Changes

Արամի եւ Արայի առասպելը շատ գծերով կրկնվում է հայ վիպական ավանդության մեջ։ «Վիպասանքում» Արտաշես արքայի եւ Սաթենիկի որդի Արտավազդը սպանում է իր եւ իր հոր հակառակորդ վիշապազուն Արգավանին եւ վերջում՝ հոր անեծքով շղթայվում Մասիսի վիհում։ Նրա երկու շները (ըստ Վանական վարդապետի, Կիրակոս Արեւելցու եւ Գրիգոր Խլաթեցու՝ սեւ եւ սպիտակ)՝ արալեզների ֆունկցիոնալ կրկնակները լիզում֊մաշեցնում են նրա շղթաները, որոնք դարբինների կռանները սալերին հարվածելուց վերականգնվում են եւ խանգարում նրան ազատվել եւ տիրել աշխարհը (Խորենացի<ref>Մովսիսի Խորենացւոյ պատմութիւն հայոց. աշխատությամբ Մ.Աբեղյանի եւ Ա.Հարությունյանի. Տփղիս 1913 (=Երեւան 1991)</ref> II 61)։ «Սասնա ծռերում» Փոքր Մհերը, նույնպես դատապարտված հոր անեծքով, մտնում է ժայռի մեջ, որտեղից պետք է դուրս գա արդարության հաղթանակից հետո։
Ըստ հունական որոշ աղբյուրների (Ստրաբոն<ref>Страбон. География. Л. 1964</ref> XI 4, 8․ XI 14, 12) հայերը եւ նրանց արմեն անվանումը ծագում են թեսալացի արգոնավորդ Արմենոսից (Արմենիոս ըստ Տրոգոս Պոմպեոսի աշխատության Հուստինոս<ref>Юстин. Эпитома сочинения Помпея Трога "Historiae Philipicae" // ВДИ 1954, 2-4. 1955. 1</ref>ի համառոտագրության՝ XLII 2, 3), որի ուղեկիցները հաստատվում են պատմական Հայաստանի արեւմտյան շրջաններում՝ Ակիլիսենեում (Եկեղիք) եւ Սիսպիրիտիսում մինչեւ Կալաքենե ու Ադիաբենե։ Իր «Պետություն» գրքում (614b հտն․) Պլատոնը պատմում է, որ Արմենիոսի որդի Էրը՝ պամփյուլացի մի ռազմիկ, զոհվում է, բայց 12 օր անց՝ դիակիզման խարույկի վրա վերակենդանանում։ Այս ավանդությունը, որն արդեն անցյալ դարում համեմատվել է Արայի առասպելի հետ, նորից մատնանշում է Արմեն(ի)ոսի համապատասխանությունն Արամին։
Արամի առասպելը վաղուց ի վեր համեմատվել է Զեւսի ու Տիփոնի կռվի առասպելի հետ (Մարկվարտ 1919<ref>Markwart J. Die Enstehung und Wiederherstellung der Armenischer Nation. Potsdam</ref>․ 1928)։ Ելնելով Տիփոնի մի տեղայնացումից Կիլիկիայում, կարծիք է հայտնվել, որ այդ կռիվը տեղի է ունեցել Արգայոս լեռան վրա (Մարկվարտ 1928<ref>Markwart J. Le berceau des Armeniens // Revue des etudes armeniennes. t.VIII f.2</ref>, 216֊217, ըստ Յ․ Պարչի)։ Պայապիսը հալածվում է Ասիական (=Միջերկրական) ծովի կղզիներից մեկը, ինչպես եւ Տիփոնը, որի մենամարտի վայրն էլ ein Arimois՝ Արիմներում («Իլիական» II 781֊783) համադրելի է Արամ անվան հետ։ Այս անվանումը հիշվում է նաեւ Հեսիոդոս<ref>Թեոգոնիա. Աշխատանքներ եւ օրեր (թարգմ. Ա.Թոփչյանի) Անտիկ, միջնադարյան, վերածննդի գրականություն. Երեւան 1990</ref>ի «Թեոգոնիայում», որպես Տիփոնի կնոջ՝ Եքիդնայի տեղայնացման վայր (ein Arimoisin)։ Պայապիսի անունը, հաշվի առնելով ավանդված տարբերակները, ուղղվում է որպես Պապայիս եւ համեմատվում Ատտիսի Papas կոչման հետ, իսկ Քա(ա)ղեան կապվում հայ քաղ «այծ» բառի հետ (Մարկվարտ 1928<ref>Markwart J. Le berceau des Armeniens // Revue des etudes armeniennes. t.VIII f.2</ref>, 221֊223)։ Արմեն ցեղանվան հիմքը համարվում է «տեղական» (Մարկվարտ 1919<ref>Markwart J. Die Enstehung und Wiederherstellung der Armenischer Nation. Potsdam</ref>, 67), կամ անհաջող ստուգաբանվում որպես հայերեն, հավատարիմ եւ նման բառերի վերջին մասերի կապակցությամբ (Մարկվարտ 1928<ref>Markwart J. Le berceau des Armeniens // Revue des etudes armeniennes. t.VIII f.2</ref>, 218․֊ արիմ ածանցի մասին տես Ջահուկյան 1994, 61)։ Ի վերջո այս առասպելը մեկնաբանվում է որպես հայերի՝ Բալկաններից Փոքր Ասիա եւ Հայաստան ներգաղթի արտացոլում։
Ընդհանրապես փռյուգական արքա Միդասի կերպարը չափազանց առասպելականացած է։ Որոշ տվյալներով, նա բրիգների արքան էր Մակեդոնիայում, որն իր ցեղակիցներով անցել էր Փռյուգիա եւ այնտեղ թագավոր դարձել (Գրեյվս 1992, 215 հտն․․ Միդասի վերաբերյալ տվյալների քննությունը տես Մոիսեեւա 1984<ref>Моисеева Т.А. Мидас как символ богатства в античной традиции // ВДИ 1984. 4</ref>)։ Միդաս անունն այսպիսով տեղայնացվում է Հայկական լեռնաշխարհում (Ն․ Ք․ XV կամ XIII դար), Փռյուգիայում (Ն․ Ք․ VIII դար) ապա եւ որպես լեգենդար արքա՝ Բալկաններում, որը կարող է ցույց տալ այս երեք շրջանների մերձավոր կամ նույնական էթնիկական կազմը։ Փռյուգական Միդասի առասպելականացած կերպարում կարող էին պահպանվել նաեւ պախուվացի Միդասի հիշողությունները (հմմտ․ թերեւս Միդասի կապը ջրերի եւ աղբյուրների հետ ապա եւ Միդասի տեղաշարժը որպես պարտության արդյունք)։
Ալեքսանդր Մակեդոնացին, որը նույնպես Մակեդոնիայից անցնելով Փռյուգիա կրկնում է լեգենդար Միդասի երթուղին, ժառանգն էր համարվում Կարանոսի, որը եւ Միդասին դուրս էր քշել Մակեդոնիայից (Պլուտարքոս «Ալեքսանդր» II․ Հուստինոս<ref>Юстин. Эпитома сочинения Помпея Трога "Historiae Philipicae" // ВДИ 1954, 2-4. 1955. 1</ref> VII 1, 11)։
Միտասի ապստամբությունը գոնե մասամբ տեղայնացվում է այն նույն շրջաններում, որտեղ եւ Հայասան, եւ Միտասը, կարելի է ասել, որ գոնե աշխարհագրորեն «հայասացի» էր (Հայասա անվանումը չի հիշվում արձանագրության մեջ եւ այն թվագրում են Հայասայի դարաշրջանից առաջ կամ հետո)։ Հայասայում հայտնի է Կարաննիս արքայական անունը, որի ստուգաբանություններում միշտ հիշվում են բալկանյան եւ հատկապես մակեդոնական նման ձեւերը (Ջահուկյան 1964<ref>Джаукян Г.Б. Хайасский язык и его отношение к индоевропейским языкам. Ереван</ref>, 41֊42․ 1976, 93․ ընդհանրապես Հայասայի անուններում ակնհայտ են արեւմտափոքրասիական եւ բալկանյան՝ թրակյան համարվող զուգահեռները, որոնք միշտ նշվել են Գ․Ջահուկյանի աշխատանքներում)։
Կարանոս անունը համեմատվում է Հեսիքիոսի բառարանի Korannos֊ի հետ, որը մեկնաբանվում է որպես «թագավոր» մակեդոներեն եւ կապվում հունարեն kara «գլուխ», karanos «պետ, գլխավոր» բառերի հետ (Շանտրեն II 496․ ըստ ավանդության Կարանոսը Մակեդոնիա անցած հույների առաջնորդն էր․ պետք է նկատել, որ սրանք արմատի «կենտումային» ձեւեր են, հմմտ․ հայ․ նույնարմատ սար)։ Անհրաժեշտ է նշել, որ Կարանոսի լեգենդում ի հայտ են գալիս եւ վերականգնվող առասպելի տարրերը։ Կարանոսն առաջնորդվում էր այծերի կողմից, եւ իր հաղթանակից հետո քաղաքն անվանում է Այգեա («այծ» արմատից), իսկ ժողովուրդը՝ արգեադներ (Հուստինոս<ref>Юстин. Эпитома сочинения Помпея Трога "Historiae Philipicae" // ВДИ 1954, 2-4. 1955. 1</ref>I 7, 10․ հմմտ․ Արամի հակառակորդի Քաղյա անվանումը եւ Արգայոս լեռնանունը)։
Առանց մանրամասն քննարկելու այս փաստերը կարելի է պնդել, որ Հայասայի եւ շատ ավելի ուշ դարաշրջանի Մակեդոնիայի իշխանավորների անունների նույնությունը արդյունք է այդ երկրների բնակիչների (գոնե մի մասի՝ իշխող տարրի) էթնիկական նույնության կամ մերձավոր ազգակցության։ Մակեդոնիայի լեգենդար պատմության անուններն ու դեպքերը կարող են նույնիսկ արձագանքը լինել հենց հայասական իրողությունների, որոնց հիշողությունը Բալկաններ է հասել Միտասի ցեղի գաղթի հետեւանքով (Հայասա֊Փռյուգիա֊Բ ալկաններ), որը հունական լեգենդում փոխել է իր ուղղությունը։
Վստահելի
593
edits