Երբ Բիլբո Բեգինսը, Զառիթափ Բլրի վրա գտնվող Բեգ-Էնդի տերը, հայտարարեց, որ ուզում է շքեղ տոնել իր մոտալուտ հարյուր տասնմեկամյակը, ողջ Հոբիթոնը բզզաց ու իրար անցավ։
Ահա արդեն վաթսուն տարի էր Բիլբոն չտեսնված հարուստի ու խիզախ խենթի համբավ էր վայելում այն ժամանակից ի վեր, երբ հանկարծ չքացավ, իսկ հետո անսպասելի վերադարձավ ավարով, որի չափը զանազան ասեկոսեները հարյուրապատիկ մեծացնում էին։ Միայն ամենաիմաստուն ծերունիներն էին կասկածի տակ առնում, որ Բլրի ընդերքում ստորգետնյա ուղիներ են փորված, իսկ այդ ուղիներն էլ լցված են գանձերով։ Այդ բոլորը քիչ է, դեռ փողերին էլ գումարած առողջությունը, այն էլ ի՜նչ առողջություն․․․ առողջություն… Որքա՜ն ջրեր են հոսել, իսկ միստր Բեգինսը իննսուն տարեկանում էլ հիսունամյա էր թվում։ Երբ լրացավ նրա իննսունինը տարին, սկսեցին ասել, թե նա «լավ է պահպանվել», թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ «բոլորովին չի փոխվել»։ Շատերը գլուխներն էին օրորում․ սա արդեն չափազանց էր, նույնիսկ անարդարացի՝ էհ՜, ո՜նց է ոմանց բախտը բերում՝ և՛ ծերությունն է կողքով անցնում, և՛ փողերին թիվ ու համար չկա։
― Բարի նշան չէ, ― ասում էին նրանք, ― ա՜խ, բարի նշան չէ ու փորձանքի բուն․․․ բուն…
Բայց փորձանք առայժմ չկար, միստր Բեգինսի փողերն էլ չէին պակասում, այնպես որ նրա հարուստ ու տարօրինակ լինելը շատ թե քիչ ներվում էր։ Ազգականների հետ համերաշխ էր (իհարկե, բացի Սաքվիլ-Բեգինսներից), իսկ աղքատ ու հասարակ հոբիթները նրան սիրում ու հարգում էին։ Բայց նա ինքը ոչ մեկի հետ մոտիկություն չէր անում, մինչև որ զարմիկների թոռները մեծացան։
― Այո, ― համաձայնեց Բիլբոն։ ― Հրաշալի պարտեզ է ու հիանալի վայր է Հոբիթստանը, միայն թե ես եմ արդեն հոգնել, հանգստի գնալու ժամանակն է։
― Ուրեմն, ինչպես ասացիր, այդպես էլ կանե՞ս․․․կանե՞ս…
― Իհարկե։ Ամեն ինչ վաղուց որոշված է, և փոշմանելու համար արդեն ուշ է։
― Շատ լավ է, ուրեմն այլևս խոսելիք չունենք։ Դե որ որոշել ես, որոշել ես՝ ամեն ինչ արա, ինչպես որ նախապես մտածել ես: Հուսով եմ, քեզ համար գոնե լավ կլինի, իսկ գուցեև ո՛չ միայն քեզ համար։
― Ես էլ եմ հուսով։ Իսկ հինգշաբթի դեռ մի լավ կծիծաղեմ, մտքիս մի բան եմ դրել․․․ դրել…
― Տե՛ս, հա՜, որ հանկարծ քեզ վրա չծիծաղեն, ― գլուխն օրորեց Գենդալֆը։