Changes

Ակամա ճանապարհորդները

Ավելացվել է 9587 բայտ, 07:16, 24 Հուլիսի 2016
/* Վերջաբանի փոխարեն */
=== Վերջաբանի փոխարեն === «Բարև, Հասմիկ։ Նամակիս ուշացման միակ պատճառն այն է, որ ցանձկանում էի միանգամից հայտնել բոլոր արդյունքները։ Բայց պարզվեց, որ վերջնական արդյունքների համար հարկավոր են ամիսներ։ Իսկ դու, գիտեմ, այդքան համբերել չես կարող։ Դու գնացիր քարանձավից վերադառնալու հենց հաջորդ օրը։ Իսկ դրանից մի քանի ժամ անց, Երևանից գյուղ հասավ հնագետների առաջին խումբը։ Նրանց ընկեր Առնակն էր լուր ուղարկել հեռախոսով։ Առաջին խմբի ետևից եկավ երկրորդը, իսկ հետո երևացին երկրաբանները։ Թերթերից էլ եկան։ Հիմա պատկերացնո՞ւմ ես, թե այստեղ ինչ է կատարվում։ Ինձ, Արեգին, Արամին ու Ցախլեղտակենց ձեռքից ձեռք էին փախցնում։ Հարցեր, հարցեր, հարցեր... քեզանով էլ շատ հետաքրքրվեցինհ նկարդ էին ուզում թերթում տպելու համար։ Հետո գիտնականների հետ բարձրանանք սարերը։ Ապրում էինք վրանների տակ ու նրանց հետ շրջում քարանձավի՝ քեզ ծանոթ ու անծանոթ անցումներում։ Միայն թե հիմա արդեն առանց վախենալու էինք շրջում, չափից դուրս հանգիստ ու մի քիչ էլ հպարտ։ Խնդրում եմ ասածս մեծամտություն չհամարես։ Ախր այս ամբողջ պատմության պատճառը մենք էինք, չէ՞— ավելի ճիշտ՝ դու։ Լրիվ հնարավոր է, որ դու չընկնեիր այն խորհրդավոր փոսն ու ամեն փնչ շարունակեր մնալ գետն ի տակ, ինչպես մնացել էր մինչև հիմա՝ ո՞վ գիտե քանի հարյուր տարի կամ դար։ Իմիջի այլոց, այդ պատահականության մասին մի մեծ զրույց տեղի ունեցավ մեր ու հնաբանների արշավախմբի պետ րնկեր Սահակյանի միջև։ Նա ասում էր, որ ամեն ինչ լավ է, որովհետև լավ վերջացավ, բայց կարող էր նաև վատ վերջանալ. այսինքն մենք և Ցախլեղտակենք, կարող էինք կորչել կամ խեղդվել ճահճում, կամ մեռնել քաղցից, ծարավից։ Ասում էր, որ այդ բոլորի, այսինքն տխուր անակնկալների պատճառը պատահական ճանապարհորդությունն է։ «Այդպիսի ճանապարհորդությունների պետք է միշտ դուրս գալ,— ասում էր նա,— ձեր լեռներում ո՞վ գիտե դեռ էլի ինչքան գաղտնիքներ կան պահված, որ պետք է գտնեք դուք, միայն թե ոչ պատահական, այլ կազմակերպված՝ նախապես մշակված պլանով։ Ճանապարհորդության համար անհրաժեշտ իրերով, սննդամթերքի պաշարով»։ Ես լրիվ համաձայն եմ ընկեր Սահակյանի ասածներին։ Կարծում եմ դու էլ համաձայն կլինես։ Հիմա արդյունքների մասին։ Ասպետին արդեն հանել են տորֆի գերեզմանոցից։ Տեղավորել մի հատուկ հարմարանքի մեջ և մոտ օրերս կհասցնեն Երևան։ Խոսում են, որ այն դրվելու է ինչ֊որ թանգարանում։ Ընկեր Սահակյանն ասում էր, որ իր կարծիքով ասպետը մեր թվարկությունից առաջվա բան է և անչափ հետաքրքիր փաստ է պատմաբանների համար։ Ափսոս որ մի քիչ փչացել էր։ Տորֆի միջից իզուր էինք հանել, չպետք է ձեռք տայինք։ Տորֆը բանի պետք չեկավ։ Երկրաբանները հաշվարկ կատարեցին ու գտան, որ պաշարներր քիչ են։ Հանքահորերը չբացեցին, որովհետև ծախսը չէր հանի։ Մեծ հույսեր են կապել Ցախլեղտակենց գտած տաք լճի հետ։ Բայց առայժմ միայն հույսեր, որովհետև լճին մոտենալ դեռ չի հաջողվել։ Բանն այն է, որ քո գնալու երրորդ օրը թեթև երկրաշարժ եղավ։ Ձեզ մոտ՝ Երևանում, այն գուցե չզգացվեց, բայց լեռներում շատ բան փոխվեց և ամենակարևորը, որ երկրաշարժը փակեց հոտավետ խոռոչ տանող անցքը։ Մուտքից մի քանի քայլ հեռու հսկա սալաքարը եկել է, ո՞վ գիտե որտեղից, ու ցցվել ճանապարհի վրա։ Մտածեցինք, որ եռացող լճին կարելի է հասնել մյուս կողմից՝ Հակոբենց եկած ճանապարհով, բայց պարզվեց, որ ճանապարհը փակվել էր նաև այդ կողմում՝ նորից համարյա նույնանման մեկ ուրիշ քարով։ Գանձերը տեղում էին, քարե դուռն էլ բացվեց, ինչպես առաջին անգամ (հիշո՞ւմ ես, այդ դռան մասին նրանք մանրամասն պատմել էին)։ Քարե դռնից հետո սկսվում էր բացօթյա անձավը (այդ մասին նույնպես պատմել էին, ափսոս, որ չտեսար) և մի հիսուն֊վաթսուն մետր գնալուց հետո նորից մտնում էր լեռների ծածկի տակ ու հենց այստեղ էլ ճանապարհը փակված էր։ Գիտնականների կարծիքով այդ երկու սալաքարերն էլ երկրաշարժի արդյունք են։ Նրանք միաժամանակ պնդում են, որ երկրաշարժի հետ կապ ունի նաև խոռոչի բույրը, իսկ լիճը ասում են, կապ կարող է ունենալ, կարող է չունենալ։ Մի խոսքով, դրանք դեռ կպարզվեն։ Առայժմ գիտնականները զբաղված են սալաքարերը ճանապարհից հեռացնելու հոգսով։ Դժվար է, որովհետև չեն ուզում պայթեցնել։ Հա, չմոռանամ ասել, որ քարե դուռը մեր ետևից նույնպես փակվեց։ Բայց գիտնականներն անմիջապես բացեցին, դռան վերևի մասում ինչ֊որ պարզունակ հարմարանք կար դրված, որի շարժումով կարգավորվում էր բացվելն ու փակվելը։ Քարերի մեջ բուսած ուռենին ու գետի հունը նույնպես ուշադրությունից դուրս չմնացին։ Ասում են, որ եթե ջուր իսկապես լինի (համարյա համոզված են, որ կա) պոմպերով կհանեն ու այդ մասում ահագին տարածության վրա հողերը կդարձնեն ջրովի։ Գանձերը տեղափոխեցին Երևան։ Գումարը, ասում են, միլիոնների է հասնում։ Պատկերացնո՞ւմ ես։ Մեզ բոլորիս ներկայացրել են պարգևատրման։ Քեզ էլ չեն մոռացել։ Դե «Պիոներ կանչում» տպածի մասին չեմ գրում, կարդացած կլինես ու համոզված եմ, որ սխալն էլ նկատած. «Տասը օր գետնի տակ, միայն բնությամբ»։ Այնինչ գետնի տակ մենք անցկացրել ենք ընդամենը չորս օր, մնացածը եղել ենք անտառում։ Այսքանը մեր հայտնագործությունների մինչև օրս եղած արդյունքների մասին։ Երեք֊չորս օր առաջ, Արջաքարի մոտ (դա գյուղից հյուսիս ընկած անտառում է) տղաներր մի նոր քարանձավ էին հայտնաբերել։ Ամբողջ խմբով եղանք այնտեղ։ Պարզվեց, որ ուսումնասիրման արժանի գործ է։ Բայց մեր խոստումը չենք մոռացել առանց քեզ չենք գնա, դրա համար էլ հետաձգեցինք եկող տարվա ամառային արձակուրդին։ Հաջորդ նամակում կգրեմ հետագա արդյունքների մասին։ Բարևում են բոլորը, բացի Կարենից։ Նա չի ցանկանում իմ նամակով բավարարվել։ Ասում է դու ի՞նչ նամակ գրող ես, «ընկերուհի ջան»֊ին ես ինձ համար մարդավարի նամակ կգրեմ ու իմ բարևն էլ իմ ձեռքով կհայտնեմ։ Այնպես որ, գուցե իսկապես գրի։ Այսքանը։ Ցտեսություն։ Գագիկ։ 20֊ը սեպտեմբերի 1974 թ.»։ Հ. Գ. Երբեք չեմ մոռանա այն օրերը, որ անցկացրինք միասին՝ քարանձավում և անտառում։
Վստահելի
1318
edits