:«Գրինգոթսը աշխարհում ամենաաողահով տեղն է, եթե որոշես որևէ բան պահել Հոգվորթսը չհաշված, իհարկե...»
:Հարրին արդեն գիտեր, թե որտեղ է թաքցված այն փոքրիկ ճմրթված փաթեթը, որը Հագրիդը հանեց թիվ յոթ հարյուր տասներեք պահոցից։
==Գլուխ տասերորդ․ Բոլոր սրբերի օրը ==
:Մալֆոյն աչքերին չէր հավատում, երբ հաջորդ առավոտյան դպրոցի միջանցքներում տեսավ Ռոնին ու Հարրիին։ Տղաները, թեև հոգնած էին անցած գիշերվա դեպքերից հետո և չէին հասցրել մի կուշտ քնել, բայց շատ բարձր տրամադրություն ունեին։ Իսկապես, արկածախնդիր գիշերվա հաջորդ առավոտյան եռագլուխ շան հետ հանդիպումը տղաներին պարզապես մի կատարյալ արկած էր թվում, և նրանք արդեն պատրաստ էին բազում նոր արկածների։
:Առավոտյան Հարրին առաջին հերթին Ռոնին պատմեց այն փոքրիկ փաթեթի մասին, որն իր կարծիքով Գրինգոթսից տեղափոխվել էր Հոգվորթս և թաքցվել արգելված միջանցքում՝ եռագլուխ գազանի պահպանած գաղտնադռան տակ, և նրանք միասին գլուխ էին ջարդում մտածելով, թե ինչ կարող էր լինել այդ փաթեթում, որ նման հզոր պաշտպանության կարիք ուներ։
:— ...Կամ իսկապես շատ արժեքավոր մի բան է, կամ շատ վտանգավոր, — ասաց Ռոնը։
:— ...Կամ էլ երկուսը միասին, — ավելացրեց Հարրին։
:Սակայն, քանի որ այդ խորհրդավոր առարկայի մասին նրանք ընդամենը գիտեին, որ այն տեղավորվում էր հազիվ հինգ մատնաչափ երկարություն ունեցող փաթեթի մեջ՝ առանց լրացուցիչ տեղեկությունների անհնար էր կռահել, թե ինչ կարող էր թաքցված լինել գաղտնադռան տակ։
:Ո՛չ Նեվիլին, ո՛չ էլ Հերմիոնային բացարձակապես չէին հետաքրքրում ո՛չ գաղտնադուռը, ո՛չ էլ շան պահպանիչ առաքելաթյունը։ Նեվիլի միակ ցանկությունը այդ գազանին այլևս երբեք չհանդիպելն էր։ Իսկ Հերմիոնան հրաժարվում էր խոսել Հարրիի ու Ռոնի հետ, բայց քանի որ նա բոլոր բծախնդիր գիտանիկների պես միշտ խրատներ էր կարդում տղաների գլխին, նրանք միայն ուրախ էին այդ ցուցադրական լռության համար։ Նրանց ուշթն ու միտքը Մալֆոյի հետ հաշիվները մաքրելն էր, և, ի մեծագույն ուրախություն տղաների, մեկ շաբաթ անց նման հնարավորություն ինքն իրեն ժամանեց առավոտյան փոստի հետ։
:Մինչ բվերը սովորականի պես փետրավոր հեղեղի նման լցվեցին դահլիճ, բոլորի ուշադրությունն անմիջապես գրավեց մի բարակ, երկար փաթեթ, որը բերում էին միանգամից վեց հյասիսամերիկյան բարձրականչ բվեր, այդ տեսակին յուրահատուկ են ոչ այնքան մեծ մարմինն ու գլխի կոզքերից ականջների պես ցցված փետրավոր պոզիկները։
:Հարրին, անշուշտ, բոլորի պես անչափ հետաքրքրվեց, թե ինչ կարող էր լինել այդ բարակ, երկար փաթեթի մեջ և պատկերացրեք թե ինչքան զվարճացավ, երբ բվերի վեցյակը վայրէջք կատարեց մեծ սեղանի վրա ուղիղ իր դիմաց ու փաթեթը գցեց նրա առաջ ՝ ամբողջ նախաճաշը ցաքուցրիվ թափելով հատակին։ Հազիվ էր փետրավոր վեցյակը հեռացել, երբ մեկ ուրիշ բու մի նամակ գցեց փաթեթի վրա։
:Բարեբախտաբար, Հարրին աոաջին հերթին բացեց նամակը, որովհետև այնտեղ գրված էր.
:Փաթեթը սեղանի վրա չբացե՛ս։
:Փաթեթի մեջ քո նոր «Նիմբուս երկու հազարն» է, սակայան ես չեմ ուզում, որ ուրիշներն իմանան, թե դու ցախավել ունես, այլախես բոլոր առաջին դասարանցիները նույնպես կցանկական ցախավել ունենալ։
:Դասերից հետո, ժամը յոթին Օլիվեր Վուդը քեզ կսպասի քվիդիչի մարզադաշտում։
:Այսօրվանից կսկսես մարզումները։
:Պրոֆեսոր՝ Մըք Գոնագալ։
:Հարրին հրավառության պես աչքերից ժայթքող ուրախությունը հազիվ թաքցնելով, երկտողը փոխանցեց Ռոնին։
:— Նիմբուս երկու հազա՜ր... — տնքաց Ռոնը նախանձաթոր հիացմանքով, — կյանքումս նույնիսկ մոտիկից էլ չեմ տեսել։
:Նրանք արագ դուրս եկան Մեծ դահլիճից՝ շտապելով մինչև դասերի սկսվելը մի ապահով տեղում բացել փաթեթը, սակայն շքամուտքի սրահին հասնելուն պես հայտնաբերեցին, որ դեպի վեր տանող աստիճանների հարթակին ՝ մարտական տրամադրությամբ դիրքավորված են Քրեբն ու Գոյլը, իսկ Մալֆոյը՝ որմնախորշից անակնկալ հայտնվելով, փաթեթը թռցրեց Հարրիի ձեռքից և սկսեց շոշափել այն։
:— Սա ցախավել է... ― գիտակի տոնով ասաց նա՝ նախանձի ու չարախնդության խառն արտահայտությամբ և փաթեթը ետ նետեց Հարրիին։ — Այս անգամ հեշտ չես պրծնի, Փոթթեր։ Առաջին դասարանցիներին չի թույլատրվում ցախավել ունենալ։ Ռոնը էլ չդիմացավ։
:— Ի միջի այլոց, սա քեզ համար ինչ-որ հին քնձռոտ ցախավել չէ, — ասաց նա, — այլ՝ «Նիմբուս երկու հազար»։ Քոնը ի՞նչ էր, Մալֆոյ... «Գիսաստղ երկու հարյուր վաթսուն» չէիր ասո՞ւմ, — Ռոնը մինչև ականջները հասնող ժպիտով նայեց Հարրիին։ :— «Գիսաստղերը» միայն տեսքից են շքեղ, բայց «Նիմբուս երկու հազարին» չեն հասնի։
:— Դու ի՞նչ գիտես ցախավելների մասին, Ուիզլի, դու սկի կոթի կեսն էլ չես կարող ունենալ, — ի պատասխան արհամարհանքով նետեց Մալֆոյը, — հաստատ մի ցախավելը բոլոր եղբայրներով շյուղ առ շյուղ եք հավաքել։
:Մինչև Ռոնը կհասցներ պատասխանել, Մալֆոյի արմունկի տակից հայտնվեց պրոֆեսոր Ֆլիթվիքը։
:— Հուսով եմ դուք այստեղ չե՞ք վիճաբանում, տղաներ, ― ծդրտաց նա։
:— Փոթթերն այսօր ցախավել է ստացել, ― արագ հայտարարեց Մալֆոյը։
:— Այո, այո... Գիտեմ, — ասաց պրոֆեսոր Ֆոթթվիքը, լայնաժպիտ նստելով Հարրիին, — Պրոֆեսոր Մըք Գոնագալն ինձ պատմեց հատուկ հանգամանքների մասին։ Փոթթեր, իսկ ի՞նչ մոդելի է։
:— «Նիմբաս երկու հազար», սըր, — պատասխանեց Հարրին ուժերի գերագույն լարումով ջանալով զսպել ծիծաղը Մալֆոյի ապշադեմ զարմանքի վրա, — և, ի միջի այլոց, պետք է խոստովանեմ, որ միայն շնորհիվ Մալֆոյի ես արժանացա այս ցախավելին, — ավելացրեց նա։
:Հարրին ու Ռոնը, Մալֆոյի ակնհայտ կատաղության ու շփոթմունքի վրա ծիծաղից շնչահեղձ լինելով, շարունակեցին բարձրանալ աստիճաններով։
:— Բայց, իսկապես, — վերջապես ասաց Հարրին, երբ նրանք հասան մարմարյա աստիճանների վերջին հարթակին, — եթե Մալֆոյը Նեվիլի Ամենանմոռուկը չթոցներ, ինձ թիմի մեջ չէին ընդունի։
:— Կարելի է ենթադրել, որ քո կարծիքով քեզ պարգևատրել են դպրոցի կանոնակարգը խախտելու համար, ― մի խիստ բարկացած ձայն լսվեց նրանց ետևից։ Հերմիոնան հաստատուն թայլերով բարձրանամ էր աստիճաններով՝ անբարյացակամ հայացքով ծայրից ծայր չափելով Հարրիի ձեռքի փաթեթը։
:— Իսկ ես կարծում էի, որ դու մեզ հետ չես խոսում, — ասաց Հարրին։
:— Հա՛, ի՞նչ կարիք կա... Այդպես էլ շարունակիր, մենք մեզ այնքան լավ ենք զգում առանց քո ելույթների, — ասաց Ռոնը։
:Հերմիոնան քիթը վեր ցցած հեռացավ գոռոզ քայլվածքով։
:Ամբողջ օրը Հարրին մեծ ճիգեր էր գործադրում ուշքն ու միտքը դասերի վրա պահելու համար։ Նրա միտքն անդադար սավառնում էր դեպի ննջարանների աշտարակը և մտնում մահճակալի տակ, որտեղ դրված էր ցախավելը կամ՝ թռնում, գնում դեպի քվիդիչի մարզադաշտ, որտեղ այդ օրը երեկոյան ինքը պետք է սկսեր քվիդիչ խաղալ սովորել։ Ռասերից հետո նա ճաշը կուլ տվեց առանց կերածի համը զգալու և Ռոնի հետ միասին սլացավ դեպի ննջարան՝ «Նիմբուս երկու հազարի» փաթեթը վերջապես բացելու համար։
:— Վաա՜ուու... — անկեղծ հիացմունքով տնքաց Ռոնը, երբ ցախավելը փաթեթից դուրս սահեց Հարրիի մահճակալի վրա։
:Նույնիսկ Հարրիի կարծիքով, որը ցախավելների տեսակներից դեռ բան չէր հասկանում, «Նիմբուսը» հիասքանչ տեսք ուներ։ Ողորկ ու փայլուն՝ կարմիր փայտից հղկված կոթով, որի մի ծայրին հավասար, խիտ շարքերով՝ պոչի պես պառկած էին ավելի շյուղերը, իսկ կոթի վրա ոսկեզօծ տառերով փորագրված էր՝ «Նիմբուս երկու հազար»։
:ժամը յոթին մոտ Հարրին դուրս եկավ ամրոցից և քայլերն ուղղեց դեպի մթնշաղի մեջ հեռվում նշմարվող քվիդիչ մարզադաշտը։ Մինչ այդ նա մարզադաշտում երբեք չէր եղել։ Դաշտի շուրջը բարձր պատվանդանների վրա տեղադրված էին հարյուրավոր նստարաններ։ Պատվանդաններն այնքան բարձր էին կառուցված, որպեսզի հանդիսատեսները կարողանային տեսնել, թե ինչ է կատարվում բարձր երկնքում։ Մարզադաշտի երկու կողմերում կանգնեցված էին երերական ոսկեգույն բարձր ցցասյուներ, որոնցից յուրաքանչյուրի գլխին մեկական մեծ օղ կար։ Դրանք Հարրիին հիշեցրին այն մագլական մանկական խաղալիքը, որոնցով երեխաները օճառի պղպջակներ են փչում, միայն մի տարբերությամբ, որ սրանք քսան մետրանոց հսկայական սյուներ էին, ծայրերին՝ երկու մետրանոց օղերով։
:Չափազանց անհամբեր լինելով Վուդին սպասելու համար, Հարրին հեծնեց իր ցախավելը և ոտքով ինքն իրեն վեր հրեց։ Ինչպիսի զգացմունք էր... Նա արագասլաց թռավ մարզադաշտի վրայով, մի քանի անգամ անցավ դարպասային սյուների վրա ցցված օղերի միջով և արագություն հավաքելով, անհոգ վեր ու վար սավառնեց դաշտի վրա։ «Նիմբուս երկու հազարը»՝ թեթևակի հպումից հնազանդվելով, տանում էր նրան, ուր ուզեր։
:— Հե՜յ, Փոթթե՛ր, ցած իջի՛ր։
:Օլիվեր Վուդը եկել էր։ Նա թևի տակ դրած, իր հետ բերել էր մի մեծ փայտյա արկղ։ Հարրին վայրէջք կատարեց նրա կողքին։
:— Հիանալի է, — ասաց Վուդը, աչքերը փայլեցնելով, — հիմա արդեն հասկանում եմ, թե Մըք Գոնագալն ինչ էր ուզում ասել։ :Դու իսկապես բնածին տաղանդ ես։ Այսօր ես քեզ ընդամենը կպատմեմ խաղի կանոնների մասին, իսկ թիմի մարզումներին կմիանաս սկսած մեր հաջորդ պարապմունքից՝ շաբաթական երեք անգամ։
:Նա բացեց արկղը։ Ներսում տարբեր չափերի չորս գնդակներ կային։
:— Ուրեմն այսպես, — ասաց Վուդը, — քվրդիչի կանոնները բավականին պարզ են ու հասկանալի, թեև խաղալն այնքան էլ հեշտ չէ։ Ամեն կողմում յոթ խաղացող կա։ Երեքը կոչվում են Հետախույզներ։
:— Երեքը Հետախույզ են, — կրկնեց Հարրին, մինչ Վուդը արկղից հանում էր մոտավորապես ֆուտբոլի գնդակի մեծության վառ կարմիր գույնի մի գնդակ։
:— Այս գնդակը կոչվում է Բրդուճ, — ասաց Վուդը,
:— Հետախույզներն իրար են նետում Բրդուճը և փորձում են գոլ խփել՝ գնդակը հակառակորդի ցցասյուներից որևէ մեկի օղի մեջ գցելով։ Ամեն անգամ, երբ Բրդուճն անցնում է օղի միջով, թիմը տաս միավոր է շահում։ Հասցնո՞ւմ ես հիշել։
:— Հետախույզներն իրար են նետում Բրդուճը և պետք է դրանով գոլ խփեն ցցասյուների վերևի օղերի միջով, — անգիր արած դասի պես կրկնեց Հարրին,
:— դա կարելի է ինչ-որ տեղ նմանեցնել ցախավելներին նստած վեց զամբյուղով բասկետբոլ խաղալուն,
:— Ինչի՞ն... բասկետբո՞լն ինչ է... — ասաց Վուդը հետաբրբրված։
:— Մոռացա՛նք, — անհամբեր ասաց Հարրին։
:— Շարունակե՛նք։ Ամեն կողմում կա մեկ խաղացող, որին Դարպասապահ են ասում։ Գրիֆինդորի Դարպասապահը ես եմ։ Իմ խնդիրն է պտտվել մեր օղերի շուրջը և թույլ չտալ, որ հակառակորդը մեզ գոլ խփի։
:— Երեք Հետախույզ, մեկ Դարպասապահ, — ասաց Հարրին, որը հաստատակամ մտադիր էր ամեն ինչ աոաջին իսկ օրվանից սովորել, — և խաղում են Բրդուճով։ Օքեյ, այդքանը հասկացա, իսկ սրա՞նք ինչի համար են, — Հարրին մատնացույց արեց արկղի մեջ մնացած մյուս երեք գնդակները։
:— Հիմա ցույց կտամ... Սոդա Յեոբդ վերցրու՛ սա։ Նա Հարրիին տվեց մի ոչ ճեծ հաստլիկ մական։
:— Հիմա ես քեզ ցույց կտամ, թե Բրետներն ինչ են անում, ― ասաց Վուդը, — ա՛յ, այս երկուսը Բրետներ են կոչվում։
:Նա Հարրիին ցույց տվեց արկղի մեջ մնացած ձյութի պես սև ու Բրդուճից քիչ փոքր երկու միատեսակ գնդակները։ Հարրին նկատեց, որ այդ երկու գնդակները, ասես կենդանի լինեին և անդադար փորձում էին դուրս փախչել արկղի մեջ նրանց ամուր պահող մետաղյա վանդականման փականներից։
:— Ետ կանգնիր, — զգուշացրեց Վուդը Հարրիին։ Նա կռացավ և բացեց Բրետներից մեկի փականները։
:Նույն վայրկյանին սև գնդակը վեր սլացավ և, ասես նշան բռնած, նետվեց ուղիղ դեպի Հարրիի քիթը։ Հարրին անակնկալից շփոթված, ձեռքի մականով ինչքան ուժ ուներ հարվածեց գնդակին, որն անկանոն զիգզագներով ետ սլացավ դեպի երկինք, խելագարի պես պտտվեց նրանց գլխավերևում և նշան բռնեց Վուդին, որը ցատկեց գնդակի վրա և հաջողացրեց օդում գնդակը գրկելով գետնին գամել։
:— Տեսա՞ր, — շնչասպառ ասաց Վուդը և թպրտացող Բրետին խցկեց արկղի մեջ ու փականներն ապահով ետ գցեց իրենց տեղը, — Բրետներն ինքնուրույն թռչում են խաղադաշտում և փորձում ցախավելից ցած գլորել խաղացողներին։ Ահա թե ինչու ամեն մի թիմում կան ևս երկու խաղացողներ՝ Պաշտպանները։ Մեր Պաշտպանները Ուիզլի երկվորյակներն են։ Նրանք պաշտպանում են մեր կողմի խաղացողներին Բրետներից և փորձում են հարվածելով դրանց ուղարկել հակառակորդ թիմի խաղացողների վրա։ Հը՞... Ամեն ինչ պա՞րզ է...
:— Երեք հետախույզները փորձում են գոլ խփել Բրդուճով, դարպասապահը պահպանում Է ցցասյուների օղերը, իսկ պաշտպանները թիմի խաղացողներին պաշտպանում են Բրետներից, — արագ կրկնեց Հարրին։
:— Հիանալի է, — ասաց Վուդը։
:— Ըը՜ը... իսկ այդ Բրետները երբեք ոչ մեկի չե՞ն սպանել, — հարցրեց Հարրին՝ հուսալով, որ իր հարցը չափազանց ակնհայտորեն չէր մատնում հարցնողի անհանգստությունը։
:— Հոգվորթսում՝ երբեք։ Ամենածանր պատահարները մի քանի ջարդված ծնոտներ են եղել, բարեբախտաբար դրանից վատ բան դեռ չի եղել։ Իսկ հիմա խոսենք թիմի վերջին անդամի մասին, որը Որսորդն է։ Մեր Որսորդը դու ես։ Դու չպետք է մտածես ո՛չ Բրդուճի, ո՛չ էլ Բրետների մասին...
:— Եթե իհարկե դրանք իմ գլուխը չջարդեն։
:— Անհոգ եղիր, Ուիզլիները Բրետների հախից կգան։ Կարելի է ասել, որ նրանբ իրենք իսկ մի զույգ մարդաչափ բրետներ են։
:Վուդը ձեռքը մտցրեց արկղի մեջ և դուրս հանեց վերջին գնդակը, որը հազիվ մի մեծ ընկույզի չափ կլիներ։ Այդ գնդակը փայլուն ուսկեգույն էր և երկու կողմերից ճպուռի թևերի պես թափանցիկ, թրթռացող թևիկներ ուներ։
:— Սա, — ասաց Վուդը, — Ոսկյա Բանբերն է, և սա ամենակարևոր գնդակն է։ Բրդուճի և Բրետների հետ համեմատած, սրան ավելի դժվար է բռնելը, որովհետև Բանբերը շատ արագ է թռչում և օդի մեջ գրեթե անտեսանելի է։ Որսորդի խնդիրը Բանբերին բռնելն է։ Դու պետք է անդադար պտտվես Հետախույզների ու Պաշտպանների արանքում, խույս տաս Բրետներից ու Բրդուճից և հասցնես Բանբերին ավելի շուտ բռնել, բան կբռնի հակառակորդ թիմի Որսորդը, որովհետև այն թիմը, որի Որսորդը կբռնի Բանբերին, լրացուցիչ հարյուր հիսուն միավոր է ստանում։ Այնպես որ, Բանբերին բռնող թիմը գրեթե միշտ հաղթում է։ Ահա թե ինչու Որսորդներին բոլորից շատ են հարվածներ հասնում։ Խաղն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ թիմերից մեկի Որսորդը բռնում է Բանբերին, այսինքն տեսականորեն խաղը կարող է տարիներ տևել։ Եթե չեմ սխալվում, պատմության մեջ ամենաերկար խաղը տևել է երեք ամիս։ Պատկերացնում ես, խաղի ժամանակ ստիպված են եղել անդադար փոխարինողներ մտցնել, որպեսզի հիմնական խաղացողները կարողանան հանգստանալ ու մի քիչ քնել։ Դե՛հ, առայժմ այսքանը։ Հարցեր կա՞ն։
:Հարրին գլուխն օրորեց։ Նա շատ լավ էր հասկացել, թե ինչ պիտի աներ, սակայն ամբողջ խնդիրը հենց անելու մեջ էր։ Ա՛յ, թե անելն էլ այդքան հեշտ լինե՜ր...
:— Մենք Բանբերին դեռ ձեռք չենք տա, — ասաց Վուդը, զգուշորեն ետ դնելով Բանբերին արկղի մեջ և հոգատարությամբ փակելով նրա բնիկը։ — Արդեն շատ մութ է, կարող ենբ նույնիսկ կորցնել այն։ Իսկ հիմա կփորձենք մարզվել ա՛յ սրանցով։
:Նա գրպանից հանեց մի տոպրակ գոլֆի հասարակ գնդակներ, և մի քանի րոպե անց Վուդն ու Հարրին արդեն օդի մեջ էին, և Վուդը ուժերի ներածի չափ հեռու էր նետում գնդակները, իսկ Հարրին պիտի հասներ դրանց ետևից ու բռներ։
:Հարրին նույնիսկ մեկ գնդակ էլ բաց չթողեց, իսկ Վուդը երանության մեջ էր։ Կես ժամ անց մութն արդեն այնքան էր խտացել, որ նրանք այլևս չէին կարող շարունակել։
:— Այս տարի Քվիդիչի գավաթի վրա մեր անունն է լինելու, — երջանիկ ժպտալով ասաց Վուդը, երբ նրանք վերադառնում էին ամրոց։ — Ես չեմ զարմանա, եթե դու գերազանցես անգամ Չարլի Ուիզլիին, իսկ նա կարող էր Անգլիայի հավաքականում խաղալ, եթե չտարվեր վիշապներ որսալու կրքով։
:Հարրին գրեթե չէր նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը։ Պատճառն այն էր, որ նրա օրերը դասերից բացի արդեն շաբաթական երեք անգամ ծանրաբեռնված էին նաև քվիդիչի մարզումներով։ Դժվար էր հավատալ, որ ընդամենը երկու ամիս էր անցել, ինչ ինքը Հոգվորթսամ էր։ Ամրոցն արդեն հարազատ տուն էր դարձել նրա համար, մինչդեռ Բեկտենիների նրբանցքի առանձնատունը այդպես էլ չդարձավ։ Դասերը նույնպես հետզհետե ավելի հետաքրքիր էին դառնում և օրեցօր բարդանում։
:Բոլոր սրբերի օրվա առավոտյան նրանք արթնացան խորոված դդումի ախորժաբեր հոտից, որը տարածվել էր ամրոցի բոլոր միջանցքներում։ Օրը շարունակվում էր նույնպիսի հաճելի անակնկալներով։ Պրոֆեսոր ֆլիթվիքը հմայախոսքերի դասին ասաց, որ, իր կարծիքով, դասարանն արդեն պատրաստ է սկսելու լեվիտացիայի, այսինքն՝ իրերը օդ բարձրացնելու վարժությունները, մի բան, որին նրանք բոլորն անհամբերությամբ էին սպասում այն օրվանից, երբ տեսան, թե ինչպես պրոֆեսոր ֆլիթվիքն օդ բարձրացրեց Նեվիլի դոդոշին՝ ստիպելով նրան սավառնել ամբողջ դասարանում։ Վարժությունը կատարելու համար պրոֆեսոր Ֆլիթվիքը դասարանը բաժանեց զույգերի։ Հարրիի զույգը Սիմուս ֆինիգանն էր լինչը Հարրիի համար պարզապես փրկություն էր, որովհետև Նեվիլը աչք չէր կտրում նրանից՝ հույս ունենալով վարժության ժամանակ նրա զույգը լինել։
:Իսկ Ռոնի զույգը Հերմիոնա Գրեյնջերն էր։ Դժվար էր ասել, թե նրանցից որ մեկն էր ավելի վրդովված այդ հանգամանքով։ Հերմիոնան տղաների հետ չէր խոսել այն օրվանից, ինչ Հարրին ստացել էր իր ցախավելը։
:― Իսկ հիմա հիշեք դաստակի այն գեղեցիկ շարժումը, որը բազմիցս կատարել ենք անցած դասերին, ― կչկչաց պրոֆեսոր Ֆլիթվիքը, ինչպես միշտ, հաստափոր գրքերից շարված իր պատվանդանի վրա կանգնած, — ալի՜ք և խա՛զ... Հիշե՛ք՝ ալի՜ք և խա՛զ... Ալի՜ք և խա՛զ... Շատ կարևոր է նաև կախարդական բառերը ճիշտ արտասանելը, երբեք չմոռանաք Կախարդ Բարուֆոյին, որը «ս»֊ի փոխարեն «ֆ» ասաց և հայտնվեց գետնին՝ վայրի գոմեշի սմբակներով գամված։
:Ինչևէ, իսկապես շատ դժվար էր։ Հարրին ու Սիմուսը մի գլուխ ալիք ու խազ էին անում, սակայն այն փետուրը, որը նրանք պետք է օդ բարձրացնեին համառորեն անշարժ մնում էր սեղանին ընկած, ասես ծանր արճիճից ձուլված լիներ։ Սիմուսը համբերությունը կորցրեց և փորձելով կախարդական փայտիկի ծայրով վեր հրել փետուրը, պարզապես հրդեհեց այն, և Հարրին ստիպված եղավ իր գլխարկով հանգցնել սեղանին բռնկված խարույկը։
:Հարևան սեղանի մոտ նստած Ռոնի բախտն ավելի շատ էր բերում։
:— Վիի՛ն-գարդյում լեվյոսաա՜, — բղավում էր նա՝ իր երկար ձեռքերը հողմաղացի թևերի պես թափահարելով։
:― Դու սխալ ես արտասանում, — Հարրին լսեց Հերմիոնայի արհամարհական փնչոցը։ — Պետք է ասել, վին-գա՛ր-դիում լեվի-ո-սա, «գար»–ը երկար ու շեշտված արտասանիր։
:— Դեհ, որ էդքան խելոքն ես, ուրեմն ինքդ էլ արա՛, — մռնչաց Ռոնը։
:Հերմիոնան վեր քշտեց իր պարեգոտի թևքերը, օդի մեջ փայտիկով նրբասլաց ալիք ու խազ նկարեց ու ասաց, — վինգա՛րդիամ լեվիոսա։
:Նրանց փետուրն անմիջապես վեր բարձրացավ սեղանից և կանգնեց օդում՝ գլուխներից մոտավորապես մեկ մետր բարձրության վրա։
:— Օ՜հ, վերջապե՜ս... Հիանալի՜ է, — բացականչեց պրոֆեսոր Ֆլիթվիքը ՝ ծափահարելով, — բոլորդ այս կողմը նայեք, օրիորդ Գրեյնջերի մոտ ստացվեց։
:Մինչև դասի վերջը Ռոնը կատաղությունից տեղ չէր գտնում իրեն։
:— Զարմանալի չէ, որ նրան ոչ ոք չի սիրում, — ասաց նա Հարրիին, երբ դասերից հետո միջանցքով առաջ էին շարժվում աշակերտների ամբոխի միջով, — նա իսկական մղձավանջ է։
:Ինչ-որ մեկն այդ պահին դիպավ Հարրիի ուսին, և շրջվելով նա տեսավ, որ Հերմիոնան է։ Հարրին հասցրեց մի թեթև հայացք նետել Հերմիոնայի դեմքին և անակնկալի եկավ՝ նրա դեմքը ողողված էր արցունքներով։
:— Գիտե՛ս, կարծես թե, նա լսեց քեզ։
:― Հետո ի՞նչ... — ասաց Ռոնը, սակայն ինքն էլ փոքր֊ինչ շփոթված տեսք ուներ, — երևի նկատել է, վերջապես, որ ոչ մի ընկեր չունի։
:Հաջորդ դասին Հերմիոնան չեկավ։ Կեսօրից հետո նույնպես նա ոչ մի տեղ չերևաց։
:Բոլոր սրբերի օրվա առթիվ տոնական ընթրիքի համար Մեծ դահլիճ իջնելիս, Հարրին ու Ռոնը լսեցին, թե ինչպես Փարվաթի Փաթիլն ասում էր իր ընկերուհի Լեվենդերին, որ Հերմիոնան լաց է լինում աղջիկների զուգարանում և ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն։ Ռոնը Փարվաթիի խոքբերից ավելի շփոթված տեսք ընդունեց, սակայն հաջորդ պահին նրանք արդեն մտել էին Մեծ դահլիճ, և Բոլոր սրբերի օրվա առթիվ դահլիճի հարդարանքի տեսքից Հերմիոնան միանգամից դուրս թռավ նրանց մտքերից։
:Հազարավոր կենդանի չղջիկներ կախված էին պատերից ու առաստաղից և հարյուրավոր չղջիկների երամներ մութ ամպերի պես սավառնում էին սեղանների վրա, իսկ նրանց թևերի խփխփոցից բարձրացած քամուց՝ գանգեր հիշեցնող դատարկ դդումների մեջ վառվող մոմերի լույսը տագնապալի թրթռում էր։
:Խնջույքի հյուրասիրաթյանը այնպես հանկարծ հայտնվեց սեղաններին՝ ոսկյա սպասքների վրա, ինչպես կիսամյակի բացման տոնական ընթրիքի ժամանակ։
:Սակայն հազիվ էր Հարրին հասցրել մի կտոր մսով լցոնած կարտոֆիլ համտեսել, երբ պրոֆեսոր Քուիրելը վազեվազ, շնչակտուր ներս ընկավ Մեծ դահլիճ։ Նրա գլխի փաթթոցը մի կողմի վրա էր թեքվել, իսկ դեմքն այլայլված էր սարսափից։ Բոլորը մի պահ լռեցին՝ հայացքներով հետևելով նրան, մինչ նա ոտքերը հարբածի պես ծանր քարշ տալով, մոտենում էր Դամբլդորի աթոռին և, ուսուցիչների սեղանին հենվելով, վերջապես մի կերպ ասաց․
:— Տրոլը դուրս է եկ-կեկ-կեկ-կ՛լ զնդա-ա-ա՛ն-նից... պետք է շտա֊ա-ա՛պ-պել, թե չէ-ըչէ-ըչէ..
:Բայց չհասցնելով ասել՝ թե չէ ինչ, Քուիրելը ուշաթափվելով փռվեց հատակին։
:Նույն վայրկյանին հռնդալից ժխոր բարձրացավ դահլիճում։ Պրոֆեսոր Դամբլդորը ստիպված եղավ մի քանի կարմրաճաճանչ կայծակներ ուղարկել իր կախարդական փայտիկի ծայրից՝ դահլիճում կարգուկանոնը վերականգնելու համար։
:— Ավագնե՜ր, — որոտաձայն բղավեց նա, — անմիջապես ուղեկցեք ձեր հովանավորյալներին հանրակացարանների աշտարակները։
Փերսին իր տարերքի մեջ էր։
:— Առաջին դասարանցինե՜ր, ի՛մ ետևի՜ց... Իրարից հեռու չգնա՛ք։ Տրոլից վախենալու բան չի լինի, եթե հետևեք իմ հրամաններին։ Իմ ետևից եկե՛ք իրար ձեռք բռնած... Գնացի՛նք։ ճանապարհ տվե՛ք առաջին դասարանցիներին։ Ներեցեք, ես Ավագ եմ, թույլ տվեք...
:— Այդ ինչպե՞ս կարոդ էր տրոլը դպրոց մտնել կամ ի՞նչ գործ ունի տրոլը դպրոցի զնդաններում, — հարցրեց Հարրին, երբ նրանք բարձրանում էին աստիճաններով։
:— Ինձ մի հարցրու... Ընդհանրապես, ասում են, որ դրանք շատ բթամիտ արարածներ են, — ասաց Ռոնը, — գուցե Փիվզն է նրան ներս թողել, որպես Բոլոր սրբերի օրվա չար կատակ...
:Նրանք անցնում էին տարբեր ուղղություններով շտապող մարդկանց խմբերի միջով և երբ հավասարվեցին խուճապահար ու շփոթված հաֆըլփաֆցիների խմբին, Հարրին հանկարծ բռնեց Ռոնի ձեռքը։
:— Լսի՛ր... իսկ որտե՞ղ Է Հերմիոնան...
:— Իսկ ո՞ւր պիտի լինի։
:— Նա ոչինչ չգիտի տրոլի մասին։ Ռոնը շրթունքը կծեց։
:— Հը՞... Ի՞նչ անենք հիմա... Ամեն դեպքում լավ կլինի, որ Փերսին մեզ չտեսնի։
:Գլուխները կախելով, նրանք շրջվեցին ու միացան հակառակ ուղղությամբ շտապող հաֆըլփաֆցիների խմբին, հետո աննկատ սողոսկեցին մի դատարկ կողմնատար միջանցք ու շտապեցին դեպի աղջիկների զուգարանը։ Հազիվ էին միջանցքից ձախ թեքվել, երբ իրենց ետևից եկող արագ քայլերի ձայն լսեցին։
:— Փե՛րսին է, — ֆշշացրեց Ռոնը, Հարրիին թևքից քաշելով գրիֆինի քարե արձանի ստվերի մեջ։
:Արձանի ետևից նրանք տեսան սակայն ոչ թե Փերսիին, այլ Սառկեկին։ Նա շեշտակի անցավ միջանցքով ու անհետացավ տեսադաշտից։
:— Այդ ու՞ր գնաց, — շշնջաց Հարրին, — իսկ ինչու՞ մյուս ուսուցիչների հետ չի։
:— Ի՞նչ իմանամ։
:Աշխատելով չաղմկել, նրանք անցան հաջորդ միջանցքով, հետևելով Սառկեկի հետզհետե թուլացող ոտնաձայներին։
:— Նա գնում է դեպի երրորդ հարկը, — ասաց Հարրին, սակայն Ռոնը ձեռքը վեր բարձրացրեց։
:— Հոտ չե՞ս առնում։
:Հարրին հոտոտեց օդը, և մի զզվելի գարշահոտ խփեց նրա քթանցքերին։ Գարշահոտը նման էր հին, քրտնաչոր գուլպաների և չմաքրվող հանրային զուգարանի խառը նեխահոտին։
:Իսկ հետո նրանք լսեցին այդ արարածի խուլ բղբղոցն ու հսկայական ոտնաթաթերի ծանրաքաշ դմփդմփոցը։ Ռոնը մատնացույց արեց դեպի ձախ՝ միջանցքի խորքը, որտեղից ինչ-որ անորոշ զանգված էր գալիս նրանց ուղղությամբ։ Տղաները նետվեցին ստվերի մեջ և սկսեցին դիտել այն, ինչը միջանցքի մթից դուրս գալով, հայտնվեց լուսնի լույսով ողողված սրահի մեջ։
:Զարհուրելի տեսարան էր։ Դա երեք ու կես մետր բարձրության ուներ, հողագույն մաշկ և դուրս ընկած փորով տձև, անճոռնի մարմին, որը հսկայական ժայռաբեկոր էր հիշեցնում՝ գագաթին ցցված կոկոսի չափ փոքր ճաղատ գլխով։ Ոտքերը կարճ էին, ծառի բների պես հաստ ու տձև և հենվում էին լայն ու եղջրանման եղունգներով անճոռնի հսկայական թաթերի վրա։ Դրանից անտանելի հոտ էր փչում։ Դրա ձեռքին մի հսկայական փայտյա մահակ կար, որը նա հատակին քսելով քարշ էր տալիս իր ետևից, որովհետև ձեռքերը մարմնի համեմատ անհամաչափ երկար էին։
:Տրոլը հանկարծ կանգնեց բաց դռներից մեկի մոտ և գլուխը ներս մտցրեց։ Կարծես ինչ-որ բանով հետաքրքրված, նա մի պահ կանգ առավ ու տարուբերեց երկար ականջները, երևի իր գնդակի չափ ուղեղով ինչ-որ բան էր մտածում։ Հետո նա դռան բացվածքով դանդաղ ներս խցկվեց։
:― Բանալին կողքերի մեջ է, ― շշնջաց Հարրին, ― մենք կարող ենք նրան փակել այդ սենյակում։
:― Լավ գաղափար է, ― ասաց Ռոնը ցնցվելով։
:Նրանք՝ սարսափից լարված ու ջղաձգվող մկաններով, շարժվեցին դեպի կիսաբաց դուռը։ Բերանները չորացել էին, նույնիսկ օդը, ասես, կաշկանդում էր նրանց առանց այն էլ անսահման դանդաղ թվացող շարժումները։ Այդ պահին նրանք միայն մի բանի մասին էին մտածում, որ հանկարծ տրոլի խելքին չփչի ետ դառնալ ու դռնից դուրս գալ։ Վերջապես, ամբողջ քաջությունը հավաքելով, Հարրին մեծ ցատկով հասավ դռանը, շրխկոցով փակեց այն ու պտտեց կողպեքի մեջ խրված բանալին։
:— Հհաա՜...
:Իրենց հաղթանակով հիացած, նրանք սկսեցին ետ վազել միջանցքով, բայց հազիվ էին հասել անկյունին, երբ մի զրնգուն ճիչ խախտեց միջանցքի լռությանը, որից երկուսի սրտերն էլ մի պահ դադարեցին բաբախել։
:Սարսափահար, անօգնական ճիչը գալիս էր հենց այն սենյակից, որն իրենք մի քանի վայրկյան առաջ բարեհաջող փակեցին բանալիով։
:— Օ՛հ, ո՜չ... — ասաց Ռոնը քաթանի պես գունատվելով։
:— Ախր դա աղջիկների զուգարանն էր, — իր կռահումից կարկամած՝ խռպոտ ձայնով շշնջաց Հարրին։
:― Հերմիոնան... ― ասացին երկուսով։
:Բնականաբար, դա միակ բանն էր, ինչը նրանք բոլորովին չէին ցանկանա անել այդ պահին, սակայն մի՞թե ընտրություն ունեին։ Կրունկների վրա շրջվելով նրանք նետվեցին դեպի դուռը և խուճապից դողացող ձեռքերով մի կերպ բռնելով բանալին կողպեքի անցքի մեջ վերջապես պտտեցրին այն։ Հարրին դառը թափով մի կողմ հրեց, ու նրանք երկուսով ներս վազեցին։
:Հերմիոնա Գրեյնջերը ծեփվել էր նրանց դիմացի պատին և այնպիսի տեսք ուներ, ասես ուր որ է պիտի ուշաթափվեր։ Տրոլը դանդաղ շարժվում էր նրա ուղղությամբ, ճանապարհին ջարդուփշուր անելով պատերից կախված լվացարանները։
:― Ուշադրությունը շեղի՛ր, ― հուսահատ ճչաց Հարրին և գետնից մի խողովակ վերցնելով ինչքան ուժ ուներ խփեց պատին։
:Տրոլը կանգնեց Հերմիոնայից մոտ երկու մետր հեռավորության վրա։ Նա դանդաղ շրջվեց, ապաշ ֊ ապուշ թարթելով մանրիկ աչքերը, որ տեսնի, թե ինչն էր աղմուկի պատճառը։ Նրա բզեզահատիկ չար աչքերը կանգնեցին Հարրիի վրա։ Մի պահ նա տատանվեց, հետո վերջապես որոշեց Հարրիի կողմը գնալ և առաջ շարժվելով, իր հսկայական մահակը բարձրացրեց գետնից։
:― Հե՜յ, անուղե՜ղ... ― ինչբան ուժ ուներ բղավեց Ռոնը սրահի մյուս ծայրից և մեկ ուրիշ մետաղյա խողովակ վերցնելով շպրտեց տրոլի վրա։ Տրոլը կարծես չնկատեց էլ իր ուսին հասցրած հարվածը, սակայն լսեց Ռոնի ճիչը և կրկին դանդալոշ տեսքով կանգ առավ տեղում ու իր անճոռնի մռութը շրջեց դեպի Ռոնը՝ Հարրիին ժամանակ տալով, որ թիկունբից շրջանցի իրեն։
:— Փախի՛ր, փախի՛ր... — բղավեց Հարրին փորձելով Հերմիոնային քաշել դեպի դուռը, բայց Հերմիոնան սարսափից այլայլված դեմքով, հիպնոսվածի նման անշարժ ծեփված էր պատին։
:Շիթերից ու ձայների արձագանքներից տրոլն ասես կատաղությունից ցնորվեց։ Նա մի ոռնոց հանեց և շարժվեց դեռփ Ռոնը, որն այդ պահին նրան ամենամոտն էր կանգնած ու փախչելու տեղ չուներ։ Առանց երկար մտածելու Հարրին մի շատ խիզախ ու խելահեղ բան արեց։ Նա վազքով թափ առավ, բարձր թռավ ու ձեռքերով ետևից կախվեց տրոլի վզից։ Տրոլը, անշուշտ, չնկատեց էլ իր վզից կախված Հարրիին, սակայն նույնիսկ տրոլը չի կարող չնկատել, եթե մի երկար փայտի կտոր խոթեն նրաքբթանցքի մեջ, իսկ Հարրիի կախարդական փայտիկը դեռ նրա ձեռքի մեջ էր, և երբ նա ետևից վեր ցատկելով կախվեց տրոլի վզից, փայտիկն ուղիղ մտավ տրոլի քթանցքներից մեկի մեջ ու մինչև վերջ ներս խրվեց։
:Հարրին մահացու վտանգի տակ կախված էր տրոլի վզից, իսկ տրոլը՝ ցավից տնքալով, օդի մեջ պտտեցնում էր իր մահակը։ Ամեն վայրկյան տրոլը կարող էր Հարրիին գետնով տալ կամ մահակով մահաբեր հարված հասցնել։
:Հերմիոնայի ոտքերը դավաճանեցին նրան, և նա ուժասպառ փլվեց հատակին։ Ռոնը դուրս քաշեց իր կախարդական փայտիկը՝ գաղափար անգամ չունենալով, թե ինչ է պատրաստվում անել և, ասես կողքից ինքն իրեն լսեց՝ ուղեղին եկած առաջին իսկ հմայախոսքն արտասանելիս.
:― Վինգա՚րդիում լեվիոսա...
:Հանկարծ մահակը դուրս թռավ տրոլի ձեռքից, բարձրացավ օրի մեջ ու դանդաղ դեպի ներքև շուռ գալով, զզվելի ճրթոցով ընկավ ուղիղ տրոլի գլխին։ Տրոլը տեղում կանգնած ճոճվեց և երեսնիվայր փռվեց գետնին մի այնպիսի դղրդյունով, ասես երկրաշարժ եղավ։
:Հարրին ոտքի կանգնեց։ Նա ամբողջ մարմնով դողում էր և շնչահեղձ լինում։ Ռոնը կանգնած էր փայտիկը ձեռքի մեջ բարձր պահած, ապշահար նայելով իր արածին։
:Առաջինը խոսեց Հերմիոնան։
:― Մեռա՞ծ Է։
:― Չեմ կարծում, ― ասաց Հարրին, ― երևի պարզապես նոքաուտի մեջ է։
:Նա կռացավ ու իր փայտիկը դուրս քաշեց տրոլի քթից։ Ամբողջ փայտիկը ծածկված էր սոսնձանման մոխրագույն լորձով։
:―Ը՜ԴՂԴՂ––– տրոլի խլինք...
:Նա փայտիկը մաքրեց տրոլի շալվարի վրա։
:Հանկարծ մեծ աղմուկ բարձրացավ, և բոլոր երեքը գլուխները շրջեցին մոտեցող ոտնաձայների և բացվող դռների շըմփ-շրըմփոցի կողմը։ Նրանք չէին էլ մտածել, թե ինչ հռնդալից աղմուկ են բարձրացրել ամբողջ ամրոցում, սակայն անշուշտ, տրոլի ոռնոցն ու մռնչյունները և տապալվելու դղրդյունը պետք է ամենուրեք լսված լինեին։ Հաջորդ պահին պրոֆեսոր Մըք Գոնագալը մրրիկի պես ներխուժեց սենյակ, իսկ նրա ետևից՝ Սառկեկն ու ամբողջ աղմուկ-աղաղակի հեղինակ Քուիրելը։ Վերջինս մի հայացք գցելով տրոլի վրա, սիրտը բռնեց ու նստեց զուգարանակոնքերից մեկի վրա, որ նորից չուշաթափվի։
Սառկեկը թեքվեց երեսնիվայր տապալված տրոլի վրա։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը անթարթ նայում էր Ռոնին ու Հարրիին, որը երբեք նրան այդքան բարկացած չէր տեսել։ Նրա շրթունքներն անգա, սպիտակել էին։ Գրիֆինդորի համար հիսուն միավոր շահելու հույսերը արագ ցնդեցին Հարրիի մտքից։
:— Ինչի՞ մասին էիք դուք մտածում, — ասաց պրոֆեսորը բարկությունից և անհանգստությունից դողդողացող ձայնով։ Հարրին նայեց Ռոնին, որը դեռ կանգնած էր փայտիկը օդի մեջ բարջր պահած։ — Ձեր բախտը բերել է, որ կենդանի եք մնացել։ Ինչո՞ւ ձեր ննջարանում չեք։
:Սառկեկն իր սևեռուն, խորաթափանց հայացքով ոտքից գլուխ արագ զննեց Հարրիին, որը գլուխը կախեց՝ մտածելով, որ Ռոնը լավ կաներ փայտիկը գոնե իջեցներ։ Այդ պահին մի բարալիկ ձայն լսվեց սենյակի ստվերապատ նասից։
:— Պրոֆեսոր Մըք Գոնագալ, խնդրում եմ... Նրանք եկել էին ինձ փնտրելու։
:— Օրիորդ Գրեյնջե՛ր...
:Հերմիոնան վերջապես կարողացել էր ոտքի կանգնել։
:— Ես հիմարաբար մենակ գնացի տրոլին նայելու, որովհետև ես այնքան ինքնավստահ էի, որ կարող եմ ինքս մենակ հաղթել տրոլին... Ա՜խ, ինչ հիմարն եմ ես... Հասկանում եք, ես կարծում էի, որ այն ամենը ինչ կարդացել եմ տրոլների մասին բավարար կլինի նրան հաղթելու համար...
:Ռոնի ձեռքից փայտիկը ցած ընկավ։ Հերմիոնա Գրեյնջերը անմեղ աչքերով սուտ է ասում ուսուցչի՞ն...
:— Եթե նրանք ինձ չգտնեին, ես արդեն մեոած կլինեի։ Հարրին իր փայտիկը խրեց տրոլի քթի մեջ, իսկ Ռոնը տրոլի գլխին խփեց հենց նրա մահակով։ Նրանք պարզապես ժամանակ չունեին որևէ մեկին օգնության կանչելու։ Տրոլն արդեն քիչ էր մնում իմ վերջը տար, երբ նրանք օգնության հասան։
:Հարրին ու Ռոնը փորձեցին այնպիսի տեսք ընդունել, ասես իրենք բոլորովին էլ առաջին անգամ չէին լսում այդ պատմությունը։
:— Աա՜հ... այդ դեպքում, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը սևեռուն հայացքով զննելով եռյակին, — օրիորդ Գրեյնջեր, դուք հիմար աղջիկ եք, ինչպե՞ս կարող էիք մտածել, որ ի զորու եք մեն-մենակ հաղթելու լեռնային տրոլին։
:Հերմիոնան գլուխը կախեց։ Հարրին պապանձվել էր։ Ամենից քիչ նա Հերմիոնայից կսպասեր որևէ անհարգի կամ օրինազանց արարք և ահա Հերմիոնան՝ բոլորի առաջ կանգնած, ստեր էր մոգոնում նրանց փորձանքից ազատելու համար։ Դա նույնն էր, ինչ եթե Սառկեկը դասի ժամանակ հանկարծ սկսեր աշակերտներին կոնֆետ բաժանել։
:— Օրիորդ Գրեյնջեր, հինգ միավոր կհանվի Գրիֆինդորից ձեր ինքնավստահ և անշրջահայաց արարքի համար, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։ — Ես շատ հիասթափված եմ ձեզնից։ Եթե դուք չեք վնասվել, անմիջապես գնացեք Գրիֆինդորի աշտարակը։ Բոլոր աշակերտներն ընթրիքը շարանակում են իրենց հանրակացարանային աշտարակներում։
:Հերմիոնան լուռ ու մունջ գնաց։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը շրջվեց Հարրիի ու Ռոնի կողմը.
:— Այդուհանդերձ, ձեր բախտն իսկապես բերել է։ Դժվար թե շատ առաջին դասարանցիներ հիմք ունենան պարծենալու, որ կարողացել են լեռնային տրոլի հախից գալ։ Ձեզնից յարաքանչյուրին կշնորհվի հինգական միավոր Գրիֆինդորի հաշվին։ Եվ այս ամենի մասին ես կզեկուցեմ պրոֆեսոր Դամբլդորին։ Կարող եք գնալ։
:Տղաները դուրս շտապեցին և առանց մի խոսք իսկ փոխանակելու կտրեցին անցան ամբողջ ճանապարհը՝ մինչև յոթերորդ հարկ։ Ամեն ինչից բացի մեծագույն հաջողություն էր տրոլի գարշահոտից վերջապես ազատվելը։
:— Մեզ պետք է տաս միավորից էլ շատ տային, — փնթփնթաց Ռոնը։
:— Հինգ, ուզում ես ասել եթե Հերմիոնայի համար հանած հինգ միավորն էլ հաշվենք։
:― Ա՛յ, չէի սպասի նրանից, որ մեզ էդպես փորձանքից կազատի, ― խոստովանեց Ռոնը, — բայց համաձայն չե՞ս, որ մենք փրկեցինք նրա կյանքը։
:― Թերևս նրան փրկելու կարիք էլ չլիներ, եթե մենք այդ հրեշին Հերմիոնայի հետ նույն սենյակում չփակեինք, — հիշեցրեց նրան Հարրին։
:Նրանք արդեն հասել էին Չաղ Կոմսուհու դիմանկարին։
:— «Խոզի մռութ», — ասացին ու ներս մտան։ Ընդհանուր սենյակը մարդաշատ էր ու աղմկոտ։
:Բոլորը զբաղված էին ընթրիքով, որը աշակերտների ետևից ուղարկվել էր ննջարանային աշտարակները։
:Հերմիոնան, սակայն, դռան մոտ միայնակ կանգնած նրանց էր սպասում։ Մի պահ բոլորի համար շատ անհարմար լռության տիրեց։
:Հետո առանց իրար աչքերի մեջ նայելու բոլորը միմյանց «շնորհակալություն» ասացին և շտապեցին մոտենալ սեղանին՝ ափսեներ վերցնելու։
:Այդ պահից սկսած Հերմիոնա Գրեյնջերը դարձավ նրանց հարազատ ընկերը։
:Կյանքում պատահում են այնպիսի փորձություններ, որոնք հաղթահարելով, ի վերջո, չես կարող չհամակրել նրանց, ովքեր քո կողքին են եղել փորձության պահին։ Իսկ երեք ու կես մետրանոց լեռնային տրոլին հաղթելը, անշուշտ, նման փորձություններից է։