կոչի հենքը նրա այն ակնկալությանն էր, որ կուսակցություններն ու ղեկավարներր կտեսնեին ազգային ծրագրի պարզությունն ու ի– մաստնությունը եւ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը պնդում է դրա նկատմամբ իր նվիրումը, կարձագանքեին եւ կաշխատեին միասնաբար։ Տարբեր տարրերի միջեւ անհամաձայնություններն ու հակասությունները ավելի լավ կկարգավորվեին, քան առաջ։ Իսկ դա այն էր, ինչ պահանջվում էր՝ առկա կարողությունների ավելի լավ օգտագործում։ Քոչաբյանի աշխարհը էապես ապաքաղաքական, եթե ոչ հակաքաղաքական աշխարհ է, փաստորեն՝ ինժեների աշխարհ։ Նրա ըմբոնմամբ, միասնությունը նիրհում էր յուրաքանչյուր բաղադրիչի ունակությունների ու ներուժի մաթեմատիկական հաշվարկների մեջ, եւ ոչ թե սկզբունքների, անհատականությունների, ծրագրերի կամ քաղաքականությունների հակադրությունները քաղաքականորեն լուծելու մեջ։
===ՍԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽՈՒՅՍ ՏՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՄիասնության խույս տվող քաղաքականությունը===
Հայ քաղաքական բանավեճերում քիչ բառ է ավելի հաճախ գործածվել, քան միասնության բառը։ Շատերի մտքում միասնության գաղափարր բոլոր հիվանդությունների դարմանն է, այն կարգախոսն է նրանց, ովքեր ցանկանում են ներկայացնել բարձրագույն իդեալներ եւ ազնվագույն մտադրություններ։
Ասել թե քաղաքականության այս փոփոխությունը մեզ մոտեցրեց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը՝ կասկածելի է։ Թե վտվաիաւթյունը որեւէ այլ նպատակի հասել է՝ մնում է սպասել– տեսնել։ Ռ․ Քոչաբյանի առաջնահերթ խնդիրը հստակ է՝ զարգացնել Հայաստանի տնտեսությունը։ Սփյուռքը նրա այս նպատակի կարեւոր մի օղակն է, իսկ Ցեղասպանության ճանաչման հարցի արծարծումը կարեւոր զիջոլմ է Սփյուռքին։ Թուրքիայի հետ սահմանների բացումը նույնպես անհրաժեշտ է՝ միեւնույն նպատակի համար։ Այդ պատճառով էլ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը նախապայման չդարձվեց։ ժամանակը ցույց կտա, թե նման էկլեկտիկ քաղաքականությունը որեւէ արդյունքի հանգեցրե՞լ է, թե՞ ոչ, կամ կհանգեցնի, թե ոչ։
==5․ Սփյուռքը եւ նրա դժգոհությունը==