Շրջապատող աշխարհը նման էր մաքուր սպիտակ թղթի, կամ ահռելի դատարկ սպիտակ սենյակի։ Այդ աշխարհին հնարավոր չէր ձեռք տալ, այդ աշխարհը ոչ հոտ ուներ, ոչ համ, ոչ էլ գույն։
«Սա մառախուղ չէ», ― մտածում էր Քորալայնը։ Բայց ի՞նչ է՝ չգիտեր։ է։ Նրան նույնիսկ թվաց, որ կուրացել է։ Ինքն իրեն նա տեսնում էր, բայց ոտքերի տակ ոչինչ չկար, միայն մառախլապատ, կաթնային սպիտակություն էր։
― Ի՞նչ ես անում, ― հարցրեց մի ձայն։