{{տող|67}}Պատասխանեց. «Մարդ չեմ արդ, մարդ եղել եմ.
Ես սերել եմ ծնողներից լոմբարդցի
Եվ ծնվել եմ Մանտովայամ <ref>''Մանտովայում'' — Վիրգիլիոսը ծնվել է հյուսիսային Լոմբարդիայի Մանտովա (Մանտուա) քաղաքում, ավելի ճիշտ Մանտովայի մարզի Անդես (ներկայումս Պիետոլա) գյուղաքաղաքում։</ref> աննսեմ.
{{տող|70}}Ծնվել եմ ուշ, օրոքն Հուլիոս Կեսարի<ref>''Ծնվել եմ ուշ, օրոքն Հուլիոս Կեսարի'' — Վիրգիլիոսը ծնվել է 70 թվին (մ.թ.ա.), երբ Կեսարն ընդամենը երեսուն տարեկան էր և դեռ հեռու էր իշխանությունից։ Վիրգիլիոսը ուշ է ծնվել, որովհետև Կեսարը, սպանվելով 44 թվին (մ.թ.ա.), հնարավորություն չունեցավ նրան ճանաչելու և ըստ արժանվույն գնահատելու, ինչպես արեց Օգոստոսը։</ref>,
Ապրել Հռոմում Օգոստոսի շուքի տակ,
Երբ դեռ կային սուտ աստվածներն ազգերի։