{{տող|73}}Եղա պոետ և երգեցի փառքն անանց
Անքիսորդու<ref>''Անքիսորդի'' — Անքիսի որդի էնեասը, Վիրգիլիոսի «Էնեականի» հերոսը։ Երբ Տրոյան այրվեց ու կործանվեց Իլիոն միջնաբերդի հետ հույների ձեռքով, Էնեասը այնտեղից մեկնեց Իտալիա, ուր հիմքը դրեց ապագա հռոմեական կայսրության։</ref>, որ հեոացավ Տրոյայից,
Երբ հրկիզվեց Իլիոնը սիգապանծ։
{{տող|100}}Մարդիկ շատ կան, որոնց է նա կպչում հար,
Եվ ավելի կշատանան, մինչև որ
Քերծեն <ref>''Քերծե'' — էգ գայլին դիմագրավելու և ընկճելու համար հարկավոր է մի քերծե (veltro) — այսինքն վարժեցված և արագավազ որսի շուն։ Քանի որ գայլը սիմվոլն է ագահության կամ ընչաքաղցության, հիմնական պատճառը հասարակական և բարոյական անկարգության, ապա Քերծեն կլինի սիմվոլը այնպիսի մի ուժի, որ կհալածի ագահությունը իր որջացած տեղերից և կհաստատի կարգն ու արդարությունը աշխարհում, մասնավորապես Իտալիայում (տտ. 106—108)։ Արդյոք Դանտեն Քերծեի այլաբանության տակ որևէ պատմական անձ նկատի ունի՞։ Եթե այո, ապա ո՞ւմ նկատի ունի, դժվարանում են պատասխանել մեկնիչները։</ref> գա ու նրան մեռցնի չարաչար։
{{տող|103}}Սա ոչ հողով, ոչ մետաղով կսնվի,