«Բեր, բեր, ― ասում եմ, ― միայն թե ո՛չ ինձ։ Իսկ հիմա չքվի՛ր, քանի ողջ առողջ ես, թե չէ որ շներին բաց եմ թողել...»։
Նա միայն ֆշշացրեց ի պատասխան: Գուցե էդպես ծիծաղում էր, իսկ գուցեև ոչ: Հետո խթանեց ձիուն ու քշեց վրաս։ Հազիվ հասցրի հետ թռչել ու մինչ շներին կկանչեի, շրջվեց ու դուրս եկավ ճանապարհ, դե գնա ու իմացիր ով էր, ի՜նչ էր... Դեհ, իսկ դուք ի՞նչ կասեք․․․կասեք...
Ֆրոդոն չպատասխանեց. նայում էր կրակին ու մտածում, թե հիմա ինչպե՞ս պետք է հասնեն Լաստանավ։