Ճամփորդները սայթաքելով սկսեցին իջնել: Նրանց հետևից փչում էր սառնաշունչ քամին: Քարադհրասը հաղթանակեց:
==== Գլուխ չորորդ. Սև Անդունդ Ճամփորդություն խավարում ====
[[Պատկեր:Moria.jpg|300px|thumb|right]]
Միայն երեկոյան կողմ, ամպամած աղջամուղջին, հոգնած ճամփորդները կանգ առան հանգստի: Բարազինբարի բոսոր զանգվածը ցուրտ էր արտաշնչում ներքև՝ սառը քամի էր փչում: Գանդալֆն Գենդալֆն իր տափաշիշը փոխանցեց բոլորին, և Պահապանները զվարթեղ ըմպեցին: Ընթրիքից հետո խորհուրդ գումարեցին:
— Այս գիշեր կհանգստանանք,— հայտարարեց ԳանդալֆըԳենդալֆը,— որովհետև լեռնանցքի գրոհը մեզանից յուրաքնչյուրի վրա թանկ նստեց...
— Իսկ հետ ու՞ր կգնանք,— հարցրեց Ֆրոդոն:
— Պահապանները միայն երկու ճանապարհ ունեն,— պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը,— հետ՝ Ազատք, կամ առաջ՝ դեպի Հրամեջ Լեռ:
Երբ Գանդալֆը Գենդալֆը հիշեցրեց վերադառնալու մասին, Փինի դեմքը պայծառացավ, իսկ Մերին ու Սամը Սեմը ուրախությունից վեր թռան: Բայց Բորոմիրն ու Արագորնը անտարբեր մնացին, իսկ Ջիմլին ու Լեգոլասը սպասողական լռեցին: Ֆրոդոն հասկացավ, որ բոլոր ճամփորդներն ուզում են, որ առաջինն ինքն արտահայտվի:
— Վերադառնալ,— անվճռական սկսեց Ֆրոդոն, հետո հաղթահարեց անվճռականությունն ու ավելացրեց. — ... մենք կարող ենք, իմ կարծիքով, միայն հաղթանակով: Կամ խայտառակությամբ՝ ընդունելով սեփական պարտությունը: Ես առաջարկում եմ հաղթահարելով արգելքները, առաջ գնալ:
— Ես էլ եմ այդպես մտածում,— պաշտպանեց նրան ԳանդալֆըԳենդալֆը: — Վերադառնալ, նշանակում է ընդունել սեփական պարտությունը, որն անխուսափելիորեն կդառնա Միջերկրի բոլոր ազատ ժողովուրդների կործանումը: Համիշխանության Մատանին կմնա Ռիվենդելում, քանի որ ուրիշ ապաստարան չես գտնի: Թշնամին ժամանակի ընթացքում կիմանա այդ մասին, իր ամբողջ զորքը կշարժի Էլրոնդի դեմ, և վաղ թե ուշ Ռիվենդելը կընկնի, իսկ Թշնամին կդառնա Ամենազոր տիրակալը և Խավարի Վարագույրը կիջնի Միջերկրի վրա: Սև Մատանեկիրներն ահազդու հակառակորդներ են, բայց երբ նրանց տերը Մատանին ձեռք բերի, նրանք ուղղակի անպարտելի կդառնան:
— Ես էլ ասում եմ, պետք է առաջ շարժվել,— ծանր հառաչելով կրկնեց Ֆրոդոն: Դու ուրիշ ճանապարհ գիտե՞ս լեռների միջով...
— Գիտեմ, բարեկամս,— պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը: — Բայց դա բավական ծանր ճանապարհ է: Արագորնը դրա մասին նույնիսկ լսել չէր ուզում, քանի դեռ հույս ուներ անցնել լեռնանցքով:
— Եթե դա լեռնանցքից վատն է, ապա իսկապես էլ բավական ծանր ճանապարհ է,— Արագորնին նայելով, բացականչեց Մերին: — Բայց այնուամենայնիվ գոնե մի քիչ պատմիր դրա մասին, որ իմանանք ամենավատթարը:
— Ճանապարհը, որի մասին խոսում եմ, անցնում է Մորիայի քարանձավներով,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը:
Ջիմլին հուզված նայեց հրաշագործին, բայց նույնիսկ նրան պատեց սարսափը՝ Լայնարձակ Մորիայի կործանիչ քարանձավների մասին բավական շատ սարսափազդու լեգենդներ են հյուսել:
— Դրա փոխարեն բոլորը գիտեն,— ավելացրեց Բորոմիրը,— որ Մորիան կոչվում է Սև Անդունդ: Ախր էլ ինչու իջնենք Մորիա... Ինչու գրոհենք անառիկ լեռնանցքները... Եկեք դուրս գանք ռոհանյան դաշտավայր. ռոհանցիները գոնդորցիների վաղեմի դաշնակիցներն են, նրանք կօգնեն մեզ հասնել մինչև Անդուին: Կարելի է նաև Իզեն գետով իջնել, որպեսզի Մորդորի մոտ դուրս գանք հարավից՝ ծովափից:
— Խավարի Վարագույրը տարածվում է,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը,— և հիմա ռոհանցիների փոխարեն երաշխավորել չի կարելի: Չէ՞ որ նրանց մոտ դու վաղուց ես եղել: Իսկ գլխավորը. ռոհանյան հարթավայրի ճանապարհին Սարումանի տիրույթները ոչ մի կերպ չես կարղ շրջանցել: Կգա ժամանակը, և ես հաշիվներս կմաքրեմ նրա հետ: Դե իսկ առայժմ Մատանու Պահապանին հարկավոր չէ մոտենալ Իզենգարդին. Սարումանին այրում է համիշխանության տենչը, և նա կփորձի տիրել Մատանուն: Այնպես որ Ռոհանը մեզ համար փակ է:
Այժմ հեռավոր շրջանցող ուղու մասին: Առաջինը՝ այն չափազանց երկար կլինի՝ մենք կծախսենք առնվազն մեկ տարի: Երկրորդը՝ արևմտյան գետերի հովիտներին անպայման հետևելիս կլինեն Սարումանը և Սաուրոնը, իսկ այդ չբնակեցված հարթավայրերում թաքստարան չենք գտնի, քանի որ այնտեղ էլֆեր չկան: Հյուսիս՝ Ազատքի տիրակալի մոտ գնալիս, դու Թշնամու համար սոսկ պատահական ճամփորդ էիր, որի վրա նա ուշադրություն չդարձրեց: Իսկ հիմա դու Մատանու Պահապանների Ջոկատի ռազմիկ ես և քեզ սպառնում է նույն վտանգը, ինչ և Մատանու գլխավոր Պահապանին՝ Ֆրոդոյին: Խորտակիչ վտանգ, որովհետև եթե մեզ հայտնաբերեն... Ի դեպ, վախենում եմ, որ մեզ արդեն հայտնաբերել են Բոսոր Դարպասի մոտերքում: Անհրաժեշտ է թաքնվել լրտեսներից, որպեսզի Թշնամին նորից մեզ աչքից կորցնի. ոչ թե շրջանցել լեռները, ոչ թե գրոհել լեռնանցքները, այլ թաքնվել լեռների ընդերքում, Մորիայի քարանձավներում՝ ահա թե որն է ամենաբանականը: Թշնամին մեզանից այդ չի սպասում:
— Ի՞նչ իմանաս,— Գանդալֆին Գենդալֆին առարկեց Բորոմիրը: — Բայց մյուս կողմից, եթե նա կռահի, թե մենք որտեղ ենք, ապա այդ թակարդից այլևս դուրս չենք գա: Ասում են, Թշնամին Մորիայում տեր ու տնօրինություն է անում, ինչպես սեփական Սև Դղյակում: Չէ՞ որ Մորիան անվանում են Սև Անդունդ:
— Ամեն լուրի մի հավատա,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Մորիայում բոլորովին էլ Թշնամին չէ տեր ու տնօրենը: Ճիշտ է, այնտեղ կարող են օրքեր հանդիպել, սակայն, ես կարծում եմ, այդ չի պատահի. օրքերի հորդաները ջախջախված են Հինգ Զորաց Ճակատամարտում, Մենավոր Լեռան մոտ: Վերջերս լեռնային արծիվներն ինձ հաղորդեցին, որ օրքերը նորից հոսում են դեպի Մշուշապատ... Բայց հուսով եմ, որ Մորիա դեռ չեն թափանցել: Դրա փոխարեն հնարավոր է, որ մենք այնտեղ հանդիպենք Բալինին, իր փոքրաթիվ, բայց խիզախ ջոկատով, և այն ժամանակ օրքերից վախենալու բան չունենք: Ինչ էլ լինի՝ ճանապարհը Մորիայի միջով միակն է, այլ ճանապարհ չունենք:
— Ես քեզ հետ կգամ, ԳանդալֆԳենդալֆ,— բացականչեց Ջիմլին: — Հին ավանդույթներն ինձ չեն վախեցնում: Բայց սկզբում պետք է փնտրել դարպասը, որը շատ վաղուց կողպ է:
— Հիանալի է ասված, իմ սիրելի Ջիմլի,— թեթև ժպիտով պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը: — Ես կգտնեմ դարպասը և կկարողանամ բաց անել: Դե իսկ արդեն թզուկի հետ մենք հաստատ չենք մոլորվի: Ես մենակ եմ իջել Մորիա, երբ որոնում էի կորած Թրեինին և, ինչպես տեսնում ես, կենդանի եմ դուրս եկել այնտեղից: Ես այն ժամանակ Մորիան միջանցիկ անցումով անցա, Արագորն,— ավելացրեց հրաշագործը Պանդուխտին նայելով:
— Ես էլ մի անգամ իջա Մորիա,— ասաց Արագորնը,— Սևագետքի կողմից: Եվ նույնպես հաջողացրի կենդանի դուրս գալ: բայց երկրորդ անգամ խցկվել չեմ ուզում, չափազանց դառն էր իմ վիճակն այնտեղ:
— Ես առաջին անգամ էլ չեմ ուզում,— մրթմրթաց Փինը:
— Ե՛ս էլ չեմ ուզում,— քրթմնջաց ՍամըՍեմը:
— Դե՜ ոչ ոք էլ չի ուզում,— նկատեց ԳանդալֆըԳենդալֆը: — Սակայն մեզ հարկավոր է ընկնել Սևագետք: Դրա համար էլ հարցնում եմ. Ո՞վ է համաձայն, ոչ թե կուզենա, այլ կհամաձայնվի՝ գնալ Մորիա, որ հետո հասնի Անդուին:
— Ես,— պատրաստակամությամբ բացականչեց Ջիմլին:
— Ե՛ս էլ,— մռայլ ասաց Արագորնը: — Դու լեռնանցքը գրոհելուց չհրաժարվեցիր, չնայած զգուշացրել էիր ինձ, որ կարող ենք կործանվել, և մենք քիչ էր մնում ցրտահարվեինք: Ես կգամ քեզ հետ Մորիա, ԳանդալֆԳենդալֆ: Բայց հիշիր, ոչ թե մեզ, այլ հատկապես քեզ է Մորիայում մահացու վտանգ սպառնում:
— Իսկ ես,— խոժոռ հայտարարեց Բորոմիրը,— կհամաձայնեմ մտնել այդ Սև Անդունդ միայն բոլոր Պահապանների հետ միասին: Երկու կոլոտիկ չեն ուզում մտնել այնտեղ: Մերին, գլխավոր Պահապան Ֆրոդոն և էլֆ Լեգոլասը դեռ ոչինչ չեն ասել:
Բոլորը նայեցին Ֆրոդոյին և Մերիին: Երկու հոբիթը երկար ժամանակ լուռ էին: Լռությունը խզեց Ֆրոդոն:
— Ես վախենում եմ իջնել Մորիա,— ասաց նա: — Բայց և Գանդալֆի Գենդալֆի խորհուրդը չեմ ուզում մերժել: Բերեք որոշումը հետաձգենք մինչև առավոտ: Հիմա մութ է ու տխուր: Եվ սարսափելի: Լսեցեք, ինչպես է ոռնում քամին...
Ճամփորդները թաքնվեցին փշարմավի ճյուղերի տակ: Նրանք խոսակցությունն ընդհատեցին ու ականջ դրեցին: Քամին սուլում էր մերկ ճյուղերի մեջ և խշխշացնում հավամրգու չորացած ցողունները: բայց այդ խուլ, սուլոցախառն խշխշոցին միաձուլվում էր մի թախծոտ, բեկբեկուն ոռնոց, ասես քամին ոռնում էր լեռնային կիրճում:
— Քամի՞ն է,— տեղից վեր թռչելով բացականչեց նա: — Քամին գայլի ձայնով չի ոռնում... Այդ գայլդարձյակներն են նորից անցել Մշուշապատով այս կողմ...
— Երևում է, որսն սկսվել է,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Ուրեմն արժե՞ արդյոք որոշումը հետաձգել վաղվան: Եթե մենք նույնիսկ ապրենք մինչև լուսաբաց, ապա, միևնույնն է, Ռոհան հասնել չենք կարողանա:
— Իսկ այդ Մորիան հեռու՞ է,— հարցրեց Բորոմիրը:
— Ուզու՞մ ես իմանալ,— հարցին հարցով պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը,— արդյոք հեռու է այստեղից Արևմտյան Դարպա՞սը... Իմ կարծիքով, մոտ մի տասը լիգ... արծվի համար: Իսկ վերգետնյա ամենակարճ արահետներով կլինի մոտավորապես տասնութ-քսան լիգ:
— Հարկավոր է թաքնվել Մորիայում,— ասաց Բորոմիրը: — Օրքից կվախենաս, իսկ գայլից չես փրկվի:
— Դա այդպես է որ կա,— համաձայնեց Արագորնը՝ ստուգելով, արդյոք թուրը հեշտությա՞մբ է դուրս գալիս պատյանից: — Բայց մյուս կողմից, որտեղ օրքը, այնտեղ էլ գայլը՝ կիրճերում գայլդարձյակներ են, իսկ քարանձավներում օրքերի հորդաներ են:
— Ես Էլրոնդին չլսեցի,— շշնջաց Փինը ՍամինՍեմին,— և՝ իզուր: Դե ինձանից ի՞նչ Պահապան: Այդ ոռնոցից ներսս քարանում է: Կյանքումս երբեք այդպես չեմ վախեցել, իսկի էլ չես ասի, որ Բանդոբրաս Եզան Մռունչը իմ նախնին է:
— Իսկ ես,— ի պատասխան շշնջաց նրան ՍամըՍեմը,— Պանդուխտը որ վեր թռավ, սիրտս փորս ընկավ, ու մինչև հիմա էլ էնտեղ թփրտում է: Դե, բան չկա, մեկ էլ տեսար դուրս պրծանք: Արագորնն ու Բորոմիրը շատ բան տեսած մարդիկ են, Ջիմլին ճարպիկ թզուկ է, դե Լեգոլասն էլ հանաք-մանաք էլֆերից չէ, իսկ ծերուկ ԳանդալֆըԳենդալֆը, նրա մասին էլ խոսք չկա, ասա հրաշագործ ու թող: Չէ, ինձ որ մնա, գայլերը մեզ չեն ուտելու:
Ճամփորդներն ուզում էին գիշերել լեռնագոգում, բայց գայլդարձյակներից պաշտպանվելու նպատակով բարձրացան հարևան բլուրը, որտեղ երեք թե չորս ծուռումուռ կաղնի էին կանգնած՝ խոշոր, մոխրագույն գլաքարից շարված պարսպով շրջապատված: Տեղ-տեղ քարե պարիսպը քանդված էր, և Պահապանները գիտակցելով, որ գիշերային խավարում գայլդարձյակների ոհմակն իրենց կգտնի, հապճեպորեն մի ոչ մեծ խարույկ վառեցին:
Ճամփորդները նստել էին խարույկի շուրջն ու, բացի երկու ժամապահներից, ննջում էին, բայց դա ոչ թե քուն էր, այլ տագնապալի մոռացում: Բիլ պոնին վախից դողում էր, ու քրտինքը վրայից թափվում էր, ասես հենց նոր մի քսան լիգ վազել էր: Ոռնոցն այժմ լսվում էր բոլոր կողմերից, իսկ շուրջը գիշերային սև խավարում չարագույժ փայլում էին զույգ-զույգ կրակներ: Պարսպի քանդված մասում Պահապանները հանկարծ մի մեծ գայլդարձյակ տեսան՝ նա արձանացավ բացվածքում և խռպոտ կաղկանձեց, ասես հարձակման ազդանշան էր տալիս:
Առկայծող մոգական գավազանը բարձրացրած, Գանդալֆը Գենդալֆը քայլեց գազանին ընդառաջ:
— Է՜յ դու, Սաուրոնի քնձռոտ շուն,— դիտավորյալ ցածրաձայն խոսեց նա: — Քո առջև Գանդալֆն Գենդալֆն է: Կորիր այստեղից, եթե կաշիդ թանկ է քեզ համար:
Խուլ մռնչյունով գազանը թռավ առաջ. երգեցիկ սուլեց արձակված նետը, կարճ մի կաղկանձով գազանը փլվեց գետնին. նրա կոկորդից դուրս էր ցցվել նետը: Լեգոլասն իսկույն կապարճից հանեց երկրորդ նետը: Բայց չարագույժ կրակների օղակը քայքայվեց: Գանդալֆն Գենդալֆն ու Արագորնը մոտեցան պարսպին՝ բլրի լանջին արդեն գայլդարձյակներ չկային. առաջնորդին կորցրած ոհմակը նահանջել էր: Ճամփորդների շուրջը լռին մթություն էր:
Կեսգիշերն անցել էր, լուսաբացը մոտենում էր. արևմուտքում, համարյա գետնին կպած, մերթ ծվեն-ծվեն ամպերի մեջ սուզվելով հանգչում, մերթ դժգույն փայլում էր լուսինը: Այդ թույլ, ջղաձիգ բռնկումները անզոր գունատվում էին վաղորդյան մթնշաղում: Հանկարծ բարձր, բազմաձայն ոռնոցը ընդհատեց Ֆրոդոյի անհանգիստ քունը. բլուրն անձայն շրջապատած գայլդարձյակները բոլոր կողմերից գրոհի նետվեցին:
— Ցա՛խ լցրեք խարույկը,— գոռաց Գանդալֆը Գենդալֆը հոբիթներին: — Սրերը մեկացնե՛լ: Կանգնե՛լ մեջք մեջքի տված:
Թեժացող խարույկի վետվետուն լույսով Ֆրոդոն տեսավ, թե ինչպես մոխրագույն ստվերները անցնում են քարե ցածր ցանկապատից: Արագորնը կայծակնային արագությամբ ցատկեց և մի հսկայական գազան խեղդված կաղկանձով տապալվեց գետնին, սառը փայլեց Բորոմիրի թուրը և թռավ երկրորդ գայլդարձյակի գլուխը, թզուկը տապարով ճեղքեց երրորդին, Լեգոլասին ենտը գետին տապալեց չորորդին, սակայն նորանոր մոխրագույն ստվերներ, ալիք առ ալիք հորձանք տալով, լցվում էին պարսպի վրա:
Ֆրոդոն հուսով նայեց ԳանդալֆինԳենդալֆին: Հրաշագործը, ինչպես հոբիթին թվաց, հանկարծ աճեց մինչև երկինք, շլացուցիչ լույսով բռնկվեց կախարդական գավազանը և, ասես քարակերտ մի հսկա, Գանդալֆը Գենդալֆը մի վայրկյան անշարժացավ՝ Պահապաններին ծածկելով հարձակվող գայլդարձյակներից: Հետո նա թափով բարձրացրեց կախարդական գավազանը և բլրի վրա որոտաց նզովքը.
— ''Նաուր էն ադրիատ ամմին''...
Դանդաղ այրվում էին դարավոր կաղնիները, բլրի վրա ծխի քուլաների ամպ էր բարձրանում, դալուկ արևածագի առաջին ճառագայթների հետ մարեցին կաղնիների ածխացած բների վրա խաղացող կրակների վերջին լեզվակները:
— Դե, ի՜նչ էի ասում,— ասաց Սամը Սեմը Փինին՝ թուրը հոգնած դնելով պատյան: — Ծերուկ Գանդալֆին Գենդալֆին հում-հում չես ուտի, բկիդ կմնա: Հապա ասա՝ հրաշագոր՜րծ...
Ճամփորդները հայացքով ընդգրկեցին հարթավայրն ու տեսան, որ գայլդարձյակներն անհետացել են: Բայց բլրի լանջին դիակներ էլ չկային. Լեգոլասը լռելյայն հավաքում էր իր նետերը՝ սրանք ընկած էին պարսպից ոչ հեռու: Նա համոզված էր, որ ոչ մի անգամ չի վրիպել և, սակայն, բոլոր նետերը, բացի մեկից (դրա միայն ծայրակալն էր մնացել), անվնաս ընկած էին հավամրգու թփերի մեջ:
— Ես այդպես էլ կարծում էի,— նկատեց ԳանդալֆըԳենդալֆը: — Դրանք գայլդարձյակներ են, ոչ թե սովորական գայլեր, դիակներ չկան, չէ՞... Եկեք շտապ նախաճաշենք և ճամփա ընկնենք:
Այդ օրը եղանակը նորից փոխվեց: Ասես մի հզոր ուժի հրամանով, որն այլևս փոթորկի կարիք չուներ, որովհետև ճամփորդները հրաժարվել էին լեռնանցքից, քամին արագորեն ամպերը ցրեց, իսկ հետո, երբ երկինքը մաքրվեց, դադարեց: Սարերի հետևից դանդաղ դուրս եկավ արևը: Պարզ եղանակին բաց հարթավայրում շարժվող ջոկատը հեռվից էլ երևում էր, իսկ նստել թաքստոցում ու սպասել՝ ճամփորդները չէին կարող:
— Մեզ հարկավոր է լույսով հասնել մինչև Մորիա,— մռայլ լրջությամբ հայտարարեց ԳանդալֆըԳենդալֆը,— այլապես առհասարակ չենք հասնի այնտեղ: Քսան լիգը մեծ տարածություն չէ, բայց Արագորնը չգիտե այստեղի ճանապարհները, դե ես էլ ընդամենը մեկ անգամ եմ եղել այստեղ:
— Դարպասն ա՜յ այնտեղ է,— շարունակեց հրաշագործը՝ գավազանով ցույց տալով դեպի հարավ-արևմուտք, որտեղ վաղորդյան երկնագույն մշուշում երևում էին զառիթափ պատի պես հարթավայր իջնող Մշուշապատի ատամնավոր ուրվագծերը: — Երբ փոթորիկը մեզ լեռնանցքից քշեց, ես թեքվեցի հարավ ու գնացի լեռնաշղթայի երկարությամբ, որպեսզի գոնե մի քիչ մոտենամ Մորիային: Զգում էի, որ այն մեզ պետք կգա... Հուսով եմ, մենք շուտով կգտնենք դարպասը և կհասցնենք մինչև մութն ընկնելը խույս տալ գայլդարձյակներից:
Ջիմլիին առաջ էր մղում անհամբերությունը, և նա քայլում էր առջևից, նրա կողքից գնում էր ԳանդալֆըԳենդալֆը: Մի ժամանակ Մորիայի դարպասի մոտ աղբյուր կար, որից սնվում էր Բարապան, կամ ինչպես էլֆերն էին անվանում՝ Սիրանոն գետը, և Գանդալֆը Գենդալֆը հույս ուներ գտնել այն, որպեսզի գետափնյա ճանապարհով դուրս գար դարպասի մոտ: Սակայն Բարապա՞նն էր չորացել, թե հրաշագո՞րծն էր սխալ ուղղություն վերցրել, բայց ճանապարհը գտնել չէր հաջողվում: Հրաշագործը շրջվում էր մերթ դեպի արևելք, մերթ դեպի արևմուտք, բայց գետը չկար ու չկար, և բոլորը հասկանում էին, որ եթե ճանապարհը չգտնեն, ապա մինչև երեկո դարպասին չեն հասնի: Անվերջ ձգվում էր ամայի հարթավայրը՝ գորշ, չորացած, ճաքճքած հող, կարմրագորշ գլաքարեր ու խիճ: Շուրջը ոչ թռչուն կար, ոչ գազան: Ճամփորդները հուսահատ քայլում էին Գանդալֆի Գենդալֆի հետևից և ջանում էին չմտածել, թե ինչ կպատահի իրենց, եթե գիշերը վրա հասնի հենց այս հարթավայրում:
Ջիմլին, որ քիչ հեռացել էր նրանցից, հանկարծ մագլցեց մի գլաքարի վրա ու Գանդալֆին Գենդալֆին մոտ կանչեց: Հրաշագործի հետևից գնացին բոլոր ճամփորդները: Թզուկը ձեռքով դեպի արևմուտք ցույց տվեց: Այդ կողմ նայելով՝ ճամփորդները տեսան գետի ցամաքած քարքարոտ հունը: Իսկ գետի ափով ձգվում էր ինչ-որ ժամանակ կարմիր քարերով սալարկված ճանապարհը:
— Ահա՛, վերջապե՜ս,— բացականչեց ԳանդալֆըԳենդալֆը: — Հետաքրքիր է, գետի հետ ի՞նչ է տեղի ունեցել: Բայց ինչ էլ եղած լինի, Սա է Բարապանը, կամ էլֆերեն՝ Սիրանոնը: Առա՛ջ, ընկերներ, մեզ հարկավոր է շտապել...
Հոգնած ճամփորդներն արագացրին քայլերը. նրանց խթանում էր գայլդարձյակներից թաքնվելու հույսը:
Մի քանի ժամ հետո ճանապարհը թեքվեց: Առաջ Պահապանները գնում էին դեպի հարավ և նրանցից ձախ ձգվում էր սարահարթը, իսկ այժմ նրանք կտրուկ արևելք էին թեքվում: Շուտով հունը դեմ առավ տափակ գլխով և հիմքի մոտ փոս ունեցող մի ժայռի: Ժայռից մի ժամանակ ջրվեժ էր գահավիժել, իսկ հիմա հազիվ նկատելի մի առվակ էր օձագալար հոսում:
— Այո, Սիրանոնը ցամաքել է,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Բայց մենք, անկասկած, մոտենում ենք դարպասին: Սա մերձմորիական շեմքն է, և դրանից ձախ, եթե չեմ սխալվում, ժայռի մեջ պետք է աստիճաններ փորված լինեն, իսկ ճանապարհը, մի մեծ ոլորան անելուց հետո, դուրս է գալիս սիրանոնյան հովտի հյուսիսային լանջ՝ Շեմքի վերին հատվածքի մոտ: Հովիտը ձգվում է արևելքից դեպի արևմուտք (թզուկներն այն անվանել են Աղբյուրի), և սանդուղքը դուրս է բերում նրա արևմտյան ծայրը, իսկ դիմացը, հովտի արևելյան ծայրին գտնվում է դարպասը և աղբյուր է բխում: Եկեք նայենք, սանդուղքը պահպանվե՞լ է արդյոք:
Նրանք հեշտությամբ գտան աստիճանները, և Ջիմլին, նրանից հետո էլ Գանդալֆն Գենդալֆն ու Ֆրոդոն, հապշտապ բարձրացան Աղբյուրի հովիտը: Հովտի տեղում սևին էր տալիս լիճը: Մայր մտնող արևը ոսկեզօծել էր երկինքը, բայց փայլատ-սև, ասես մեռած ջրի մեջ չէին արտացոլվում ո՛չ Պահապանները, ո՛չ սարերը, ո՛չ մայրամուտը: Ըստ երևույթին, փլուզումից գետի հունը փակվել էր և այն ջրասույզ էր արել հովիտը: Հովտի վերջում, սև ջրի հետևում, ծանրորեն իրար վրա էին կիտվել ուղղաբերձ ժայռերը՝ չարագույժ, սև, միակտոր: Ոչ թե դարպաս, նույնիսկ բարակ ճեղք չտեսավ Ֆրոդոն այդ ժայռերի մեջ:
— Ահա այդ Մորիական Պատ կոչվածը,— ասաց Գանդալֆը՝ Գենդալֆը՝ նկատելով, որ Ֆրոդոն զննում է ժայռերը: — Ինչ-որ ժամանակ այդտեղ էր Արևմտյան կամ, ինչպես մարդիկ էին անվանում, Էլֆական Դարպասը, որովհետև ճանապարհը, որով եկանք, Աղբյուրի հովիտը կապում էր Օստրանի հետ: Բայց կարճ ճանապարհը, ինչպես տեսնում ես, ջրասույզ է եղել, և որքան ես հասկացա, մեզանից ոչ ոք չի ուզենա այդ մռայլ լիճն անցնել ծանծաղ տեղերով: Առավել ևս, որ լիճը հավանաբար խորն է:
— Եկեք հետ դառնանք,— առաջարկեց Ջիմլին,— և փորձենք բարձրանալ գլխավոր ճանապարհով: Այսպես թե այնպես ստիպված պետք է լինենք վերադառնալ, նույնիսկ եթե արահետը ջրասույզ եղած չլիներ. Բիլը աստիճաններով բարձրանալ չի կարող:
— Դե հո Բիլին Մորիա չես տանի,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Այնտեղ երբեմն այնպիսի նեղ անցումներ են, որ պոնին մտնել չի կարող:
— Բիլը մեղք է,— քրթմնջաց Ֆրոդոն: — Սամն Սեմն էլ է մեղք: Իսկ նա ի՞նչ է ասելու... Ինչպե՞ս է բաժանվելու իր սիրելուց:
— Այո, մեղք է,— համաձայնեց ԳանդալֆըԳենդալֆը: — Պոնին մեզ շատ նվիրված ու հավատարիմ ծառայել է, իսկ մենք նրան թողնելու ենք բախտի քմահաճույքին: Ախր ես ասում էի՝ մի վերցրեք Բիլին, առաջարկում էի անբեռ դուրս գալ արշավի: Որովհետև ամենասկզբից էլ կասկածում էի, որ ստիպված կլինենք գնալ Մորիայով:
Երեկոյան մայրամուտը հանգչելով դժգունում էր, և երկնքում աստղերը պսպղում էին սառցե փայլով, երբ տանջահար ճամփորդները գլխավոր ճանապարհով արագ բարձրանալով դուրս եկան հովտի հյուսիսային լանջը, Մորիական Պատից մոտավորապես երկու լիգ այն կողմ: Համարյա երկու լիգ լայնությամբ հովիտը ձգվում էր երեք կամ չորս լիգ երկարությամբ, իսկ ժայռերից գոյացած պատնեշի ու ջրի արանքում երևում էր հողի մի նեղ շերտ: Պահապանները լճի երկարությամբ գնացին հարավ՝ այնտեղ, ուր գտնվում էր Մորիայի դարպասը, ավելի ճիշտ, ոչ թե գնացին, այլ համարյա վազեցին, որպեսզի մինչև մութն ընկնելը գտնեն դարպասը:
Հովտի ծայրում, Պատին մոտենալու տեղում նրանց ճանապարհը կտրեց նեղուցը, որը հատում էր լճի ու ափամերձ ժայռերի միջև եղած ցամաքը: Նեղուցի ջուրը մուգ էր ու հոտած, պատված կանաչ ջրոսպով: Նեղուցը նմանվում էր խեղդվածի ձեռքի, որը մահվան հետ գոտեմարտելով կառչել էր ժայռերից: Ջիմլին խրոխտ քայլեց առաջ, ոչ ոք չհասցրեց կանգնեցնել նրան: Նեղուցը ծանծաղ էր, բայց լպրծուն: Սայթաքելով, Ջիմլին քիչ էր մնում ընկներ, սակայն կարողացավ հավասարակշռությունը պահել և շուտով դուրս եկավ չոր տեղ: Նրա հետևից գնացին մնացած ճամփորդները. մտնելով սառը, կանաչավուն ջրի մեջ, Ֆրոդոն նողկանքից ակամա սարսռաց:
Երթը եզրափակող Սամը Սեմը ափ դուրս բերեց սրթսրթացող պոնիին, Պահապանները լսեցին խուլ ճողփյուն, ասես ջրից հանկարծ ձուկ դուրս թռավ և իսկույն էլ նորից չրմփաց ջրի մեջ: Շուռ գալով նրանք տեսան, որ լճի կենտրոնից շրջանաձև սև ալիքներ են տարածվում, հետո ինչ-որ բլթբլթոց լսվեց, և նորից լռություն տիրեց: Իրիկնային մայրամուտի ոսկեգույն փայլը ծածկվում էր ամպերի հետևում, մթնշաղը թանձրանում էր:
Գանդալֆը Գենդալֆը շտապ առաջ էր քայլում: Հոբիթները դժվարությամբ էին հասնում նրա հետևից. այժմ նրանք շարժվում էին Մորիական Պատի երկարությամբ՝ ցամաքի քարքարոտ ու նեղ շերտով, որը խճողված էր սուր ժայռաբեկորներով: Ճամփորդներն աշխատում էին չհեռանալ պատից, իրենց պահելու համար, նույնիսկ ձեռքերով կառչում էին պատից, որպեսզի փայլատ-սև, կանաչավուն ջուրը որքան կարելի է հեռու լինի: Երբ նրանք համարյա մեկ լիգ հաղթահարեցին, մթնշաղում անսպասելի ծառեր ուրվագծվեցին: Պատի մոտ երկու հզոր կաղնի էին կանգնած, ծանծաղ ջրի վրա ընկած էին սևացած ճյուղերը, իսկ լճի մեջտեղում, երկու շարքով ձգվում էին կիսափտած բների կմաղքները: Երկու կողմերում կաղնիների շարք ունեցող ճանապարհն այստեղ հավանաբար վերջանում էր: Պատի մոտ աճած ծառերը զարմանալի մեծ ու հին էին երևում: Շեմքի մոտից, Մշուշապատի զառիկող պատի տակ դրանք բարձր չէին թվում, բայց հիմա Ֆրոդոն զարմանքով գիտակցեց, որ երբեք ինքն այդպիսի հզոր ու վիթխարի կաղնիներ չի տեսել. դրանք բարձրանում էին Պահապանների գլխավերևում որպես վիթխարի պահակային աշտարակներ՝ պահպանելով Սարամիջի թագավորության մուտքը:
— Վերջապե՜ս,— ուրախացած բացականչեց ԳանդալֆըԳենդալֆը: — Այստեղ վերջանում է էլֆական ուղին: Թզուկները փորել ու կառուցել, բաց են արել Արևմտյան Դարպասը, որ անարգել առևտուր անեն էլֆերի հետ, իսկ էլֆերն էլ թզուկներին պատկանող Աղբյուրի հովտում տնկել են կաղնիների այս ծառուղին, որպեսզի հավերժացնեն իրենց սերտ բարեկամությունը... Կաղնին Օստրանի խորհրդանիշն է: Քանի որ այն երանելի ժամանակներում Միջերկրի ժողովուրդներն իրար հետ բարեկամություն էին անում, նույնիսկ էլֆերն ու թզուկները կարողանում էին չկռվել:
— Ես երբեք լսած չկամ,— նկատեց Ջիմլին, որ այդ բարեկամությունը թզուկների պատճառով է ընդհատվել:
— Իսկ ես չեմ լսել,— ասաց Լեգոլասը,— որ այդ բարեկամությունն ընդհատվել է էլֆերի պատճառով:
— Ես հաճախ եմ լսել և՛ մեկը, և՛ մյուսը,— սկսվող վեճը դադարեցրեց ԳանդալֆըԳենդալֆը: — Հիմա ժամանակը չէ որոշելու, թե ով է իրավացի: Հուսով եմ, գոնե դուք բարեկամ կմնաք, քանի որ ինձ ձեր օգնությունը շատ է հարկավոր, իսկ միաբան գործել կարող են միայն բարեկամները: Մենք պետք է գտնենք և բացենք դարպասը, քանի դեռ մութը չի ընկել:
— Իսկ դուք,— մնացածներին դառնալով, ասաց նա,— պատրաստվեք անմիջապես մտնել Մորիա, հենց գտնենք ու բաց անենք դարպասը: Չէ որ մենք ստիպված ենք բաժանվել Բիլից, հետևաբար հարկավոր է նրան բեռնաթփել: Տաք հագուստը կարելի է չվերցնել, այն մեզ պետք չի լինելու ո՛չ Մորիայում, ո՛չ էլ հետո, երբ գնանք հարավ: Իսկ սնունդը, և գլխավորը, ջրով լի տափաշշերը, որ մինչև հիմա պոնին էր բերում, հարկավոր է բաժանել բոլոր Պահապաններին:
— Իսկ ինչպե՞ս վարվենք ծերուկ Բիլի հետ,— վախեցած ու վրդովված բացականչեց ՍամըՍեմը: — Առանց նրա ես տեղիցս չեմ շարժվի... Խեղճին բերինք հասցրեցինք չգիտես թե ուր, ու հիմա թողնենք, որ գայլդարձյակներն ուտե՞ն...
— Ախր ես էլ եմ խղճում նրան,— արձագանքեց ԳանդալֆըԳենդալֆը: — Բայց դու, բարեկամս, ստիպված ես ընտրություն կատարել քո տիրոջ և Բիլի միջև: Հասկացիր, երբ մենք դարպասը բացենք, դու նրան չես էլ կարողանա Մորիա քարշ տալ, նա չի մտնի այդ Սև Անդունդը:
— Ինձ հետ կմտնի,— առարկեց ՍամըՍեմը,— ես չեմ թողնի, որ ձեր նզովված դարձյակները հոշոտեն նրան:
— Դե, պետք է ենթադրել, որ գործը հոշոտելուն չի հասնի,— խոսեց ԳանդալֆըԳենդալֆը: Նա փաղաքշանքով շոյեց պոնիի գլուխը, խոնարհվեց նրա վրա ու ցածր ձայնով ասաց. — Դու Ազատքում շատ բան սովորեցիր, Բիլ: Պահպանի՛ր քեզ, երբ վերադառնալու լինես, իսկ պահպանվողին, ինչպես հայտնի է, ճակատագիրն էլ է պահպանում: Մեզանից ոչ ոք չգիտե ինչ է լինելու իր ճակատագիրը, բայց մենք միշտ լավի հույսով ենք ապրում... Ոչ ոք մեզանից չգիտե իր ճակատին գրածը,— կրկնեց հրաշագործը,— դեպի Սամը Սեմը շրջվելով: — Հույս տածենք, որ Բիլը կենդանի կմնա:
Սամը Գանդալֆին Սեմը Գենդալֆին ոչինչ չպատասխանեց: Նա կանգնած էր պոնիի կողքին ու լաց էր լինում: Իսկ պոնին կպավ նրան ու հառաչեց՝ ասես հասկանալով, թե ինչի մասին է խոսքը: Սամն Սեմն սկսեց պոնիի վրայից իջեցնել բեռը, իսկ մյուս ճամփորդները դասավորում էին փաթեթները՝ իրենց ուսապարկերի մեջ տեղավորելով այն, ինչ հարկավոր էր հետները վերցնել:
Բեռը տեղավորելուց հետո Պահապանները հետ նայեցին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է անում ԳանդալֆըԳենդալֆը: Իսկ նա, թվում էր, ոչինչ էլ չէր անում՝ կանգնել ու սևեռուն նայում էր Պատին, ասես ուզում էր հայացքով ծակել այն: Իսկ Լեգոլասը հպվել էր նրան՝ կարծես ունկնդրելով և աչքերն էլ, չգիտես ինչու, փակ էին: Ջիմլին լուռ հետուառաջ էր քայլում Պատի երկարությամբ՝ տապարի պոչով թխկթխկացնելով այն:
— Դե ահա, մենք պատրաստ ենք Մորիա փախչելու,— ասաց Մերին,— բայց ու՞ր է դարպասը:
— Եթե թզուկների սարքած դարպասը փակված է, ապա տեսնել այն հնարավոր չէ,— զսպված հպարտությամբ պատասխանեց Ջիմլին: — Նույնիսկ վարպետը, որը շինել է դարպասը, նույնիսկ նա չի կարող հետո գտնել, եթե չասի պայմանական խոսքը:
— Այո, բայց Մորիայի Արևմտյան Դարպասը գաղտնի չէր,— նկատեց ԳանդալֆըԳենդալֆը: — Դարպասը սարքել են էլֆ բարեկամների համար, և եթե նրանք մեր ժամանակներում չեն վերափոխել, ապա ով դրա տեղը գիտե, պետք է առանց դժվարության հայտնաբերի ու բաց անի:
Գանդալֆը Գենդալֆը նորից նայեց պատին: Մեջտեղում, պահակ-կաղնիների արանքում այն անբնական ողորկ էր, և Գանդալֆը Գենդալֆը կիպ մոտենալով սկսեց ձեռքերով շոշափել ու ինչ-որ անհասկանալի բառեր մրմնջալ: Հետո հեռանալով, հարցրեց իր ուղեկիցներին.
— Իսկ հիմա՞... Հիմա որևէ բան տեսնու՞մ եք...
— Եվ Օստրանի նշանը,— ասաց Լեգոլասը:
— Եվ Ֆեանորի աստղը,— ավելացրեց Գանդալֆը՝ Գենդալֆը՝ դիտելով ճաճանչափայլ աստղը: — Մենք նկարը չէինք տեսնում, որովհետև հին գիշերագիրը, որով ծածկված է Արևմտյան Դարպասը, երևակվում է միայն լուսնի և աստղերի լույսով, Միջերկրի ժողովուրդների կողմից վաղուց մոռացված հին էլֆերեն լեզվի հնչյունների տակ: Ես ինքս էլ դժվարությամբ վերհիշեցի այդ բառերը, որոնք իմ մատների տակ կենդանացրին նկարը:
— Իսկ ի՞նչ է գրված այստեղ,— Գանդալֆին Գենդալֆին հարցրեց Ֆրոդոն: — Ես կարծես թե հասկանում եմ էլֆական գրերը, բայց այս մակագրությունը կարդալ չեմ կարողանում:
— Զարմանալի ոչինչ չկա,— պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը,— քանի որ դա հին էլֆերեն լեզու է, իսկ Բիլբոն քեզ սովորեցրել է նոր էլֆերենը: Ես հին էլֆերենը հասկանում եմ, բայց այստեղ գրված չէ ամենագլխավորը: Ահա թե ինչ է ասված այստեղ, թարգմանում եմ.
''«Մորիական թագավոր Դուրինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը, բարեկամ: Ասա և ներս համեցիր»'': Իսկ ներքևում, մանր տառերով գրված է. ''«Ես՝ Նարվիս, ստեղծել եմ այս Դարպասը: Գաղտնաբառը փորագրել է օստրանցի Սելեբրիմբերը»'':
— Եթե բարեկամ ես, ասա գաղտնաբառը, և դարպասը կբացվի քո առաջ:
— Ես էլ եմ այդպես կարծում,— խոսեց ԳանդալֆըԳենդալֆը,— որ այդ դարպասը գաղտնաբառին է ենթարկվում: Երբեմն թզուկների սարքած դարպասները բացվում են միայն հատուկ հանգամանքներում, իսկ երբեմն միայն ընտրյալները հատուկ հանգամանքներում կարող են բացել փակը, քանի որ դրանք փականքով են կողպվում: Սա, ինձ թվում է, կողպեք չունի: Սա սարքել են բարեկամների համար և գաղտնի չի համարվել: Դրանք սովորաբար բաց են եղել, և պահակները խաղաղ նստած են եղել ծառերի տակ: Իսկ եթե դարպասը երբեմն փակել են, ապա բացել են գաղտնաբառի հնչյունների տակ. դարպասը մեխանիկական փակ չի ունեցել: Ես այդ մակագրությունը ճի՞շտ եմ հասկացել, Ջիմլի:
— Բացարձակապես ճիշտ,— հաստատեց թզուկը: — Բայց, դժբախտաբար, գաղտնաբառերը մոռացված են: Քանզի Նարվի տոհմը վաղուց հանգել է:
— Մի՞թե դու էլ չգիտես գաղտնաբառը,— ապշահար Գանդալֆին Գենդալֆին հարցրեց Բորոմիրը:
— Ոչ, չգիտեմ,— պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը:
Պահապանները վախեցած նայեցին հրաշագործին՝ Միայն Արագորնը հանգիստ մնաց, քանի որ նա շատ էր ճանապարհորդել Գանդալֆի Գենդալֆի հետ և հավատում էր, որ նա կբացի դարպասը:
— Այդ դեպքում մենք ինչու՞ եկանք այստեղ,— տագնապալի ու զայրացած գոռաց Բորոմիրը: — Ասում էիր, որ իջել ես Մորիա, որ անցել ես այստեղով... Եվ չգիտե՞ս որտեղ է մուտքը:
— Ես գիտեմ որտեղ է մուտքը և ձեզ բերել եմ այստեղ,— սառնասիրտ պատասխանեց գոնդորցուն ԳանդալֆըԳենդալֆը, բայց նրա աչքերը պսպղացին ոչ բարի փայլով: — Ես չգիտեմ գաղտնաբառը՝ առայժմ: Հարցնում ես. մենք ինչու՞ եկանք այստեղ: Պատասխանում եմ. որպեսզի մեզ գայլդարձյակները չխժռեն: Բայց դու ինձ մի հարց ևս տվեցիր: Եվ ի պատասխան ստիպված եմ քեզ հարցնել. իմ խոսքերին չե՞ս կասկածում արդյոք, Բորոմիր: — Վերջինս չպատասխանեց և Գանդալֆը Գենդալֆը մեղմացավ: — Ես Մորիա իջել եմ արևելքից՝ Սևագետքից, այլ ոչ թե այստեղից,— հանդարտ բացատրեց նա: — Արևելքից Արևմտյան Դարպասը բացվում է դեպի ներս, ներսից հարկավոր է թեթևակի սեղմել-հրել, և կբացվի ինչպես սովորական դուռ: Իսկ ով դրա առջև կանգնած է այստեղ, պետք է արտասանի գաղտնաբառը, այլապես Մորիա այստեղից չի մտնի:
— Ուրեմն ի՞նչ պետք է անենք,— հրաշագործին հարցրեց Փինը, ասես այդ լարված խոսակցությունն իսկի չէր էլ եղել:
— Դու՝ գլուխդ դարպասով տուր,— պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը,— մեկ էլ տեսար կոտրեցիր: Իսկ ես կհանգստանամ անմտածված հարցերից և կաշխատեմ հիշել խոսք-բանալին: Կար ժամանակ,— մրթմրթաց հրաշագործը,— երբ դրանք իրենք էին իմ միտը գալիս: Դե հիմա էլ կարծես թե չեմ մոռացել: Արևմտյան Դարպասը ստեղծել են բարեկամների համար, ուրեմն գաղտնաբառը պետք է որ շատ պարզ լինի: Իսկ ո՞ր լեզվով: Ավելի հավանական է՝ էլֆերենով...
Գանդալֆը Գենդալֆը նորից մոտեցավ պատին և գավազանով հպվեց Ֆեանորի աստղին.
<poem>
Հրաշագործն այդ նույն խոսքերը կրկնեց ուրիշ բառակապակցություններում, բայց ոչնչի չհասավ: Մի քանի գաղտնաբառ փորձեց, խոսում էր մեկ ցածր ու դանդաղ, երգեցիկ, մերթ բարձր ու հրամայական, կարգադրության տոնով, արտասանում էր առանձին էլֆերեն բառեր և երկար, տարօրինակ հնչողությամբ արտահայտություններ: Միևնույնն է, ուղղաբերձ ժայռերն անդրդվելի էին մնում, և միայն մութն էր նսեմացնում դրանց ուրվագծերը: Լճից խոնավ քամի էր փչում: Երկնքում նորանոր աստղեր էին փայլում, իսկ դարպասը առաջվա պես փակ էր:
Գանդալֆը Գենդալֆը կրկին հեռացավ պատից և մոտենալով խիստ հրամայեց.
— ''Էդրո՛''...
Հետո նա կրկնեց այդ բառը՝ Բացվիր, առանց բացառության արևմտյան բոլոր լեզուներով, սակայն նորից ոչնչի չհասավ, զայրացած մի կողմ նետեց իր կախարդական գավազանն ու լուռ նստեց ժայռաբեկորի վրա:
Հենց այդ պահին էլ գիշերային սև լռության մեջ լսվեց գայլդարձյակների հեռավոր ոռնոցը: Տագնապալի խռխռացրեց վախեցած Բիլը, բայց Սամը Սեմը մոտեցավ նրան, ինչ-որ բան շշնջաց, քորեց ականջի հետևը, և պոնին հանդարտվեց:
— Տե՜ս, հանկարծ վախից չփախչի, պինդ պահիր դրան,— ասաց Բորոմիրը: — Երևում է, նա դեռ պետք է գալու... Եթե մեզ գայլդարձյակներն այստեղ չգտնեն: Անիծյալ ջրափոս... — Բորոմիրը կռացավ, մի քար վերցրեց և նետեց լիճը:
— Այստեղից փախչել է պետք,— փնթփնթաց Մերին:
— Գանդալֆը Գենդալֆը ե՞րբ է բացելու դարպասը,— դողացող ձայնով հարցրեց Փինը:
Իսկ ԳանդալֆըԳենդալֆը, թվում էր, իր ուղեկիցներին չէր նկատում: Նա նստած էր, արմունկները ծնկներին հենած ու գլուխը ձեռքերի ափերի մեջ առած՝ ոչ այն է մտքերի մեջ, ոչ այն է հուսահատության գիրկն ընկած: Նորից լսվեց գայլդարձյակների ոռնոցը: Լճակի երեսին տարածվող շրջանաձև ալեծածանքն ասես լիզում էր քարե ափը: Հանկարծ հրաշագործը ծիծաղելով վեր թռավ՝ վախեցնելով առանց այդ էլ սարսափահար ուղեկիցներին:
— Դե, իհարկե՜,— ուրախ բացականչեց նա: — Եվ ինչպես ես, հիմարս, իսկույն գլխի չընկա... Ի դեպ, բոլոր լուծված հանելուկներն էլ հետո զարմանալի հեշտ են թվում:
— Ես կամարի մակագրությունը ճիշտ չհասկացա,— բացատրեց հրաշագործը: — Եվ Ջիմլին էլ էր սխալվել: Այնտեղ բանալի բառը գրված է: Այ այսպես պետք է թարգմանվեր. «Մորիական թագավոր Դուրինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը՝ բարեկամ»: Երբ ես էլֆերեն ասացի՝ ''մելլոն'', դարպասն իսկույն բացվեց: Մեր խառն ու տագնապալի ժամանակներում այդպիսի պարզությունը խելագարություն է թվում: Համընդհանուր ընկերասիրության օրերն անցան... Սակայն դարպասը բաց է, գնացինք:
Գանդալֆը Գենդալֆը ներս մտավ բաց դարպասից և այն է, ուզում էր բարձրանալ սանդուղքով՝ ոտքը դրեց առաջին աստիճանին, բայց այստեղ լեռներում պատահող փլուզումների նման, ճամփորդների վրա թափվեցին բազում իրադարձություններ: Ինչ-որ մեկը բռնեց Ֆրոդոյի ոտքը, և նա, ցավից ճչալով, ընկավ: Սարսափից խռխռացող Բիլը սլացավ Մորիական Պատի երկայնքով և վայրկենապես լուծվեց գիշերային մթության մեջ: Սամը Սեմը նետվեց նրա հետևից, բայց լսելով տիրոջ ցավագին ճիչը, անիծելով, վազեց նրան օգնության: Մնացած ճամփորդները հետ նայեցին և տեսան, որ ջուրը ափի մոտ կատաղի փրփրում է, ասես նրա մեջ, փորձելով քանդվել, դեսուդեն է խփվում մոլեգնած օձերի հոծ կծիկը:
Մեկ օձ, ո՛չ, ո՛չ թե օձ, այլ օձանման լպրծուն, կանաչ մատներով շոշափուկ արդեն ափ էր դուրս եկել, թաքուն մոտեցել Ֆրոդոյին և, նրա ոտքը բռնելով, քարշ էր տալիս գարշահոտ պղպջակավոր ջուրը: Սամն Սեմն առանց երկար մտածելու հանեց թուրը, զարկեց թույլ լուսարձակող շոշափուկին և այն, գունաթափվելով, անզոր քարացավ, իսկ Ֆրոդոն հապշտապ ոտքի կանգնեց ու, օրորվելով, մտավ բաց դարպասից ներս:
Սամը Սեմը նույնպես հետ-հետ գնաց դեպի քարանձավը: Եռացող, պղպջակներով ծածկված ջրից դուրս սողացին քսան հատ մատնավոր հրեշներ, իսկ օդը թունավորվեց հեղձուցիչ գարշահոտությամբ:
— Դեպի քարանձա՛վ, սանդուղքով դեպի վե՛ր... արագ... — դեպի լիճը նետվելով գոռաց ԳանդալֆըԳենդալֆը:
Պահապանները, որ մի վայրկյան ահից քարացել էին (Ֆրոդոյին ազատելու նետվել էր միայն ՍամըՍեմը), ուշքի եկան՝ և ճիշտ ժամանակին, երբ Սամն Սեմն ու Ֆրոդոն, որ վերջից էին գնում, սկսեցին բարձրանալ, իսկ Գանդալֆը Գենդալֆը հետ-հետ գնալով, մոտեցավ աստիճաններին, գալարվող շոշափուկները սողալով հասան մինչև դարպաս, և մեկը խցկվեց քարանձավից ներս: Գանդալֆը Գենդալֆը չբարձրացավ վերև: Բայց եթե մտքում փնտրում էր բառը, որը կարող էր փակել դարպասը, ապա իսկույն էլ պարզվեց, որ դրա կարիքը չկա. որսի ծարավ հրեշների բազմությունը ագահորեն կառչեց դարպասի փեղկերից և ահավոր ուժով քաշելով, դրանք փակեց: Քարանձավը սուզվեց սև լռության մեջ՝ միայն թույլ լուսավորվում էին (մգանալով ու անշարժանալով) դարպասի փեղկերի կտրած շոշափուկները, մեկ էլ դրսից խուլ հարվածներ էին լսվում:
Ֆրոդոյի կողքը կանգնած Սամը Սեմը հեծկլտաց և ուժասպառ նստեց սառը աստիճանին:
— Խեղճ Բիլ,— փնթփնթաց նա: — Սև ագռավներ, բուք ու բորան, գայլդարձյակներ, մատնավոր շոշափուկներ՝ այդքանին ո՞վ կդիմանա: Ես էլ չկարողացա ոչնչով օգնել նրան, ախր ստիպված էի ընտրություն անել. կամ վազել խեղճ Բիլի հետևից, կամ տիրոջս հետ մտնել քարանձավ: Դե, ես էլ, իհարկե, գնացի տիրոջս հետ:
Այդ ընթացքում Գանդալֆը Գենդալֆը մոտեցավ դարպասին և մոգական գավազանով հարվածեց: Մի վայրկյան գավազանը կուրացուցիչ բռնկվեց, քարանձավը լցվեց դղրդացող թնդյունով, ճամփորդների տակ ցնցվեցին քարե աստիճանները, սակայն դարպասը փակ մնաց:
— Այդպես էլ կա,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Դարպասը չի բացվում: Այժմ մենք մեկ ճանապարհ ունենք՝ դեպի արևելք: Ինձ թվում է, որ այդ մոլագար ճանկերը պոկել են վերջին էլֆական կաղնիները՝ փորձելով դրանցով ջարդել դարպասը, որով փլուզում են առաջացրել և մեզ զմռսել Մորիայում: Ափսոս, կաղնիները շատ գեղեցիկ էին:
— Ես սարսափում էի,— խոսեց Ֆրոդոն,— երբ անցնում էինք նեղուցը: Ես հասկացա, որ փորձանքի մեջ ենք ընկնելու: Այդ ի՞նչ էր,— հարցրեց նա ԳանդալֆինԳենդալֆին,— որ ինձ վրա հարձակվեց դարպասի մոտ: Թե՞, քո կարծիքով, դրանք շատ էին...
— Ես ոչ մի անգամ այդպիսի արարածների չեմ հանդիպել,— քիչ լռելուց հետո պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը: — Բայց այդ ձեռքերը, որքան ես հասկացա, մի չարագործ կամք էր դեպի մեզ ուղղում: Ինչ-որ մեկը դուրս սողաց կամ վռնդվեց ամենախոր ստորգետնյա ջրերից: Այնտեղ, անհայտ անդունդներում բազմաթիվ հրեշներ են բնակվում, ավելի ահավոր, քան օրքերը կամ գայլդարձյակները: — Հրաշագործը չավելացրեց, որ անդունդի հրեշը, ըստ երևույթին, հատկապես Ֆրոդոյին էր ուզում որսալ:
— Միայն հրեշներն էին մեզ պակաս,— քթի տակ խռպոտ փնթփնթաց Բորոմիրը: — Ախր ես Սև Անդունդ մտնելուն դեմ էի: Հիմա մեզ ո՞վ կհանի այստեղից: — Բորոմիրը չէր ուզում, որ իրեն լսեին, բայց թնդուն արձագանքն ուժեղացնում էր ձայնը...
— Ես,— արձագանքեց ԳանդալֆըԳենդալֆը: — Եվ Ջիմլին: Ի դեպ, ճանապարհ ընկնելու ժամանակն է: — Նա վեր բարձրացրեց մոգական գավազանը, և այն լուսավորվեց երկնագույն լույսով:
Լուսարձակող գավազանը ձեռքում պահած Գանդալֆն Գենդալֆն սկսեց բարձրանալ աստիճաններով: Սանդուղքը թեք էր, բայց լայն: Ճանապարհորները երկու հարյուր աստիճան հաշվեցին, իսկ հետո կամարակապ միջանցք տեսան, որը գնում էր խորհրդավոր, մութ հեռուն:
— Եկեք ուտենք,— առաջարկեց Ֆրոդոն: — Հազիվ թե Մորիայում աթոռներ կգտնվեն, իսկ այստեղ կարելի է աստիճանների վրա նստած ուտել: — Նա ազատվել էր սահմռկեցնող սարսափից ու հանկարծ զգաց, որ շատ է սոված:
Ճամփորդներն աստիճանների վրա նստած կերան: Ուտելուց հետո Գանդալֆը Գենդալֆը հանեց տափաշիշը, և բոլորը երրորդ անգամ զվարթեղ խմեցին:
— Զվարթեղ քիչ է մնացել, բայց մեզ բոլորիս անհրաժեշտ է կազդուրվել,— տափաշիշը պահելով, նկատեց հրաշագործը: — Վախենում եմ,որ մենք այս շշի վերջին կաթիլը կդատարկենք, մինչև Մորիայից կկարողանանք դուրս գալ: Ջուրը նույնպես ստիպված ենք խնայողությամբ օգտագործել՝ Մորիայում շատ աղբյուրներ ու գետակներ կան, բայց քարանձավի ջուրը խմել չի կարելի: Տափաշշերը մեզ կհաջողվի լցնել միայն Մորիայի քարանձավներից դուրս գալուց հետո:
— Երեք կա չորս օր,— ասաց հրաշագործը, եթե որևէ փորձանք չպատահի: Ուղիղ գծով Արևմտյան Դարպասից մինչև Արևելյան Դարպաս մի քառասուն լիգ կլինի: Բայց այստեղ ուղիղ ճանապարհ չկա:
Պահապանները հավաքեցին ուսապարկերն ու մութ միջանցքով գնացին Գանդալֆի Գենդալֆի հետևից: Նրանք բոլորն ուզում էին շուտ հասնել Սևագետք, բաց երկնքի տակ, և որոշեցին, որ չեն հանգստանալու, թեպետ հոգնածությունից օրորվում էին: Գանդալֆն Գենդալֆն ափոփոխ գլխավորում էր երթը: Ձախ ձեռքում նա պահում էր իր գավազանը, որը միջանցքի սև մթությունը ցրում էր մինչև երեք քայլ դեպի առաջ, իսկ աջով պահում էր Գլամդրինգը: Կողքից գնում էր անխոնջ Ջիմլին, իսկ նրա հետևից Ֆրոդոն՝ մերկացրած Խայթը ձեռքին: Խայթի և Գլամդրինգի շեղբերը չէին լուսարձակում, ուրեմն մոտակայքում օրքեր չկային, որովհետև Նախասկզբնական Դարաշրջանում էլֆերի պատրաստած թրերը տագնապալի առկայծում էին, երբ մոտակայքում օրքեր էին հայտնվում: Ֆրոդոյի հետևից գնում էին հավատարիմ ՍամըՍեմը, Մերին ու Փինը, Լեգոլասն ու Բորոմիրը, իսկ երթը եզրափակում էր լռակյաց Արագորնը:
Երկու կամ երեք սահուն շրջադարձից հետո ճամփորդները նկատեցին, որ թեքությամբ են շարժվում: Շուտով շոգն սկսեց նեղել նրանց, սակայն տոթ չէին զգում, իսկ երբեմն նրանց դեմքին զով էր փչում, որովհետև ինչ-որ օդանցքներից լեռնային թարմ օդ էր թափանցում քարանձավ: Ժամանակ առ ժամանակ մոգական գավազանի լույսով Ֆրոդոն մերթ վեր, մերթ վար տանող սրահներ, սանդուղքներ, ճյուղավորումներ էր տեսնում և տագնապալի հետաքրքրասիրությամբ փորձում էր հասկանալ, թե ինչ ուղենիշներով է առաջնորդվում հրաշագործը:
Ջիմլին, եթե նույնիսկ օգնում էր ԳանդալֆինԳենդալֆին, ապա գլխավորապես հաղթանակի նկատմամբ հավատ ներշնչելով: Նրան չէր ընկճում անթափանց մթությունը, բայց ուղղությունը հրաշագործն ինքն էր ընտրում՝ հազվադեպ խորհրդակցելով թզուկի հետ: Մորիական թագավորության քարանձավների հատակագիծը գլխում պահել չէր կարող նույնիսկ Ջիմլին, չնայած որ նա՝ Գլոինի որդին, Սարամիջի թզուկների ցեղին էր պատկանում: Հրաշագործն էլ ղեկավարվում էր միայն ներքին զգացողությամբ, որովհետև ժամանակին Թրեյնին որոնելիս Մորիան հատել էր արևելքից արևմուտք, իսկ հիմա նրանք գնում էին արևմուտքից արևելք, սակայն ուղղությունն անսխալ էր ընտրել. զգացողությունը ոչ մի անգամ չդավաճանեց նրան:
— Անհանգստանալ պետք չէ,— ասաց Արագորնը:
Միջանցքի ճյուղավորման տեղում կանգնած Գանդալֆը Գենդալֆը սովորականից երկար խորհրդակցեց Ջիմլիի հետ, և Պահապաններին մի անորոշ անհագստություն տիրեց:
— Անհանգստանալ պետք չէ,— կրկնեց Արագորնը: — Մենք մեկ անգամ չէ, որ միասին զազրելի փորձանքների մեջ ենք ընկել, և նա միշտ ելքը գտել է, իսկ էլֆերից ես լսել եմ նրա շատ ավելի վտանգավոր ու լուրջ ճանապարհորդությունների մասին: Մենք Գանդալֆի Գենդալֆի հետևից եկել ենք Մորիա, և նա մեզ դուրս կբերի այստեղից, դուրս կբերի, ինչ էլ որ պատահի: Հրաշագործը մթության մեջ ճանապարհն ավելի լավ է գտնում, քան Բերութիել թագուհու կատուները:
Այդպիսի ուղեկցորդը Ջոկատի համար փրկություն էր: Պահապանները չէին հասցրել ջահեր պատրաստել (Մորիայի դարպասի մոտ փախեփախի ժամանակ ոչ ոք այդ մասին, հասկանալի է, չէր մտածել), իսկ առանց լույսի նրանք հեռու գնալ չէին կարող: Նախ՝ միջանցքը ճյուղավորվում էր, երկրորդ՝ նրանց ճանապարհին հաճախակի էին գետակներ, խոր ջրհորներ ու լայն ծերպանցքեր հանդիպում. այդպիսի մի (մոտ երեք քայլ լայնությամբ,սև-անհատակ, թնդուն՝ միջով առու էր հոսում) ճեղքի վրայով Փինին հազիվ համոզոցին, որ թռչի:
— Պարան չկա,— վհատ ինքն իրեն հանդիմանում էր ՍամըՍեմը: — Ախր ես հո գիտեի, որ պետք է գալու...
Ճեղքերը ճանապարհն ավելի ու ավելի հաճախ էին կտրում, և նրանք անասելի դանդաղ էին առաջ շարժվում: Թվում էր, վայրեջքը վերջ չի ունենալու: Հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին, բայց հանգստանալ ոչ ոք չէր ցանկանում: Ֆրոդոն նորից տագնապի մեջ էր: Սկզբում, շոշափուկներից ազատվելուց և զվարթեղ ջրի մի կումից հետո կարծես թե խաղաղվել էր, իսկ հիմա նորից էր վախով համակվում: Թեպետ լիովին բուժվել էր Զավերտի մոտ Սև Հեծյալի հասցրած վերքից, բայց վիրավորվելն անհետևանք չէր անցել: Նա սկսել էր աշխարհն ավելի հստակ ընկալել. նրան հաճախ էր բացվում այն, ինչն ուրիշները սովորաբար չէին նկատում: Նա ուղեկիցներից լավ էր տեսնում մթության մեջ, նրանցից ավելի վստահորեն էր կանխատեսում վտանգը, նրանցից առաջ էր զգում անհաջողությունը: Հրաշագործը, իհարկե, Ֆրոդոյից հեռատես էր: Բայց հիմա Ֆրոդոն՝ Մատանու Պահապանը, շոշափելիորեն զգում էր, որ իրենց շրջապատում են թշնամիները. Մատանին կախված էր նրա վզից և լցվում էր ահեղ, սառը ծանրությամբ՝ անտեսանելի թշնամիների մեծ ջոկատը դարանակալում էր նրանց ինչ-որ տեղ առջևում, իսկ մեկը գաղտնի գալիս էր իրենց հետևից: Սակայն Ֆրոդոն տագնապ չբարձրացրեց, քանզի իր փորձված ուղեկիցներին ավելի էր վստահում, քան ինքն իրեն: Նա ամուր սեղմում էր Խայթի կոթը՝ աշխատելով հետ չմնալ Ջիմլիից և ԳանդալֆիցԳենդալֆից: Հետաքրքիր է, հրաշագործը գիտե՞ արդյոք թշնամիների մասին...
Պահապաններն իրար հետ համարյա չէին խոսում, իսկ թե նույնիսկ մի երկու բառ էլ փոխանակում էին, ապա ձայներն իջեցնում էին շշուկի: Լռությունը միայն խզվում էր քայլերի խշշոցից, իսկ երբ Գանդալֆը Գենդալֆը ճանապարհն էր ընտրում, և ճամփորդներն ստիպված կանգնում էին տեղում, համր միջանցքի սև լռության մեջ հնչում էր ջրի մեղմ քչքչոցը: Բայց ինչ-որ ժամանակից սկսած Ֆրոդոն կարծես լսում էր, թե՞ դա նրան թվում էր, հազիվ որսալի մի աղմուկ, որը նման չէր քարանձավային առվի քչքչոցին: Այդ աղմուկը բոբիկ ոտքերի զգույշ քստքստոց էր հիշեցնում: Քստքստոցն ընդհատվում էր, սակայն ոչ միանգամից և լսվում էր ավելի երկար, քան կլսվեր արձագանքը, երբ կանգ էին առնում Պահապաններն իրենք:
Կեսգիշերին մոտ ճամփորդները մտան երեք սև կիսակամար ունեցող դահլիճ, որից հետո երեք միջանցք էր սկսվում, և այստեղ Գանդալֆը Գենդալֆը լրջորեն մտատանջության մեջ ընկավ: Բոլոր միջանցքներն իրար կից ու զուգահեռ էին, և ընդհանրապես տանում էին դեպի արևելք, բայց ձախը՝ իջնում էր, աջը՝ բարձրանում, իսկ մեջտեղինը հորիզոնական ձգվում էր դեպի հեռուն ու մյուսներից ավելի նեղ էր ու ցածր:
— Ոչ, այս տեղը ես չեմ հիշում, բոլորովին չեմ հիշում,— խոստովանեց հրաշագործը: Նա լուսարձակող գավազանը բարձրացրեց վեր՝ հույս ունենալով կամարների վրա նշաններ հայտնաբերել, որոնք կօգնեին ընտրություն անելու: Պատերին ոչ մի մակագրություն չկար: — Ըստ երևույթին, ես շատ հոգնած եմ,— ասաց նա,— որ կարողանամ որոշել, թե հիմա ուր ենք գնալու: Դե, իմ կարծիքով, ձեզ էլ հանգստանալը չէր խանգարի: Հարկավոր է որոշումը հետաձգել առավոտվան: Չնայած առավոտյան այստեղ ավելի լուսավոր չի լինի: Եվ այնուամենայնիվ առավոտվա գործն աջ է գնում:
Հսկայական սրահի հյուսիսային պատի մեջ ճամփորդները քարե դուռ նկատեցին: Գանդալֆը Գենդալֆը մոտեցավ դռանը, մի քիչ կողքի կանգնած ձեռքով թեթև սեղմեց այն. կամացուկ ճռռոցով դուռը բացվեց:
— Հե՛տ դարձեք,— գոռաց հրաշագործը, երբ Մերին ու Փինը ուրախ բացականչություններով արագ ներս անցան՝ որոշելով, որ այստեղ ավելի լավ կհանգստանան, քան անդուր սրահի քարե հատակին: — Հետ դարձեք...
Հոբիթները վերադարձան սրահ:
— Մենք չգիտենք այս դուռն ուր է տանում,— բացատրեց նրանց ԳանդալֆըԳենդալֆը: — Առաջինը ես կմտնեմ:
Նա ներս մտավ և, մոգական գավազանով լուսավորելով ցածր առաստաղով փոքր սենյակը, կանչեց դռան հետևում մնացած Պահապաններին:
— Տեսնու՞մ եք,— հարցրեց նա ներս մտած ճամփորդներին՝ գավազանով ցույց տալով կլոր անցքը, որը սևին էր տալիս անձավի կենտրոնում: Անցքի մոտ ընկած էին ժանգոտած շղթաներ և քարե կափարիչի կտորներ:
— Գանդալֆը Գենդալֆը ձեր փեշը չքաշեր,— հանդիմանալից ասաց Արագորնը Մերիին ու Փինին նայելով,— չլմփալու էիք, աղավնյակներս, ներքև, ու գուցե մինչև հիմա էլ հատակին հասած չլինեիք: Ի երջանկություն մեզ, փորձված ուղեկից ունենք՝ կարիք չկա անհարկի առաջ ընկնել:
— Սա պահականոցն է,— հայտարարեց Ջիմլին: — Այստեղ գիշեր ու ցերեկ ժամապահներ էին նստում ու պահպանում այն երեք միջանցքների մուտքը: Իսկ ջրհորը կափարիչով փակված էր: Ես կարծում եմ, այն շատ խորն է,— թզուկը հեգնանքով նայեց հոբիթներին:
Ջրհորն ասես ձգում էր Փինին: Մինչ Պահապաններն իրենց վերմակները փռում էին սև անցքից որքան կարելի է հեռու, Փինը սողաց ջրհորի եզրը ու, վախը զսպելով, նայեց ներքև: Նրա դեմքին խոնավ զով փչեց: Այնքան էլ չհասկանալով, թե ինչ է ուզում, նա մի քար շոշափեց, նետեց ցած, շունչը պահեց ու ականջ դրեց լռությանը: Սակայն մինչև քարն ընկնելը չկարողացավ շունչը պահել՝ այնքան երկար էր քարն ընկնում ջրհորը: Նա մի քանի անգամ շունչ քաշեց և, վերջապես, լսեց հեռավոր ճողփյունը, որ բազմապատիկ արձագանքեց:
— Դա ի՞նչ էր,— իսկույն զգուշացավ ԳանդալֆըԳենդալֆը: Փինը ստիպված եղավ ամեն ինչ խոստովանել: Հրաշագործը հանգստացավ, բայց Փինին հանդիմանեց: — Մենք խելապակաս հոբիթների զբոսանքի չենք դուրս եկել,— բարկացած խոժոռվելով ասաց Փինին: — Հաջորդ անգամ երբ ձանձրանաս, ավելի լավ է ինքդ թռչես ջրհորի մեջ, որ Ջոկատն ազատես ջահել անականջից: Իսկ այժմ քեզ հավաքիր ու սուս նստիր:
Գանդալֆն Գենդալֆն ականջ դրեց, ամեն ինչ լուռ էր: Եվ հանկարծ ջրհորի մութ խորքից դուրս թռավ արձագանքից ուժեղացած մի տկտկոց. տըկ-տըկ-տըկ, տըկ-տըկ-տըկ: Չափազանց կասկածելի տարօրինակ մի տկտկոց՝ ասես մեկը ազդանշան էր տալիս: Սակայն շուտով տկտկոցը լռեց, ու պահականոցը սուզվեց մութ լռության մեջ: Գանդալֆի Գենդալֆի գավազանը հազիվ էր լուսավորում:
— Մենք մուրճի ձայն էինք լսում, հայտարարեց թզուկը,— կամ էլ ես այդ գործից ոչինչ չեմ հասկանում:
— Երևակայիր, դու ճիշտ ես,— համաձայնեց ԳանդալֆըԳենդալֆը: — Եվ ոչ մի լավ բան դա չի խոստանում մեզ: Հուսով եմ, որ Փինի քարն այստեղ ոչ մի գործ չունի. և այնուամենայնիվ նրա հիմար արարքը կարող է ահավոր փորձանք բերել մեր գլխին: Երբեք նման բաներ չանեք... Իսկ հիմա բոլորը, բացի Փինից, թող քնեն: Փինը որպես մեղքի քավություն՝ ժամապահ է նշանակվում: Բարի գիշեր:
Դժբախտ Փինը, առանց մի խոսք ասելու, գնաց դռան մոտ ու այնտեղ սսկվեց: Պահականոցը թաղվեց մթության մեջ՝ Գանդալֆի Գենդալֆի գավազանը վերջնականապես հանգավ: Փինը աչքերը ջրհորից չէր կտրում՝ նրան թվում էր, որ անցքից անպայման հրեշ է դուրս սողալու: Նա շատ էր ուզում ջրհորի բերանը փակել, ինչով ուզում է լինի, թեկուզ վերմակով, սակայն սիրտ չէր անում մոտենալ, հետո ինչ, որ Գանդալֆը Գենդալֆը քնած է...
Իսկ իրականում Գանդալֆը Գենդալֆը քնած չէր. նա ցավագին վերհիշում էր իր նախորդ ճանապարհորդությունը՝ փորձելով որոշել ուր պետք է գնան իրենք, քանի որ Մորիայում նույնիսկ ամենաչնչին սխալը կարող է վերջանալ Ջոկատի կործանումով: Մեկ ժամ անց հրաշագործը վեր կացավ ու մոտեցավ Փինին:
— Դե լավ, գնա հանգստացիր,— փնթփնթալով ասաց նա: — Միևնույնն է, ինձ քնել չի հաջողվի: Ես այստեղ կմտածեմ և միաժամանակ կհսկեմ: Վաղը մեզ դժվար օր է սպասվում:
Ննջելով, վերջինը՝ ինչ տեսավ Փինը, ձեռքի ափերի մեջ ծխամորճը թաքցնող հրաշագործն էր. կրակը մի ակնթարթ լուսավորեց նրա կոշտուկավոր մատներն ու կեռ քիթը:
Առավոտյան Պահապաններին արթնացրեց ԳանդալֆըԳենդալֆը. նա այդպես էլ ամբողջ գիշեր նստել էր դռան մոտ, դրա փոխարեն՝ ուղեկիցները հիանալի քնել էին:
— Ես որոշել եմ ուր ենք գնալու,— ասաց հրաշագործը: — Մեջտեղի միջանցքը չափազանց նեղ է, դարպաս տանող ճանապարհը պետք է որ լայն լինի: Ձախ միջանցքը շոգ է ու տոթ՝ սա տանում է ներքև, դեպի մորիական հանքեր: Իսկ մեզ հարկավոր է բարձրանալ վերև, և մենք կգնանք աջ միջանցքով:
Ութ ժամ Պահապանները բարձրանում էին, միայն երկու կարճատև դադար տալով: Նրանք տագնապալի ոչինչ չէին լսում և տեսնում էին միայն գավազանի կրակը, որն ուղեցույց աստղի նման անշեղ հանում էր նրանց Սև Անդունդից: Միջանցքի պատերն աստիճանաբար հեռացան իրարից, մթության մեջ առաստաղը համարյա չէր երևում, իսկ հատակը ծածկում էին սալաքարերը: Ճամփորդները դուրս եկան մեծ ճանապարհ, որտեղ ոչ փոսեր կային, ոչ դավաճան ճեղքեր, և նրանք ավելի արագ էին շարժվում, քան երեկ, մանավանդ որ միջանցքը ոչ մի անգամ չճյուղավորվեց:
Ուղիղ գծով, Գանդալֆի Գենդալֆի կարծիքով, նրանք անցել էին տասնհինգ, իսկ գուցե և տասնյոթ լիգ, բայց ստիպված էին քայլել մոտավորապես ևս քսան-երեսուն լիգ: Միջանցքը թեք բարձրանում էր վեր, և Ֆրոդոյի տրամադրությունն էլ աստիճանաբար բարձրանում էր, սակայն նա դեռ ընկճված էր և ժամանակ առ ժամանակ լսում էր կամ կարծում էր, որ լսում է բոբիկ ոտքերի քստքստոցը:
Պահապանները համառորեն առաջ էին շարժվում, մինչև հոբիթների ուժերն սպառվեցին. բոլորն արդեն սկսեցին գիշերելու տեղի մասին մտմտալ, երբ հանկարծ հայտնվեցին սև դատարկության մեջ: Նրանք չնկատեցին, թե ինչպես դուրս եկան միջանցքից և ընկան մի հսկայական զով քարանձավ: Ճամփորդները հուզված շրջապատեցին ԳանդալֆինԳենդալֆին. նրանց մեջքին տաք զով էր փչում, իսկ քարանձավի օդը զարմանալի թարմ էր:
— Վերջապես,— ուրախացած բացականչեց ԳանդալֆըԳենդալֆը: — Ինչպես երևում է, մենք հասել ենք բնակելի քարանձավներին: Ուրեմն, ես ճիշտ ճանապարհ եմ ընտրել: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հիմա Արևելյան Դարպասից վերև ենք և այստեղ, խորքի հարկաշարքերից հեռու, կարելի է, ինձ թվում է, լույսի տակ հետ նայել:
Գանդալֆը Գենդալֆը բարձրացրեց մոգական գավազանը, և քարանձավը լուսավորվեց լույսի կուրացուցիչ բռնկումով: Սև մութը մի ակնթարթ նահանջեց, և ճամփորդները տեսան մի հսկայական դահլիճ՝ բարձր, գմբեթաձև առաստաղով, ողորկ, հայելանման սև պատերով և չորս սլաքաձև կամարով, որոնցից այն կողմ ենթադրվում էր չորս միջանցք՝ դեպի արևմուտք (որտեղից դուրս էին եկել ճամփորդները), դեպի արևելք, հարավ և հյուսիս: Ուրիշ ոչինչ չհասցրին տեսնել. կայծակի պես բռնկված գավազանը հանգավ:
— Այո, մենք հասանք բնակելի հարկաշարքերին,— գավազանը հանգցնելով, խոսեց հրաշագործը: — Կացարանները լուսավորելու համար ուղղաբերձ պատերում պատուհան-հորեր են փորված, բայց հիմա գիշեր է, և մենք դրանք չենք տեսնում: Այսօր առաջ գնալ չարժի. բոլորս էլ հոգնած ենք, իսկ խեղճ հոբիթներն ուղղակի ոտքի վրա կանգնել չեն կարողանում: Եթե ես ճիշտ եմ, ապա վաղն առավոտյան ստիպված չենք լինի մթության մեջ արթնանալ: Իսկ այժմ՝ քնել: Վաղվա համար պետք է ուժ հավաքենք: Առայժմ մեզ անշեղորեն ուղեկցում է հաջողությունը, իսկ Արևելյան Դարպասը դեռ հովտում է, ներքևում:
Պահապանները գնացին դեպի արևմտյան կամարը, որովհետև այնտեղից տաք էր գալիս, իսկ քարանձավում պաղ միջանցիկ քամիներ էին խաղում և, վերմակների մեջ փաթաթվելով, կուչ եկան պատերի տակ: Տարօրինակ տեսիլքներ էին հայտնվում հոբիթներին. նրանց թվում էր, որ իրենք անդառնալիորեն մոլորվել են սև միջանցքների լաբիրինթոսում և փորձելով դուրս գալ, հայտնվել են թշնամի խավարի անծայրածիր ծովում: Մորիայի մասին ամենասարսափելի լեգենդներն այնքան ահասարսուռ չէին, որքան իրականությունը: Բայց չէ՞ որ նրանց ոչ մի վատ բան չէր պատահել, և Գանդալֆը Գենդալֆը գտնում էր, որ իրենց բախտը բերել է...
— Այ քեզ թզուկներ... — քրթմնջում էր ՍամըՍեմը: — Շա՞տ էր պետք էս տեսակ անդունդ փորելը... Ո՞վ գիտե ինչքան թզուկ է աշխատել: Իսկ ինչի՞: Բա մթնում կապրե՞ն... Ուրեմն, դուրս է գալիս ոչ էլ ապրե՞լ են էստեղ...
— Ո՜նց թե չեն ապրել,— վիրավորվեց թզուկը: — Այստեղ Մորիական մեծ թագավորությունն էր: Ամեն տեղ վառ աստղեր էին փայլում, և Մորիան փառաբանված էր ողջ Միջերկրում՝ այդ մասին ասված է մեր ավանդություններում:
</poem>
— Չտեսնվա՛ծ է,— հիացած բացականչեց ՍամըՍեմը: — Ես պետք է սովորեմ ձեր ասքը: Բայց դրանից հետո այստեղի մթությունն ավելի սև է թվում, քան առաջ: Իսկ հետաքրքիր է, ալմաստներ մնացե՞լ են էստեղ...
Ջիմլին լռեց: Ասքը արտասանելուց հետո նա խոսակցությանը չէր ուզում մասնակցել:
— Ալմաստնե՞ր,— հոբիթին հարցրեց ԳանդալֆըԳենդալֆը: — Ոչ, այստեղ թանկագին իրեր չեն մնացել, համանայն դեպս, գոնե բնակելի քարանձավներում. օրքերը վաղուց դրանք թալանել են: Բայց նույնիսկ ամենաագահ օրքերն այժմ չեն իջնում ստորին հարկաշարքեր, հանքահորերն ու նկուղները, քանի որ այստեղ տիրում է հինավուրց սարսափը:
— Իսկ Բալինն ինչու՞ վերադարձավ Մորիա,— հրաշագործին հարցրեց ուշիմ ՍամըՍեմը:
— Առասպելական Միթրիլի համար,— պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը: — Ոչ թե երկաթը՝ թզուկների աշխատանքային հումքը, ոչ էլ ոսկին ու ալմաստը՝ նրանց սիրելի խաղալիքները, թզուկներին փառք ու պատիվ բերեցին, այլ զտված կամ մորիական արծաթը, որն էլֆերը միթրիլ էին անվանում: Այն ժամանակներում մորիական արծաթը ոսկուց մի տասը անգամ թանկ արժեր, իսկ հիմա իսկապես անգին է դարձել, որովհետև պարզապես չկա Միջերկրում: Մորիական արծաթի շերտերը գտնվում են ամենախորունկ հարկաշարքերում, սարերի տակով ձգվում են մինչև Բոսոր Կոտոշ և այնտեղից իջնում անմատչելի անդունդներ: Միթրիլը հարստացրեց ու փառաբանեց թզուկներին, սակայն հենց դրանից էլ սկսվեցին նրանց բոլոր դժբախտությունները, քանի որ մետաղի հետևից ընկած՝ նրանք փորում էին երկրի ընդերքը, մինչև որ արթնացրին ընդերքի սարսափը կամ Դուրինի մեծ չարքը: Երբ թզուկները Մորիայից փախան, միթրիլի հանույթին տիրեցին օրքերը, իսկ հետո, չիմանալով մետաղի բոլոր յուրահատկությունները, դրանով տուրք էին վճարում Սև Տիրակալին:
Միթրիլ... Միջերկրի ժողովուրդների երազանքը. կռելի, ինչպես պղինձը, ամուր, ինչպես պողպատը, հղկվելուց հետո փայլուն, ինչպես հայելին, երբեք չխամրող ու զարմանալի թեթև: Էլֆերը միթրիլը շատ բարձր էին գնահատում, նրանց հինավուրց խորհրդանշանը՝ Ֆեանորի աստղը, որի պատկերը տեսաք դարպասի վրա, պատրաստված է մորիական արծաթից՝ միթրիլից: Իմիջայլոց, Թորինը Բիլբոյին միթրիլից օղազրահ է նվիրել: Հետաքրքիր է, ու՞ր է: Հավանաբար դրված է որևէ սնդուկում...
— Միթրիլե օղազրա՞հ,— զարմացավ Ջիմլին: — Այ քեզ իսկապե՜ս թագավորական ընծա...
— Իրավացի ես,— հանգիստ հաստատեց ԳանդալֆըԳենդալֆը: — Այդ օղազրահն ավելի արժե, քան ողջ Հոբիթստանն իր բնակիչներով:
Ֆրոդոն ձեռքը մտցրեց վերնաշապկի տակ և շոյեց օղազրահի սառը օղերը: Նա իրեն զսպել էր և ուղեկիցներին ոչինչ չէր ասել, բայց Գանդալֆի Գենդալֆի խոսքերից շշմեց: Ուրեմն իր օղազրահի գինը վճարելու համար չէր բավականացնի Հոբիթստանի ողջ հարստությու՞նը... Բիլբոն գիտե՞ր արդյոք այդ մասին: Երևի հաստատ գիտեր: Այո, նա իրեն թագավորական ընծա է նվիրել: Բայց Բիլբոյին ու հեռավոր Հոբիթստանը հիշելով, Ֆրոդոն հիշեց այն օրերը, երբ ինքն իր համար ապրում էր Զառիթափի Պարկուտում ու ո՛չ գիտեր, ո՛չ տեսել, ո՛չ լսել էր Մորիայի, միթրիլի, իսկ գլխավորը՝ Մատանու մասին: Ինչպե՜ս կուզենար անցյալը հետ բերել...
Շուտով հոգնած ճամփորդները քնեցին, և Ֆրոդոն մեն-մենակ մնաց սև մթության հետ՝ նա ժամապահ էր:
Վերմակին հասնելով, նա անմիջապես քնեց և նորից նույն երազը տեսավ. իրեն թվում էր, որ ինքը քայլեր է լսում՝ բոբիկ ներբանների զգուշավոր քստքստոց, և տեսնում երկու առկայծող աչք, ու սրանք մոտենում են... Նա սարսափահար վեր թռավ՝ մոխրագույն լույսը լցվել էր քարանձավը, իսկ նրա ուղեկիցները ցածր ձայնով խոսում էին իրար հետ:
— Բարի լույս,— նրան ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Քանզի աշխարհի վրա լուսավառվում է առավոտը և մեզ բարի լույս է բերում: Մենք հատել ենք Մորիական Թագավորությունը և մինչև երեկո հարկավոր է իջնել դեպի դարպասը, որ վերջապես դուրս գանք Սևագետքի հովիտը:
— Այո, լավ կլիներ,— քրթմնջաց Ջիմլին: — Խավարի մեջ թաղված մեծ Մորիան ուզածդ քաջին կզարզանդեցնի: Եվ երևում է, Բալինը Մորիա չի մտել, թե չէ որևէ հետք կթողներ, չէ՞...
Գանդալֆը Գենդալֆը որոշեց ցերեկային հանգիստ չտալ:
— Բոլորիս հանգիստ է պետք,— ասաց նա Պահապաններին,— բայց մինչև Հայելու լիճը կեսօրվա ճանապարհ է: Եվ որքան հասկանում եմ, մեզանից ոչ ոք չի ուզում Մորիայում մի գիշեր ևս անցկացնել:
— Ինչը ճիշտ է՝ ճիշտ է,— մրթմրթաց Բորոմիրը: — Ու՞ր ենք գնալու, արևե՞լք:
— Առայժմ չգիտեմ,— պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը: — Ըստ իս, մենք դարպասից բարձր ու հյուսիս ենք գտնվում, բայց այդ ճանապարհը գտնելն այնքան էլ հեշտ չէ: Սկզբում մեզ հարկավոր է հանգիստ շուրջն ուսումնասիրել: Հյուսիսային կամարն ամենալուսավորն է, եկեք նայենք հյուսիսային միջանցքը: Եթե կարողանանք հասնել մինչև պատուհան, ինձ պարզ կդառնա, թե որտեղ ենք գտնվում, և ես կորոշեմ ուր գնալ: Բայց, ցավոք սրտի, մորիական քարանձավներում պատուհանները, որպես օրենք, շատ բարձր տեղերում են:
Պահապաններն արագ հավաքեցին ճամբարը, և Գանդալֆը Գենդալֆը նրանց տարավ հյուսիսային միջանցք: Մինջանցքը աջից էր լուսավորվում: Հարյուր-հարյուր հիսուն քայլ անցնելով, նրանք տեսան կիսաբաց դուռ, որի միջով լույս էր ընկնում միջանցք: Դռան հետևում քառակուսի սենյակ հայտնաբերվեց, որի պատուհանը արևելյան պատի մեջ էր բացված: Մթին սովորած ճամփորդները, ակամա աչքները փակելով, կանգ առան շեմին: Հետո զգուշորեն մտան սենյակ: Մոխրասև փոշու գորգով ծածկված ինչ-որ փխրուն բեկորներ տրորելով, ճամփորդները մոտեցան երեք կամ չորս թիզ բարձրությամբ մի քառակուսի քարի, որ այնպես էր տեղադրված սենյակի կենտրոնում, որ առաստաղից կպած փոքրիկ պատուհանից ընկնող լույսը լուսավորում էր սպիտակ մարմարե սալը, որը դրված էր մեծ քարի վրա:
— Չլինի՞ գերեզման ենք գտել,— քրթմնջաց Ֆրոդոն և սոսկալի նախազգացումով կռացավ սալի վրա: Արագորեն նրան մոտեցավ ԳանդալֆըԳենդալֆը:
Սալը ծածկված էր տարօրինակ գաղտնագրերով՝ ռուներով:
— Դա հին մորիերեն լեզվով է,— սալին նայելով, խոսեց հրաշագործը և ավելացրեց. — Սա շիրմաքար է և վրան փորագրված է.
'''ԲԱԼԻՆ, ՈՐԴԻ ՖՈՒՆԴԻՆԻ, ԹԱԳԱՎՈՐ ՄՈՐԻԱՅԻ'''
— Ուրեմն Բալինը նահատակվել է,— տխուր ասաց Ֆրոդոն:
Ջիմլին կնգուղը գլխանոցը քաշեց աչքերին:
==== Գլուխ հինգերորդ. Մորիայի կամուրջը ====