</poem>
Բարդ (դադարում է երգելը)։ Չէ, սա անհնարին է։ (լռելուց հետո)։ Չեմ հասկանում, այս ամենն ինչի՞ համար է։ (Նմանակում է շչակի ոռնոցը)։ Ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ։ Նախկինները այսպիսի ուուներ չէին անում։ Իսկ սրանք, դուք հիշում եք, երբ դեռ ճամփին էին, երբ դեռ պայքարում էին իշխանության համար, խոսք էին տվել, որ իրենց ժամանակ ոչ մի ուո՜ւ այլևս չի լինի։ Դուք նայեցեք Նայեցեք մեզ վրա, ասում էին նրանք, մենք հասարակ մարդիկ ենք, ըստ էության՝ մենք այնպիսին ենք ինչպիսին դուք եք, մենք ժողովրդի մասնիկն ենք, հագնում ենք էժանագին կոշիկներ, մաշված ջինսեր, երթևեկում ենք ավտոբուսներով և մետրոյով։ Իսկ հիմա տեսնում ենք նույն բանը։ Ոչ, ես ոչ քննադատողներից եմ և ոչ էլ պայքարողներից։ Եթե ուզում եք իմանալ, ես ընդհանրապես դեմ եմ ամեն մի պայքարի։ Որովհետև միևնույն է անիմաստ է։ Կպայքարենք, մահակներով կստանանք գլխներիս, կնստենք, մինչև որ չփոխարինենք սրանց ուրիշներով, նրանցով՝ որոնց մեզ հետ խփում էին մահակներով։ Բայց նրանք կնստեն իրենց լիմուզինները և նորից կսուրան մեր կողքով․ ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ։ Իսկ մենք ոտքով կքայլենք և նորից կծեծվենք նույն մահակներով։
Առաջին տեսարան
Մեղադրիչ։ Իսկ երբեմն մտածում եք, որ ոչինչ չկա՞։
Պոդոպլեկով։ Դե հաԱյո, երբեմն այդպիսի բան գլխովս անցնում է։ Ահա, ոչ ուշ քան երեկ, գնացի սուպերմարկետ, հինգհարյուրանոց թուղթ վերցրի, դե, հավաքեցի սայլակի մեջ երեք հարյուր գրամ երշիկ, երկու հարյուր գրամ պանիր, մի փաթեթ կարագ, հնդկաձավար, մտա գրպանս վճարելու համար, իսկ հինգհարյուրանոցը չկա։ Ստուգեցի աջ գրպանս, ձախը, շալվարում, պիջակում՝ ոչ մի տեղ չկա։ Դե, մտածում եմ, ուրեմն կամ թռցրել են, կամ էլ կորցրել եմ։ Եվ այնքա՜ն ցավալի էր դա ինձ համար։ Մտածեցի, դե, աստված չկա։ Հանկարծ մի մի կին ասում է․ տղամարդ, այդ դո՞ւք եք կորցրել փողը։ Եվ ինձ է մեկնում հինգհարյուրանոցը։ Չէ, մտածում եմ, այնուամենայնիվ նա կա։ Բայց ներեցեք ինձ, ես երևի խլում եմ ձեր ժամանակը։ Իսկ դուք, հատկապես, ո՞ւմ եք պատրաստվում դատել։
Նախագահ։ Դե, ասենք, հենց ձեզ։
Նախագահ։ Իսկ ինչո՞ւ ոչ։
Քարտուղար։ Հենց այդպես։ Իսկապես։ Իսկ ինչո՞ւ ոչ։
Պոդոպլեկով։ Որովհետև կարծես թե, ինձ դատելու ոչ մի պատճառ չկա։ Ես այսպիսի, այսպես ասած, ամենահասարակ մարդ եմ։ Ինժեներ։ Գնում եմ աշխատանքի, հեռուստացույցով ԿՎՆ, «Փառքի րոպե», Սառցային ժամանակաշրջան» նայում, և ոչ մի այդպիսի բան, կարծես թե, չեմ գործել։ (Նստում է տեղը։)
Նախագահ։ Բարձրացեք, բարձրացեք։
Պոդոպլեկով։ (Վեր է թռչում)։ Ինձ, այս ամենը, արդեն հոգնեցրել է։ Ես կարծում էի, որ դուք կատակում եք։ Իսկ դուք ինձնից, հասկանում եք, ուզում եք մի ինչ֊որ ծաղրածու սարքել։ Ես ձեզ համար, ոչ մի դեպքում ծաղրածու չեմ։ Ելույթ ունեցողները դուք եք, ինքներդ էլ ելույթ ունեցեք, իսկ ես կնայեմ։ Թե չէ ընդհանրապես կգնամ և ադմինիստրատորից կպահանջեմ, որպեսզի ինձ վերադարձնեն տոմսի փողը։ (Լարիսային։) Գնա՛նք, Լարա։ Ես նույնիսկ չեմ ուզում նայել, ես կասեի, այս հիմար ներկայացումը։բեմականցումը։
Մեղադրող։ Դուք լսեցի՞ք։ Նա ասաց, որ հիմար բեմականացում է։
Մեղադրող։ Իսկ առայժմ, ահա։ Միշտ սխրանքի պատրաստ հասարակ ռուս մարդ, սերժանտ Գորելկին։
==Երկրորդ տեսարան==