Սաադին նայեց շուրջը խորունկ ու հետաքրքիր հայացքով. նայեց երկնքի կապույտ վրանին՝ արշալույսի մեջ թաթախուն, ոսկու մեջ ճախրող թռչուններով:

Նայեց այնպես զարմացած և սքանչացած.

- — Այո՛, հրաշք է աշխարհք, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի:

Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես, աոաջին անգամն եմ տեսնում աշխարհը.— աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող:

Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա, քաղցր գվգվալով, և նորից խոսեց իր սրտում.