Բյորինգի մոտ և սրանից էլ մի ուրիշ գրություն պահանջել ուղղված «ուր որ հարկն է», որպեսզի անձամբ Բյորինգի թախանձագին խնդրանոք ազատ արձակեն ինձ որպես «թյուրիմացաբար կալանավորված մարդու»։ Հենց այդ գրությամբ էլ եկել էր ոստիկանական տեղամաս, և նրա խնդրանքը հարգվել էր։
==== ''' III ===='''
Այսուհետև շարունակում եմ շարադրել գլխավորը։
Բայց որպեսզի չխճողվենք, աղետը նկարագրելուց առաջ բացատրեմ ներկայիս իրադրությունը և մի անգամ էլ, արդեն վերջին անգամ, առաջ ընկնեմ իրադարձությունների ընթացքից։
==== ''' IV ===='''
Նամակն իմ գրպանից գողանալուց հետո Լամբերտն անմիջապես կապ է հաստատել Վերսիլովի հետ։ Այն մասին, թե Վերսիլովն ինչպես կարող էր միանալ Լամբերտին, առայժմ չեմ էլ խոսի, այդ մասին հետո, այդ պահին կարևորը «կրակն» էր։ Բայց միանալով Վերսիլովի հետ, Լամբերտն աշխատել էր ավելի ճարպկորեն ծուղակը գցել Կատերինա Նիկոլաևնային. Լամբերտի հետ խորհրդակցելիս Վերսիլովն ուղղակի պնդել էր, թե Կատերինա Նիկոլաևնան չի գա ուղարկվելիք հրավերքով։ Բայց Լամբերտն իր հերթին վաղօրոք Տատյանա Պավլովնայի բնակարանում ու դրա շուրջը լրտեսություն էր կազմակերպել այն պահից հետո, երբ երեք օր առաջ երեկոյան, հանդիպել էի նրան փողոցում ու, հոխորտալով, ելույթ ունեցել, թե նամակը Կատերինա Նիկոլաևնային կվերադարձնեմ Տատյանա Պավլովնայի բնակարանում և տանտիրուհու ներկայությամբ,― հենց այդ պահից էլ կազմակերպվել էր լրտեսությունը, այդ ծառայության մեջ ներքաշելով հատկապես այդ նպատակով կաշառված Մարյային։ Լամբերտն սկզբում քսան ռուբլի էր տվել Մարյային, իսկ հետո, մի օր անց, երբ փաստաթղթի գողությունն արդեն կատարված էր, երկրորդ անգամ էր այցելել Մարյային ու հիմնավոր պայման կապել հետը և անելիք ծառայության դիմաց խոստացել ևս երկու հարյուր ռուբլի։ Ահա թե ինչու Մարյան այդ օրը, հենց որ խոհանոցից ականջ դրեց ու լսեց, թե Կատերինա Նիկոլաևնան տասնմեկնանց կեսին լինելու է Տատյանա Պավլովնայի բնակարանում, որտեղ լինելու եմ նաև ես. անմիջապես դուրս էր վազել ու կառքով սուրացել Լամբերտի մոտ, որ հայտնի այդ նոր տեղեկությունը։ Հենց դրանում էր պայմանով նախատեսված ծառայության էությունը։ Այդ պահին Լամբերտի մոտ էր եղել նաև Վերսիլովը։ Վերջինս էլ ակնթարթորեն հղացել էր դժոխային հնարքը։ Ասում են, թե առանձին պահերի ընթացքում խելագարները ավելի խորամանկ են լինում, քան թե խելքը գլխին համարվողները։
Հնարքի էությունն այն էր, որպեսզի որևէ կերպ ինձ ու Տատյանա Պավլովնային անպայման դուրս բերեին վերջինիս բնակարանից թեկուզ քառորդ ժամով, բայց՝ անպայման Կատերինա Նիկոլաևնայի գալուց անմիջապես առաջ։ Որպեսզի հետո սպասեին դրսում, և հենց որ ես ու Տատյանա Պավլովնան դուրս գայինք, իրենք անմիջապես իրենց գցեին տուն, որի դուռը նրանց առջև բաց էր անելու Մարյան, ու դրանից հետո սպասեին Կատերինա Նիկոլաևնայի ժամանելուն։ Իսկ Ալֆոնսինկան այդ ընթացքում ամեն գնով պետք է մեզ պահեր հնարավորին չափ տնից հեռու։ Իսկ Կատերինա Նիկոլաևնան, իր խոստման համաձայն, պետք է ժամաներ տասնմեկնանց կեսին, այսինքն երկիցս շուտ, քան մենք կհասցնեինք վերադառնալ։ (Ինքնին հասկանալի է, որ Կատերինա Նիկոլաևնան այլևս հրավեր չէր ստացել Լամբերտից. Ալֆոնսինկան անխղճորեն խաբել էր մեզ. հենց դա էր Վերսիլովի հղացած դժոխային խաղն իր մանրամասնությամբ հանդերձ, իսկ Ալֆոնսինկան վախեցած դավաճանուհու դեր էր խաղացել)։ Ինչ խոսք, նրանք վտանգավոր խաղ էին հնարել, բայց ճիշտ էին կշռադատել, «կստացվի՝ լավ, չի ստացվի՝ դեռևս ոչ մի բան կորած չի լինի, քանի որ փաստաթուղթը ձեռքի տակ է և կգործադրվի»։ Բայց խաղն ստացվեց և չէր էլ կարող չստացվել, քանի որ ես ու Տատյանա Պավլովնան չէինք կարող անտեսել տագնապալի հայտարարությունը և չվազել նրա ասած տեղը հենց թեկուզ այն ենթադրության թելադրանքով, որ «իր ասածը կարող է ճիշտ լինել»։ Կրկնում եմ կշռադատելու ժամանակ չկար։
==== ''' V ===='''
Տրիշատովի հետ վազեվազ մտանք խոհանոց ու Մարյային գտանք սարսափահար վիճակում։ Ցնցված էր այն պատճառով, որ երբ ներս էր թողել Լամբերտին ու Վերսիլովին, վերջինիս ձեռքին ատրճանակ էր տեսել։ Թեև փող էր վերցրել իրենց կապած պայմանի համաձայն, բայց ատրճանակը չէր մտնում այդ պայմանի մեջ։ Նա այլայլված էր և հենց որ տեսավ ինձ, իսկույն վրա տվեց.
Իսկ Կատերինա Նիկոլաևնան, տեսնելով Վերսիլովին, հանկարծ գունատվեց, մի քանի վայրկյան նրան էր նայում անշարժ, անարտահայտելի սարսափով և հանկարծ ուշակորույս եղավ։ Վերսիլովը նետվեց նրա մոտ։ Այդ տեսարանն ասես աչքիս առաջ լինի այժմ։ Հիշում եմ, թե ինչպիսի սարսափով էի նայում Վերսիլովի կարմրատակած, համարյա վառվող դեմքին ու արյունով լի աչքերին։ Կարծում եմ, որ թեև նկատել էր իմ ներկայությունը, բայց ասես թե չէր ճանաչել։ Բռնեց ուշակորույս Կատերինա Նիկոլաևնային, աներևակայելի ուժով բարձրացրեց իր թևերի վրա, ինչպես մի փետուրի, և սկսեց ման տալ սենյակով մեկ, ինչպես որ քնած երեխային են ման ածում։ Սենյակը շատ նեղլիկ էր, բայց նա հածում էր մի անկյունից մյուսը, հավանաբար չգիտակցելով, թե ինչու է այդպես վարվում։ Մի պահ ասես կորցրել էր բանականությունը։ Շարունակ նայում էր նրա երեսին։ Ես այս ու այն կողմ էի մղվում իր հետևից և հիմնականում վախենում էի ատրճանակից, որ այդպես էլ պահել էր աջ ձեռքում ու մոռացել դրա գոյությունը փողը շատ մոտիկ պահելով Կատերինա Նիկոլաևնայի գլխին։ Սկզբում նա ինձ մի կողմ հրեց արմունկով, հետո ոտքով։ Ուզում էի կանչել Տրիշատովին, բայց վախենում էի, որ դրանով ավելի կբորբոքեմ խելակորույս մարդուն։ Վերջիվերջո մի կողմ քաշեցի մահճակալը քողարկող վարագույրը և խնդրեցի, որ պառկեցնի Կատերինա Նիկոլաևնային։ Մոտեցավ ու պառկեցրեց, իսկ ինքը կանգնեց նրա սնարի մոտ, մի րոպեի չափ սևեռուն նայեց երեսին ու, կռանալով, հանկարծ երկու անգամ համբուրեց նրա գունաթափ շուրթերը։ Օ՛հ, վերջապես հասկացա, որ նա լիովին թռցրել է խելքը։ Հանկարծ բարձրացրեց ատրճանակը, որ հարվածի դրա կոթով, բայց, ասես կռահելով, թե ինչ է պետք անել, ատրճանակի փողն ուղղեց պառկածի դեմքին։ Ակնթարթորեն ամբողջ ուժով կառչեցի նրա թևից և գոռալով կանչեցի Տրիշատովին։ Հիշում եմ, որ ես ու Վերսիլովը գոտեմարտի մեջ մտանք իրար հետ, բայց նա հասցրեց ազատել թևը և կրակել իր վրա։ Ուզում էր Կատերինա Նիկոլաևնային գնդակահարել, հետո նոր իրեն։ Բայց քանի որ խանգարեցի, ապա ատրճանակի փողը դեմ արավ իր սրտին, հասցրեցի դեպի վեր մղել նրա թևը, և գնդակը խրվեց իր ուսի մեջ։ Այդ ակնթարթին էլ հենց ճչալով ներխուժեց Տատյանա Պավլովնան, իսկ Վերսիլովն արդեն անզգա ընկած էր գորգի վրա, Լամբերտի կողքին։
==== Գլուխ տասներեքերորդ։ Եզրափակում ====
==== ''' I ===='''
Այդ տեսարանից անցել է համարյա կես տարի, և շատ ջրեր են հոսել այդ ժամանակից ի վեր, շատ արմատական փոփոխություններ են կատարվել, իսկ ինձ համար վաղուց սկսվել էր մի նոր կյանք... Բայց ժամանակն է, որ ընթերցողին ազատ արձակեմ։
</ref>֊ը գնդակահարեց ինքն իրեն։
==== ''' II ===='''
Իշխան Նիկոլայ Իվանովիչի մահվան մասին հիշատակել եմ։ Այդ բարի, համակրելի ծերունին կաթվածից մահացավ վերոհիշյալ իրարանցումից հետո, ի դեպ, դրանից մի ամիս անց, գիշերով, իր անկողնում։ Այն օրից ի վեր, երբ ապաստանել էր իմ բնակարանում, այլևս չտեսա նրան։ Պատմում էին, թե վերջին ամսվա ընթացքում ավելի խելամիտ էր դարձել, նույնիսկ ավելի հավաքված, այլևս չէր վախենում, չէր լալիս և այդ ընթացքում ոչ մի բան չէր ասել Աննա Անդրեևնայի վերաբերյալ։ Իր սերն ամբողջովին տվել էր հարազատ աղջկան։ Հոր մահից մի շաբաթ առաջ Կատերինա Նիկոլաևնան մի անգամ առաջարկել էր, որ իշխանը իր մոտ կանչի ինձ հենց այնպես ժամանակ անցկացնելու համար, բայց ծերունին կիտել էր նոթերը, այս փաստը հայտնում եմ առանց այլևայլ բացատրությունների։ Պարզվեց, որ իշխանի կալվածը բարվոք վիճակում է և, բացի այդ, բավականին գումար ունի։ Ըստ իշխանի թողած կտակի այդ գումարի երրորդ մասը ստիպված եղան բաժանել նրա երաշխավորած անթիվ սանուհիների միջև, բայց ամենքին անչափ տարօրինակ էր թվացել այն հանգամանքը, որ Աննա Անդրեևնան նույնիսկ հիշատակված չէր եղել այդ կտակում, նրա անունը բաց էր թողնված։ Սակայն մի բան գիտեմ որպես հավաստի փաստ, մահանալուց մի քանի օր առաջ, իր մոտ կանչելով դստերը և իր բարեկամներին Պելիշչևին և իշխան Վ․-ին, ծեր իշխանը նրանց ներկայությամբ պատվիրել էր Կատերինա Նիկոլաևնային, որ իր մոտալուտ մահվան դեպքում այդ գումարից պետք է անպայման վաթսուն հազար ռուբլի բաժին հանվի Աննա Անդրեևնայի համար։ Իր կամքն արտահայտել էր հստակ, պարզ ու հակիրճ, թույլ չտալով որևէ ախուվախոտ բացականչություն, որևէ պարզաբանում, իշխանի մահից հետո, երբ իրադրությունը հանդարտված էր եղել, Կատերինա Նիկոլաևնան իր հավատարմատարի միջոցով տեղեկացրել էր Աննա Անդրեևնային, թե վերջինս ցանկացած պահին կարող է ստանալ իր վաթսուն հազար ռուբլին, բայց Աննա Անդրեևնան չոր-չոր, առանց ավելորդաբանելու մերժել էր այդ առաջարկը, հրաժարվել փողն ստանալուց՝ չնայած բազում հավաստիացումներին, թե իշխանն է կամեցել այդպես։ Այդ փողն այժմ էլ է մնացել իր տեղում, սպասելով ժառանգորդուհուն. Կատերինա Նիկոլնաևնան այժմ էլ է դեռ հույս տածում, թե ժառանգորդուհին կփոխի իր վճիռը, բայց նման բան տեղի չի ունենա, և ես համոզված եմ դրանում, քանի որ այժմ Աննա Անդրեևնայի մտերիմներից մեկն եմ։ Նրա հրաժարվելը որոշ աղմուկ առաջացրեց, և մարդիկ սկսեցին բամբասանք հյուսել դրա շուրջը։ Աննա Անդրեևնայի մորաքույրը՝ տիկին Ֆանարիոտովան, որ սկզբում խիստ վրդովված էր եղել զարմուհու և ծեր իշխանի գժտությունից, հանկարծ փոխել էր իր տրամադրությունն ու կարծիքը, և երբ զարմուհին հրաժարվել էր կտակված փողից, հանդիսավորապես իր հարգանաց հավաստիքն էր հայտնել նրան։ Մինչդեռ եղբայրը վիճել էր քրոջ (Աննա Անդրեևնայի) հետ այդ առթիվ ու գժտվել ընդմիշտ։ Թեև հաճախ եմ լինում Աննա Անդրեևնայի մոտ, բայց չէի ասի, թե մենք չափից ավելի մտերմացել ենք և բոլորովին չենք հիշում անցած գնացածը, նա շատ սրտանց է ընդունում ինձ իր բնակարանում, բայց հետս զրուցելիս անջատվածի պես է պահում իրեն։ Ի դեպ, կտրականապես հայտնել է ինձ, թե մենաստան կմտնի, վերջերս է հայտնել այդ մասին, բայց ես համոզված չեմ դրանում և իր ասածը համարում եմ լոկ դժբախտության մեջ ընկած մարդու հուսահատության արտահայտություն։
Ավարտեցի։ Միգուցե ընթերցողներից մեկնումեկը կուզենա իմանալ, թե՝ հապա ո՞ւր կորավ մտահղացածս «գաղափարը» և ի՞նչ է իրենից ներկայացնում իմ նոր կյանքը, որի մասին այնքան հանելուկային ձևով էի արտահայտվում։ Բայց այս նոր կյանքը, իմ առջև բացված այս նոր ուղին էլ հենց հանդիսանում է հղացածս «գաղափարը», ճիշտ այնպես, ինչպես որ կար, բայց լիովին այլ տեսք ունի, այնպիսի տեսք, որ հնարավոր չէ նույնիսկ ճանաչել։ Բայց դա ամբողջությամբ այլևս չի կարող տեղ գտնել ներկա «Նոթերիս» մեջ, քանի որ լիովին այլ բան է։ Հին կյանքս լիովին հեռացել է ինձնից, իսկ նորը հազիվհազ է սկսվում։ Այդուհանդերձ, ավելացնեմ մի անհրաժեշտ հանգամանք, իմ անկեղծ ու սիրելի բարեկամ Տատյանա Պավլովնան համարյա թե ամեն օր հոգիս հանում է իր հորդորներով, որ անպայման ու հնարավորին չափ շուտ ընդունվեմ համալսարան. «Նախ ավարտիր, հետո նոր գյուտեր հնարիր. առայժմ ուսումդ գլուխ բեր»։ Խոստովանանք լինի՝ մտորում եմ իր տված խրատի վրա, բայց բացարձակապես չգիտեմ, թե ինչպես ի կատար ածեմ դա։ Ի դեպ, առարկեցի նրան, թե այժմ այլևս սովորելու իրավունք չունեմ, քանի որ պետք է աշխատեմ, որ պահեմ մորս ու Լիզային, բայց Տատյանա Պավլովնան իր փողն է առաջարկում դրա համար ու համոզում, թե համալսարանում սովորելուս ընթացքում ինքը միշտ էլ կարող է հայթայթել անհրաժեշտ գումարներ։ Վերջիվերջո վճռեցի դիմել մարդամեկին ու նրա կարծիքը հարցնել այդ կապակցությամբ։ Ծանրութեթև անելով ինչացու լինելս՝ այդ մարդուն ընտրեցի բծախնդիր ու քննադատական լույսի տակ նրան դիտարկելուց հետո։ Դա Նիկոլայ Սեմյոնովիչն է՝ Մոսկվայի նախկին դաստիարակս՝ Մարյա Իվանովնայի ամուսինը։ Ընտրեցի ոչ այնքան ինչ-որ մեկի խորհուրդն ստանլու համար, այլ պարզապես անսպասելինորեն ցանկացա լսել լիովին կողմնակի և որոշ չափով նույնիսկ սառնարյուն եսամոլի համբավ ունեցող, բայց և անվիճելիորեն խելամիտ մարդու կարծիքը։ «Նոթերիս» ձեռագիրն ամբողջությամբ ուղարկեցի իրեն, խնդրելով գաղտնի պահել, քանի որ դեռևս ցույց չէի տվել որևէ մեկին, հատկապես Տատյանա Պավլովնային։ Երկու շաբաթ անց ձեռագիրս վերադարձավ բավականին երկարաշունչ մի նամակի հետ։ Այդ նամակից ներկայացնում եմ լոկ մի քանի հատված, որոնցում ի հայտ եմ բերել իմ տեսակետներին համընկնող ու դրանք պարզաբանող մի ընդհանուր հայեցակետ։ Ահավասիկ այդ կարծիքը։
==== ''' III ===='''
«... Անմոռանալի Արկադի Մակարովիչ, դուք վաղուց ի վեր չեք կարողացել ձեր ժամանակավոր հանգիստն օգտագործել այնպես, ինչպես այժմ, գրելով ձեր այս «Նոթերը»։ Դուք ձեզ, այսպես ասած, խելամիտ հաշվետվություն եք տվել կյանքի ասպարեզում կատարած ձեր առաջին, փոթորկուն ու համարձակ քայլերի մասին։ Հաստատապես հավատացած եմ, որ այս շարադրանքով դուք իսկապես կարող էիք մեծապես «վերադաստիարակել ձեզ»։ Հարկավ, իմ կողմից թույլ չեմ տա չնչին իսկ քննադատական դիտողություններ, թեև ամեն մի էջը խորհելու տեղիք է տալիս... զորօրինակ վերին աստիճանի հատկանշական է այն հանգամանքը, որ դուք այդքան երկարատև ու այդպիսի համառությամբ ձեզ մոտ եք պահել «փաստաթուղթը»։ Բայց սա լոկ մեկն է այն հարյուրավոր դիտողություններից, որ թույլ եմ տվել ինձ։ Նմանապես անչափ գնահատում եմ նաև այն հանգամանքը, որ վճռել եք, անշուշտ, ինձ, միմիայն ինձ հայտնել «ձեր հղացած գաղափարի գաղտնիքը», ինչպես որ արտահայտվել եք անձամբ։ Բայց ի պատասխան հատկապես այդ գաղափարի վերաբերյալ կարծիքս հայտնելու ձեր խնդրանքին պետք է վճռականապես ասեմ նախևառաջ, որ այդ կարծիքը չի տեղավորվի որևէ նամակում, իսկ երկրորդ հերթին` ինքս պատրաստ չեմ պատասխանելու և նախ պետք է մտովի յուրացնեմ այդ գաղափարը։ Նշեմ լոկ այն տպավորությունս, որ ձեր «գաղափարը» աչքի է ընկնում ինքնատիպությամբ, այն դեպքում, երբ ընթացիկ սերնդի երիտասարդները մեծավ մասամբ նետվում են ոչ թե իրենց հղացած, այլ նախապես պատրաստի գաղափարների հետևից, և նրանց մտավոր պաշարը խիստ աղքատիկ է, հաճախ նաև՝ վտանգավոր։ Ձեր «գաղափարը» գոնե ժամանակավորապես փրկել է ձեզ, զորօրինակ պ.պ. Դերգաչովի և ընկ. գաղափարներից, որոնք, անկասկած, այնքան էլ ինքնատիպ չեն, ինչպես ձերը։ Ի վերջո վերին աստիճանի համամիտ եմ մեծարգո Տատյանա Պավլովնայի կարծիքին, ում թեև ճանաչել եմ անձամբ, բայց մինչև այժմ ի վիճակի չեմ եղել գնահատելու ըստ արժանվույն։ Համալսարան ընդունվելու վերաբերյալ նրա հայտնած միտքը վերին աստիճանի օգտավետ է ձեզ համար։ Գիտությունը և կյանքը երեք-չորս տարում անպայման ավելի լայնորեն կբացահայտեն ձեր մտքի ու ձգտումների հորիզոնները, իսկ եթե համալսարանն ավարտելուց հետո նորից ցանկանաք դիմել ձեր «գաղափարին», ապա ոչինչ չի խանգարի դրան։
Սակայն ձեր «Նոթերի» նման գրվածքները միգուցե որպես նյութ ծառայեն գալիք գեղարվեստական ստեղծագործության, գալիք նկարագրության համար որպես արդեն անցյալ դարձած անկարգ ժամանակաշրջանը պատկերող նյութ։ Օ՛հ, երբ որ անցնի գնա օրվա հրատապությունն, ու գա գալիքը, այնժամ այդ գալիքի արվեստարարը գեղեցիկ ձևեր կգտնի նույնիսկ անցած անկարգությունն ու քաոսը նկարագրելիս։ Հենց այն ժամանակ էլ պիտանի կդառնան այսպիսի «Նոթերը» և նյութ կմատակարարեն, եթե միայն անկեղծ լինեն իրենց քաոսայնությամբ ու պատահականությամբ հանդերձ... Գոնե փրկված կլինեն որոշ ստույգ հատկանիշներ, որպեսզի դրանց շնորհիվ հնարավոր լինի գուշակել, թե ի՛նչ կարող էր քողարկված լինել այդ պղտոր ժամանակաշրջանում ապրող դեռահասի հոգում. սա այնքան էլ անկարևոր հետևություն չէ, քանզի դեռահասներով է ստեղծվում սերունդը...»։
'''Վերջ'''
----
<references />