Ջոկատը շարունակեց ճանապարհը: Արևը թեքվեց Մշուշապատ լեռների կողմը, և անտառում սկսեցին թանձրանալ երեկոյան ստվերները: Արահետը խորացավ թավուտներում, որտեղ կիսամութն արդեն գիշեր էր դառնում: Էլֆերը վառեցին իրենց արծաթափայլ լապտերները:
Բայց հանկարծ մութը նորից թուլացավ, և ճամփորդները մի ընդարձակ բացատ դուրս եկան: Առջևում այն սահուն լայնանում էր և վերջանում երեկոյան ստվերների մեջ թաղված լայն խանդակով: Բայց խանդակի եզրը դեռ կանաչին էր տալիս՝ ասես դեռևս անդրադարձնելով քիչ առաջ մայր մտած արևի ճառագայթները: Խանդակից այն կողմ հսկայական կանաչ պատ էր բարձրանում, որը շրջապատում էր բարձր կանաչ բլուրը: Բլրի վրա, արծաթե աստղերից պտավոր դարձած մթնող երկնքի հովանու տակ այնպիսի հսկայական մելորններ էին բարձրանում, որպիսիք նրանք չէին տեսել նույնիսկ այստեղ՝ Լորիենում: Մթության մեջ Մթնշաղում դրանք վեր էին խոյանում պատի հետևւմ հետևում որպես կենդանի աշտարակներ. այդ աժդահաների ճյուղերը բոլորաձև աճում էին տարբեր բարձրությամբ, ասես հարկեր գոյացնելով: Յուրաքանչյուր հարկի խիտ տերևների միջից փայլփլում էին բազմաթիվ գույնզգույն կրակներ՝ արծաթե, կապույտ, կանաչ և ոսկի: Հալդիրը շրջվեց Պահապանների կողմն ու ասաց.
— Բարի գալուստ Քարաս Գալաթհոն: Ձեր առջև Գալադրիմների քաղաքն է, որտեղ հնուց ապրում են Լորիենի տիրակալներ Սելեբորնն ու Գալադրիելը: Բայց այստեղից քաղաք ընկնել հնարավոր չէ, քանի որ դարպասը հարավային կողմում է: Ստիպված ենք շրջանցել պատը, իսկ դա այնքան էլ կարճ ճանապարհ չէ՝ Գալաթհոնը մեծ է:
Խանդակի երկարությամբ սպիտակ քարերով սալարկված լայն ճանապարհ էր ձգվում: Շրջանցելով զմրուխտե պատը՝ ճամփորդները նկատեցին, որ սաղարթների կանաչ ամպը ձախ կողմում գնալով ավելի է բարձրանում դեպի երկինք: Վերջապես բլուրն ամբողջությամբ երևաց, և Պահապանները տեսան կրակներով գունազարդված Գալաթհոնը: Սաղարթներում վառվում էին նորանոր կրակներ, և բլրի թեք լանջը գունավոր աստղալից երկնքի արտացոլում արտացոլումն էր թվում:
Առջևում երևաց սպիտակ քարից կամարակապ կամուրջը, որն անցնելով ճամփորդները մոտեցան դարպասին: Դարպասը նայում էր հարավ արևմուտք և գտնվում էր նեղ միջանցքի խորքում: Իսկ այդպես էր ստացվել, որովհետև հին վարպետները քաղաքի շուրջը կառուցած պատը չէին պարփակել, այլ ծայրերը կանգնեցրել էին մեկը մյուսին զուգահեռ՝ մեջտեղում նեղ միջանցք թողնելով: Ահա այդ միջանցքում էլ գտնվում էր դարպասը: Դռներից բազմաթիվ լապտերներ էին ամրացված:
Հալդիրը թակեց ու ինչ-որ բան ասաց, և ծանր դարպասն անաղմուկ բացվեց, բայց Ֆրոդոն ոչ մի պահակ չտեսավ: Ճամփորդները մտան, և դարպասը փակվեց: Ճամփորդները Նրանք մտան ծառերի քաղաք: Քաղաքի բնակիչները չէին երևում, բայց ամեն տեղ լսվում էին նրանց զրնգուն ձայները, իսկ բլրի վրա գարնան անձրևի նման մեղմալուր և ուրախ երգ էր տարածվում:
Նրանք շատ արահետներ ու աստիճաններ հաղթահարեցին, մինչև հասան բլրի վերին օղակին և հայտնվեցին մի լայն մարգագետնում՝ արծաթե լապտերիկներով լուսավորված բարձր շատրվանի մոտ: Լապտերիկները կախված էին շատրվանի ավազանը շրջապատող ծառերի ճյուղերից և մեղմ արծաթավուն լույս էին արձակում: Մարգագետնի մյուս ծայրին վեր էր բարձրանում արծաթափայլ, թավիշ կեղևով և ոսկե տերևների մետաքսե շրշյունով մի հսկա ծառ՝ դա ամենամեծ մելորնն էր Քարաս Գալաթհոնում: Ծառի հզոր բունը բարձրանում էր ճամփորդների գլխավերևում ինչպես մի բերդ:Նույնիսկ ամենաստորին ճյուղերը տեսնելու համար հարկավոր էր բարձրացնել գլուխը և նայել վերև: Հզոր ճյուղերը բարձունքից տարածվում էին մարգագետնի վրա, իսկ վերևում խտանում էր տերևների մթին ու փոթորկոտ ամպը: Ծառի բնի երկարությամբ դրված սպիտակ սանդուղքը կորչում էր ոսկեթավ մթնշաղում: Սանդուղքի ստորին աստիճաններին երեք էլֆ էին նստած: Ճամփորդներին տեսնելով՝ նրանք տեղներից վեր կացան: Ֆրոդոն նկատեց, որ նրանք առանձնանում են իրենց բարձր հասակով, ճերմակ թիկնոցներով ու մոխրագույն զրահներով:
— Այստեղ ապրում են Սելեբորնն ու Գալադրիելը,— ասաց Հալդիրը: — Նրանք ցանկանում են, որ դուք բարձրանաք վերև զրուցելու համար:
— Էլրոնդի Խորհրդում, սուրհանդակի խոսքերով, ինը Պահապան են ընտրվել,— ասաց նա,— ուրեմն հետո ինչ-որ բան փոխվե՞լ է...
— Ոչ, Խորհուրդն իր որոշումը չի փոխել,— խոսեց տիրուհին: — Նրա ձայնը հնչուն էր ու երգեցիկ, բայց անսպասելի ցածր: — Որքան ես գիտեմ, ձեզ նրանց հետ ուղևորվել էր նաև Գենդալֆ Մոխրագույնը: Ես վաղուց էի ուզում նրան տեսնել, բայց նա Լորիենի սահմանները չի հատել, իսկ ես կարող եմ հետևել նրա ճանապարհին՝ միայն երբ նա իմ տերության մեջ է: Օտար հողերում հրաշագործին հետևելը վեր է իմ ուժերից. նրան գորշ մշուշ է շրջապատում, և նրա ուղիները, ինչպես նաև մտքերը ծածկված են ինձանից:
— Գենդալֆ Մոխրագույնին կլանեց Մութը,— խոր հառաչելով, ասաց Արագորնը: — Նրան չհաջողվեց Մորիայից դուրս գալ:
Դահլիճում տխրության ու զարմանքի բացականչություններ հնչեցին:
— Դա իսկապես չարագույժ նորություն է,— ասաց Սելեբորնը , և նրա դեմքը պատվեց տխրությամբ: Հալդիրին նայելով՝ նա էլֆերեն հարցրեց. — Ինչու՞ շուտ չէիք հայտնել այդ մասին...
— Հալդիրը մեր վշտի մասին չգիտե,— պատասխանեց Լեգոլասը համընդհանուր լեզվով: — Սկզբում մենք չափազանց հյուծված էինք Մորիայով անցած մեր ճանապարհի մասին պատմելու համար, իսկ հետո Լորիենի ամոքիչ խաղաղությունը ժամանակավորապես բթացրեց կորստի դառնությունը և չէինք մենք ցանկանում այդ մասին վերհիշել:
— Ներեցեք ինձ կոպիտ խոսքերի համար... Դրանք ցավի ու տագնապի ծնունդ են: Մենք կաշխատենք օգնել բոլորիդ, ձեզանից յուրաքանչյուրին և հատկապես նրան, ով իր վրա է վերցրել ամենածանր բեռը:
— Մեզ հայտնի է, թե ինչու եք արշավանքի դուրս եկել,— Ֆրոդոյին նայելով, նայելով՝ ասաց Գալադրիելը,— և չնայած չգիտեմ, թե ինչպես կվերջանա այն, բայց այնուամենայնիվ հույս ունեմ, որ Գենդալֆը հենց այնպես չէր համառորեն ձեզ բերում Լորիեն: Շատ հնարավոր է, որ դուք անտեղի չեք եկել մեզ մոտ օգնություն խնդրելու: Գալադրիմների տիրակալը համարվում է Միջերկրի ամենաիմաստուն էլֆերից մեկը, և այն նվերները, որ դուք կստանաք նրանից, ուրիշ ոչ մի թագավոր կամ տիրակալ չի կարող տալ: Նա շատ վաղուց է բնակություն հաստատել այստեղ, և այդ բոլոր անհամար տարիների ընթացքում ես եղել եմ նրա կողքին: Քանզի մենք անցել ենք լեռները և եկել այստեղ այն ժամանակ, երբ ընկան Նորգոտրոնդն Նորգոթրոնդն ու Գոնդոլինը: Եվ ահա արդեն շատ դարեր, պարտության դատապարտված, բայց աննահանջ դիմադրում ենք չարին: Այդ ես եմ Դարաշրջանի սկզբում հավաքել Միջերկրի լուսավոր ուժերի առաջին Խորհուրդը, որը հետագայում անվանեցին Իմաստունների Խորհուրդ, և եթե այն ժամանակ, ինչպես ես էի առաջարկում, Գենդալֆը դառնար Խորհրդի Գերագույն Իմաստունը, հնարավոր է, որ կյանքն այլ կերպ ընթանար: Ի դեպ, Միջերկրի համար դեռ ամեն ինչ կորած չէ, շատ բան կախված է ձեր արշավանքից, և ես կարծում եմ, որ կարող եմ որոշ հարցերում օգնել ձեզ, քանզի ինձ հայտնի է ոչ միայն անցածը, ոչ միայն այն, ինչ հիմա տեղի է ունենում, այլ մասամբ և այն, ինչ պետք է պատահի: Ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ, միայն կասեմ, որ գնում եք դանակի սայրի վրայով: Բավական է կորցնեք հավասարակշռությունը հավասարակշռությունը՝ և դուք, իսկ ձեզ հետ միասին և ողջ Միջերկիրը կկործանվի... Եվ կփրկի միայն փոխադարձ հավատարմությունը:
Տիրուհին լռեց, ապա հայացքով գամեց Պահապաններին և սկսեց զննել յուրաքանչյուրին առաձին-առանձինանհատական: Նրանք զգում էին, որ շարժվել չեն կարող, և բացի Արագորնից ու Լեգոլասից ոչ ոք չդիմացավ նրա հայացքին: Սեմը կաս-կարմիր կտրած խոնարհեց գլուխը: Վերջապես տիրուհին հայացքն իջեցրեց և հանգստացնող, մեղմ տոնով ասաց.
— Իսկ այժմ, բարեկամներ, ժամանակն է, որ հանգստանաք:
Պահապանները թեթևացած ու հոգնած շնչեցին: Սկզբում, տիրուհու կախարդող հայացքի ներքո, նրանց բոլորին, բացի էլֆ Լեգոլասից և Արագորնից, տագնապալի անհանգստություն համակեց, իսկ հիմա խաղաղ հոգնածություն պատեց, ասես : Ասես երկար ժամանակ նրանց հարցաքննել էին՝ էին, թեև ոչ մի խոսք չէր ասվել:
— Բարի գիշեր,— ասաց Սելեբորնը: — Վիշտն ու ծանր փորձությունները տանջել են ձեզ, բայց մենք կօգնենք, որ վերականգնեք ձեր ուժերը և պայքարեք չարի անթիվ ծառաների դեմ: Իսկ այժմ հանգստացեք ու ժամանակավոր մոռացեք դժվարությունները, որոնք ձեզ սպասում են ապագայում:
Այդ գիշեր , հուրախություն հոբիթների քառյակի, Պահապանները ստիպված չեղան բարձրանալ ծառի վրա: Էլֆերը շատրվանի մոտ վրան խփեցին, հյուրերի համար փափուկ անկողիններ գցեցին և, զրնգուն ձայներով բարի գիշեր մաղթելով, հեռացան: Երբ էլֆերի ձայները լռեցին, ճամփորդները քննարկեցին երեկվա դեպքերը, Ամրոթի դամբանաբլուրը, խոսեցին այսօրվա դեպքերի մասին, Լորիենի տիրակալների մասին, բայց Մորիայի դեպքերի մասին ոչինչ չասացին՝ դրա համար առայժմ ուժ չունեին:
— Ասա խնդրեմ, ինչու կարմրեցիր տիրուհու մոտ, հը՞,— հանկարծ Սեմին հարցրեց հետաքրքրասեր Փինը: — Էլֆ-տանտերերը կարող էին մտածել, թե ինչ-որ չարամտություն ունես: Հուսով եմ, քո չարագործ գլխում ոչ մի առանձնապես վտանգավոր միտք չկա, բացի իմ վերմակը գողանալու ստոր ցանկությունից:
— Վերմակը նրանից կծածկի՞ որ,— կատակին չպատասխանելով, չպատասխանելով՝ փնթփնթաց Սեմը: — Ախր նա ուղիղ հոգուս մեջ էր նայում... Նայում էր ու հարցնում. իսկ ի՞նչ կասես, եթե առաջարկեմ քեզ ուղևորվել Հոբիթստան... Դեռ մի տնակ ու տնամերձ էլ խոստանում էր...
— Ա՜յ քեզ բան,— զարմացավ Մերին: — Նա... չէ՞ որ ինձ էլ էր... Դե լավ, ինչ ասեմ... — ընդհատեց նա ինքն իրեն և շփոթված լռեց:
Ֆրոդոն չցանկացավ պատասխանել Բորոմիրին:
— Այդ մասին չարժե պատմել,— համոզված ասաց նա՝ կրկնելով Մերրին Մերիին և Ջիմլիին:
— Զգոն եղիր... — խորհուրդ տվեց նրան գոնդորցին: — Նրա մտադրությունները հայտնի չեն...
— Հայտնի են,— Բորոմիրին ընդհատեց Արագորնը: — Իսկ այ դու չգիտես ինչ ես խոսում: Նրա մեջ չարություն չկա, և առհասարակ այս հողի վրա չարին տեղ չկա, եթե, իհարկե, չարարկուն ինքը չբերի այն իր մեջհետ: Բայց այդ ժամանակ նա արդեն իսկապես թող զգուշանա: Իսկ ես այսօր Ռիվենդելից դուրս գալուց հետո առաջին անգամ հանգիստ կքնեմ: Հուսով եմ, մեր անհաջողություններն ու ցավերը գոնե ժամանակավորապես կվերանան: Մենք պետք է հանգստանանք ինչպես հարկն է:
Արագորնը պառկեց և անմիջապես քնեց:
Շուտով քնեցին նաև մյուսները: Նրանց չէին խանգարում նույնիսկ երազները, և քնեցին արտակարգ երկար: Երբ արթնանալով դուրս եկան վրանից, մարգագետինն արդեն ողողվել էր արևի ճառագայթնեերով, իսկ շատրվանի վրա կամար էր կապել ծիածանը:
Գալաթհոնում ցողի կաթիլի պես իրար հետևից անցնում էին խաղաղ, լուսավոր օրերը, և շուտով ճամփորդները դրանց թիվը կորցրին: Երբեմն արևելքից մի ամպ էր գալիս, անձրև թափում, բայց դրանից հետո ամեն ինչ ավելի էր թարմանում: Օր-օրի եղանակը տաքանում էր, թափանցիկ օդը լցվում էր գարնյանային գարնանային ջերմությամբ, սակայն անտառային մեղմ լռության մեջ դեռևս զգացվում էր ձմռան շունչը: Պահապանները զբոսնում էին Գալաթհոնի շրջակայքում, կուշտ ուտում էին և շատ քնում, բայց կյանքը նրանց ձանձրալի չէր թվում՝ ճանապարհից հոգնած լինելով, նրանք հանգստանալուց բացի ուրիշ ոչինչ չէին ուզում:
Տիրակալները հյուրերին էլ չէին կանչում, իսկ մյուս էլֆերի հետ նրանք չէին շփվում, որովհետև վերջիններս համընդհանուր լեզուն գրեթե չգիտեին: Հալդիրը նրանց բարի ճանապարհ ցանկանալով, նորից մեկնեց արևմտյան սահման՝ այժմ այնտեղ ուժեղ ջոկատ էր կանգնած: Լեգոլասը մշտապես կորչում էր ազգակիցների մոտ, հազվադեպ էր գիշերում վրանում, միայն ճաշելու էր գալիս: Զբոսանքի գնալիս նա հաճախ էր Ջիմլիին վերցնում իր հետ, և բոլորը զարմանում էին այդ փոփոխության դրա վրա:
Թարմ վերքի պես ցավագին վիշտը, որ Պահապաններին թույլ չէր տալիս խոսել Գենդալֆի մասին, աստիճանաբար փոխվեց երախտալից թախծի, և այժմ նրանք հաճախ էին հիշում նրան: Երբեմն նրանց ականջին էին հասնում էլֆական քաղցրալուր երգերը, և նրանք լսում էին իրենց զոհված ընկերոջ անունը՝ Գալադրիմները նույնպես ողբում էին հրաշագործին:
— Ոչ, ասաց Ֆրոդոն: — Այստեղ առանց դրա էլ լավ է: Իսկ Գենդալֆին ես կարոտում եմ ոչ նրա հրավառությունների պատճառով:
— Էդպես է, իհարկե,— համաձայնեց Սեմը: — Եվ դուք մի կարծեք, թե ես նրան փնովում եմ: Ուղղակի շատ եմ ուզում իսկական հրաշքներ տեսնել՝ ինչպես հեքիաթներում է: Իսկ որ նայեք, էս երկիրը նույնիսկ Ազատքից է լավը: Ախր էստեղ ապրում ես ոնց որ տանը, կարծես թե տոներին հյուր ես եկել, եկել՝ թե հասկանում եք ինչի մասին եմ խոսում: Ինձ էստեղից զոռով էլ չես քշի, բայց ինչ-որ բան կարծես հուշում է. եթե չենք փոշմանել, ուրեմն ճանապարհ ընկնելու ժամանակն է: Որովհետև, ինչպես իմ ծերուկը կասեր, Էստեղ պուպուզ, էնտեղ պուպուզով գործդ առաջ չի գնա: Ոչ, ինչքան ես հասկանում եմ, էստեղի էլֆերը մեր ճամփորդության մեջ օգնական չեն, նույնիսկ իրենց էլֆական հրաշագործությամբ: Նրանք իսկական հրաշագործի մոտ ի՜նչ են որ... Ճանապարհին առանց Գենդալֆի դեռ շատ լաց կլինենք...
— Երևի,— հառաչեց Ֆրոդոն: — Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ էլֆերի տիրուհին կցանկանա մեզ հրաժեշտ տալ:
Հազիվ էր Ֆրոդոն վերջին խոսքերն արտասանել, երբ նրանց դիմաց դուրս եկավ Լորիենի տիրուհին՝ բարձրահասակ, բարեկազմ, վեհ ու գեղատես: Նա հոբիթներին տարավ իր հետևից դեպի Քարաս Գալաթհոնի հարավային լանջը: Շրջանցելով բարձր կանաչ ցանկապատը՝ նրանք հայտնվեցին մի ոչ մեծ պարտեզում: Այստեղ ծառեր չէին աճում, և գլխավերևում բացվում էր մաքուր երկինքը: Ծագեց իրիկնային աստղը՝ Իրիկնային Աստղը՝ ճերմակ լույս սփռելով անտառի վրա: Տիրուհու հետևից հոբիթները երկար սանդուղքով իջան մի խորունկ կիրճ, որի հատակին քչքչում էր արծաթափայլ առվակը՝ այն նույնը, որը սկիզբ էր առնում շատրվանից: Առվակի ափին, հայելու պես ողորկ մակերեսով լճախորշի մոտ հոբիթները ճյուղավորվող ծառի պես պատվանդանի վրա մի արծաթե թաս տեսան: Թասի մոտ ոսկե սափոր էր դրված:
Տիրուհին կռացավ, սափորը վերցրեց ու լճակից ջուր լցրեց թասի մեջ: Հետո թեթևակի փչեց ջրին, սպասեց, մինչև ջրի մակերեսի կնճռոտությունն անցավ, և ասաց.
— Ձեր առջև Լորիենի տիրուհու հայելին է: Ես ձեզ այստեղ բերեցի, որ , եթե ձեր վճռականությունը բավականացնի, նայեք առօրյա տեսանելիի սահմաններից այն կողմ:
Կիրճում մութ էր: Բարձրահասակ ու գեղակազմ Գալադրիելը, ինչպես թվաց հուզված հոբիթներին, թույլ շողեր էր ճառագում:
— Իսկ ինչու՞ նայենք տեսանելիից այն կողմ և ի՞նչ կտեսնենք այնտեղ,— հարցրեց Ֆրոդոն:
— Շատ բան կարող է ցուցադրել Հայելին, եթե ես թույլ տամ,— ժպտաց Գալադրիելը հոբիթին: — Ոմանց ես կարող եմ ցույց տալ և այն, ինչ իրենք են ուզում են տեսնել: Բայց ավելի հետաքրքիր և, գլխավորը, օգտակար է Հայելուն լիովին ազատություն տալը, թեև երբեմն այն կարող է անցանկալի պատկերներ ցուցադրել: Ես չգիտեմ, թե հատկապես ինչ կտեսնեք դուք, եթե Հայելուն ազատություն տանք: Գուցե անցյալը, գուցե ձեր ներկայիս կյանքը կամ այսօրվա որոշ իրադարձություններ, որոնք կարող են ազդել ձեր ճակատագրի վրա, կամ գուցե ապագան՝ սակայն վերջինս ոչ միշտ է իրականանում: Բայց նույնիսկ ամենաիմաստունները հաճախ հայտնվում են փակուղում և չեն կարողանում մեկնաբանել, թե ինչ է ցուցադրել իրենց Հայելին: Ցանկանու՞մ եք փորձել:
Ֆրոդոն չպատասխանեց:
— Իսկ դու՞,— Սեմին դիմեց տիրուհին: — Որքան գիտեմ,— ավելացրեց նա,— դուք հենց դա եք անվանում կախարդություն: «Կախարդություն» ''Կախարդություն'' բառն ինձ այնքան էլ հասկանալի չէ, առավել ևս, որ դուք կախարդություն եք անվանում նաև Թշնամու նենգամիտ արարքները: Դու ուզում էիր տեսնել էլֆական հրաշագործությունը կամ, ըստ քեզ, իսկական կախարդություն: Դե ուրեմն փորձիր նայել Հայելու մեջ:
— Կփորձեմ,— անվստահ արձագանքեց Սեմը և, շրջվելով դեպի Ֆրոդոն, հառաչելով ասաց. — Էհ, լավ կլիներ Պարկուտի Զառիթափ Նրբանցքը տեսնեի: Մենք, ախր, սարսափելի է, թե ի՜նչ երկար տանը չենք եղել... Մի՞թե կախարդանքը ցույց կտա Հոբիթոնը... Երևի թե ինչ-որ աստղեր կտեսնեմ... կամ Կամ այնպիսի մի բան, որ հասկանալ էլ չի լինի:
— Եվ այնուամենայնիվ փորձիր,— ասաց Գալադրիելը: — Միայն թե ջրին ձեռքով չդիպչես:
Սեմը բարձրացավ պատվանդանի վրա և զգուշությամբ նայեց արծաթե թասի մեջ: Մութ ջուրը միայն աստղեր էր արտացոլում:
— Պարզ բան է,— փնթփնթաց նա: — Էդպես էլ գիտեի, աստղեր... — և հանկարծ լռեց: Ջրի վրայից ասես դեն նետեցին մութ ծածկոցը: Հայելին պարզվեց, վառ աստղերով երկնքի փոխարեն փայլեց արևը, քամուց շրշացին ծառերի ճյուղերը: Հոբիթը չհասցրեց հասկանալ, թե ինչ երևաց իրեն, որովհետև լույսը հանգավ, և այժմ պղտոր մշուշում նրան երևաց Ֆրոդոն: Վերջինս քնած էր քարե սև պատի տակ, և նրա դեմքը մահվան դալկություն ուներ: Հետո տեսիլքը նորից փոխվեց, և Սեմը հասկացավ, որ տեսնում է ինքն իրեն: Ինքը վազում էր ինչ-որ մութ թունելով, հետո երկար բարձրանում էր զսպանակաձև սանդուղքով՝ փնտրելով ինչ-որ մեկին, իսկ ժամանակը սուղ էր... Բայց ու՞մ... Ճիշտ ինչպես ծանր ու ընդհատվող երազում, նրա առջև կրկին արևն էր փայլում, և օրորվում փայլեց արևը: Օրորվում էին ծառերի ճյուղերը, բայց ոչ թե քամուց, ինչպես սկզբում թվաց նրան, այլ կացնի հարվածներից: Սեմն իրեն կորցրեց:
— Սա ի՜նչ չարագործություն է,— զայրացած գոռաց նա: — Ո՞վ է թույլ տվել այդ անիծյալ Թոդ Ավազունսին... Դրանք հոբիթների համար պետքական ծառեր են, հով են անում ջրաղացից մինչև Գետամերձ գնացող ճամփան, իսկ անծյալը դրանք կտրում է... Ախ, հիմա ընկնեի Հոբիթստան, մի լավ դաս կտայի դրան, որ կեղտոտ ձեռքերն ամեն տեղ չգցեր...
— Իսկ Հոբիթոնում ավելի վատ է,— քրթմնջաց Սեմը: — Պարոն Էլրոնդը երևի գիտեր՝ ինչ էր անում, որ Փերեգրինին տուն էր ուղարկում... Ես ձեզ ցույց կտամ, չարագործնե՜ր,— հանկարծ ճչաց նա և, պատվանդանից իջնելով, մռայլ ասաց. — Ես գնում եմ տուն: Նրանք ավերել են Պարկուտի Զառիթափ-Նրբանցքը և փողոց են նետել իմ ծերուկին: Ես տեսա, իմ խեղճուկրակը իր փալաս-փուլուսը լցրել է սայլակի մեջ ու կաղին տալով գնում է:
— Բայց դու չես կարող մենակ վերադառնալ,— հանգիստ հիշեցրեց նրան Գալադրիելը: — Մինչև Եվ մինչև Հայելու մեջ նայելը դու չէիր ուզում վերադառնալ: Իսկ Հայելին հաճախ այնպիսի իրադարձություններ է ցույց տալիս, որոնց ժամանակը դեռ չի եկել և, շատ հավանական է, որ երբեք էլ չգա, եթե նա, ում ցույց է տվել, չշեղվի իր ընտրած ճանապարհից, որպեսզի կանխի հնարավոր լինելիքը: Մոգական Հայելին վտանգավոր խորհրդատու է:
— Իսկ ինձ ոչ մի խորհուրդ էլ պետք չէ, և կախարդություն էլ այլևս պետք չէ,— փնթփնթաց Սեմը: Հետո լռեց ու նստեց խոտերին: Ապա նորից խոսեց, ասես փորձելով խեղդել արցունքները: — Չէ, ամեն ինչից էլ երևում է, որ մեր ճամփան Մորդորով է անցնում: Բայց եթե հասնենք Հոբիթստան ու այնտեղ ամեն ինչ էնպես լինի, ինչպես ցույց տվեց Հայելին, թող չարագործներն ինձանից չնեղանան...
— Ինքս էլ չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: Եվ մի քիչ լռելուց հետո հույսի նշույլով ավելացրեց. — կարծում ես, արժե՞ նայել...
— Ոչինչ խորհուրդ չեմ տա քեզ,— ասաց Գալադրիելը: — Ինքդ վճռիր: Եվ Հայելու տեսիլքներն էլ որպես խորհուրդ մի ընդունիր, քանզի պատահաբար իմանալով իրադարձությունների մասին, որոնք ընդունակ են փոխելու մեր կյանքը, դիմում ենք մեր մտադրածից հրաժարվելու և սեփական ճակատագրին հավետ դավաճանելու վտանգին: Պատահական իմացությունները շատ վտանգավոր են, թեպետ երբեմն օգնում են պայքարում... Իմ կարծիքով, դու բավական իմաստուն ես ու խիզախ ես և Հայելում տեսածդ ճիշտ կընկալես, բայց վարվիր, ինչպես դու ես ցանկանում:
— Ես ուզում եմ նայել,— որոշեց Ֆրոդոն և, պատվանդանին բարձրանալով, նայեց Հայելու մեջ:
Ջրի հայելին իսկույն պայծառացավ, և հոբիթի աչքերի առջև մայր մտնող արևի շողերով լուսավորված հարթավայր բացվեց: Հեռվում հարթավայրը եզրափակում էին լեռները, լեռներից ոլորապտույտ ճանապարհ էր իջնում դեպի Ֆրոդոն, բայց հետո այն կտրուկ թեքվում էր ձախ ու կորչում հորիզոնում: Ճանապարհին հազիվ նկատելի կետ էր շարժվում՝ պստլիկ արարած էր... Հոբիթին Կետը մոտեցավ, որոշակի դարձավ՝ և հոբիթին ուրախ հուզում պատեց. նա համոզված էր որ դա Գենդալֆն է և քիչ էր մնում կանչեր, բայց ժամանակին նկատեց, որ ճամփորդը մոխրագույնի փոխարեն ճերմակ է հագած, և նրա ճերմակ հանդերձանքը թույլ լուսարձակում է մթնշաղում: Ձեռքին ճերմակ գավազան էր: Դեմքը տեսնել Ֆրոդոյին չհաջողվեց. շուտով ճամփորդը ճանապարհով ձախ գնաց ու լուծվեց հորիզոնում: Ֆրոդոն այդպես էլ չհասկացավ՝ Գենդալֆի՞ն տեսավ, թե... Գուցե դա Սարումա՞նն էր: Տեսիլքը փոխվեց:
Գրոտած թղթերով ծածկված քառակուսի սեղանով փոքրիկ սենյակում դռնից-պատուհան հետուառաջ էր քայլում Բիլբոն: Պատուհանը թակում էին անձրևի կաթիլները, իսկ ծեր հոբիթն ինչ-որ բանից հուզված էր: Հանկարծ տեսիլքը քարացավ, Հայելու մակերեսը կնճիռներով ծածկվեց, ու սենյակն անհետացավ:
Մոգական Հայելին պարզվեց, և նոր տեսիլքները տեսիլքներն արագորեն սկսեցին փոխարինել մեկը մյուսին: Ֆրոդոն մտքի հանկարծակի փայլատակումով գիտակցեց, որ իր առջև տեսիլքների հերթագայությամբ բաժանված անցնում են Մեծ Պատմության փուլերը, որի մեջ իրեն ներքաշել է ճակատագիրը:
Նրան երևաց փոթորկածուփ ծովը: Նա իսկույն հասկացավ, որ դա հենց փոթորկածուփ ծով է, թեև մինչ այդ ծով չէր տեսել՝ թխակապույտ, հսկայական ծառացած ալիքներով, իսկ թանձր ամպերը ծածկել էին արևը: Բայց դրանց արճճե թաղանթը պատռելով՝ արևը լուսավորում էր դեպի արևելք լողացող պատռված առագաստներով նավի սև ուրվագիծը: Հաջորդ ակնթարթին տեսիլքը չքվեց, և հայտնվեց մեծ գետով երկու մասի բաժանված մի մարդաշատ քաղաք, հետո՝ սպիտակ քարե յոթ աշտարակներով վեհապանծ ամրոց: Հետո փայլեց արևածագը և լուսավորեց խաղաղ ծովը: Նորից երևաց սև առագաստներով նավը, որը հանգիստ ճեղքում էր երկնագույն ջրերի ջինջ ալիքները: Առավոտյան արևը պայծառ լուսավորում էր, և դրոշի վրա հստակ երևում էր սպիտակ ծառի զինանշանը: Նավը մոտեցավ ափին ու իսկույն ծածկվեց մշուշապատ մայրամուտի հրացոլքով: Ծուխ բարձրացավ ասես կռվի դաշտի վրա, արևը մայր մտավ, և բոսոր մթնշաղում արյունահեղ մարտերի կարճատև բռնկումներով երևում էին անվերջանալի ճակատամարտի պատկերներ: Ապա բոսոր մթնշաղը սև մութ դարձավ, և Ֆրոդոն արդեն ոչինչ չկարողացավ զանազանել: Իսկ հետո, երբ մութը քիչ թուլացավ, ափից պոկվեց արծաթավուն նավակն ու արագորեն անհետացավ ծովային լայնարձակության մեջ: Ֆրոդոն որոշեց, որ տեսիլքներն ավարտվեցին և պատրաստվեց իջնելու:
— Իսկ ի՞նչ ճակատագիր կընտրեիր դու, եթե ընտրելու հնարավորություն ունենայիր:
— Ցավոք, ինձ ընտրել տրված չէ,— մեղմ ձայնով պատասխանեց տիրուհին: — Մենք հավետ կհիշենք Լորիենը նույնիսկ ծովի այն կողմում, օրհնյալ հողում՝ էլֆերի սերը սեփական հողի հանդեպ ավելի խորն է, քան Ծովի անդունդը: Հավերժ կհիշենք ու կսգանք, և այդ վիշտը երբեք լիովին չի դարմանվի: Սակայն Սաուրոնին հաղթելու համար էլֆերը պատրաստ են հրաժարվելու հրաժարվել հայրենիքից, այդ պատճառով էլ մենք ապաստանեցինք Պահապաններին: Դու պատասխանատու չես Լորիենի ճակատագրի համար: Դու պետք է մտածես միայն քեզ վստահված հանձնարարության մասին... : Իսկ եթե անկարելին երազեի, ապա կուզենայի, որ Թշնամու Մատանին երբեք կռված չլիներ կամ հավիտյան անհետանար Միջերկրից:
— Դու իմաստուն ես, անվախ և արդարամիտ,— ասաց նրան հոբիթը: — Ուզու՞մ ես Թշնամու Մատանին տամ քեզ... Նրա հզորությունն իմ ուժերից վեր է:
Տիրուհին հանկարծակի զրնգուն ծիծաղեց:
— Ուրեմն իմաստուն եմ, անվախ և արդարամիտ,— շարունակելով ծիծաղել, կրկնեց նա: — Գուցե և այդպես է, բայց դու զարմանալի խորաթափանց ես դառնում, Պահապան... Երբ դու առաջին անգամ ներկայացար ինձ, ես քեզ փորձության ենթարկեցի՝ ահա և դու վրեժ լուծեցիր ինձանից դրա համար: Ինչու՞ թաքցնել, շատ անգամ եմ մտածել, թե ինչպես կվարվեմ, եթե պատահականության կամքով Թշնամու Մատանին ինձ մոտ հայտնվի , և ահա հիմա կարող եմ այն ստանալ... Չարը անդադար չար է ծնում, ծնում՝ անկախ նրանից , թե ով է այն բերել աշխարհ: Գուցե ես մեծագույն բարի՞ք կգործեմ քեզ վստահված Մատանուն տիրանալով... Առավել ևս, որ այն ինձ կհասնի առանց բռնության, և ես Սև Տիրակալուհի չեմ դառնա՝ դու ինքդ քո կամքով առաջարկեցիր: Ես կլինեմ հրաշագեղ ու զարհուրելի, ինչպես առավոտն ու գիշերը, արդար, ինչպես ծովն ու արևը, և ձյունը լեռնագագաթների, ահարկու, ինչպես փոթորիկն ու կայծակը... Ես ավելի զորեղ կդառնամ, քան աշխարհի հիմքն է: Բոլորը կսիրեն ինձ և կմոխրանան իմ ոտքերի առաջ:
Նա ձախ ձեռքը պարզեց առ երկինք, և Նենիայի քարը ակնթարթորեն բռնկվեց, ու . Ֆրոդոն վախեցած ընկրկեց, որովհետև տեսավ նույն այն տիրակալուհուն, որի մասին հենց հիմա լսում էր՝ շլացուցիչ, գեղատեսիլ, զարմանահրաշ և ահարկու: Բայց նա կրկին քնքուշ ծիծաղեց ու ձեռքն իջեցրեց. քարը խամրեց, և Ֆրոդոն թեթևացած հասկացավ, որ իր առջև կրկին կանգնած է էլֆերի տիրուհին՝ բարձրահասակ, նրբանուրբ, գեղահրաշ, սպիտակ հագուստով ու նուրբ, հանգիստ ձայնով:
— Ես անցա փորձությունը,— ասաց նա: — Կգնամ ծովից այն կողմ ու կմնամ Գալադրիել:
— Դու ուղղակի չես փորձել տեսնել և իմանալ,— պատասխանեց տիրուհին,— և միայն երեք անգամ ես Մատանին հագել մատիդ: Բայց և չփորձես... Դա անխուսափելիորեն քեզ կկործանի: Մի՞թե Գենդալֆը չի ասել քեզ, որ ցանկացած Մատանու ուժը կախված է նրա Պահապանի հզորությունից: Եթե դու տնօրինես Մատանին, չդառնալով իսկապես հզոր և իմաստուն, ապա վաղ թե ուշ համընդհանուր Թշնամին քեզ կենթարկի իր կամքին, և դու, ինքդ էլ չնկատելով, կսկսես կատարել նրա բոլոր հրամանները: Հիշիր, դու ընդամենը Պահապան ես, այլ ոչ թե տեր: Քեզ Մատանին վստահված է ոչ թե տիրելու, այլ պահպանելու համար: Երեք անգամ Մատանին հագել ես մատիդ... Ասա, արդյոք քո՞ կամքով... Եվ այնուամենայնիվ շատ խորաթափանց ես դարձել... Դու կարողացար կարդալ իմ մտքերը, իսկ իմաստուններից քչերը կարող են դրանով պարծենալ: Դու տեսար Աչքը նրա, ով պահում է Յոթն ու Ինը: Դու ճանաչեցիր Նենիան իմ մատին... Ասա, նկատե՞լ էիր իմ Մատանին,— հարցրեց տիրուհին Սեմին:
— Ի՞նչ մատանի,— հարցին հարցով պատասխանեց Սեմը: — Անկեղծ ասած, իսկի չհասկացա էլ, թե ինչ մասին եք խոսում: Դու ձեռքով ցույց տվեցիր աստղը, և այն շատ պայծառ քեզ լուսավորեց: Բայց դե որ ինքդ թույլ տվեցիր ինձ խոսել, տիրուհի, ապա ես էլ իմ տիրոջ հետ միասին խնդրում եմ, . վերցրու նրանից այդ Թշնամու Մատանին... Ախր որ այն քեզ անցներ, էլ ոչ ոք չէր համարձակվի քեզ չլսել... Դու էլ հո կարգուկանոն կգցեիր այս աշխարհում: Չարագործները չէին քանդի Պարկուտը և իմ ծերուկին փողոց չէին գցի: Պատասխան կտային իրենց արածի համար:
— Այո,— պատասխան կտային,— մտածկոտ հաստատեց Գալադրիելը: — Բայց հետո... Լավ, այդ մասին չխոսենք. Մատանին մնում է Ֆրոդոյի մոտ: Գնանք, ձեզ սպասում է Լորիենի տերը: