Եվ հանկարծ լաց եղավ։
====Գլուխ երրորդ․ երրորդ. Երեք ճանապարհորդ====
[[Պատկեր:Three is company.jpg|300px|thumb|right]]
― Գուցե աշնա՞նը, մեր ընդհանուր ծննդյան օրից հետո, ― առաջարկեց Ֆրոդոն։ ― Մինչև այդ կհասցնեմ ամեն ինչ կարգավորել։
Ճիշտն ասած, այժմ, երբ բանը հասել էր գործին, լրիվ կորել էր ճամփորդելու ցանկությունը։ Բեգ-Էնդը հանկարծ դարձավ անչափ հարմարավետ, ու Ֆրոդոն ամբողջ սրտով ուրախանում էր Հոբիթստանում իր վերջին ամառով։ Իսկ աշնանը, մտածում էր նրանա, մեզ մոտ ձանձրալի կլինի ու սիրտս էլ, մշտականի պես, կձգտի դեպի օտար երկրներ։ Մտքում նա արդեն հաստատ որոշել էր սպասել իր հիսնամյակին և Բիլբոյի հարյուրքսանութամյակին։ Չգիտես ինչու նրան թվում էր, որ դա ամենահարմար օրն է Բիլբոյի օրինակին հետևելու համար։ Առանց այդ օրինակի ինքը մի քայլ էլ չէր անի: Միտքը, որ ինքը գնում է ծեր հոբիթի հետքերով, շատ էր ոգևորում էր նրան։ Ճամփորդության նպատակի մասին աշխատում էր չմտածել և Գենդալֆի հետ էլ չէր անկեղծանում։ Գուցե հրաշագործն ինքն էլ ամեն ինչ կռահում էր, բայց ըստ սովորության, լռում էր․․․էր...
― Այո, ամեն ինչ կկարգավորեմ և ճանապարհ կընկնեմ։
Գենդալֆը նայեց նրան և քմծիծաղեց։
― Լավ, ― ասաց նա, ― թող այդպես լինի: Բայց նկատի ունեցիր՝ ոչ մի օր ուշ։ Ինչ-որ շատ եմ տագնապում։ Քանի դեռ ժամանակը չի եկել, ինչքան հնարավոր է զգույշ եղիր, և թե տես, հա՜, ոչ մեկին ոչ մի խոսք այն մասին, թե ուր ես ճանապարհվում․․․ ճանապարհվում... Եվ որպեսզի քո Սեմն էլ մեռելի պես ձայն չհանի, թե չէ այնպես կանեմ, որ իսկապես գորտի նման կցատկոտի։
― Այն, թե ուր պիտի գնամ՝ ինքս էլ չգիտեմ ― ասաց Ֆրոդոն, ― այնպես որ այստեղ դուրս տալը դժվար է։
― Վտանգներին ընդառաջ, ― պատասխանեց հրաշագործը, ― բայց առանց գլուխդ կորցնելու, հաստատ ու զգույշ։ Կարող ես առայժմ գնալ թեկուզ հենց Ռիվենդել կամ ընդհանուր լեզվով՝ Ազատք։ Դա շատ վտանգավոր ուղի չէ, չնայած ճանապարհին հիմա ամեն ինչ պատահում է, իսկ մինչև աշուն ճանապարհներին նույնիսկ սարսափելի կլինի։
― Ազա՞տք, ― կրկնեց Ֆրոդոն։ ― Լավ, ուրեմն կգնամ արևելք՝ Ազատք։ Սեմն էլ ինձ հետ կգա, էլֆերին կտեսնի, ա՜յ թե կուրախանա․․․կուրախանա...
Նա իբրև թե իմիջիայլոց էր խոսում, բայց իրականում շատ էր ցանկանում լինել այդ երանելի հովտում, որտեղ Զարմանալի Ժողովուրդը շարունակում էր խաղաղ ու երջանիկ ապրել։
― Որևէ բա՞ն է պատահել, ― հարցրեց նա։
― Դե առայժմ ոչինչ չգիտեմ, բայց ինձ տագնապալի և ոչ այնքան հասկանալի լուրեր են հասել՝ հարկավոր է պարզել բանն ինչ է։ Եթե գամ այն եզրակացության, որ քեզ իսկույն ևեթ հարկավոր է հեռանալ, անմիջապես կվերադառնամ կամ ծայրահեղ դեպքում լուր կուղարկեմ։ Իսկ առայժմ արեք այնպես, ինչպես որոշված է, միայն զգույշ եղեք, և ամենակարևորը՝ պահպանեք Մատանին։ Եվ իմ անվիճարկելի խորհուրդը քեզ․ քեզ. չհագնես այն․․․ այն...
Վաղ առավոտյան հրաշագործը հեռացավ:
Սկզբում Ֆրոդոն վախեցած մտմտում էր, թե այդ ինչ լուրեր կարող է ստացած լինել Գենդալֆը, Բայց հետո ժամանակի ընթացքում հանգստացավ․ հանգստացավ. ախր շատ լավ եղանակ էր։ Շքեղ ամառ էր, բերքառատ աշուն՝ նույնիսկ Հոբիթստանը վաղուց այդպիսի աշուն չէր տեսել։ Խնձորների ծանրությունից ճյուղերը կոտրվում էին, խորիխսներից մեղրը ծորում էր, ցորենը վեր էր պարզում տռուզ հասկերը։
Երբ աշունը վերջնականապես մտավ իր իրավունքների մեջ, Ֆրոդոն լրջորեն տագնապեց։ Սեպտեմբերի կեսն է, իսկ Գենդալֆն ասես գետնի տակ է անցել։ Ծննդյան տոնն ու ճանապարհվելու ժամանակը քթի տակ է, իսկ նրանից ձեն ու ձուն չկա։ Այդ ընթացքում կալվածքում նախատոնական խառնաշփոթ սկսվեց։ Ֆրոդոյի բարեկամները ժամանակավոր Բեգ-Էնդ տեղափոխվեցին՝ օգնելու կապկպել իրերը: Դրանյք Դրանք էին՝ Ֆրեդեգար ԿուզբոնցըԿուղբոնցը, Ֆոլկո Բոքոնակը, և , իհարկե , լավագույն ընկերներ Փերեգրին Տուկն ու Մերի Բրենդիբաքը։ Նրանց ընդհանուր ջանքերով Բեգ-Էնդում ամեն ինչ տանկուվրա արվեց։
Սեպտեմբերի քսանին Բրենդիդուիմյան կամուրջով դեպի Ֆրոդոյի նոր տուն ուղևորվեցին երկու սայլ՝ բեռնված վաճառքից հետո մնացած կահույքով ու իրերով։ Հաջորդ օրն անցավ Գենդալֆին սպասելով։ Մյուս՝ Ֆրոդոյի հիսնամյակի առավոտը պարզ էր ու պայծառ, ինչպիսին հիշարժան Հյուրասիրության օրն էր։ Գենդալֆը չկար ու չկար։ Երեկոյան Ֆրոդոն հինգ հոգու սեղան բացեց իր և ընկերների համար՝ փորձելով ցրել վհատությունը։ Տոնի տրամադրություն չուներ, հոգին տանկնուվրա էր լինում: Ահա շուտով բարեկամներից բաժանվելու հերթը կգա։ Ի՞նչ պետք է նրանց ասի:
Իսկ երիտասարդ հոբիթները՝ Մերի Բրենդիբաքը, Ֆրեդեգար ԿուզբոնցըԿուղբոնցը, Ֆոլկո Բոքոնակը և Փերեգրին Տուկը աղմկալի ու անհոգ ուրախանում էին, և շուտով սեղանի շուրջ ուրախ տրամադրություն տիրեց: Խոհանոցից ամեն ինչ դուրս էին հանել, բացի սեղանից ու աթոռներից, բայց ուտելիք, ինչպես նաև գինի շատ կար: Ֆրոդոն չցանկացավ գինին վաճառել Սաքվիլ-Բեգինսներին:
— Չգիտեմ՝ ինչ կլինի մնացած իրերիս, երբ դրանք հայտնվեն Սերինիայի ճիրաններում, բայց սրա համար, համարեք լավ տուն եմ գտել,— հայտարարեց նա՝ մինչև վերջին կաթիլը դատարկելով «Հին այգի» գինու վերջին գավաթը: Դա իրոք վերջինն գավաթն էր՝ ընկերներն արդեն մնացածի հախից եկել էին:
― Միաժամանակ ճարպերս կհալեցնեմ, ― ասաց ինքն իրեն, նայելով կիսադատարկ նախասենյակի փոշոտ հայելու մեջ։ Նա հետ էր վարժվել ոտքով զբոսանքներից և, ինչպես իրեն թվաց, ահագին լայնքին էր տվել։
Կեսօրից քիչ անց հայտնվեցին Սաքվիլ-Բեգինսները՝ Սերինիան իր շիկամազ ժառանգի՝ Լոթոյի հետ։ «Վերջապես տիրացանք այս կալվածքին», ― ասաց նա, շեմից մտնելով։ Դա անքաղաքավարի էր և ոչ արդարացի․ արդարացի. մինչև գիշերվա ժամը տասներկուսը Բեգ-Էնդի տերը մնում էր Ֆրոդոն։ Բայց դե Սերինիայից ի՞նչ պահանջես, ախր նա յոթանասուն տարի ավելի է սպասել, քան կարծում էր: Նրա հարյուրն արդեն անց էր։ Այնուամենայնիվ հենց այնպես չէր եկել, այլ նայելու, որ հին տերն ու մյուսները սխալմամբ իրենց հետ որևէ բան չտանեն, և մեկ էլ բանալիների համար։ Նրան ճանապարհ դնելը հեշտ գործ չէր․ չէր. նա իր հետ բերել էր վաճառված ապրանքների ցուցակը և ցանկանում էր ստուգել, արդյոք ամեն ինչ տեղո՞ւմ է, թե ոչ։
Ստուգեց մեկ անգամ, հետո՝ երկրորդ, ստացավ բանալիների երկրորդ կապուկը և հավաստիացավ, որ բանալիների երրորդ կապուկը նրա համար կթողնեն Բեքշոթ նրբանցքում՝ Գեմջիների մոտ։ Նա «հըմ» արեց և շրթունքները սեղմեց՝ իբր, գիտենք այդ Գեմջիներին, առավոտյան իրերի կեսը չի լինի, բայց վերջիվերջո գնաց։
Պնդերես հյուրերից ազատվելով՝ երեք ճամփորդները խոհանոցում անշտապ թեյ էին խմում։ Հայտարարված էր, որ Սեմը նույնպես գնում է Բրենդիդուիմք՝ ծառայելու պարոն Ֆրոդոյին և նրա այգու մասին հոգ տանելու: Ծերուկ Գեմջին էդ գործին հավանություն էր տվել, բայց շարունակ տրտնջում էր, թե՝ ոմանց զբոսանքի են գնում, իսկ ինքը պետք է Սերինիայի պես հարևանուհու հետ յոլա գնա:
― Բեգ-Էնդում վերջին թեյախմությունն էր․․․ էր... ― ասաց Ֆրոդոն և վճռականորեն հետ հրեց աթոռը։ Իրենց ափսեները ի հեճուկս Սերինիայի, չլվացին։ Սեմը և Փինը արագորեն կապեցին երեք պարկերի բերանները և հանեցին շեմքը։ Փինը գնաց այգում զբոսնելու, իսկ Սեմն անհետացավ ինչ-որ տեղ։
Արևը թեքվեց դեպի մայրամուտ: Բեգ-Էնդը մռայլ, դատարկված և քայքայված էր թվում։ Ֆրոդոն շրջում էր ծանոթ սենյակներում, մինչև մայրամուտի լույսը դժգունեց, և անկյուններից մռայլ ստվերներ դուրս լողացին։ Շուտով բոլորովին մթնեց։ Նա շեմից դուրս եկավ, գնաց այգու հեռավոր դռնակի մոտ ու նայեց բլուրը բարձրացող ճանապարհին: Հույսը չէր կորցնում, որ այնուամենայնիվ կտեսնի մեծ-մեծ քայլերով բլուրը բարձրացող Գենդալֆին։
― Լավ գիշեր է լինելու, ― բարձրաձայն ասաց Ֆրոդոն։ ― Հրաշալի է, քայլելը հաճելի կլինի։ Շատ նստեցինք, ազնիվ խոսք։ Կգնամ, իսկ Գենդալֆն արդեն թող ինքը հասնի իմ հետևից։
Նա շրջվեց տան կողմը և իսկույն քարացավ՝ ինչ-որ մոտիկ տեղից՝ երևի Բեքշոթ նրբանցքից, ձայներ էին լսվում։ Խոսում էին ծեր Գեմջին ու էլի ինչ-որ մեկը․ մեկը. ձայնն անծանոթ էր, բայց սրտխանության չափ զզվելի։ Օտարականն ինչ-որ բան էր հարցնում՝ լավ չէր լսվում, լսվում էր միայն ծեր Գեմջիի պատասխանը՝ զգուշավոր ու երկյուղած, համարյա թե վախեցած։
― Ոչ, պարոն Բեգինսը մեկնել է։ Այսօր առավոտյան, իմ Սեմն էլ է նրա հետ, ամեն ինչ արդեն տեղափոխել են։ Հենց այդպես էլ տեղափոխել են, ինչ որ չեն վաճառել՝ տեղափոխել են․․․ են... Իսկ թե ինչու ու ինչի համար՝ դա արդեն իմ գործը չէ․․․ չէ... դե և ոչ էլ ձերը։ Հայտնի է, թե ուր՝ Բաքմորի, Ճագարի Գերան է, ինչ է, դա բոլորը գիտեն։ Այ, հրեն՝ ուղիղ ճանապարհ է։ Չէ, ես ինքս չեմ եղել, իմ ինչին է պետք, էնտեղի ժողովրդի ծալը պակաս է։ Չէ, ինչ-որ բան հաղորդել հանձն չեմ առնի։ Բարի գիշեր։
Քայլերը փափուկ իջան Զառիթափից, և Ֆրոդոն զարմացավ, թե ինքն ինչու է այդքան ուրախ, որ իջան, և ոչ թե բարձրացան։ «Ըստ երևույթին, ես անչափ հոգնել եմ հարցաքննություններից և ամեն տեսակ հետաքրքրասիրությունից, ― մտածեց նա։ ― Սարսափելի հետաքրքրասեր ժողովուրդ է մեզ մոտ»։
Նա մեկ ուզեց ծերուկ Գեմջիից իմանալ, թե ով էր նրան նեղում, բայց հանկարծ միտքը փոխեց ու արագ քայլեց դեպի Բեգ-Էնդ։ Փինը իր տոպրակին հենված նստած էր։ Սեմը չկար։ Ֆրոդոն ներս նայեց սև դռնից։
― Սե՜մ, ― կանչեց նա։ ― Ո՞ւր ես․․․ ես... ժամանակն է։
― Գալի՜ս եմ, տեր իմ, ― արձագանքեց Սեմը ինչ-որ խորքերից և քիչ անց շրթունքները մաքրելով հայտնվեց։ Նա մառանում հրաժեշտ էր տալիս գինու տակառին։
— Հը, պակասդ լրացրի՞ր,— հետաքրքրվեց Ֆրոդոն:
— ՀաԸհը, որոշ ժամանակ կպահի:
Ֆրոդոն ծածկեց ու կողպեց կլոր դուռը, իսկ բանալին տվեց Սեմին։
― Վազիր բանալին տուր ծերուկիդԾերուկիդ, իսկ այնտեղից՝ կարճ ճանապարհով: Կհանդիպենք մարգագետնի կողմի դռնակի մոտ։ Գյուղով չենք գնա՝ թաքուն հետևում են, ականջ են դնում։ Դե, թռիր։
Սեմը սուրաց մթության մեջ։
Պայմանավորված դռնակի մոտ կանգ առան, նստեցին ու ձգեցին պարկերի փոկերը: Շուտով լսվեց Սեմի ոտնաձայնն ու ֆսֆսոցը։ Նա լիքը լցրած ուղեպարկը գցել էր ուսերին, իսկ գլխին ինչ-որ ճմրթված ֆետր էր դրել, իբրև գլխարկ։ Մթության մեջ իսկ և իսկ թզուկ էր։
― Որը որ ծանր է, դա, իհարկե, ինձ եք տվել, ― ասաց Ֆրոդոն։ ― Խեղճ խխունջներ ու չարքաշ արարածներ, ովքեր իրենց տունն ու կահույքը սեփական մեջքին են կրում․․․ կրում...
― Իմ պարկը շատ թեթև է, տեր իմ, ինչքան ուզեք՝ ավելացրեք, ― հայտարարեց Սեմը բարի ու կեղծ ձայնով։
― Էդ մեկը չէ, Սեմ, ― ասաց Փինը։ ― Մի կերպ կտանի, ինքն է դասավորել՝ մեզ էլ, իրեն էլ հավասար։ Դե ինքը մի փոքր ճարպակալել է․ է. մի քիչ կքայլի, պարկն էլ կթեթևանա, ինքն էլ։
― Ողորմացեք ծեր, անուժ հոբիթին, ― ծիծաղելով աղաչեց Ֆրոդոն։ ― Բաքմորի չհասած հալից ընկած կօրորվեմ, ոնց որ եղեգը քամուց։ Սակայն կատակը մի կողմ։ Սեմ, դու երևի քեզ վրա չափից շատ ես վերցրել, այ որ դադար տանք, կնայենք ու կտեղափոխենք։
― Ի՞նչ իմանաս, էլ երբևէ կտեսնե՞մ մեր հովիտը, ― ցածր ձայնով խոսեց նա։
Երեք ժամ քայլելուց հետո նրանք որոշեցին հանգստանալ: Պարզ, աստղալից գիշեր էր, բայց գետից ու գետափնյա մարգագետիններից արդեն դեպի բլուրների լանջերն էին ձգվում մշուշի քուլաները: Մեղմ քամուց սոսափող կեճիների ճյուղերը սև ցանցի պես պատել էին դժգույն ու մութ երկինքը: Հոբիթներն ընթրեցին (եթե դա ընթրիք էր համարվում) ու շարունակեցին ճանապարհը: Շուտով հասան նեղ արահետին, որը գալարվում էր բլուրների վրա ու կորչում հեռվում. դա Անտառային Օթևան, իսկ այնտեղից ամբարներ Ամբարներ ու Լաստանավ տանող ուղին էր: Այն սկսվում էր Գետահովտի գլխավոր ճանապարհից և, բարձրանալով Կանաչ բլուրները , հասնում էր մինչև Անտառի Անկյուն, որն արևելյան Հոբիթստանի ամենախուլ վայրն էր:
Շուտով կածանը սուզվեց բարձր ծառերի միջև տարածված կիրճը: Ծառերի արդեն չորացող տերևները շրշում էին գիշերային քամուց: Սկզբում հոբիթները խոսում էին ու քթի տակ երգեր մռմռում՝ որոշելով որ այստեղ իրենց էլ ոչ ոք չի լսի, հետո լռեցին: Փինը սկսեց հետ մնալ: Հերթական կտրուկ վերելքը հաղթահարելուց հետո նա վերջնականապես կանգ առավ ու հորանջեց:
Սեմն անգիր գիտեր յուրաքանչյուր քար Հոբիթոնից նույնիսկ քսան մղոն հեռավորության վրա, բայց նրա գիտելիքներն այդքանով սահմանափակվում էին:
Անտառապատ, զառիկող բլրի գագաթից նրանք իսկապես իջան եղևնուտ: Կածանից դուրս գալով մտան խեժահոտ խավարը, չոր ճյուղեր կոտրատեցին, կոն հավաքեցին և խարույկ վառեցին։ Կրակն ուրախ պար սկսեց դարավոր եղևնու արմատների մոտ, հոբիթները տաքացան և սկսեցին ննջել։ Յուրաքանչյուրն իր ձևով տեղավորվեց արմատների արանքում, փաթաթվեց թիկնոցով ու վերմակով և տեղնուտեղը խոր քուն մտավ։ Պահակ որոշեցին չթողնել․ չթողնել. նույնիսկ Ֆրոդոն չանհանգստացավ, չէ՞ որ նրանք Հոբիթստանում էին․․․ էին... Խարույկը մոխրակույտի վերածվեց, և որոշ գազաններ մոտեցան քնածներին տեսնելու։ Աղվեսը, որ պատահաբար վազում էր նրանց կողքով, կանգնեց ու սկսեց հոտոտել։
― Հոբիթներ են, ― ասաց ինքն իրեն։ ― Ա՜յ քեզ բան․․․ բան... Չորսկողմը հազարումի հրաշքներ են լինում, բայց որ հոբիթը քնի անտառո՞ւմ, ծառի տակ, այն էլ ոչ մենակ, երեք հոգով․․․ հոգով... Չէ-է-է՜, էստեղ ինչ-որ բան կա թաքնված․․․թաքնված...
Նա, իհարկե, իրավացի էր, բայց այդպես էլ տարակուսած մնաց։
Առավոտը գունատ էր ու մշուշապատ: Ֆրոդոն առաջինը արթնացավ և տնքալով հայտնաբերեց, որ ծառի արմատն իր մեջքին խորը հետք է թողել, իսկ վիզն առհասարակ չի կարողանում թեքելթեքվում:
«Ա՛յ քեզ զբոսանք. և ինչու՞ սայլով չգնացի,— մտածեց նա, ինչպես բոլորն են մտածում արշավի սկզբում: — Իսկ իմ փափուկ ներքնակների վրա հիմա Սաքվիլ-Բեգինսներն են քնած... Մեծ հաճույքով այս արմատե անկողինը կզիջեի նրանց»:
— Հոբիթնե՛ր, հապա մի ոտքի՛: Տեսեք, թե ինչ լավ առավոտ է:
— Լավ ոչինչ Ոչ մի լավ բան չեմ տեսնում,— փնթփնթաց Փինը՝ ծածկոցի տակից քիթը հանելով: — Սե՛մ: Որպեսզի ինն անց կես նախաճաշը պատրա՛ստ լինի: Լվացվելու համար ջուր տաքացրե՞լ ես:
Սեմը վեր թռավ ու, քնկոտ աչքերը թարթելով, շուրջը նայեց:
Ֆրոդոն Փինի վրայից պոկեց վերմակը, շրջեց նրան մի կողքից մյուսը և գնաց եղևնուտի ծայրը: Երկնքի արևելյան մասում մշուշե ծածկոցի տակից երևաց արևի կարմիր սկավառակը: Բոսորագույն ներկված ծառերի կատարներն ասես լողալուց լինեին մշուշի ծովում: Ձախ կողմում երեկվա կածանը կտրուկ իջնում էր ներքև ու անհետանում տեսադաշտից:
Երբ նա վերադարձավ, Սեմն ու Փինը Փինն արդեն խարույկ էին վառել:
— Ջու՛րը, ու՞ր է ջուրը,— գոռաց Փինը:
— Իսկ այս անտառներում էլֆեր ապրու՞մ են,— հարցրեց նա:
— Իմ իմանալով իմանալով՝ ոչ, — արձագանքեց Փինը:
Ֆրոդոն չպատասխանեց: Նա նայում էր հեռուն գնացող ճանապարհին, ասես առաջին ագնամ էր այն տեսնում: Եվ հանկարծ սկսեց երգել.
<poem>
</poem>
— Ծեր Բիլբոյի չափածոներին քառյակներին է նման,— ասաց Փինը: — Թե՞ դու ես գրել էդ նույն ոճի մեջ: Էնքան էլ հուսադրող չի հնչում:
— Չգիտեմ,— ուսերը թոթվեց Ֆրոդոն: — Բայց չգիտեմ ինչու թվաց, թե հենց նոր այստեղ հնարեցի: Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ նրանից լսած լինեմ: Իրոք Բիլբոյին շատ նման է, ես էլ հիշեցի թե ինչպիսին էր նա. ավելի ճիշտ՝ թե ինչպիսին էր նա վերջին տարիներին, գնալուց անմիջապես առաջ: Նա միշտ ասում էր, որ ճանապարհը մեկն է, և որ այն նման է մեծ գետի, իսկ ամեն դռան մոտից սկսվող արահետ ակունքից սկսվող վտակ է, և բոլոր այդ վտակները գնում, թափվում են մեծ գետը: «Շեմից դուրս գալը վտանգավոր գործ է,— կրկնում էր նա: — Քայլում ես ու մեկ էլ ըհը՝ արդեն ճանապարհին ես: Ոտքերդ ամուր չբռնեցիր՝ ոչ ոքի չմեղադրես. չես իմանա, թե որտեղ կհայտնվես: Հասկանու՞մ ես, Սև Անտառ տանող ճամփան սկսվում է հենց դռան հետևիցմոտից: Զգույշ չեղար՝ աչքդ չթարթած կհայտնվես Մենավոր Լեռան մոտ կամ չգիտեմ էլ որտեղ»: Եվ այդ նա ասում էր Բեգ-Էնդից դուրս եկող արահետի մասին, երբ հերթական անգամ վերադառնում էր հեռավոր զբոսանքից...
— Անձամբ ինձ ճանապարհն առայժմ ոչ մի տեղ չի տանի,— ուսը ճնշող տոպրակից ազատվելով ասաց Փինը: — Համենայն դեպս՝ առաջիկա մեկ ժամվա ընթացքում: Ֆրոդոն ու Սեմը, հետևելով նրա օրինակին, ազատվեցին ուղեպարկերից ու նստեցին ճամփեզրին: Հանգստացան, տեղը տեղին ճաշեցին, ապա կրկին պառկեցին հանգստանալու:
― Գուցե Գենդա՞լֆն է, ― ենթադրեց Ֆրոդոն, բայց իսկույն էլ զգաց, որ ո՛չ, Գենդալֆը չէ, և հանկարծ նրա մոտ ցանկություն առաջացավ թաքնվել այդ հեծյալից, ով էլ որ նա լինի։
― Հիմարություն է, իհարկե, ― ասաց նա՝ ասես ներողություն խնդրելով, ― բայց այնուամենայնիվ պետք չէ, որ մեզ ճանապարհին տեսնեն, թող կորչեն բոլորն էլ․․․ էլ... Իսկ եթե Գենդալֆն է, ― քմծիծաղով ավելացրեց նա, ― ապա մենք նրան մի լավ կդիմավորենք, որ մյուս անգամ չուշանա։ Մեկ-երկու-երեք, դե վազեք ու տեսեք․․․ տեսեք...
Սեմն ու Փինը, վազելով ձախ, անհետացան ճանապարհից ոչ հեռու գտնվող ձորակում։ Ֆրոդոն հապաղեց․ հապաղեց. հետաքրքրասիրությունը, թե ինչ-որ ուրիշ մի զգացում խանգարեց նրան թաքնվել։ Սմբակների դոփյունը մոտեցավ։ Նա հազիվ հասցրեց իրեն գցել արահետի վրա ճյուղերը տարածած ծառի հետևի խիտ խոտերի մեջ ու գլուխը հանեց հաստ արմատի վրայից։
Ոլորանից դուրս եկած սև ձին բոլորովին նման չէր հոբիթների պոնիներին, իսկ բարձրահասակ, թամբի վրա կռացած հեծյալի լայն ու սև թիկնոցի տակից երևում էին միայն նրա ասպանդակներն ու կոշիկները։ Դեմքը ծածկված էր գլխանոցով։
Ձին հավասարվեց ծառին, որի հետևում պառկած էր Ֆրոդոն և քարացավ։ Հեծյալն էլ էր անշարժ. միայն գլուխը մի փոքր թեքեց՝ ասես ականջ էր դնում։ Գլխանոցի տակից խռպոտ ֆսֆսոց լսվեց։ Թվում էր նա հոտառությամբ ինչ-որ հազիվ զգացվող հոտ է որսում։ Հեծյալի գլուխը շրջվեց աջ, հետո՝ ձախ…
Անսպասելի ու խելագար մի սարսափ պատեց Ֆրոդոյին: Իրեն տեսնում են, իրեն հիմա կգտնեն․․․ կգտնեն... Եվ հանկարծ հիշեց Մատանին։ Նա չէր համարձակվում շնչել, վախենում էր շարժվել, բայց Մատանին հանկարծ դարձավ նրա միակ հույսը և ձեռքն ինքն իրեն սողաց գրպանը։ Միայն թե հագնի, հագնի այն, և ամեն ինչ կարգին կլինի, ինքը ապահով կլինի։ Գենդալֆն արգելել է․․․ է... Դե լա՜վ․․․ լա՜վ... Բիլբոն էլ է հագել Մատանին և ոչինչ։ «Ի վերջո ես դեռ իմ տանն եմ, Հոբիթստանում»,— մտածեց նա ու ձեռքը հպեց շղթային։ Այդ վայրկյանին հեծյալն ուղղվեց ու սանձերը ձգեց։ Ձին անվստահ ոտքերը փոխեց, առաջ քայլեց ու շորորալով գնաց։
Ֆրոդոն սողաց դեպի ճանապարհի եզրը ու նայեց հեծյալի հետևից, մինչև նա անհետացավ մթնշաղի հեռուներում։ Հեռու հեռվում սև ձին շրջվեց դեպի աջ, աջ՝ դեպի ճանապարհամերձ անտառակը։
― Սա ինչ-որ զարմանալի է, եթե չասենք, որ սարսափելի է, ― քրթմնջաց Ֆրոդոն՝ գնալով իր ուղեկիցների մոտ։
Փինը և Փինն ու Սեմը բերանքսիվայր պառկած էին և ոչինչ չէին տեսել։ Ֆրոդոն պատմեց նրանց տարօրինակ հեծյալի մասին։
― Չգիտեմ ինչու, ես համոզված էի, որ նա ինձ է փնտրում և ինձ է հոտոտում։ Իսկ ես բոլորովին էլ չէի ուզում, որ նա ինձ գտնի: Այդ ամենը տարօրինակ է, Հոբիթստանում երբեք այդպիսիք չեն եղել։
― Առհասարակ Մեծ ժողովուրդը մեզ հետ ի՞նչ գործ ունի, ― փնթփնթաց Փինը։ ― Էդ ի՞նչ է քարշ եկել մինչև էստեղ։ Որտեղի՞ց է եկել․․․եկել...
— Մարդիկ էս կողմեր վերջերս շատ են գալիս,— ասաց Ֆրոդոն: — Հատկապես Հարավային ծայրամաս: Էնտեղի հոբիթները, ասում են, ինչ-որ խնդիրներ են ունեցել մեծ ժողովրդի հետ: Բայց այսպիսի հեծյալների մասին երբեք չեմ լսել: Տեսնես որտեղի՞ց է նա:
― Այսինքն ինչպե՞ս, ― խստորեն հարցրեց Ֆրոդոն՝ Սեմի վրա մի զարմացած հայացք գցելով։ ― Գիտես ու չե՞ս ասել։
― Ախր ես նոր միայն հիշեցի, տեր իմ, մեծահոգաբար ներող եղեք։ Դա ախր էսպես է եղել․ եղել. երեկ գնացի իմ ծերուկի մոտ բանալիները տալու, նա էլ թե՝ «Ա՜յ քեզ բան, ― ասում է, ― բա ես հիմարս էլ կարծում եմ, թե դու քո Ֆրոդո տիրոջ հետ միասին էս առավոտ մեկնել ես։ Գիտե՞ս, էստեղ մեկը կպել-պոկ չէր գալիս․ գալիս. ո՞ւր է, ասում է, մեկնել Բեգինսը Զառիթափի Բեգ-Էնդից։ Իսկ ո՞ւր ունի կորչելու, մեկնել է՝ պրծավ գնաց։ Ես էլ ուղարկեցի նրան Ճագարի Գերան, բայց նա, հասկանո՞ւմ ես, ինձ իսկի դուր չեկավ։ Մեկնել է, ասում եմ, մեկնել է պարոն Բեգինսը և հետ չի գալու։ Պատկերացնո՞ւմ ես, նա ֆշշաց ինձ վրա իսկը օձի պես»։ «Իսկ նա ումոնցի՞ց էր» ― էդ ես եմ հորս հարցնում։ «Ի՞նչ իմանաս, ― ասում է, ― բայց որ հոբիթ չէր, էդ մեկը հաստատ։ Էնպես բոյով էր ու սև, կռացել էր վրա ու ֆսֆսում էր։ Երևում է, հեռուներից էր, Մեծ ժողովրդից։ Մի տեսակ ֆսֆսացնելով էր խոսում»։ Դե ես ժամանակ էլ չունեի հորս հարցուփորձ անելու, չէ՞ որ դուք ինձ սպասում էիք, ու հետո էլ մոռացա ձեզ ասեմ։ Համ էլ իմ ծերուկը լավ չի տեսնում, իսկ երբ էդ ձիավորը եկել էր, արդեն մթնած էր եղել։ Հայրիկը կարծես թե ամեն ինչ ասել է, ոնց եղել է, պակաս բան չի թողել: Է՛հ, էլ ո՜նց կլիներ, առանձնապես մի բան չկա, ճի՞շտ է, տեր իմ։
― Դե ծերուկից ի՞նչ պահանջես, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես ինքս էլ լսեցի, ինչպես էր նա խոսում օտարականի հետ, որն իմ մասին էր հարցնում, նույնիսկ ուզում էի գնալ հարցնել նրան, թե ի՞նչ է պատահել։ Ափսոսում եմ, որ չգնացի և ափսոս, որ այն ժամանակ ինձ չես ասել։ Ավելի զգույշ պետք է լինենք։
― Խելքը գլխին ոչինչ չգիտեմ, իսկ գուշակել վախենում եմ, ― խուսափողական պատասխանեց Ֆրոդոն։
― Դե, քո գործն է, սիրելի ընկերս․․․ ընկերս... Խնդրեմ, քո գաղտնիքները քեզ պահիր, միայն թե հիմա ի՞նչ պետք է անենք․․․ անենք... Ես դեմ չեմ լինի, եթե հանգիստ առնենք, ընթրենք, բայց ավելի լավ է ոտքներս գետնից կտրենք։ Թե չէ ինչ-որ վատ եմ զգում էդ հոտոտող ձիավորների մասին ձեր պատմություններից։
― Այո, ավելի լավ է չդանդաղենք, ― ասաց Ֆրոդոն։ ― Եվ եկեք ճանապարհով չգնանք, թե չէ հանկարծ այդ ձիավորը հետ կգա կամ նրա նման մեկ ուրիշը կհայտնվի։ Քայլներս արագացնենք, մինչև Նապատասակի Բլուրները դեռ շատ պետք է քայլենք ու քայլենք։
Ծառերի երկար ստվերներն արդեն տարածվել էին խոտերի վրա, երբ հոբիթները նորից ճանապարհ ընկան: Այժմ նրանք գնում էին ճանապարհի ձախ կողմով՝ աշխատելով ճամփեզրին շատ չմոտենալ, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան թաքնվել անցանկալի աչքերից: Սակայն առաջվանից դանդաղ էին առաջ ընթանում՝ ոտքերի տակ բարձր խոտ էր, և նրանք շարունակ սայթաքում էին, իսկ ծառերի շարքերն ավելի ու ավելի էին խտանում:
Մայրամուտի վառ արևը խամրում էր նրանց թիկունքում։ Սկսվում էր երեկոն: Միայն այդ ժամանակ հոբիթները վերադարձան ուղի: Հոգնելով անընդհատ ուղիղ գնալուց՝ այն կտրուկ թեքվում էր ձախ ու իջնում Յելի ցածրավայր, դեպի ամբարներԱմբարներ: Ճանապարհի աջ կողմից նեղ կածան էր սկսվում, որը դարավոր կաղնիներրի կաղնիների հզոր թավուտում գալարվելով գնում էր դեպի Անտառային Օթևան։
― Այնտեղ էլ կգնանք, ― ասաց Ֆրոդոն։
</poem>
― Իսկույն քնել․․․ քնել... Իսկույն քնել․․․ քնել... ― գոռաց Փինը։
― Կամաց, ― ասաց Ֆրոդոն։ ― Կարծես թե նորից սմբակների ձայն է լսվում։
Մատանին հագնելու ցանկությունը կրկին տիրեց հոբիթին, այս անգամ շատ ավելի ուժեղ: Եվ կարծես թե ինչ-որ մեկի հրամանին ենթարկվելով, առանց հասկանալու, թե ինչ է անում, փնտրեց գրպանում։ Սարսափելի լռություն իջավ, բայց հանկարծ մի զրնգուն երգ լսվեց ու ծիծաղ տարածվեց։ Ջինջ ձայներն ուրախ զանգակների պես ալեկոծեցին գիշերային զով օդը։ Սև ստվերը բարձրացավ, հետ-հետ գնաց ու ձիու ստվերին ձուլվելով, արահետի մյուս կողմում սուզվեց մթնշաղի մեջ։ Ֆրոդոն շունչ քաշեց։
― Էլֆե՜րն են, ― հետևից լսվեց Սեմի խռպոտ շշնջոցը։ ― Տեր իմ, էլֆե՜րը․․․էլֆե՜րը...
Նա ուզում էր նետվել ձայների կողմը, բայց Ֆրոդոն ու Փինը հետ պահեցին նրան։
― Այո, էլֆերն են, ― ասաց Ֆրոդոն։ ― Չէ՞ որ սա Անտառային Օթևանն է, նրանք համարյա ամեն գարնան ու աշնան անցնում են այստեղով։ Ա՜յ թե ժամանակին եկան․․․ եկան... Ախր դուք ոչինչ չտեսաք, իսկ Սև Հեծյալը իջավ ձիուց ու սողաց ուղիղ դեպի մեզ։ Եվ կսողար, եթե նրանց երգը չլիներ։ Դա վախեցրեց նրան։
― Իսկ էլֆերի մոտ գնո՞ւմ ենք, թե չենք գնում, ― շտապեցրեց Սեմը։ Հեծյալը նրան արդեն չէր հետաքրքրում։
― Չե՞ս լսում, որ իրենք են մեզ մոտ գալիս, ― ասաց Ֆրոդոն։ ― Հարկավոր է միայն սպասել։
Երգը մոտենում էր։ Մի զիլ ձայն բոլորից բարձր էր երգում։ Երգում էին հին էլֆերենով, որը միայն Ֆրոդոն էր հասկանում, այն էլ դժվարությամբ։ Բայց հնչյունները հրաշալի էին ու թափանցում էին մինչև հոգու խորքը, և ուշադիր լսել էլ առանձնապես պետք չէր։ Ֆրոդոն այսպես հասկացավ երգը․ երգը.
<poem>
Եվ երգը վերջացավ։
― Ախր սրանք անդրծովյան էլֆերն են, և երգն էլ Էլբերեթի մասին է, ― զարմացած բացականչեց Ֆրոդոն։ ― Նրանք հազվադեպ են հասնում մեզ մոտ՝ Հոբիթստան, նրանցից Միջերկրում էլ համարյա չկան։ Շատ տարօրինակ է․․․ է...
Հոբիթները նստեցին արահետից ոչ հեռու ու սկսեցին սպասել։ Շուտով էլֆերը երևացին։ Նրանց աչքերը փայլում էին աստղային փայլով, մազերը ծփում էին մեղմիկ, ու թեև ջահեր չունեին, արահետը արծաթավուն էր նրանց ոտքերի տակ։ Էլֆերը լուռ անցնում էին: Երբ բոլորն անցան, վերջին էլֆը շրջվեց, նայեց հոբիթներին ու ծիծաղեց։
Նա կանչեց մյուսներին, և էլֆերը շրջապատեցին նստածներին։
― Հրաշք է, որ կա․․․ կա... ― ասացին նրանք։ ― Երեք հոբիթ գիշերով անտառում։ Այսպիսի բան չի եղել Բիլբոյի ժամանակներից․․․ ժամանակներից... Ի՞նչ է պատահել․․․ պատահել...
― Ոչինչ էլ չի պատահել, ով Զարմանահրաշ ժողովուրդ, ― ասաց Ֆրոդոն։ ― Պարզապես մեր ճանապարհները համընկան։ Ես սիրում եմ աստղալից երեկոյան զբոսնել և ուրախ կլինեի ձեզ ուղեկցելու համար։
― Առանց ձեզ էլ մենք լավ ենք զգում, ձանձրալի հոբիթներ․․․ հոբիթներ... ― ծիծաղեցին էլֆերը։ ― Որտեղի՞ց գիտեք, թե մեր ճանապարհները համընկնում են՝ չէ՞ որ մեր ուղին ձեզ հայտնի չէ։
― Իսկ ձեզ որտեղի՞ց հայտնի, թե ես ով եմ, ― ի պատասխան հարցրեց Ֆրոդոն։
― Ո՞ւր եք գնում և ո՞վ է ձեր առաջնորդը, ― հարցրեց Ֆրոդոն։
― Ես եմ, Գարալդը, ― պատասխանեց հոբիթներին առաջինը նկատած էլֆը։ ― Գարալդ Ինգլորիոնը Ֆինրոդի փառավորաց զարմից։ Մենք տարագիրներ ենք, մեր ազգուտակը վաղուց ի վեր հեռացել է, և Ծովը մեզ է սպասում։ Ճիշտ է, մերոնցից դեռևս կան Ռիվենդելում։ Մի խոսքով, ավելի լավ է քո մասին պատմիր, Ֆրոդո։ Երևում է, ինչ-որ բան կարգին չէ՞․․․չէ՞...
― Ո՜վ ամենաիմաց ժողովուրդ, ― միջամտեց Փինը, ― ասացեք մեզ, ովքե՞ր են Սև Հեծյալները։
― Սև Հեծյալները՞, ― կամաց արձագանքեցին նրանք։ ― Ինչու՞ եք հարցնում Սև Հեծյալների մասին։
― Մեր հետևից երկուսը գալիս էին․․․ էին... գուցեև մեկը, ― ասաց Փինը: Քիչ առաջ պտտվում էր մոտակայքում, բայց, երբ դուք երևացիք, միանգամից ցնդեց։
Էլֆերն իսկույն չպատասխանեցին։ Նրանք իրենց լեզվով խորհրդակցեցին, հետո Գարալդը շրջվեց դեպի հոբիթները։
― Մենք այստեղ այդ մասին չենք խոսի, ― ասաց նա։ ― Իսկ դուք երևի ճիշտ կլինի գաք մեզ հետ։ Դա մեր սովորություններից դուրս է, բայց ոչինչ, թող այդպես լինի, եկեք։ Մեզ հետ էլ կգիշերեք։
― Զարմանահրա՛շ, զարմանահրա՜շ ժողովուրդ․․․ ժողովուրդ... Ես հուսալ անգամ չէի համարձակվում, ― ասաց Փինը, իսկ Սեմը պարզապես պապանձվել էր ուրախությունից։
― Շնորհակալություն, ով Գարալդ Ինգլորիոն, ― ասաց Ֆրոդոն և խոնարհվեց։ ― Էլեն սեյլա լյումենն օմեննթիէյլվո, աստղդ լուսավորեց մեր հանդիպումը, ― ավելացրեց նա հին էլֆերեն լեզվով։
― Օհո՜, բարեկամներ, ― ծիծաղելով զգուշացրեց յուրայիններին Գարալդը, ― բարձրաձայն գաղտնի խոսակցություններ չվարեք, մեզ հետ Հնագույն Բարբառի գիտակ կա։ Բիլբոն, պարզվում է, հրաշալի ուսուցիչ է։ Պատիվ քեզ, ո՜վ էլֆերի բարեկամ․․․ բարեկամ... ― ասաց նա, Ֆրոդոյին խոնարհվելով։ ― Կարող եք միանալ մեզ։ Գնանք, բայց քայլեք մեջտեղով, որ հետ չընկնեք ու չմոլորվեք՝ առջևում երկար ճանապարհ է։
― Երկա՞ր է, իսկ դուք ո՞ւր եք գնում, ― նորից հարցրեց Ֆրոդոն։
Արևելքում բարձր երկնքում երևաց Ռեմիրաթի համաստեղությունը՝ Աստղային Ցանցը: Մառախուղը ճեղքելով, բոցավառ սուտակի պես հուրհրաց Բորգիլը։ Փչեց քամին՝ ցրելով մառախուղի վերջին ծվենները. երկինքը պարզվեց, և աշխարհի ծայրին փայլփլեց Երկնային Սուսերակիրը՝ Մենալվագորը, վառվռուն գոտիով։ Էլֆերը նրանց դիմավորեցին զրնգուն երգով, և ինչ-որ տեղ մոտակայքում բռնկվեց խարույկի բոսոր կրակը։
― Այդ ինչո՞ւ եք նստել, ― հոբիթներին կանչեցին էլֆերը։ ― Եկեք մեզ մոտ․․․ մոտ... Հիմա զրույցի և զվարճության ժամանակն է։
Փինը նստեց, աչքերը տրորեց ու մրսելով կուչ եկավ։
Հետագայում Փինն այնքան էլ լավ չէր հիշում, թե ինչ է կերել ու խմել: Նրա հիշողության մեջ մնացել էին միայն էլֆերի պարզ դեմքերն ու նրանց ձայները, որոնք այնքա՜ն տարբեր էին ու այնքա՜ն զարմանահրաշ, որ նրան շարունակ թվում էր, թե հրաշալի երազ է տեսնում: Միայն հիշում էր, որ հաց կար, սպիտակ ու այնքան համեղ, ասես դու սովից ուշաթափվում էիր, իսկ քեզ մսի մի չաղլիկ կտոր էին տալիս: Իսկ մրգե՜րը: Քաղցր, ինչպես ազնվամորին, և շատ հյութեղ: Հետո նա մի գավաթ ինչ-որ վճիտ հեղուկ խմեց, ասես աղբյուրից, ու ոսկեգույն, ինչպես ամառային երեկոն։
Իսկ Սեմն ընդհանրապես խոսքեր չէր գտնում: Առհասարակ նա նույնիսկ իր մտքում չէր կարողանում պատկերել, թե ինչ էր եղել այնտեղ, թեպետ այդ երջանկությունը հիշում էր մինչև կյանքի վերջը։ Միակ բանը, որ հետագայում ասում էր, դա․ դա. «Էհ, տեր իմ, թե իմ այգում էլ այդպիսի խնձորներ աճեին, այ նոր ես այգեպան կլինեի․․․ կլինեի... Ճիշտն ասած, խնձորներն ինչ են որ, բա երգե՜րը․․․ երգե՜րը... Հոգիդ տակնուվրա էին անում, եթե հասկանում եք մտքինս»։
Ֆրոդոն նստել էր խարույկի կողքին, ուտում էր, խմում ու հաճույքով զրուցում, թեև ոչ առանց դժվարության բառերն ընտրելով։ Նա էլֆերերեն հավիզհազ էր հասկանում և համակ ուշադրություն դարձած լսում էր։ Երբեմն խոսում էր իրեն հյուրասիրող էլֆերի հետ և շնորհակալություն հայտնում նրանց իրենց մայրենի լեզվով, իսկ նրանք ժպտում էին և ուրախանում․ ուրախանում. «Այ թե հոբիթ է․․․»։ է...»։
Վերջապես քունը հաղթահարեց Փինին: Նրան զգուշությամբ պառկեցրին խոտե փափուկ մահճում՝ ծառերի արմատների արանքում։ Սեմը գլուխը թափ էր տալիս ու չէր ուզում տիրոջից հեռանալ։ Փինն արդեն յոթերորդ երազն էր տեսնում, իսկ Սեմը դեռ նստած էր Ֆրոդոյի ոտքերի մոտ, պայքարում էր, պայքարում էր, վերջապես չդիմացավ ու նիրհեց։ Սակայն Ֆրոդոյի քունը դեռ չէր տանում, և նա Գարալդի հետ խոսակցություն ունեցավ։
Եղածից-չեղածից, անցածից ու ներկայից էին խոսում նրանք, և Ֆրոդոն երկար հարցուփորձ էր անում նրան Հոբիթստանի սահմաններից այն կողմ տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։ Նորությունները մեծամասամբ չարագուշակ էին ու անհանգստացնող՝ ամենուր խտանում էր խավարը: Վերջապես նա տվեց հարցը, որը վաղուց լեզվի ծայրին էր․ էր.
― Իսկ ասա, Գարալդ, այն ժամանակից ի վեր տեսե՞լ ես Բիլբոյին։
Որտեղ՝ նա չասաց, իսկ Ֆրոդոն չհարցրեց։
― Քո մասին խոսենք, Ֆրոդո, ― առաջարկեց Գարալդը։ ― Որոշ բաներ ես արդեն գիտեմ քո մասին․ մասին. կռահում եմ դեմքիցդ, և հարցերդ էլ հենց այնպես չէին։ Հոբիթստանից հեռանում ես կասկածը սրտումդ՝ արդյո՞ք քո ուժերին համապատասխան գործ ես ձեռնարկել և կհաջողվի՞ քեզ մինչև վերջ հասցնել այն։ Այդպե՞ս է։
― Այդպես է, ― հաստատեց Ֆրոդոն։ ― Սակայն կարծում էի, թե իմ գործերի մասին միայն Գենդալֆը գիտի և մեկ էլ Սեմը։
― Քո ակնարկներն ու խոսքերը կտուր գցելն ինձ ավելի են վախեցնում, քան առճակատ խոսակցությունը, ― ասաց Ֆրոդոն։ ― Ես գիտեի, որ առջևում վտանգներ կան, բայց մտածում էի, որ գոնե մեր Հոբիթստանից դուրս կգանք առանց չարաբաստիկ արկածների։
― Հոբիթստանը ձերը չէ, ― առարկեց Գարալդը։ ― Այնտեղ ապրում էին մինչև ձեր ապրելը, հետո էլ կապրեն, երբ հոբիթները հեքիաթ կդառնան։ Դուք հո ձեզ ու ձեզ չե՞ք ապրում, իսկ եթե նույնիսկ պատնեշվել եք աշխարհից, հո աշխարհը ձեզանից չի՞ պատնեշվել․․․պատնեշվել...
― Ըստ երևույթին, այդպես է… Միայն թե մեզ մոտ միշտ խաղաղ, հանգիստ ու հարմարավետ է եղել։ Իսկ հիմա ի՞նչ անեմ։ Ես որոշել էի կամաց-կամաց հասնել Բրենդիդուիմք, իսկ այնտեղից՝ Ազատք։ Եվ ահա քեզ խնդրեմ, Բրենդիդուիմք չհասած հետքներս գտել են, հիմա ի՞նչ պետք է անեմ․․․անեմ...
― Գնա, ուր որ մտադրվել ես։ Իմ կարծիքով, արիությունդ կբավականացնի։ Իսկ ավելի իմաստուն խորհուրդ տալը՝ դա արդեն Գենդալֆի գործն է։ Չէ՞ որ ես չգիտեմ, թե ինչու ես ճանապարհ ընկել և Թշնամու ինչի՞ն ես պետք։ Իսկ Գենդալֆը երևի գիտի, և ո՛չ միայն այդ։ Դու նրա հետ տեսնվելու ես, չէ՞, նախքան Հոբիթստանից հեռանալը:
― Հուսով եմ․․․ եմ... Ես նրան սպասեցի մինչև վերջին րոպեն․ րոպեն. նա պետք է գար Հոբիթոն ամենաուշը երկու օր առաջ՝ չեկավ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող է պատահած լինել։ Գուցե սպասե՞մ նրան։
Գարալդը մռայլվեց ու մտքերի մեջ ընկավ։
― Վատ լուրեր են, ― վերջապես խոսեց նա։ ― Գենդալֆը երբեք չի ուշանում։ Սակայն մի ասացվածք կա․ կա. իմաստունների գործերին խառնվես՝ գլուխդ կկորցնես։ Քանի որ այդպիսի խոսակցություն ես ունեցել նրա հետ, ինքդ էլ որոշիր՝ սպասե՞ս նրան, թե չսպասես։
― Մի ուրիշ ասացվածք էլ կա, ― նկատեց Ֆրոդոն։ ― «Էլֆից ու քամուց մի հարցրու խորհուրդ, ոչ հա՛ կասեն, ոչ չէ»։
― Հասկանալի է, ես քեզ շատ եմ շնորհակալ, ― ասաց Ֆրոդոն, ― բայց Սև Հեծյալների մասին իզուր ինձ ոչինչ չբացատրեցիր։ Չէ՞ որ եթե քո խորհուրդն ընդունեմ, Գենդալֆին կարող է դեռ երկար չտեսնեմ, իսկ ես ուզում եմ հասկանալ, թե ովքեր են ինձ հետևում։
― Այստեղ հասկանալու ի՞նչ կա։ Դրանք Թշնամու կամակատարներն են, ― ասաց Գարալդը, ― փախիր դրանցից․․․ դրանցից... Ոչ մի խոսք չփոխանակես դրանց հետ․․․ հետ... Դրանք մահ են․․․ են... Եվ ինձանից այլևս ոչինչ չհարցնես: Սիրտս ասում է ինձ, Ֆրոդո, որդի Դրոգոյի, որ ինքդ նրանց մասին ժամանակի ընթացքում կիմանաս, ավաղ, ավելի շատ, քան Գարալդ Իգլորիոնը։ Թո՛ղ Էլբերեթը քեզ պահապան լինի։
― Իսկ քաջություն որտեղի՞ց վերցնեմ, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Ահա թե ինչն է ամենաշատը ինձ պակասում։